
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՄԵԶ և ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
- Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մուտքը մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Տեր հայրը մեջբերեց այն երկու հրեշտակների խոսքերը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ»: «Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է ավետման տոնը: Նրա հարությունը ճշմարտություն է և նրա առաքելությունը կատարված է: Ժողովուրդը միշտ էլ գույներով է զարդարել ցանկացած եկեղեցական տոն»,- նկատեց քահանան: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ Զատկին են ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ»: Քահանա Հայրապետյանն ընդգծեց, որ Զատկի տոնը մեր հավատքի հիմքն է: Նա ցավով նշեց, որ այսօր մարդիկ ավելի շատ դարձել են կենցաղային. «Մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են, թե ե՞րբ պետք է ներկել ձուն, արդյոք պե՞տք է ձուն ներկել, երբ ընտանիքում նոր մահացած մարդ կա, ի՞նչ խորհուրդ ունի կարմիր գույնը»: Նա ավելացրեց, որ այնուամենայնիվ, կենցաղը պարզապես պետք է զարդարի հավատքը: Նշենք, որ Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան՝ այսօր, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Մեզ և Ձեզ մեծ ավետիս»:

© Այսօր
Վերջին լուրերը, Ապրիլ 07, 2012ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՇՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԸ
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Աստվածածնի ավետումը, որը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ հռչակվել է իբրև մայրության ...ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՄԵԶ և ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տոնակատարությունների շրջանակում` հայկական կողմի հրավերով Հայաստան կայցելի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի /IBbY/ պրեզիդենտ և գործադիր տնօրեն Լիզ Փեյջը, ով ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻՆ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
«Ավետման տոնն է, սիրելիներ, որը հավատավոր մեր ժողովրդի կյանքում հռչակված է որպես ...«ԱՌԱՎՈՏ». ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԸ
«Առավոտի» խմբագիրն անդրադարձել է միասեռականներին:
«Ես ամեն ինչ հասկանում եմ` եվրոպական արժեքներ, հանդուրժողականություն, քաղաքական կոռեկտություն և այլն: Ինքս էլ կողմ եմ այդ ամենին: Բայց ես չեմ հասկանում, ...ՀՐԱՊԱՐԱԿ. «ԳԵԼԸ» ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՎԱՃԱՌԵ՞Լ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ
«Հրապարակը» գրում է, թե խոսակցություններ են շրջանառվում, որ ոստիկանության ներքին զորքերի արդեն նախկին հրամանատար, «Գել» մականունով Գարիկ Գաբրիելյանին ձերբակալել են:
Սակայն երեկ թերթին հաջողվել է կապվել ...ՀԺ. ԲՀԿ-Ն ԹԱՔՆՎԱԾ ԳՈՎԱԶԴ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ներկայացնելով մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում անցկացված մշտադիտարկման արդյունքները, հայտարարել է, որ «Կենտրոն» ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է «ՓԱՐՎԱՆԱ»
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա թաղամասի դպրոցների ծնողներին զույգերով հրավիրում է իրեն պատկանող «Փարվանա» ռեստորան` հյուրասիրելու:
Ըստ թերթի տեղեկությունների` ...«ՍԱՍ»-Ի ԱՐՏԱԿԸ ՀՈԳՈՒՄ Է ԱՐԱԲԿԻՐՑԻ ԿԱՆԱՆՑ ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
««ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը, որը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, բուլղարական օծանելիքից, «Սորինի» կոնֆետներից բացի, որոշել է նաև կանանց ...ԵՐԿԻՐ. «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ՀՈՐ ՀԱՄԱՐ
«Մի քանի օր առաջ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե «ՀայՌուսգազարդ»-ում ազատում են աշխատանքից բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում աշխատել ՀՀԿ-ի օգտին և ձայնը տալու են ԲՀԿ-ին»,- գրում է «Երկիրը»: Թեև որպես ...ԱՇՈՏՅԱՆԸ ԿԱՆԱՆՑ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ՈՒ ԿԱՆԱՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
«Մեր ազգային նկարագրի կարևոր առանձնահատկությունը դարեր շարունակ եղել և ...ԱՅՍՕՐ ԿԱԶԴԱՐԱՐՎԻ ՓՐԿՉԻ ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ
Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի, շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Զատկի` Ս. Հարության ...ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԱՏՕ-Ի ՈՒՂՂԱԹԻՌԸ
Աֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգի Պուլի-Խումրի քաղաքում վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի ուղղաթիռը: «Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ` տեղական ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ուղղաթիռն արդեն օդում ...ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՁՆԱՀՈՍՔԻՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 130 ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ
Ավելի քան 130 պակիստանցի զինվոր զոհ են գնացել ձնահոսքի` Հնդկաստանի սահմանին զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսս» գործակալությունը:
Ռոյթերս գործակալության փոխանցմամբ` ...ՄԱԼԻՆ ԿԱՆՑՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
Մալիում հեղաշրջման հետևանքով իշխանության եկած ռազմական խումբը համաձայնել է ժամանակի ընթացքում անցնել սահմանադրական կառավարման: Ֆրանս Պրեսս գործակալության փոխանցմամբ` սա նշանակում է, որ իշխանությունը ...ՀԱՊԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Պետությունների ղեկավարների մակարդակով ՀԱՊԿ գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 15-ին` Մոսկվայում: Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Իգոր Լյակին-Ֆրոլովը: ...ՊԱՆ ԿԻ ՄՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ Սիրայում ընթացող մարտերը հակասում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պահանջները: Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Պան Կի Մունն ընդգծել ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՄՈՒՐՋ Է ՔԱՆԴՎԵԼ
Թուրքիայի հյուսիսում կամուրջ է քանդվել. 15 մարդ անհետ կորել է։ Դեպքը տեղի է ունեցել Զոնգուլդակ բնակավայրում։ Կամրջի կառուցվածքը չի դիմացել ավտոմեքենաների ծանրությանն ու քանդվել է. բազմաթիվ ավտոմեքենաներ ...2012-ԻՆ ԱՆՕԹևԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 80-90 ՏՈԿՈՍԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզ կատարած այցելության շրջանակներում Շիրակի մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն:
Խորհրդակցությունից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողներին ...ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԴՐՎԵՑ «ԿԱԹԲ»-Ի ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆԻ ՀԻՄՔԸ
Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու(«ԿԱԹԲ») երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի շինարարության շրջանակներում Ախալքալաք քաղաքում դրվել է նոր երկաթուղային կայարանի հիմքը: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Մարաբդա-Տետրիցկարո-Ցալկա-Ախալքալաք-Կարցախի ...ԵՄԵՆՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎՐԱ
Զինված անձինք հարձակում են իրականացրել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա: «Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, օդանավակայանի շենքը այս պահի դրությամբ փակ է: Պաշտոնական տվյալներով, հարձակումը իրականացրել ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ` ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
«Եթե ձեր տեսադաշտում կա ինչ-որ մի տղամարդ, ում հավանում եք և համարում եք ձեր կեսը, ապա մի ընկրկեք, մի երկչոտեք, ներխուժեք նրա կյանք և տեր կանգնեք ձեր երջանկությանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ...ՄԻՐՉԱ ԼՈՒՉԵՍԿՈՒ. «ԱՅՍ ԽԱՂԻ ՆՇԱՆԱԲԱՆՆ Է` ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ»
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ռումինական «Click» պարբերականին տված հարցազրույցում խոսել է այսօր «Դինամոյի» հետ կայանալիք խաղից իր սպասելիքների մասին:
«Այս հանդիպման նշանաբանն է` «Ամեն ...ԿԱՍԱՆՈՆ ՄՏԱԴԻՐ Է ԽԱՂԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
«Միլանի» հարձակվող Անտոնիո Կասանոն, ով սրտի վիրահատությունից հետո արդեն շարք է վերադարձել, իտալացի լրագրողների հետ զրույցում չի թաքցրել, որ մեծ պլաններ ունի:
«Ուզում եմ նվաճել Սկուդետտոն և Իտալիայի ընտրանու ...ՕԵԿ. ԷԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ՈՒ ԿՐԿԻՆ ՓՈՓՈԽՈՂ
« Օրինաց երկիր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է մրցունակ ծրագրով, որը փոփոխություն է բերելու ՀՀ-ում»,-այսօր Երևանի Ազատության հրապարակում կայացած «Օրինաց երկիր» կուսակցության ...ՕԵԿ. «ՔԱՆԻ ՈՐ ԱԶՆԻՎ ԵՆ»
Ազատության հրապարակում տեղի ունեցած ՕԵԿ հանրահավաքին ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք կներկայացնեն կուսակցության կատարած աշխատանքը: Որպես այդպիսին ներկայացվեց ...«ԲՐԵՆԴԱՅԻՆ» ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԿԵՂԾՎԱԾ ԱՊՐԱՆՔ Է ՎԱՃԱՌՎՈՒՄ
«Բրենդային կոչված շատ խանութներ արտասահմանյան կամ բրենդային ապրանքի անվան տակ շատ բարձր գնի ապրանքներ են վաճառում, որոնք հետո պարզվում է, որ Չինաստանում է արտադրված, կամ լավագույն դեպքում՝ Հայաստանում»,- ...ՈՉ ՄԻ ՓԱՅԼՓԼՈՒՆ ՊԱՐԱԳԱ ԶԱՏԿԻ ՍԵՂԱՆԻՆ. ՁՈՒ, ՁՈՒԿ, ԿԱՆԱՉԻ և ՓԼԱՎ
Այսօր երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հարության տոնը: Մարդիկ գնում են եկեղեցի, մասնակցում Ճրագալույցի Ս. Պատարագին, իրենց հետ բերում եկեղեցու լույսն ու սկսում տոնել Զատկի` Ս. Հարության ...ՄԱԿՆՇՈՒՄՆԵՐ՝ ՌԵԲՈՒՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
«Հայաստանում ամեն քայլափոխի խախտվում են սպառողների իրավունեքները». սա սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների կարծիքն է։ Խախտումենրը տարաբնույթ են՝ սկսած մակնշումներից, ավարտված պիտանելիության ...ՄԱՍԻՍ-ԷՋՄԻԱԾԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՄԵՔԵՆԱ Է ՇՐՋՎԵԼ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ կեսգիշերին մոտ` ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարին և շրջվել: Ոստիկանության հաղորդմամբ` պատահարի հետևանքով ...ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՆԱՆՑ
Այսօրվա տոնի առթիվ շնորհավորական խոսք է հղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը:
«Ի սրտե շնորհավորում եմ մեր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Սիրելի կանայք, մեր հինավուրց ...ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԱՂՈԹՔ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ ՄԱՐԱՂԱՅԻ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության ...ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՁՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՆԻՔ Է ՓԼՈՒԶՎԵԼ
Այսօր առավոտյան` ժամը 10.05-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղում մասնակի փլուզվել է Հ. Պապոյանին պատկանող տան տանիքը (80 քմ):
Ինչպես հայտնեցին ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական ...ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴԱՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
«Նախընտրական այս շրջանում մեր կազմակերպությունից աշխատելու է 2500 դիտորդ, որոնցից 2000-ը ներկա են գտնվելու ընտրություններում: Իշխանությունները քաղաքական կամք են հայտնել` արդար, թափանցիկ ընտրությունների ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՆԽՎԵԼ
Իռլանդիայում ոստիկանները հզոր պայթուցիկ սարք են հայտնաբերել մայրաքաղաք Դուբլինը և Հյուսիսային Իռլանդիայի խոշոր քաղաք Բելֆաստը միմյանց կապող ճանապարհին: «Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ` ռումբը տեղադրվել է 1998 ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է
Այսօր Հարավային Օսիայում` նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախօրեին, «լռության օր» է հայտարարվել: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի ...ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵՔ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում է: Այցի շրջանակներում երկրի ղեկավարն այցելեց Գյումրու Բժշկական կենտրոն, շրջայց կատարեց կառուցվող հիվանդանոցում: ՀՀ առողջապահության նախարարության ...ՁՈՒԿԸ ՉԻ ԹԱՆԿԱՑԵԼ. ՊԱՏՃԱՌՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
«Հայաստանում ձվի շուկան բավարար է, այն նաև մատչելի է, այսինքն՝ կանոնակարգված է», - այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ձվի շուկայում տիրող իրավիճակը ներկայացրեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն ...«ՀԱՅ ԿԻՆԸ ՄԻՇՏ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԻՐ ՈՒԶԱԾԻՆ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը, ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանը և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը նախ շնորհավորեցին բոլոր կանանց՝ մայրության և գեղեցկության ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է
Ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց և աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
«Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՒՇ-2 և ԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐ
Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում Նախագահ , ծանոթացավ իրականացվող բնակշինարարարական աշխատանքներին: Նշենք, որ Գյումրիում ընթացող աշխատանքներն իրականացնում է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացվում ...ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՅԼևՍ ՉԵՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽԶՆՆՈՒՄ
Ղրղզստանի խորհրդարանը երեկ ընդունել է որոշում, համաձայն որի` ավտոմեքենաները այլևս չեն անցնի տարեկան պարտադիր տեխզննում:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, այսուհետ ավտոմեքենաները կարող են ...ՄԱՆՉԻՆԻ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ԻՀԱՐԿԵ, ԵՍ ՉԵՄ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իր պաշտոնանկության համար ռեալ հնարավորություններ կան: Թիմը նրա գլխավորությամբ այժմ 5 միավորով հետ է մնում ...ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԶԱՎԱԴԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ-ը չի ճանաչում Մալիի հյուսիսում գտնվող Ազավադ շրջանը` որպես անկախ պետություն: «ՌԲԿ»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Նա նշել ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ Է
Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Ախուրյան համայնք և ծանոթացավ 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012 թթ.-ի ծրագրի շրջանակներում ...ՀԱՅՏՆՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՋԵՔ-ՓՈԹԻ ՇԱՀՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հայտնվել է ԱՄՆ-ում ռեկորդային Mega Millions ջեք-փոթի հաղթողներից մեկը: 656 մլն. ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով վիճակախաղը դարձել է ռեկորդային` վիճակահանությունների ողջ պատմության մեջ: Երեկ Կանզասի նահանգի ...
© Այսօր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՄԻ ԹԵԹԵՎ ՄԱՄՈՒԼ. ՄԱՐԶՊԵՏ. «ԵՍ ԷԼ ԱՍԻ` ԴԵ ԳՆԱ...»
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՄԵԶ և ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
ՄԻ ԹԵԹԵՎ ՄԱՄՈՒԼ.ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ՅԱՄԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԹԵԹևՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳՈՒՄ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի՞ՆՉ ԱՎԱՐՏ ԿՈՒՆԵՆԱ ՕԼԻԳԱՐԽԻԿ ՏՐԻՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀԵՐԹԱԿԱՆ ԽՆՋՈՒՅՔԸ` ԴՈՒԲԱՅՈՒՄ
ՀՐԱՊԱՐԱԿ. «ԳԵԼԸ» ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՎԱՃԱՌԵ՞Լ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ
ՊՈՒՏԻՆԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՉՎԵՐԸՆՏՐՎԻ
«ԺԱՄԱՆԱԿ». ԲԱՆԿԻՐԸ ԿԵՆԱՑ-ՄԱՀՈՒ ՊԱՅՔԱՐ Է ՍԿՍԵԼ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՄԱՐ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԼԻևԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1821 Սկսվում է Հունաստանի ազգային-ազատագրական շարժումը` ուղղված օսմանյան միապետության դեմ:
- 1858 Շամախում ծնվեց գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն: (Վախճ. 1935թ.-ին, Կիսլովոդսկում):
- 1864 Մահացավ վանեցի վաճառական, Կահիրեի ազգային վարժարանի (1848 թ.) հիմնադիր Կարապետ Գալստյանը:
- 1915 Վանի հերոսամարտի սկիզբը:
- 1929 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների VI համագումարը, որտեղ հաստատվում է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության առաջին հնգամյա պլանը:
- 1995 Լոս Անջելոսի UCLA համալսարանի հայ ժողովրդի Արդի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

