
ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
- Հայաստանի մասնակցությունը մեծացնո՞ւմ է 'Նաբուկոյի' իրականացման շանսերը Չնայած Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը իրար հետ կապ չունեցող երկու տարբեր խնդիրներ են, որոնցից մեկի լուծումն ընդամենը կարող է նպաստել մյուսի կարգավորմանը, այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններն ու արձանագրությունների վավերացման ներկայիս ընթացքն արդեն իսկ որեւէ կասկած չեն թողնում առ այն, որ հայկական իշխանությունների պնդումներն ընդամենը ցանկալին իրականության տեղ ներկայացնելու հերթական անհաջող փորձն է: Իրականության եւ ցանկալիի եզրույթները փորձ է արվում մոտեցնել նաեւ ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական կենտրոններից նետվող խայծերի միջոցով՝ ի դեմս տարբեր տնտեսական մեծածավալ ծրագրերի իրականացման եւ բազմամիլիարդանոց հաղորդակցուղիների՝ Հայաստանով ացնելու հավանականության մասին խոսակցությունների: Այդօրինակ խայծերից, թերեւս, ամենագայթակղիչը 'Նաբուկո' գազատարը Հայաստանի տարածքով անցկացնելու հեռանկարն է: Եվ պատահական չէ, որ $8 միլիարդ արժողությամբ այդ նախագծին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին առաջինը խոսողը Թուրքիայի արտգործնախարարն էր: Ու թեեւ հետագայում Ալի Բաբաջանի այդ հայտարարությունն իր շարունակությունը չունեցավ, ավելին, նա ազատվեց այդ պաշտոնից եւ նրան փոխարինեց չափազանց զգուշավոր "осадок-то остался" ի դեմս թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող նույնաբովանդակ վերլուծությունների եւ որոշ եվրոպական չինովնիկների կանխատեսումների, որոնք, ի դեպ, հայկական իշխանական լրատվամիջոցները տիրաժավորում են ակնհայտ ոգեւորությամբ՝ դրանք մեկնաբանելով ցանկալի հանգույն: Նույնը՝ նաեւ Կարս-Ախալքալաք երկաթգծի դեպքում: Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, թե ճգնաժամի պատճառով Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության համար խոստացված $200 միլիոնից Ադրբեջանն առայժմ պատրաստ է վճարել ընդամենը 80-ը, արդեն իսկ բավարար հիմք դարձավ իշխանական որոշ շրջանակների համար՝ եզրակացնելու, որ այդ երկաթգծի շինարարությունը դադարեցվելու է: Նրանք արդեն բացեցին սահմանը, վերագործարկեցին Կարս -Գյումրին, գազատարը անցկացրին Հայաստանով ու սկսեցին հաշվել, թե դրանից որքան գումար կմտնի ՀՀ բյուջե՝ այդպիսով շարքային քաղաքացու ենթագիտակցության մեջ ներարկելով սեփական բարեկեցության բարձրացումը հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ պայմանավորելու մտայնությունը: Սակայն արդյո՞ք դա այդպես է: Ենթադրենք՝ համաձայն ՀՀ իշխանությունների պնդումների, հայ-թուրքական հարաբերությունները հաստատվեն եւ սահմանը բացվի՝ անկախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Այդ դեպքում որքանո՞վ է հավանական Հայաստանի մասնակցությունը 'Նաբուկո' գազատարին կամ Կարս- Ախալքալաք երկաթգծի շինարարության սառեցումը՝ հաշվի առնելով այդ նախագծերում Ադրբեջանի որոշիչ դերակատարությունը: Երջանիկ Աբգարյան - ՀՀՇ վարչության անդամ Նախ՝ ես բացառում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները հաստատվեն, եթե Ադրբեջանի հետ այսօրվա իրավիճակում բան չփոխվի: Բայց եթե անգամ Ադրբեջանի հետ հարաբերություններում ինչ-որ բան փոխվի էլ, միեւնույն է, բացառվում է, որ Կարս- Ախալքալաք երկաթուղին չկառուցվի կամ 'Նաբուկո' գազատարը Հայաստանով անցնի: Նման բան չի լինելու, որովհետեւ Կարս- Ախալքալաքը ծրագրված է, որպեսզի Հայաստանը շրջանցվի, իսկ 'Նաբուկոյի' դեպքում էլ գործում են տարբեր շահեր. այդ գազատարը նախատեսված է իբրեւ այլընտրանք ռուսականին՝ այդ երկրի էներգետիկ կախվածությունից ազատվելու համար: Եվ ոչ մի եվրոպական երկրի չի համաձայնի, որ այն անցնի Հայաստանի տարածքով, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր: Այնպես որ, այդ ուղղությամբ բոլոր խոսակցությունները հայերի ականջին հաճելի սովորական ապատեղեկատվություն են, որոնց նպատակն այն է, որ մենք ոգեւորվենք այդ հույսերով եւ իրավիճակին ռեալ աչքերով չնայենք: Արամ Սարգսյան - ՀԴԿ նախագահ 'Նաբուկոյի' հետ կապված, դեռ պետք է հասկանալ, արդյոք այն ընդհանրապես կիրագործվի՞: Քանի որ արդեն իսկ աշխատանքներն ընթանում են 'Հարավային հոսք' նախագծի շուրջ, եւ հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ 'Նաբուկոյի' հարցը փակվի: Առավել եւս՝ որ Շվեդիան էլ իր համաձայնությունը տվեց 'Հյուսիսային հոսք' նախագծին: Սակայն, եթե անգամ 'Նաբուկոն' իրականացվի, ապա Ադրբեջանը չի համաձայնի Հայաստանով անցկացնելու տարբերակին՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման: Մինչ օրս բոլոր տարածաշրջանային նախագծերին Հայաստանի մասնակցությունը տորպեդահարվել է Ադրբեջանի կողմից, եւ այս առումով որեւէ բան չի փոխվի: Սակայն 'Նաբուկոյի' հարցում լուրջ դերակատարում ունի նաեւ Իրանը, որի մասնակցության դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել գազատարի թողունակությունը: Ուստի, այստեղ չափազանց կարեւոր է մեր դիվանագիտական աշխատանքի որակը, որն այսօր, ցավոք, չի բավարարում: Եթե մենք կարողանայինք իրականացնել համապատասխան բազմավեկտոր դիվանագիտական աշխատանք, ապա միգուցե մենք կկարողանայինք այս իրավիճակում որոշակի արդյունքների հասնել եւ ունենալ այլընտրանքային ճանապարհ: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազատարը, որի երկրորդ գծի կառուցման դեպքում հնարավոր կլիներ ապահովել գազի համապատասխան քանակ եւ տարանցել դեպի Եվրոպա: Եվ այդ դեպքում իրանական գազին կարող էր միանալ նաեւ միջինասիական երկրների գազը եւ այլն: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա սահմանի բացման եւ Կարս-Գյումրիի վերագործարկման դեպքում այն պարզապես կկորցնի իր տնտեսական նպատակահարմարությունը: Արամ Կարապետյան-ՆԺԿ նախագահ Դա ուղղակի միֆ է, ֆանտաստիկա, որ առանց Ղարաբաղի հարցի լուծման՝ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Եվ էլ ավելի մեծ միֆ է, որ այդ դեպքում սահմանը կբացվի, եւ այդ ծրագրերը կիրականացվեն մեր տարածքով: Ադրբեջանը որեւէ կերպ չի համակերպվի, եւ կձգտի իր խնդիրները լուծել, ընդ որում, հնարավոր է՝ արդեն ոչ դիվանագիտական ճանապարհով: Ու չմոռանանք, որ 'Նաբուկոն' լցվելու է ոչ թե մեր, այլ ադրբեջանական գազով: Ուստի, քանի դեռ կլինի Ղարաբաղի հարցը պատերազմական ճանապարհով լուծելու հավանականությունը, դա անհնար է: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա այն ԱՄՆ-ի կողմից առաջ էր տարվում այլ՝ Թուրքիան Վրաստանում ամրացնելու նպատակով: Սակայն այժմ, քանի որ իրավիճակը փոխվել է եւ Թուրքիան սկսել է տարածաշրջանում ինքնուրույն խաղ տանել, հիմա ԱՄՆ-ն էլ չէր ցանկանա, որ Թուրքիայի ուժեղացմանը նպաստող այս նախագիծը շատ արագ կերպով իրագործվեր: Ուստի, դրա սառեցումը միանգամայն հավանական է: Իսկ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների այս անմիտ գործընթացը, որը ներկայումս հանգեցվել է կիսահղի վիճակի, հնարավոր է առաջ տանել միայն Թուրքիայի եթե ոչ բոլոր, ապա առնվազն երկու նախապայմանները կատարելով՝ ընդունելով Կարսի պայմանագիրը ու հրաժարվելով ցեղասպանության ճանաչումից: Հավանաբար, այս ամենը սկսած գերտերությունները համարում էին, որ Հայաստանն այն վիճակում է այսօր, որ կարելի է մատաղացու սարքել եւ բոլոր հարցերը լուծել: Բայց դա, ինքնին հասկանալի է, որ բացառվում է: Երվանդ Բոզոյան-քաղաքագետ Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ինքը չի գնա սահմանի բացման, քանի դեռ Ղարաբաղի հարցում առաջխաղացում չկա: Եվ ինչ էլ որ ասվի, ես կարծում եմ, որ դա է նրանց իրական քաղաքականությունը: Ուստի, այս իրավիճակում կոմունիկացիոն ծրագրերին մեր մասնակցության մասին խոսելն ուղղակի իրատեսական չէ: Թուրքիան բոլոր հարցերի լուծմանն ուզում է հասնել փաթեթով, ինչին, ես կարծում եմ, մենք չպետք է գնանք, որովհետեւ հետագայում դա ուղղակիորեն կսպառնա մեր ազգային անվտանգությանը: Եվ այդ պարագայում որեւէ կոմունիկացիոն, նույնիսկ ամենաշահավետ նախագծերին մեր մասնակցությունը չի կարող արդարացնել այն ռիսկերը, որոնք կառաջանան, եթե Հայաստանը համաձայնի խնդրի փաթեթով լուծմանը: Փաթեթով լուծում՝ նշանակում է նաեւ Ղարաբաղի հարցում առաջխաղացում, իսկ դա, Թուրքիայի պատկերացմամբ, հայկական զորքերի դուրսբերումն է գրավյալ շրջաններից: Սակայն, եթե հայկական զորքերի դուրսբերման գործընթաց գնաց, ապա դա ուղղակիորեն կբերի պատերազմական իրավիճակի: Իսկ պատերազմական իրավիճակում կոմունիկացիոն նախագծերի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Շիրակ Թորոսյան-ԱԺ պատգամավոր, 'Հզոր հայրենիք' կուսակցության փոխնախագահ Իհարկե, դա հնարավոր է, միանշանակ: Հայ-թուրքական սահմանի բացումն այսօր պայմանավորված չէ Ղարաբաղի հարցով: Դրանք տարբեր հարթություններում եւ տարբեր ֆորմատներում ընթացող հարցեր են: Բնականաբար, ենթադրվում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը եւս էականորեն կնպաստի այս ծրագրերի իրականացմանը, բայց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պարագայում ավելի լուրջ հիմքեր կստեղծվեն Ղարաբաղի հարցի լուծման համար, քանի որ սահմանի բացմամբ արդեն Թուրքիան մեզ վրա ազդելու որեւէ ռեալ լծակ չի ունենա: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաքին, ապա այդտեղ աշխատանքներն արդեն մի քանի ամիս է՝ ինչ դադարեցվել են: Եվ Կարս-Գյումրիի վերագործարկման դեպքում բեռները կարող են Եվրոպայից եւ Թուրքիայից փոխադրվել ոչ միայն Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, այլեւ, ինչու չէ՝ նաեւ Ադրբեջանի: Անշուշտ, ոչ ներկայիս պայմաններով: Իսկ գազատարի մասով, նշեմ, որ ներկայումս 'Նաբուկոյի' եւ 'Հարավային հոսք' ծրագրերի միջեւ ընթանում է սուր մրցակցություն: Ռուսաստանը դեմ է 'Նաբուկոյին' առավելապես այն պատճառով, որ այն անցկացվելու է Վրաստանի տարածքով: Սակայն եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա 'Նաբուկոյի' իրագործման շանսերը կմեծանան, քանի որ Ռուսաստանն այլեւս դեմ չի լինի, որ Հայաստանի վրայով Եվրոպան գազ ստանա: Այսինքն, Հայաստանի հնարավոր մասնակցությունն ինքնին մեծացնում է 'Նաբուկոյի' իրագործման շանսերը: Եվ ընդհանրապես, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման դեպքում առաջիկա կոմունիկացիաների հեռանկարի առումով Հայաստանն արդեն լուրջ դերակատարություն ձեռք կբերի մեր տարածաշրջանում: - ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 24, 2009ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՎԱՏԱՌՈՂՋ Է
Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ առաջարկելով քննարկել նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին ՀՀ ԱՆ 'Դատապարտյալների ...«ԱԳՈՅԻ» ԽՈՒՄԲԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՆԻԿՈՅԱՆԻՆ
ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի հիմնական թիրախն այս անգամ մարտի 1-ի հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն էին: 'Ագոյի' խումբը ողջունել է ՀՅԴ առաջարկը Շաբաթ օրը՝ նոյեմբերի ...ՀՆՉԱԿՅԱՆԸ՝ ԲՈՒՐԿԻՆԱՖԱՍՈՅԻՑ
Հարցազրույց Համահնչակյան ԿՎ անդամ, միջկուսակցական հարաբերությունների պատասխանատու Գուրգեն Եղիազարյանի հետ: - 'Ժառանգությունից' հեռացված Վարդան Խաչատրյանի մուտքը ՍԴՀԿ շռնդալից եւ զավեշտալի եղավ: Զավեշտը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ ԼՂՀ-Ն
Կիրակի օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Մյունխենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել, որոնք տեւել են 4 ժամ: Բանակցություններից հետո ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆԵՐՈՒՄ ԿՇՆՈՐՀՎԻ
'Առավոտի' տեղեկություններով, մոտ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է հրամանագիր ստորագրել քաղբանտարկյալ, 2008թ. մարտի 1-ին 'զանգվածային անկարգություններին մասնակցելու' եւ, իբր, ոստիկանության աշխատակցից ...ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
Երեկ 'Հայկական ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով նրա ներկայացուցիչները հանձնել են Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական ...ԸՍՏ ԹՈՒՐՔԵՐԻ, ԱԼԻԵՎԸ ԲԼԵՖ Է ԱՐԵԼ
Անկարան ուղղակի ապշած է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Մյունխեն մեկնելուց առաջ արած այն հայտարարությունից, թե՝ ԼՂ հակամարտության միակ լուծումը զենքով է լինելու: 'Aysor.am'-ի մատուցմամբ, այդ մասին ...ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ՀՀ-Ն ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱ
Գերմանական 'Der Tagess-piegel'-ը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 22-ին Մյունխենում տեղի ունեցած հանդիպումը, գրում է. 'Այն փաստը, որ Հայաստանը համաձայնել է գնալ Թուրքիայի հետ ...ՄԱՆՐԻՑ ԴԵՊԻ ԽՈՇՈՐ
Մանր կաշառակերության դեմ դատախազության հայտարարած պայքարը կարծես թե տալիս է որոշակի արդյունք. գրեթե ամեն օր լսում ենք այս կամ այն ոլորտում բացահայտված կաշառակերության դեպքի մասին: Դատելով բացահայտված ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿԵՂԾԵԼ Է ՈՒ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵԼ
Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ, պաշտոնեական կեղծիքի, փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու ...ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԾԵԾԵԼ Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնի նախկին պետ Շիրակ Շահնազարյանին: ...ՔՆՆԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է, ԴԱՏԱԽԱԶԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿԱՍԵՑՎԵԼ
Խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով նոյեմբերի 18-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանը: Նախաքննությամբ ձեռք ...ԿԱՇԱՌՔ՝ ԿՈՉՈՒՄԻ ՀԱՄԱՐ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության անասնահամաճարակայնության դեմ պայքարի եւ կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն ...ՉԱՐԱՇԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աբովյան Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել ...ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ԴՊՐՈՑՈՒՄ
Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի 'Գառզուի անվան արվեստի դպրոց' ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լյովա Բիկիջյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու ...ԲԺԻՇԿՆԵՐԻ «ԼԵՎԻ» ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՎԵ՞ՐՋ ԿԴՐՎԻ
Մասնագետները գտնում են, որ բուժծառայությունների գների բարձրացմամբ հիվանդները ստիպված չեն լինի բժիշկների գրպանն ավելի գումար դնել: Վերջերս Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության մշտական ...ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՍՏՐԿԱՑՐԵԼ Է
Այգաբացի նախկին գյուղապետը համայնքապատկան հողակտորները խլել ու վարձով է տվել իր իսկ ստեղծած կազմակերպությանը: Այգաբացցիները՝ մարզպետարանում: '2001-ին մեր նախկին գյուղապետը՝ Գագիկ Ալթունյանը, իր մի քանի ...ՄԻԱՎ ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Վերջին 21 տարիների տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք: Վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների՝ ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան հետհոսքով: Բացի այդ, ՁԻԱՀ-ի կանխարգելման ...2010-ԻՆ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎԵԼՈՒ ԵՆՔ
Մինչ Ազգային ժողովում քննարկվում է եկող տարվա բյուջեն, ընդդիմադիր պատգամավորները ժողովրդին կոչ են անում մեծ հույսեր չկապել դրա հետ: Չնայած եկող տարվա բյուջեով գրեթե բոլոր ոլորտներին հատկացվող գումարները ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՇԱՏ ԹԱՆԿ Է
Սակայն, ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ինտերնետի առկա գինը կարելի է իջեցնել մինչեւ 40%-ով։ Այլ երկրների համեմատությամբ, Հայաստանում ինտերնետի գինը մի քանի անգամ թանկ է, քանի որ մեր երկրի ...ԽՏՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՎԱՐԻ
Երեկ Երեւանում մեկնարկել է 'ՖրութՖուլ Արմենիա' 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակը միջազգային եւ տեղական ընկերությունների միջեւ գյուղատնտեսության ոլորտի խնդիրների քննարկումն ու նոր ձեռքբերումները ...ԱՉԱՋՐՈՒՄ՝ ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
'Առավոտի' նոյեմբերի 11-ի համարում 'Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի' հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի մի շարք համայնքներում նոյեմբերի 22-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում Հանրապետական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ «ԽՈԶԱԳՐԻՊ» ՉԿԱ
Մեղրու մաքսակետում գործող սանիտարական կարանտինային կետում մինչեւ օրս 'խոզագրիպով' հիվանդների կասկածելի դեպքեր չեն արձանագրվել: Կարանտինային կետն արդեն համալրվել է քաղաքացիների ջերմությունը չափող սարքերով: ...2010-ԻՆ՝ «ՀԱՅԵՐՆ ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարությունում, նախարարի գլխավորությամբ, քննարկվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու հարցը՝ մասնավորաբար աշխարհի տարբեր վայրերում տեղադրված հնարավոր բոլոր հուշարձանների ...ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Նոյեմբերի 21-ի երեկոյան Վանաձորի Սայաթ-Նովայի այգու, Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան դպրոցի (ժողովրդին ավելի հայտնի՝ լողավազանի) մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ ...ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում գործող Հայոց մարդասիրական ճեմարանից տեղեկացնում են, որ կիրակի՝ նոյեմբերի 22-ին վերաբացվել է հայկական ակումբը, որ մոտ հարյուր տարվա պատմություն ունի եւ 'եղել ու մնում է կալկաթահայերի ...ԾԱՌԵՐ ԵՒ ԱՂԲ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անցած շաբաթավերջին ՀՀ Շիրակի մարզի Սարատակ գյուղում տնկվել է 1200 սոճու տնկի: Հետաքրքիր է, որ Սարատակն ունի 1274 բնակիչ, 247 տնտեսություն: Ծառատունկին մասնակցել է նաեւ մարզպետ Լիդա Նանյանը: Տնկիների 'պայծառ ...ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
Հայաստանի մասնակցությունը մեծացնո՞ւմ է 'Նաբուկոյի' իրականացման շանսերը Չնայած Հայաստանի իշխանությունների այն պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ...ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՀԱՇՎԻ՞Ն ԵՆ ՈՒԶՈՒՄ ԼՑՆԵԼ
Ավագ դպրոցների կայացման համար դեռ ժամանակ է հարկավոր Ինչպես հայտնի է, 2011-ին ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները շրջանավարտ չեն տալու: Այն երեխաները, ովքեր դպրոց են ընդունվել 2001-ին, կավարտեն ...ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ
Երեկ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 10-ամյա հոբելյանին նվիրված 'Ժուռնալիստական կրթության ապագան՝ Հայաստանում' խորագրով գիտաժողովին քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: 'Ինտերնյուսի', Երեւանի ...725 ՀՈԴՎԱԾ, 9 ԳՅՈՒՏ...
Երեկ մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հերթական տարեկան գիտաժողովը։ 1996թ.-ից ՀՊՃՀ-ում ավանդույթ դարձած տարեկան գիտաժողովները թույլ են տալիս ծանոթանալ բուհում կատարված եւ ներկայումս ...ԽՆՋՈՒՅՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՀՈՎ …
Նոյեմբերի 19-ին Խոսրովի արգելոցի տնօրեն Շաբոյանի սպանությունը ստվերեց այդ օրը տեղի ունեցած մեկ այլ ողբերգություն: Լենինգրադյան փողոցում գործող 'Եվրոպա' ռեստորանի վերեւի հարկից ցած է ընկել 35-ամյա Ռուբեն ...ՊԱՏԱՆԴՆԵՐԻՑ 21-Ը ԳԼԽԱՏՎԵԼ Է
Ֆիլիպինների հարավում գտնվող Մագինդանաո գավառում հայտնաբերվել է 21 գլխատված դիակ: Բոլոր սպանվածները՝ 13 կին եւ 8 տղամարդ, եղել են քաղաքական գործիչներ կամ լրագրողներ, վերջերս ֆիլիպինցի գրոհայինների կողմից ...ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԿԼԻՆԻ
Ռումինիայի գործող նախագահ, Ժողովրդավարական ազատական կուսակցության առաջնորդ Տրայան Բեսեսկուն կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է: 'Reuters'-ի մատուցմամբ, սակայն, ...ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԼԱՍՏԱՆԱՎ Է ԽՈՐՏԱԿՎԵԼ
Ինդոնեզիայի ափերի մոտ խորտակված լաստանավում գտնված ավելի քան 240 մարդու հաջողվել է փրկվել, սակայն, 'BBC'-ի փոխանցմամբ, զոհերից խուսափել չի հաջողվել: Ամենաքիչը 29 մարդ խեղդվել եւ եւս 17-ն անհայտ կորել ...ՊԱՅԹՅՈՒՆ՝ ՉԻՆԱԿԱՆ ԱԾԽԱՀԱՆՔՈՒՄ
Երկուշաբթի օրը Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Հեյլունցզիան գավառի ածխահանքում թունելներում գազի կուտակման պատճառով տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհված հանքափորների թիվը հասել է 104-ի: Այդ մասին ...ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է Ի ՑՈՒՅՑ ԴՆԵԼ ԻՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Իրանում կանոնավոր բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրակի օրը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ համատեղ ուսումնական զորավարժություններ են սկսել: Դրանց նպատակը Արեւմուտքի կողմից ...ԻՐԱՔԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՏՈՆ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է
Իրանական 'Al-Alam' հեռուստաընկերության փոխանցմամբ, Իրաքի խորհրդարանը հաղթահարել է այդ երկրի փոխնախագահի կողմից ընտրական նոր օրենքի ընդունման վրա դրած վետոն: 'BBC'-ի մատուցմամբ, այդ վետոն վտանգի տակ էր ...ԱՌԱՆՑ ԼԱԼԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՂԾ ՊԱԹՈՍԻ
Բեմադրիչ Արմեն Էլբակյանն այսպես է բնութագրում իր էքսպերիմենտը՝ արված ըստ Ֆ. Վերֆելի 'Մուսա լեռան 40 օրը' գործի: Վերջերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կայացավ Արմեն Էլբակյանի բեմադրած 'Մուսա լեռան 40 ...ԲՈՂՈՔԻ ԵՐԹ
Ի պաշտպանություն հայկական մշակույթի կոթողների Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից տեղեկացրին, որ այսօր, ժամը 14-ին, Հանրապետության հրապարակից դեպի ՄԱԿ-ի գրասենյակ եւ Վրաստանի դեսպանատուն տեղի է ...ԼՈՒԱՐԱՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է
Շաբաթ օրը Կիեւում կայացավ 'Եվրատեսիլ 2009' մանկական երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր 11-ամյա Լուարա Հայրապետյանը՝ իր 'Բարսելոնա' երգով: Աղջիկը բավականին հաջող հանդես եկավ, երգն էլ գրավիչ ...ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑԱՇԱՐ
Որն սպորտում ի հայտ բերեց չորրորդ իշխանության ներկայացուցիչների նոր անուններ ու նոր հաղթողներ: Կայացավ 'Առավոտ' օրաթերթի եւ 'Միր' միջպետական հեռուստաընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի համատեղ կազմակերպած ...ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԻՑ՝ «ԱՐԾԱԹ»
Սեուլի օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին՝ Առաքել Միրզոյանը, որին վիճակված էր Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում 'բացել' Հայաստանի ...ԲԱԲԱՋԱՆՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ
'Հայֆիլհարմոնիայի' փոքր դահլիճում շաբաթ օրը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան մրցույթ-փառատոն: Երաժշտական այդ տոնին, որն անցավ 'Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը' նշանաբանով, մասնակցեցին հանրապետության ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԱԿՑԻԱ
Նոյեմբերի 21-ին Շարլ Ազնավուրի հրապարակում 'ԱՌԴ կենտրոն' մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ ցուցահանդես-ակցիա: Միջոցառման հեղինակը գեղանկարիչ Մինաս Զարիֆյանն էր: Չնայած անբարենպաստ եղանակին, ...ՈՉ ԹԵ ՍՐՏԱՃՄԼԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՅԼ ՀԱՂԹՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ
Կամ հայկական ֆիլմերը՝ սփյուռքահայի աչքերով Վերջերս այդքան աղմուկ հանած 'Սպանված աղավնի' ֆիլմը 'Հ1'-ի էկրանին, կարծում եմ, այն չէր, ինչ այսօր պետք է մեր ազգին եւ հասարակությանը: Այս թեմային անդրադառնալու ...«ԺՊԻՏՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
'Առավոտը' տեղեկացրել էր, որ Վանաձորում նոյեմբերի 7-ին մեկնարկած 'Ժպիտների պատկերասրահ' երթ-ակցիան եզրափակվելու է նոյեմբերի 21-ին՝ համանուն ցուցահանդեսով: Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման ...«666»-Ը՝ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ
Կալինինգրադում մի կին փորձել է դատարանի միջոցով 'սատանայական' ճանաչել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը՝ պնդելով, թե փաստաթղթի էջերում նկատել է 666 թիվը: Կինը դիմել է դատարան՝ խնդրելով պարտադրել ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ
ԱՐԱԲԿԻՐԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ԴԵՌ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ
ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՈՎ ՏԻԿՆԻԿՆԵՐ
ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ
ՔԱՆԴԱԿԻ ԿԵՆԴԱՆԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Ծնվեց հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը: (Վախճ. 1961թ.-ին):
- 1913 Մահացել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Ծնվել է 1862թ. ապրիլի 18-ին:
- 1920 Ընկնում է դաշնակցական հին կառավարությունը և կազմվում է նոր կառավարություն Ս. Վրացյանի նախագահությամբ:
- 1927 Երևանում վախճանվեց բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1940 Հիմնադրվում է Երևանի կենդանաբանական այգին:
- 1940 Տեղի է ունենում Վ. Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:
- 1980 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:
- 1996 Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց Արցախի նախագահ: Ընտրություններին ականատես էին միջազգային դիտորդները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

