
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
- Այս համակարգի իրականացման շատ շերտեր դեռ խմորումների փուլում են Ներառական կրթության կազմակերպման ծրագիր Հայաստանում սկսել է իրականացվել 2005-ից: Ներկայումս ՀՀ-ում գործող 49 հանրակրթական դպրոց իրականացնում է ներառական կրթություն: 2015-ին դրանց թիվը կհասնի 150-ի: Կրթության կազմակերպման այս ձեւը ներդրվեց հասարակության մեջ մի շարք կարծրատիպերի կոտրման ճանապարհով, մյուս կողմից՝ գտնվեցին մարդիկ, որոնք դեռ խմորումների փուլում գտնվող գործընթացում, առիթից օգտվելով, գնացին որոշ խախտումների: Ֆինանսական միջոցների, համապատասխան պայմանների բացակայություն պատճառաբանության անվան տակ մի շարք ուսումնական հաստատություններում ներառական կրթություն իրականացվեց ոչ պատշաճ մակարդակով, հաճախ այն երեխաները, որոնք առողջական խնդիրներով պայմանավորված ունեին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, կարծես դարձան մի շարք մարդկանց ձեռքին խաղալիք: Կամ հակառակը, կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը չարաշահվեց՝ այդ անվան տակ լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար: Ներառական կրթության գործընթացը սկսում է երեխայի գնահատումից: Մինչեւ 2007-ի սեպտեմբերը՝ Բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի (ԲՀՄ) ստեղծումը, որոշ առողջական խնդիրներ ունեցող երեխայի վկայագրումն իրականացնում էին երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնները՝ երեխայի էպիկրիզի հիման վրա, առանց անգամ երեխային տեսնելու: Բայց ԲՀՄ կենտրոնի հիմնադրումից հետո ծնողի ցանկությամբ երեխան կարող է գնահատվել, ստանալ կամ չստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի եզրակացություն, այնուհետեւ վկայագիր ստանալ մարզային համապատասխան կենտրոնից: Քանի որ կենտրոնը ստեղծվեց ներառական կրթության ներդրումից հետո, ապա մինչ այդ ներառական կրթության ծրագիր մտած երեխաները չգնահատվեցին: Կենտրոնը նախատեսում է գնահատել 2006-07-ին ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներին: Մինչ այժմ գնահատվել է 4196 երեխա, որից 616-ը չի ստացել կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի եզրակացություն: Քանի որ հայ հասարակության մեջ դեռ ներառման գաղափարը լիովին չի մտել, շատ ծնողներ, պարզապես թաքցնելով իրենց երեխայի կարիքը, խուսափում են գնահատումից եւ բժշկի էպիկրիզի հիման վրա երեխային տանում են դպրոց՝ ներառելու, այդպես էլ չիմանալով՝ արդյոք իր երեխան կարիք ունի այդ ներառման, թե ոչ: ԲՀՄ կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանի կարծիքով՝ այդտեղ օրենքի թերացում չկա, քանի որ դա իրոք ծնողի իրավունքն է. 'Իհարկե, գուցե որոշ ծնողների ձեռնտու է, որ երեխան դպրոցում անվճար ստանա լրացուցիչ պարապմունքներ, սնունդ, տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաներն են ստանում: Բայց եթե այդպիսի ծնողին դպրոցում հասցնեն այն գիտակցության, որ հասկանա եւ ընդունի, որ իր երեխան հաղթահարել է խնդիրը, չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ պետք է դուրս մնա ներառումից, ապա ծնողների բողոքի ալիք չի բարձրանա': Բայց դա երբեմն ձեռնտու է դպրոցներին, քանի որ հայտնի է, որ ներառական կրթություն ստացող երեխայի համար պետությունը տրամադրում է մոտ 200 հազար դրամ ավելի, քան մյուս աշակերտների դեպքում: Դա է պատճառը, որ խոսակցություններ կան, թե գնահատման կենտրոնը երբեմն գնում է գործարքների: Այս մասին Վ. Կատինյանն ասաց. 'Որեւէ մեկը չի կարող ասել, որ կրթության առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող մի երեխա մտել է ներառվող երեխաների ցանկը: Եվ հետո՝ մեր մենտալիտետից ելնելով, ծնողը թույլ չի տա, որ իր երեխան պիտակավորվի որպես ներառված երեխա, անկախ նրանից՝ դա ֆինանսապես ձեռնտո՞ւ է, թե՝ ոչ': Ներառական կրթության իրականացման գործընթացը ուշադրության է արժանացել նաեւ ԿԳՆ կրթության պետական տեսչության կողմից: Վերջին ուսումնասիրությունները ներառական կրթություն իրականացնող Երեւանի եւ մարզերի 17 ուսումնական հաստատություններում բացահայտել են մի շարք խախտումներ: 'Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մասին' զեկույցից պարզ է դառնում, որ այդ խախտումները կապված են կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի (ԲՀՄ) գնահատման եւ վկայագրման, նրանց համար անհատական ուսումնական պլանների կազմման հետ: Որոշ դպրոցներում ներառական կրթություն ստացող աշակերտների ֆինանսավորման համար հիմք է հանդիսացել ոչ թե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթական կարիքի վերաբերյալ վկայագրերի թիվը, այլ, ըստ դպրոցի տնօրենների բանավոր բացատրության, իրենց իսկ դիտարկումների արդյունքում ստացված ընդհանուր թիվը (որոշ դեպքերում որպես հիմք ծառայել է բժշկական տեղեկանքը): Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մի մասը գնահատված չէ ԲՀՄ կենտրոնի կողմից, կամ ԲՀՄ եզրակացության առկայության դեպքում՝ վկայագրված չէ: Որոշ դպրոցներում սահմանված չէ բազմամասնագիտական խմբի համակազմը: Ներառական կրթություն իրականացնող դեռեւս ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք ապահովված համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներով՝ հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, հոգեբան: Հատուկ մանկավարժի պարտականությունները հաճախ իրականացնում են միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչը, հոգեբան մանկավարժը, միջին մասնագիտական կրթությամբ դաստիարակը (նախադպրոցական հիմնարկներում): Լոգոպեդի պարտականությունները հաճախ իրականացնում են նախադպրոցական կրթության մեթոդիստը կամ բազմամասնագիտական համակազմում լոգոպեդ ընդգրկված չէ, չնայած որոշ դպրոցներում ներառված են խոսքի խանգարումով երեխաներ: Հոգեբանի պարտականությունները հաճախ իրականացնում են լոգոպեդը, նախադպրոցական կրթության մանկավարժը, կամ սոցիալական մանկավարժի պարտականություններն իրականացնում են եւ՛ սոցիոլոգները, եւ՛ ուսուցիչները, եւ՛ հոգեբանները: Մինչդեռ ԿԳՆ հատուկ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի փոխանցմամբ՝ հատուկ մանկավարժը կարող է իրականացնել լոգոպեդի գոծառույթները, հոգեբանը՝ սոցիալական մանկավարժի, բայց ոչ երբեք լոգոպեդի: Հիմնախնդիր է նաեւ անձնական ուսումնական պլանների (ԱՈՒՊ) կազմումը: Ըստ օրենքի՝ ներառական կրթություն ստացող յուրաքանչյուր երեխայի համար պիտի կազմվի անհատական պլան: Օրինակ՝ թիվ 114 դպրոցում, որտեղ ներառական կրթություն է ստանում 27 երեխա, եւս կան այդպիսի խնդիրներ: Տնօրեն Ռուզաննա Կոստանյանն այս մասին ասաց. 'ԱՈՒՊ-ներում ուղղակի բաներ կային, որ լրացված չէին, դա բացթողում էր, որն արդեն ուղղվել է': Տեսչության ուսումնասիրության արդյունքում պարզ էր դարձել, որ որոշ երեխաներ ներառվել էին առանց վկայագրերի: Այս առիթով էլ Ռ. Կոստանյանն ասաց. 'Վկայագրերը գտնվում էին քաղաքապետարանում, ուսումնասիրությունների ընթացքում, դեռ գործընթացն ավարտված չէր: Բայց այժմ բոլոր երեխաներն ունեն վկայագրեր': Թիվ 114 դպրոցը չունի թեքահարթակներ: Տնօրենի խոսքով՝ իրենք հենաշարժողական համակարգի խանգարումներ ունեցող աշակերտ չունեն, ունենալու դեպքում հարցը կլուծվի: Թիվ 21 դպրոցում էլ երկու երեխա՝ ծնողի ցանկությամբ, ստանում է տնային ուսուցում: Տնօրեն Վաչագան Սարգսյանի խոսքով. 'Մինչեւ դպրոց մտնելը թեքահարթակ կառուցված է, բայց հարկաբաժիններ տանող թեքահարթակներ չունենք եւ դա հազիվ թե լինի, քանի որ աստիճանավանդակի լայնությունը հնարավորություն չի տալիս: Հետեւաբար ներառական կրթություն պետք է կազմակերպվի այն դպրոցներում, որոնց ուսումնական պարապմունքները հնարավոր է անցկացնել 1-ին հարկում: Մեզ մոտ ուսումնական պարապմունքների իրականացումը սկսում է 2-րդ հարկից, ուղղակի հարցը ժամանակավորապես լուծված է այնքանով, որ մենք դեռ չունենք տեղաշարժվելու բարդություններ ունեցող երեխաներ': Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցում ներառական կրթություն է ստանում 40 աշակերտ, որոնց շարքում կան հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաներ: Բայց այս դպրոցը եւս չունի թեքահարթակ: Տնօրեն Մանյակ Ազիզյանը 'Առավոտի' հետ զրույցում ասաց. '4-րդ եռամսյակում տնտեսած գումարների հաշվին պիտի կառուցենք թեքահարթակներ': Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում ներառական կրթություն է ստանում 48 երեխա: Դպրոցն առաջիններից է, որտեղ ներդրվել է ներառական կրթություն: Տնօրեն Սուսաննա Սարգսյանը նկատեց. 'Ներառական կրթություն ստացող բոլոր երեխաներն էլ ունեն վկայագրեր: Վկայագրված են նույնիսկ այս տարի ընդունվածները: Սայլակով մի երեխա կա, որին ծնողը չի ուզում դպրոց բերել, բայց ամեն ինչ անում ենք նրան եւս ներառելու համար: Տեսչությանը հետաքրքրում էր՝ բուժական ֆիզկուլտուրա ունե՞նք, թե՝ ոչ: Ոչ մի դպրոց չունի բուժական ֆիզկուլտուրա. դա մասնագետներ, պայմաններ եւ հատուկ սարքավորումներ է պահանջում: Բայց ստիպում ենք պոլիկլինիկայի բժիշկը գա եւ ուսումնասիրի ծնողների բերած էպիկրիզները եւ ուղղորդի՝ երեխան իրավունք ունի՞ ֆիզկուլտուրա անելու, թե՝ ոչ: Իսկ բժշկական ծառայություններ չի կարող մատուցել ոչ մի դպրոց, մենք բժշկական հիմնարկ չենք': - ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 19, 2009ԹՈՒՐՔԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
'Առավոտի' հետ բացառիկ զրույցում պատասխանելով հարցին՝ երկրի նախաձեռնողական քաղաքականությունը՝ ողջամիտ ժամկետների մասով, ե՞րբ կդրսեւորվի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. 'Հայաստանի նախաձեռնողական ...ԿՈՆԳՐԵՍՈՒՄ՝ «ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ»
Շահեն Պետրոսյանը Վահան Շիրխանյանին համարում է 'պատեհապաշտ' Արդեն տեւական ժամանակ լոյալություն դրսեւորելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, պասիվ քաղաքական կեցվածքով համակիրներին անընդհատ ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ՈՐՈՇՈՂԸ՝ ՆԵՐԵ՞Լ, ԹԵ՞ ՉՆԵՐԵԼ
'Հանրապետություն' կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի բացառում, որ ժողովուրդը կարող է եւ ներել Սերժ Սարգսյանին: - Հայաստանյան քաղաքական դաշտում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔ
Հանրապետական դարձած վարչապետի խոսքը երեկ վերջապես ընկալվեց որպես քաղաքական այրի խոսք, իսկ կուսակցական գործընկերները սովորականից ավելի ջերմ էին սեղմում վարչապետի ձեռքը: Մինչեւ երեկ եւս վարչապետ Տիգրան ...ՀՄԱՅԱԿԸ ԿՏԱ ԻՐ ԿՅԱՆՔԸ
Հիմա էլ նա Արա Սիմոնյանին է 'իշխանության դրածո' անվանում 'Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն չլինել ինչ-ինչ հարցերում, բայց ես պատրաստ եմ ոչ միայն իմ մանդատը, այլեւ իմ կյանքը զոհաբերել, որ նա հավասար ...ԻՆՉՈ՞Ւ ԴԱՐՁԱՎ ՀՀԿ-ԱԿԱՆ
'Մեր տվյալներով՝ վարչապետը պետք է դառնար կամ ՄԻԱԿ-ի, կամ Արմենականների նախագահը։ Չստացվեց, կամ միտքը հնացավ, եւ արդեն անիմաստ էր մնալ անկուսակցական',- '7or.am'-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ ...ՄԵԿ ՏԱՐՈՒՄ 15 ԷՋ ԳՐԵՑԻՆ
Եվ հեռարձակման թվային համակարգին անցման այդ 15 էջանոց հայեցակարգի զգալի մասը մասնագետների համար հանրահայտ փաստեր են: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում նոյեմբերի 12-ից, այսինքն՝ այն օրվանից, ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞...
Ո՞ւմ նկատի ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վարչապետի ելույթի եւ, մասնավորապես, սոցիալական արդարության եւ օրենքի առջեւ բոլորի հավասար լինելու պնդումների մասին 'Առավոտը' հարցրեց ԱԺ պատգամավորների կարծիքը: ...ՓՄՁ-Ի ՎԱՐԿԵՐԸ ՄՆԱՑԻՆ «ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ»
Գումար չլինելու պատճառով Շիրակի մարզի գործարարների համար նախատեսված արտոնյալ վարկերն այդպես էլ տեղ չեն հասնում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կարելի է ասել, արդեն մեղմացել է, սակայն մեր կառավարության ...ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԱՂՄԿՈՒՄ «ՕՐԱՆԺԸ»
'Բարեւ, 'Օրանժը' Հայաստանում կլինի նոյեմբերի 5-ին': Շուրջ 1 ամիս անընդմեջ տարբեր հեռուստաալիքներով այսպես աղմկում էր Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատորը: Իսկ այն հայտարարությունը, թե 'Օրանժի' բաժանորդ ...«ՎԻՎԱՍԵԼԸ» ԿԸՆՁԵՌԻ ԼԱՅՆԱՇԵՐՏ ՑԱՆՑԻ ՄՈՒՏՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
'ՎիվաՍել-ՄՏՍ' եւ 'GNC-Alfa' ընկերությունները երեկ ստորագրել են օպտիկամանրաթելային գծերի ձեռքբերման պայմանագիր, որի արդյունքում 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ը հնարավորություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային ...ՀԱՐԿԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է 'Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի'՝ սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները: Համաձայն հրապարակման, իրացումից հասույթի ցուցանիշը 2009-ի սեպտեմբերին ...-
ԿՄՏԱԾԵՆ ՄԻՆՉԵՎ ՄԵՌՆԵԼԸ
'Նաիրիտի' դեպքից հետո կառավարությունը որոշել է ուշադրություն դարձնել վտանգավոր արտադրական օբյեկտների, գազալցակայանների ու վերելակների 'տեխզննմանը': Վերջին տարիներին տեխնիկական տարբեր խնդիրների պատճառով ...ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ՉԷՐ, ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԷՐ
'Առավոտում' տպագրված 'Խաղահրապարակը ավերել է, որ խանութ կառուցի' (12.11.09թ.) հոդվածի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից օրերս պարզաբանեցին, որ Վարդաշեն վարչական տարածքի Գ. Մահարու փողոցի 39/1 հասցեում ...«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՆՈՐ ԴԵՊՔԵՐ
Երեկ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը 'Առավոտին' հայտնեց, որ 'Նորք' ինֆեկցիոն հիվանդանոցում հետազոտվում է եւս 6 քաղաքացի: Նրա կարծիքով, այս քաղաքացիների մոտ 'խոզի գրիպի' կասկածները կհաստատվեն: ...ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: ԲՀԿ-ական արդեն նախկին նախարարը, պարզվում է, գործից գլուխ չէր հանում: Թեեւ, երեկ ԱԺ-ում նա հայտարարեց, որ ...ՀՈՎՏԱՇԱՏԻ ԱՂԲԱՆՈՑԸ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում մի մեծ աղբանոց է գոյացել: Հովտաշատցիներն իրենց կենցաղային աղբը թափում են գյուղի սկզբնամասի ճանապարհին: Եվ քանի որ, հովտաշատցիների հավաստմամբ, աղբահանություն ամիսը մեկ ...ԱՄԵՆԱՇԱՏ ԵԿԱՄՈՒՏԸ ՆԱԽԱՐԱՐ ՔՈՒՇԿՅԱՆՆ Է ՈՒՆԵՑԵԼ
Նախարարներին 'փոխկապակցված անձանց' եկամուտներն ու ինչքը հաշվառված չէ 2009թ. հոկտեմբերին 'Ինֆորմացիայի ազատության կենտրոնը' ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ նախարարների 2008թ. գույքի եւ եկամուտների ...ԱՐԱԲԿԻՐԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ԴԵՌ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
Այս տարվա մարտի 25-ին կանչով Արաբկիրի զինկոմիսարիատ է ներկայանում շրջանավարտ Մհեր Մկրտչյանը: Նախնական բժշկական հետազոտության արդյունքում զինակոչիկի մոտ հայտնաբերվում է ողնաշարի գոտկային հատվածի սկոլիոզ: ...ԸՆԴԴԵՄ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում սկսվեց ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող 'Հայկական ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը: Պատասխանողը ՀՀ ոստիկանությունն ...ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆ
Մարիամ Սուխուդյանի փաստաբան Նոնա Գալստյանի տեղեկացմամբ, իր պաշտպանյալի գործն ուղարկվել է լրացուցիչ քննության: Իսկ իրավապահ մարմինները բավարարել են իր երկու միջնորդությունները: Խոսքը աուդիո եւ տեսաձայնագրությունները ...ՊԱՏԱՀԱՐ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում, 'ՎԱԶ-21015' մակնիշի 11 ՍՍ 905 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է 'ԿամԱԶ-5511' մակնիշի 21 ՕՕ 495 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ՝ Արագածոտնի ...ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ ԿՅԱՆՔԸ
'Դինո գոլդ մայնինգ քամփնի' ընկերությունը անտեսե՞լ է դատարանի որոշումը Երեկվա 'Առավոտում' տեղեկացրել ենք, որ Կապանում գործող 'Դինո գոլդ մայնինգ քամփնի' ՓԲ ընկերության Շահումյանի ստորգետնյա հանքի հարավային ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ
Երեւանի պետական համալսարանի Հայագիտության կենտրոնի գիտաշխատող Քեյթ Գունդակչյանը արդեն 9 տարի է՝ ինչ պարբերաբար այցելում է Թուրքիա, վերջին այցը անցած տարվա օգոստոսին է եղել, իսկ երեկ 'Արմատ' ակումբում ...ՂԱՐԱԲԱՂԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ, ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ ՉՀԱՋՈՂԵՑ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին տաղավարով նոյեմբերի 9-12-ը մասնակցել է Լոնդոնում անցկացված WTM (World Travel Market) միջազգային տուրիստական ցուցահանդեսին: Ստեփանակերտում խոսելով այս մասին՝ ...1 ՄԻԼԻԱՐԴ ՎՃԱՐՎԵԼ Է, 750 ՄԻԼԻՈՆ՝ ՆԵՐՎԵԼ
Հուլիսի 22-ի՝ 'Սկսել են արտոնություններից օգտվել', իսկ սեպտեմբերի 16-ի՝ 'Արտոնյալների' քանակն աճում է' հրապարակումներով, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության տրամադրած տվյալների վրա, տեղեկացրել ...ՄԵՂՔ ԳՈՐԾՈՂԸ ԴԵՌ ԱՆՈՐՈՇ Է
Փաստարկված քննադատություն՝ ԱԺ հանձնաժողովին 'Մարտի 1-ի' իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործողությունների բնույթը կանխատեսվել էր վաղօրոք՝ գործելու էին իշխանությունների դիրքերից: ...ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հարգելի տիկին Իսրայելյան, երկար մտածելուց հետո որոշեցի արձագանքել: Մասամբ կիսելով ՀՌԱՀ թափուր պաշտոնի համար ԱԺ կազմակերպած մրցույթի առիթով Ձեր մտավախությունը ('Չառաջադրվեցին մարդիկ, ովքեր կփոխեին ՀՌԱՀ-ը', ...ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
Այս համակարգի իրականացման շատ շերտեր դեռ խմորումների փուլում են Ներառական կրթության կազմակերպման ծրագիր Հայաստանում սկսել է իրականացվել 2005-ից: Ներկայումս ՀՀ-ում գործող 49 հանրակրթական դպրոց իրականացնում ...ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց ԳԹԿ-ի կազմակերպած 'Պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ աշակերտների առաջադիմության ընթացիկ արտաքին գնահատման հիմնախնդիրները' խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ...ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՀԱՐՎԵԼ ԵՆ ԱՆԱՐԽԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
Նոյեմբերի 17-ին Հունաստանը նշել է 1973թ. 'սեւ գնդապետների' խունտայի կողմից ուսանողների ապստամբությունը ճնշելու հերթական տարելիցը, որի առնչությամբ կազմակերպված ցույցերին մասնակցել է մինչեւ 10 հազար մարդ: ...ԻՐԱՆՈՒՄ ՀԻՆԳ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
Իրանում մահապատժի է ենթարկվել հունիսին կայացած նախագահական ընտրություններին հաջորդած՝ քաղաքի զանգվածային ակցիաներին մասնակցած 5 անձ: 'CNN'-ի փոխանցմամբ, իրանական դատարանները ամբաստանվողներին մեղադրել ...ԿԱԶԱԿՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Ղրիմի 'Ուկրաինական կազակներ' կազմակերպության ատամանները երեկ որոշում են ընդունել Ուկրաինայում սպասվող նախագահական ընտրություններում պաշտպանել վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը: 'Lenta.ru'-ի մատուցմամբ, ...ՀԱԿԵՐՆԵՐԸ «ՆՇԵԼ» ԵՆ ԼԱՏՎԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Երեկ՝ Լատվիայի անկախության օրը (91 տարի առաջ Լատվիայի Հանրապետությունը անկախություն էր հռչակել), կոտրվել է երկրի նախագահ Վալդիս Զատլերսի կայքէջը: 'Lenta.ru'-ի մատուցմամբ, հակերները կայքէջում տեղադրել ...ԲԵԼԱՌՈՒՍԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻ, ՑԽԻՆՎԱԼ ԵՎ ՍՈՒԽՈՒՄ
Բելառուսի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երեկ ժամանել են Վրաստան, Աբխազիա եւ Հարավային Օսեթիա՝ այդ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Այցը նախատեսված էր ավելի քան մեկ ամիս ...ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին կոչ է արել վերանայել առաջիկա ընտրություններին չմասնակցելու մասին որոշումը: Աբբասի հետ տեղի ունեցած հանդիպումից ...ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ
Էստրադային երգի նորարար Ամիրխանյանը Երեկ 'Արամ Խաչատրյան' համերգասրահում նշվեց ճանաչված կոմպոզիտոր, քաղաքական գործիչ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 70-ամյակը: 1960-ականներին իր մեղեդային եւ ուրույն կառուցվածքով, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՈՉԻՆՉ ՉԳԻՏԵՆՔ»
'Արաքսի ձախ ափին' հայ-թուրքական համատեղ ֆիլմի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց թուրք-հայկական գործարարական զարգացման խորհրդի համանախագահ Սերդար Դինլերը: 'Մենք Հայաստանի մասին ոչինչ չգիտենք, մեզ ժամանակ ...ՄՐՑՈՒՅԹԸ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ Է ԼԻՆԵԼՈՒ
Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի ղեկավարությամբ հայտարարել է էստրադային երգի երիտասարդ կատարողների մրցույթ: 'Առավոտի' հետ զրույցում մրցույթի համակարգող Արմինա Դարբինյանն ...ՆՈՐ ՖԻԼՄ՝ «ՔԱՆՈՆ»
Նոյեմբերի 23-ին 'Առնո Բաբաջանյան' համերգասրահում կկայանա 'Հայ հնագույն նվագարաններ' ֆիլմաշարի շրջանակներում նկարահանված հերթական՝ 'Քանոն' ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը եւ պրոդյուսերը 'ՀայԱրտ' մշակութային ...«ԲԱՄԲԻՌՆ» ՈՒ «ՖՈՏՈՍԸ»՝ ՆՈՒՅՆ ՀԱՄԵՐԳՈՒՄ
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գերմանիայի շաբաթները մոտենում են ավարտին։ Ամբողջ Հայաստանում ...ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ՎԻԿՆ ՈՒ ՍՅՈՒԶԻՆ
Մեր անվանի մարզիկները լրատվամիջոցների ուշադրությանն արժանանում են միայն իրենց հերթական պատասխանատու մրցելույթի նախօրեին, իսկ լավագույն դեպքում՝ դրանից մի քանի օր առաջ: Բացառություն չեն նաեւ պրոֆեսիոնալ ...ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՆ ՈՐՈՇ ԲՈՒՀԵՐԻ ՊԵՏՔ ՉԷ
Արվեստի բուհերում ֆիզկուլտուրա առարկան երկրորդական է, որոշ բուհերում էլ փակվում են ֆիզիկական դաստիարակության ամբիոններ: Հին հույները կարծում էին, որ բանահյուսությունը զարգացնում է միտքը, երաժշտությունը՝ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃԵՑԻՆ
'Մենք չունենք թատերագիտական դպրոց: Թատերագիտությամբ ով ասես զբաղվում է՝ բանասեր, չստացված ռեժիսոր, չստացված դերասան, եւ բոլորին թվում է՝ այդ դաշտը խոպան է, ու իրենք այդ բնագավառում գիտակներ են: Եթե թատերագետները ...«ԱՇՆԱՆԱՅԻՆ ՊՈԵԶԻԱՆ»՝ ԶՈՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 12-ին Ստեփան Զորյանի՝ Վանաձորում գտնվող տուն-թանգարանում կազմակերպվել էր 'Աշուն է, անձրեւ...' միջոցառում՝ Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի ու տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԵՌՈՒՄ Է
Բայց ակումբային բիզնես չկա Վաղը ակումբային կյանքի սիրահարների համար վերջապես պարզ կդառնան 'Գեոմետրիա Արմենիա' ընկերության նախաձեռնած 'Geometria Awards 2009' ակումբային մրցանակաբաշխության հաղթող ակումբների ...ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիկացի հոգեւորական Դերըլ Բեսթը հրշեջ մեքենան վերածել է հարսանեկան մատուռի: Անիվների վրա գտնվող մատուռը եկեղեցու սպասավորը կոչել է իր ազգանվամբ՝ ոչ թե իր անունը հավերժացնելու համար, այլ, որ 'Best' թարգմանաբար ...ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍ՝ ԸՆԴԴԵՄ ՄՈՐՄՈՆՆԵՐԻ
Բազմակնությունը խրախուսող կրոնական աղանդի 12 անդամներ կանգնել են ամերիկյան դատարանի առաջ: Դատական քննությունը վերաբերում է աղանդի անդամների ծնողական իրավունքների պահպանմանը: Կես տարի առաջ ոստիկանները ...ՄՈՒԳ ՇՈԿՈԼԱԴԸ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է ԿՆՃԻՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ
Վերջին հետազոտությունների համաձայն՝ մուգ շոկոլադի ամենօրյա օգտագործումը կանխարգելում է կնճիռների առաջացումը: Ինչպես պնդում են Մեծ Բրիտանիայի 'European Dermatology London' մասնավոր դերմատոլոգիական կլինիկայի ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 19
ԽՈՅ (21.03-20.04)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՈՐԾԻ՞Ք
ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
ԱՐԱԲԿԻՐԻ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԸ ԴԵՌ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է
ԽԱՉՔԱՐ ԵՎ ԾԱՌԱՏՈՒՆԿ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ՔԱՆԴԱԿԻ ԿԵՆԴԱՆԻ ՏՐՈՓՅՈՒՆԸ
ԱՆՋՆՋԵԼԻ ՀԵՏՔ, ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎԱՍՏԱԿ
ԳՆԱՑՈՂՆԵՐ ԿԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐ՝ ՈՉ
ԲՈՀԸ, ՄԱՖԻԱՆ ԵՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՓԱՅԼՈՂ ՕՐԵՆՔԸ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1853 Բաշ-Քադըկլարի ճակատամարտը:
- 1903 Մահացավ պատմաբան Մատաթիա (Անտոն) Գարագաշյանը: (Ծնվ. 1818 թ.-ին):
- 1918 Կ. Պոլսում վախճանվեց հասարակական-քաղաքական գործիչ, բանասեր, պատմաբան, Պոլսի հայոց պատրիարք Մաղաքիա Օրմանյանը: (Ծնվ. 1841թ.-ին):
- 1936 Բացվում է ՀԽՍՀ խորհուրդների IX արտակարգ համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

