
ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ
- Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը (նկարում) հաստատել է Վրաստանին իր շարքերն ընդունելու Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը: 'BBC'-ի փոխանցմամբ, Ռասմուսսենն ասել է. 'Մենք հաստատում ենք, որ Բուխարեստում ձեռք բերված պայմանավորվածությունը ուժի մեջ է, եւ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ': Նախօրեին ալյանսի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Վրաստան-ՆԱՏՕ նիստը եւ դրան մասնակցած երկրների արտգործնախարարները Ռուսաստանին կոչ են արել հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից: Ուրբաթ օրը ՆԱՏՕ-ն նմանատիպ խորհրդակցություն է անցկացրել նաեւ Ռուսաստանի հետ: Ռուսաստան-ՆԱՏՕ նիստը ԱԳ նախարարների մակարդակով անցյալ տարվա օգոստոսին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հակամարտությունից հետո առաջինն էր: Հիշեցնենք, որ ռուս-վրացական ռազմական հակամարտությունից հետո ՆԱՏՕ-ն սառեցրել էր հարաբերությունները Մոսկվայի հետ: Իսկ 'Reuters'-ը վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, տեղեկացնում է, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն չեզոքացրել են իրենց տարաձայնությունները, այդ թվում՝ Աֆղանստանի շուրջ, որոնք սպառնում էին տապալել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության շրջանակներում երեք փաստաթղթերի ստորագրումը: Դեռ երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը դժգոհություն էր հայտնել, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի օրակարգ մտցնել Մոսկվայի կողմից առաջարկված Եվրոպայում անվտանգության պայմանագիրը: Ռագոզինն ասել էր, թե Ռուսաստանը կարող է Աֆղանստանի հարցով համագործակցությունն ընդլայնելու հարցը համաձայնեցնել ծագած խնդիրների լուծման հետ: Նոյեմբերի 29-ին հրապարակված այդ նախագծում Մոսկվան առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի կողմից ռազմական ուժի միակողմանի գործադրման հնարավորությունը, եթե նույն կերպ վարվելու առաջարկ կարվի նաեւ ԱՄՆ-ին եւ նրա եվրոպական դաշնակիցներին: ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հայտարարել էին, թե սիրով կքննարկեն Ռուսաստանի առաջարկները, բայց դա ԵԱՀԿ-ի գործն է: Աղբյուրի մատուցմամբ, ռուս դիվանագետներից մեկը հայտարարել է, թե 'Ռագոզինի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ երկու խորհրդակցությունների արդյունքում փոխզիջումներ են արվել ու նրանց միջեւ եղած տարաձայնությունը հարթվել է': Փաստաթղթերը, որոնք պատրաստ են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի ստորագրմանը՝ վերաբերում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ անվտանգության սպառնալիքի համատեղ գնահատումը, 2010թ. համագործակցության ծրագիրը եւ 'Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի' ապագան: -

© Առավոտ
Վերջին լուրերը, Դեկտեմբեր 05, 2009«ԿՈՄԱՆԴՈՍԻՆ» ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՍԱԿՑԵԼ
12
Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ 'Կոմանդոսը', երեկ երեկոյան այցելել է 'Արմենիա' բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով 'Դատապարտյալների հիվանդանոց' ...ՍՊԱՍԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ԲԱՆԸ ՀԱՍՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ
1Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց 'Մարտի 1'-ի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտի մասնակից, 'Սասուն' ջոկատի հրամանատար, գնդապետ ...ՊԱՏԻԺՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆ Է
Կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը - Վերջին շրջանում փախուստները քրեակատարողական հիմնարկներից հաճախակի են դարձել: Որպես երկար տարիների արդարադատության ...«ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵՆՔ ԳՈՉՈՒՄ»
Դաշնակցական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ իրենց պայքարը լինելու է 'հանունի' եւ ոչ 'ընդդեմի' - Ճի՞շտ է, որ Դաշնակցությունը ջանք ու եռանդ չի խնայում Ռոբերտ Քոչարյանին վերադարձնելու համար: - Մենք այդպիսի ...ԲԱՑԱՌԻԿ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ
ՌԴ կոմունիստական կուսակցությունը կուսակցության հայրերից Իոսիֆ Ստալինի ծննդյան 130-ամյակին նվիրված հուշամեդալներ է թողարկել՝ Ստալինի դիմանկարով: 'Առավոտի' այս տեղեկությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությունում ...ՌԴ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եթե Բաքուն իրականացնի Ղարաբաղում նոր պատերազմ սանձազերծելու իր սպառնալիքը, Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ներկայիս հավասարակշռված քաղաքականությունից եւ, ամենայն հավանականությամբ, ներգրավված կլինի ...ՄԱՐՔՍԻՍՏԸ ՉԻ ՎԱԽԵՑԵԼ
Այն բանից հետո, երբ Հմայակ Հովհաննիսյանը թիվ 10 ընտրատարածքում իր մրցակից Դավիթ Հակոբյանի հետ բանավիճելու ցանկություն հայտնեց, 'Կենտրոն' հեռուստաընկերությունը որոշեց բանավեճի տրամադրել նրանց, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ` ՄԻՆՉԵՎ ԱԹԵՆՔՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
'Մենք շատ լավատես էինք,- լրագրողներին ասաց մամուլի ծառայության աշխատակիցը,- էլի պիտի սպասեք, մինչեւ կհրապարակվի համատեղ հայտարարությունը': Այդ ընթացքում հասցրինք լուսանկարել Սակայն մինչ մեր սեփական լուսանկարները ...
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՉԷ «Առավոտի» հետ հարցազրույցում գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ոչխարների արտահանումը խթանում է մեր երկրում ոչխարաբուծության զարգացումը: - Պարոն ...ԻՐԱՐԻՑ ՀԵՏ ՉՄՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՈՂԻՆ
'ՎիվաՍել-ՄՏՍ' եւ 'Օրանժ' ընկերությունների բաժանորդներն իրենց խաբված են զգում: Նոյեմբերի 5-ին Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր 'Օրանժ' ընկերությունը ազդարարեց, որ գերարագ ինտերնետային կապի ոլորտում ...ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱ՞Ր ԻՋԵՑՐԻՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորը կլինի ռուսական արտադրության: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով կառուցվելիք ատոմակայանի կառավարման ծառայությունները ...ԳՐԻՊԻՑ 2 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
Ընթացիկ շաբաթվա ընթացքում սեզոնային գրիպից 2 մարդ է մահացել: Այս մասին 'Առավոտին' տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նրա հավաստմամբ, հիվանդներից մեկը մահացել է դեկտեմբերի ...2010-ԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԻ
Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսական աճի կանխատեսումները վերանայել է աճի ուղղությամբ, համաձայն որի՝ 2009-ի համաշխարհային տնտեսական աճը ակնկալվում է -1,1%, իսկ 2010-ի համար կանխատեսվում է 3,1 % տնտեսական ...ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ
Ինքնուս խաչքարագործ Ալբերտ Բարխուդարյանը խաղաղության կոչ է անում եւ բողոքի ձայն բարձրացնում խաչքարերի միջոցով Ջուղայի խաչքարերի ոչնչացման կադրերը հեռուստատեսությամբ դիտելուց հետո, էջմիածինցի արվեստագետ ...ԱՆՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԵՐԵԽԱՆԵՐ
1
Նոյեմբերի 25-ին 'Որ մուրացիկ եւ անվկայական երեխաներ չլինեն' հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Արմավիրի մարզում հավաքում են ծննդյան վկայական չունեցող եւ դպրոց չհաճախող երեխաների տվյալները՝ ընդհանուր պատկերը ...«ԷԼ ՀԱՎԵՍ ՉԿԱ, ԷԼ ՆԵՐՎԵՐ ՉԿԱ»-Ն՝ ԿՈ՞Չ
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող 'Հայկական ժամանակ' օրաթերթի գլխավոր ...ԼՈՒՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԻՑ ԻՄԱՑԱ ՔՐԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ…
Սեփականության իրավունքը չգրանցած Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ՀՀ ոստիկանության ենթասպա, ջոկի հրամանատար Սամվել Դերենիկի Ենգիբարյանը 'Առավոտին' հայտնեց, որ դիմել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, գլխավոր ...ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ
'Առավոտի' դեկտեմբերի 2-ի 'Քննիչը անաչառ չէ՞' հրապարակումով անդրադարձել էինք իրանահայ Արսեն Փուրղասեմյանսին Հայաստանում թալանելու գործի քննությանը: Հայաստանի բնակիչ Վարդուհի Բադալյանից տուժած իրանահայը ...ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՏԽՈՒՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները սրվում են հատկապես ձմռան ամիսներին Ամեն տարի դեռ աշնան վերջին օրերից այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին տանում են, համայնքային ենթակայության տակ գտնվող ...ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 8-11-ը հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարանցիների շրջանում կազմակերպում է գիտելիքների արտաքին գնահատում հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, հայոց ...ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը օրերս արձագանքելով մեր օրաթերթի՝ 'Մանկավարժականը կառուցեց Վարդանիկի պա՞պը' վերնագրով հրապարակմանը՝ որոշակի մանրամասներ ներկայացրեց բուհի՝ երկրաշարժից ...ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը (նկարում) հաստատել է Վրաստանին իր շարքերն ընդունելու Հյուսիսատլանտյան դաշինքի մտադրությունը: 'BBC'-ի փոխանցմամբ, Ռասմուսսենն ...ԲՈՒԼՂԱՐԱՑԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ ՓՈՐՁԵԼ Է «ԽԱՐԱԿԻՐԻ» ԱՆԵԼ
Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման դեմ բողոքող 'Բուլղար տղամարդիկ' ազգայնական կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը բողոքի նոր մարտավարություն է ընտրել: Վկայակոչելով թուրքական ...ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ Է ԵՂԵԼ
'Ալ-Քաիդա' ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը 2009թ. սկզբին գտնվել է Աֆղանստանում: 'BBC'-ի փոխանցմամբ, ահաբեկիչների առաջնորդի գտնվելու վայրի մասին հաղորդել է Պակիստանում կալանավորված ...ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՌԴ-ի Ռոստովի մարզի Ազով քաղաքի քաղաքապետարանը շատ արագ կարգով բնակարան է հատկացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, 84-ամյա Նինա Դիմիդենկոյին (նկարում), ում հարազատները նախօրեին ՌԴ վարչապետ Վլադիմիր ...ՕԲԱՄԱՆ ՎԱՌԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՂԵՎՆՈՒ ԼՈՒՅՍԵՐԸ
Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վառել է Սպիտակ տան Սուրբ ծննդյան եղեւնու լույսերը: Այդ պատասխանատու գործում նրան օգնել են կինը՝ Միշել Օբաման եւ դուստրերը՝ Սաշան եւ Մալիյան: 'ԼՁԸՀ-ՁԸհհ'-ի մատուցմամբ, ...ԽՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ
Սյունիքի անտառապահները ձմեռնամուտին ավելի զգոն են դարձել 1990-ականներին՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայման եւ միաժամանակ դժվարին ու ճգնաժամային տարիներին ապօրինի ծառահատումները ահռելի ծավալների ...ՄԱՐԶՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
2009 թվականի հոկտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր մարզպետների 2008 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: ...ԲՅՈՒՋԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ
Տավուշի մարզի 62 համայնքների 2009 թվականի տեղական բյուջեների տարեկան եկամուտների ընդհանուր գումարը նախատեսված է 1,9058 միլիարդ դրամ: Դրա մեջ սեփական եկամուտները նախատեսվել են 607.2 միլիոն դրամ՝ ընդհանուր ...ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ 10 ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԸ
Ըստ պտտվող շշուկների, որոնք 'The FA'-ն կտրականապես հերքում է, վերջերս Ֆրենկ Լեմպարդի՝ Անգլիայի հավաքականը թողնել հարկադրած վնասվածքի պատճառ դարձել է Դոհա մեկնող ինքնաթիռի չափից ավելի նեղ բազկաթոռը: Սակայն ...ՎԱԽԻՑ ՈՒԺԵՂ
Ամեն մի աստղային գեղեցկուհի չէ, որ կհամաձայնի ռինգ մտնել ոչ թե ռաունդների ընդմիջումներին իրեն ցուցադրելու, այլ իսկական մենամարտ անցկացնելու համար: Սակայն ռեալիթի-շոուի աստղ Կիմ Կարդաշյանը համարձակվել ...«ԱՄԵՆԱԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԸ»
Աշխարհի 'ամենաարժանավոր' փեսացուների եւ հարսնացուների ցուցակը, բրիտանական 'Tatler' հանդեսի վարկածով, գլխավորում է 'Ֆորմուլա 1'-ի սեփականատեր՝ 79-ամյա Բեռնի Էքլսթոունը: Այս տարվա մարտին Բեռնի Էքլսթոունը ...ՍՊՈՐՏ ԵՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
Մարզաձեւեր կան, որոնց ակունքներում բնության մեջ մարդու գոյատեւման պայքարն է: Դրանցից է բիաթլոնը՝ ձմեռային երկամարտ, որն իր մեջ ներառում է դահուկավազքը եւ հրաձգությունը: Դեռ հնագույն ժամանակներում, ...ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ Է ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ
Խոսքը՝ կնոջ ծննդաբերության ընթացքում ամուսնու ներկայության մասին է. հոգեբանի մեկնաբանությունները 'Ծննդաբերության ժամանակ ամուսնու ներկա գտնվելը մեր ազգային մտածողությանը հարազատ եւ հարիր չէ',- ասում է ...ԻՆՏԻՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ
Երիտասարդ հասակում մարդու մեջ ձեւավորվում են բազմաթիվ սովորություններ, որոնցից հետագայում մեծապես կախված է մեր առողջությունը, ինքնավստահությունը, ինչպես նաեւ ֆիզիկական հմայքը: Առողջության եւ գեղեցկության ...ՉԵՐՉԻԼԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԽՆԴՐՈՒՄ Է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ազգականները սայնթոլոգներին կոչ են արել դադարեցնել նրա լուսանկարների տեղադրումն իրենց գրականության մեջ: qahana.am-ը նշում է, որ այդ կազմակերպության անդամներն ...ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԺՈՂՈՎԻ ՍԿԶԲՈՒՄ ԱՂՈԹՔԸ
Դրա պատճառը դարձել է 'այլ կրոնների ներկայացուցիչներին չվիրավորելու' ցանկությունը, եւ հանուն այդ սկզբունքի՝ զոհաբերվել է 115-ամյա ավանդական աղոթքը: Անգլիական Սոմերսեթ կոմսության բնակավայրերից մեկի քաղաքային ...ԵՀՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԻՑ
Վերջերս Իժեւսկի Պերվոմայսկի շրջանի դատախազությունը տեղի 'Եհովայի վկաներ' կազմակերպությանը նախազգուշացրել էր օրենքի խախտման անթույլատրելիության մասին: Կազմակերպությունը նախատեսում էր նոյեմբերին կրոնական ...ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԽՈՒՄՀԱՐ Ես հատկապես էդ ամառ շատ ուշ ու շատ խորն էի քնում եւ համարյա ամեն օր զարմանազան երազներ էի տեսնում, ու էդ երազներից շատերն էին կատարվում ու իրականանում, ու էդ ...ԿԱԼԱՅՋՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Ֆրանսիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավետիս ...ԱԶԱՏԵՑԻՆ, ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն ընդունեց 'Նուբարաշեն' քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի՝ նոյեմբերի 28-ին ներկայացրած հրաժարականի դիմումը եւ նրան ազատեց աշխատանքից: Երեկ նախարարությունից ...ԼՐԱԳՐՈՂԸ ՀԱՂԹԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է լրագրող Ալեքսանդր Կրուտովի գանգատի լսումը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ լրագրողի: Սարատով քաղաքի 'Неделя ...84-ԱՄՅԱ ԾԵՐՈՒՆՈՒ ԳԱՆԳԱՏԸ 5 ՏԱՐԻ ՉԻ ԼՍՎՈՒՄ
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դաշնության ներկայացուցիչ Պավել Լապտեւը պնդել է անհապաղ արագացնել 'Կոնոնովն ընդդեմ Լատվիայի' գործի դատալսումը: Լապտեւի պնդմամբ, 84-ամյա հակաֆաշիստ ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ
'Քաղաքական կայունությունը չի՛ նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն: Քաղաքական կայունության մեր պատկերացումը ենթադրում է մտքի ազատություն: Կայունության գործոնը ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)Ի՞ՆՉԸ FINALIZE ԱՆԵԼ
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՃԸ
ՎԱԽԵՑԱԾ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԴԱՏԱՐԱ՞ՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ «ՍԵՓԱԿԱՆ» «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐՆ» ՈՒՆԻ

ՍՊԱՍԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ԲԱՆԸ ՀԱՍՆԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ

«ԿՈՄԱՆԴՈՍԻՆ» ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՏԵՍԱԿՑԵԼ

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԻՆՏԻՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

