
Հրատարակված է Հունվար 24, 2008
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
- #8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 Ջրամատակարարման խնդիրը ԼՂՀ-ում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, միշտ եղել է խոցելի։ Վրա հասած աննախադեպ ցուրտ եղանակը բացահայտեց եղած թե՛ ջրմուղի, թե՛ ջրացանցի սնանկությունը, որի պատճառով բնակիչների մեծ մասը հայտնվել է փակուղու առջեւ։ Նշենք, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ ղեկավարությունը իշխանությունների ուշադրությունը բազմիցս սեւեռում էր ջրամատակարարման ամբողջ համակարգի հնամաշության (անգամ կան կառույցներ՝ 1930-ական թթ.-ից) վրա, սակայն հերթը չէր հասնում այդ խնդրի արմատական լուծմանը։ Երեւի թե եղանակի քմահաճույքը եղավ վերջին կաթիլը խնդրի հրատապ եւ արմատական լուծման համար։ Հունվարի 21-ին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի կողմից հրավիրված խորհրդակցությունում երկրի ղեկավարը ցուցում տվեց, համաձայն որի մայրաքաղաքի ջրամատակարարման ամբողջ ցանցը պետք է վերափոխվի նորով եւ համապատասխանեցվի ընդունված նորմերին եւ ստանդարտներին։ Ըստ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի՝ վերափոխման այդ աշխատանքները կվերաբերեն ե՛ւ ֆիլտր կայաններին, ե՛ւ ջրամբարներին, ե՛ւ Ղայբալուից եկող գլխավոր ջրատարին, ե՛ւ քաղաքի ամբողջ ջրացանցի խողովակներին։ Բոլոր խողովակները կփոխարինվեն նորերով՝ որեւէ հատվածում բացառելով նախկինում շահագործված հին խողովակների օգտագործումը։ Ղայբալուից եկող ջրատարի բացօթյա հատվածները, համաձայն ընդունված հայեցակարգի, կանցնեն գետնի տակով՝ սահմանված նորմերին համապատասխան խորությամբ։ Ջրատարի բոլոր խողովակները կլինեն համապատասխան տրամաչափի։ Վ. Միքայելյանը նշեց, որ այդ հայեցակարգը շուտափույթ կյանքի կոչելու համար արդեն իսկ ՀՀ-ից հրավիրված են մասնագետներ, որոնց առջեւ դրված է խնդիր՝ կարճ ժամկետում ներկայացնել համապատասխան նախահաշիվները եւ նախագծերը՝ հիմնվելով «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տրամադրած տվյալների վրա։ Նա նշեց նաեւ, որ նախագծային փուլին հաջորդող աշխատանքները կիրականացվեն սեփական ուժերով։ Դրանք կվերահսկվեն պետության կողմից։ Իր հերթին «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Վ. Արզումանյանը նշեց, որ նախատեսվում է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի ընդլայնում, այնպիսին, ինչպիսին գործում է Սանկտ Պետերբուրգում։

- Վ. ՄԱՆԱՍՅԱՆ
Վերջին լուրերը, Հունվար 24, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 10 ՄՈՏԵՑՈՂ ՎԱԿՈՒՈՒՄԸ66. Վերակառուցման՝ անցնող ամեն մի տարվա հետ ավելի պարզ էր դառնում, ...ՏԵՆԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
.
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 8 Միջազգային արժութային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը համաշխարհային տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը բնութագրել է որպես լուրջ՝ հայտարարելով, ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՆԱԼ ՈՐԵՎԷ ՓՈԽԶԻՋՄԱՆ
.
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 8 Կասպիականը կրկին հայտնվել է համաշխարհային էներգետիկայի օրակարգում։ Նավթով ու գազով հարուստ մեր տարածաշրջանն ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Վ. ՄԱՆԱՍՅԱՆ
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 5 Ջրամատակարարման խնդիրը ԼՂՀ-ում, մասնավորապես՝ մայրաքաղաքում, ...ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆԸ ՉԵՂԱՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Նրան շրջապատում Ջաբի էին ասում։ Իսկական անունը Յուրա է, Յուրա Իշխանյան։ Կինը՝ Ռոմելան, ...ՄԱՐՏՈՒՆԻ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ., էջ 3 Ինչպես եւ հանրապետության մյուս շրջաններում, Մարտունու շրջանում էլ համոզված են, որ ...ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
#8 (2120) 24 ՀՈՒՆՎԱՐ, ՀԻՆԳՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 2 Հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործումը հաշմանդամների սոցիալական ...ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈԴՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ
.
Այսօրվանից «ԱրմեՏել» ընկերությունը սկսում է նոր` 099 կոդով սկսվող բջջային հեռախոսահամարների տրամադրումը: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ տարվա դեկտեմբերի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ Է...
.
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել դանիացի Յան Պոուլսենը:Յան Պոուլսենը ծնվել է 1946 թ. մարտի 23-ին։ Նա մարզչական աշխատանքի բազմամյա փորձ ունի։ ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔ. ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՈՒ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
.
Հանրապետության բնակավայրերում շարունակվում են տեղական համայնքների տարեկան ժողովները։ Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա գտնվեց Նորագյուղի (Ասկերանի շրջան) այդօրինակ հավաքին։ Այն տեղի ունեցավ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ԲԱՅՑ ՎԵՐՋԻՆԸ ՉԵՂԱՎ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Վ. ՄԱՆԱՍՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔ. ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ՈՒ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
.ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԿՈԴՈՎ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐ
.ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՄԱՐՏՈՒՆԻ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆՇԱՏ ՎԱՍՏԱԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Մահացավ Ջուղայեցի Հովակիմ Լազարյանցը: Նա իր եղբոր՝ Հովհաննես Լազարյանցի կտակը գործադրելով 1815 թ.-ին կառուցում է Մոսկվայի Լազարյան Ճեմարանը: (Ծնվ. սեպտեմբերի 5-ին, 1743 թ.):
- 1933 Շահագործման հանձնվեց Երևանի ծխախոտի ֆաբրիկան:
- 1965 Մահացավ քաղաքագետ Վինսթոն Չրչիլը, որն առաջինն օգտագործեց «ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու 1915 թ.-ի հայերի ռասսայական բնաջնջումը թուրքերի կողմից: (ծն.1874թ.)
- 1965 Իսրայել Օրին հանդիպում է Պյոտր Մեծին արցախահայության անկախության հարցը քննարկելու համար:
- 1973 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին:
- 1973 Որոշում ընդունվեց հայ պարբերական մամուլի կենտրոնական պետական արխիվ ստեղծելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

