
Հրատարակված է Հունվար 25, 2008
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
- Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը: Հաղորդելով այս մասին` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ 2002 թվականից ի վեր Հիլարի Քլինթոնը Սենատում պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը, ինչպես նաեւ 2005 եւ 2006 թվականներին միացել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին սենատորների հղած նամակներին, որոնցում կոչ էր արվում պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անցած շաբաթա վերջին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին է արտահայտվել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության մյուս առաջատար թեկնածուն` Բարաք Օբաման, ով Կոնգրեսի զույգ պալատներին համապատասխան բանաձեւերն ընդունելու կոչ է արել եւ խոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը: Դեմոկրատներից նախագահության մեկ այլ թեկնածու` Ջոն Էդվարդսը, նման խոստում տվել էր դեռ անցած տարեվերջին` ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 2007 թվականի հոկտեմբերին հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծին, ինչից հետո օրինագիծը պալատի լիագումար նիստին դեռեւս չի ներկայացվել` հիմնականում, պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի բուռն հակազդեցության պատճառով: Ամերիկյան խորհրդարանի վերին պալատում ներկայացված համանման օրինագիծը իրենց ստորագրություններով պաշտպանած ավելի քան երեք տասնյակ սենատորների թվում են Հիլարի Քլինթոնը եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Բայդենը:

- .
Վերջին լուրերը, Հունվար 25, 2008
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.
Հունվարի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ րողների միության վարչության անդամներին` միության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի հունվարի 24-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր նրա նախագահ Վաչե Ադամյանը։ Օրակարգի ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Կոնգրեսին ...ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի համայնքի տարեկան ժողովին եւ իր նկատառումներն ու մտահոգությունները հայտնել ինչպես տեղական նշանակության, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆԸ ՉԵՂԱՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Վ. ՄԱՆԱՍՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈԴՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ
.ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

