
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Կառավարության անգործություն Եթե մուսուլմանական երկրներում գողություն անողին պատժում են՝ ձեռքը կտրելով, ապա մեզ մոտ այդ ձեռքի տիրոջը, նայած թե ով է, ընդամենը ազատում են աշխատանքից՝ ենթարկելով պատասխանատվության կամ էլ անտեսում են վերջինիս կատարած արարքը: Վանաձորցիները հավաքվել էին 'Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Վանաձորի գրասենյակում'՝ քննարկելու կոռուպցիայի ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության գործընթացի վրա: 'Ոսկե միջին հասարակական նախաձեռնությունների կենտրոն' հ/կ նախագահ Հովհաննես Ղազարյանը Հայաստանը տեսավ կոռումպացված երկրների լավագույն տասնյակում. 'Մենք եկել-կանգնել ենք մի իրավիճակի առջեւ, որտեղ կոռուպցիան որպես կոռուպցիա չի ընկալվում': Ըստ նրա՝ Հայաստանում բոլոր ոլորտները ողողված են մարդու իրավունքների խախտումներով, գրեթե ամեն տեղ կոռուպցիան իր արմատներն է ձգել: Հովհ. Ղազարյանին մտահոգում է մարդու իրավունքների պաշտպանության գործում հասարակության անտարբերությունը: Նրանք էլ, ովքեր համառորեն ձեռնամուխ են լինում այդ իրավունքների պաշտպանությանը, ոչ միշտ են հասնում արդյունքի: Այս տարի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած շուրջ 300 քաղաքացիներից 280-ը բողոքել է կոռուպցիայի դեմ: 'Այնպիսի արգելքները, որոնց հետեւանքով խախտվում են մարդու իրավունքները, մեր երկրում դեռեւս մնում են չհաղթահարված',- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության ժամանակ ասաց գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Իրավապաշտպան կազմակերպությունն այս տարի Լոռու մարզի դատախազություն է ներկայացրել կոռուպցիոն բնույթի 17 հաղորդում, որից 10-ը վերաբերել է իրավապահ մարմինների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումներին, սակայն քրեական գործ ոչ ոքի դեմ չի հարուցվել: Ըստ Ա. Սաքունցի՝ մարդու իրավունքների խախտումների շարքում մտահոգիչ են քաղաքական հայացքների համար հետապնդման եւ համաներման ենթարկված ու ազատազրկված քաղաքացիների հարցերը, կյանքի իրավունքի ապահովման խնդիրներն ու կոռուպցիան: Քննարկմանը մասնակցած Հովհաննես Ղազարյանն էլ իր հերթին նկատում է, որ կոռուպցիայի ու մարդու իրավունքների խախտումների հիմքում կառավարության անգործությունն է. 'Այն շատ հաճախ իր գործառույթները չի կատարում, հասարակությունն էլ չի պահանջում. պահանջող չկա, կատարող էլ չկա': Հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքը չկիսեց իշխանության ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության անդամ, Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը: 'Կոռուպցիան չպետք է ըստ ոլորտների դիտել: Ամենակոռումպացվածը հասարակությունն ինքն է: Առաջին հերթին մենք մեր մեջ պետք է այդ խնդիրը լուծենք',- ասաց հանրապետական պաշտոնյան: - ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ, Վանաձոր
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԱՅՆԱԳՐԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
Վերջին շրջանում խորհրդարան ելումուտի բարդացված ընթացակարգն ավելի ու ավելի արտառոց եւ անհասկանալի դրսեւորումներ է ստանում: Դրա օրինակներից մեկը հավատարմագրված լրագրողների մուտքն ու ելքն առանձին գրանցամատյանում ...ԻՆՉՊԵ՞Ս ԶԳԱՑԻՔ, ՈՐ ՆԺԴԵՀԱԿԱՆ ԵՔ
Ֆինանսների նախարարը հոգնել է այս հարցից: Իսկ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ 'Ի սկզբանե իմ մեջ եղել է այդ որոշումը': ԱԺ վերջին քառօրյային էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները մասնակցում էին արդեն ՀՀԿ-ի կրծքանշաններով: ...«ՄԱՐՏԻ 1-Ը ՎԱԽԿՈՏԻ ՁԵՌԱԳԻՐ Է»
Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանի թիվ մեկ ահաբեկիչը Ռոբերտ Քոչարյանն է ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը ոգեւորված չէ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարություններից, ...TV ՈԼՈՐՏԸ ՊԻՏԻ ԿԱՐԳԱՎՈՐԵՆ ԴՐԱՆ ՉԱՌՆՉՎՈՂՆԵ՞ՐԸ
Ըստ Արամ Սաֆարյանի, երբ ՀՌԱՀ-ում լրագրողներ կային՝ ոլորտի խնդիրներն 'ամենեւին ավելի արագ չէին լուծվում': ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը Երեւանի ...ՈՐ ԲՌՆԵՑԻ, ՔԻԹԸ ԿՊՈԿԵՄ
Օրերս Youtube-ում հայտնված տեսանյութը, որում Սերժ Սարգսյանի քարոզարշավի գովազդային հոլովակ պատրաստելիս օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը զայրանում եւ հայհոյում է Սերժ Սարգսյանին, ...ՆԺԿ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Երեկ 'Նոր ժամանակներ' կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը նոյեմբերի 8-ին դիմել էր ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանին՝ ...«ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»
7
Դոստոեւսկու հերոսի այս խոսքերն, ըստ գրող - հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, լավագույնս են բնորոշում այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը: - Պարոն Զեյթունցյան, մեկ տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում ...ՄԱՀՎԱՆ ԹՈՒՂԹԸ ՏԱԼԻՍ ԵՆ ՀԵՐՁԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Մինչդեռ օրենքը պահանջում է, որ հերձելուց հետո միայն այդ փաստաթուղթը տրամադրեն, հակառակ դեպքում՝ այն պետք է տա վիրահատող կամ բուժող բժիշկը, այլ ոչ թե դիահերձողը: Երեւանի հիվանդանոցների անատոմիկ բաժիններում ...ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻ
2Քանի որ խնամող չունեն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկով՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման ստորագրեց, ըստ որի՝ դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում ...ՊԱՏՈՒՀԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանն ու Լատվիան որպես փոքր երկիր միմյանց նման են՝ փոքր շուկայով եւ համաշխարհային շուկայում իրենց տեղը գրավելու ձգտումով: Մյուս ընդհանրությունը Լատվիայի հետ այն է, որ 2 երկրներն էլ երկար ժամանակ գոյատեւել ...ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՄԱԼՈՒԽՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
Արձագանքելով 'Առավոտի' երեկվա 'Ներդրում չկա՞, կամ էլ կա՝ արդյունք չկա' հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք Նորք-Մարաշ համայնքում հաճախակի տեղի ունեցող էլեկտրաէներգիայի խափանումներին, 'Հայաստանի էլեկտրական ...ՀՀ-ՈՒՄ՝ 54 ԴԵՊՔ
Հայաստանում երեկվա դրությամբ 'խոզի գրիպով' հիվանդ 54 մարդ կա: Առողջապահության նախարարությունից կրկին հերքում են լուրերն այն մասին, որ Հայաստանում մինչ օրս 'խոզի գրիպի' վարակից մարդ է մահացել: Նշենք, որ ...ՈՐԱԿԻՑ ՈՒ ԳՆԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
2Հայ սպառողները հիմնականում դժգոհում են սննդամթերքի ոչ արժանահավատ ծագումից ու գների բարձրացումից: Այս մասին '7or.am'-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ 'Մենք ...ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանը՝ նորից անօթեւան մնալու վտանգի առաջ Այս պայմաններում են ապրում 21-րդ դարի Հայաստանի երկու քաղաքացիները: Ստեփանավանցի Սիլվարդ Քալաշյանն արդեն չի էլ հիշում, թե որքան է ծեծել ...ՀԱՄԱՅՆՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ՉԵ՞Ն ՈՒԶՈՒՄ
Վանաձորի քաղաքապետարանում 2009 թվականի օգոստոսին բացված նոր՝ Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի ութ հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթին երեկ մասնակցեց ութ մարդ, բոլորն ...ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ՝ ԱՆՏԵՂՅԱ՞Կ
Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող վարչությունը այս տարի ստացել է ...ԱՐՁԱԳԱՆՔ՝ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Ի պատասխան մեր թերթի այս տարվա դեկտեմբերի 9-ի 'Կրկնակի ասֆալտ' եւ 'Կամուրջը դեռ սպասում է' վերտառությամբ նյութերի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է հետեւյալ պարզաբանումները. 'Ձեր թերթում ...ՆՐԱՆՑ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախորդ օրը զբաղեցվել էին էլիտար 'օֆիսներն' ու հյուրանոցները: Իրավապաշտպան գործունեությամբ միայն այդ օրը զբաղվողները շատերին չէին հրավիրել ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
1Կառավարության անգործություն Եթե մուսուլմանական երկրներում գողություն անողին պատժում են՝ ձեռքը կտրելով, ապա մեզ մոտ այդ ձեռքի տիրոջը, նայած թե ով է, ընդամենը ազատում են աշխատանքից՝ ենթարկելով պատասխանատվության ...ԻՍՊԱՆԻԱՆ ՑՆՑՎԱԾ Է
'Եկել են շարիաթի ժամանակները': Վերջերս Իսպանիայում շատացել են դաժան հաշվեհարդարներն այն կանանց նկատմամբ, որոնք, ըստ իսլամիստների, խախտում են մուսուլմանական օրենքները: Փաստորեն, եվրոպական երկրի տարածքում ...ԱՆՈՐՍԱԼԻ ԿՈՂՈՊՏԻՉԸ
Սիեթլ քաղաքի մոտակա անտառներում եւ մեկուսացված կղզյակներում ոստիկանությունն արդեն երկու տարի ծուղակներ է պատրաստում բոկոտն դեռահասի համար, որը հայտարարված է օրենքից դուրս: Ոստիկանությունը հաղորդում է, ...ՀԱՄԱ...ՆԵՐՎԵՑ Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատավճիռը: Խոշոր չափերի գումարների ...
«ՄԻՆՉԵՎ ՉԳԱ ՀԵՏԻՆԸ, ՉԻ ՀԻՇՎԻ ԱՌԱՋԻՆԸ»
Խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, ում՝ ռեկտորական աթոռին բազմելուն պես ծավալած գործունեությունը հուսախաբ արեց համալսարանականների մի մեծ բանակի։ Առաջին հերթին սկսվեց թոշակառուների 'ջարդը'. մեկ ...ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ԲՈԲՈ» ՉԷ
Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ 'Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում' թեմայով ձմեռային դպրոցի մասնակից պետական եւ ոչ պետական բուհերի 30 վարչական աշխատողների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: ...4 ԱՄՍԱԿԱՆ ՕՐԵՆՔՆ ԱՐԴԵՆ ՓՈՓՈԽՈՒՄ ԵՆ
'Տեսակետ' ակումբի երեկվա հյուրի՝ ԱԺ պատգամավոր, 'Ժառանգություն' խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ լրագրողները քննարկեցին հանրակրթական ոլորտին վերաբերող հարցեր: Խոսելով 'Հանրակրթության մասին' նոր ...ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Այս տարի ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անց է կացվում 'Քաղաքացի' նախագիծ-ծրագիրը, որը նպատակ ունի դեռահասների ...ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ՍՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ծայրահեղ տրամադրված իսրայելցի վերաբնակեցվածները երեկ առավոտյան այրել են Հորդանան գետի ձախ ափին գտնվող մի մզկիթ: Հարձակումը տեղի է ունեցել Յուսուֆ գյուղակում՝ պաղեստինյան Նաբլուս քաղաքից հարավ: Վերաբնակեցվածները, ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՆ ԱՌԵՒԱՆԳԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՑ
Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսի դին հափշտակվել է գերեզմանից՝ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Կիպրոսի իրավապահների խոսքերին: Հանցագործությունը կատարվել է հայտնի ...ՀԱՄ ԼԱՏԻՆՈՍ, ՀԱՄ ՄԻԱՍԵՌԱԿԱՆ
Կալիֆոռնիայի Ասամբլեայի՝ նահանգի օրենսդիր հավաքի ստորին պալատի նախագահ կդառնա լատինամերիկացի, անթաքույց համասեռամոլ Ջոն Պերեսը: Ինչպես գրում է San Francisco Chronicle-ը՝ Պերեսի թեկնածությունը ստացավ օրենսդիր ...ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
'Եթե Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակի, ապա Ռուսաստանը պետք է ճանաչի այն',- ըստ tert.am-ի՝ նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ ...ԱՐԴԵՆ՝ 142 ԶՈՀ
Պերմի դիսկոտեկում պատահած աղետալի հրդեհի զոհերի թիվը երեկ հասավ 142-ի: Դեկտեմբերի 11-ին հիվանդանոցում վախճանվեց նաեւ 33-ամյա Եվգենիա Ֆետկուլովան՝ այս ողբերգական դեպքի գործով ձերբակալված Օլեգ Ֆետկուլովի՝ ...ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռումինիայի Սահմանադրական դատարանը վճռել է վերահաշվարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքները: Այս որոշումն ընդունվեց ի պատասխան ընդդիմադիր թեկնածու Միրչո Ջոանեի բողոքի, ...ՈՍՏԻԿԱՆԸ 20 ՀՈԳՈՒ Է ԲՌՆԱԲԱՐԵԼ
Մերձմոսկովյան թԼըԺԺ-ի նախկին աշխատակից Արթուր Կոսիցինն իրեն մեղավոր է ճանաչել իրեն վերագրվող 20 բռնաբարություներից 5-ի մեջ: Ինչպես հաղորդում է Infox.ru-ն, քննությունը վարողները չեն բացառում, որ մոտ ապագայում, ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 75%-Ը ՎԱԽԵՆՈՒՄ Է ԳԴՀ-ՈՒՄ ԻՍԼԱՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԻՑ
2Գերմանացիների մոտ երեք քառորդը այս կամ այն աստիճանի անհանգստություն է ապրում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մուսուլմանության տարածումից, հայտնում է Welt-ը, որի այս տեղեկությունը հիմնված է Շուկայական ...«ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՓՈՂ ԲԱԺԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑ ՉԷ»
Ըստ տնօրեն Գեւորգ Գեւորգյանի, այն կինոքաղաքականություն է իրականացնում Արդեն 3 տարի է՝ գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավաստիացնում է, որ 253 մլն դրամ բյուջեի պարագայում ...Հ/Կ-ՆԵՐՆ ՈՒ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԱԺ-ն կողմ է 'համահարթեցմա՞ն' Ինչպես բոլոր ստեղծագործական միավորումները, այնպես էլ Հայաստանի թատերական գործիչներինը (ՀԹԳՄ) անհամբեր սպասում էին հ/կ-ների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, որով ...ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԹԱՂՄԱՆ ՕՐԸ
Դեկտեմբերի 1-10-ը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի է ունեցել հայ ռեժիսորների 31 ֆիլմերի ցուցադրում, որը, կազմակերպիչների խոսքով, նախեւառաջ երիտասարդների համար էր: Երեկ էլ նույն միությունում ...ՏԵՐՏԵՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻՆ
Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում կկայանա համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցեն Արամ Խաչատրյանի անվան տրիոն՝ ի դեմս դաշնակահարուհի Արմինե ...ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ «ՀԱՏԻՍԻՆ» ԳՑԵՑԻՆ
Մրցավարների աչառու խաղավարությունն ընթացավ ամենայն հավանականությամբ՝ 'Չեվակատայի' սեփականատեր Արկադի Պողոսյանի գիտությամբ կամ հրահանգով: Բասկետբոլի Եվրոպայի գավաթի 2009/10 թթ. խաղարկության 5-րդ փուլում ...ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆ ՈՒ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ 'Տեսակետ' ակումբի հյուրն էր օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը: 80-ամյա չեմպիոնը հայ մարզիկներից միակն է, ում հաջողվել է երեք անգամ Օլիմպոսի գագաթ բարձրանալ: Նրա անվամբ կա ...ՀՈՒՇԱՔԱՐ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանը եւ Նոնա Գափրինդաշվիլին: Հայաստանում Վրաստանի դեսպանատան տարածած տեղեկության համաձայն, Թբիլիսիում կտեղադրվի շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշատախտակը: ...ԼԵՌՆԵՐԻՑ ԼԱՎ՝ ՄԻԱՅՆ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ
Ալպինիզմը եւ նրա տարատեսակներից մեկը՝ լեռնագնացությունը, նույնքան հին են, որքան մարդ արարածը: Իր առաջացման ակունքներից՝ մարդը կապված է եղել լեռների հետ. բնակվել է քարանձավներում, կրակ արել ու այն ...ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանցավոր դիտավորությունը բացահայտելը չի կարող դիտվել որպես հանցագործության փուլ Սփյուռքահայ Ավետիս Կալայջյանն 8 ամիս առաջ ամբաստանվեց պետական-քաղաքական գործչի նկատմամբ 'սպանության նախապատրաստություն' ...ՍԵՐԲԵՐՆ ՈՒ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ
Երեւանի Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի հրավերով Հայաստանում են գտնվում Սերբիայի մշակութային հուշարձանների պահպանության գործակալության տնօրեն Տիբոր Վայդան եւ նույն գործակալության աշխատակից Դրագան ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ
Երեկ Եռաբլուրում ստորագրած փաստաթղթով հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդները դատապարտել են Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները՝ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆԸ՝ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
1Դեկտեմբերի 7-ին day.az-ում թողարկվել էր հոդված, որում ասվում էր, թե դեկտեմբերի 10-ին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ 'Իսլամական կոնֆերանս' կազմակերպության Երիտասարդական ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ զգացմունքային կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է խնդիրներ ունենաք՝ կապված աշխատանքի կամ նոր գործընկերների հետ: ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնմեկերորդ ՍԱՆՅԱՆ Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ 'էս գործից շատ եմ հոգնել' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'ուզում եմ մի քիչ հանգստանամ', եւ ես ժպտալով ասացի՝ ...ՀԱՅԱՍՏԱՆ-2020
Հ/կ-ները՝ տասը տարի հետո 'Ընդդեմ իրավական կամայականությունների' հ/կ նախագահ Աղվան Հովսեփյանը, հանդես գալով Եվրամիության կազմակերպած խորհրդաժողովում, մեղադրեց եվրոպական կառույցներին, որ նրանք պատշաճ ուշադրություն ...
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆ-2020
ԱԶԱՐՅԱՆԻ ԽԱՉԸ
ԱՌԱՆՑ ԱՉՔԸ ԹԱՐԹԵԼՈՒ

ՄԻ՛ ՔԱՂԱՔԱ- ԿԱՆԱՑՐԵՔ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԳԻՐ
ՍՊԱՍԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ԲԱՆԸ ՀԱՍՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

«ԿՈՄԱՆԴՈՍԻՆ» ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՍԱԿՑԵԼ

ՍՆԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԳԱՆԴԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- 1840 Վանում ծնվեց բանահավաք, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գարեգին Սրվանձտյանցը: (Վախճ. 1892թ.-ին, Կ. Պոլսում):
- 1841 արհեստավորներից բաղկացած վարչություն է ստեղծվում, որին և Բ. Դուռը հանձնարարում է Սկյութարի ճեմարանի խնդրի կարգավորումը:
- 1930 Մահացավ անձնվեր հեղափոխական, իշխանուհի Սաթենիկ Արղությանը (օր. Մարինեն), Ծաղիկ կեղծանունով: Ամուսնու՝ Խանասար իշխանի, հետ մեծ դեր կատարեց Խանասորի արշավանքի կազմակերպության գործում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

