
ԱՆՄԽԻԹԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԱՆՏԱՐԲԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Այս առումով վիճակը համարյա նույնն է մարզային բոլոր գրադարաններում 2009թվականին Հայաստանի Ազգային գրադարանն իր շրջիկ գրադարանով մարզային գրադարաններ այցելություններն ամփոփեց Տավուշի մարզով. վերջերս գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը եւ մի շարք աշխատակիցներ եղան Դիլիջանի, Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի եւ մարզի մի քանի գյուղերի գրադարաններում: Պատկերը համարյա ամենուրեք նույնն էր. շենքային անմխիթար պայմաններ, գրականության անբավարար համալրում, գրադարանների հանդեպ անտարբեր գյուղապետեր եւ քաղաքապետեր: Օրինակ, Դիլիջանի Ղ. Աղայանի անվան կենտրոնական գրադարանը 1908թ. է հիմնադրվել: 1974թ. հանրապետությունում այն առաջին շենքերից էր, որ հարմարեցված էր գրադարանային բոլոր չափանիշներին: Սակայն 1988թ. ավերիչ երկրաշարժն իր հետքը թողեց նաեւ գրադարանի շենքին: Եվ մինչեւ այսօր գրադարանը 'տնվորի' կարգավիճակով գտնվում է Մշակույթի տան շենքում: Արդեն 20 տարի է, որ գրադարանի շենքը գտնվում է 'վերանորոգման փուլում' եւ տնօրենը հույս է հայտնում, որ գոնե այս տարի այն շահագործման կհանձնվի: Ամենացավալին այն է, որ գրականության մեծ մասը մոտ երկու տարի գտնվում է հին շենքում, պարկերում 'դասավորված', եւ հայտնի չէ, թե դրանց որ մասն է պահպանվել: Խոսակցություններ են պտտվում, որ նոր շենքն ամբողջությամբ չի տրամադրվելու գրադարանին (Կենտրոնական բանկին քաղաքապետարանը տարածք է տրամադրելու այս շենքում): Վերանորոգման պատճառով չի նշվել նաեւ գրադարանի հիմնադրման 100-ամյակը: Տնօրեն Աիդա Ափրոյանը նշում է, որ գրադարանի հիմնական խնդիրը մնում է համալրումը, կադրերի վերապատրաստումը: Ըստ նրա, գրադարանի վեց մասնաճյուղերում վաղուց համալրում չի կատարվել: Վիճակն անմխիթար էր Տավուշի մարզային գրադարանում: Գտնվելով եւ մարզի, եւ քաղաքի կենտրոնում, գրադարանը միաժամանակ հեռու է գրադարանին հատուկ տարրական պայմաններից: Մուտքի գեղեցիկ ձեւավորած դռնից կարելի է դատել, որ մտնում ես գրքի տուն, սակայն շեմից ներս մտնելով՝ ակամա քեզ զգում ես խարխուլ մի տնակում, որտեղ ասես քաղաքակրթությունը դեռ մուտք չի գործել. մռայլ պատերից թափված ծեփ, պոլիէթիլենով ամրացված պատուհաններ, պարկերով այս ու այնտեղ թափթփված, գրադարակներում խոնավությունից բորբոսնած գրքեր եւ այլն: Գրադարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո, սակայն, ըստ գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի, ոչ մի հարցում աջակցություն չի ստանում. 'Գրադարանում ջեռուցումը կատարվում է վառելափայտի միջոցով, որն ամեն պահի կարող է դառնալ հրդեհի պատճառ: Նախարարությունը չի խրախուսում փայտով ջեռուցումը, դրա համար էլ չի ֆինանսավորում: Հույսներս դրել ենք քաղաքապետի վրա, որն էլ վառելափայտ է տրամադրում գրադարանին: Քաղաքաշինության նախարարությունը հաստատել էր շենքի վերանորոգման նախագիծը, սակայն նախարարությունից ասել են, որ այն կվերանորոգվի միայն 2010թ.': Վիճակը համեմատաբար բարվոք էր Բերդի քաղաքային գրադարանում: Երկար դեգերումներից հետո քաղաքային գրադարանը ժամանակավորապես հանգրվանել է նախկին կուսշրջկոմի շենքի առաջին հարկում: Գրադարանի նախկին շենքի տեղում հիմա եկեղեցի է կառուցվում: Սակայն մինչեւ հիմա ոչ գրադարանին է նոր շենք տրամադրվել, ոչ էլ եկեղեցու աշխատանքներն են առաջ գնացել: Մարզային մյուս գրադարանների նման այստեղ նույնպես չկա համակարգիչ, էլ ուր մնաց՝ համացանց: Գրադարանում մեծ է մասնագիտական եւ մանկական գրականության պահանջարկը: Ի տարբերություն մյուս գրադարանների, աշխատակիցների գերակշիռ մասն ունի գրադարանային կրթություն: Սակայն տնօրեն Վոլոդյա Աբգարյանը մտահոգություն է հայտնում, որ նոր կադրեր չկան, իսկ մասնագետներն էլ երկարամյա աշխատողներ են: 'Ջեռուցման համար դիմել ենք քաղաքապետարան, բյուջեի սղության պատճառով հարմար են գտել այս հարցը լուծել՝ վառելափայտ տրամադրելով: Գրադարանի միջոցներով ստանում ենք միայն մեկ ռուսական թերթ, ընդհանրապես հայկական թերթ կարդալն այստեղ մեզ համար թանկ հաճույք է: Լուրջ է գրքերի վերականգնման խնդիրը: Արեւկող սենյակների գրքերի գույնը խամրել է, որոշելու համար, թե ինչ գիրք է, պետք է մի քանի էջ կարդանք, հնարավորություն չունենք գոնե վարագույր գնելու',- դժգոհում է Նոյեմբերյանի գրադարանի տնօրեն Արմինե Նավասարդյանը: Ընդհանրացնելով տարվա ընթացքում Ազգային գրադարանի՝ մարզային գրադարաններ կատարած այցելությունները՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը անբավարար գնահատեց Տավուշի մարզային գրադարանի գրադարանավարների եւ տնօրենների կատարած աշխատանքները՝ համարելով նրանց անաշխատունակ եւ խիստ պասիվ: - Գ. ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
ՀԱԿ-Ը ՊԵՏՔ Է ԼԱՅՆԱԽՈՀ ԼԻՆԵՐ
'ՀԱԿ-ը պետք է ավելի լայնախոհ լիներ, պետք է սպասեր։ Այս օրերին ամբողջ արտասահմանյան տարածքում ՀԱԿ գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությո՜ւնն է, որ անում է այդ ամենը',- երեկ հայտարարեց համահնչակյան ԿՎ ...«ԿՆԻՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»
Վահան Շիրխանյանը՝ ՍԴՀԿ-ի խմորումների մասին - Կուսակցական այս շիլաշփոթի մեջ հիմնականում ձեր եւ Սեդրակ Աճեմյանի անունն էր շոշափվում, իսկ դուք լռում էիք: Ինչո՞ւ: - Մենք ղեկավարվում էինք կուսակցության կանոնադրությամբ, ...ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԻՐԵՆ ՄՐՑԱԿԻՑ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության բոլոր թեկնածուներն էլ իրենց անհաղթ են համարում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին սպասվում են մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Տեղն ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐ ԴԱՍՎԻ
Եվրախորհրդարանը քննարկել է խոսքի ազատության վիճակը Ադրբեջանում: Ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւում եվրոպացի պատգամավորները հորդորել են Ադրբեջանի իշխանություններին վերանայել զրպարտության համար ...ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ «ԴԵՄ» Է
'Մարդու իրավունքներ 96' կուսակցությունը երեկ հրապարակել է 'Հայ-թուրքական արձանագրություններ' սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անց է կացվել դեկտեմբերի 11 - 15-ը՝ հեռախոսային հարցման եղանակով: Երեւանի ...ՀԱՍՆԵՆՔ ԲԱՔՈՒ, ՄՏՆԵՆՔ ՎԱՆ
Aysor.am-ը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, տեղեկացնում է, որ Բաքվի նորակառույց 'Բինա' առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող կանանց հագուստի սրահում բոլոր ապրանքները հայկական 'Արցախ' ընկերության ...ԱՃԵՄՅԱՆԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԲՈԼՈՐԻՑ
1Համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը երեկ 'Հայելի' ակումբում հաստատեց, որ Հայաստանում ինքը բիզնես ունի: Պարզաբանեց, որ դա գալիս է Հայաստան-Սփյուռք համաժողովում երկու տարի առաջ իր ունեցած ելույթից, ...ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ԿԳՆ Կրթության տեսչության պետ Խաչիկ Մանուկյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է տեսչությունն արձագանքել Շիրակի մարզի Ողջի գյուղի եւ Երեւանի թիվ 11 դպրոցներում ստեղծված անառողջ մթնոլորտին: ('Առավոտը' ...ԵՐԲ ԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ՝ ԿՀԻՇԵՑՆԵՆ
Ըստ 'Հայրենիք եւ պատիվ' կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի, առաջիկայում Արեւմուտքը ՀՀ իշխանություններին կհիշեցնի մարտի 1-ի մասին: - Պարոն Մարգարյան, վերջին շրջանում տեսակետներ են հնչում, որ Հայ ազգային ...«ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԷ»
ՀՀ գլխավոր դատախազությունը, արձագանքելով 'Հանրապետություն' կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, որ 'Մարտի 1'-ի գործով ներկայացնելով տուժողների իրավահաջորդների շահերը, մտադիր է դատական ...ՎԱԽԵՆԱԼ ՊԵՏՔ ՉԷ
Հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի փոխկապակցվածության մասին ասում է Սուրեն Սուրենյանցը: 'Ընդդիմության աշխատանքը կգնահատեի հինգ, եթե երկրում վերականգնված լինեին ժողովրդավարական իրավունքները, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է 2009Թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ 296 ԶՈՐԱԿՈՉԻԿ-ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարցազրույցը՝ 'Նովոստի-Արմենիա' գործակալությանը: 'Նովոստի-Արմենիա'.- Ինչո՞վ է պայմանավորված զորակոչից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ...ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿՈՒՄ ԵՆ
21
Փողոցում հայտնված երեխաները հուսահատությունից մարմնավաճառությամբ են զբաղվում, գողություն են անում ու թմրադեղ օգտագործում 'Ես 14 տարեկան էի, երբ մայրս մահացավ, ինձ ու քույրիկիս տեղափոխեցին Գավառի մանկատուն: ...ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձել է արտագնա աշխատանք գտնելու հայաստանցիների հնարավորությունների վրա։ Այս մասին երեկ նշել է ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: 'tert.am'-ի ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ
'Ծրագրի արդյունքը կլինի այն, որ անազատության մեջ գտնվողները տեղեկացված կլինեն օրենքներով եւ միջազգային ակտերով իրենց համար սահմանված իրավունքներին եւ պարտականություններին: Կկարողանան պայքարել իրենց իրավունքների ...ՎԹԱՐ՝ ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, երեկ, ժամը 16.55-ին, 1984թ. ծնված Վահե Ս.-ն 'ՎԱԶ-2121' մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի ճանապարհին բախվել է 1977թ. ծնված Գեւորգ Մ.-ի վարած 'ՎԱԶ-2106' ...«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲՈՍՏԱՆՆ Է»
5'Ժառանգության' պատգամավորին առանձին աշխատասենյակ չտրամադրելու համար՝ ԱԺ նախագահի մասին այս կարծիքին է պատգամավոր Անահիտ Բախշյանը: 'Ժառանգություն' խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին ...ԿԱՆԳԱՌԵՆ ՀԱԿԱՌԱ՞Կ ՄԱՅԹԻՆ
Արշակունյաց պողոտայում՝ 'Սուրմալու' առեւտրի կենտրոնից մինչեւ 'Այրարատ' կինոթատրոնի տարածք՝ ոչ մի կանգառ չկա: Մամուլի շենքի, տպարանի, ոսկու գործարանի, 'Ջերմուկ գրուպի', կրկեսի մոտ իջնել ցանկացողները ստիպված ...ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ՝ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
12009 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ստացված դիմում-բողոքների, ինչպես նաեւ ...ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
2009-ի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ, հանրապետության խոշոր հարկ վճարողների կողմից իրացումից հասույթի, ներմուծման եւ արտահանման ծավալների ցուցանիշների առումով նկատվել է նվազման միտում: ...ՇԱՄՇՅԱՆԸ ՎՃԱՐԵԼ ԷՐ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում ավարտվեց 'Առավոտ' եւ 'Չորրորդ իշխանություն' թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային բաժնի պետ Կարեն ...ՆԻՍՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Որոշվել է՝ համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման ...ԽՈՒԼԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԴՌՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓԱԿ ԵՆ
Կամ՝ խուլերը դուրս են մնում պարտուսուցումից եւ պետության ուշադրությունից Խուլերի դպրոց կոչվածը Վանաձորի Խուլերի կրթամշակութային կենտրոնի խոնավ ու անհարմար փոքրիկ սենյակն է, որտեղ 12 նստարան կա, մի մաշված ...ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԾԱՌԵՐ ԵՆ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐԵԼ
Ծառահատման հիվանդագին սովորույթը հասավ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր: Քաղաքի ղեկավարության կացնի տակ են հայտնվել Արմավիրի թիվ 10 գիշերօթիկ մսուր-մանկապարտեզի 40-50-ամյա ծառերը: Վերանորոգվող մանկապարտեզի ...QUID PRO QUO?
Թուրքիան բարոյականության եւ քաղաքականության միջեւ. ամեն ինչ դրե՛ք սեղանի վրա Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում եւ այլուր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Էրդողանը, արտգործնախարար Դավութօղլուն ...ԱՆՈՒՆԸ ԿԱ, ԱՄԱՆՈՒՄ՝ ՉԿԱ
'Մեռած հոգիներ'՝ դպրոցներում Դպրոցում գրանցված, բայց իրականում գոյություն չունեցող աշակերտներ, տնօրենի, դպրոցական խորհուրդների ընտրության կարգերի խախտում, դպրոցներում ստեղծված անառողջ բարոյահոգեբանական ...ՃԳՆԱԺԱՄԸ ԴՐԱԿԱՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
Ըստ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, հիմա մարդիկ ավելի շատ ժամանակ ունեն ներկայացումներ դիտելու: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամը լավ է ազդում թատրոնի ...ԱՆՄԽԻԹԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԱՆՏԱՐԲԵՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
Այս առումով վիճակը համարյա նույնն է մարզային բոլոր գրադարաններում 2009թվականին Հայաստանի Ազգային գրադարանն իր շրջիկ գրադարանով մարզային գրադարաններ այցելություններն ամփոփեց Տավուշի մարզով. վերջերս գրադարանի ...ՊԱՏՎՈ ՆՇԱՆ՝ ՍԱՅԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ՝ ԴԻՐԻԺՈՐԻՆ
Օրերս Վանաձորում նշվեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի 'Վարդանանց հետնորդներ' փողային նվագախմբի երաժշտական խորհրդական, 3-րդ բանակային կորպուսի ավագ դիրիժոր, պահեստի գնդապետ Վլադիմիր Ռապացկու ծննդյան ...ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Միշտ լինել առաջինը, բարձր պահել Հայաստան երկրի անունն ու հեղինակությունը Երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական ...ՀՈՒՆՎԱՐԻ 7-ԻՆ՝ «ՀԱՏԻՍ»-«ՆԱԴԵԺԴԱ»
Բասկետբոլի Եվրագավաթի խաղարկության ընտրական փուլը Երեւանի 'Հատիս' կանանց թիմը 'F' խմբում եզրափակեց երկրորդ հորիզոնականով եւ անցավ 1/16 եզրափակիչ: 'Փլեյ-օֆֆ' մրցաշարի մեկնարկային խաղը մեր աղջիկները կանցկացնեն ...ԱԲՐԱՀԱՄԸ՝ ՏԱՐՎԱ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ
Գերմանիայի 'BoxSport' հանդեսի՝ ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների ամփոփումով, այդ երկրի տարվա լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն ...ԻՍԿԱԿԱՆ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՒ
Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր ընդգրկված մարզաձեւերի մեջ ամենադիտարժաններից մեկը դահուկացատկն է՝ տիպիկ նորվեգական մարզաձեւ, որն ստեղծվել է Մորգեդալ քաղաքում: Սակայն Նորվեգիայում առաջին մրցումն ...«ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԳՆԵՐԸ՝ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ԷԺԱՆ ԵՆ»
2Այս կարգախոսով են առաջնորդվում բոլոր ռեստորանները Նախկինում դեկտեմբերի 31-ին Ամանորը ընտանիքների հետ, տանը դիմավորելը հայերի համար անխախտ սովորույթ էր: Բայց ինչպես ժամանակները, այնպես էլ սովորույթները ...«ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊԸ»՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
'Այսօր չկոտրե՛նք երեխաների սիրտը եւ անկատար չթողնե՛նք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար': Այս կարգախոսով 'Համաչափ զարգացում' հասարակական կազմակերպությունն արդեն ...ՔՆԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՄ՝ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՔՈՒՆ ՉՈՒՆԵՄ
Ժամանակակից սթրեսաշատ կյանքում հաճախ մեր ուղեկիցն է անքնությունը: Սակայն անքնություն հասկացությունը հարաբերական է: Քունը անխուսափելի վիճակ է: Նրանք, ովքեր ասում են, որ դադարել են քնել, մեղմ ասած՝ ճիշտ ...ԷԼ ՀՅՈՒՐ ՉԵՆ, ԻՐԵՆՔ ԵՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ
Երաժշտական կամերային թատրոնը նորոգվել է Պետական երաժշտական կամերային թատրոնն այլեւս աշխատում է, այսպես ասած` 'ազատ բեմի' սկզբունքով: 2006 թվականից թատրոնի ղեկավարն է դերասան եւ ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ Սանյա Ռոդիոնովն ինքն էլ էր իր էդ գրական ու մանավանդ ազգային-ազատագրական առաքելությունն ու պարտավորությունները գիտակցում ու ընկալում եւ իր էդ մեծ առաքելության ...ՈՐՊԵՍԶԻ ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿԻՐԸ ԿՈՉՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Պիտի սպասեինք այս օրին, պիտի սպասեինք այս չարությանը, այս դաժանությանը, այս աղքատությանը։ Պիտի սպասեինք, այսպես էլ պիտի լիներ։ Մեր վիճակի դրամատիզմն այն է, որ հեռուստատեսությունը, մամուլը, մի խոսքով՝ ...
ԽՈՍՔԻ ԳԻՆԸ
ՈՐՊԵՍԶԻ ԴԱՐՁՅԱԼ ԵՐԿԻՐԸ ԿՈՉՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-2020
ԿՐԿՆՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆԽԱ- ՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
«ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ»
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿՈՒՄ ԵՆ

«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ» ԽԱՐԴԱԽԸ

ՈՐՁ ԵՎ ԷԳ ՎԻՃԱԿ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲՈՍՏԱՆՆ Է»

- 1892 Թբիլիսիում վախճանվեց հրապարակախոս, «Մշակի» խմբագիր Գրիգոր Արծրունին: (Ծնվ. 1845թ.-ին, Մոսկվայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

