
Հրատարակված է Հունվար 23, 2008
ՇԱՏ ՎԱՍՏԱԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
- Հունվարի 22-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային այցով եղավ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր ու Վաղուհաս գյուղերում եւ ներկա գտնվեց տեղական համայնքապետերի տարեկան հաշվետվությունների քննարկումներին։ Նշված բնակավայրերը գտնվելով նույն ենթաշրջանում՝ ունեն ոչ միայն նույնօրինակ հիմնախնդիրներ, այլեւ կրել են ճակատագրական միանման ծանր հարվածներ. երեք գյուղերն էլ Արցախյան պատերազմի ընթացքում միառժամանակ գրավվել էին ադրբեջանական զինուժի կողմից եւ ենթարկվել մեծ ավերածությունների։ Կրկին այդ բնակավայրերում տնօրինել են բնիկ տերերը, եւ սկսվել է վերածնության ու վերաշինության նոր ու դժվարին ժամանակաշրջանը։ Հասկանալիորեն՝ այդտեղ սովորականից շատ են չլուծված հիմնախնդիրները, ուստի ԼՂՀ կառավարության ղեկավարը նպատակահարմար գտավ մասնակցել հենց նման կարգի գյուղերի ներհամայնքային կացությանը նվիրված հավաքներին, տեղում հստակեցնել գյուղական կյանքի բարելավման որոշակի ծրագրեր ու տարբերակներ։ Գրեթե երեք գյուղերում էլ հաշվետու ժողովներն անցան բուռն ու անմիջական մթնոլորտում, սակայն ելույթների ու հարցադրումների մեծ մասը զեկուցագրերի շուրջ չէր, այլ հասցեագրված էր հանրապետության վարչապետին եւ նրանից էին ակնկալում տարիներով կուտակված՝ իրենց հուզող բազմաբնույթ խնդիրների պատասխանները։ Եվ հաշվետվություններից, եւ բնակիչների հարցադիմումներից պարզ դարձավ, որ այս ենթագոտում բավական սուր է մնում բնակարանային խնդիրը։ Շինարարություն եւ վերակառուցումներ նախորդ տարիներին երեք բնակավայրերում էլ կատարվել են, սակայն առ այսօր շատ են այն ընտանիքները, որ շարունակում են ապրել ավերված տներում կամ պարզապես չունեն քիչ թե շատ տանելի սեփական տանիք։ Հիմնախնդրի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը պարզաբանեց, որ առաջիկայում պետական միջոցներով առանձնատներ ու բնակարաններ կկառուցվեն նախեւառաջ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար, ապա ուշադրության կենտրոնում կլինեն պատերազմի հաշմանդամները եւ խիստ անապահով խավերի ներկայացուցիչները։ Սակայն մյուս կարիքավորներին եւս կհասցեագրվի պետական աջակցություն՝ հայտարարեց Ա.Հարությունյանը։ Կառավարությունը երկարաժամկետ անտոկոս վարկեր կտրամադրի բոլոր նրանց, ովքեր կկամենան այդ միջոցներով եւ սեփական ջանքերով կառուցելու կամ վերանորոգելու իրենց բնակարանները։ Տվյալ մոտեցումը հավանությամբ ընդունվեց գյուղի մարդկանց մեծամասնության կողմից։ Վերին Հոռաթաղում վարչապետը այցելեց հինգ երեխա ունեցող մի ընտանիքի թիթեղաշեն կացարան, որը ընդհանուր տխուր համապատկերի վրա անգամ չափազանց անհամատեղելի ու անհանդուրժելի է։ Ա.Հարությունյանը համայնքապետին կարգադրեց շուտափույթ այդ ընտանիքը տեղափոխել գյուղի ազատ բնակարաններից մեկը, ապա որոշեց, որ առաջիկա ամիսներին նոր տուն կկառուցվի ինչպես տվյալ, այնպես էլ Վ.Հոռաթաղի մյուս երկու՝ հինգ երեխա ունեցող ընտանիքների համար։ Ժողովրդագրական իրավիճակի առնչությամբ վարչապետը կատարեց մի «մասնավոր» այցելություն եւս. նա եղավ վերինհոռաթաղցի Աշոտ Մկրտչյանի տանը, ուր մեծանում է 7 երեխա։ Վարչապետը ծանոթացավ այդ ընտանիքի ապրելակերպին ու բնակարանային պայմաններին, որոնք դեռ բավարար չեն։ Ա.Հարությունյանը բազմանդամ ընտանիքին խոստացավ առաջիկայում ապահովել նոր կահույքով։ Թեպետ կենցաղային անհարմարությունները զգալիորեն խոչընդոտում են, Վ.Հոռաթաղում, Հարությունագոմերում եւ Վաղուհասում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցվում է բնակչության բնական աճ։ Այդ միտումը կարող է պահպանվել հետագա տարիներին, եթե, ըստ տեղացիների, իրենց գյուղերում բնակարանների վերականգնման հետ առաջնահերթորեն լուծվի նաեւ խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը։ Երեք բնակավայրերում էլ բացակայում է ջրամատակարարման ներքին ցանցը։ Վ.Հողաթաղում գործում է միայն մեկ աղբյուր, այն էլ՝ գյուղից որոշ հեռավորության վրա։ Վարչապետը խոստացավ ջրի հիմնահարցի կարգավորման համար առաջիկայում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Երեք գյուղերի գյուղապետերի հաշվետվություններով՝ 2007թ. համայնքային բյուջեները կատարվել են ավելի քան 100 տոկոսով։ Սակայն մտահոգիչ կացություն է ստեղծվել հողի մշակության գործում. այս ենթագոտում շատ քիչ աշնանացան է կատարվել՝ հիմնականում գյուղտեխնիկայի եւ այլ միջոցների սակավսության պատճառով։ Միաժամանակ, այդ խնդրում որոշիչ է դարձել մի հանգամանք եւս. նշված գյուղերի շատ բնակիչներ աշխատում են իրենց գոտու հարեւանությամբ գործող ոսկու արդյունահանման «Բեյզ Մեթըլս» ընկերությունում, ստանում քիչ թե շատ բավարար աշխատավարձ՝ աչքաթող անելով հողագործությունն ու անասնապահությունը։ Հիմնախնդրի առթիվ վարչապետ Ա.Հարությունյանը հայտարարեց, որ կառավարությունը նոր քաղաքականություն է նախաձեռնել գյուղատնտեսության ոլորտում, ինչից անհրաժեշտ է օգտվել եւ լավագույնս օգտագործել գյուղական հնարավորությունները։ Նա նշեց, որ ընթացիկ տարի լուրջ օժանդակություն կլինի գյուղի տնտեսվարողներին եւ ֆինանսական, եւ սերմերի, պարարտանյութերի ու դիզվառելիքի, եւ մասնագիտական առումներով, միայն թե պետք է նախաձեռնել ու աշխատել։ «Մենք պատրաստ ենք համագործակցել իրո՛ք աշխատել ցանկացողների հետ, անհրաժեշտ է մեծ արդյունքի հասնել սեփական հողի վրա, շատ վաստակել, որ նաեւ ինքնուրույն լուծեք մասնավոր որոշ պրոբլեմներ,- հանդիպումների ժամանակ կրկնել է վարչապետը։ - Թարթառ գետին մերձակա այս գոտին ունի տնտեսական բավական լավ պայմաններ, եւ հարկ է դրանք նպատակին ծառայեցնել։ Պահանջատիրական կեցվածքից հրաժարվել է պետք, եղեք նախաձեռնող, եւ պտուղները կքաղեք»,- գյուղի մարդկանց հորդորել է հանրապետության վարչապետը։ Գոտու բնակիչների հետ ունեցած երկխոսության ընթացքում կառավարության ղեկավարն անմիջական ընթացք տվեց որոշ հարցերի, մասնավորապես՝ լիզինգային եղանակով գյուղտեխնիկա կհատկացվի այդ գյուղերի համար աշխատել ցանկացող մեխանիզատորներին, կնախագծվի Վաղուհասի միջնակարգ դպրոցի լրացուցիչ մասնաշենքը, կկարգավորվի արցախյան եւ հայկական հեռուստաալիքների ընդունման խնդիրը եւ այլն։ Վարչապետը գյուղի մարդկանց ուշադրությունը բեւեռեց երիտասարդներին հայրենի բնակավայրին սերտորեն եւ անխախտ կապելու, համայնքային ընդհանուր մտածողության խորացման վրա։ Խնդրեց բնակիչներին՝ լիարյուն տիրություն անել իրենց հողատարածքներին, ավելի հիմնովին զբաղվել անասնապահությամբ, այնպես, որ մեկ տարի անց իր հաջորդ այցին այստեղ անմշակ ու անտեր հողակտոր մնացած չլինի։ Հարությունագոմերում Ա.Հարությունյանն այցելեց գյուղի նահատակ հերոսներից մեկի՝ Զարմիկ Ավետիսյանի ծնողներին, հեռուստացույց նվիրեց, հետաքրքրվեց նրանց նիստուկացով։ Ի դեպ, այս գոտում Արցախյան պատերազմի ժամանակ մարտական ծառայություն է անցել Ա.Հարությունյանը, եւ շատ բնակիչներ նրա համար նաեւ յուրայիններ ու զինակիցներ են։ Վարչապետին ուղեկցում էր Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը, որն իր հերթին գյուղացիների առջեւ հանդես եկավ մի շարք պարզաբանումներով ու նկատառումներով։ ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

- .
Վերջին լուրերը, Հունվար 23, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Հունվարի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել ...ՇԱՏ ՎԱՍՏԱԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
.
Հունվարի 22-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը աշխատանքային այցով եղավ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր ու Վաղուհաս գյուղերում եւ ներկա գտնվեց տեղական համայնքապետերի ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
.
Վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ Հրանտ Մելքումյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության ղեկավարի խորհրդական՝ ազատվելով ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության բաժնի վարիչի պաշտոնից։ ԼՂՀ կառավարության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՓՈԽԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՇԱՏ ՎԱՍՏԱԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
.ՆՇԱՆԱԿՈՒՄ
.ՆՈՐ Ի՞ՆՉ ԵՆՔ ԲԵՐԵԼ
.Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.ԳԼԽԱՎՈՐԸ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1861 Ծնվեց հունգարահայ լեզվաբան, բանասեր Ղուկաս Բադրուպանյանը:
- 1904 Ծնվեց իտալացի հայազգի բժիշկ, պրոֆեսոր Միքայել (Մայկլ) Արլենը, անվանի բժիշկ Երվանդ Արլենի որդին: Միքայել Արլենը եղել է Բրիտանական թագավորական բժշկական ընկերության իսկական անդամ:
- 1921 Տեղի է ունենում Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:
- 1923 Ծնվեց հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը, Ախալցխայում: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Վախճ. 1998թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

