
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԾ ՍՊՈՐՏՈՒՄ
'Նա, ով չի կարող հաղթահարել մելանխոլիան եւ սպանում է իրեն այսօր, կցանկանար ապրել, եթե սպասելու համբերություն ունենար': ՎՈԼՏԵՐ Հոգեվերլուծական դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը ժամանակին ներմուծեց 'մահվան բնազդ' եզրույթը. այլ կերպ մեծ գիտնականը չէր կարողանում բացատրել բազմաթիվ երեւույթներ, որ ի վիճակի է կատարել իր հետ մարդ արարածը: Ըստ հոգեբանների, բոլոր ինքնասպանությունների հիմքում՝ անգիտակցականի մակարդակով, ընկած է երեք փոխկապակցված պատճառ. վրեժ, ատելություն (սպանելու ցանկություն), դեպրեսիա (մահանալու ցանկություն) եւ մեղքի զգացում (սպանված լինելու ցանկություն)... Սոցիոլոգներն էլ կարծում են, որ սուիցիդն անմիջականորեն կապված է անձի սոցիալական ինտեգրացիայի աստիճանի հետ: Նոյեմբերի 15-ին գերմանական ֆուտբոլն իր հիմնը դարձած 'You’ll never walk alone' երգի ուղեկցությամբ հրաժեշտ տվեց հավաքականի դարպասապահ Ռոբերտ Էնկեին, որը մի քանի օր առաջ նետվել էր գնացքի անիվների տակ ու մահացել: Պատահարի հաջորդ օրն արդեն ոստիկանությունը հաստատեց մարզիկի ինքնասպանության վարկածը, հրապարակվեց նրա վերջին՝ հրաժեշտի նամակը, ուղղված ընտանիքին եւ իր հետ աշխատող բժիշկներին: Էնկեն նրանցից ներողություն էր հայցում իր ընկճված վիճակը թաքցնելու, դիտավորյալ ստի համար: Այդ ամենը, սակայն, արդեն էական չէ, քանզի ճակատագրական 'թռիչքը' կատարված է: Այժմ միայն մնում է ենթադրել, թե իրականում ի՞նչը նրան ինքնասպանության դրդեց՝ դստեր մա՞հը, երկրորդ դստերը կորցնելու վա՞խը, թե՞ մեկ այլ պատճառ: Անբացատրելի է մնացել նաեւ 2009-ին մեկ այլ ֆուտբոլիստի ինքնասպանության պատճառը: Շատերն են հիշում Երեւանի 'Փյունիկի' եւ Հայաստանի պատանեկան հավաքականների հարձակվող Սարգիս Արոյանի ողբերգական մահը. հունիսի 9-ին հայկական բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող Արոյանը ինքնասպանություն գործեց՝ նետվելով Հաղթանակի կամրջից: Լուսավոր պատանին՝ միակը անկախացած Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ, որ միջազգային հանդիպումներում դարձել է հեթ-տրիկի հեղինակ եւ դեռ նոր-նոր էր մուտք գործում հասուն ֆուտբոլի աշխարհ, կարծես ոչ մի պատճառ չուներ կյանքից հեռանալու, բայց նույնպես ճակատագրական 'թռիչքը' կատարեց... Ցավոք, մարզիկների ինքնասպանությունների շարքը Էնկեով եւ Արոյանով չի սահմանափակվում: Հուլիսի 11-ին բրազիլական Պորտու-դե-Գալինյաս քաղաքի հյուրանոցներից մեկում՝ սեփական համարում ինքնասպան եղավ հայտնի կանադացի բռնցքամարտիկ Արտուրո Գատտին: Երկու ամիս անց մեկ այլ հայտնի բռնցքամարտիկ, պեկինյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր՝ իռլանդացի Դարեն Սազերլենդը կախված հայտնաբերվեց իր լոնդոնյան բնակարանում: 2008-ին կյանքին ինքնակամ հրաժեշտ տվեց Լեհաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադամ Լեդվոնը, 2007-ին՝ հեծանվասպորտի Եվրոպայի հնգակի չեմպիոն, հայազգի Յուլիա Առուստամովան: 2006-ին էլ ինքնասպանության միանգամից երկու, բարեբախտաբար՝ անհաջող փորձ կատարվեց. նախ պատուհանից դուրս նետվելով փորձեց կյանքին վերջ տալ Իսպանիայի ջրագնդակի հավաքականի անփոխարինելի դարպասապահ Խեսուս Ռոլյանը, ապա՝ Թուրինի 'Յուվենթուսի' ֆուտբոլիստ Ջանլուկա Պեսսոտոն ցած նետվեց ակումբի գրասենյակի տանիքից: Սրանով սուիցիդի պատմությունը սպորտում, ցավոք, չի ավարտվում: Կարելի է հիշել նաեւ 'Կոտայքի' ֆուտբոլիստ Հարություն Հարությունյանի ողբերգական ցատկը Հաղթանակի կամրջից՝ 20 տարի առաջ... Շատ բան կարելի է հիշել, եւ ամեն անգամ կրկնել նույն հարցը, որն այդպես էլ անպատասխան կմնա. ինչո՞ւ են երիտասարդ, տաղանդավոր, հանրաճանաչ մարզիկները դիմում այս ծայրահեղ քայլին... Ինչո՞ւ են նրանք, որոնց կամքն առավել կոփված պիտի լինի մարզական փոշոտ ու փշոտ արահետներում, կորցնում այդ ուժը եւ չեն կարողանում դիմակայել այն կյանքին, այն բարդություններին, որոնց դեմ անխտիր բոլորս ենք պայքարում: Պայքարում ենք, բայց մարդասպան՝ անձնասպան չենք դառնում... Ինքնասպանությունը վերջին քայլն է, որին բերում են բազմաթիվ պատճառներ, դրանցից յուրաքանչյուրն էլ, իր հերթին, նույնպես անթիվ-անհամար այլ պատճառների հետեւանք է: Պարզապես, պետք է հիշել. ամեն ինչ մեր ձեռքերում է եւ առաջին հերթին՝ կյանքը, որը մեզ պարգեւել են, բայց նրանից հրաժարվելու իրավունք չեն տվել: - ԳԱՅԱՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԻ ԿԱՊՈՒՄ
'Ես կարծում եմ, որ եթե սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ աներ եւ ժողովրդին հաներ փողոց ու պահեր փողոցում մի քանի օր՝ 100 հազար, 200 հազար, 500 հազար, ես չգիտեմ, ինչքան որ կարողանար, ապա առաջին՝ այս ...«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՔ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ»
Երեկ ընդդիմությունն ու ԱԺ նախագահը աշխատեցին միասին 'Առավոտը' շաբաթ օրվա իր համարում արդեն գրել էր, որ ՀՅԴ խմբակցությունը դիմել էր ԱԺ նախագահին՝ ԱԺ Կանոնակարգի համաձայն, քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել ...ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Պատգամավորի որդուն, հետո նաեւ զինվորականների ծեծող սպան նշանակվել է նոր պաշտոնի 'Մեր իրականության դրսեւորումներից է՝ Հայաստանում նորմալ մարդը կարող է տարիներով գործ չգտնել, բայց մարդկանց վրա հարձակվող ...ՍՏԵՂԾԵԼ ԱՆԳԼՈ- ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
'Կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է իրենց հայտարարություններում ավելի հավասարակշռված ու կոռեկտ լինեն, այդ հայտարարություններն անհեթեթ են',- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Մեծ ...ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵ՞Տ
Ապպո Ջաբարյանը USA Armenian Life Magazine-ում գրում է, թե նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը դրամահավաքի կապակցությամբ եղել է Լոս ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հրապարակեց 'Օգոստոս' գործակալության դեմ 'Գինդ' ՍՊԸ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած իր վճիռը: Ինչպես ......ԵՎ ՄԻ ԽԱՌՆԻՐ ՄԵԶ ԻՄԻՏԱՏՈՐՆԵՐԻՆ
Նամակ բարեկամիս՝ Աննա Իսրայելյանին Բարեւ, Աննա ջան: Մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ընդունիր իմ եւ մեր ջերմագին բարեւները քեզ եւ 'Առավոտին': Ու մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ասեմ նաեւ, Աննա ...ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԱՐՋԻ ՊԵՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 'Մեդիամաքս' գործակալության խնդրանքով մեկնաբանել է իր հասցեին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները. 'Տեր-Պետրոսյանի ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻՆ ՀԱՎԱՏԱԼԸ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է
Երեկ 'Հայ կամավորականների համախմբում' ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. 'Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական ...ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՈԼՈՐՏ ԵՆ ԳՏԵԼ
Այս անգամ մեր պաշտոնյաների ուշադրությունը գրավել են երթուղային գծեր շահագործողների խախտումները Օրերս մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ էին արել, ինչ է թե՝ Աշխատանքի պետական տեսչությունն իրենց գծատերերին ...«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱ»
Ըստ 'Գինեգործների միության' նախագահ Ավագ Հարությունյանի, եվրոպական շուկայում հայկական խաղողի ոչ մի տեսակ լավագույնը չի համարվում 'Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում թուրքական շուկա ենք մտնելու ...ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
Կոտայքի մարզի Զովունի գյուղի գոմերից մեկում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, արտադրությունը չի համապատասխանել հիգիենայի անգամ ամենատարրական նորմերին: ...ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ «ԲԱՐԻՇԵ՞Լ» ԵՆ
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է բացել 'Վերին Լարս' հսկիչ անցագրային կետը։ Քննարկմանը ներկա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր ...5 ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ
Մանկաբույժներն ահազանգում են, որ 4 պատվաստանյութի հետ ներարկվող հեմոֆիլուսային վարակի դեմ պատվաստանյութը մեր երկրում այնքան էլ էֆեկտիվ չէ: Այս տարվա սեպտեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը որոշեց ...H1N1-Ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՄԱՀԱՑՈ՞Ւ Է
Օրերս լրատվամիջոցներից մեկով լուր հրապարակվեց, որ Չինաստանում 'խոզի գրիպի' դեմ արվող պատվաստանյութ ստացած 2 քաղաքացի մահացել է: Իսկ մի շարք եվրոպական երկրների քաղաքացիներ, մեր տեղեկություններով, պատվաստանյութի ...ՎՃՌԱԲԵԿԸ՝ ՀՕԳՈՒՏ ԹԵՂՈՒՏԻ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագիծը դեռ վեճերի առարկա է, իսկ 'Վալլեքսը' շարունակում է ծառատունկը Հայաստանի վճռաբեկ դատարանը փոխել է Թեղուտի գործով վարչական դատարանի վճիռը, 'Արմինֆոյին' ...ԾՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՑԵԼ Է
Նոյեմբերի 7-ին Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի մի սան, մի քանի օր տանը ջերմելուց հետո, աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս հանգամանքը նշյալ մանկապարտեզի ծնողների շրջանում ...ՍԵՔՍՈՒԱԼ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 47-ամյա Մաթեւոս Հեպինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետը մեղադրվում է ...ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՊԱՏՈՒՀԱՆՈՎ
Արաբկիր համայնքի 51 փողոցի 3-րդ շենքի 124 բնակարանի տերը՝ մաթեմատիկոս Հովհաննես Ասատրյանը, իր սեփական բնակարան չի կարողացել մտնել այն պահից, երբ 2003-ին գնել է այն: Նախ, խնդիրներ առաջացան նախկին հարեւանների ...ՊԷԿ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանավորեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանին: Նա այս տարվա հոկտեմբերի 9-ին գտնվելով հարբած վիճակում, ...ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 14-ին ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի 'Քաշին ձոր' կոչվող տարածքում ...Չի արձագանքել ԱԻՆ փրկարար ծառայությունից 'Առավոտին' տեղեկացրին, որ ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Երեւանի 16-րդ թաղամասի 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարները հարազատների ...
ԱՌԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ
Տավուշի մարզի Արճիս գյուղն էլ է տուժել ճգնաժամից Տավուշի մարզի 1391 բնակիչ ունեցող Արճիս գյուղը հարեւան է Լոռու մարզին: Բնակավայրը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին է, բարձունքի վրա: Գյուղը ...«ՄԵՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ՝ ԿԱՄ ԱՍԱԾ, ԿԱՄ ՉԱՍԱԾ»
Արագածոտնում պարտքեր են կուտակում այն համայնքները, ուր վերջին 20 տարում համայնքապետը չի փոխվել: Արագածոտնի մարզխորհրդի վերջին նիստում մարզպետարանի վարչության պետերը խոսեցին գրադարանների լուծարումից, ապօրինի ...ԱՐԱԲԱՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ
Հորդանանում՝ նույնանուն գետի արեւելյան ափին, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի նախաձեռնությամբ, Վիգեն Կարապետյանի աջակցությամբ դրվել է հայկական եկեղեցու հիմքը: Հորդանանի հաշեմենյան թագավորությունը եկեղեցու ...ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ
Աննպատակ կյանքի էջերից Կարծում եմ չկա մի մարդ, ով չունի նպատակներ: Ընդ որում, տարիքի հետ նպատակները թե քանակական եւ թե որակական առումով խոշորանում են: Սակայն նպատակներ ունենում են ոչ միայն անհատները, ...ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ
Երբ չգիտես, թե ինչ ես ուզում, նշանակում է ընդհանրապես ոչինչ չես ուզում Բայց հնարավո՞ր է ընդհանրապես ոչինչ չցանկանալ, միգուցե բարձրաձայնելն է վիրավորական: Եվ ո՞րն է այդ անպատվաբեր ցանկությունը. դե իհարկե՝ ...«ԼԱՎ Է ԱՆԵԿԴՈՏ ՊԱՏՄԵՆ, ՔԱՆ ԿՐԱԿԵՆ»
'Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա' հիմնադրամի նախագահ, միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այսպես է մեկնաբանում day.az-ի քաղաքական 'հումորները': ...ԲՈՀԸ, ՄԱՖԻԱՆ ԵՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՓԱՅԼՈՂ ՕՐԵՆՔԸ
Կեղծ գիտնականների մաֆիան շարունակում է Հայաստանում ավերել գիտությունը: Մաֆիականությունը հատուկ էր խորհրդային գիտավարչական համակարգին, որում իր առանցքային դերն ունեին Կենտկոմի նոմենկլատուրայով ընտրված ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ՞ ՄՊՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Նոյեմբերի 12-13-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նա հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում ռուսաց լեզվի ...ԻՏԱԼԻԱՆ ԵՄ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼ
Բրիտանական 'The Times'-ին տված հարցազրույցում Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին (նկարում) հայտարարել է, թե Իտալիան մտադիր է նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթաժողովում Եվրամիությանը միասնական բանակ ...ՎՐԱՍՏԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին կից Էլեկտրոնային կապի միջազգային միությանը բողոքի նոտա է հղել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հեռախոսային ցանցերը վրացական կոդից անջատելու եւ ռուսականին ...ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
Ավստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը երեկ պաշտոնապես ներողություն է խնդրել այն 500 հազար 'մոռացված ավստրալիացիներից', այդ թվում՝ նաեւ բրիտանացի վերաբնակներից, որոնք իր երկրի մանկատներում տասնամյակներ շարունակ ...ՊԱՂԵՍՏԻՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵԼ
Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարցով: 'News.am'-ի մատուցմամբ, այդ մասին արեւմտյան գործակալություններին ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Խաշիմ Տաչին (նկարում), հայտարարել է կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթանակ տանելու մասին: Դրանք 2008թ. փետրվարի ...ԻՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ C-300 ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱԴՐԵԼ
Իրանի խորհրդարանի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, թե Թեհրանը ընդունակ է ոչ հեռու ապագայում C-300 զենիթահրթիռային համակարգերի սերիական արտադրություն սկսել, եթե Ռուսաստանը չկատարի Իրանին այդ համակարգերով ...ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Չնայած լուսանկարը, այնուամենայնիվ, 'սպրդել' է Նոյեմբերի 7-ին բացվեց Գաֆեսճեան արվեստի շքեղ կենտրոնը, ինչի առիթով Հայաստան էր ժամանել 'Գաֆեսճեան ընտանիք' հիմնադրամի նախագահ Ջերարդ Գաֆեսճեանը, հրավիրյալների ...«ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՒՄ ՀԵՏ»
Կամ ինչպես պտուղը ծառից հեռու չի ընկնում Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում Երեւանի կամերային թատրոնում ցուցադրվեց Լուսինե Երնջակյանի բեմադրած 'Ինչ տարբերություն, ...ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ԲԱՑՎԵՑ
Նոյեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ 'Հայ կոմպոզիտորների կամերային երաժշտություն' համերգաշարի առաջին համերգը, որը կազմակերպել էր Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների ...ԿԱՌԼՍՈՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա ցուցահանդես, որ կազմակերպվել է Շվեդիայի՝ Եվրամիության նախագահության, ՀՀ-ում Էստոնիայի հյուպատոսության, 'Հայաստանի պատանեկան նվաճումներ' ...60-ԱՄՅԱ ՍԵՎԱԴԱ
Հայաստանի նկարիչների միությունը, Երեւանի քաղաքապետարանի 'ՀայART' մշակութային կենտրոնը համատեղ այսօր ներկայացնում են Սամվել Սեւադայի գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքների մեծ ցուցահանդեսը՝ նվիրված ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉՈՐՐՈՐԴՆ Է
Ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական 4-րդ հուշամրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս աշխարհի ներկայիս առաջատար գրոսմայստերներից տասը: Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԾ ՍՊՈՐՏՈՒՄ
'Նա, ով չի կարող հաղթահարել մելանխոլիան եւ սպանում է իրեն այսօր, կցանկանար ապրել, եթե սպասելու համբերություն ունենար': ՎՈԼՏԵՐ Հոգեվերլուծական դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը ժամանակին ներմուծեց 'մահվան ...ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ
Բասկետբոլի Երեւանի աղջիկների 'Հատիս' թիմը, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացած առաջին ակումբն է, Հին աշխարհամասի կանանց գավաթի 2009/10 թթ. խաղարկության ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԷՍՏՈՆԻԱ՝ 1:1
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալել էր Էստոնիայի իր հասակակիցներին: Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության խմբային ...«ԱՌԱՎՈՏՆ» ՈՒ «ՄԻՐԸ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ 3-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ
'Առավոտ' օրաթերթը եւ 'Միր' միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների ...ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հավաստիացնում են 'Washington Balet'-ի հայ պարուհին եւ նրա ամերիկացի ամուսինը Հինգ տարի անց կրկին Հայաստանում է 'Washington Balet'-ի արտիստ Սոնա Խառատյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԵՐԵՒՈՒՅԹ
Մանրամասնում է սեքսապաթոլոգը Սեռական ցանկություն ունենում են բոլորը եւ, ըստ սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի, դրանից պետք չէ ամաչել, քանի որ ցանկություն ունենալ՝ նշանակում է լինել առողջ. 'Սեռական ցանկությունն ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՆ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ
Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Երաժշտությունը կարող է օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 17
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել լիցքաթափվելու մասին, այլապես ուժասպառ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- ...
ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ
ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
«ԱՐԱՐԱՏԻ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
ԱՄԵՆ ՏԵՂ ԿԱՆ, ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ՝ ՈՉ
ԿԱՊՏՈՒԿՆԵՐ՝ ՀՈԳՈՒՆ
ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԵՐԵՒՈՒՅԹ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ
- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

