
Հրատարակված է Հունվար 25, 2008
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
- 2008 թվականի հունվարի 24-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր նրա նախագահ Վաչե Ադամյանը։ Օրակարգի հարցերը վերաբերում էին էներգետիկայի բնագավառում գործունեության ծավալմանը, ինչպես նաեւ հեռահաղորդակցմանը։ Քննարկվեց ԼՂՀ էներգետիկայի բնագավառի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության եւ բաշխման լիցենզիաների մասին կարգը, որով սահմանվում են էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման լիցենզիաների ձեւը, գործունեության ծավալներն ու հիմնական պայմանները։ Հանձնաժողովը որոշեց հաստատել ԼՂՀ էներգետիկայի բնագավառի թույլատրման, արտադրման եւ լիցենզիայով սահմանված գործունեության հիմնական պայմանները, էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի ձեւը եւ լիցենզիայով սահմանված գործունեությունն իրականացնելու պայմանները։ Երկրորդ հարցը վերաբերում էր էլեկտրաէներգիայի առուվաճառքի (10 մվտ եւ ավելի) եւ ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու կարգին։ Կարգը մշակվել է ըստ էներգետիկայի մասին ԼՂՀ համապատասխան օրենքի։ Բաղկացած է պայմանագրի առաքման, վաճառքի, կողմերի պարտականությունների, էլեկտրաէներգիայի հաշվարկման, ֆորսմաժորային իրավիճակների եւ այլ լրացուցիչ պայմաններից։ Հանձնաժողովը միաձայն որոշեց հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի 10մվտ հզորությամբ շինություն ունեցող՝ արտադրողբաշխող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւը։ Երրորդ հարցը վերաբերում էր էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիայով փոփոխություններ կատարելու կարգի հաստատմանը։ Փոփոխություններ կատարելու համար լիցենզավորված անձը դիմում եւ համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում հանձնաժողովին։ Վերջինը «Տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման» N ՏՓԾ003 եւ «Հեռախոսային ծառայությունների մատուցման» N 2Ծ-002 լիցենզիաների գործունեությունը դադարեցնելու մասին հարցն էր։ Որոշվեց դադարեցնել ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային զարգացման նախկին նախարարության կողմից «Արցախկապ» ՓԲԸին տրված վերոնշյալ լիցենզիաների գործողությունը։ Ինչպես նշեց «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրեն արիկ րիգորյանը, հանրապետության էներգետիկայի բնագավառում ի հայտ եկած «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունը տվյալների փոխանցման եւ հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեություն է ծավալում։ Սակայն վերջին տարիների ընթացքում «Արցախկապ» ՓԲԸ-ն պահպանում է այդ լիցենզիաների գործունեության ուղղությունը, բայց ընկերության գործունեության հիմնական դաշտը հեռարձակման բնագավառն է, որտեղ մինչեւ այսօր էլ մասնագիտանում են, մատուցում ծառայություններ։ «Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ դիմեցինք ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին՝ ժամանակավորապես դադարեցնել ընկերությանը այդ լիցենզիաների տրամադրումը։ Եթե անհրաժեշտություն լինի այդ բնագավառում գործունեություն ծավալել, մենք կրկին կդիմենք՝ ստանալու նոր լիցենզիաներ», նշեց Գ.Գրիգորյանը։ Վաչե Ադամյանի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի՝ օրենքով վերապահված գործունեությունն իրականացվում է հետեւյալ բնագավառներում. էներգետիկա, որն իր մեջ ներառում է էներգետիկայի եւ ջերմամատակարարման բնագավառը (ջրամատակարարում, խմելու եւ ոռոգման ջուր, տեխնիկական ջրի օգտագործում)։ Հեռարձակման բնագավառն իր մեջ ներառում է ոչ միայն էլեկտրոնային անվտանգությունը, այլեւ հեռուստատեսությունը եւ կապը։ Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառը բազմաշերտ է՝ հեռախոսային, փոստային, բջջային կապ, համացանց, որոնք նույնպես հանձնաժողովի գործունեության ոլորտն են։ Հանձնաժողովը կարգավորում է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտը (հակամրցակցային համաձայնություն, պետական օժանդակություն եւ այլն)։ Փաստորեն երեք հանձնաժողով (տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, հեռուստատեսություն, ռադիո) միավորված են մեկ ընդհանուր հանձնաժողովի մեջ։ Հանձնաժողովի նախագահը վերջում շեշտեց այն կարեւոր միտքը, որ առաջին անգամ ԼՂՀում էներգետիկայի բնագավառը կարգավորող կազմակերպությունները մինչեւ ապրիլի 1-ը պետք է հաշվետվություն ներկայացնեն մամուլին իրենց ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ, որը պետք է հրապարակվի մամուլում։ «Նպատակն է՝ հասարակությանը տեղյակ պահել կարգավորվող կազմակերպությունների, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառի գործունեության վերաբերյալ։ Սա շատ դրական ու հեռանկարային է փոփոխությունների զարգացման եւ կարգավորման, սպառողների շահերի պաշտպանության եւ թափանցիկության տեսակետից։ Հետայսու սպառողները կարգավորվող ձեռնարկությունների ֆինանսատնտեսական գործունեությանը կարող են տեղեկանալ հրապարակումների միջոցով», ընդգծեց Վաչե Ադամյանը։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Հունվար 25, 2008
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.
Հունվարի 24-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ րողների միության վարչության անդամներին` միության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ...ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
2008 թվականի հունվարի 24-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստը, որը վարում էր նրա նախագահ Վաչե Ադամյանը։ Օրակարգի ...ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի առաջատար թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում Կոնգրեսին ...ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր մասնակցել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի համայնքի տարեկան ժողովին եւ իր նկատառումներն ու մտահոգությունները հայտնել ինչպես տեղական նշանակության, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է...
.ԵՂԵՔ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԵՒ ԿԴԱՌՆԱՔ ԻՆՔՆԱԲԱՎ ՀԱՄԱՅՆՔ
.ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԲԱՐԵԼԱՎԵԼ...
.ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 1-Ը ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԻՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆԸ ՉԵՂԱՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Վ. ՄԱՆԱՍՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔ. ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՈՒ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1855 Կ. Պոլսում Պատրիարքարանը պաշտոնական հայտարարությամբ արգելեց Ռուսինյանի «Ուղղախոսության» և «Տարեցույց»-ի գործածությունը ազգային վարժարաններում, դատապարտելով նրանց ոճը և պատվիրելով հայ գրողներին՝ աշխարհաբարը մոտեցնել «նախնյաց բուն լեզվին»:
- 1891 Շուշիում ծնվեց մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

