
Հրատարակված է Հունվար 26, 2008
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑՅԱԼԸ ԲԽՈՒՄ Է ԴՐԱՆԻՑ
- #9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 7 Ստախոն Պետրոսյանի աշխատանքային ուղին սկսվել է դեռ աշակերտական նստարանից։ «Երբ ավարտեցի 7-րդ դասարանը, հայրս՝ Ղավախանի կոլտնտեսության վարչության նախագահը, չնայած մորս բողոքներին ու դժգոհությանը, ինձ տարավ հունձի աշխատանքներին մասնակցելու։ Թող իր կարողացածի չափով աշխատի ու մնացածների համար օրինակ ծառայի, ասաց»,- վերհիշում է մեր զրուցակիցը։ Այսպես դրվեց նրա աշխատանքային երկարատեւ ուղու սկիզբը։ Ծնվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի անասնաբուժական -անասնաբուծական ինստիտուտի զոոտեխնիկական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո, 1960թ. նշանակվում է Թաղավարդի կոլտնտեսության զոոտեխնիկ։ 1962թ. Թաղավարդի եւ հարեւան մի քանի գյուղերի կոլտնտեսությունների միավորման արդյունքում ստեղծվում է խոշորացված մի տնտեսություն, որտեղ, որպես զոոտեխնիկ, շարունակում է աշխատել նա։ Շուտով այդ խոշորացված կոլտնտեսությունը միացվում է Շուշիի շրջանի Լիսագորի սովխոզին։ Իսկ 1963թ. հունվարից Ս. Պետրոսյանը նշանակվում է Մարտունու շրջանի արտադրական վարչության գլխավոր զոոտեխնիկ, որտեղ աշխատում է մինչեւ 1970թ. հունվարը։ Ապա ընտրվում է Մարտունու շրջկոմի քարտուղար, այստեղից էլ, 1973 թ. ընտրվում է շրջխորհրդի գործկոմի նախագահ։ 1979-1982 թթ. եղել է գյուղատնտեսության աշխատողների արհմիությունների շրջկոմի նախագահ, ապա՝ Մարտունու գյուղատնտեսության շրջանային վարչության պետ։ 1982թ. ընդունվում է Մարտունու կուսշրջկոմի առաջին քարտուղար եւ այդ պաշտոնում մնում մինչեւ 1988-ի վերջերը։ «ԴՐԱՆՔ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ ԷԻՆ» 1988-ի փոթորկոտ դեպքերն այս հակիրճ ձեւակերպումով բնորոշեց մեր զրուցակիցը։ «Շարժման նախանշանները նկատելի էին դեռ նախորդ տարվանից,- վերհիշում է նա։ - Մարզկոմից մեզ անընդհատ զանգահարում էին, զգուշացնում, որ մեզ մոտ ստորագրահավաքներ են կազմակերպվում, պահանջում քայլեր ձեռնարկել դրա դեմ։ Իհարկե, գիտեինք դրա մասին, բայց անտեղյակ էինք ձեւանում»։ «Վերեւից» շրջանի ղեկավարներին ուղղվող մեղադրանքներն ու դժգոհություններն ավելանում են 1988-ի փետրվարին, երբ Մարտունու շրջանում սկսվում են գումարվել կոլտնտեսականների ընդհանուր ժողովներ։ Պահանջը մեկն էր՝ Ղարաբաղի միացումը Հայաստանին։ Փետրվարի 11-ին եւ 12-ին ժողովուրդն արդեն շրջկենտրոնի հրապարակում էր։ «Փետրվարի 19-ին Մարտունու շրջխորհրդի եւ կուսակցության շրջկոմի միացյալ նիստում այս ոգով մի որոշում է ընդունվում, ինչի համար արդեն օրվա կեսին ինձ, որպես շրջկոմի առաջին քարտուղար, եւ շրջխորհրդի գործկոմի նախագահ Ս.Սեյրանյանին կանչում են մարզկոմ»,- վերհիշում է Ստախոն Պետրոսյանը։ Բայց դեպքերն արդեն անդառնալի ընթացք էին ընդունել։ Մեկ օր անց ընդունվեց մարզխորհրդի պատմական որոշումը։ «Փետրվարի 20-ի նիստին դժվարությամբ կարողացանք մասնակցել. օմոնականների ներկայությունն ու ճանապարհի ողջ երկայնքով ադրբեջանաբնակ գյուղերի առկայությունը Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը խիստ վտանգավոր էին դարձնում։ Սակայն շրջանի ակտիվիստների օգնությամբ կարողացանք ժամանակին հասնել մարզկենտրոն ու մասնակցել նիստին,- պատմում է Ս.Պետրոսյանը։- Դրանից հետո իրավիճակն ավելի էր սրվել։ ... Այդ օրերին իմ գերագույն նպատակը շրջանում բախումները կանխելն էր։ Գիտեինք, որ շրջանի ադրբեջանցիներն ավելի լավ էին նախապատրաստվել։ Պարզ է, որ ադրբեջանցիների եւ անզեն հայերի բախումը մեզ համար ողբերգական ավարտ կունենար, մանավանդ՝ օմոնականների ներկայության պարագայում։ Այն օրերին ամեն ինչ սպասելի էր»։ ԷԼԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ... Ս. Պետրոսյանն անմասն չմնաց նաեւ 90-ականների սկզբի ճակատագրական իրադարձություններից։ Իսկ 1992թ., երբ բանակաշինության առաջին քայլերն էին ձեռնարկվում, նա Մարտունու գումարտակի շտաբի պետն էր։ Հրադադարից հետո էլ շարունակեց ծառայությունը եւ զորացրվեց 1998-ին՝ որպես պահեստազորի մայոր։ Եվ այսօր էլ նա «շարքում է». ղեկավարում է «Կենցաղսպասարկման» ՓԲԸ-ն։ Նշանաբանը նույնն է. «Եթե հնարավոր լիներ ամեն ինչ նորից սկսել, մի կյանք էլ ապրել, հավանաբար, կրկին նույնը կանեի»։ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Եվ դա գնահատել են ոչ միայն հասարակ, շարքային քաղաքացիները, այլեւ պետական ամենատարբեր մարմիններ. ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար» մեդալներ, «Պատվո նշան» եւ Ժողովուրդների բարեկամության շքանշաններ, բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր։ Եվ դա դեռ ամենը չէ։ Արդեն ԼՂՀ անկախ պետականության շրջանում պարգեւների այդ շարքը լրացրին «Մարտական ծառայության համար» մեդալն ու թանկարժեք նվերները։ Ամենաթանկ «շքանշանը», սակայն, համերկրացիների հարգանքն է։ «Անկախ նրանից՝ ինչ պաշտոն եմ զբաղեցրել, ունեցել եմ մեկ գլխավոր նպատակ՝ ինչ-որ կերպ օգտակար լինել իմ երկրին»։ Այսօր էլ նրա գործը շարունակում են որդիները՝ Գագիկ ու Գառնիկ Պետրոսյանները, եւ հինգ թոռնիկները։ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր առկա դժվարությունները մեր հերոսին չեն վհատեցնում։ Կյանքի փորձից գիտի՝ դրանք անցողիկ են։ Պարզապես աշխատել է պետք եւ հավատալ։ Իսկ դրա գլխավոր պայմանն արդարությունն է համարում. «Եթե ղեկավարն ինքն է արդարությունը պաշտպանում, ժողովուրդը կհավատա եւ կվստահի նրան։ Մնացյալը բխում է սրանից։ Իսկ վստահության պակասի դեպքում ամենագեղեցիկ ծրագրերն անգամ ոչինչ չեն փոխի»։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Հունվար 26, 2008
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն տեղակացնում է, որ նոր ավտոմատ հեռախոսային կայանին անցնելու կապակցությամբ բոլոր հեռախոսային գծերը փոխանցվել են թվային համակարգի։ Հետեւաբար, խնդրում ենք բաժանորդներին ...ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑՅԱԼԸ ԲԽՈՒՄ Է ԴՐԱՆԻՑ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 7 Ստախոն Պետրոսյանի աշխատանքային ուղին սկսվել է դեռ աշակերտական նստարանից։ «Երբ ավարտեցի ...ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԲՇՏ-Ի ՆԱԽԿԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 6 Հունվարի սկզբներին քաղաքապետարանի թիվ 4 որոշման համաձայն՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից ներքին ...«ԲԻԶՆԵՍ», ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՃՆՇՈՒՄ Է
.
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 5 Դեռ խորհրդային տարիներին Արցախի շրջաններից երիտասարդությունը գալիս էր Ստեփանակերտ՝ բարձրագույն կրթություն ստանալու ...ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 5 Ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը մարդու հոգեկան ...ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 4 Մարտունու շրջանի Սոս գյուղի Սոս Գասպարյանի անվան փակ բաժնետիրական ընկերությունը, որի մասին ...ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆ#9 (21201) 26 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 1 Ցանկացած փոփոխություններ որոշակի արդյունքի հանգեցնում են. լավ թե վատ` դա արդեն էական չէ: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՅՍՕՐ ՈՉ ՈՔ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԻ ԱԶԱՏՎԵԼ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԷԼ ՉԻ ԻՋԵՑՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՄԲ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Կ. ՍԱՖԱՐՅԱՆԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
.ԲՆԱԶԴՆԵ՞Ր, ԹԵ՞ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՆԱՑՅԱԼԸ ԲԽՈՒՄ Է ԴՐԱՆԻՑ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ԲՇՏ-Ի ՆԱԽԿԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ«ԲԻԶՆԵՍ», ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՃՆՇՈՒՄ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1914 Երկար բանակցություններից և դիվանագիտական համառ պայքարից հետո Կ. Պոլսում վերջապես ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիրը Արևմտյան Հայաստանի բարեփոխումների մասին:
- 1920 Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց եվրոպական պետությունների կողմից:
- 1922 Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը: (1937 թ.-ին անվանվեց Գ. Սունդուկյանի անունով)
- 1926 Երևանում բացվեց կերպարվեստի հայ վարպետների առաջին ցուցահանդեսը:
- 1951 Մահացավ բանասեր Զաբել Բոյաջյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

