
«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»
- Մտածումներ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ: Սկիզբը՝ 'Առավոտ', 10.02.09 Դուք գրում եք՝ ամեն մեկս իր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ բաժինը պիտի ունենա: Ինչպե՞ս: Պարզ լրագրող եմ, սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ օգտակար լինել: Ասացեք, խնդրեմ, ես ի՞նչ պետք է անեմ, որ երկիրը փոխվի: Ինձ որեւէ խմբագիր թեմա չի առաջարկում, ինչն անում էր լուսահոգի Վարդգես Պետրոսյանը, որն ստեղծեց 'գարունականների' հրաշալի սերունդը: Կանչում էր ու ասում՝ այ, այս գործը միայն դու կարող ես անել: Ու դու քեզ երկիրը փոխելու զորակոչին անդամագրված զինվոր էիր զգում, որը պարտք ունի: Հիմա թեման ես եմ առաջարկում, իմ գրածներն էլ բան չեն փոխում երկրում: Ինձ նման մտածող ինչքա՞ն մոռացված մարդիկ կան, ովքեր պատրաստ են պատասխանատվություն վերցնել: Չէ, բարեկամս: Ներկայիս նախագահը Ալեքսանդր Մյասնիկյան չէ, որ գնահատի ԳԻՏԵԼԻՔԸ, ՈԳԻՆ, ՆՎԻՐՈՒՄԸ: Ով երկրի ծանրագույն շրջանում դրսից տուն բերեց հայ ժողովրդի արժանավոր զավակներին, դրեց ՏՈՀՄԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ լուսավոր տաճարի հիմքերը, որն ահա քսան տարի ավերում են ու պղծում անօրենները: Այլեւս քանի՞ սերունդ պիտի կռիվ տա այս եղերական ծրագրի դեմ, արյուն թափի, որ փրկի Հայի ու Հայկականության գաղափարն իր մեջ, ետ բերի կորցրածը: Միայն հայ ազգի կենսունակ բաղձանքներով, նրա առողջ հատվածի հրեղեն իդեալներով եւ մարգարեի հավատքով այդ իդեալները իրար շաղկապող հզոր ՈԳՈՎ կարելի է կանխել մերօրյա եղեռնը ու առաջ գնալ: Ո՞ւմ են հարկավոր պետական համալսարանները, ուր դասախոսը կաշառք է վերցնում ուսանողից: Ո՞ւմ են հարկավոր շքեղ օպերան ու լուսառատ սրճարանները, ուր մի տեղ արեւելյան դհոլ, նաղարայի դեղին շախն է թնդում, մյուսում՝ Պողոս Պողոսյան են սպանում: Սրանք հարցեր են, որոնց պատասխան պիտի տա ներկայիս նախագահը՝ դարակազմիկ պատասխանատվություն վերցնելուց առաջ: Իմ տպավորությամբ, ներկայիս նախագահն ու իր շրջապատը չեն էլ գիտակցում այդ նվիրական բեռի ծանրությունը, այդ կարիքի սրությունը չեն զգում, քանզի ՈԳԻՆ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՆՎԻՐՈՒՄԸ գնահատելու ունակություն ու ավանդույթներ չունեն: Անկիրթ են: Մի գարեհատի պաշարով Սահարա ճամփորդության են ելել, չհասկանալով, որ չեն հասնի արեւին: Ու նրանց պատասխանատվության թոփալ քարավանը կործանվելու է թուրքական փոթորկոտ դիվանագիտության շիկացած ավազների բազմածավալ շեղջերի մեջ: Եվ վերջապես, դուք գրում եք, թե ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ պիտի պահանջի փոփոխություններ: Իսկ հասարակությունն ունի՞, արդյոք, հոգեկան կամք, ներքին տոկունություն՝ իր իրավունքների պահանջատերը լինելու: Իհարկե, ոչ: Հայ հասարակությունն այսօր բեռ վերցնելու պատրաստ չէ, քանի որ չունի ինքնավստահություն: Չունի կամք: Պատիվ ու արժանապատվություն: Չեզոք սեռ է: Չի սիրում իր երկիրը: Հույսը դրել է եվրոպաների վրա, թե կգան, կպատժեն սրանց, իրենց ազգ կսարքեն, երկիրն էլ՝ երկիր: Բայց այս իշխանությունները հո լավ գիտեն եվրոպացիների գրոշանոց սպառնալիքների արժեքը: Ծեր ու հոգնած Եվրոպան աղմուկ չի սիրում: Ու մեր սատկած երկրի համար էլ երկրագնդի բեմում դեր չի նախատեսել: Ու նրան մեկ է: Ժողովուրդն իր ուժերով պիտի տեր կանգնի իր իրավունքներին: Չասեք, թե նրա կամքը կոտրել են նախկին ու ներկա իշխանությունները՝ հոկտեմբերի 27-ով, կեղծված ընտրություններով, մարտի 1-ի սպանդով: Դաժան իրականությունն այլ բան է ասում: Հասարակությունը բնավ տեր չկանգնեց 96-ի ընտրական կեղծիքների դեմ սկսած իր բռնկումին, չգնաց մինչեւ վերջ, Առաջնորդն էլ լքեց պայքարը: Չդիմադրեց հոկտեմբերի 27-ի պետական դավադրությանը: Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրի տիրոջ ու զավակի իրավունքով, հաշիվ չպահանջեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից՝ պետությունը գլխատումից չպաշտպանելու համար: Հասարակությունը մինչ այսօր չի ներում առաջին նախագահին մութ ու ցրտի համար՝ մտքից ու սրտից ջնջելով սրբազան Հաղթանակը, հանուն որի սիրով տարավ զրկանքը: Բայց ըմբռնումով ներեց պետության գլխատումը: Անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարկ իսկ չհամարեց ուղերձով դիմել շփոթված, անակնկալի եկած, վերջին լակոտի պես խաբված ժողովրդին: Թքած ուներ: Հասարակությունը ներեց նաեւ 2004-ի ընտրական կեղծիքներն ու այդքանից հետո նրան նորից թույլ տվեց նստել նախագահի աթոռին: Իսկ ազգային անվտանգության ղեկավար Սերժ Սարգսյանը զրոյից անաղմուկ հերթի դրվեց: Ստացվեց, որ հասարակությունն իր գլուխը կտրող ձեռքը համբուրեց ու դրեց սրտին: Ստացվեց, որ մի Քաջ Նազար քոսոտ դրոշակով մտավ մեր երկիր ու հոկտեմբերի 27-ից հասավ մինչեւ մարտի 1: Ու օրական տասը անգամ Ստամբուլը արյան ծով դարձնող մի տղամարդ չճարվեց երկրում, որ դեմն առնի: Ախր նրանք երկուսով հո մենակ չե՞ն կազմակերպում սեւ եղեռնը հայոց դեմ: Մի տեսեք, տեղական հպատակների ինչ նողկալի բանակ է նրանց կրունկների քրտինքը լիզում՝ երեք լումայի խաթեր: Բա դրանք հասարակություն չե՞ն: Բա որ թո՞ւրքը մտնի մեր երկիր: Ստամբուլը երգելով՝ տեսնես՝ էլ ուր պիտի նահանջեն: Մեր սերունդը հաղթեց անհաղթելի պատերազմը: Այսօրվա սերունդը այդ Հաղթանակի հպարտ Գաղափարի կրողը չէ: Պատրա՞ստ է, արդյոք, ներկայիս նախագահը նոր, արդար ընտրություններով քավել իր մեղքը, վերականգնել օրենքի իշխանությունը երկրում: Հազիվ թե: Վկա թիվ 10 ընտրատարածքի դեպքերը: Նիկոլ Փաշինյանի հանդեպ անիծյալ դատավորի վճիռը: Ներկայիս նախագահը մտքի իմաստնություն, բավարար քաջություն չունի երկիրը փոխելու: Եվ ժողովրդի մեջ կուտակված չարությունն ու վիրավորանքը, անպատասխան մնացած այս բազում հարցերը թույլ չեն տա սթափ գնահատել ներկայիս նախագահի՝ վտանգներով լի թուրքական նախաձեռնությունը, առավել եւս՝ համախմբվել նրա շուրջ: Քանի որ հասարակությանը չի տրվել մինիմալ շանս՝ երկիրը կառուցելու բեռն իր ուսերին տանելու, իր երկրի տերն ու քաղաքացին զգալու համար: Վկա՝ թիվ 10 ընտրազանգվածի պասիվությունը: Նա այսօր ընդամենը խոնարհ ճորտի դերում է, որը պատրաստ է տանելու ամեն տեսակ ստորացում, համբուրելու իր ապրուստը թալանող ու իրեն կոպեկներ շպրտող տեղական պնդագլուխ 'բարերարի' ոտքը: Չկա մշտական տագնապի կոչնակն ու միասնական ճակատի համախումբը հասարակության, դասակարգերի ու Առաջնորդի միջեւ՝ հանուն հայության խնդիրների լուծման: Քաղաքական կուսակցությունները չունեն իրական հենք հասարակության մեջ, քանզի միշտ խոստացել են ու լքել նրան՝ նպատակին հասնելուն պես: Չկա հայրենիքի ցավով տառապող մտավորականություն, ինչպես 88-ին էր: Երկիրը հիվանդ է մահվան ցավով, ժողովուրդը խաչի է հանված, մինչդեռ մեզ թվում է, թե այդ կիսամեռ դիակը դեռ կարող է կենդանանալ... Ու դիմանալ թուրքական ծավալապաշտական նոր ծրագրերին: Հասարակությունը սպունգի է վերածվել, ներծծելով բռնությունների վախը, խաբեության, ճնշումի ու ստրկության թույնը՝ համակերպվելով իր թշվառ վիճակի հետ: Ու դա լավ տեսնում են մեր երկրի ներքին թշնամիները: Մի՞թե դիակը կարող է պայքարել... Հարգանքով՝ ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ Հ. Գ. Տասներեքամյա աղջիկս՝ Սոնան, սովորում է Պրահայի անգլիական ինտերնացիոնալ դպրոցում, ուր այստեղ աշխատող ու ապրող տարբեր ազգերի երեխաներ են սովորում: Մտերիմ ընկերուհին՝ Յարենը, թուրք է, Ստամբուլից: Սոնան ցեղասպանության թեմայով էսսե էր գրել: Համակարգչի մոնիտորի վրա Յարենը կարդացել էր Սոնայի գրածը: Ահավոր ազդվել էր, վիրավորվել: Ողջ գիշեր լաց էր եղել, բողոքել ծնողներին: Սոնան էլ իր հերթին էր տանջվում՝ Յարենն ի՞նչ մեղք ունի անցյալում կատարվածի համար, բայց ես հո չե՞մ կարող նրա պատճառով իմ պատմությունը ուրանալ: Ամեն ինչ անցավ: Հաշտվեցին: Հիմա Յարենը Սոնային Ստամբուլ է հրավիրում, Սոնան Յարենին՝ Երեւան: Լա՞վ է սա, թե՞ ոչ: Չգիտեմ: Պարզ է մի բան: Միայն կրթված, սոցիալապես ապահով, իր ՈԳՈՒ ամբողջականությունը պահող, իր ուժերին վստահ հասարակությունը կարող է դիպչել հայության համար ամենասուր, ամենածանր ու ամենացավոտ այդ հարցին: Միայն լավագույն հասարակության ծոցից դուրս ելած լավագույն Անհատը կարող է Առաջնորդել ազգը, ապահովել երկրի շահերն ու ստանալիքը պատմական momentum-ի պահին: Ով Առաջնորդն է ազգի ԲՈԼՈՐ տարրերի: Գուցե ժամանա՞կ է պետք, որ Սոնայի նման, մենք էլ թուրքերի հանդեպ մեզ զգանք հավասար հավասարի մրցակիցներ, ներդաշնակ, անկախ, քաջասիրտ ու ինքնավստահ: Երբ թիկունքում ունենանք հզոր ու ինքնիշխան երկիր, ինչպիսին հիմա Յարենն ունի: Երբ գիտակցենք հաղթության ու շահի ոսկի բանաձեւը. միայն ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒ ՊԱՅՔԱՐՆ ԵՆ ապահովում այն անխորտակելի ուղին, որով կարող ենք դարբնել մեր երկրի խզված ճակատագիրը, սանձել փորձության ահեղ փոթորիկներն ու կանգնեցնել մեր ցեղային քաղաքակրթության ընդհատված փառքի ու հզորության լուսազարդ կոթողները: ՆՈՒՅՆԸ՝ Շ. Ղ. -

© Առավոտ
Վերջին լուրերը, Փետրվար 13, 2010ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ
Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել եւ կեսգիշերն անց էլ ազատ չէր արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող 'Սիլ' կոնցեռնի ...ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ
ԵԿՄ համագումարին 'լեւոնական' երկրապահները չեն մասնակցի ԵԿՄ նախորդ համագումարներից մեկում: Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայանալու է 'Երկրապահ կամավորականների միություն' հասարակական ...ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ
Երեկ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչները գնահատելով՝ ասաց Մեծ Բրիտանիայում բնակվող լրագրող Մարկ Գրիգորյանը Այսօր ՀՌԱՀ-ի կողմից ընդունվելիք 'չափորոշիչների' շուրջ 'Առավոտը' զրուցեց վաղուց արդեն Մեծ Բրիտանիայում ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԻՐԱԽ ԼԻՆԵԼ
Երեկ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը: Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության հատուկ ջոկատայինների մի մեծ խումբ գրոհով ներխուժել է ՀՀ ...ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ
Ազգային անվտանգության ռազմավարության եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Այդ աշխատանքները ...«ԱԶԳԱՀԱՎԱՔ՝ ԱԺ ԴԻՄԱՑ»
Այսպես է 'Ժառանգություն' կուսակցությունը վերնագրել երեկ տարածած իր հայտարարությունը, որում մասնավորապես կանխատեսելի է համարում, թե Հայաստանի գործող նախագահությունը՝ 'օգտագործելով իր իսկ թելադրանքով Սահմանադրական ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԻ ԿՏԱ ԱԺ 14 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՞
Թե՞ ստիպված կլինի Հայաստանի ԱԺ նախագահի հաստատած որոշման մանրամասները պարզել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից: 'Ժառանգություն' խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ առանձին 13 նամակներով դիմել ...«ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎՈՒՄ Է»
Խոստովանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի լոնդոնյան հայտարարությունները բավականին ակտիվացրել են եւ ադրբեջանական, եւ հայաստանյան քաղաքական դաշտը: Նախագահի հայտարարությունն այն մասին, ...ԿՐԹԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Ինչո՞ւ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում Իջեւան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը ներկայումս ունի 213 աշակերտ: Երկու տարի առաջ աշակերտների քանակը 271 էր: Կրթօջախում սովորողների քանակն ...«ՀԱՅԱՍՏԱՆ-2009. ԽՈՍՏՈՒՄ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Փետրվարի 12-ին Վանաձորի 'Գրին հաուզ' հյուրատանը կազմակերպվել էր 'Սիվիլիթաս' հիմնադրամի 'Հայաստան 2009. խոստում եւ իրականություն' 2-րդ տարեկան զեկույցի քննարկումը: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ...Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՐԴԱՆԱՆՑ
Փետրվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով, մատուցվել է պատարագ, որի ընթացքում, անդրադառնալով Սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին, պատարագիչը՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ...ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ՝ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Անցյալ տարի համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի եղան նաեւ Աբովյան քաղաքում, հաստիքներ կրճատվեցին 'Ուորդ Քամփնի' ընկերությունում, լիովին փակվեց 'Մեգերյան կարպետ' (նախկին 'Արմենկարպետ') ԲԲԸ-ն: Դա ...«ՄԱՄԱ-ՊԱՊԱ» ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ
Գյումրիի մանկատան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները մայրական խնամք եւ հոգատարություն են ստանում օտար մարդուց: Սիլվան ընդամենը մի քանի ամսական է: Բժիշկներն առայժմ չեն կարող նրա շրթունքը վիրահատել, ...'ՄՏՍ 236'-ը՝ հատուկ Հայաստանի համար 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ը՝ 'ՄՏՍ' ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, սկսել է 'ՄՏՍ' ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: 'ՄՏՍ 236'-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող ...
ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ԵՂԱՆ
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանն իր պաշտոնավարության ընթացքում երեկ առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում վարչության ստորաբաժանումների ...ՋԵՐՄՈՒԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃԱՏԱԿԱԳԻ՞ՐԸ
'Ժառանգություն' կուսակցությունը 'Առողջ գաղափարի տակ բավարարվում են անառողջ ախորժակներ' վերնագրով նամակ է գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ուր անդրադարձել է Ջերմուկ առողջարանային քաղաքի ըմպելասրահի ...ԴԻՄԵԼ Է ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղից, խարդախություն կատարելու համար ոստիկանության Մասիսի բաժին բերման ...ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՓԱԽՑՐԵԼ ԵՆ
Երեկ աշխատանքային օրվա վերջում ասուլիս էր հրավիրել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հայկ Իսրայելյանը: Նա հայտնեց, որ հեռագրեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, արդարադատության ...ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգում է '1-01' օպերատիվ հերթապահության ...ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ 'Առավոտին' տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Դ. Այվազյանը եւ 15-ամյա Լ. Սիմոնյանը: Նրանց ախտորոշել են ...ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՎ՝ ԿԱՐԵԼԻ Է ԿՅԱՆՔ ՓՐԿԵԼ
Կրիմինալիստի եւ հոգեբանի խորհուրդները 2009 թվականին Հայաստանում մահվան ելքով ինքնասպանության 498 դեպք է գրանցվել, այն դեպքում, երբ 2000 թվականին մեր երկրում այդ թիվն ընդամենը 60 է եղել: Վիճակագրության ...ՇԱՏ ԳՐԱՎՈՐ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ, ՔԻՉ ՎԱՐՁԱՏՐՎՈՒՄ
Գնահատման նոր համակարգն առաջացրել է ուսուցիչների դժգոհությունը Վերջերս ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված գնահատման նոր համակարգը ոչ ուսուցիչների սրտով էր, ոչ էլ աշակերտների, չնայած այն ներդրվել էր ...ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Մեկուկես միլիարդ չինացիների հետ չինական Chun jie-ն ('Գարնան տոն') կամ Նոր տարին նշում են նաեւ Հայաստանում բնակվող չինացիները: Երեկ տոնի առիթով չինական 'Դրակոն' ռեստորանում Հայաստանում բնակվող չինացիների ...ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Փետրվարի 13-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը եւ կանցկացվեն մինչեւ մարտի 1-ը: Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ, կխաղարկվի ընդհանուր առմամբ մեդալների ...ԻՐԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
Իրաքում պաշտոնապես մեկնարկել է մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, առայժմ բաց է մնում 170 թեկնածուների՝ այդ ընտրություններին մասնակցության ...«ՄԻ ԳԱՐԵՀԱՏԻ ՊԱՇԱՐՈՎ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԵՆ ՍԱՀԱՐԱՅԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԸ»
Մտածումներ փիլիսոփա բարեկամիս նամակում արծարծված հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող հարցերի շուրջ: Սկիզբը՝ 'Առավոտ', 10.02.09 Դուք գրում եք՝ ամեն մեկս իր ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ բաժինը պիտի ունենա: ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՄԵՍՐՈՊ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ
Վերջերս 'Առավոտ' թերթում եւ 'Ա1+' կայքում կարդացինք մի հոդված, ըստ որի՝ Հարավկովկասյան իրավապաշտպան կազմակերպությունների ոստայնն իր բողոքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի ձերբակալման ու բանտարկման առիթով: Մեր ...Վրաերթ՝ Վանկուվերում Երեկ Վանկուվերում, որտեղ այսօր սկսվում են ձմեռային օլիմպիական խաղերը, panorama.am-ի տեղեկացմամբ, մի շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. մեքենան, որը վարում էր կազմկոմիտեի ներկայացուցիչը, ...
ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ...
Իսկ երբ զույգերը ե՛ւ սեքսուալ հաճույք են ստանում, ե՛ւ հոգեսեռական բավարարվածություն՝ ուրեմն դա սեր է: Ըստ բժիշկների՝ սիրահարվածությունն ու սերը տարբեր հոգեվիճակներ են, եւ երկուսի ընթացքում էլ մարդու օրգանիզմում ...ՏՈՆԸ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
Սբ. Վալենտինի օրը հորինել են գործարարները՝ փորձելով դրա միջոցով ավելացնել սրտերի տեսքով տարբեր հուշանվերների վաճառքները: Ըստ tert.am-ի՝ երեկ 'Հայելի' ակումբում այս մասին ասել է տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: ...ԳԵՎՈՐԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Բելգիայի Մեխելեն քաղաքում կայացավ շախմատի Ֆլանդրիայի առաջնությունը: 'Նուարդ' միությունը հիշյալ առաջնությանը ներկայացրեց վերջերս Անտվերպենի մարզային առաջնության հաղթող դարձած ութամյա Գեւորգ Մինասյանին: ...ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԻՇՏ ՏՈՆԵԼ
Իսկ ճոխ սեղանները՝ պարտադիր չեն Ըստ ազգային սովորության փետրվարի 13-ին հայկական ընտանիքները, նորապսակներն ու նշանվածները տոնում են Տրնդեզը, որի ընթացքում կրակ են վառում եւ թռչում վրայով... Իսկ ըստ Հայ ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնութերորդ ԿՐԿՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿ Եվ ես Սոկոլովին ասացի՝ 'ես գնամ՝ տղերքը սպասում են', եւ Սոկոլովը մտահոգ ասաց՝ 'էս խոսակցությունը մեր մեջ ա չէ՞ մնում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'չես ուզո՞ւմ ...ՄԻ ՔԻՉ ԹԻԹԻԶ ԿԱՐՄԻՐ ԳԼԽԱՐԿ...
Ազգությամբ ֆինն Մարիա Կիզիրյանը չի պատրաստվում գրավել Օսլոն՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո Երեկ 'Ազդակ' ակումբում լրագրողների հետ շփվելու ցանկություն էր հայտնել ազգությամբ ֆինն, 'Եվրատեսիլ 2010' ...ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ՝ «ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ» ՇՈՒՐՋ
ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի միջեւ սկանդալ է ծագել, որը պայմանավորված է երկու երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցների մասնակցությամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության 'Գուանտանամոյի' գաղտնի բանտում ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ
'ԱՊԱ' գործակալության փոխանցմամբ, Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եղբոր որդին: Վկայակոչելով թուրքական 'Վաթանը'՝ աղբյուրը տեղեկացնում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ...ԻՍՐԱՅԵԼԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Իսրայելը չի բավարարվում Վրաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելով, նա մտադիր է վրացական բանակին նաեւ հետեւակային զենք ու զինամթերքի խոշոր խմբաքանակ մատակարարել: Այդ մասին, 'ԼՁԸՀ-ՁԸհհ'-ի մատուցմամբ, ...ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ «NORD STREAM»-Ի ՀԱՄԱՐ
Ֆինլանդիայի բնապահպանական գերատեսչությունը հավանություն է տվել 'Հյուսիսային հոսք'՝ 'Nord Stream' գազատարի կառուցմանը, այդպիսով վերացնելով այդ նախագծի իրականացման համար ստեղծված վերջին խոչընդոտն ու կանաչ ...ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵԼՈՒՅԹ
Նախ եւ առաջ թույլ տվեք ասել, որ իմ կարծիքով՝ ամեն ինչ արժանի է փրկվելու: Սա այլեւս ասելու բան չի թողնում, եւ որպեսզի շարունակեմ ճառս, ստիպված եմ զարգացնել միտքը, ձեւափոխել կամ վերապահումներ անել: Օրինակ՝ ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ
ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ
ԱՐԹՈ՛ՒՆ ՄՆԱՑԵՔ ԵՎ ԱՂՈԹԵ՛Ք

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՍԵՔՍ» ՉԿԱ
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹԻՐԱԽ ԼԻՆԵԼ
ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ ՇՄԱՅՍԻՆ
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
«ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎՈՒՄ Է»
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1870 Ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայոց կաթողիկոս Ներսես Հինգերորդ Աշտարակեցին: 1814 թվականին, լինելով Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ, հիմնել է Ներսիսյան դպրոցը: (Վախճ. 1957 թ.):
- 1885 Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
- 1891 Պետերբուրգում կայացավ պետական խորհրդակցություն, որը մշակեց հայ ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքն ուժեղացնելու նոր քաղաքականության սկզբունքները:
- 1894 Տրապիզոնում ծնվեց հայ թատրոնի անվանի դերասան Համբարձում Խաչանյանը:
- 1898 Ծնվեց գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին: (Վախճ. 1968)
- 1921 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:
- 1921 Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշքենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբություն:
- 1925 Ձեռնարկվեց Խորհրդային մեծ հանրագիտարանի հրատարակությունը:
- 1937 Մահացավ ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Ծնվ. 1869 թ.):
- 1963 Շարք է մտնում Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետության մեջ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

