
Հրատարակված է Հունվար 29, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ.ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...
- ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ 69. 90 թվականի երկրորդ կեսից ես ստիպված էի պարբերաբար, ամիսներով բառիս բուն իմաստով ընդատակ անցնել՝ բնակարանից բնակարան տեղափոխվելով, բայց Ստեփանակերտից չհեռանալով։ «Սրընթաց գրոհներ» էին լինում, որոնք ժամանակ առ ժամանակ ձեռնարկում էին խորհրդային պատժիչ մարմինները (ներկայիս տերմինաբանությամբ՝ զտումներ)։ Իսկ 91 թվականի գարնանը, Ռոստով քաղաքում Ա. Բաղմանյանի խմբի կողմից Սաֆոնովի դեմ կատարված մահափորձից հետո, իմ գլխին լուրջ սպառնալիք կախվեց։ Ստեփանակերտ ժամանած մոսկովյան հանձնախումբը, ի դեմս ինձ, «հայտնաբերեց» «ռոստովյան գործի» կազմակերպչին, իհարկե, ոչ առանց տեղական համապատասխան ծառայությունների փոխանցման։ Որոշ չափով զարմացած էի, բայց հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ մասին նաեւ նախազգուշացված էի այդ ծառայություններից մեկի, իսկ ավելի ճշգրիտ՝ Վ. Քոչարյանի կողմից, ով այն ժամանակ էլ աշխատում էր ՊԱ մարմնում։ ՊԱԿ ծառայողների մասին տարբեր խոսակցություններ կային, բայց Վիկտորի հետ մեր անձնական հարաբերությունները նախավերակառուցողական ժամանակներից էլ միշտ հարգալից են եղել։ «Մոսկովյան պետերի եզրակացությունների» մասին մեր՝ տեղական իրավապահներից առնվազն 10 հոգի գիտեին, բայց նրանք բոլորն էլ գերադասեցին լռել, իրենց պարտքը կատարել մեծ, քան թե փոքր, հայրենիքի առաջ... Չէ՞ որ դա ավելի անվտանգ էր, նրանց ի՞նչ պետք էր ավելորդ ռիսկը կամ գլխացավանքը... Նրանցից ոմանք մինչ այժմ էլ աշխատում են, ոմանք հեռացել են այստեղից, իսկ ոմանք էլ բազմահազարանոց կենսաթոշակներ են ստանում... 70. Թեեւ Վիկտորը թախանձագին խորհուրդ էր տալիս ինձ մեկնել Ղարաբաղից, ես չէի կարող եւ չէի ցանկանում... Ղարաբաղը շատ էի սիրում... այն ժամանակ։ Հատկապես մեր տունը գյուղում։ Սիրում էի՝ ինչպես մարդիկ իրենց երեխաներին են սիրում։ Շատ խելոքներ, «այն ժամանակ» բառերը կարդալով, ծառս կլինեն. «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի, մարդիկ են փոխվել... ասենք թե։ Նա ինքը հո չի փոխվել... տունը, գետակը, սարերը, մարգագետինները, դաշտերը, գերեզմանատունը...»։ «Չգիտեմ,- կպատասխանեմ ես,- սերը հո չի հարցնում ոչ գալու, ոչ հեռանալու ժամանակ։ Բայց ես շարունակում եմ իմ ուղին՝ ոչ մի րոպեով չթուլացնելով ոչ տեմպերս, ոչ եռանդս... Թեպետ կտոր-կտոր է արված երբեմնի հավատս... եւ սառը քամուց քշված՝ գիշերվա մեջ կորել է վերջին կայծը սիրո... Շարունակեմ, քանզի ոչ Հավատը, ոչ էլ Սերն է եղել իմ (նաեւ՝ մեր) Բունտի պատճառը։ Այլ ձգտումը՝ վերականգնել ինչ-որ մեկի կողմից կամայականորեն ոտնահարված իմ ֆիզիկական ու բարոյական իրավունքը. մեր բնական, բնության կողմից կանխորոշված, մյուս ժողովուրդների հետ արդարացի-հավասար իրավունքը։ Սերն ու Հավատը իմ վարքի նպատակային, ուղղակի պատճառները չեն, բայց դրանց ներկայությունը, դրանց առկայությունը, ինչպես ուրիշ ոչինչ, անհրաժեշտ են ընդվզող հասարակության յուրաքանչյուր անդամի... Սերն ու Հավատը առավելագույն աստիճանի են հասցնում ամեն մի պայքարի որակը։ Քանզի դրանք՝ մարդկային գիտակցության ու հոգու այդ երկու վիճակներն են ի զորու ջնջել անհատական եւ խմբային «ես»-ի միջեւ վերջին անջրպետը եւ, դրանով իսկ, պայքարող հասարակությանը համակել չտեսնված ու հակաբնական մասշտաբի ֆանատիկ անձնուրացությամբ... 71. Գյուղ գնացի։ Եթե բռնելու լինեն, Երեւանում էլ կբռնեն։ Չէ՞ որ Մանուչարովին Երեւանում ձերբակալեցին. ամեն տեղ դեռեւս խորհրդային իշխանությունն էր։ Ականապատեցի դարպասն ու տան քարաշեն սանդուղքը։ Գրպանումս գտնվող նռնակից չէի բաժանվում։ Ի դեպ, իմ խնդրանքով Վ. Սարգսյանն ու դաշնակներից մի կին դրանից շատ առաջ խոստացել էին մեզ՝ Շտաբի անդամներիս համար թույն գտնել, նմանը այն թույնի, որը պահվում է հետախույզների օձիքներում եւ նախատեսված է ձերբակալվելու դեպքում օգտագործելու համար։ Ոչ նա, ոչ էլ այդ կինը այդպես էլ ձեռք չբերեցին։ Գիշերները հաճախ էի քնում տնից դուրս։ Ամենից շատ որոշ հարեւաններից կամ մատնիչից էի վախենում, որից զերծ չէ ոչ մի թաղ, ոչ մի գյուղ։ Ես ինձ դատապարտված էի համարում, բայց Արցախից հեռանալ, այնուամենայնիվ, համառորեն չէի ցանկանում։ Գուցե դա նրանից էր, որ արդեն այն ժամանակ ինձ մոտ փիլիսոփայական մոտեցում էր մշակվել կյանքի ու մահվան հանդեպ. ի՞նչ տարբերություն կա հանգուցյալների համար, թե ինչքան ժամանակ են եղել լույս աշխարհում։ Սակայն ինձ մատչելի ոչ մի տարածության մեջ եւ իմ 43 տարիների ընթացքում ոչ մի ժամանակ ինձ համար այդքան լավ, հոգիս թեթեւ ու զվարթ չի եղել, ինչպես այդ ժամանակ... նույնիսկ 77-ին՝ 10-ամյա բանտարկությունից ազատություն դուրս գալու առաջին օրը։ ԱՍՏՎԱԾ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ 72. Տուր ինձ երկու ամսվա կյանք, ոչ ավելի, մեր գյուղական տանը, խնդրում էի Աստծուց։ Ոչ, ոչ թե Քրիստոսից... Թեեւ անձամբ նրան, նրա իմաստնությունը, նրա հոգու այրվելը մարդկության համար չհարգել չի կարելի... նույնիսկ Նիցշեն՝ այդ ծայրահեղ Հակաքրիստոսականն ու Հեղինակություններ կործանողը, խոստովանել է Հիսուս Քրիստոսի բնական վեհությունը։ Այլ՝ Տիեզերքի նախահիմքին։ Մեր երկրային Բնության նախապատճառին։ Ես հազվադեպ եմ դիմում Աստծուն (եւ խորհուրդ եմ տալիս ուրիշներին)։ Ամբողջ կյանքում՝ երկու-երեք անգամ. լիմիտը ծախսել չեմ ուզում։ Դե, իհարկե, լիմիտ։ Աստված հո մեր մայրիկը չէ... Տիեզերքն անծայր է, նշանակում է՝ այն լիքն է աշխարհներով... եւ անթիվ-անհամար են էակները։ Եթե մարդիկ այդ աշխարհներից որեւէ մեկում, ինչ-որ մի պստլիկ Երկիր մոլորակի վրա, գլխի են ընկել Կանոնադրություններ կամ Սահմանադրություններ հնարել, որոնք որոշակի-պարզ ձեւով կարգավորում են նրանց հասարակությունների կյանքը, ապա մի՞թե ձեզ թվում է, թե Տիեզերքի ճարտարապետը, որտեղ չկան պատահականություններ, ամեն ինչ տեղադրված ու շարժվում է ներդաշնակության մեջ, գլխի չի ընկել նրա մեջ եղած յուրաքանչյուր աշխարհ եւ յուրաքանչյուր տեսակ օժտել իր գոյության կանոնների սեփական ու ինքնաբավ ժողովածուով... Չէ՞ որ նա ինչ-որ ԲՇԳ-ի կամ սոցիալական հիմնարկի ինչ-որ անկարգ տնօրեն չէ, որի ընդունարանը մշտապես լիքն է լինում ժողովրդով։ Միամտություն է, եթե ոչ հիմարություն, խռնվել Աստծո ընդունարանում։ Չէ՞ որ տարբեր մարգարեներ ու Եկեղեցիների հայրերը շարունակ պնդում են, որ Ամենազոր է նա եւ Ամենատես։ Էլ ինչո՞ւ ամեն ինչ իմացողին ու ամեն ինչ տեսնողին խնդրանքներով ձանձրացնել՝ ինչպես ճանճը զբաղված մարդուն. կամ, ի դեպ ասած, ինչի՞ են պետք դատարկ, անվերջանալի աղոթքային փառաբանություններն ամեն գոյի ինքնաբավ Արարչին. նա հո Թուրքմենբաշին չէ եւ ոչ էլ Բրեժնեւը... Ախ, մեր թուլությունն է դրա պատճառը, ձեր թուլությունն եք խաբուսիկ կերպով խեղդում, ինչպես ոմանք՝ վիշտը օղու մեջ... Աստված, եթե նա իսկական է, սովորեցնում է ուժեղ լինել։ Ամեն ինչ ձեր մեջ է։ Ես իմն արել եմ,- ասում է նա,- աճեցրել եմ ձեզ, ինչպես ծովային կրիան՝ իր կրիայիկներին՝ գոյություն ունենալու համար անհրաժեշտ որակներով ու բնազդներով. ապրեցեք՝ եթե ուզում եք եւ եթե առողջ եք։ Չկա կանոն, իհարկե, առանց բացառության։ Հազվադեպ՝ 20 տարին մեկ, շատ բացառիկ դեպքերում եմ ես դիմում Աստծուն։ Կարող է՝ «իմ բացառիկ դեպքը» նրա «բացառիկը» չէ։ Կարող է՝ որոշողն ինքն է։

- .
Վերջին լուրերը, Հունվար 29, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ.ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ...
.
ՀԱՎԱՏ ԵՎ ՍԵՐ 69. 90 թվականի երկրորդ կեսից ես ստիպված էի պարբերաբար, ամիսներով բառիս բուն իմաստով ընդատակ անցնել՝ բնակարանից բնակարան տեղափոխվելով, բայց Ստեփանակերտից չհեռանալով։ «Սրընթաց գրոհներ» ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՆՈՎ Տագնապալի նոտայի վրա է սկսում իր տեղեկատվությունը «Կոմերսանտ» հեղինակավոր թերթի սեփական թղթակիցը։ «Հայաստանում առաջիկա նախագահական ...ԳՆԱՀԱՏԵՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
.Հոդվածագիրը 1941թ. օգոստոսին ծնված, Մեծ հայրենականում զոհված սպայի դուստր եւ Արցախյան պատերազմի զոհերից մեկի այրին է։ Ծննդյան օրից որբ եւ առայսօր ամբողջ կյանքը հարազատ գյուղին, հայրենի տան եւ հայրենի ...ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.
Շուշան ՂԱԶԱՐՅԱՆ 1989 թվականի հոկտեմբեր ամիսն է։ Մեկնում ենք Մոսկվա՝ մասնակցելու ՍՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ նստաշրջանին. ես՝ իբրեւ լրագրող, եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի թիվ 218 ազգային ընտրատարածքից ...ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը նախ շնորհավորել է Բորիս Գրիզլովին՝ 2007թ. ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԻՆ
.
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը շնորհավորել է Գրիզլովին` ...ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Նիստի բացման խոսքում վարչապետը շնորհավորեց բոլորին ՀՀ բանակի ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՐՎԵՆ
.
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն խորհրդակցություն է անցկացրել կառավարության առանձին գերատեսչությունների եւ շրջվարչակազմերի ղեկավարների հետ։ Խորհրդակցության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԲՈՍՏՈՆՈՒՄ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ ԷՐ...
.ՀՀ ՆԱԽԱԳԱՀ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
.ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՈՒՄԸ ԿԱՎԱՐՏՎԻ 5-6 ՏԱՐՈՒՄ
.ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1824 Մահացավ անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Ծնվ. 1740 թ.):
- 1923 Երևանի առաջին բանանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
- 1951 Ծնվեց օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

