
Հրատարակված է Հունվար 29, 2008
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
- ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ Տագնապալի նոտայի վրա է սկսում իր տեղեկատվությունը «Կոմերսանտ» հեղինակավոր թերթի սեփական թղթակիցը։ «Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների ներկա կամպանիան կարող է ամենասկանդալայինը լինել հանրապետության հետխորհրդային ամբողջ պատմության ընթացքում։ Գլխավոր ընդդիմադիր թեկնածուն՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է հաղթել ցանկացած գնով, եւ նա, առավել եւս՝ նրա շրջապատը, արդեն տեսնում է նրան նախագահի պաշտոնում։ Չնայած նրանք վստահեցնում են, որ «գունավոր հեղափոխություններ» չեն ուզում, սակայն փողոցային ճնշման ակտիվ գործողություններ են ձեռնարկում։ Իր հաղթանակի մեջ վստահ է նաեւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ Վարչապետին հնարավորինս աջակցում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հույս ունի, որ փետրվարի 19-ի ընտրություններից հետո իր իշխանական լիազորությունները կփոխանցի պարոն Սարգսյանին։ Նախագահը վարչապետին հրապարակավ անվանում է ամենաարժանի թեկնածուն։ Վարչապետի եւ նախկին նախագահի միջեւ պայքարի ֆոնի վրա մյուս թեկնածուները անխոս դերակատարներ են թվում։ Պարոն Տեր-Պետրոսյանը, որին սատարում են 16 ընդդիմադիր կուսակցություններ (որոնք միավորվել են «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման մեջ), նախընտրել է փողոցային պայքարի մարտավարությունը։ Դեռ անցյալ տարվա աշնանից նրա կողմնակիցները մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացնում։ Երեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին ընդդիմադիրներն ամանորյա լռությունից հետո վերսկսեցին իրենց բողոքի գործողությունները։ Քանի որ հեռուստաալիքների մեծ մասը գերադասում է ընդդիմադիրների գործողությունները չհեռարձակել, հանրահավաքները ձայնագրվում են DVD-սկավառակների վրա եւ տարածվում երկրով մեկ։ Լ. Տեր-Պետրոսյանն արդեն հասցրել է այդ «նոու-հաուն» անվանել DVD-ի հեղափոխություն։ Թեկնածու Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները նախապես մեղադրել են երկրի ղեկավարությանը՝ զանգվածային կեղծումների նախապատրաստման մեջ։ Միաժամանակ, մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ներում երեւան են եկել հրապարակումներ այն մասին, թե, իբր, իշխանությունները պատրաստվում են ոչնչացնել վարչակարգի՝ առավել ազդեցիկ քննադատներին։ «Հայկական Ժամանակ» թերթը տարածել է կեղծ-անակնկալ՝ հրապարակելով վարչապետի հարազատ եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի խոսքը, որն, իբր, ասել է. «Մենք խորհրդարանում այնքան մարդ ենք սպանել (նկատի ունի 1999թ. ահաբեկչությունը) ո՛չ նրա համար, որ իշխանությունն այսօր հեշտ ու հանգիստ զիջենք ուրիշներին։ Եթե հարկ լինի՝ էլի կսպանենք»։ Հայաստանում կայանալիք ընտրություններին Արեւմուտքն, ըստ երեւույթին, լուրջ է վերաբերվում։ Ինչպես «Կոմերսանտին» պատմել է Հայաստանի ԿԸՀ-ի արտաքին բաժնի ղեկավար Լիանա Սիմոնյանը, երկրում արդեն աշխատում են ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության 40 դիմորդներ, եւս 270-ը կժամանեն ավելի ուշ։ Այսպիսով՝ ԵԱՀԿ-ի դիտորդները 2 անգամ գերազանցում են ԱՊՀ դիտորդների թվին. Հայաստանում ԱՊՀ երկրներից ժամանել է ընդամենը 150 մարդ։ «Դուք նույնպես կարող եք այցելել։ Լրագրողներին հատուկ հավատարմագրելու կարիք չկա։ Մեզ մոտ ամեն ինչ ժողովրդավարական է»,- վստահեցրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցը։ ՄՈՍԿՎԱՆ նույնպես անտարբեր չէ միութենական հանրապետությունում տիրող իրավիճակի հանդեպ եւ ցույց է տալիս, որ սատարում է իշխող վարչակարգին։ Երկուշաբթի օրը Երեւան է ժամանել ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը։ Նա մասնակցել է հայ-ռուսական տնտեսական համաժողովին եւ հանդիպել վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։ Ճիշտ է, անցյալ տարվա գարնանը խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը Սերժ Սարգսյանին ավելի ակտիվ քաղաքական օժանդակություն է ցույց տվել։ Հատուկ Հայաստան էին ժամանել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովը, Հավաքական անվտանգության երկրների քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ Հաշվիչ պալատի ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։ Նրանք հայտարարել են, որ պարոն Սարգսյանը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման իսկական կողմնակից է։ Դատելով ամեն ինչից՝ այսօր Կրեմլն այնքան վստահ է Սերժ Սարգսյանի հաղթանակի հարցում, որ հարմար է գտել սահմանափակվել միայն տրանսպորտի նախարարի ղեկավարի այցով։ «Սերժը նախագահ կդառնա, եւ դրանում ոչ մի խնդիր չկա»,- վստահեցրել է ՌԴ նախագահի աշխատակազմի՝ կովկասյան ուղղությունը ղեկավարող աղբյուրը։

- .
Վերջին լուրերը, Հունվար 29, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ.ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...
.
ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ 69. 90 թվականի երկրորդ կեսից ես ստիպված էի պարբերաբար, ամիսներով բառիս բուն իմաստով ընդատակ անցնել՝ բնակարանից բնակարան տեղափոխվելով, բայց Ստեփանակերտից չհեռանալով։ «Սրընթաց գրոհներ» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ Տագնապալի նոտայի վրա է սկսում իր տեղեկատվությունը «Կոմերսանտ» հեղինակավոր թերթի սեփական թղթակիցը։ «Հայաստանում առաջիկա նախագահական ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
.Հոդվածագիրը 1941թ. օգոստոսին ծնված, Մեծ հայրենականում զոհված սպայի դուստր եւ Արցախյան պատերազմի զոհերից մեկի այրին է։ Ծննդյան օրից որբ եւ առայսօր ամբողջ կյանքը հարազատ գյուղին, հայրենի տան եւ հայրենի ...ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ 1989 թվականի հոկտեմբեր ամիսն է։ Մեկնում ենք Մոսկվա՝ մասնակցելու ՍՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ նստաշրջանին. ես՝ իբրեւ լրագրող, եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի թիվ 218 ազգային ընտրատարածքից ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին՝ 2007թ. ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԻՆ
.
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը շնորհավորել է Գրիզլովին` ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Նիստի բացման խոսքում վարչապետը շնորհավորեց բոլորին ՀՀ բանակի ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՐՎԵՆ
.
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն խորհրդակցություն է անցկացրել կառավարության առանձին գերատեսչությունների եւ շրջվարչակազմերի ղեկավարների հետ։ Խորհրդակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ20-ԱՄՅԱ ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԵԴԱԼՈՎ...
.ԴԻՄՈՒՄ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

