
Հրատարակված է Հունվար 25, 2008
ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
- ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի համայնքի տարեկան ժողովին եւ իր նկատառումներն ու մտահոգությունները հայտնել ինչպես տեղական նշանակության, այնպես էլ՝ հանրապետական ընդգրկում ունեցող մի շարք հիմնահարցերի կապակցությամբ։ Համայնքապետ Սամվել Շահրամանյանի հաշվետվությամբ՝ ավելի քան 1000 բնակիչ ունեցող Խնապատում անցած տարի ծնվել է ընդամենը 10 երեխա, տեղի միջնակարգ դպրոցում սովորողների թվաքանակը վերջին երկու տասնամյակի համար ամենացածր նիշի վրա է՝ ընդամենը 145 աշակերտ։ Աճել է չամուսնացած երիտասարդների թիվը։ Կա արտահոսք, երբ գյուղն ունի տնտեսական ու մարդկային լուրջ ռեսուրսներ եւ տեղական նշանակության որոշ խնդիրներ կարելի է արագորեն լուծել սեփական ուժերով։ Մտահոգիչ իրավիճակ է տիրում տնտեսական ոլորտում։ Հիմնականում պետությունից ստացած 3.5 մլն դրամ վարկի շնորհիվ համայնքի դաշտերում կատարվել է 155 հա ցանք, նվազել է սեփական միջոցներով աշնանացան կատարող հողագործների թիվը։ Այնուհանդերձ, նրանց մի մասը արձագանքել է կառավարության առաջարկին եւ սեւ ցելի տակ է պահել 140 հա վարելահող։ Վարչապետ Ա.Հարությունյանը մտահոգիչ ու անհանդուրժելի համարեց այն փաստը, որ համայնքին պատկանող նույնիսկ ոռոգովի հողատարածքներն ամբողջովին չեն մշակվում։ Նա խնապատցիներին նկատել տվեց իրենց տնտեսական պասիվությունը եւ հորդորեց ակտիվ ու նախաձեռնող լինել հատկապես գյուղատնտեսական ասպարեզում։ Պետք է օգտվել պետության կողմից այժմ առաջարկվող աջակցության տարբեր ծրագրերից եւ մեծ արդյունքներ ապահովել հողագործությունում ու անասնապահությունում՝ կրկնեց ԼՂՀ կառավարության ղեկավարը։ Նա մեկ անգամ եւս խնապատցիների ուշադրությունը հրավիրեց սոցիալ-տնտեսական նոր իրողությունների վրա, երբ որոշակի տարանջատում է կայանում պետության ու համայնքների պարտականությունների միջեւ։ «Բոլոր ակտիվ համայնքներին պետությունն աջակցելու է,- հայտարարեց վարչապետը,- օգտագործեք ձեր հնարավորություններն ու եռանդը եւ կդառնաք ինքնաբավ համայնք»։ Կառավարության ղեկավարն իր տարակուսանքն արտահայտեց այն փաստի առթիվ, որ այսպիսի խոշոր համայնքը մեծապես գոյատեւում է պետական դոտացիայի հաշվին, մինչդեռ ինքը կարող է զգալի միջոցներ մուծել պետական գանձարան, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ վերականգնել հանրապետության ավերված ու ծայրամասային գյուղերը։ Սեփական նախաձեռնությամբ եւ պետության աջակցությամբ պետք է իրագործել այնպիսի ծրագրեր, որ կտրուկ ավելանան մարդկանց եկամուտները եւ բարելավվի գյուղի ժողովրդագրական պատկերը։ Հատկապես վերջին հանգամանքի առթիվ Ա.Հարությունյանը լուրջ մտահոգություն հայտնեց, նշելով, որ Խնապատում տեղացիների բնական թվաճը զգալիորեն փոքր է ԼՂՀ միջին ցուցանիշից։ Համայնքի տարեկան ժողովում մարդկանց բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին պետության օժանդակության մեծացմանը։ Այդ առթիվ ԼՂՀ կառավարության ղեկավարի արձագանքը համառոտ այս բովանդակությունն ուներ՝ դուք արեք ձերը, պետությունն իրենը կանի։ Այնուամենայնիվ, համայնքային նշանակության խնդիրներ եւս շոշափվեցին։ Առաջնահերթորեն խոսվեց ջրամատակարարման բարելավման, կարիքավոր երիտասարդ ընտանիքների համար բնակարանների կառուցման եւ դպրոցի հիմնանորոգման մասին։ Վարչապետ Ա.Հարությունյանը խնապատցիներին խոստացավ օժանդակել այդ հարցերում, ապա, ժողովից հետո, տեղում ծանոթացավ միջնակարգ դպրոցի շենքի վիճակին։ Պատերազմից վնասված եւ հիմնանորոգման կարոտ հսկա այդ կառույցում այժմ նախատեսվածիչ շատ քիչ աշակերտներ են սովորում։ Վարչապետը Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս.Հարությունյանի եւ մյուս պատասխանատուների հետ քննարկեց դպրոցական շենքի վերականգնման տարբերակները։ Առաջիկայում, լրացուցիչ ուսումնասիրությունից հետո, կընդունվի վերականգնողական նպատակահարմար ծրագիր եւ կիրականացվի առանց ձգձգումների։ ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

- .
Վերջին լուրերը, Հունվար 25, 2008
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.
Հունվարի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ րողների միության վարչության անդամներին` միության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի հունվարի 24-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր նրա նախագահ Վաչե Ադամյանը։ Օրակարգի ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Կոնգրեսին ...ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի համայնքի տարեկան ժողովին եւ իր նկատառումներն ու մտահոգությունները հայտնել ինչպես տեղական նշանակության, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆԸ ՉԵՂԱՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Վ. ՄԱՆԱՍՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔ. ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՈՒ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

