
ԽՈՍՔԻ ԳԻՆԸ
Շաբաթ օրը 'Առավոտը' հարցազրույց էր հրապարակել մեր անվանի գրողներից մեկի՝ Պերճ Զեյթունցյանի հետ: Այստեղ, ի թիվս այլ վիճելի մտքերի, նա արտահայտվել է նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչների մասին. 'Այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, նրանք սովորական քրեական տարրեր են': Անձամբ ես, այդ գրողի ստեղծագործությունների երկրպագուն լինելով, կտրականապես համաձայն չեմ այդ գնահատականի հետ: Ավելին, ես կարծում եմ, որ հարգարժան գրողն այդպես է մտածում իշխանական քարոզչության 'ուղեղների լվացման' արդյունքում: Իմ համոզմամբ, 'այդ մարդիկ', անշուշտ, քաղբանտարկյալներ են եւ քրեորեն պատժելի որեւէ արարք չեն գործել: Բայց ո՞վ ասաց, որ ես իրավունք ունեմ իմ համոզմունքը հայտնելու, իսկ Պերճ Զեյթունցյանը՝ ոչ: Եվ երբ մարդիկ ինձ զանգահարում են եւ կշտամբում, թե ինչպես կարելի է գրողի այդ տեսակետը հրապարակել, ես, մեղմ ասած, զարմանում եմ: Զարմանում եմ, նախեւառաջ, այն պատճառով, որ, իրենց պնդմամբ, ժողովրդավարության համար պայքարող գործիչները նման 'յուրահատուկ' պատկերացում ունեն լրատվամիջոցների դերի մասին: Եթե մարդը պատրաստ է իր անունից դիրքորոշում հայտնել (բնականաբար, կոռեկտության սահմաններում) եւ դրանից հետո պաշտպանել իր դիրքորոշումը, այդ մարդն արժանի է հարգանքի, իսկ նրա դիրքորոշումը արժանի է հրապարակման: Իսկ երբ մարդը (առավել եւս՝ պատգամավորը) սկզբում մի դիրքորոշում է հայտնում, իսկ մի օր հետո, ճնշման տակ, իր խոսքից հետ է կանգնում, դա նույնպես արժանի է հրապարակման, ինչը չի կարելի ասել հարգանքի մասին: Կարծես թե անվիճելի է, որ Սասուն Միքայելյանի նկատմամբ պետք է մարդասիրական վերաբերմունք դրսեւորվի՝ հաշվի առնելով թե նրա առողջական վիճակը եւ թե ծառայությունները հայրենիքի առաջ: Այդ անմեղ, ապաքաղաքական իրողության ֆիքսումը պատգամավորներից առանձին քաղաքացիական խիզախություն չէր պահանջում: Բայց երբ այդ պարզ, մարդկային քայլն արժանացավ 'վերեւների' դժգոհությանը, նրանք հաջորդ իսկ պահին սկսեցին ծեքծեքել, արդարանալ, թե նման թուղթ չեն ստորագրել, թե իրենց խաբել են, թե իրենք ստորագրել են՝ չիմանալով, չհասկանալով եւ այլն: Հիրավի, Հայաստանում ամենադժբախտ մարդիկ ունեւորներն են (նույն իրենք՝ պատգամավորները): Ամեն մի ոտը գցելիս, ամեն անգամ բերանը բացելիս նրանք ստիպված են դողալ՝ արդյոք դրանց արդյունքում մի հատով կպակասե՞ն իրենց երթուղային գծերը կամ գազալցման կայանները: Էլ չեմ ասում՝ ավելի մեծ բաների մասին: Պատգամավորները՝ դեռ ոչինչ: Շաբաթը մեկ խմբագրություն են գալիս ճարտարապետներ եւ բողոքում եմ, թե Նարեկ Սարգսյանը քանդել-ավերել է մեր մայրաքաղաքը: Ենթադրենք, դա այդպես է: Բայց երբ խնդրում ես նրանց ներկայանալ իրենց անուններով, այդ ճարտարապետները սարսափահար դեմքեր են ընդունում՝ 'նա անսահմանափակ լծակներ ունի, կարող է այնպես անել, որ մենք զրկվենք մեր մի կտոր հացից': Գուցե դա էլ է ճիշտ: Սակայն անանուն լինելու դեպքում նրանց բոլոր բողոքները նման են 'պատի տակի խոսակցությունների': - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՈՐՁ ԵՎ ԷԳ ՎԻՃԱԿ
6
'Դաշնակցության ընդդիմադիր նկրտումները տակավին անկեղծ չեն: Ինչպե՞ս կարող է մեր երկրում լինել ընդդիմադիր ուժ, որը սեփական հեռուստակայան ունի: Այն օրը, երբ մենք լսենք, որ 'Երկիր մեդիան' փակվել է, այդ օրը ...«ՍՑԵՆԱՐԻՍՏ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՂ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ»
Գուրգեն Եղիազարյանը վարչապետին մեղադրում է ՍԴՀԿ-ն կազմաքանդելու մեջ 'Վարդան Խաչատրյանին սրանք ամեն գնով պետք է ատենապետ օծեն: Ոչ լեգիտիմ, իհարկե, քանի որ ո՛չ այսօր-վաղը կայանալիք իրենց համագումարն է լեգիտիմ, ...«ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԵՐԿԻՐԸ ՉԷ»
1
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հիշեցնում է, որ ընդդիմությունը միշտ էլ արմատական փոփոխություններ է պահանջել, բայց ոչ ծայրահեղ քայլերի միջոցով: - Անցնող տարում, ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ զարգացումներ եղան ...«ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԴԻՄԱՆԱԼ ԱՅԴ ՎՇՏԻՆ»
ՀԱԿ-ից մարքսիստի հեռանալու մասին ասում է Լեւոն Զուրաբյանը 'ՀԱԿ-ում Մարքսիստական կուսակցության անդամակցությունը եւ համագործակցությունը նպատակ էր հետապնդում ստեղծելու համազգային միասնական ընդդիմություն՝ ...Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Խորհրդարանի քսանմեկ պատգամավորներ նամակով դիմել էին Հանրապետության նախագահին եւ խնդրել, օգտվելով Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունից, ներում շնորհելու միջոցով ...ԹՈՒՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԵՎՐՈՊԱՑԻ՞, ԹԵ՞...
1'Եվրոպան ցանկանում է, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Ցեղասպանության փաստը եւ խոստովանի իր մեղքը: Քանի որ տվյալ դեպքում նա գործ կունենար քաղաքակիրթ երկրի հետ, որը համակերպվել է սեփական պատմության հետ եւ ...ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ
Այնպես, ինչպես չի կարող լինել իրադարձության բացարձակ օբյեկտիվ լուսաբանում Հարգելի պարոն Աբրահամյան, Դուք խնդրել էիք, որ գրավոր տեսքով ներկայացնեմ ազատ եւ անկախ մամուլի մասին իմ նկատառումները, եւ, մասնավորապես, ...ԱՐՑԱԽՆ ՈՒՆԱԿ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ
ԼՂՀ խորհրդարանի պատգամավորները երեկ ՀՀ Ազգային ժողովում էին Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Այն ընթացավ ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԽԼԵ՞Ց ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կամ՝ ինչո՞ւ են յուրացնում Քըրք Քըրքորյանի նվերը Օրեր առաջ Գյումրիում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Գյումրիի քաղաքապետարանը ապամոնտաժում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի անձնական միջոցներով կառուցված ...«ՕՐԱՆԺԸ» 4 Է ՍՏԱՑԵԼ
Բջջային կապի օպերատորի աշխատանքը գնահատելով 5 բալանոց սանդղակով, բաժանորդներն ընկերությանն այս գնահատականն են տվել: Արդեն մոտ 1 ու կես ամիս է, ինչ Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր 'Օրանժ Արմենիա' ...ՄԵՐ ԲԱՆԿԵՐՆ ՈՒՐԻՇ ԵՆ
Սանկտ Պետերբուրգ այցից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության որոշ հարցերի: Ինչպես ճգնաժամի սկզբնական շրջանում՝ Տ. Սարգսյանը գովերգել է Հայաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ
Վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Հիշեցնենք, որ, ըստ 'ՀայՌուսգազարդի' պաշտոնական հաղորդագրության, այն դադարեցվել էր դեկտեմբերի 13-ին՝ 'Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս', ...ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՃԱՐՆԵ՞ՐԸ
Այս մասին են փաստում Գյումրիում կատարված ուսումնասիրությունները Վ. Թումասյանի հ/կ-ն վերահսկում է, որպեսզի անճար անօթեւանները բնակարաններ ստանան: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի նախկին ...ԱՄԵՆԱԽԱԽՏՈՒՄԱՇԱՏ ՄԱՐԶԸ ԼՈՌԻՆ Է
Երեկ Վերահսկիչ պալատը Լոռու մարզում արտագնա նիստ անցկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատը, հաշվի առնելով, որ իր բացահայտած 7 խախտումից երեքը արձանագրվել է Լոռու մարզում, արտագնա նիստ կազմակերպեց հենց այդ մարզում, ...ԵՐԵԽԱ Է ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ
Արդեն մի քանի օր է՝ 'Արաբկիր' բժշկական կենտրոնում 'խոզի գրիպի' ախտանիշներով 2 տարեկան մի երեխա է հոսպիտալացված: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում H1N1 վիրուսի 86 դեպք է լաբորատոր հետազոտությամբ հաստատվել, ...ՍԵՎԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ
'2009թ. աշխատանքային ծրագրով նախատեսված բոլոր 16 միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են։ Մասնավորապես՝ կազմվել են Արփա-Սեւան թունելի շուրջ 3 կմ վթարային հատվածների վերականգնման նախագծա-նախահաշվային ...ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՐԿՎԱԾԸ Նոր Նորք համայնքի ուսանողական ավանի 5-րդ մասնաշենքի 804 սենյակում է բնակվում 46-ամյա Պայծառ Ծատուրյանը Նա այստեղ է հայտնվել 1999թ. դեկտեմբերից, մանկուց հաշմանդամ դստեր՝ Աստղիկ ...
ՈՍՏԻԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Հովհաննես Ղուկասյանի ...ԱՎԱՐՏՎԵՑ «ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Համագործակցել է օտարերկրացու հետ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու ...«Ա1+»-Ի ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԴ-ՈՒՄ
Երեկ Սահմանադրական դատարանում պետք է լսվեր 'Ա1+' հեռուստաընկերության հիմնադիր 'Մելտեքս' ընկերության դիմումի քննությունը: 'Ա1+'-ը մինչ ՍԴ դիմելը, հաղթելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դիմել ...ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է Երեւան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ 'ԳԱԶ-31105' մակնիշի 01 ՏՕ 266 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել էր ձորը: Վարորդը՝ Արմավիրի մարզի ...
ԳԵՏԸ ՆԱԵՎ ԿՈՅՈՒՂԱՏԱ՞Ր Է
Պետությանն ու գործարարին չի հուզում Կապանում կեղտաջրերի հեռացման նորոգ համակարգի եւ մաքրման կայանի ավելի քան տասնամյա բացակայությունը: Կապան քաղաքի կոյուղաջրերը բավական երկար ժամանակ է, որ կոյուղատար ...ՄԵՂՐԻ-ԵՐԵՒԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է
Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու որոշ հատվածներ, դեկտեմբերի 14-ին տեղացած ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով դժվարանցանելի են դարձել: Իսկ դեկտեմբերի 15-ին ուժեղ քամու հետեւանքով սարերից բերված ձյունը լցվել ...ՔՆՆԻՉՆԵՐԻՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
'Առավոտը' պարբերաբար անդրադարձել է այնթապցի Վարդուհի Բադալյանի կողմից իրանահայ Արսեն Փուրղասեմյանսին 40 000 դոլար 'քցելու' փաստի կապակցությամբ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում կատարվող քրեական գործի ...ԵԼԻՐ ՁԻՈՒ ԳԱՎԱԿԻՆ, ՎԱՐՈՐԴ
Շատերը գերադասում են օգտագործված արտասահմանյան մեքենա գնել Վրաստանում եւ դրանք Հայաստան ներկրել առանց մաքսազերծելու, վրացական համարանիշներով, մեքենան թողնելով գրանցված Վրաստանում: Այդ երեւույթը տարածված ...ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԱԶԴԱԿԱՆՉ
Ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների հետագիծն աստիճանաբար ի ցույց է դնում այն ուղղությունը եւ նպատակը, դեպի որը եւ դեպի ուր ընթանում են կուսակցությունները, հասարակական շարժումները, անհատ ...ՊԱՏԱՐԱԳԻ՝ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ 'Սուրբ պատարագն՝ աշակերտի շուրթերով' մրցույթո՞ւմ են լինում անարդարություններ Այս տարվա սեպտեմբերից Երեւանի եւ մարզերի հանրակրթական դպրոցներում սկսել էր հոգեւոր շարժում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն ...ՏՆՕՐԵՆԸ ՕՐԻՆԱԶԱ՞ՆՑ Է
Ըստ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հանրակրթական դպրոցում սովորող աշակերտի ծնողի, 1 տարուց ավելի է, ինչ այս դպրոցի աշակերտների ուսումնական պրոցեսը բնականոն չի ընթանում։ Դպրոցի նորանշանակ տնօրենը՝ Աշոտ ...ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉԻ ՓՈԽՎԻ
Հենվելով analitika.at.ua կայքի տարածած տեղեկությունների վրա՝ դեկտեմբերի 9-ի 'Առավոտում' տեղեկացրել ենք, որ Ղրիմի հայ համայնքը նամակ է ուղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի ...ՊԵՏԴՈՒՄԱՆ ԽՈՐՏԱԿՎՈ՞ՒՄ Է...
Մոսկվայում ուժեղ սառնամանիքների (-25օC) արդյունքում պայթել են Պետդումայի ջեռուցման խողովակները, եւ շենքն ամբողջությամբ լցվել է ջրով: Երեկ առավոտյան այս կերպ էին հնչում տեղեկությունները Պետդումայում պատահած ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՆԱՈՒՐՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 15-ին աշխարհի ամենափոքրիկ անկախ հանրապետության՝ Նաուրուի Հանրապետության եւ Աբխազիայի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Նաուրուում նման որոշում են կայացրել Ռուսաստանի Դաշնության ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԳՆԱՑՔ ԵՆ ԶԱՎԹԵԼ
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, մոտ երկու հարյուր փախստական Վրաստանից եւ Ռուսաստանից՝ հիմնականում Չեչնիայից եւ Ինգուշեթիայից, լեհական Լեգնիցա քաղաքի երկաթուղային կայարանում գնացք են զավթել: Այդ մասին ...ՄԵԿԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ Է ԱՐԳԵԼՈՒՄ, ՄԵԿԸ՝ ԹԱԼԻԲՆԵՐԻՆ
ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Ուոթերբերի քաղաքի տարրական դպրոցներից մեկի տնօրենն արգելել է դպրոցում որեւէ ձեւով նշել Սուրբ Ծնունդը: Դրա փոխարեն, տնօրեն Էրիկ Բրաունի որոշմամբ կանցկացվի 'ձմեռնամուտի տոնակատարություն'՝ ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 1/7-Ն ԱՂՔԱՏ Է
Գրեթե յուրաքանչյուր յոթերորդ գերմանացին ապրում է աղքատության եզրին մոտ: 2008թ. աղքատության շեմին գտնվող գերմանացիները կազմում էին բնակչության 15%-ը կամ 12 միլիոն մարդ: Եթե այդ թվին ավելացնենք ամբողջությամբ ...ՈՉ ԹԵ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ, ԱՅԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Նարեկ Սարգսյանը արձագանքել է 'Առավոտի' դեկտեմբերի 12-ի համարում տպագրված 'ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի' հրապարակմանն արձագանքել է ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. նրա համոզմամբ՝ հոդվածում տեղ ...«ԱՄԵՆԵՆ ՎԱԽԵՑՆՈՂԸ ՊՈԼԻՏԻԿ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
2Արթո Թունչբոյաջյանը աշխարհի, հայի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին 'Առավոտի' երեկվա համարում տեղեկացրել էինք, որ երկուշաբթի երեկոյան երիտասարդ առաջնորդների դպրոցում երիտասարդների հետ հանդիպեց ...ՋՈՒՂԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
'Առավոտի' էլեկտրոնային հասցեով ստացվել է 'Ծիրանի' հ/կ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ մասնավորապես ասվում է. 'Շուրջ հինգ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Ջուղայի հին հայկական ...ԴԵՍՊԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից 'Առավոտին' տեղեկացրին, որ այսօր Հայաստանում Գերմանական Կարմիր խաչի՝ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի Հուսո տանը կբացվի ...ՕՊԵՐԱՆ՝ ԳՈՀԱՐԻՆ
Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակի առիթով, որը լրացավ նախօրեին, 'Առավոտը' Ազգային օպերային թատրոնից չէր կարող չհետաքրքրվել, թե ի՞նչ միջոցառում է նախատեսված այն հզոր անհատականության պատվին, ...«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը «ՀԱՏԻՍ»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է
Երեկ 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի գլխամասային գրասենյակում կայացավ հովանավորության համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Արարողությունից առաջ 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված լրատվամիջոցների ...ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ
Մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով որոշվեցին մրցաշրջան-2009-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 52 լրագրողներ, որոնք միահամուռ երկրի լավագույն ...ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ՝ ՏԱՐՎԱ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԸ
Ավանդույթի համաձայն, անցնող մրցաշրջանում իր սաների մրցելույթների արդյունքներն ամփոփեց Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Մարզիկների 'Լավագույն տասնյակ' անվանակարգում ուսումնական այս ...ՆՎԵՐ՝ ՍԱՌԸ, ԲԱՅՑ ԱԶԴԵՑԻԿ
Սառցե քանդակները գնահատվում են ճաշակով մարդկանց կողմից 'Սառցե քանդակները, արձանիկներն ու այլ պատկերները դարձել են հայերի կազմակերպած միջոցառումների զարդարանքը, այժմ շատերն իրենց միջոցառումներն առանց դրանց ...Ինքնասպանության մասին մտքերը վանել են Ամերիկացի գիտնականների հետազոտությունները ցույց տվեցին, որ ներքին անզգայացման համար նախատեսված կետամին պատրաստուկը արագ եւ արդյունավետ կերպով վանում է ընկճախտով հիվանդ ...
ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՏԱՐԲԵՐ ՁԵՎԵՐՈՎ
Նոր տարին այն եզակի, նույնիսկ միակ տոնն է, երբ բոլոր մարդիկ փորձում են հավատալ հրաշքներին, ցանկություններ են պահում եւ նվերներ մատուցում: Բոլորը սպասում են Ձմեռ պապին, Սանտա Կլաուսին կամ Յուլ Տոմտոնին: ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաքրքիր հանդիպում կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր գնացեք ներկայացում դիտելու: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր վատ տրամադրությամբ մի ազդեք շրջապատի մարդկանց նյարդերին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- ...ԽՈՍՔԻ ԳԻՆԸ
Շաբաթ օրը 'Առավոտը' հարցազրույց էր հրապարակել մեր անվանի գրողներից մեկի՝ Պերճ Զեյթունցյանի հետ: Այստեղ, ի թիվս այլ վիճելի մտքերի, նա արտահայտվել է նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչների ...
ԽՈՍՔԻ ԳԻՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-2020
ԱՌԱՆՑ ԱՉՔԸ ԹԱՐԹԵԼՈՒ

ԱԶԱՐՅԱՆԻ ԽԱՉԸ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳԻՐ
«ԿՈԼԵԿՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ»
ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԳԱՆԴԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ
«ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ» ԽԱՐԴԱԽԸ

ՈՐՁ ԵՎ ԷԳ ՎԻՃԱԿ

«ՀԱՅՈՑ ՀԱՐՑ»
- 1772 Ուրֆայում ծնվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Վախճ. 1837թ.-ին, Թիֆլիսում):
- 1912 Հովհաննես Թումանյանի նախագահությամբ Թիֆլիսում կազմակերպվեց հայ գրողների Կովկասյան ընկերությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914 թ. փետրվարի 8-ին ստորագրավ հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Վ. Ի. Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստ. Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար:
- 1955 Մահացավ հոգեբուժ, պրոֆեսոր Կ. Աղաջանյանը:
- 1966 Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից: Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

