
Հրատարակված է Հունվար 22, 2008
ՆՈՐ Ի՞ՆՉ ԵՆՔ ԲԵՐԵԼ
- #6 (2118) 19 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 9 Բոլոր նրանց, ովքեր առ այսօր համարձակվում են միամիտ մնալ եւ վարդագույն ակնոցներով են նայում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ դրական արդյունքի ակնկալիքներով եւ միջազգային հանրության ներկայացուցիչների յուրաքանչյուր այցի ժամանակ տալիս են հավերժ անպատասխան հարցը՝ ՆՈՐ Ի՞ՆՉ ԵՆՔ ԲԵՐԵԼ «Հայաստանը չի հաղթել պատերազմում։ Պատերազմը դեռ չի ավարտվել։ Ավարտվել է պատերազմի առաջին փուլը։ Մենք երբեք չենք համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախության հետ. նման դիրքորոշում ունեն եւ միջազգային միջնորդները»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ ճակատամերձ Աղդամի շրջանի Ղուզանլի ավանում օլիմպիական համալիրի բացման արարողության ժամանակ։ «Մենք արդեն մեկ անգամ մեծ սխալ ենք թույլ տվել, երբ 1918թ. Էրիվանը նվիրել ենք հայերին։ Էրիվանի խանությունը եղել է ադրբեջանական տարածք, հայերն էլ այնտեղ՝ հյուրեր»։ Իսկ «օլիմպիական» իր այդ խոսքերից մի քանի օր առաջ Ի. Ալիեւը՝ «փոխզիջումային» այդ գործիչը, որը, համանախագահների ծիածանագույն հավաստիացումներով, հայկական կողմի հետ գրեթե համաձայնության է եկել ապագա խաղաղ պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ, կատարել էր մեկ ուրիշ անմիտ, վանող, ոչ միայն որեւէ հարցի շուրջ պայմանավորվելու, այլեւ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ցանկացած հնարավորություն ժխտող հայտարարություն։ «Հայաստանը կորցրել է իր միջազգային վարկանիշը, այն դեպքում, երբ Ադրբեջանը նոր է ամրապնդել իր դիրքերը։ Այսօր մենք գիտենք, թե ֆինանսական ինչ հնարավորությունների կարող ենք տիրապետել նավթի, բնական գազի վաճառքից, տնտեսության, արդյունաբերության զարգացումից։ Մենք բացում ենք նոր ուղիներ, մենք դառնում ենք տարանցիկ երկիր։ Էներգետիկայի առումով մենք անփոխարինելի երկիր ենք դառնում Եվրոպայի եւ աշխարհի համար։ Իսկ ի՞նչ կարող է տալ Հայաստանը միջազգային հանրությանը։ Ոչինչ՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ տրանսպրտային տեսակետից»։ Դա պարզապես միապետություն է, որտեղից վտարվել են մյուս բոլոր ազգությունները եւ որն ապրում է փակ, ռազմականացված եւ հակաժողովրդական ռեժիմի պայմաններում։ Իսկ Լեռնային Ղարաբաղում իշխանությունը պատկանում է քրեական խմբավորմանը։ Այնտեղ իշխում է ռազմաքրեական եւ ապօրինի վարչակարգը, այնտեղ չի անցկացվել միջազգային եւ ոչ մի դիտարկում»,- Իլհամ Ալիեւի խոսքերը մեջբերում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին։ Հարց է ծագում՝ ի՞նչ նոր առաջարկների մասին կարող է խոսք լինել կամ կարելի է ակնկալել։ Եվ ընդհանրապես, ի՞նչ դրական առաջընթաց կարող է լինել խաղաղ գործընթացում, եթե Բաքվից նման չհանդուրժող , «սառը քամի» է փչում...Նման լկտի, խիստ թշնամական հռետորությունը խոսում է այն ամենի ճիշտ հակառակի մասին, ինչ մեզ ասում են միջնորդները, ինչ սպասում եք դուք, այսինքն՝ մեր ժողովրդի մեծ մասը։ Այսօր մեր ուղեղն ու կամքը պետք է ամբողջովին ուղղված լինի մեր հասարակության ինքնակազմակերպմանը, նրա կատարելագործմանը։ Թող բանակցություններն իրենց համար ընթանան (առանց դրանց եւս հնարավոր չէ) , բայց մենք պետք է հաստատ ընդունենք, որ տվյալ իրավիճակում բանակցություններից մեր ակնկալիքների՝ նույնիսկ մեկ տոկոսի չափով դրական արդյունք չի սպասվում։ Քաղաքական եւ գաղափարախոսական բաժին

- .
Վերջին լուրերը, Հունվար 22, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Հունվարի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Սերգեյ Ռիկոյի Բաղրամյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի դատախազ: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ...ՆՈՐ Ի՞ՆՉ ԵՆՔ ԲԵՐԵԼ
.
#6 (2118) 19 ՀՈՒՆՎԱՐ, ՇԱԲԱԹ, 2008Թ.,էջ 9 Բոլոր նրանց, ովքեր առ այսօր համարձակվում են միամիտ մնալ եւ վարդագույն ակնոցներով են նայում Ղարաբաղյան հիմնախնդրի ...ԳԼԽԱՎՈՐԸ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆ Է
.
Դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի կեսը ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ...Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ տեղեկացնում է, որ թվային հեռախոսակայանի համակարգին անցնելու կապակցությամբ 2008թ. հունվարի 23-ից մինչ— 24-ը կանջատվեն — կփոխվեն հեռախսահամարները հետ—յալ հասցեներում. - ...ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
#7 (2119) 22 ՀՈՒՆՎԱՐ, ԵՐԵՔՇԱԲԹԻ, 2008Թ.,էջ 4 Առողջապահության հարցերի շուրջ իր մտորումներն է ներկայացնում «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրեն Արարատ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ -Նախ, ողջունելի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՅՍՕՐ ՈՉ ՈՔ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՉԻ ԱԶԱՏՎԵԼ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԷԼ ՉԻ ԻՋԵՑՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՄԲ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՆՔ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԳՈՐԾԻՆ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.ՆՈՐ Ի՞ՆՉ ԵՆՔ ԲԵՐԵԼ
.Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.ԳԼԽԱՎՈՐԸ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1872 Մահացավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը: (Ծնվ. 1851 թ.):
- 1921 Դաշնակցական մի ջոկատ, խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ, Գառնիում խռովություն է բարձրացրել խորհրդային իշխանության դեմ:
- 1921 Ծնվեց hայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: (Վախճ. 1983թ.-ին):
- 1922 Վախճանվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրում էր իրավագիտության և քաղաքագիտության վերավերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Ծնվ. 1838թ.-ին):
- 1974 Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը ընտրվեց Նյու Յուրքի ակդեմիայի պատվավոր անդամ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

