
ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 4 Մարտունու շրջանի Սոս գյուղի Սոս Գասպարյանի անվան փակ բաժնետիրական ընկերությունը, որի մասին վերջին ժամանակներս մի քանի անգամ գրվել է մեր թերթի էջերում, ինչպես պարզվեց, սուր ճգնաժամ է ապրում։ Հունվարի 22-ին Սոսի հանդիսությունների տանը տեղի ունեցավ «Սոս Գասպարյան» ՓԲԸ անդամների ժողովը, որտեղ որոշվում էր... կոլեկտիվի ճակատագիրը՝ գոյատեւե՞լ այսուհետ եւս, թե՞ լինել լուծարված։ Կրքերի երեքժամյա ալեկոծությունները չափից դուրս շիկացրին ժողովի մթնոլորտը՝ չհասնելով, սակայն, իր տրամաբանական ավարտին։ Կրքերի բորբոքման պահին հեռացավ ՓԲԸ նախկին տնօրեն Օլեգ Գրիգորյանը։ Վերջում, չգալով որեւէ համաձայնության, հեռացավ նաեւ տնօրենի պաշտոնակատար Վալերի Մեսրոպյանը։ Առանց ղեկավար մնացած մարդիկ բաժանվում էին չկամությամբ։ Համլետյան «Լինել, թե չլինել» երկընտրանքն այդպես էլ մնաց օդում կախված՝ գուցե թե եւս մի ժողովի, կամ ինչ-որ այլ բանի սպասման հույսով, ինչը մնաց կողմնակի դիտորդի ըմբռնման սահմաններից դուրս։ Ժողովում լսվեց տնօրենի պաշտոնակատարի հաշվետվությունն իր ղեկավարման ժամանակաշրջանի համար (վերջին 3 ամիսները), այսինքն՝ աշնանացանի կատարման մասին, ինչն ընդունվեց գոհունակությամբ։ Այնուհետեւ լսվեց հաշվապահ Սուրեն Ահարոնյանի հաշվետվությունն անցած տարում ՓԲԸ կատարած աշխատանքի մասին։ Հենց նրան էլ ուղղվեց հարցերի առյուծի բաժինը։ Պատասխանները չէին բավարարում։ Տեղեկատվությունը ներկայացվում էր ընդհանրացված, իսկ կոլեկտիվի անդամները ցանկանում էին լսել մանրամասը՝ կոնկրետ թվեր։ Խաղողայգիներից քանի՞ տոննա բերք է ստացվել։ Ավելի կոնկրետ՝ որ տեսակից՝ ինչքան։ Ինչպիսի՞ն է խաղողի յուրաքանչյուր տեսակի բերքատվությունը։ Ինչպիսի՞ն է յուրաքանչյուր հեկտարի ինքնարժեքը դրամով։ Ինչո՞ւ խաղողայգիների հարուստ բերքից ստացված 32 մլն դրամից, եթե ամեն մի հա-ից գոնե հաշվել 12 տոննա (որոշ տեսակներից ավելի բարձր էր բերքատվությունը), չնչին բան է հասել շարքային անդամին։ Ինչքա՞ն վառելիք է ծախսվել ամբողջությամբ եւ մասնավորապես, ինչքա՞ն ֆինանսներ են ծախսվել դրա ձեռքբերման համար։ Ինչո՞ւ վարձու բանվորը մասնավոր հողատիրոջ մոտ այդ նույն աշխատանքի դիմաց անհամեմատ բարձր է վարձատրվում, քան՝ կոլեկտիվում։ Խոսք վերցրեց ՓԲԸ նախկին տնօրեն, ըստ էության՝ կոլեկտիվի հիմնադիրը, այսօր՝ ԼՂՀ Ազգայն ժողովի պատգամավոր Օլեգ Գրիգորյանը։ Երբ հիմնադրեցինք կոլեկտիվը, ոչ ոք չգիտեր, թե ինչպիսին կլինի արդյունքը, որքանով հաջող կլինի նրա գործունեությունը եւ ինչպիսի հիմնախնդիրներ կծագեն նրա առջեւ։ Դուք գիտեք, թե որքան հաջող ենք իրականացրել աշխատանքները միասնական ջանքերով, սակայն, մյուս կողմից, կոլեկտիվը, որպես բաժնետիրական ընկերություն, հայտնվել էր հարկային ավելի խիստ դաշտում։ Ինչպե՞ս է, որ հողի մասնավոր սեփականատերն ավելի շատ է վարձատրում աշխատողին։ Այն բանի շնորհիվ, որ նա այնպիսի հարկեր չի վճարում, ինչպիսիք վճարում է ընկերությունը, եւ նրա մոտ է մնում եկամուտների ավելի քան 90 տոկոսը։ Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա նրա փոշիացումը թույլ չտալու նպատակով ես անհրաժեշտ եմ համարել այն ամրացնել (բալերի համաձայն) ոչ թե կոնկրետ անձերի, այլ կենտրոնացնել ՓԲԸ-ում որպես սեփականություն։ Անհրաժեշտության դեպքում միշտ կարելի է այն որոշել ըստ բալերի եւ բաշխել կոլեկտիվի անդամների միջեւ։ Ես խոստովանում եմ, վերջին երկու տարում իմ հիվանդության պատճառով կոլեկտիվի գործերը ոչ պատշաճ մակարդակով են տարվել, դրա համար էլ հեռացել եմ ղեկավարությունից։ Սակայն չի կարելի նաեւ մոռանալ, որ մինչ այդ կոլեկտիվը հաջողությամբ էր իրականացնում իր գործունեությունը։ Ես գտնում եմ, որ կոլեկտիվը չպիտի լուծարվի, որովհետեւ համոզված եմ, որ նրա 80 տոկոսը չի կարող հողագործական աշխատանքները կատարել միայնակ։ Սակայն, այնուամենայնիվ, եթե ժողովը որոշում կայացնի լուծարման օգտին, ապա իմ խորհուրդը ձեզ՝ ավարտեք հացահատիկայինների բերքահավաքը, ֆերման պահեք մինչեւ գարուն, այնուհետեւ՝ ինչպես կգտնեք հարմար։ Ժողովում առաջադրվեցին շատ հարցեր, որոնց մի մասին տրվեցին սպառիչ պատասխաններ, իսկ մյուսներին ՝ մասնակիորեն։ Որոշ հիմնահարցեր այնպես էին հանգուցավորվել, որ դրանք հնարավոր չէր ո՛չ արձակել, ո՛չ էլ կտրել։ Երկու տարի առաջ կոլեկտիվի վեց անդամներին պատկանած հերկած հողերում որոշվել էր խաղողայգիներ հիմնադրել, դրա փոխարեն մեկ այլ տեղ հատկացնել հավասարարժեք տարածք, ընդ որում՝ փաստաթղթերով նրանց ամրացված։ Խաղողայգիները հիմնադրեցին, խնամեցին, աճեցրին, եւ այս տարի դրանցից 50 տոկոսով բերք է սպասվում, բայց այդ հողատերերին մինչ այսօր համարժեք տարածք չի հատկացվել։ Եթե կոլեկտիվը լուծարվի, ապա ու՞մ կանցնեն այդ հողերը՝ նախկին տերերի՞ն, թե կոլեկտիվի անդամներին՝ ըստ նրանց բալերի համարժեք բաժին նոր այգիներից, որոնցից, նկատենք, տարեցտարի ավելի բարձր բերք է սպասվում։ Այդ խնդիրը զգացմունքների փոթորիկ առաջացրեց։ Սակայն, որքան էլ վիճաբանությունները թեժանան, այնուամենայնիվ, որեւէ եզրակացության հանգել անհրաժեշտ է։ Բազմաթիվ վիճաբանություններից հետո մի քանի առաջարկություններ եղան. թողնել, ինչպես նախկինում, լուծարել միայն ֆերման, ընդ որում՝ ձմռանը, այլ ոչ թե գարնանը, լուծարել կոլեկտիվը, սակայն հացահատիկայինների բերքահավաքից հետո, լուծարել ընդհանրապես եւ հենց այս ժողովից։ Սակայն, ինչպես արդեն նշվեց, ժողովի կեսից հեռացավ Օլեգ Գրիգորյանը, վերջում՝ Վալերի Մեսրոպյանը, որը նաեւ ժողովի նախագահողն էր։ Ոչ մի առաջարկություն այդպես էլ քվեարկության չդրվեց։ Խոսք չկա՝ ժողովը ստացվել է, ուղղակի ասենք՝ փոթորկալից՝ նյարդերի ծայրահեղ լարման պայմաններում, բայց եւ պետք էր դիմանալ, թեկուզ եւ այն պատճառով, որ իրողությունից հեռուն չես գնա. եթե ոչ այդ, ապա մեկ այլ ժողով պետք է վճռեր կոլեկտիվի ճակատագիրը։ Մարդիկ չցրվեցին, շարունակելով ինձ հետ քննարկել իրենց հուզող հիմնախնդիրները։ Առանձնապես խնդրեցին չայլափոխել եւ չգունազարդել տեսածը, լսածը։ Հարցին՝ ինչո՞ւ են նրանք մտածում, որ ես կայլափոխեմ, նրանք բողոքեցին լրագրողներից. «Գալիս են, նկարահանում են, հարցնում են կարծիքները, իսկ հետո ասում՝ հետեւեցեք Սոս գյուղի կոլեկտիվին, տեսեք՝ նրանք այդպես էլ չեն լուծարել իրենց կոլտնտեսությունը, դրա համար էլ նրանց գործերը հաջող են գնում, եւ մարդիկ լավ էլ ապրում են։ Միգուցե կոլեկտիվի գործերն ընդհանուր առմամբ հաջող են գնում, բայց նրա շարքային անդամների կյանքը դրանից չի լավանում»։ «Սկզբում մենք հավատացել ենք, միավորվել , եւ, իրոք, գործերը հաջող էին գնում,-հաստատում են ե՛ւ երիտասարդները, ե՛ւ կոլեկտիվի տարեց անդամները։ - Սակայն, այժմ մենք վճռականորեն ասում ենք. պետք է լուծարել կոլեկտիվը։ Թող յուրաքանչյուրը մշակի իր հողը, ինչպես կարող է՝ դառնալով իր եկամուտների լիիրավ տերը, իսկ եթե չի կարողանում՝ նրա իրավունքն է՝ ինչ անել իր հողի հետ»։ Բայց չէ որ առողջ դատողությունը հուշում է, որ ցաքուցրիվ եղած հողակտորները գործնականում ավելի հեշտ է մշակել ընդհանուր ուժերով՝ ունենալով սեփական տեխնիկա եւ կենտրոնացված ուժեր։ Եթե նախկինում տողերիս հեղինակի մոտ ստեղծվել էր այն տպավորությունը, որ կոլեկտիվի պահպանման մեջ շահագրգռված է շարքային անդամների մեծ մասը, ապա ժողովում պարզ դարձավ, որ պահպանման գաղափարն ավելի շատ պաշտպանում է ՓԲԸ-ի ղեկավարությունը, որը շահագրգռված է 9 տարվա ընթացքում կուտակված հզորությունները չփոշիացնելու մեզ, չէ որ կոլեկտիվը , իրոք, տարեցտարի ավելի ու ավելի էր առաջադիմում։ Հիշեցնենք թվերը՝ 200հա սեփականաշնորհված հողերից բացի կոլեկտիվը տարեցտարի ավելացրել է վարձակալված հողերի ծավալը՝ դրանք հասցնելով 176 հա-ի։ Նույնը կատարվել է խաղողայգիների հետ։ Սակայն՝ եկամուտների բաշխման քաղաքականությունից դժգոհ ՝ հակառակ տեսակետի կողմնակիցներն այսօր քիչ չեն, ընդ որում՝ նրանք ամուր են իրենց դիրքորոշման մեջ՝ տվեք իմ բաժինը, եւ՝ մնաս բարով, կոլեկտիվ, իմ ունեցվածքի տերը ինքս եմ։ Սակայն, ինչպես նկատեց հավաքվածներից մեկը, կոլեկտիվն ստեղծվել է կամավոր հիմունքներով, նրա ստեղծման առաջին տարիներին ով ցանկացել, հեռացել է՝ իր հետ վերցնելով ունեցվածքի՝ իր բալերին համապատասխան մասը։ Ուրեմն՝ ով այժմ ցանկանում է հեռանալ, թող հեռանա, իսկ մնալ ցանկացողները կարող են մնալ։ Ինչու առաջինների պատճառով ամբողջ կոլեկտիվը պետք է լուծարվի՝ տեղին տրվեց այսպիսի հարց։ «Սոս Գասպարյան» ՓԲԸ անդամների ժողովը չկարողացավ ոչ մի կոնկրետ որոշում կայացնել։ Նման որքան ժողովներ պետք է կայացվեն, որպեսզի որոշակի հայտարարի գան, հայտնի չէ, եւ, նկատենք, դա չէ կարեւորը։ Կարեւորն իրողությունների իմացությունն է, որոնք վկայում են մի կողմից կոլեկտիվ տնտեսության հաջող գործունեության, մյուս կողմից՝ նրանում ծնված կենտրոնախույս ուժերի մասին։ Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ ո՞ր պատճառներով է տեղի ունեցել դա։ Գուցե գյուղացուն օգնելու գործում պետք է առաջին հերթին սկսել հենց այդ հարցի ուսումնասիրությունից։
- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղակացնում է, որ նոր ավտոմատ հեռախոսային կայանին անցնելու կապակցությամբ բոլոր հեռախոսային գծերը փոխանցվել են թվային համակարգի։ Հետեւաբար, խնդրում ենք բաժանորդներին ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑՅԱԼԸ ԲԽՈՒՄ Է ԴՐԱՆԻՑ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 7 Ստախոն Պետրոսյանի աշխատանքային ուղին սկսվել է դեռ աշակերտական նստարանից։ «Երբ ավարտեցի ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԲՇՏ-Ի ՆԱԽԿԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 6 Հունվարի սկզբներին քաղաքապետարանի թիվ 4 որոշման համաձայն՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից ներքին ...«ԲԻԶՆԵՍ», ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՃՆՇՈՒՄ Է
.
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 5 Դեռ խորհրդային տարիներին Արցախի շրջաններից երիտասարդությունը գալիս էր Ստեփանակերտ՝ բարձրագույն կրթություն ստանալու ...ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 5 Ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը մարդու հոգեկան ...ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 4 Մարտունու շրջանի Սոս գյուղի Սոս Գասպարյանի անվան փակ բաժնետիրական ընկերությունը, որի մասին ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆ#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 1 Ցանկացած փոփոխություններ որոշակի արդյունքի հանգեցնում են. լավ թե վատ` դա արդեն էական չէ: ...
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑՅԱԼԸ ԲԽՈՒՄ Է ԴՐԱՆԻՑ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.«ԲԻԶՆԵՍ», ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՃՆՇՈՒՄ Է
.ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԲՇՏ-Ի ՆԱԽԿԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
- 1914 Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
- 1920 Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
- 1922 Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը: (1937 թ.-ին անվանվեց Գ. Սունդուկյանի անունով)
- 1926 Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
- 1951 Մահացավ բանասեր Զաբել Բոյաջյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

