
ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔԸ ԳՏՆՈՒՄ
- Ծերանոցի բնակիչներից 12-ն արդեն ամուսնացել են Վարդաշենի ծերանոցում արդեն 16 տարի ապրող հաշմանդամ Սվետա Եղիազարյանն իր երջանկությունը գտել է հենց այս հաստատություն մուտք գործելուց հետո: Ծերանոց է եկել 47 տարեկանում, չանցած մի քանի ամիս՝ սիրահարվել է ծերանոցի բնակիչ Սարգիս պապիկին, որի հետ էլ հետագայում ամուսնացել է: Տիկին Սվետայի սիրավեպը բավականին խոչընդոտներ է հաղթահարել. 'Այստեղ ենք սիրահարվել, այստեղ էլ ամուսնացել: Մենք 2 ամիս սիրահարված էինք, իսկ ծերանոցի նախկին տնօրենը մեզ թույլ չէր տալիս ամուսնանալ։ Ասում էր՝ կարող է երեխաներ ունենաք, իսկ ինքը պայման չուներ, հարմար սենյակ չէր կարող տրամադրել': Այնուհետեւ կատակեց. 'Մենք էլ պայմանագիր կնքեցինք, որ երեխա չենք ունենալու, որ թողնեն ամուսնանանք։ Ի վերջո ամուսնացանք': Ինչպես 'խոստացել' էին զույգերը, այդպես էլ երեխա չեն ունեցել: Բացի ծերանոցի ղեկավարությունից, նրանց ամուսնությանը դեմ է եղել նաեւ տիկին Սվետայի եղբայրը: Լինելով թասիբով ապարանցի՝ տիկին Սվետայի եղբայրը եկել է ծերանոց՝ Սարգիս պապի հետ հաշիվ մաքրելու, հատկապես, որ տիկին Սվետան, իր խոսքերով ասած, 'ազապ' աղջիկ է եղել: 77-ամյա Սարգիս պապիկի խոսքերով. 'Նրա եղբայրն ինձ ասաց՝ կգամ ատրճանակով քեզ կխփեմ, ես էլ ասեցի՝ մինչեւ դու ատրճանակդ հանես, ես քեզ ավտոմատով կթռցնեմ օդ։ Տենց էլ չհասկացա, ինչի՞ էր ինձ տենց բաներ ասում, ես նրա քրոջ պատվի հետ չեմ խաղացել': Սակայն նրանց ամուսնությունից հետո եղբայրն ու ամուսինը բարիշել են եւ այժմ շատ լավ հարաբերությունների մեջ են։ Ս. Եղիազարյանի պատմելով, իր ամուսնու՝ Լոս Անջելեսում գտնվող քույրերն էլ մեծ անակնկալի են եկել, երբ իմացել են եղբոր ամուսնության մասին. 'Սարգսի քույրն անգամ ուշագնաց է եղել՝ եղբորը տեսնելով: Նոր տարուն մեզ համար նվերներ ուղարկեցին': Նշենք, որ տիկին Սվետան տեսողական խնդիրներ ունի, ինչը ձեռք է բերել գլխին ստացած հարվածի հետեւանքով. '28 տարեկան եմ եղել, որ դեպքը պատահել է, 2 տարի հետո այսպես եղա, չեմ իմացել, որ աչքի ճնշում եմ ունեցել, որ իմանայի՝ մի բան կանեի։ Դե, էն ժամանակ, ով գիտեր՝ ճնշումն ինչ է'։ Հենց այդ առողջական խնդիրներն են նրան դրդել բնակվել ծերանոցում. 'Գյուղում շատ վատ էի, հիվանդանում էի անընդհատ: Ընկերուհիս խորհուրդ տվեց դիմում գրեմ ու գնամ պանսիոնատում մնամ՝ բժշկի հսկողության տակ։ Նա պանսիոնատի տնօրեն էր այն ժամանակ: Դիմում գրեցի, սակայն պանսիոնատի փոխարեն սխալմամբ գրել էի ծերանոց: Սա ընտանիքիցս գաղտնի էի անում։ Մեկ անգամ մերժեցին, 2-րդ նամակս գրեցի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, գրել էի, որ ինքնասպան կլինեմ, եթե ինձ ծերանոց չընդունեն։ Ինձ ընդունեցին սկզբից Գյումրիի ծերանոց, որտեղ մնացի 20 օր: Հետո եկա Երեւան։ Միայն 2 օր հետո իմացա, որ սխալվել եմ եւ ծերանոց եմ եկել, այլ ոչ թե պանսիոնատ: Սակայն, երբ ընկերուհիս տեղեկացավ եւ ցանկացավ ինձ իր մոտ տանել, հրաժարվեցի, քանի որ արդեն Սարգիսին ճանաչում էի, չէի ուզում առանց նրա գնալ։ Ամուսնանալուց հետո էլ երկուսիս կանչեց, բայց Սարգիսն այստեղ պահակ էր աշխատում, որոշեցինք մնալ': Ս. Եղիազարյանն իր ամուսնական կյանքից շատ գոհ է, ասում է, որ ամուսնանալուց հետո իրենց հաճախ են հարցնում, թե ինքը Սարգիս պապիկի ո՞րերորդ կինն է, ինքն էլ ամեն անգամ կատակով պատասխանում է՝ 11-րդ. 'Ու հանդես եմ գալիս 11 համարի տակ, ընդ որում՝ կենտրոնական հարձակվող եմ, բոլոր կանայք թող իմանան, որ ես անպայման գոլ եմ խփում': Արդեն 9 տարի ծերանոցում ապրող հաշմանդամ Սարգիս Սարգսյանն էլ է այստեղ ամուսնացել։ Նրա 2-րդ կինն իրենից 3 տարի հետո է ծերանոց եկել. 'Ես մենակ էի, ինքը մենակ, խասիաթն էլ լավն էր, խոսեցինք իրար հետ, իրար հասկացանք, որոշեցինք ամուսնանալ': Ս. Սարգսյանը հաշմանդամ է դարձել 19 տարի առաջ. 'Բժիշկն ասում է, որ ընկնելուց կամ ծանր բեռ վերցնելուց է իմ պրոբլեմն առաջացել։ Ես աշխատում էի Հրազդան քաղաքի սովխոզում՝ որպես վարորդ, տրակտորիստ, կոմբայնավար, հետո դարձա ինվալիդ, գնացի բուժվեմ՝ չստացվեց։ Կինս չարորակ ուռուցքից մահացավ, տղաս 22 տարեկան՝ բանակից հիվանդ եկավ, մահացավ, տունս էլ վառվեց, վերացավ ու ես եկա այստեղ։ Հիմա այս պահին ամեն ինչն էլ լավ է, ես այստեղ ինձ լավ եմ զգում, չեմ ուզում գնալ': 80-ամյա Հովհաննես պապիկն էլ է ծերանոցում ամուսնացել: Ծանոթացել են Թամարա տատիկի ծերանոց գալու հենց առաջին օրը: 'Այն ժամանակ պայմանները մի քիչ սուղ էին, ընդհանուր հյուրասենյակում էր դրված ծերանոցի միակ հեռուստացույցը, այդտեղ էինք հավաքվում: Այս հյուրասենյակում էլ տեսա նրան: Հենց սկզբից համակրեցինք իրար, ի վերջո դարձանք ընտանիք: Հարսանիք չարեցինք, այսպես ասած, գյուղական կարգով ամուսնացանք։ Արդեն 6-7 տարի իրար հետ ենք եւ չենք դժգոհում։ Կինս ճաշ է պատրաստում, լվացք է անում, ես էլ տան հետ կապված խնդիրներն եմ փորձում լուծել',- պատմեց Հովհաննես պապիկը։ Նա ծերանոց է եկել 2001-ի մայիսին: Իր գալու պատճառը, ինչպես ինքն է նշում, սովն է եղել. 'Պատճառը նույնն է, ինչ ամբողջ հայ ժողովրդինը։ Բնակարան ունեի, բայց թեկուզ այդ բնակարանի պատերը ոսկի լինեն, եթե ոչինչ չունես ուտելու, աշխատանք չունես, թոշակ չունես, ո՞նց ես ապրելու։ Իսկ հիմա բավականին բարձր թոշակ ենք ստանում, այդ բարձրացումը կարծես կյանքի երկարակեցություն լինի։ Այստեղ մեզ շատ լավ են վերաբերվում, հաշվի առնելով այն, որ մենք ծեր ենք եւ մեզ քիչ է մնացել ապրելու։ Այստեղ այգիներ կան, եկեղեցի, հոգեւոր եւ գեղեցիկ միջավայրը մեզ տրամադրում է խաղաղ ու հանգիստ անցկացնելու մեր ծերությունը'։ Նա նույնիսկ բարձր թոշակ ստանալու պարագայում չի ցանկանում ծերանոցից դուրս գալ. 'Հիմա էլ չեմ ուզում դուրս գնալ։ Սկզբում, որ եկա՝ շատ անսովոր էր: Ծերանում ենք, մեր ուժերը թուլանում են, ծերությունը հիվանդություն է, ֆիզիոլոգիական ֆունկցիաներ է սահմանափակում, ես վիրահատվել եմ 2 անգամ, 2 անգամ էլ՝ կինս: Եթե վերադառնանք մեր ընտանիքներ, ինչքան էլ մեր երեխաներն ու թոռները շատ սիրեն մեզ, չեն հարմարվի: Մենք արդեն մանկանում ենք, դառնում ենք դյուրագրգիռ, չմահավան, այդ բաները ազդում են մեր թոռների, ծոռների վրա, ես մտածում եմ, որ ավելորդ բեռ կդառնանք, դրա համար հարմար եմ գտնում մնալ այստեղ։ Մենք այստեղ ոչ մի բանի կարիք չենք զգում։ Հագուստը տալիս են, ուտելիքը տալիս են՝ օրը 3 անգամ: Ամեն օր առավոտյան բուժքույրն է շրջում սենյակներով, նրանից հետո տնտեսուհի Սվետան է գալիս՝ մեր դրությունն իմանալու։ Դժվար թե մեր հարազատները այսպես ընդունեն մեզ'։ Իսկ նրա կնոջ՝ 78-ամյա Թամարա տատիկի ծերանոց գալու պատճառն այլ է: Նա մեզ պատմեց, որ տուն է ունեցել, որը վաճառել է՝ թոռնուհու համար տուն գնելու նպատակով. 'Նա տուն չուներ, ամուսնացած էր, երբ իմ տունը ծախեցինք եւ նորը առանք, ես տեղափոխվեցի իրենց տուն, որ միասին ապրենք, բայց թոռնուհուս ամուսնու հետ յոլա չգնացի ու եկա այստեղ: Եթե մնայի տանը, փեսաս ինձ կթույներ։ Թոռս ասում էր՝ գնամ իր հետ ապրեմ, բայց հիմա ինձ 10 փայտով ծեծեն՝ այստեղից չեմ գնա'։ Տիկին Թամարան իր ամուսնանալու փաստը երկար ժամանակ գաղտնի է պահել հարազատներից: Նրա խոսքերով. 'Ես ամուսնացել էի, բայց չէի ասում: Մեզ մի անգամ տարել էին հեռուստաստուդիա, հաղորդում էին նկարահանել ու ցուցադրել: Բայց ես չգիտեի, որ այդ ամենը ցույց էին տալու: Դրանից մի քանի օր անց գնացի աղջկաս տուն: Նա ասաց, որ բան է ուզում հարցնել, բայց պայմանով, որ ես չեմ խաբի: Ասացի՝ հարցրու, ասեց՝ ամուսնացե՞լ ես, միանգամից պատասխանեցի՝ չէ։ Ինքն էլ վրդովված ասեց՝ ինչի՞ ես խաբում, թոռդ է տեսել հեռուստացույցով։ Փաստորեն՝ բռնվել էի: Նստեցի պատմեցի, որ սենց-սենց, ամուսնացել եմ։ Դրանից հետո մի քանի անգամ ամուսնուս հետ գնացինք աղջիկներիս տուն, հիմա Հովհաննեսին ավելի շատ են սիրում, քան ինձ։ Մի 2 օր առաջ էլ աղջիկս ու թոռս էին եկել, փոխարեն ինձ պաչեն, իրան են պաչում։ Շատ են սիրում Հովհաննեսին, որ առանց իրա եմ գնում իրենց տեսնելու, հարցնում են՝ ի՞նչ է եղել, հո՞ չեք կռվել'։ - ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 21, 2009ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որտեղ քննարկվել է Թբիլիսիում 1356-ին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայոց ...ԲԱ ՍԱ ՔՈ ՊԱՐՏՔԸ ՉԷ՞, ԸՆԿԵՐ ԱՄԵՐԻԿԱ
Առաջարկում են ասել 'Հայրենատիրություն' շարժման նախաձեռնողները Կառավարությունը նոյեմբերի 11-ին բացասական եզրակացություն է տվել ՀՅԴ մի շարք պատգամավորների եւ 'Ժառանգություն' խմբակցության ղեկավար Ստյոպա ...ՍԴՀԿ-ՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Բայց կա նաեւ կրքերը չշիկացնելու ցանկություն Ի սկզբանե, երբ հայտնի դարձավ, որ 'Ժառանգություն' կուսակցությունից հեռացված, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը դարձել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ...ԵՐԿՈՒՍԸ՝ ՔԱՂԱՔՈՒՄ
Հմայակի 'դիմակը պատռվեց', 'Սյունյաց արծիվներն' էլ հասան Երեւան Երեկ Երեւանի քաղաքապետարանի կամոք եւ քաղաքապետի գործուն մասնակցությամբ խաչվեցին Հայաստանի առաջադիմական կուսակցության եւ 'Սյունյաց արծիվներ' ...«ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական ...«ԱԳՈՅԻ» ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԱԺ նախագահի հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի հանձնախմբի ('Ագոյի' խումբ) անդամներին՝ ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿ
Ասում է ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը - Վերջին շրջանում ամենատարբեր առիթներով եւ ամենատարբեր սցենարների հավանականություններով շոշափվում է 'Բարգավաճ Հայաստան' կուսակցության ...ՄՇԱԿՎՈՒՄ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ՀՀ պետական սահմանով մարդկանց տեղաշարժի վերահսկողության մեխանիզմները կուժեղացվեն 2010 թվականին ԵՄ չափանիշներին համապատասխան միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագիր ...ՃԳՆԱԺԱՄԸ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն Է
'Կոալիցիոն համաձայնությունը կամ կուսակցական ներքին պայմանավորվածությունները մեզ մոտ վեր են ոչ միայն օրենքից եւ Սահմանադրությունից, այլեւ, շատ կներեք, գալիս են գրավելու նաեւ աստվածային ճշմարտությունների ...ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔԸ ԳՏՆՈՒՄ
Ծերանոցի բնակիչներից 12-ն արդեն ամուսնացել են Վարդաշենի ծերանոցում արդեն 16 տարի ապրող հաշմանդամ Սվետա Եղիազարյանն իր երջանկությունը գտել է հենց այս հաստատություն մուտք գործելուց հետո: Ծերանոց է եկել ...ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ
Երեկ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), 'Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից' ծրագրի շրջանակներում, ՀՀ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՓՄՁ ներկայացուցիչների եւ փորձագետների ...ՈՐ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵՆ
'Վերջերս մի լրագրող ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն այցելելիս երթուղային տաքսու վարորդին ներկայացել է իբրեւ ՄԻԱՎ վարակակիր: Տաքսու վարորդը նրան իջեցրել է տաքսուց: Վարակակիրներին չեն սպասարկում ատամնաբուժարաններում ...ՈՍՏԻԿԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՐՏՔ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
ՀՀ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Ամասիայի եւ Աշոցքի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ քննարկել է սեփական եկամուտների հավաքագրման հարցը եւ ցածր ցուցանիշների համար կրկին նկատողություն հայտարարել ...ՀՈՂԻ ԽՆԴԻՐ
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Սուսաննա Օհանյանը 1990 թվականին ամուսնացել է նույն մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Օնիկ Մրտեյանի հետ, ունեցել են երկու երեխա՝ Սամվել եւ Գեղեցկուհի: Ընտանեկան վեճերի ...ԴԱՏԱԿԱՆ ԱՏՅԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ
Շահումյան բանավանի բնակիչների շահերի ներկայացուցիչները դատարանի որոշման մեջ քաղաքականություն են տեսնում, իսկ հայց չներկայացրած որոշ բնակիչներ էլ հրաժարվում են հայցից: Այս տարվա հոկտեմբերի 18-ին 'Գործը ...ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
'Մտավոր սեփականության պաշտպանության բացահայտումները' շարքից Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի տեղեկացմամբ, 2008 թ. եւ ...ՄԻՆՉԵՒ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՐՊԱՆԻՆ ՉԵՆ ԿՊՉՈՒՄ, ՕՐԵՆՔԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ
Վանաձորցի Նունեն այն հազարավոր հետիոտներից է, ով մինչեւ ճանապարհային երթեւեկության կանոնների կիրառման խստացումը՝ փողոցն անցնում էր նկատելի խախտումներով. 'Այն ժամանակ օրը մի քանի անգամ փողոցն անցնում էի ...ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ...
Երեկ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանն ամփոփելով 9 ամիսները, տեղեկացրեց, որ այդ ժամանակամիջոցում կատարվել է 11 645 հանցագործություն: ...ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ՝ ԲՆԱԿԲԱՇԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Գյումրեցիների բնութագրմամբ, այստեղ 'շունը տիրոջը չի ճանաչում' Մի քանի օր է՝ Գյումրիում ընթանում է երկրաշարժից անօթեւան մնացած կարիքավոր ընտանիքների հերթացուցակների ճշգրտում: Թե ինչ է կատարվում քաղաքաշինության ...ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պարզաբանում է Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում ուսանողների կողմից բարձրաձայնված՝ կրթաթոշակի փոքր չափի ...ՍԴ-Ն ԿՔՆՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները արդեն երեք օր է՝ գտնվում են Սահմանադրական դատարանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին ասել ...ԻՐԵՆՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԼԱՎՆ ԷԻՆ
'Մենք կարող ենք պատասխան տալ մեր յուրաքանչյուր նախարարի կատարած գործունեության համար, չկատարածի համար, եւ կարող եմ վստահ ասել, որ մենք միշտ հպարտացել ենք մեր նախարարներով, նրանց թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական ...ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Թուրքիայում, 2012թ. նախագահական ընտրություններին ընդառաջ, որոշել են վերանայել ընտրական համակարգը: Երկրի իշխանությունները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում, որոնց ընթացքում ժողովուրդն առաջին ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Կամ ինչպես է Սամվել Սեւադան լուսանկարը հասցրել գեղանկարի աստիճանի Սամվել Սեւադայի գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը արվեստագետի 60-ամյա հոբելյանի առիթով էր: Օրերս Նկարիչների միության ...«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ» ԱՎԱՐՏՎԵՑ
Դեկտեմբերի 15-ին, Արման Մանարյանի ծննդյան օրը նախատեսվում է 1 ժամ 20 րոպե տեւողությամբ, առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ 'Սասնա ծռերի' շնորհանդեսը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ...ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՂՈՂԱՆՋ
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանը Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված գրական-երաժշտական իր կոմպոզիցիան ներկայացրել էր այս տարվա գարնանը՝ Լիբանանում: Բեյրութի 'Դեմիրճյան' կենտրոնում ...ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ
'Կարելի էր միջոցառումներ կազմակերպել եւ նվազագույն ծախսերով շենքը պահպանել, բայց իրականում գիտակցված անտարբերությամբ երկու տարի շարունակ հովանավորվեց եկեղեցու վախճանը, եւ դա տեղի ունեցավ',- երեկ լրագրողների ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՍՐԲԱԳՐԵՑԻՆ»
Նոյեմբերի 18-ին 'Ա. Խաչատրյան' համերգասրահում կայացավ անվանի կոմպոզիտոր, Հայաստանի բարձրագույն պարգեւներից մեկի՝ 'Սբ. Մեսրոպ Մաշտոցի' շքանշանակիր Ռոբերտ Ամիրխանյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ: ...ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ՝ ՍՊԱՍՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Երեկ ՀՖՖ շտաբ-բնակարանում նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսով: Հետադարձ հայացք ձգելով մրցաշրջան-2009-ին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը փաստեց, որ հիասթափությունները ...ՍԱՌՑՈՒՂԻ, ԿՏՐՈՒԿ ԶԱՌԻԹԱՓԵՐ, ՈԼՈՐԱՆՆԵՐ ՈՒ ԿԱՏԱՂԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
Հատկապես ձյունառատ երկրներում անհիշելի ժամանակներից մարդը բնության սպիտակ սավանի վրա ավելի հեշտ տեղաշարժվելու միջոցներ է հնարել, որոնցից մեկն էլ սահնակն է: Սակայն որպես մարզաձեւ, սահնակային սպորտի ծնունդը ...ԴԱՇՆԱԿԱՀԱՐ, ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անատոլի Ալեքսանյանի հիշատակին Անվանի ջազ երաժիշտ, գործիքավորող, կոմպոզիտոր, ջազ-նվագախմբի ղեկավար Անատոլի Ալեքսանյանի կյանքն ընդհատվեց պրոֆեսիոնալ առումով՝ փառքի գագաթնակետում: Նա կառուցեց իր աշխարհը ...ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ
Հոգեկան առողջության առկա հիմնախնդիրները, ոլորտում կատարված ուսումնասիրության վերլուծությունները, հոգեկան առողջությանն առնչվող իրավական դաշտում առկա բացթողումներն ու առաջարկները ներկայացնելու նպատակն էր ...ԵՐԿԱՐ ՄԱՏՆԵՄԱՏԸ՝ ՄԵԾ ԿՐՔԻ ՆՇԱՆ
Գիտնականները պարզել են, որ մարդու սեռական բնույթի մասին կարելի է պատկերացում կազմել նրա ձեռքի մատների երկարության եւ համաչափության միջոցով: Լիվերպուլի համալսարանի գիտախումբը համեմատել է կապիկների ցուցամատերի ...ԱՂՈԹՔ՝ «ԽՈԶԱԳՐԻՊԻՑ» ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Նկատի ունենալով H1N1 գրիպի համաճարակի արագ տարածումը, Ռումինիայի պատրիարքարանը հոգեւորականներին եւ վանականներին կոչ է արել աղոթել առողջության եւ համաճարակից խուսափելու, անվտանգության, խաղաղության, հանգստության ...ՊԱՅՔԱՐ՝ ՏՈՆԻ ԴԵՄ
Շոտլանդական Դանդի քաղաքում տեղական իշխանությունները Սուրբ Ծննդյան տոնին նախատեսել են մեծ տոնակատարություններ, որոնց ընթացքում քրիստոնեության վերաբերյալ որեւէ ակնարկ չի լինի: Անգամ 'Սուրբ Ծննդյան տոն' ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ ութերորդ ՀՐԱԺԵՇՏ ՖԵԼԻՆԻԻՆ Եվ ես ժպտալով Հովիկին ասացի՝ 'դու շատ լավ գիտես, որ արվեստագետի համար ամենադժվարն ու ամենակարեւորը փող ճարելն ա', եւ Հովիկը ժպտալով ասաց՝ 'կարեւոր ա, դրա համար էլ քեզ ...ՓՈԽԱԴԱՐՁ ԽԱՅԹՈՑՆԵՐ
Հինգշաբթի ուշ երեկոյան Յալթայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի վարչապետները բանակցություններ են վարել ռուսական գազի շուրջ, եւ արդյունքում Ռուսաստանը համաձայնել է վերանայել Ուկրաինային գազի մատակարարման պայմանները: ...ԵՄ-Ն ԸՆՏՐԵԼ Է ԻՐ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հիգշաբթի ուշ երեկոյան Եվրոպական միության առաջին նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Բելգիայի վարչապետ՝ 62-ամյա Հերման Վան Ռոմպեյը: Նա Բելգիայի վարչապետ էր դարձել 2008թ. դեկտեմբերին, իսկ մինչ այդ զբաղեցրել ...ՄԱՐԴԿԱՅԻՆ ՅՈՒՂԸ ԹԱՆԿ ԱՐԺԵ
Պերուի ոստիկանությունը ձերբակալել է չորս անձանց, ովքեր օծանելիք արտադրող եվրոպական արտադրողներին մարդկային յուղ են մատակարարել: 'BBC'-ի փոխանցմամբ, այդ երկրում հանցավոր գործունեություն ծավալած բանդան ...ՋՐՀԵՂԵՂՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Մեծ Բրիտանիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում առնվազն 11 մարդ անհայտ կորել է, 50 բնակչի հնարավոր է եղել փրկել եւ ուղղաթիռներով տեղափոխել ավելի անվտանգ տարածքներ: 'Lenta.ru'-ի փոխանցմամբ, ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
ԱՐԱԲԿԻՐԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ԴԵՌ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ
ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՈՎ ՏԻԿՆԻԿՆԵՐ
ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ
ՔԱՆԴԱԿԻ ԿԵՆԴԱՆԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
ԱՐԱՄԵՆ, ՇԱԽՄԱՏԻ ԱՐՔԱՆԵՐԸ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ ԵՂԵԼ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 «Թանզիմաթի» հրատարակումը, որը Թուրքիայի քրիստոնեությանը շնորհում է խղճի ազատության սկզբունք և այլ քաղաքական իրավունքներ:
- 1930 Երևանում տեղի է ունենում կուսակցական ակտիվի հանրապետական նիստ, որտեղ Ս. Մ. Կիրովը զեկուցում է ներկուսակցական դրության մասին:
- 1945 ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի որոշումը արտասահմանյան հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին:
- 1988 Կիրովաբադի՝ հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

