
«ՇԱՏ ԷԼ ԼԱ՛Վ ԵՄ ԱՐԵԼ»
- Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը՝ 'ուժային' արվեստի ու կարծրատիպերը կոտրելու իր հաջողված փորձի մասին Հայաստանում կին քանդակագործներին մատների վրա կարելի է հաշվել: Պատճառն այն է, որ ոչ միայն ֆիզիկական ուժի առումով այս ոլորտում աշխատելը դժվար է, այլեւ մեզանում մի տեսակ տարաբաժանված են կանացի ու առնացի 'զբաղմունքները': Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը, սակայն, ում ցուցահանդեսը վերջերս բացվել էր 'ՀայԱրտում', կոտրել է բոլոր կարծրատիպերը ու, ինչպես ինքն է կատակով նշում՝ 'շատ էլ լավ եմ արել': Նա ասում է, որ քանդակագործ լինելն ու քար տաշելն այնքան դժվար ու բարդ չէ, որքան Հայաստանում մայր եւ կին լինելը. 'Էն մտայնությունը, որ կա կնոջ հանդեպ Հայաստանում, տարօրինակ է. երբ աղջիկ է ծնվում ու քանի դեռ փոքր է, ինքը հայրիկի արքայադուստրն է, հետո մեծանում- դառնում է մեկի նոքարը, վերջում՝ երբ շատ է մեծանում, դառնում է տան ամենագլխավորը, մեծ մամը ու ընտանիքում ամեն ինչ որոշողը: Նույնպիսի վերաբերմունք էլ ստեղծագործող կնոջ հանդեպ է': Այդ է պատճառը, որ Հ. Գալստյանը ժամանակին նույնիսկ տղամարդ քանդակագործի անունով է պատվեր ընդունել՝ տղամարդ արվեստագետներն ավելի լուրջ էին ընկալվում: Այժմ Հերիքնազ Գալստյանը ճանաչված քանդակագործ է՝ 40 եւ ավելի ցուցադրություններ, բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ եւ, ամենակարեւորը՝ ինքնատիպ ոճ: Ոմանց կարծիքով, նրա արվեստը նոր արխաիկա է, սակայն, հեղինակի բնորոշմամբ՝ ինքն էթնոմոդեռն ոճում է ստեղծագործում: 'Արխաիկ մշակույթն ինձ հոգեհարազատ լինելով, դարձել է այն հիմքը, որի վրա հենվում եմ, ստեղծում էթնոմոդեռն գործեր, որտեղ ազգայինն այնքան շատ է, որ անկախ նախասիրություններից, մարդn ինձ 'ներսով' է զգում',- ասում է զրուցակիցս: Հ. Գալստյանի ստեղծած քանդակները քայքայված մետաղից են, քարից, կաշվից, փայտից. նա տաշում է դրանք, համադրում իրար հետ: Հերիքնազը ակադեմիական կրթություն է ստացել, ասում է՝ կարող է հրաշալի դիմանկարներ անել կամ քանդակել այնպես, ինչպես շատերը, բայց նախընտրում է այլ կերպ ասելիքը տեղ հասցնել. 'Վերջին հաշվով, հազարավոր դիրքերից կինը քանդակվել է, ի՞նչ իմաստ ունի նույնը կրկնել': 'Առավոտի' հարցին, ինչո՞ւ է արխաիկ մշակույթին այդքան կապված, Հ. Գալստյանը պատասխանում է. 'Երկար ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այստեղ չկա մրցակցություն բնության հետ, որի դեպքում, միեւնույն է՝ մարդը կպարտվի... Կա երկխոսություն, ներդաշնակություն, ու դու մրցակցությունից դուրս ոլորտում ես': Քանդակագործն ասում է, որ որպես քաղաքացի՝ պարտադիր արձագանքում է այն ամենին, ինչ կատարվում է շուրջը, ուղղակի իր բողոքը քանդակի տեսք ունի: Օրինակ, թեկուզ էկոլոգիական ու բնապահպանական թեմաներով բողոք-աշխատանքները՝ ոչնչացված քարե օրացույցի մասին տագնապը, 'Մեր օրերի Լաոկոնը', ծառերի սպանդի դեմ ուղղված 'Հրովարտակը' եւ այլն: Լինելով էությամբ փխրուն եւ ազգային ավանդույթները հարգող անձնավորություն, Հերիքնազը լի է էնտուզիազմով, միշտ պատրաստ ինչ-որ բան փոխելու, նախաձեռնելու իր նմանների բռունցքվելը՝ հանուն ընդհանուր նպատակի եւ հօգուտ հանրության: Օրինակ, նման մտայնությունից դրդված, 1987 թվականի դեկտեմբերի 31-ին նա ավտոբուսով ցուցանմուշներ տարավ Ստեփանակերտ ու կազմակերպեց առաջին բարեգործական ցուցահանդեսը, իհարկե՝ հետագայում պատերազմական գործողությունների պատճառով շատ աշխատանքներ ոչնչացան, բայց մեկ է՝ Հերիքնազը գոհ է, որ կարողացավ այն տարիների համար լուսավոր մի բան անել: Ափսոսում է, որ ակտիվ արվեստագետ կանայք Հայաստանում քիչ են, ասում է՝ գուցե նրանից է, որ 'տղամարդիկ ավելի համերաշխ են, քան կանայք': - ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 20, 2009ՉԱՐԻՔԸ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է
'Կարծեմ՝ դեռեւս 18-րդ դարում Էդմունդ Բըրքն է ասել. 'Չարիքը ծաղկեցնողը մեկն է` լավ մարդկանց անգործությունը': Ուրեմն՝ մեզ մնում է միակամ, գործուն մասնակցությամբ եւ քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ ...ՆՐԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍ Է ՏՐՎԵԼ
Սերժ Սարգսյանին նկատի ունենալով՝ ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը երեկ յուրովի են մեկնաբանել ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԹԻԿՈՒՆՔԸ»
Ըստ էության՝ այսպես է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը բացատրում, թե ինչու վարչապետ Տիգրան Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական: - 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի ՀՀԿ-ական թեկնածուներից ...ԴԱՐՁՅԱԼ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՐԵՎԸ
Ինձ միշտ վախեցրել է բառարանի լռությունը, ինչպես վախեցել եմ մենակ մնալ անձրեւի հետ: Այնինչ, անձրեւն անվերջ շարունակվում է, ինչպես որ կեսգիշերներին ինձ հալածում են բառարանի լռության մեջ ապրող բառերը: Չգիտեմ, ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱՆ
ՀՀ ոստիկանությունը երեկ 'տաք հետքերով' ձերբակալել է նոյեմբերի 19-ին սպանված, 'Խոսրովի անտառ պետական արգելոց' ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ մեղադրվող անձին: Ոստիկանության ...«ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Վստահ է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը - Արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում կանգառային վիճակում է, եւ մեր հասարակության եւ քաղաքական դաշտի համար պարզ չի, թե ինչ է կատարվում ...ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԻՐԱՌԻ՞ ԽՐՈՒՇՉՈՎԻ ՓՈՐՁԸ
Պատգամավորները քննարկեցին պետբյուջեն ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը 2010-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ մեր երկրի տնտեսության վիճակի պատճառը այնքան էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ...ԳՆԱՃ ԿԱ, ՄԵՂԱՎՈՐԸ՝ ՉԿԱ
Թե ներկրողները եւ թե վերավաճառողները հավաստիացնում են, որ ապրանքների թանկացման մեղավորը իրենք չեն Վերջին շրջանում պարենային ու ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված գնաճի մեղավորները, ըստ մանրածախ ...«ԲՀԿ-Ի ԵՒ ՀՀԿ-Ի ՄԻՋԵՒ ՈՉ ՄԻ ՊԱՅԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի կարծիքով, իրենք առիթ չեն տվել, որ ԲՀԿ-ն մանդատները վայր դնի: 'Ես երբեւէ չեմ լսել, որ 'Բարգավաճ Հայաստան' կուսակցությունը որեւէ խնդրում տարաձայնություն ...«ՄՏԱԾՈՒՄ ԵՆՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ»
Մոտ 6 ամիս առաջ 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ը ներդրեց 'Լիցք' համակարգը, որի միջոցով բաժանորդները հնարավորություն ունեցան առանց լիցքավորման թղթե քարտ գնելու, մոտակա վաճառակետում կանխիկ վճարման միջոցով լիցքավորել իրենց ...ՇԻՆԱՐԱՐՆԵՐԸ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ
Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, կառավարության որոշմամբ, 'Նորաշեն' ընկերությանը կտրամադրվի $500 հազարի ...«ՇԻՐԱԿԸ ԿՐԻՄԻՆԱԼ ՉԷ, ԲԱՅՑ ԻՆՏՐԻԳԱՅԻՆ Է»
Կարծում է մարզի հոգեւոր թեմի առաջնորդը Մի քանի օրից կլրանա Շիրակի մարզի ամենահամարձակ ու սկզբունքային 'պաշտոնյայի'՝ հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պաշտոնավարման 10 տարին: Թեեւ անցած ...«ՃՈՅՏԸ» ԵՂԵԳՆՈՒՏՑԻՆԵՐԻՆ ՇՆԵՐՈՎ ԼԱՐՈՒՄ Է
Բնակիչները խոստանում են կտրուկ միջոցների դիմել, ջարդել ու փշրել ամեն ինչ, եթե կառավարությունն իրենց խնդրին լուծում չտա 'Թալեաթ փաշայի հետնորդնե՛ր, խուժաննե՛ր, ավազակնե՛ր',- երեկ կառավարության շենքի մոտ ...Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՏԱՆ ՄՈՒՏՔԸ
Չեն թույլատրում ճանապարհից օգտվել 1989թ. Ալեքսանդր Միրզոյանը ընտանիքով Բաքվից տեղափոխվել է Երեւան: Նա Առաքել Առաքելյանից գնել է Վարշավյան փողոցի 55/57 սեփական տունը: Գործարքը գրանցվել է Երեւանի 1-ին նոտարական ...ԵԴ ԴԻՄԵԼԸ ԴՅՈՒՐԻՆ ԳՈՐԾ ՉԷ
Ռուսալեզու ազգաբնակչության իրավունքների խախտումը՝ միջազգային դատարաններում Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ մերձբալթյան երկրներում բնակվող ռուսալեզու ազգաբնակչության իրավունքների խախտումը պետք է լուծվի ...12. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Միջնաբերդը արեւելքից: Եթե անհնար էր գտնել ու զրույցի նպատակով հանդիպել ավտովաճառքի հրապարակ-շուկաների տերերի հետ, ապա ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ զրուցելը, չնայած նրանց ծանրաբեռնվածությանը, ...ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵ՞Ս Է
Կամ այն մասին, թե ինչպես կարելի է պահպանել աթոռը՝ չփոխելով աշխատաոճը Մի կողմից՝ զարմանալի է, թե ինչու է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 'ջիպն' այդքան աղմուկ հանում՝ չէ՞ որ մեր գրեթե բոլոր նախարարներն էլ, եւ ...ՀԱՆԴՈՒՐԺԵՆՔ, ՈՐ ՀԱՆԴՈՒՐԺԵՆ
Անցորդներին նվիրեցին հանդուրժողականության բանալիները 'Մարդիկ համբերատարությունը միշտ շփոթում են հանդուրժողականության հետ, հանդուրժողականությունը երկխոսությունն է, խաղաղությունն ու համագործակցությունն ...«ԼՈՌՎԱ ՁՈՐԸ»՝ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Տեղի ունեցավ 'Լոռվա ձոր' հայրենակցական միության ժողովը, որի ժամանակ հաշվետվություն ներկայացվեց 2 տարվա ընթացքում կատարածի մասին: Ընդգծվեց, որ գործունեության առանցքում եղել են հայրենի եզերքը եւ այնտեղ ...«ՇԱՏ ԷԼ ԼԱ՛Վ ԵՄ ԱՐԵԼ»
Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը՝ 'ուժային' արվեստի ու կարծրատիպերը կոտրելու իր հաջողված փորձի մասին Հայաստանում կին քանդակագործներին մատների վրա կարելի է հաշվել: Պատճառն այն է, որ ոչ միայն ֆիզիկական ուժի ...ԿԱՌԼՍՈՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի գրքերի պատկերազարդող Իլոն Վիկլանդը Երեւանում է Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում (ԳԱԿ) կներկայացվեն շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենի գրքերի պատկերազարդող ...ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՒ ՀՈՒՇԵՐ
Օրերս Հայաստանի ազգային գրադարանում կայացավ Հրաչյա Սարիբեկյանի 'Հովհաննես Պետրոսյան' գրքի շնորհանդեսը: Այն սոսկ գիտական վերլուծություն չէ: Պատմում է հայ մեծ մատենագրի, խոշորագույն անհատականություններից ...«ՆՈՐ ԵՐՈՒՍԱՂԵՄՆԵՐԻ» ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում կայացել է առաջատար ռուսաստանցի եւ արտասահմանցի հետազոտողների 'Новые Иерусалимы, Иеротопия и икогр афиясаьсգնդнстранствых про' ժողովածուի շնորհանդեսը՝ Ալեքսեյ Լիդովի խմբագրությամբ: Այն ...ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՎԵԼ
Հաշմանդամները համոզված են, որ պայքարելով կարող են շատ բանի հասնել 'Փոքր հասակից կարատեի, ձյուդոյի եւ նման այլ մարզաձեւերի հաճախել եմ պարբերաբար: Սակայն ինձ հոգեհարազատը լողն է, այդ պատճառով հաշմանդամային ...ԱՆԱՆԴԸ ՉԻ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ ԱՐՈՆՅԱՆԻՆ
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի կայծակնային առաջնությունը, որին մասնակցեցին 22 ուժեղագույն գրոսմայստերներ Նրանցից յուրաքանչյուրը երեք օրվա ընթացքում շրջանաձեւ մրցակարգով խաղաց 41 պարտիա: Ամենից բարձր ...ԼՈՒՍԱՆԿԱՐՎԵԼ ՍԻՐԵԼԸ՝ ԻՆՔՆԱՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՇԱ՞Ն
Ըստ հոգեբանի՝ լուսանկարվել չսիրողները բարդույթներ ունեն Լուսանկարվել սիրում են շատերը: Բայց մարդիկ դա անում են տարբեր պատճառներով: Մեկը լուսանկարվում է պարզապես տվյալ պահը հավերժացնելու համար, մյուսը՝ ...ՓԼՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Էջմիածինը մեղադրում է Թբիլիսիին Ըստ վրացական աղբյուրների՝ նոյեմբերի լույս 18-ի գիշերը փլվել է Վրաստանի մայրաքաղաքի Աբո Թբիլելիի փողոցում գտնվող հայկական եկեղեցու մի պատը: Տուժել են հարակից որոշ տներ, ...ՈՉ ՄԻԱՅՆ ՈՌՈԳՈՒՄ
'Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան' ծրագրի հեղինակները առաջարկում են համատեղել գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը եւ ապահովել 5000 աշխատատեղ ու ՀՆԱ-ի տարեկան 100 միլիոն դոլար աճ: Հոկտեմբերի 10-ին տեղեկացրել ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒՄ
Հինգշաբթի Բրյուսելում Շվեդիայի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել Եվրամիության արտակարգ գագաթաժողովը, որի ընթացքում ԵՄ անդամ 27 պետությունները առաջին անգամ պետք է Եվրամիության նախագահ ընտրեն, նաեւ վերընտրեն ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԺԱՄԱՆԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱ
Երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա: Կիեւում նա հանդիպել է իր գործընկերոջ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ: 'Ինտերֆաքսի' մատուցմամբ, նախատեսվում է, որ ...ՔԱՐԶԱՅԸ ԵՐԴՎԵՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի է ունեցել գործող եւ վերընտրված նախագահ հռչակված Համիդ Քարզայի երդման արարողությունը, որին ներկա են եղել աշխարհի 42 երկրներից Քաբուլ ժամանած 800 բարձրաստիճան հյուրեր, ...ԷԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱԿՏ ԵՎ ԷԼԻ ԶՈՀԵՐ
Հինգշաբթի օրը Պակիստանի Փեշավար քաղաքում, դատարանի շենքի մոտ տեղի ունեցած հերթական ահաբեկչական ակտի արդյունքում զոհվել է 25 եւ վիրավորվել՝ 50 մարդ: Քաղաքային ոստիկանությունը չի բացառում, որ ռումբի պայթյունի ...ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿՀՎ-Ն ԳԱՂՏՆԻ ԲԱՆՏ ՈՒՆԻ
Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են միայն այս տարվա ամռանը: Ամերիկյան 'ABC' հեռուստաընկերության՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցներից ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանը Եվրամիությանը տեղեկացրել է, որ կարող է փոխել իր որոշումը եւ գազի մատակարարումը ուղղել ասիական շուկային՝ հրաժարվելով կասպյան տարածաշրջանում Բրյուսելի էներգետիկ գլխավոր դաշնակցի իր դերից: 'Այնտեղ՝ ...SMS-ՆԵՐ՝ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ, ԿՈՎԵՐ՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ
'Ձեզ էլ, մեզ էլ հայտնի է այն պատճառը, որ մեր նախարարը հրաժարական է տվել իր առողջական խնդիրների պատճառով: Այլ բան ասել չեմ կարող',- երեկ այսպես պատասխանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա ...ՔՆՆԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրգործ՝ խոշոր չափերի կաշառք ստանալու փաստի առթիվ: Ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ ...ՎԿԱՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԷԻՆ
Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան էին ներկայացել 'Հայկական ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով Արմավիրի մարզի ոստիկանները: Վկա ոստիկանները իրարամերժ ցուցմունքներ ...ՊԱՇՏՊԱՆԸ ՀԻՎԱՆԴ ԷՐ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի պետական պահպանության ծառայության 5-րդ վաշտի ...ԱՀԱԶԱՆԳ
ՀՀ ԱԳ նախարարության ոստիկանության հերթապահից ահազանգ է ստացվել, որ Կառավարության թիվ 2 շենքում էլեկտրական մալուխներ են այրվում: Այրվել էին 1-ին եւ 2-րդ հարկերի միջանկյալ հատվածում 5 մ մալուխներ: -ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺ
Կոտայքի մարզի դատախազ Գրիշա Միքայելյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազ: Արարատի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանը նշանակվել է գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների ...ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԴԵՄ
Պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Լյովա Բիկիջյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ըստ նախաքննության ձեռք բերած ապացույցների, տնօրենը 2005-ից 2009թթ. ...ՇԻՐԱԶԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում օրերս կազմակերպված ցերեկույթը նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին: Վարում էր բուհի բանասիրական ֆակուլտետի դեկան Ալբերտ Պողոսյանը: Ցերեկույթը ...'ՀԱՏԻՍԻ' ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Երեկ բասկետբոլի 'Հատիս' կանանց թիմը 'Միկա' մարզադահլիճում 103։99 հաշվով հաղթեց Ռուսաստանի 'Չեւակատա'-ին։ Սա 'Հատիսի' առաջին հաղթանակն էր Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարում։ ...
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՈՎ ՏԻԿՆԻԿՆԵՐ
Կամ ժողովրդական վարպետ Նարինե Մխիթարյանի մտահոգությունները Տիկնիկագործությունը, որ առաջներում առավելաբար իբրեւ արհեստ էր հայտնի, այսօր արդեն արվեստի ինքնատիպ դրսեւորում է: Ցավով պիտի փաստել, որ այն մեր ...ՍԻՐԱՀԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԵՐԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱ՞Կ
Գիտնականները գտնում են, որ սերը 4 տարուց ավելի չի տեւում: Ավելին, դա ինչ-որ տեսակի 'խանգարվածություն է': Գիտնական Խեորխինա Մոնտեմայոր Ֆլորեսը գտնում է, որ շատ կարեւոր է տարաբաժանել սերը համակրանքից: Սիրահարվածության ...ՀԱՐՈ՞ՒՍՏ, ԹԵ՞ ԱՂՔԱՏ
Ասում են, որ հարստությունն ու աղքատությունը ոչ այնքան նյութական, որքան հոգեւոր կատեգորիաներ են: Հոգեբանության մեջ տեսություն կա, ըստ որի, մարդիկ իրենց կառուցվածքով բաժանվում են հարուստների եւ աղքատների: ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 20
ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
ԱՐԱԲԿԻՐԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ԴԵՌ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ
ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԶՈՎ ՏԻԿՆԻԿՆԵՐ
ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ
ՔԱՆԴԱԿԻ ԿԵՆԴԱՆԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵ՞Ս Է
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1740 Ծնվեց անվանի գիտնական Ստեփանոս Ադոնցը: (Վախճ. 1824 թ.):
- 1854 Ծավալվեց Եզդանշիրի ապստամբությունը՝ ուղղված սուլթանական բռնապետության դեմ:
- 1903 Ծնվեց դերասան Գուրգեն Գաբրիելյանը:
- 1923 Երևանում բացվում է նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան ինքնալիկվիդացիոն համագումարը:
- 1944 Հիմնադրվում է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ):
- 1991 Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս, ԼՂՀ-ի երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

