
ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք
Որպեսզի ժամանակին բացահայտվեն ամուսինների գենետիկական անհամատեղելիությունն ու պտղին սպառնացող վիրուսները: Այն, որ հայերը սովորություն չունեն ժամանակին կամ պրոֆիլակտիկայի համար բժշկի դիմել, փաստում են մասնագետները: Բժիշկների կարծիքով, մենք իրենց ենք դիմում այն դեպքում, երբ 'դանակն արդեն ոսկորին է հասնում': Մասնագետների խոսքերով՝ բժշկին չդիմելու պատճառն ամենեւին էլ գումարի սղությունը չէ կամ էլ բժշկական ծառայությունների թանկ լինելը. հայերը պարզապես գերադասում են առաջին հերթին լավ հագնվել, ուտել-խմել եւ միայն հիվանդության ամենավերջին փուլում դիմել բժշկի: Նույնիսկ, երբ ամուսնական զույգը կորցնում է դեռ չծնված երեխային, որեւէ մեկի մտքով չի անցնում հետազոտվել բժշկի մոտ, պարզել, թե ինչն էր պտղի մահվան պատճառը: Պտղի դիահերձումից է պարզվում մահվան իրական պատճառը. պաթանատոմները (դիահերձողները) հայտնաբերում են խնդիրը եւ զույգին համոզում դիմել բժշկի: 'Առավոտի' հետ զրույցում Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոնի տնօրեն Հասմիկ Զաքարյանի խոսքերով՝ հատկապես մարզերում անգամ 2-րդ հղիության ընթացքում պտղին կորցնելուց հետո՝ զույգերը բժշկի դիմելու փոխարեն համբերությամբ սպասում են մինչեւ կինը նորից կհղիանա. 'Օրինակ, կանանց կոնսուլտացիայում հղի կնոջ մոտ ցիտոմեգալովիրուս, խլամիդիա կամ այլ վիրուս չեն հայտնաբերել եւ 8 ամսական հղիություն ունեցող կինը վաղաժամ ծնունդ է ունեցել՝ պտղի մահվան ելքով: Որպեսզի առաջինի մահը մոռանան, կրկին հղիացել է, հետո հղիության 5-րդ ամսում կինը գնացել է էխոյի, պարզվել է՝ պտուղը մահացած է: Նույնիսկ այս դեպքում զույգը ասաց՝ դե լավ, սա էլ ոչինչ, կմաքրեն-կանցնի՝ էլի կունենա: 3-րդ երեխայի մահվան ժամանակ վերջապես այն կլինիկան են դիմում, որը մեզ հետ պայմանագիր ունի, մենք էլ հետազոտեցինք ու հասկացանք, որ կնոջ օրգանիզմում վիրուս կա, եւ զույգը պետք է դիմի բժշկի': Պաթանատոմիական կենտրոնի տնօրենի խոսքերով՝ պտղի հիվանդ լինելու հարցում շատ հաճախ տղամարդիկ մեղքն իրենց վրա չեն վերցնում, դեռ մի բան էլ կանանց են մեղադրում: Բժշկուհին մի դեպք հիշեց, երբ երեխային դիահերձելուց հետո հայտնել են, որ մահը տեղի է ունեցել վիրուսի պատճառով, ամուսինը, որոշել էր ամուսնալուծվել՝ իբր թե հիվանդ, այն էլ սեռական վարակով կին իրեն պետք չէ. 'Երբ տղայի հարազատները եկան, ես շոկ ապրեցի՝ վայրենիներ էին: Այդ երիտասարդի հետ զրուցելուց հետո հասկացա, որ խնդիրն իրենից է: Այդ աղջիկը ամուսնանալուց առաջ օրիորդ է եղել, ոչ մի սեռական կապ չի ունեցել, իսկ տղամարդը նախ 15 տարով մեծ է եղել եւ մինչ այդ սեռական կապեր է ունեցել: Ես այդ տղամարդուն ասացի՝ եթե դու նույնիսկ բաժանվես ու 2-րդ անգամ ամուսնանաս, միեւնույն է՝ պետք է բուժվես: Այս զույգը բաժանվեց: Աղջկա հայրը եկավ, երեխայի մահվան եզրակացությունն իմացավ, որից հետո աղջիկը բուժվեց, կրկին ամուսնացավ եւ մի լավ բալիկ ունեցավ': Ի տարբերություն մի շարք երկրների, Հայաստանում ընդունված չէ գոնե ամուսնանալուց առաջ բժշկական հետազոտություն անցնել, ինչը, Հասմիկ Զաքարյանի կարծիքով, կնվազեցներ հիվանդ երեխաների ծնունդը կամ մահը: Բժշկուհու փոխանցմամբ՝ մուսուլմանական երկրներում զույգը ամուսնանալուց առաջ բժշկական տեղեկանք է ներկայացնում, որով փաստում է, որ ինքը լիարժեք առողջ է, չունի հեպատիտ, ՄԻԱՎ կամ այլ վիրուսներ ու հիվանդություններ, սա կարեւոր է ոչ միայն զույգի, այլ նաեւ առողջ սերունդ ունենալու համար: Հ. Զաքարյանի վստահեցմամբ՝ ամուսնանալուց առաջ, անգամ եթե հեռու բարեկամներ են ամուսնանում, պետք է վստահվեն, որ առնվազն '7 պորտ' հեռու են, հակառակ դեպքում պտղի մահ կամ աննորմալ ծնունդ ունենալու հավանականություն կա. 'Մի ընտանիք 3 երեխա կորցրեց: Հերձեցինք պտուղը, հետո արխիվից հանեցինք մյուս 2 պտուղների դիահերձման եզրակացությունները: Հասկացանք, որ 3 դեպքն էլ շատ նման են: Ծնողներին ուղարկեցինք գենետիկ կենտրոն եւ պարզվեց, որ այդ զույգի երեխա չունենալու հավանականությունը շատ մեծ է, քանի որ ազգակցական կապ կար: Իրենք, ճիշտ է, շատ մոտ բարեկամներ չէին, բայց 7 'պորտը' չէր անցել: Երբ ես Իրանից կամ Սիրայից եկած իմ ուսանողներին նման դեպքեր եմ պատմում ու նշում, որ իրենց մոտ էլ ազգակցականների միջեւ ամուսնական ավանդույթ կա, ինձ պատասխանում են՝ նախապես ստուգվում են, գենետիկական անալիզ են հանձնում, եթե բացահայտվի, որ ինչ-որ գենետիկական հիվանդություն կա, որ իրար կհանդիպեն, չեն ամուսնանում': Մասնագետների խոսքերով՝ բոլոր դեպքերում էլ պետք է նախապես դիմել բժշկի. 'Սուտ է, որ փող չունեն: Հագնվելու, ռեստորանների ու ման գալու համար փող կա՞, առողջության համար՝ ո՞չ: Քայքայում են իրենց օրգանիզմը՝ հետո որոշում, որ բժիշկները չկարողացան օգնել': - ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
ՄԻ՛ ՄՈՌԱՑԵՔ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԸ
Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՀՀ վարչական օրենսգրքի 123 հոդվածով պատասխանատվության են ենթարկում այն ավտոմեքենաների վարորդներին (տուգանելով 50 հազար դրամ), որոնց ...«ՄԱՐՏԻ 1» ՉԻ՞ ԵՂԵԼ
Չեն եղել նաեւ զոհե՞ր Մոտ չորս ամիս անց կլրանա 'Մարտի 1'-ի դեպքերի երկրորդ տարին: Անցած մեկուկես տարվա ընթացքում 10 զոհերի սպանության հանգամանքները այդպես էլ չբացահայտվեցին, եւ նրանց մահվան համար պատասխանատու ...«ԸՆԴՀԱՏՎԱԾ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ»
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը վստահ է՝ 'շրջանակային համաձայնագրի' մասին խոսակցությունները նշանակում են, որ շատ շուտով բանակցություններին կմասնակցի ԼՂՀ-ն: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Մյունխենում ...ՀՅԴ-Ն ԴԺԳՈՀ Է ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻՑ
Նախօրեին ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էր ասուլիսում, առանց մանրամասնելու, քննադատել ՌԴ-ին՝ նշելով. 'Ռուսաստանի դերակատարությունը այսօր ես նկատում եմ որպես Հայաստանի համար շատ վտանգավոր թե՛ հայ-թուրքական, ...ՀՄԱՅԱԿԻ «ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌԵՑ» ՈՒ ԳՆԱՑ
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը երեկ ինքնաբացարկի մասին հայտարարություն է տարածել: Իր այդ քայլը Կոստանյանն այսպես է հիմնավորում. 'Բազմիցս հայտարարել ...2013-ԻՆ ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ու նաեւ այդ պատճառով մեր պատվիրակությունում կոալիցիայի ներկայացուցիչները չեն միանում այն նախաձեռնությանը, որը նպատակ ունի կանխել, որ ԵԽԽՎ-ն ղեկավարի թուրք պատվիրակը: Կոալիցիոն պատգամավորները չեն խոչընդոտի ...«ԱՐԺԱՆԻ ԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ»
Ոչ թե Սամվել Ալեքսանյանն է Կորյուն Նահապետյանին դրդում պատգամավոր դառնալ, այլ իր սեփական ներքին համոզմունքը: Թեեւ դեկտեմբերի 6-ին թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում կայանալիք լրացուցիչ խորհրդարանական ընտրություններն ...«ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ Է ՍԿՍՎԵԼՈՒ»
Տնտեսագետ Արտյոմ Զաքարյանի կարծիքով, հիմա լավ ժամանակ է, որպեսզի բանկերը պայքարեն՝ վարկունակ հաճախորդներ գրավելու համար: Հայաստանյան բանկերի ներկայիս իրավիճակի եւ հետագա զարգացումների վերաբերյալ 'Առավոտը' ...ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԻՋԵՑՎԵԼ Է
'Առավոտի' նախորդ համարում հրապարակված 'Հայաստանում ինտերնետը շատ թանկ է' հոդվածում անդրադարձել էինք մեր երկրում ինտերնետ կապի տրամադրման բարձր սակագներին: Մեզ հետ զրույցում տեղեկատվական տեխնոլոգիաների ...ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԵԿԱՆ 958 ԺԱՄ
Համաշխարհային բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ 'Price Waterhouse Coopers' աուդիտորական ընկերությունը հրապարակել են 'Paying Taxes-2010' զեկույցը, որը ներկայացնում է 183 երկրներում հարկային համակարգի ...ՕՂԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԳԻՆՈՒՑ
Հայաստանում այս տարի ավելի քիչ են սկսել գինի ու կոնյակ խմել, քան նախորդ տարի: Այս տարվա 9 ամիսների տվյալներով, հանրապետությունում 10%-ով նվազել է գինու, 30%-ով՝ կոնյակի սպառումը: Երեկ հրավիրած ասուլիսում ...ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք
Որպեսզի ժամանակին բացահայտվեն ամուսինների գենետիկական անհամատեղելիությունն ու պտղին սպառնացող վիրուսները: Այն, որ հայերը սովորություն չունեն ժամանակին կամ պրոֆիլակտիկայի համար բժշկի դիմել, փաստում են ...«ՄԱՐԴԻ ԾԵԾԱԾ՝ ՎԱՐԴԻ ԾԵԾԱԾ»
Հայ կանանցից շատերը գտնում են, որ ամուսնու ծեծը վարդի պես անուշ է Հայ տղամարդիկ կանանց ավելի հաճախ հոգեբանական բռնության են ենթարկում, քան՝ ֆիզիկական: Սակայն դա էլ մխիթարիչ չէ, քանի որ, մասնագետների վստահեցմամբ՝ ...ԹՈՇԱԿՆԵՐԻՑ ԼԱՎ ԼՈՒՐ ՉԱՍԱՑ
2010 թվականի պետական բյուջեով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Թոշակառուներին այս 'բարի լուրը' երեկ ավետել է սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Պարոն Խաչիկյանը արդարանալու ...ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՆՈՐՄԱԼ ՀՍԿԵԼ
'Դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է: Մասնավորապես՝ ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում են ներմուծված ինվոյսային գները, եւ վաճառքի գների ...ԿՈՎԿԱՍԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳԱԼԻՑԻՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Դատախազությունը 'եկեղեցու թասիբին' կանգնեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց եկեղեցապատկան հողերի յուրացման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ...ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 22 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
ՀՀ քաղաքացի Մեսրոպ Բաղդասարյանը Վրաստանի իշխանությունների կողմից կալանավորվել է 4 ամիս առաջ: Բանաստեղծ Նորայր Բաղդասարյանի 31-ամյա որդին՝ Մեսրոպը, ներկայումս պահվում է Քութայիսի բանտում: 4 ամիսների ընթացքում ...ՀԵՐՈԻՆ՝ ՓՈՂԿԱՊԻ ՄԵՋ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության 'Նուբարաշեն' քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ...«ԵՎՐՈՊԱ»-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Երեկ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ կալանավորվել է 59-ամյա Հենզել Առաքելյանը:Նա նոյեմբերի 19-ին գտնվել է Լենինգրադյան փողոցում գտնվող 'Եվրոպա' հյուրանոցում: Վեճի մեջ բռնվելով ...ՀՐԴԵՀԻՑ՝ ՄԱՀ
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհվում է Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքին հարակից տարածքը: Այրվել է վագոն-տնակը: Տնակում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 70-ամյա Ն. Հովհաննիսյանի դին: -ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ
Երեկ Բագրատունյաց փողոցում բախվել են 'Օպել' մակնիշի 20 ԼԼ 066 եւ 'Սոֆիա' տաքսի ծառայությանը պատկանող 'ՎԱԶ-2109' մակնիշի Տ 6267 պետհամարանիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով վնասվածքներ են ստացել 50-ամյա ...ՓԱԿՎԵԼ ԷՐ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ 35-ամյա Լ. Դավթյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր 7 տարեկան երեխայի հետ փակվել է բնակարանում: Ոստիկանների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը: ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության նախագահ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին, Հայաստան-Վրաստան սահմանագծման հարցերը համակարգող, ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին ...ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ՝ ՊԱՏՈՒՀԱ՞Ս
'Էկոլուր' տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Սեւանի ավազանի փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ է սկսել, որի առաջին փուլում արդեն մտահոգիչ իրողություններ են ի հայտ եկել: Ըստ 'Էկոլուրի', փոքր ՀԷԿ-երի ...ՎԱՍՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՏԻՄ-երի համար նոր պարտավորություն է առաջարկում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 'Տեղական ինքնակառավարման մասին' օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծի ...ԳԵԴԻԿՅԱՆԻ «ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ»
Նոյեմբերի 27-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի մամլո ասուլիսը: Նա նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը կգտնվի Հայաստանում՝ իր 'Ոճրագործության բանակ' ...ՃԻՇՏԸ ՄԵԿՆ Է
Իսկ նախագահներն ու նրանց տեսակետները՝ երեքը Լավատեսությունը կամ օպտիմիզմը առաջընթացի բաղկացուցիչ կոմպոնենտներից մեկն է: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, լավատեսությունը եւս պետք է հիմնավորված լինի: Այսինքն՝ ...ԷԼԻՏԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Էլիտար կրթությունը, դատելով ամեն ինչից, ինչ-որ բացակայող իրողություն է՝ ավելի շուտ ուղղված ընդհանուր տեսական պլանին, քան հիմնախնդրի նկարագրմանը, որոնց հետ բախվում է այդ տիպի կրթությունը։ Արդյոք հենց այդ ...«ՄԻ ԶՐԿԵՔ ՄԵԶ ՄԵՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՑ»
Ուսանողների բողոքը՝ ընդդեմ ԿԳ նախարարի նախաձեռնությանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ուսանողներին կրթաթոշակներից զրկելու նախաձեռնությունից դժգոհ ուսանողները 'Մի՛ զրկեք մեզ մեր կրթաթոշակներից' կարգախոսով ...ԴԱՍԱԳՐՔԱՍՏԵՂԾՄԱՆ ԿՆՃԻՌՆԵՐ
Կամ ի՞նչ կապ ունի մաֆիան նշված թեմայի հետ Դպրոցներում դրամահավաքության դժգոհություններից հետո պատվավոր 2-րդ հորիզոնականում են դասագրքերի խրթին, ոչ գրագետ լինելու մասին դժգոհությունները: Երեկ այս թեմայի ...ՎԻՃԱԿԸ ՉԻ ՎԱՏԱՑԵԼ՝ ԼԱՎԱՑԵԼ Է
'Առավոտի'՝ սույն թվականի նոյեմբերի 6-ի համարում տպագրվել է 'Ուզում են փակե՞լ Սեբաստիան' վերտառությամբ 'Սեբաստիա' կրթահամալիրին վերաբերող մի նյութ, որը հիմնված է հանրապետության ղեկավարությանն ուղղված մի ...ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՄԵՆԻ ԵՒ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՄԻՋԵՒ
Եմենի մահմեդական շիա ուղղությանը դավանող 'Հուտի' խմբավորման զինյալները դիվերսիա են իրականացրել Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին գտնվող Ջեբել-Ռումայե բնակավայրի տարածքում՝ սպանելով երեք սաուդացի զինծառայողի ...ԼԻԲԱՆԱՆՑԻ «ԿԱԽԱՐԴԸ» ՄԱՀԱՊԱՏԺԻ ԿԵՆԹԱՐԿՎԻ
Սաուդյան Արաբիայում հեռուստահաղորդավարին դատապարտել են մահապատժի. կախարդության մեջ մեղադրված եւ 'սեւ մոգ' ճանաչված Լիբանանի քաղաքացին կախաղան կհանվի: 'Sky News' հեռուստաընկերության փոխանցմամբ, Ալի Սաբաթը ...ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՐԾԱՆԻՉԻ ՂԵԿԻՆ
Հնդկաստանի նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար՝ 74-ամյա Պրատիբհա Պատիլը ռուսական արտադրության կործանիչ ինքնաթիռով բարեհաջող թռիչք է իրականացրել: Վայրէջքից հետո նա բարյացակամորեն է արտահայտվել ...ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ Է
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Հարավային Ամերիկա կատարած այցի շրջանակներում հանդիպելու է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին: 'BBC'-ի տեղեկություններով, երկու երկրների նախագահները ստորագրելու են թվով ...ԲԱԽՎԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ
Չորեքշաբթի օրը առավոտյան Ազովի ծովում բախվել են թուրքական 'Սանտա Վիկտորիա' եւ վրացական 'Բերիլ' նավերը: Արդյունքում՝ վրացական բեռնանավը խորտակվել է: 'Բերիլի' անձնակազմի բոլոր 12 նավաստիները փրկվել եւ գտնվում ...ՀՈՆԴՈՒՐԱՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
Հոնդուրասի փաստացի կառավարության ղեկավար Ռոբերտո Միչելետտին երեկ լքել է իր զբաղեցրած պաշտոնը եւ մինչեւ դեկտեմբերի 2-ը չի մասնակցի պաշտոնական որեւէ միջոցառման: Հոնդուրասի գործող նախագահին կից նախարար Ռաֆայել ...ԻՍՐԱՅԵԼԸ ՍԱՌԵՑՐԵԼ Է ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն 10 ամսով սառեցրել է Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակելիների շինարարությունը: 'BBC'-ի մատուցմամբ, վարչապետն ասել է, թե դա Մերձավոր Արեւելքի հակամարտության ...ԳՐԱՖԻՏԻՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՉԷ ՀԱՅԵՐԻՆ
Քանի որ մեր երկրում հիմնականում նախընտրում են նկարել կտավի վրա 'Հայաստանում կալիգրաֆիտին (գեղագրության եւ գրաֆիտիի համատեղումը) որոշակի տարածում ունի, բայց՝ ոչ պատերի վրա: Պատճառները երկուսն են. առաջին՝ ...«ԱՆՀԱՐՄԱՐ ԵՄ ԶԳՈՒՄ ԻՆՔՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»
Իր ղեկավարած 'Սերենադ' կամերային նվագախմբի արտերկրյա հաջողությունների մասին ասում է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 'Սերենադ' կամերային նվագախումբը օրերս վերադարձավ Շվեյցարիա եւ Գերմանիա կատարած համերգային ...ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանին, 'Տաշիր' բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանին: 2010թ. լրանում է Կյուրիկյան ...«ՍԱՀՄԱՆԸ ԿԱՆՑՆԵՆՔ»
'Մենք կանցնենք սահմանը: Սահմանին մեզ կմիանան սահմանապահ զինվորները: Մեր գնացքը կանցնի Արարատյան դաշտով եւ մեզ դիմավորելու կգան կարոտակեզ դեղինից հառնող դաշտերն ու կենդանի հուշարձաններ դարձած, տարերքներից ...ՄԵԼԻՆԵՆ ԻՐ ԽՈՍՔԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՍԻ
Կորեայի Գոյանգ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության՝ մեզ համար մեկնարկած կանանց պայքարը մեր հանրապետության հաշվարկին մեդալ չբերեց: Կանանց մրցապայքարում Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը, ...ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆԸ՝ ՏԱՐՎԱ ԿԻՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) օրերս ամփոփել է անցնող տարվա արդյունքները: Մասնագետների ու մարզասերների շրջանում անցկացված հարցումների արդյունքների ամփոփումով տարվա լավագույն կին բռնցքամարտիկ ...«ՀԱՏԻՍՆ» ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԿԱԶՄԸ
Երեկ բասկետբոլի Երեւանի 'Հատիս' կանանց թիմը մեկնել է Ստամբուլ եւ այսօր Եվրոպայի գավաթի խաղարկության երրորդ տուրում հյուրընկալվելու է Թուրքիայի 'Բեշիկթաշին': Ակումբի պաշտոնական կայքը մեկնելու նախօրեին ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ՉԻ ՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի 'Փյունիկը' հերթական անգամ հրաժարվել է մասնակցել ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների 'Համագործակցության գավաթի' խաղարկության մրցաշարին, որի մեկնարկը տրվելու է ...ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը աշխարհի եւ ինն ուժեղագույն թիմերի հետ մասնակցելու է Բուրսայում մեկնարկող աշխարհի թիմային առաջնությանը: Հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի ...ԳԱԲԻՆ ՈՒ ՏԻԳՐԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ
Կալմիկիայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի մեկնարկն անհաջող դասավորվեց Հայաստանի երկու ներկայացուցիչների՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան ...ԿԱՊԱՆԸ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Կապանի մարզիկները միշտ էլ տարբեր առաջնություններում (հանրապետական, Եվրոպայի, աշխարհի) աչքի են ընկել իրենց սպորտային առաջադիմությամբ եւ տարբեր մրցաշարերից վերադարձել ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով ու ...ԱՊՐԵՔ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐՈՎ
Հակառակ դեպքում՝ կծերանաք 'Մաշկի ծերացումը սկսում է անհանգիստ ու դժվար կյանքից: Բացասական ազդեցությունները, սթրեսները, ապրումները, հուզական անհավասարակշռված վիճակը նպաստում են մաշկի ծերացմանը: Իսկ եթե ...«ՀԱՅԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Կամ արժեքավոր տեղեկություններ՝ www.hayadaran.am-ում 'Հայադարան' համահայկական նախագծի հիմնական ռազմավարական նպատակն է ստեղծել համահայկական տեղեկատվական բանկ՝ միավորելով տարբեր երկրներում գործող հայկական ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ ՀԱՄԲՈՒՅՐԻ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ»
Թեկուզեւ սա այնքան էլ ռոմանտիկ տեսություն չէ, բայց գիտնականները կարծում են, որ համբույրը 'ստեղծվել' է մանրէների տարածման եւ այդպիսով իմունիտետի բարձրացման համար: Գիտնականների կարծիքով, ցիտոմեգալովիրուսը ...ՏԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ
Երեկ երեկոյան 'Արմենիա-Մարիոթ' հյուրանոցում տեղի է ունեցել 'Ֆրութֆուլ Արմենիա' 5-րդ համաժողովի փակման եւ 'Ֆրութֆուլ Արմենիա' տաղանդ-մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս տարի կազմակերպվել ...ԸՆԿԵՐՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Սովորաբար, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչները՝ հատկապես միջին տարիքի կանայք, միշտ ձգտում են իրենց տարիքից երիտասարդ երեւալ, եւ ամեն ինչ անում են թարմ տեսք ունենալու համար: Այս հարցում կանանց, բնականաբար, ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 26
ԽՈՅ (21.03-20.04)- Երկար սպասված հեռախոսազանգը ձեր մեջ ոգեւորություն կառաջացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Եթե ինչ-ինչ պատճառներով տխրել եք՝ մոռացեք ամեն ինչ ու լավ զվարճացեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ղեկավարությունը ...
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՍՏՈՒԳՎԵ՛Ք
ԱՐԱԲԿԻՐԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ԴԵՌ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՈՎ ՏԻԿՆԻԿՆԵՐ
ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
ՋՈՒՐ ՄԻ՜ ԼՑՐԵՔ ՕՏԱՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ
ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԸ ՄԱՔՐՈՒՄ Է
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵ՞Ս Է
«ԱՇՆԱՆԱՅԻՆ ՊՈԵԶԻԱՆ»՝ ԶՈՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
- 1873 Ախալցխայում ծնվեց հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Մանանդարյանը: (Վախճ. 1952թ.-ին):
- 1916 Ֆրանսիայի կառավարությունը որոշեց կոտորածներից ազատված հայ տարագիրներից կազմել կամավորական Արևելյան Լեգեոնը, որը կռվելու էր Թուրքիայի դեմ և դառնալու էր ապագա հայկական բանակի կորիզը Կիլիկիայում: (Լուծարքի ենթարկվեց 1920 թ. սեպտեմբերի 27-ին):
- 1991 Ադրբեջանի գերագույն խորհրդի սադրիչ որոշումը ԼՂՀ-ը «լուծարելու» մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

