
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնութերորդ ԿՐԿՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿ Եվ ես Սոկոլովին ասացի՝ 'ես գնամ՝ տղերքը սպասում են', եւ Սոկոլովը մտահոգ ասաց՝ 'էս խոսակցությունը մեր մեջ ա չէ՞ մնում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'չես ուզո՞ւմ իմանան, որ Սանյայի պատմվածքը հավանել ես', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'համարյա բոլորին ասել եմ, որ հավանել եմ', եւ ես զարմացած հարցրի՝ 'բա ի՞նչն ա մեր մեջ մնում', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ 'չեմ ուզում իմանան, որ էդ ալկաշի պատմվածքը կարդալուց հետո նորից սկսել եմ գրել', եւ ես զարմացած հարցրի՝ 'արդեն սկսե՞լ ես, թե՞ նոր ես սկսելու', եւ Սոկոլովը կարմրելով ասաց՝ 'արդեն հինգ էջից ավել գրել եմ', եւ ես ծիծաղելով հարցրի՝ 'կապիրովկայո՞վ', եւ Սոկոլովը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ 'կապիրովկայով, բայց՝ գեղարվեստական' եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ 'չնայած հարեւաններս մի գլուխ շեղում էին, բայց արդեն հինգ էջից ավել գրել եմ', եւ ես ժպտալով ասացի՝ 'գրողներ կան, որ ավելի ծանր պայմաններում են ստեղծագործում' եւ ժպտալով ավելացրի՝ 'հենց թեկուզ Սանյան', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'ճիշտ ես ասում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'կտա՞ս էդ գրածդ կարդամ', եւ Սոկոլովն ամոթխած ժպտալով ասաց՝ 'որ վերջացնեմ՝ կտամ', եւ ես ժպտալով ասացի՝ 'շա՜տ հետաքրքիր ա', եւ Սոկոլովը հարցրեց՝ 'ի՞նչն ա հետաքրքիր', եւ ես ասացի՝ 'հետաքրքիր ա՝ ինչի մասին ես գրել', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'մանկությանս տարիների մասին ա', եւ ես ժպտալով ասացի՝ 'Սանյայի պատմվածքն էլ էր տեղ-տեղ մանկության մասին', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ 'իմ գրածն իրա պատմվածքի հետ ոչ մի կապ չունի' եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ 'ես շատ ծանր մանկություն եմ ունեցել', եւ ես ասացի՝ 'Սանյան էլ առանձնապես թեթեւ մանկություն չի ունեցել', եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ 'ի՞նչ գիտես', եւ ես ասացի՝ 'իրա գրածներից ա զգացվում', եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ 'իրանից ուրիշ գործեր էլ ե՞ս կարդացել', եւ ես պատասխանեցի ու ասացի՝ 'հա', եւ Սոկոլովն ավելի զարմացած հարցրեց՝ 'որտե՞ղ ես կարդացել', եւ ես ասացի՝ 'ինքն ա տվել', եւ Սոկոլովը հարցրեց՝ 'ձեռագրերն ա՞ տվել', եւ ես ժպտալով ասացի՝ 'մեքենագրած', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ 'փաստորեն, ինքը քեզ ավելի ա վստահում, քան՝ ինձ', եւ ես ժպտալով ասացի՝ 'տրամաբանական ա', եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ 'ինչի՞ ա տրամաբանական', եւ ես ասացի՝ 'որովհետեւ դուք իրար հետ խռով եք', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'դրանից չի', եւ ես հարցրի՝ 'բա ինչի՞ց ա', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'ինքը ինձ կոնկուրենտ ա համարում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'որպես ի՞նչ ա քեզ կոնկուրենտ համարում', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'որպես գրող', եւ ես ծիծաղելով ասացի՝ 'բայց դու նոր ես սկսել գրել', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'ինքը չգիտի, որ նոր եմ սկսել', եւ ես ժպտալով ասացի՝ 'այսինքն, Սանյան ինձ կոնկուրենտ չի՞ համարում', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'քեզ ո՞նց կոնկուրենտ կհամարի' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'նախ՝ դու հայերեն ես գրում. ինքը քո գրածները չի հասկանում', եւ ես ժպտալով ասացի՝ 'բայց դու ընդհանրապես չես գրում', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'ժամանակին լավ էլ գրել եմ' եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ 'էսօր էլ նորից սկսեցի', եւ ես ժպտալով ասացի՝ 'բայց Սանյան չգիտի, որ սկսել ես', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'շուտ թե ուշ կիմանա' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'համ էլ՝ ինքը քեզ կոնկուրենտ չի համարում, որովհետեւ դու բանաստեղծություն ես գրում, ինքը՝ արձակ', եւ ես ժպտալով ասացի՝ 'ես էլ եմ մի քանի հատ պատմվածք գրել', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'ինչքան էլ գրես, ինքը ինձ ա կոնկուրենտ համարելու, որովհետեւ ես ռուսալեզու գրող եմ', եւ ես ծիծաղելով ասացի՝ 'ռուսալեզու ես, բայց ոչ մի լեզվով չես գրում', եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ 'արդեն սկսել եմ' եւ մի քիչ մտածեց ու գոհունակությամբ ավելացրեց՝ 'ընդ որում՝ շատ ուժեղ եմ սկսել', եւ ես ծիծաղելով ասացի՝ 'դու գնա շարունակի, ես գնամ տղերքի մոտ', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'Անդրյուշին կշնորհավորես', եւ ես ժպտալով հարցրի՝ 'Սանյայի պատմվածքի առթի՞վ', եւ Սոկոլովն ասաց՝ 'ծննդյան օրվա առթիվ', եւ ես ասացի՝ 'արդեն շնորհավորել եմ', եւ Սոկոլովը հարցրեց՝ 'իմ անունից շնորհավորեցի՞ր', եւ ես ասացի՝ 'մոռացա քո անունից էլ շնորհավորեմ', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'իմ անունից էլ կշնորհավորես', եւ ես ժպտալով ասացի՝ 'բայց Անդրյուշի հետ էլ ես խռով', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'կապ չունի' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'կարաս իմ անունից շնորհավորես', եւ ես ժպտալով ասացի՝ 'իրար հետ չիջնե՞նք', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'էդ իրա համար մի քիչ շատ կըլնի' եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ 'առայժմ շնորհավորանքով սահմանափակվենք', եւ ես ժպտալով ասացի՝ 'որ Սանյայի հետ բարիշես, Անդրյուշի հետ էլ կբարիշես', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'էդ արդեն մեխանիկորեն կստացվի' եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ 'Սանյայի էդ պատմվածքը որ հավանեցի, Անդրյուշն էլ աչքիս մի տեսակ բարձրացավ', եւ ես ժպտալով հարցրի՝ 'մեխանիկորե՞ն', եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ 'բնականաբար', եւ ես ասացի՝ 'թե չես գալիս՝ ես գնամ', եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'անպայման կշնորհավորես', եւ ես ժպտալով ասացի՝ 'բարի գիշեր', եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ 'առայժմ', եւ երբ իջա չորրորդ հարկ ու նայեցի միջանցքի ժամացույցին՝ ընդամենը տասն անց կես էր, մինչդեռ ինձ թվում էր՝ ամենաքիչը տասներկուսը պիտի լիներ, որովհետեւ, եթե հիշում եք, երբ տղերքի մոտից դուրս եկա՝ արդեն ինն անց էր. այսինքն, Նինային էդքան բովանդակալից սիրելս ու Սոկոլովի հետ էդքան բովանդակալից խոսելս միասին վերցրած՝ ընդամենը մի ժամից մի քիչ ավել էին տեւել, եւ հիմա, երբ էդ ամենը հիշելով գրում եմ, երկու հազար ութի հոկտեմբերի քսանյոթի առավոտվա տասնմեկն է, եւ չնայած վերջին տասնամյակում հոկտեմբերի քսանյոթ ամսաթիվը հայերիս մեջ ողբերգական լիքը զգացողություններ է առաջացնում, էս պահին մեր շուշաբանդում միանգամայն ուրախ աղմուկ է, որովհետեւ, ինչպես ամեն առավոտ, հիմա էլ եմ մեր շուշաբանդի էս փոքր հեռուստացույցի ձայնը զլել, որպեսզի Հովոյի ու Ռաֆոյի հանապազօրյա էս պստիկ ուրախություններից անմասն չմնամ, ու ամեն օրվա պես Հովոն ու Ռաֆոն իրար հետ թունավոր հանաքներ են անում, ու ես գրելուս զուգահեռ՝ էլի իրենց էս մարդկային ու հեռուստատեսային հարաբերությունների մասին եմ մտածում եւ, ինչպես միշտ, էսօր էլ շարունակում եմ չհասկանալ՝ էս երկուսն իրար իսկապե՞ս նախանձում են, թե՞ իրենց էս 'Բարի լույս, հայեր' պրոյեկտն է պահանջում, որ իրար նախանձեն ու իրար հետ էս տեսակ թունավոր կատակներ անեն, եւ, ինչպես միշտ, էս պահին էլ ի վիճակի չեմ հասկանալ՝ էդ թունավոր կատակների արդյունքում իրենք իրարից իսկապե՞ս նեղանում են, թե՞ ընդամենը ցույց են տալիս թե՝ նեղանում են, եւ չնայած միշտ համոզված եմ եղել, որ իրենց էս 'Բարի լույս, հայեր' հաղորդումը երկար կյանք չի ունենա ու շատ չի ձգվի, ահա անհասկանալիորեն գոյատեւում ու ձգվում է, ու էս չհասկանալս նշանակում է, որ նոր սերնդին առանձնապես չեմ հասկանում, ու նշանակում է նաեւ, որ ժամանակից հետ եմ մնում, բայց զուգահեռաբար նաեւ մտածում եմ, որ ժամանակը ոչ թե անցնում ու չքանում է, այլ երկրագնդի պես պտտվելով՝ անընդհատ վերադառնում ու անընդհատ կրկնվում է, եւ նմանապես ժամանակի հանդեպ մեր վերաբերմունքն ու զգացողություններն են շարունակվելով կրկնվում՝ երբեմն նույնությամբ, երբեմն էլ՝ որոշ փոփոխություններով, եւ եթե ութսուներկուսի դեկտեմբերի էդ օրը Դոբրոլյուբովի մեր հանրակացարանի չորրորդ հարկի ժամացույցին նայելով մտածեցի թե՝ ժամանակը կանգ է առել, հիմա՝ երկու հազար ութի հոկտեմբերի քսանյոթի առավոտյան նայում եմ մեր շուշաբանդի ժամացույցին ու չեմ հասկանում՝ ես ու բոլորս ժամանակից առա՞ջ ենք ընկել, թե՝ հետ, թե՞, այնուամենայնիվ, ժամանակին համընթաց ենք ընթանում ու շարունակվում. բանն այն է, որ քիչ առաջ շուշաբանդ մտնելով՝ կինս հիշեցրեց, որ ժամացույցի սլաքը մի ժամով հետ է տվել, եւ չնայած կինս ու բոլորը դեռեւս երեկ են սլաքները հետ պտտել, հիմա եմ էդ մասին լրջորեն մտածում եւ հիմա էդ մասին լրջորեն մտածելով ու էդ երեւույթի մեջ խորանալով՝ փորձում եմ էդ երեւույթն ըստ էության ըմբռնել ու հասկանալ. երեկ՝ երկու հազար ութի հոկտեմբերի քսանվեցին մեր ժամացույցները մի ժամով հետ տալով՝ մենք իրական ու իսկական ժամանակից հե՞տ ենք ընկել, թե՞, ընդհակառակը, գարնանը մեր ժամացույցների սլաքներն առաջ պտտելով՝ արհեստականորեն առաջ էինք ընկել իսկական ու իրական ժամանակից, եւ ահա ութսուներկուսի իմ էդ մի ժամվա մասին մի քանի օր գրելով՝ վերստին համոզվում եմ, որ մեր մի ժամվա մեջ երբեմն հաջողվում է էնքան բան ընդգրկել ու տեղավորել, ինչքան որ էդ մի ժամն իրականում ի վիճակի չէ իր մեջ ընդգրկել ու տեղավորել, եւ եթե ութսուներկուսի դեկտեմբերյան էդ իրիկվա մի ժամվա մեջ տեղի ունեցածն առանձնապես իմ ու Նինայի համար է արժանահիշատակ ու հիշարժան, ապա իմ ու Սոկոլովի էդ երկրորդ խոսակցությունը հատկապես Սոկոլովի համար էր էական, որովհետեւ էդ օրվանից սկսած՝ Սոկոլովն իսկապես սկսեց գեղարվեստական գրել, եւ իր էդ գեղարվեստականներից առաջինը կարդացի ու, հիշում եմ, շատ հավանեցի, եւ չնայած իր էդ առաջինից հիմա որեւէ բան չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ իր էդ առաջինն անհամեմատ ուժեղ պատմվածք էր, քան՝ 'Լիտգազետայում' տպված Սանյայի պատմվածքը, որից Սոկոլովն էդաստիճան ոգեւորվել ու ոգեշնչվել էր, բայց Սոկոլովի էդ առաջին գեղարվեստականից էս պահին կոնկրետ որեւէ բան չեմ հիշում, որովհետեւ մանավանդ էս պահին ինձ համար դա հեչ էական չէ, եւ հատկապես էս պահին ինձ համար էականն իմ ու Նինայի փոխադարձ սերն է, որն իրականում շատ կարճ տեւեց եւ, ահա, էսքան երկար է շարունակվում, եւ չնայած Սոկոլովի ու իմ էդ երկրորդ խոսակցությունը հատկապես Սոկոլովի համար էր էական, հիմա, չգիտես ինչու, ես եմ իմ ու իր էդ երկրորդ խոսակցությունն էսպես մանրամասն հիշելով գրում, եւ, համոզված եմ, եթե Սոկոլովը հայերեն կարդալ իմանար եւ իմ ու իր առաջին ու երկրորդ էս խոսակցությունները կարդար, Ախալքալաքցի Աշոտի պես պիտի ամենուր դժգոհելով ասեր, թե՝ սուտ ու չեղած բաներ եմ ինձանից բստրում, բայց իմ գրածների մասին Աշոտի ու մյուսների ասեկոսեները հատկապես է՛ս պահին ինձ չեն հուզում, որովհետեւ էս պահին ինձ հետեւյալ հարցն է հուզում. գրողի պարտականությունը ժամանակը խտացնե՞լն է, թե՞, ընդհակառակը, ընդարձակելը, եւ չնայած լսել եմ ու գիտեմ, որ ճիշտն ու նախընտրելին առաջին տարբերակն է, իրականում հակառակն եմ անում ու էդ պատճառով ժամանակ առ ժամանակ անհարմար վիճակի մեջ եմ հայտնվում, ու էդ էր պատճառը, որ Լիզայի հետ ընդամենը մի օր անցկացնելով՝ էդ օրվա մասին համարյա երկու հատոր գրեցի, ու էս առումով ամենաահավորն Ավետիսյան Տիկոյի բացահայտումն էր. երբ երկրորդ ու երրորդ հատորներս տպագրվեցին, Տիկոն դրանք կարդալուց հետո մտահոգ ինձ ասաց՝ 'աչքաչափով հաշվել եմ, որ քո, Ֆրունզիկի, Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի էդ գրածդ սաղ խոսակցություններն իրականում ամենաքիչը օրուկես պիտի տեւեին', եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ 'չհասկացա', եւ Տիկոն բացատրելով ասաց՝ 'իրականում ձեր էդ սաղ խոսակցությունն ընդամենը մի քանի ժամ ա տեւել, բայց որ գրածդ նույնիսկ շատ արագ կարդաս՝ ամենաքիչը մի օր կտեւի', եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ 'հասկացա' ու էլ ոչինչ չասացի, որովհետեւ ասելու բան չունեի, ու հիմա էլ որ մտածում եմ՝ էլի որեւէ հիմնավորում ու արդարացում չեմ գտնում, եւ եթե իմ էդ ու այլ երկխոսություններն իմ էս վեպում ավելի մեծ տեղ են գրավում՝ քան իրական կյանքում են գրավել, դա նշանակում է, որ էս հարցում ամենաճիշտն, այնուամենայնիվ, ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտն է, որն առ էսօր էլ շարունակում է ասել ու տարածել, թե՝ իր մասին սուտ ու չեղած բաներ եմ բստրել, բայց, այդուհանդերձ, անձնական շահիցս բխում է, որ էս հարցում հավատամ իմ համակուրսեցի ընկեր՝ հայագետ ու ամենագետ Վարդանյան Սերգեյին, որն ամեն ինձ տեսնելիս զարմացած ասում է՝ 'կարող ա՞ վախտին բլոկնոտ ու օրագիր ես պահել, որ երեսունհինգ տարվա մեր էդ խոսակցություններն էդքան ճիշտ գրել ես', ու ես հակված եմ Սերգեյի էս տպավորությանը հավատալ՝ ոչ միայն էն պատճառով, որ իր էդ տպավորությունն իմ շահերին միանգամայն է համընկնում, այլեւ էն պարզ պատճառով, որ ես ի վիճակի չեմ փոխել արդեն տպագրածս հատվածները, եւ առաջիկա հատորներս էլ եմ նույն ոգով շարունակելու ու առաջ տանելու, որովհետեւ ախալքալաքցի արձակագիր Ավետիսյան Աշոտը նույնիսկ իր գրած պատմվածքը չէր հիշում, ուր մնաց՝ մեր էդ երեսունհինգ տարվա վաղեմության խոսակցությունները հիշի, մինչդեռ նվաստս ամեն ինչ շատ լավ է հիշում, եւ մանավանդ հիշարժան իրադարձություններն ու խոսակցություններն եմ շատ լավ հիշում, եւ Տիկոյի ասածի պես՝ մի բան էլ ավել եմ հիշում ու գրում, որովհետեւ ես հիշում ու գրում եմ ոչ միայն այն՝ ինչը եղել է, այլեւ այն ամենը՝ որ կարող էր լինել, եւ եթե իմ ու Սոկոլովի խոսակցությունը մոտավորապես հիշելով գրեցի, միանգամայն հստակ հիշելով կարող եմ ասել, որ երբ Սոկոլովից պրծա ու ինձ գցեցի չորրորդ հարկ, չորրորդ հարկի միջանցքի ժամացույցով ուղիղ տասն անց կես էր, ու նաեւ շատ լավ հիշում եմ, որ երբ մտա Անդրյուշայի սենյակ, տղերքը շատ ուրախացան, եւ հատկապես Ավերյանով Կլիմը շողշողաց՝ ձեռքիս շիշը տեսնելով, ու էդ յոթ հարյուր հիսուն գրամանոց 'Պշենիչնին' տեսնելով՝ Կլիմը երջանկացած հարցրեց՝ 'էս ո՞ւր ես կորում, ա՛յ թամադա', եւ Դիման ասաց՝ 'արդեն անհանգստանում էինք', եւ Կլիմը շողշողալով ասաց՝ 'շատ էինք անհանգստանում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'խի՞ էիք անհանգստանում', եւ Կլիմն ասաց՝ 'ո՞նց չանհանգստանայինք. մի ժամ կորել էիր, հետո մի վայրկյան հայտնվեցիր ու էլի մի ժամ կորար', եւ ես հարցրի՝ 'հիմի ժամը քանի՞սն ա', եւ Կլիմը ժամացույցին նայելով ասաց՝ 'արդեն տասնմեկի կեսն ա', եւ ես արդարանալով ասացի՝ 'ընդամենը մի ժամ քսան րոպե եմ բացակայել', եւ Կլիմը զարմացած ասաց՝ 'ժամ քսան րոպեն քի՞չ ա', եւ Դիման ասաց՝ 'արդեն սկսել էինք անհանգստանալ' եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ 'մանավանդ՝ էս երկրորդ անգամ', եւ ես ժպտալով հարցրի՝ 'իմ համար էի՞ք անհանգստանում, թե՞ արաղի', եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ 'էրկուսդ էլ շատ կարեւոր եք' եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ 'ժամուկես ա՝ առանց թամադա ենք մնացել. չգիտենք՝ ինչ խոսանք', եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ 'լավ էլ խոսում էիք', եւ ես ժպտալով Անդրյուշային հարցրի՝ 'ինձնից էի՞ն բամբասում', եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ 'չէ' եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ 'ավելի լավ թեմա են գտել', եւ ես հարցրի՝ 'ի՞նչ թեմա', եւ Անդրյուշան սրտնեղած ասաց՝ 'մի գլուխ Ռոդիոնովի էդ պատմվածքից են խոսում' եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ 'կարծես խոսալու ուրիշ թեմա չունեն', եւ ես ժպտալով ասացի՝ 'պարզվում ա՝ որոշ մարդիկ Սանյայի էդ պատմվածքը շատ են հավանել', եւ Կլիմն ապշահար հարցրեց՝ 'ո՞վ ա հավանել', եւ ես ժպտալով ասացի՝ 'որ ասեմ՝ շատ կզարմանաս', եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ 'արդեն ահագին զարմացա', եւ ես ժպտալով ասացի՝ 'որ ասեմ՝ ավելի կզարմանաս', եւ Անդրյուշան անհամբեր հարցրեց՝ 'ո՞վ ա հավանել, Արմեն Ակոպովիչ', եւ ես ժպտալով ասացի՝ 'որ ասեմ՝ ամենաշատը դու կզարմանաս, Անդրյուշ ջան', եւ Անդրյուշան շնչակտուր հարցրեց՝ 'ո՞վ ա հավանել' եւ երջանկությունից կարմրելով թախանձագին խնդրեց՝ 'դե ասե՜ք', եւ ես ժպտալով ասացի՝ 'Սոկոլովը', եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ 'ի՞նչ Սոկոլով', եւ ես ժպտալով հարցրի՝ 'քանի՞ հատ Սոկոլով կա', եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ 'ձեր կուրսի ավա՞գը', եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ 'ճիշտ այդպես', եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ 'իսկապես զարմանալի ա', եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ 'զարմանալի ոչ մի բան էլ չկա' եւ մի քիչ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ 'էդ պատմվածքը հազիվ էլ Սոկոլովը հավաներ', եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'ես հակառակը կասեի', եւ Կլիմը հարցրեց՝ 'հակառակը ո՞րն ա', եւ Անդրյուշան երջանկությունից շողշողալով պատասխանեց ու ասաց՝ 'Ալեքսանդր Ռոդիոնովի պատմվածքն էնքան ուժեղ ա, որ նույնիսկ Սոկոլովն ա հավանել', եւ ես ժպտալով Անդրյուշային ասացի՝ 'Սոկոլովն ինձ խնդրեց, որ իրա անունից քեզ շնորհավորեմ', եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ 'ծնունդիս կապակցությա՞մբ', եւ Կլիմը ծիծաղելով Անդրյուշային ասաց՝ 'Սանյայի պատմվածքի կապակցությամբ ա քեզ շնորհավորել', եւ ես Անդրյուշային ասացի՝ 'ծնունդդ էր շնորհավորում', եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ 'շատ զարմանալի ա', եւ Կլիմն ասաց՝ 'զարմանալի ոչ մի բան չկա' եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ 'Սոկոլովը Սանյայի հաջողությունը քո հաջողությունն ա համարում, դրա համար էլ քեզ շնորհավորել ա', եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու շփոթված ասաց՝ 'ինքը ծնունդս ա շնորհավորել', եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ 'ինքը որ Սանյայի էդ պատմվածքը հավանած չըլներ, ծնունդդ էլ չէր շնորհավորի', եւ ես ասացի՝ 'պատմվածքը չափազանց ա հավանել', եւ Անդրյուշան շողշողալով ինձ հարցրեց՝ 'պատմվածքի մասին ի՞նչ էր ասում', եւ ես ասացի՝ 'մի ժամ էդ պատմվածքից էր խոսում', եւ Անդրյուշան երջանիկ ժպտալով ասաց՝ 'մենք էլ մտածում էինք՝ խանութ եք գնացել', եւ ես զարմացած հարցրի՝ 'խանո՞ւթ խի պիտի գնայի', եւ Անդրյուշան ասաց՝ 'արաղի հաշվով', եւ ես ավելի զարմացած հարցրի՝ 'էս ժամին ի՞նչ խանութ', եւ Անդրյուշան ասաց՝ 'Ռուսթավելու վրայի գաստրոնոմի պահակը գիշերներն արաղ ա ծախում', եւ ես ասացի՝ 'չգիտեի', եւ Դիման ինձ ասաց՝ 'մենք քո համար անհանգստանում էինք, բայց պարզվում ա՝ Սոկոլովի հետ ես ժամերով ջուր ծեծել', եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ 'լավ ա գոնե՝ արաղը չի մոռացել բերի', եւ ես ծիծաղելով ասացի՝ 'ո՞նց կարող ա արաղը մոռանայի', եւ Կլիմը ժպտալով ասաց՝ 'մի անգամ մոռացար', եւ Դիման ծիծաղելով հարցրեց՝ 'կարող ա՞ սիրահարված ես, Ակոպիչ', եւ ես անակնկալի գալով հարցրի՝ 'ո՞ւմ եմ սիրահարված', եւ Դիման ժպտալով ասաց՝ 'մի տեսակ ցրված ես', եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ 'Սանյայի էդ պատմվածքից հետո մարդիկ գլուխները կորցրել են', եւ Անդրյուշան վրդովված ասաց՝ 'քեզ երկրորդ անգամ եմ խնդրում, Կլիմ', եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ 'ի՞նչ ես խնդրում', եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ 'էդ պատմվածքի հաշվով կատակներ մի արեք' եւ ավելի լրջանալով ավելացրեց՝ 'գոնե ծննդյանս օրը', եւ Կլիմը ժպտալով հարցրեց՝ 'չես ուզո՞ւմ ծնունդդ ուրախ անցնի, Անդրյուշ դժան', եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ 'չեմ ուզում', եւ Դիման ծիծաղելով ասաց՝ 'որ թամադան ժամերով գնա կորի՝ ո՞նց կարող ա ուրախ անցնի', եւ Անդրյուշան ինձ պաշտպանելով ասաց՝ 'գնացել էր մեր համար արաղ բերի', եւ Կլիմն ասաց՝ 'էդ արաղ բերելը էրկու ժամ տեւեց', եւ ես ժպտալով ասացի՝ 'ժամուկես', եւ Կլիմն ասաց՝ 'ժամուկեսն էլ քիչ չի', եւ ես ժպտալով Կլիմին հարցրի՝ 'գոհ չե՞ս, որ ուշացա', եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ 'խի՞ պիտի գոհ ըլնեմ', եւ ես ժպտալով ասացի՝ 'որ շուտ բերած ըլնեի՝ հիմի արդեն պրծացրած կըլնեինք', եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'ճիշտ ես ասում', եւ Դիման օղու շիշը բացելով ասաց՝ 'ես ուզում եմ մի կենաց առաջարկել' ու մեր բաժակները լցնելով ինձ հարցրեց՝ 'կարելի՞ է, ընկեր թամադա', եւ ես ժպտալով ասացի՝ 'խնդրեմ' եւ ժպտալով հարցրի՝ 'ի՞նչ կենաց ես առաջարկում', եւ Դիման ժպտալով ասաց՝ 'քո կենացը', եւ ես զարմացած հարցրի՝ 'ինչի՞ համար', եւ Դիման ժպտալով պատասխանեց ու ասաց՝ 'ուշանալուդ համար', եւ Անդրյուշան ոգեւորված ասաց՝ 'Արմեն Ակոպովիչի կենացը խմենք' եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ 'թե չէ՝ ծնունդս վերածել եք գրական քննարկման', եւ ես հարցրի՝ 'ի՞նչ գրական քննարկում', եւ Անդրյուշան դժգոհելով ասաց՝ 'էրկու ժամ ա՝ Ռոդիոնովի պատմվածքն են քննարկում', եւ Դիման ժպտալով ասաց՝ 'ընդամենը ժամուկես ենք քննարկել' եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ 'հիմա դու ես գրական քննարկման վերածում, Անդրյուշ' եւ մի քիչ էլ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ 'թամադայի կենացն ենք խմում', եւ ես ասացի՝ 'թամադայի կենացը սովորաբար վերջում են խմում', եւ Դիման ժպտալով ասաց՝ 'վերջում էլ կխմենք', եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ 'փաստորեն, ուշանալդ արդարացրիր, Ակոպիչ', եւ ես հարցրի՝ 'ո՞նց արդարացրի', եւ Կլիմը ժպտալով ասաց՝ 'մենք ընդամենը կես լիտրի հույսեր էինք փայփայում, բայց դու յոթ հարյուր հիսուն գրամանոց բերիր', եւ ես ժպտալով ասացի՝ 'ուրիշ վարիանտ չունեի. ունեցածս էս էր': Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ -

© Առավոտ
Վերջին լուրերը, Փետրվար 13, 2010ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ
Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել եւ կեսգիշերն անց էլ ազատ չէր արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող 'Սիլ' կոնցեռնի ...ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ
ԵԿՄ համագումարին 'լեւոնական' երկրապահները չեն մասնակցի ԵԿՄ նախորդ համագումարներից մեկում: Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայանալու է 'Երկրապահ կամավորականների միություն' հասարակական ...ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ
Երեկ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչները գնահատելով՝ ասաց Մեծ Բրիտանիայում բնակվող լրագրող Մարկ Գրիգորյանը Այսօր ՀՌԱՀ-ի կողմից ընդունվելիք 'չափորոշիչների' շուրջ 'Առավոտը' զրուցեց վաղուց արդեն Մեծ Բրիտանիայում ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԻՐԱԽ ԼԻՆԵԼ
Երեկ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը: Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության հատուկ ջոկատայինների մի մեծ խումբ գրոհով ներխուժել է ՀՀ ...ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ
Ազգային անվտանգության ռազմավարության եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Այդ աշխատանքները ...«ԱԶԳԱՀԱՎԱՔ՝ ԱԺ ԴԻՄԱՑ»
Այսպես է 'Ժառանգություն' կուսակցությունը վերնագրել երեկ տարածած իր հայտարարությունը, որում մասնավորապես կանխատեսելի է համարում, թե Հայաստանի գործող նախագահությունը՝ 'օգտագործելով իր իսկ թելադրանքով Սահմանադրական ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԻ ԿՏԱ ԱԺ 14 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՞
Թե՞ ստիպված կլինի Հայաստանի ԱԺ նախագահի հաստատած որոշման մանրամասները պարզել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից: 'Ժառանգություն' խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ առանձին 13 նամակներով դիմել ...«ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎՈՒՄ Է»
Խոստովանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի լոնդոնյան հայտարարությունները բավականին ակտիվացրել են եւ ադրբեջանական, եւ հայաստանյան քաղաքական դաշտը: Նախագահի հայտարարությունն այն մասին, ...ԿՐԹԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Ինչո՞ւ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում Իջեւան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը ներկայումս ունի 213 աշակերտ: Երկու տարի առաջ աշակերտների քանակը 271 էր: Կրթօջախում սովորողների քանակն ...«ՀԱՅԱՍՏԱՆ-2009. ԽՈՍՏՈՒՄ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Փետրվարի 12-ին Վանաձորի 'Գրին հաուզ' հյուրատանը կազմակերպվել էր 'Սիվիլիթաս' հիմնադրամի 'Հայաստան 2009. խոստում եւ իրականություն' 2-րդ տարեկան զեկույցի քննարկումը: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ...Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՐԴԱՆԱՆՑ
Փետրվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով, մատուցվել է պատարագ, որի ընթացքում, անդրադառնալով Սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին, պատարագիչը՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ՝ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Անցյալ տարի համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի եղան նաեւ Աբովյան քաղաքում, հաստիքներ կրճատվեցին 'Ուորդ Քամփնի' ընկերությունում, լիովին փակվեց 'Մեգերյան կարպետ' (նախկին 'Արմենկարպետ') ԲԲԸ-ն: Դա ...«ՄԱՄԱ-ՊԱՊԱ» ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
Գյումրիի մանկատան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները մայրական խնամք եւ հոգատարություն են ստանում օտար մարդուց: Սիլվան ընդամենը մի քանի ամսական է: Բժիշկներն առայժմ չեն կարող նրա շրթունքը վիրահատել, ...'ՄՏՍ 236'-ը՝ հատուկ Հայաստանի համար 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ը՝ 'ՄՏՍ' ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, սկսել է 'ՄՏՍ' ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: 'ՄՏՍ 236'-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող ...
ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԱՆ
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանն իր պաշտոնավարության ընթացքում երեկ առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում վարչության ստորաբաժանումների ...ՋԵՐՄՈՒԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃԱՏԱԿԱԳԻ՞ՐԸ
'Ժառանգություն' կուսակցությունը 'Առողջ գաղափարի տակ բավարարվում են անառողջ ախորժակներ' վերնագրով նամակ է գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ուր անդրադարձել է Ջերմուկ առողջարանային քաղաքի ըմպելասրահի ...ԴԻՄԵԼ Է ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղից, խարդախություն կատարելու համար ոստիկանության Մասիսի բաժին բերման ...ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՓԱԽՑՐԵԼ ԵՆ
Երեկ աշխատանքային օրվա վերջում ասուլիս էր հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հայկ Իսրայելյանը: Նա հայտնեց, որ հեռագրեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության ...ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգում է '1-01' օպերատիվ հերթապահության ...ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ 'Առավոտին' տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Դ. Այվազյանը եւ 15-ամյա Լ. Սիմոնյանը: Նրանց ախտորոշել են ...ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԵԼԻ Է ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ
Կրիմինալիստի եւ հոգեբանի խորհուրդները 2009 թվականին Հայաստանում մահվան ելքով ինքնասպանության 498 դեպք է գրանցվել, այն դեպքում, երբ 2000 թվականին մեր երկրում այդ թիվն ընդամենը 60 է եղել: Վիճակագրության ...ՇԱՏ ԳՐԱՎՈՐ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ, ՔԻՉ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ
Գնահատման նոր համակարգն առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը Վերջերս ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված գնահատման նոր համակարգը ոչ ուսուցիչների սրտով էր, ոչ էլ աշակերտների, չնայած այն ներդրվել էր ...ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Մեկուկես միլիարդ չինացիների հետ չինական Chun jie-ն ('Գարնան տոն') կամ Նոր տարին նշում են նաեւ Հայաստանում բնակվող չինացիները: Երեկ տոնի առիթով չինական 'Դրակոն' ռեստորանում Հայաստանում բնակվող չինացիների ...ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Փետրվարի 13-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը եւ կանցկացվեն մինչեւ մարտի 1-ը: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ, կխաղարկվի ընդհանուր առմամբ մեդալների ...ԻՐԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Իրաքում պաշտոնապես մեկնարկել է մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, առայժմ բաց է մնում 170 թեկնածուների՝ այդ ընտրություններին մասնակցության ...«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»
Մտածումներ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ: Սկիզբը՝ 'Առավոտ', 10.02.09 Դուք գրում եք՝ ամեն մեկս իր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ բաժինը պիտի ունենա: ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ
Վերջերս 'Առավոտ' թերթում եւ 'Ա1+' կայքում կարդացինք մի հոդված, ըստ որի՝ Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայնն իր բողոքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի ձերբակալման ու բանտարկման առիթով: Մեր ...Վրաերթ՝ Վանկուվերում Երեկ Վանկուվերում, որտեղ այսօր սկսվում են ձմեռային օլիմպիական խաղերը, panorama.am-ի տեղեկացմամբ, մի շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. մեքենան, որը վարում էր կազմկոմիտեի ներկայացուցիչը, ...
ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ...
Իսկ երբ զույգերը ե՛ւ սեքսուալ հաճույք են ստանում, ե՛ւ հոգեսեռական բավարարվածություն՝ ուրեմն դա սեր է: Ըստ բժիշկների՝ սիրահարվածությունն ու սերը տարբեր հոգեվիճակներ են, եւ երկուսի ընթացքում էլ մարդու օրգանիզմում ...ՏՈՆԸ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Սբ. Վալենտինի օրը հորինել են գործարարները՝ փորձելով դրա միջոցով ավելացնել սրտերի տեսքով տարբեր հուշանվերների վաճառքները: Ըստ tert.am-ի՝ երեկ 'Հայելի' ակումբում այս մասին ասել է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: ...ԳԵՎՈՐԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Բելգիայի Մեխելեն քաղաքում կայացավ շախմատի Ֆլանդրիայի առաջնությունը: 'Նուարդ' միությունը հիշյալ առաջնությանը ներկայացրեց վերջերս Անտվերպենի մարզային առաջնության հաղթող դարձած ութամյա Գեւորգ Մինասյանին: ...ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԻՇՏ ՏՈՆԵԼ
Իսկ ճոխ սեղանները՝ պարտադիր չեն Ըստ ազգային սովորության փետրվարի 13-ին հայկական ընտանիքները, նորապսակներն ու նշանվածները տոնում են Տրնդեզը, որի ընթացքում կրակ են վառում եւ թռչում վրայով... Իսկ ըստ Հայ ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնութերորդ ԿՐԿՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿ Եվ ես Սոկոլովին ասացի՝ 'ես գնամ՝ տղերքը սպասում են', եւ Սոկոլովը մտահոգ ասաց՝ 'էս խոսակցությունը մեր մեջ ա չէ՞ մնում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'չես ուզո՞ւմ ...ՄԻ ՔԻՉ ԹԻԹԻԶ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿ...
Ազգությամբ ֆինն Մարիա Կիզիրյանը չի պատրաստվում գրավել Օսլոն՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո Երեկ 'Ազդակ' ակումբում լրագրողների հետ շփվելու ցանկություն էր հայտնել ազգությամբ ֆինն, 'Եվրատեսիլ 2010' ...ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ՝ «ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ» ՇՈՒՐՋ
ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ սկանդալ է ծագել, որը պայմանավորված է երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 'Գուանտանամոյի' գաղտնի բանտում ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ
'ԱՊԱ' գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եղբոր որդին: Վկայակոչելով թուրքական 'Վաթանը'՝ աղբյուրը տեղեկացնում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ...ԻՍՐԱՅԵԼԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Իսրայելը չի բավարարվում Վրաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելով, նա մտադիր է վրացական բանակին նաեւ հետեւակային զենք ու զինամթերքի խոշոր խմբաքանակ մատակարարել: Այդ մասին, 'ԼՁԸՀ-ՁԸհհ'-ի մատուցմամբ, ...ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ «NORD STREAM»-Ի ՀԱՄԱՐ
Ֆինլանդիայի բնապահպանական գերատեսչությունը հավանություն է տվել 'Հյուսիսային հոսք'՝ 'Nord Stream' գազատարի կառուցմանը, այդպիսով վերացնելով այդ նախագծի իրականացման համար ստեղծված վերջին խոչընդոտն ու կանաչ ...ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ
Նախ եւ առաջ թույլ տվեք ասել, որ իմ կարծիքով՝ ամեն ինչ արժանի է փրկվելու: Սա այլեւս ասելու բան չի թողնում, եւ որպեսզի շարունակեմ ճառս, ստիպված եմ զարգացնել միտքը, ձեւափոխել կամ վերապահումներ անել: Օրինակ՝ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԳԻՏԵԼԻՔ՝ ԱՆԿԱԽ ՁԵՎԱՉԱՓԻՑ
ԳԱՏԱՀ-Ի ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
«ՄԻԼԻՈՆ ԳՈՒՅՆԻՑ» ՄԵԿԸ
2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ
ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ
ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՍԵՔՍ» ՉԿԱ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԻՐԱԽ ԼԻՆԵԼ
ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ ՇՄԱՅՍԻՆ
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
«ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎՈՒՄ Է»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

