
ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Հանցավոր դիտավորությունը բացահայտելը չի կարող դիտվել որպես հանցագործության փուլ Սփյուռքահայ Ավետիս Կալայջյանն 8 ամիս առաջ ամբաստանվեց պետական-քաղաքական գործչի նկատմամբ 'սպանության նախապատրաստություն' հանցագործություն կատարելու արարքում (ահաբեկչություն): Հանրապետությունում ահաբեկչություն կատարվել էր նաեւ 10 տարի առաջ՝ Ազգային ժողովի հայտնի սպանդը: 'Ինչպիսի՞ն է առանձնապես վտանգավոր հիշյալ հանցագործության քրեաիրավական էությունը' 'Առավոտի' հարցին իրավաբան Արամ Մխիթարյանը ներկայացնում է իր դիտարկումները՝ հետագայում նմանօրինակ հանցագործությունների ժամանակ իրավական սխալներից զերծ մնալու ակնկալիքով: - Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը հանրապետության քաղաքական համակարգն է, իսկ լրացուցիչ օբյեկտը՝ պետական կամ հասարակական գործչի կյանքը: Պետական գործիչներ են համարվում պետական մարմինների ղեկավարները եւ պետական քաղաքականությունն իրականացնող այլ ծառայողները: Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավորները, օրինական գրանցված պատգամավորության թեկնածուները, նրանց վստահված անձինք, ընտրական հանձնաժողովի անդամները եւ այլք: Հասարակական գործիչները հասարակական միավորումների, քաղաքական կուսակցությունների աշխատանքներին ակտիվ մասնակցող անձինք են: Նկատենք, որ հիշյալ սուբյեկտների նկատմամբ ահաբեկչությունը հանցավորը կատարում է ուղղակի դիտավորությամբ, իսկ նպատակը՝ պետական կամ հասարակական գործչի պետական կամ քաղաքական գործունեության դադարեցնելն է: Ահաբեկչությունը կարող է կատարվել նաեւ վրիժառության դրդապատճառով: Այս դեպքում նույնպես գլխավոր հանգամանքը տուժողի քաղաքական գործունեությունը դադարեցնելն է: Հիշյալ գործիչների դեմ ոտնձգությունը հասկացվում է նրանց սպանությունը կամ սպանության հանցափորձը: Իսկ եթե հանցավորի դիտավորությունը ուղղված է տուժողի առողջությանը վնաս պատճառելուն, ապա նման գործողությունն ահաբեկչություն չի դիտվում: Ահաբեկչություն չի համարվում նաեւ սպանության սպառնալիք տալը: Ահաբեկչությունն ավարտված է համարվում մահ պատճառելու կամ էլ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողություններ սկսելու պահից: Հանցագործության սուբյեկտներ կարող են լինել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Նրանք պատասխանատվության են ենթարկվում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով (դիտավորյալ սպանության համար): Ահաբեկչությունը կարող է կատարվել պատվիրված: Այս դեպքում վարձկանի (քիլլերի) պատասխանատվությունը լուծվում է հետեւյալ կերպ. եթե քիլլերը չի իմացել կամ չէր էլ կարող իմանալ սպանությունը պատվիրողի իրական նպատակը, պատասխանատվության է ենթարկվում դիտավորյալ սպանություն կատարելու համար, իսկ եթե իմացել է սպանության նպատակը, պատասխանատվության է ենթարկվում ահաբեկչության համար որպես կատարող, իսկ պատվիրատուն՝ որպես ահաբեկչության կազմակերպիչ (ԱԺ-ում իրագործված ահաբեկչության գործով այս հանգամանքները լռության են մատնվել): Նկատենք, որ հանցագործությունները, այդ թվում՝ ահաբեկչությունը, միշտ չէ, որ ավարտվում են: Հանցավորի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը կարող է ընդհատվել, օրինակ՝ հանցագործության նախապատրաստության ընթացքում հանցավորը բռնվել է կամ հրազենից կրակել է տուժողի վրա, սակայն վրիպել է: Նման դեպքերում առնչվում ենք 'Չավարտված հանցագործությունների' հետ: Քրեական օրենսդրությամբ չավարտված հանցագործություններ են համարվում հանցագործության նախապատրաստությունը եւ հանցափորձը: Հիշյալ հանցանքներն ունեն առանձնահատկություններ: Ըստ Քրեական օրենսգրքի 35 հոդվածի, հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով: Ի տարբերություն նախկին հոդվածի, այժմ նորմը թվարկել է տվյալ հանցագործության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հատկանիշները: Դրանք են. ա) Դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը (այդպիսիք կարող են ձեռք բերվել օրինական կամ անօրինական՝ գնել, գողանալ): բ) Հարմարեցնելը: Նշանակում է՝ պատրաստել գործիքներ եւ միջոցներ, վերանորոգել հինը, սարքին վիճակի բերել (օրինակ՝ պատրաստել դանակ, որսորդական հրացանի փողը կտրել եւ այլն): գ) Այլ պայմաններ՝ հանցակիցներ փնտրելը, հավաքագրելը, վարձելը, հանցագործության կատարման տեղը եւ ժամանակը ընտրելը, ծրագրերի մշակումը եւ այլն: Հանցագործության նախապատրաստության օբյեկտիվ հատկանիշ է նաեւ այդ անձի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելը: Նկատենք, որ հանցագործությունն ավարտին չի հասցվում ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ պատժից վախը, տուժողին խղճալը, այլ՝ օբյեկտիվ պատճառներով: Թվարկված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմանները հանցագործությունը նախապատրաստության հանցակազմի սահմաններն են, իսկ եթե հիշյալ նախապատրաստությունը հանցավորը գործի է դնում եւ ուղղորդում հանցագործության անմիջական կատարմանը, նախապատրաստություն- հանցակազմն ավարտվում է եւ անցնում է հանցափորձ-հանցագործության փուլին: Ըստ օրենսգրքի 34 հոդվածի, հանցափորձն ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունն (անգործություն) է, որն անմիջական ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունը ավարտին չի հասել անձի կամքից անկախ հանգամանքներում: Հանցափորձի դեպքում գործողությունն (անգործություն) անմիջական ուղղված է հանցագործության կատարմանը, ինչը նշանակում է, որ քրեական օրենքով պահպանվող օբյեկտը ենթակա է վնասման: Որպես կանոն, հանցագործության նախապատրաստություն եւ հանցափորձ արարքների դեպքում պատասխանատվությունը վրա է հասնում Քրեական օրենսգրքի հատուկ մասի նույն հոդվածով՝ ինչ ավարտված հանցագործության համար, հղում կատարելով Քրեական օրենսգրքի համապատասխանաբար թիվ 34 եւ 35 հոդվածներին: Օրինակ, Ա.Կալայջյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի թիվ 35-305 հոդվածով, նշանակում է՝ կատարել է պետական կամ հասարակական գործչի սպանություն (305 հ.) հանցագործությունը՝ նախապատրաստության ձեւով (35 հ.): 'Առավոտը' տեղեկացրել էր, որ Ա. Կալայջյանը մեղադրանքը չի ընդունել, պատճառաբանել է, որ զրույցի ժամանակ ընկերներին ասել է՝ վարչապետին սպանելու փոխարեն անհրաժեշտ է սպանել նախագահ Սարգսյանին: Կալայջյանի նկատմամբ քրեական գործի դատաքննությունը դռնփակ էր եւ ապացույցները դեռեւս ամբողջական հրապարակված չեն: Հայտնի չէ հանցագործության դրդապատճառը, թե ինչո՞ւմ է արտահայտվել պետական գործչի քաղաքական գործունեության նկատմամբ դժգոհությունն ու անհամաձայնությունը, հատկապես ո՞րն էր պետական գործչին ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու ձգտումը եւ հատուկ նպատակը (պետական իշխանության կամ քաղաքական կուսակցության բարձր պաշտոններ զբաղեցնելու հավակնորդ համարվե՞լը, քաղաքական վրիժառությո՞ւնը, թե՞ այլ հանգամանք): Այս հանգամանքներում գործով եզրահանգումները վաղ են, մինչդեռ, եթե հրապարակախոսի պատճառաբանություններն իրոք ազնիվ են, ապա նորից բախվում ենք արարքի սխալ որակման հետ: Հիմքը՝ հանցագործությունը հանրության համար վտանգավոր արարք լինելու օրենսդրական ամրագրումն է (Քրեական օրենսգրքի 7-րդ հոդված): Ըստ այդմ, հանցագործություն չի համարվում, այսպես ասած, սոսկ դիտավորության հայտնաբերումը: Հանցավոր մտահղացումը (դիտավորությունը) դեռեւս հանցագործության փուլ չի համարվում եւ հանցագործություն կատարելու մասին անձի գրավոր, բանավոր արտաբերումները կամ սպառնալիքը ինքնին հանցակազմ չեն առաջացնում, եթե դրանց իրագործման համար անձը գործողություն (անգործություն) չի կատարել: Այստեղից էլ, եթե Ա. Կալայջյանը միայն ասել է անձամբ սպանելու եմ նախագահին կամ հորդորել է սպանել նրան եւ ձեռնպահ է մնացել վերը թվարկված հանցագործության նախապատրաստություն հավաստող գործողությունների կատարումից, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են, արարքում հանցակազմ չկա: Չմոռանանք, որ, առանց իրավական հիմքերի, մեկ այլ սփյուռքահայ՝ Սարգիս Հացպանյանն էլ ազատազրկվել է թղթակցի հետ հարցազրույցում ենթադրյալ սխալ կարծիքի բարեխիղճ մոլորության համար, իբր երկրորդ նախագահը եւ Դաշնակցությունը մահափորձ են նախապատրաստում գործող նախագահի նկատմամբ՝ ձեւակերպելով՝ 'դանոս': Ներկայումս ՀՀ քրեական օրենսդրության նորմերը հիմնականում զերծվել են քաղաքական հետապնդումների առիթ հանդիսացող ձեւակերպումներից, ըստ որում, խոսքի ազատության, գաղափարների տարածման կամ քաղաքական համոզմունքների համար հալածանքներն անթույլատրելի են (Սահմանադրության 27 հոդված): Սակայն ժողովրդավարական բարեփոխումները միայն ամրագրումով չեն ավարտվում: Դեմոկրատիան պայմանավորված է ամրագրված նորմերի անշեղ կատարմամբ եւ օրինականության արմատավորման սկզբունքների հետ, իսկ երբ մարդկանց հետապնդում են քաղաքական նկատառումներով եւ առանց իրավական հիմքերի կալանում, դատապարտում՝ ժողովրդավարությունը դառնում է կեղծ կատեգորիա: Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ Ա. Կալայջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: -

© Առավոտ
Վերջին լուրերը, Դեկտեմբեր 12, 2009ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԱՅՆԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Վերջին շրջանում խորհրդարան ելումուտի բարդացված ընթացակարգն ավելի ու ավելի արտառոց եւ անհասկանալի դրսեւորումներ է ստանում: Դրա օրինակներից մեկը հավատարմագրված լրագրողների մուտքն ու ելքն առանձին գրանցամատյանում ...ԻՆՉՊԵ՞Ս ԶԳԱՑԻՔ, ՈՐ ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՔ
Ֆինանսների նախարարը հոգնել է այս հարցից: Իսկ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ 'Ի սկզբանե իմ մեջ եղել է այդ որոշումը': ԱԺ վերջին քառօրյային էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները մասնակցում էին արդեն ՀՀԿ-ի կրծքանշաններով: ...«ՄԱՐՏԻ 1-Ը ՎԱԽԿՈՏԻ ՁԵՌԱԳԻՐ Է»
Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանի թիվ մեկ ահաբեկիչը Ռոբերտ Քոչարյանն է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը ոգեւորված չէ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարություններից, ...TV ՈԼՈՐՏԸ ՊԻՏԻ ԿԱՐԳԱՎՈՐԵՆ ԴՐԱՆ ՉԱՌՆՉՎՈՂՆԵ՞ՐԸ
Ըստ Արամ Սաֆարյանի, երբ ՀՌԱՀ-ում լրագրողներ կային՝ ոլորտի խնդիրներն 'ամենեւին ավելի արագ չէին լուծվում': ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը Երեւանի ...ՈՐ ԲՌՆԵՑԻ, ՔԻԹԸ ԿՊՈԿԵՄ
Օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը, որում Սերժ Սարգսյանի քարոզարշավի գովազդային հոլովակ պատրաստելիս օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը զայրանում եւ հայհոյում է Սերժ Սարգսյանին, ...ՆԺԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Երեկ 'Նոր ժամանակներ' կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանին՝ ...«ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»
7
Դոստոեւսկու հերոսի այս խոսքերն, ըստ գրող - հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, լավագույնս են բնորոշում այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը: - Պարոն Զեյթունցյան, մեկ տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում ...ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԵՐՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Մինչդեռ օրենքը պահանջում է, որ հերձելուց հետո միայն այդ փաստաթուղթը տրամադրեն, հակառակ դեպքում՝ այն պետք է տա վիրահատող կամ բուժող բժիշկը, այլ ոչ թե դիահերձողը: Երեւանի հիվանդանոցների անատոմիկ բաժիններում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻ
2Քանի որ խնամող չունեն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց, ըստ որի՝ դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում ...ՊԱՏՈՒՀԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանն ու Լատվիան որպես փոքր երկիր միմյանց նման են՝ փոքր շուկայով եւ համաշխարհային շուկայում իրենց տեղը գրավելու ձգտումով: Մյուս ընդհանրությունը Լատվիայի հետ այն է, որ 2 երկրներն էլ երկար ժամանակ գոյատեւել ...ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
Արձագանքելով 'Առավոտի' երեկվա 'Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա' հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Նորք-Մարաշ համայնքում հաճախակի տեղի ունեցող էլեկտրաէներգիայի խափանումներին, 'Հայաստանի էլեկտրական ...ՀՀ-ՈՒՄ՝ 54 ԴԵՊՔ
Հայաստանում երեկվա դրությամբ 'խոզի գրիպով' հիվանդ 54 մարդ կա: Առողջապահության նախարարությունից կրկին հերքում են լուրերն այն մասին, որ Հայաստանում մինչ օրս 'խոզի գրիպի' վարակից մարդ է մահացել: Նշենք, որ ...ՈՐԱԿԻՑ ՈՒ ԳՆԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
2Հայ սպառողները հիմնականում դժգոհում են սննդամթերքի ոչ արժանահավատ ծագումից ու գների բարձրացումից: Այս մասին '7or.am'-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ 'Մենք ...ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանը՝ նորից անօթեւան մնալու վտանգի առաջ Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի երկու քաղաքացիները: Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանն արդեն չի էլ հիշում, թե որքան է ծեծել ...ՀԱՄԱՅՆՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ
Վանաձորի քաղաքապետարանում 2009 թվականի օգոստոսին բացված նոր՝ Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի ութ հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթին երեկ մասնակցեց ութ մարդ, բոլորն ...ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱ՞Կ
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչությունը այս տարի ստացել է ...ԱՐՁԱԳԱՆՔ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Ի պատասխան մեր թերթի այս տարվա դեկտեմբերի 9-ի 'Կրկնակի ասֆալտ' եւ 'Կամուրջը դեռ սպասում է' վերտառությամբ նյութերի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է հետեւյալ պարզաբանումները. 'Ձեր թերթում ...ՆՐԱՆՑ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախորդ օրը զբաղեցվել էին էլիտար 'օֆիսներն' ու հյուրանոցները: Իրավապաշտպան գործունեությամբ միայն այդ օրը զբաղվողները շատերին չէին հրավիրել ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
1Կառավարության անգործություն Եթե մուսուլմանական երկրներում գողություն անողին պատժում են՝ ձեռքը կտրելով, ապա մեզ մոտ այդ ձեռքի տիրոջը, նայած թե ով է, ընդամենը ազատում են աշխատանքից՝ ենթարկելով պատասխանատվության ...ԻՍՊԱՆԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է
'Եկել են շարիաթի ժամանակները': Վերջերս Իսպանիայում շատացել են դաժան հաշվեհարդարներն այն կանանց նկատմամբ, որոնք, ըստ իսլամիստների, խախտում են մուսուլմանական օրենքները: Փաստորեն, եվրոպական երկրի տարածքում ...ԱՆՈՐՍԱԼԻ ԿՈՂՈՊՏԻՉԸ
Սիեթլ քաղաքի մոտակա անտառներում եւ մեկուսացված կղզյակներում ոստիկանությունն արդեն երկու տարի ծուղակներ է պատրաստում բոկոտն դեռահասի համար, որը հայտարարված է օրենքից դուրս: Ոստիկանությունը հաղորդում է, ...ՀԱՄԱ...ՆԵՐՎԵՑ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավճիռը: Խոշոր չափերի գումարների ...
«ՄԻՆՉԵՎ ՉԳԱ ՀԵՏԻՆԸ, ՉԻ ՀԻՇՎԻ ԱՌԱՋԻՆԸ»
Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, ում՝ ռեկտորական աթոռին բազմելուն պես ծավալած գործունեությունը հուսախաբ արեց համալսարանականների մի մեծ բանակի։ Առաջին հերթին սկսվեց թոշակառուների 'ջարդը'. մեկ ...ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ԲՈԲՈ» ՉԷ
Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ 'Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում' թեմայով ձմեռային դպրոցի մասնակից պետական եւ ոչ պետական բուհերի 30 վարչական աշխատողների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: ...4 ԱՄՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆ ԱՐԴԵՆ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ
'Տեսակետ' ակումբի երեկվա հյուրի՝ ԱԺ պատգամավոր, 'Ժառանգություն' խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ լրագրողները քննարկեցին հանրակրթական ոլորտին վերաբերող հարցեր: Խոսելով 'Հանրակրթության մասին' նոր ...ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Այս տարի ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անց է կացվում 'Քաղաքացի' նախագիծ-ծրագիրը, որը նպատակ ունի դեռահասների ...ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ՍՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ծայրահեղ տրամադրված իսրայելցի վերաբնակեցվածները երեկ առավոտյան այրել են Հորդանան գետի ձախ ափին գտնվող մի մզկիթ: Հարձակումը տեղի է ունեցել Յուսուֆ գյուղակում՝ պաղեստինյան Նաբլուս քաղաքից հարավ: Վերաբնակեցվածները, ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ
Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսի դին հափշտակվել է գերեզմանից՝ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Կիպրոսի իրավապահների խոսքերին: Հանցագործությունը կատարվել է հայտնի ...ՀԱՄ ԼԱՏԻՆՈՍ, ՀԱՄ ՄԻԱՍԵՌԱԿԱՆ
Կալիֆոռնիայի Ասամբլեայի՝ նահանգի օրենսդիր հավաքի ստորին պալատի նախագահ կդառնա լատինամերիկացի, անթաքույց համասեռամոլ Ջոն Պերեսը: Ինչպես գրում է San Francisco Chronicle-ը՝ Պերեսի թեկնածությունը ստացավ օրենսդիր ...ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
'Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն',- ըստ tert.am-ի՝ նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ ...ԱՐԴԵՆ՝ 142 ԶՈՀ
Պերմի դիսկոտեկում պատահած աղետալի հրդեհի զոհերի թիվը երեկ հասավ 142-ի: Դեկտեմբերի 11-ին հիվանդանոցում վախճանվեց նաեւ 33-ամյա Եվգենիա Ֆետկուլովան՝ այս ողբերգական դեպքի գործով ձերբակալված Օլեգ Ֆետկուլովի՝ ...ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռումինիայի Սահմանադրական դատարանը վճռել է վերահաշվարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքները: Այս որոշումն ընդունվեց ի պատասխան ընդդիմադիր թեկնածու Միրչո Ջոանեի բողոքի, ...ՈՍՏԻԿԱՆԸ 20 ՀՈԳՈՒ Է ԲՌՆԱԲԱՐԵԼ
Մերձմոսկովյան թԼըԺԺ-ի նախկին աշխատակից Արթուր Կոսիցինն իրեն մեղավոր է ճանաչել իրեն վերագրվող 20 բռնաբարություներից 5-ի մեջ: Ինչպես հաղորդում է Infox.ru-ն, քննությունը վարողները չեն բացառում, որ մոտ ապագայում, ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 75%-Ը ՎԱԽԵՆՈՒՄ Է ԳԴՀ-ՈՒՄ ԻՍԼԱՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԻՑ
2Գերմանացիների մոտ երեք քառորդը այս կամ այն աստիճանի անհանգստություն է ապրում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մուսուլմանության տարածումից, հայտնում է Welt-ը, որի այս տեղեկությունը հիմնված է Շուկայական ...«ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՓՈՂ ԲԱԺԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ»
Ըստ տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, այն կինոքաղաքականություն է իրականացնում Արդեն 3 տարի է՝ գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավաստիացնում է, որ 253 մլն դրամ բյուջեի պարագայում ...Հ/Կ-ՆԵՐՆ ՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱԺ-ն կողմ է 'համահարթեցմա՞ն' Ինչպես բոլոր ստեղծագործական միավորումները, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչներինը (ՀԹԳՄ) անհամբեր սպասում էին հ/կ-ների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, որով ...ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԹԱՂՄԱՆ ՕՐԸ
Դեկտեմբերի 1-10-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունեցել հայ ռեժիսորների 31 ֆիլմերի ցուցադրում, որը, կազմակերպիչների խոսքով, նախեւառաջ երիտասարդների համար էր: Երեկ էլ նույն միությունում ...ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցեն Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ ի դեմս դաշնակահարուհի Արմինե ...ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ «ՀԱՏԻՍԻՆ» ԳՑԵՑԻՆ
Մրցավարների աչառու խաղավարությունն ընթացավ ամենայն հավանականությամբ՝ 'Չեվակատայի' սեփականատեր Արկադի Պողոսյանի գիտությամբ կամ հրահանգով: Բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության 5-րդ փուլում ...ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ 'Տեսակետ' ակումբի հյուրն էր օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը: 80-ամյա չեմպիոնը հայ մարզիկներից միակն է, ում հաջողվել է երեք անգամ Օլիմպոսի գագաթ բարձրանալ: Նրա անվամբ կա ...ՀՈՒՇԱՔԱՐ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը եւ Նոնա Գափրինդաշվիլին: Հայաստանում Վրաստանի դեսպանատան տարածած տեղեկության համաձայն, Թբիլիսիում կտեղադրվի շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակը: ...ԼԵՌՆԵՐԻՑ ԼԱՎ՝ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ
Ալպինիզմը եւ նրա տարատեսակներից մեկը՝ լեռնագնացությունը, նույնքան հին են, որքան մարդ արարածը: Իր առաջացման ակունքներից՝ մարդը կապված է եղել լեռների հետ. բնակվել է քարանձավներում, կրակ արել ու այն ...ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանցավոր դիտավորությունը բացահայտելը չի կարող դիտվել որպես հանցագործության փուլ Սփյուռքահայ Ավետիս Կալայջյանն 8 ամիս առաջ ամբաստանվեց պետական-քաղաքական գործչի նկատմամբ 'սպանության նախապատրաստություն' ...ՍԵՐԲԵՐՆ ՈՒ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ
Երեւանի Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի հրավերով Հայաստանում են գտնվում Սերբիայի մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Տիբոր Վայդան եւ նույն գործակալության աշխատակից Դրագան ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Եռաբլուրում ստորագրած փաստաթղթով հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդները դատապարտել են Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները՝ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
1Դեկտեմբերի 7-ին day.az-ում թողարկվել էր հոդված, որում ասվում էր, թե դեկտեմբերի 10-ին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ 'Իսլամական կոնֆերանս' կազմակերպության Երիտասարդական ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է խնդիրներ ունենաք՝ կապված աշխատանքի կամ նոր գործընկերների հետ: ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՍԱՆՅԱՆ Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ 'էս գործից շատ եմ հոգնել' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'ուզում եմ մի քիչ հանգստանամ', եւ ես ժպտալով ասացի՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-2020
Հ/կ-ները՝ տասը տարի հետո 'Ընդդեմ իրավական կամայականությունների' հ/կ նախագահ Աղվան Հովսեփյանը, հանդես գալով Եվրամիության կազմակերպած խորհրդաժողովում, մեղադրեց եվրոպական կառույցներին, որ նրանք պատշաճ ուշադրություն ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-2020
ԱԶԱՐՅԱՆԻ ԽԱՉԸ
ԱՌԱՆՑ ԱՉՔԸ ԹԱՐԹԵԼՈՒ

ՄԻ՛ ՔԱՂԱՔԱ- ԿԱՆԱՑՐԵՔ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳԻՐ
ՍՊԱՍԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ԲԱՆԸ ՀԱՍՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

«ԿՈՄԱՆԴՈՍԻՆ» ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՍԱԿՑԵԼ

ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԳԱՆԴԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

