
ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ
- Աննպատակ կյանքի էջերից Կարծում եմ չկա մի մարդ, ով չունի նպատակներ: Ընդ որում, տարիքի հետ նպատակները թե քանակական եւ թե որակական առումով խոշորանում են: Սակայն նպատակներ ունենում են ոչ միայն անհատները, այլեւ մարդկանց խմբավորումները՝ ընտանիքները, կուսակցությունները, պետությունները, կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ այլն: Օրինակ, 'կանաչների' նպատակն է՝ զերծ պահել Երկիր մոլորակը բնապահպանական աղետներից, կրոնական կազմակերպությունները ձգտում են (հիմնականում՝ քարոզչական աշխատանքներով) իրենց հավատքին բերել առավելագույն քանակի մարդկանց, կուսակցությունների նպատակն է հաղթել ընտրություններում, որից հետո իրականացնել ծրագրային դրույթները, եւ այդպես շարունակ: Այսպես եղել է, կա եւ կլինի: Չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ բոլոր լեզուներում կան 'նպատակ' եւ 'նպատակասլաց' բառերը: Սակայն խնդիրն այն է, թե ի՞նչ նպատակներ են դնում իրենց առջեւ անհատն ու հասարակական այս կամ այն միավորումները: Այ, հենց այս մասին կուզենայի խոսել մեր ընթերցողների հետ: Որովհետեւ, երբ մանր կենցաղային նպատակների մասին խոսում է շարքային տնային տնտեսուհին (նոր լվացքի մեքենայի ձեռքբերում կամ հարմարավետ խոհանոցային պայմանների ստեղծում)՝ դա նորմալ է: Կարծում եմ, որ քաղաքակրթությունը հասել է այն մակարդակին, որ մեր կանայք էլ իրավունք ունեն օգտվելու այդ բարիքներից: Սակայն երբ մանր-մունր նպատակների մասին մտածում են քաղաքական եւ պետական այրերը՝ դա արդեն ողբերգություն է դառնում մի ողջ ազգի համար: Օրինակ, ինչպես կասեր 'Շուրիկի արկածները' կինոնկարի հայտնի հերոսը, 'В то время, как космические корабли бороздят просторы вселенной... մեր նախկին նախագահ Ռ. Քոչարյանը խոսում էր փողոցային լուսավորությունից, 'բոնբոներկաներից' եւ 'մասանդրաներից': Որովհետեւ նպատակը ոչ թե պետության զարգացումն ու առաջխաղացումն էր, այլ սեփական բիզնեսի բարգավաճումը (բջջային հեռախոսների մենաշնորհային ներկրումը եւ 'Տոյոտաները' պետական գերատեսչությունների վրա 'սաղացնելը' միայն՝ ամեն ինչի մասին խոսում են): Ինչպես կասեր Միխայիլ Զոշչենկոն. 'Իսկ Դուք ասում եք՝ չի կարող պատահել': Մի քանի օր առաջ պարզվեց, որ մեր դատական ատյանների նպատակը ոչ թե արդարադատություն իրականացնելն է, այլ՝ մամուլի դեմ պայքարը: Ընդ որում, դա արվում է մեր դատական ատյաններին այդքան բնորոշ անտաղանդությամբ (օրենքի ոտնահարում, հետագա քայլերի անորոշություն եւ ծիծաղելի ու անհեթեթ որոշումներ): Փակեցին 'Չորրորդ իշխանությունը'՝ բացվեց 'Չորրորդ ինքնիշխանությունը': Կփորձեն փակել վերջինս, կբացվի նորը: Իսկ դատական ատյանները հերթական անգամ կդառնան ծաղրուծանակի առարկա: Չնայած, եթե օրենսդրական մարմնի ներկայացուցիչների համար բարձրագույն նպատակը երթուղային գիծ կամ հացի փուռ ունենալն է, ապա բնական է, որ արդարադատության (համաձայնեք՝ արդարադատություն բառը տվյալ դեպքում շատ ցինիկ է հնչում) ներկայացուցչի 'ամենավեհ' նպատակը պետք է լինի թերթ փակելը: Շատ հետաքրքիր են մեր արվեստագետների նպատակները: Այստեղ արդեն չի գործում անգամ գումար վաստակելու բանաձեւը: Նրանց մի մասը բավարարվում է նրանով, որ իրենց փողոցում ճանաչեն, իսկ երկրորդ մասն ուզում է մոտ լինել ազգիս հզորներին՝ ժամանակ առ ժամանակ առանց միջնորդների փող մուրալու նպատակով: Միացյալ Նահանգներում Ռոնալդ Ռեյգանը կամ Առնոլդ Շվարցենեգերը իրենք են դառնում նախագահ կամ նահանգապետ: Իսկ մեզ մոտ դերասանների բարձրագույն նպատակը նախագահի կամ քաղաքապետի 'կողքերը ֆռֆռալն է': Ռուսաստանում Կոբզոնը Լուժկովի ընկերն ու գործընկերն է, այլ ոչ թե նրա 'մեյմունը': Արդեն մի քանի տարի մեր իշխանությունները պնդում են, որ մեր միակ հարստությունը մեր կադրերն են, որովհետեւ չունենք նավթ եւ գազ: Կադր ունենալու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ որակյալ կրթություն: Իսկ հիմա եկեք հասկանանք՝ ո՞րն է մեր ուսուցիչների եւ դասախոսների նպատակը: Լավագույն դեպքում՝ առավելագույնս վատ սովորեցնել, որպեսզի նույն այդ ուսուցիչների մոտ երեխաները ստիպված վճարովի արտաժամյա պարապմունքների հաճախեն: Իսկ ավելի հաճախ պարզապես գումարը վերցնում են եւ բարձր թվանշան նշանակում: Դպրոցի տնօրեններն ու բուհերի ռեկտորները ամենամեծ հաճույքը ստանում են, երբ իրենց շենքերում վարձակալության հիմունքներով տարածք են հանձնում կրթական օջախների հետ ոչ մի կապ չունեցող գործարարներին: Ընդ որում, այս ամենը տարիներով ստեղծված 'բարի ավանդույթներ' են, որոնց դեմ պայքարելու համար մեկ կամ երկու անձը շատ կդժվարանա: Դե, իսկ ընդունելության քննությունների մաֆիայի մասին խոսելն էլ ավելորդ է: Կարծում եմ, հենց այդ մաֆիան էր պատճառը, որ վերջերս ԿԳ նախարարության կազմից հանեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Գուցե պատճառն այն էր, որ նորանշանակ նախարարը ուզում էր մաֆիայի դեմն առնել, իսկ նրանք էլ իրենց հերթին որոշեցին 'շառից-փորձանքից հեռու' գնալ: Մի խոսքով, ինչպես Վլ.Պուտինն է սիրում ասել. 'ԽՏՑսպՑօ ՏՑՊպսՖվՏ- ՎցւՌ ՏՑՊպսՖվՏ': Իսկ Դուք ասում եք. 'Չի կարող պատահել': Մենք միշտ խոսել ենք անկախ պետություն ունենալու մասին, բայց նպատակ ենք ունեցել ապրել Մոսկվայում կամ Լոս Անջելեսում: Մաֆիա խաղում կա մի չգրված օրենք՝ կարեւորն այն չէ, թե ինչ է խոսում ձեր դիմացինը, կարեւորն այն է, թե ինչ է նա անում: Եթե մենք խոսում ենք Հայրենիքից, բայց Հայրենիքը դիտարկում ենք միայն որպես գերեզմանատուն, որտեղ մահից հետո պետք է թաղվել, եթե պատգամավորի մանդատը ոչ թե ծրագրեր իրականացնելու միջոց է, այլ սեփական բիզնեսի 'տանիք', եթե բուհը բանակից խուսափելու եւ դիպլոմ ստանալու համար է, ոչ թե գիտելիք ստանալու եւ մասնագետ դառնալու, ապա մենք կշարունակենք մնալ ազգ, որի բարձրագույն նպատակը գիշերով թաքուն 'Համերի' մեջ գազ լցնելը կմնա: Իսկ Դուք ասում եք. 'Չի կարող պատահել': - ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 17, 2009ՇԻՐԽԱՆՅԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉԻ ԿԱՊՈՒՄ
'Ես կարծում եմ, որ եթե սեպտեմբերի 1-2-ին ընդդիմությունը կոչ աներ եւ ժողովրդին հաներ փողոց ու պահեր փողոցում մի քանի օր՝ 100 հազար, 200 հազար, 500 հազար, ես չգիտեմ, ինչքան որ կարողանար, ապա առաջին՝ այս ...«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՔ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ»
Երեկ ընդդիմությունն ու ԱԺ նախագահը աշխատեցին միասին 'Առավոտը' շաբաթ օրվա իր համարում արդեն գրել էր, որ ՀՅԴ խմբակցությունը դիմել էր ԱԺ նախագահին՝ ԱԺ Կանոնակարգի համաձայն, քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել ...ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Պատգամավորի որդուն, հետո նաեւ զինվորականների ծեծող սպան նշանակվել է նոր պաշտոնի 'Մեր իրականության դրսեւորումներից է՝ Հայաստանում նորմալ մարդը կարող է տարիներով գործ չգտնել, բայց մարդկանց վրա հարձակվող ...ՍՏԵՂԾԵԼ ԱՆԳԼՈ- ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
'Կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է իրենց հայտարարություններում ավելի հավասարակշռված ու կոռեկտ լինեն, այդ հայտարարություններն անհեթեթ են',- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում Մեծ ...ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵ՞Տ
Ապպո Ջաբարյանը USA Armenian Life Magazine-ում գրում է, թե նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը դրամահավաքի կապակցությամբ եղել է Լոս ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հրապարակեց 'Օգոստոս' գործակալության դեմ 'Գինդ' ՍՊԸ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ կայացրած իր վճիռը: Ինչպես ......ԵՎ ՄԻ ԽԱՌՆԻՐ ՄԵԶ ԻՄԻՏԱՏՈՐՆԵՐԻՆ
Նամակ բարեկամիս՝ Աննա Իսրայելյանին Բարեւ, Աննա ջան: Մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ընդունիր իմ եւ մեր ջերմագին բարեւները քեզ եւ 'Առավոտին': Ու մինչեւ նամակիս բուն իմաստին անցնելը, ասեմ նաեւ, Աննա ...ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ԱՐՋԻ ՊԵՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 'Մեդիամաքս' գործակալության խնդրանքով մեկնաբանել է իր հասցեին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքները. 'Տեր-Պետրոսյանի ...ԱՎԱԶԱԿԱՊԵՏԻՆ ՀԱՎԱՏԱԼԸ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է
Երեկ 'Հայ կամավորականների համախմբում' ազգային-քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. 'Նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական ...ՓՈՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՈԼՈՐՏ ԵՆ ԳՏԵԼ
Այս անգամ մեր պաշտոնյաների ուշադրությունը գրավել են երթուղային գծեր շահագործողների խախտումները Օրերս մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ էին արել, ինչ է թե՝ Աշխատանքի պետական տեսչությունն իրենց գծատերերին ...«ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱ»
Ըստ 'Գինեգործների միության' նախագահ Ավագ Հարությունյանի, եվրոպական շուկայում հայկական խաղողի ոչ մի տեսակ լավագույնը չի համարվում 'Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում թուրքական շուկա ենք մտնելու ...ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
Կոտայքի մարզի Զովունի գյուղի գոմերից մեկում հայտնաբերվել է հրուշակեղենի ապօրինի արտադրամաս: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, արտադրությունը չի համապատասխանել հիգիենայի անգամ ամենատարրական նորմերին: ...ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ «ԲԱՐԻՇԵ՞Լ» ԵՆ
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվել է բացել 'Վերին Լարս' հսկիչ անցագրային կետը։ Քննարկմանը ներկա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը չպետք է կորցնի տարանցիկ երկիր ...5 ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ՝ ՄԻԱՆԳԱՄԻՑ
Մանկաբույժներն ահազանգում են, որ 4 պատվաստանյութի հետ ներարկվող հեմոֆիլուսային վարակի դեմ պատվաստանյութը մեր երկրում այնքան էլ էֆեկտիվ չէ: Այս տարվա սեպտեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը որոշեց ...H1N1-Ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԸ ՄԱՀԱՑՈ՞Ւ Է
Օրերս լրատվամիջոցներից մեկով լուր հրապարակվեց, որ Չինաստանում 'խոզի գրիպի' դեմ արվող պատվաստանյութ ստացած 2 քաղաքացի մահացել է: Իսկ մի շարք եվրոպական երկրների քաղաքացիներ, մեր տեղեկություններով, պատվաստանյութի ...ՎՃՌԱԲԵԿԸ՝ ՀՕԳՈՒՏ ԹԵՂՈՒՏԻ
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման նախագիծը դեռ վեճերի առարկա է, իսկ 'Վալլեքսը' շարունակում է ծառատունկը Հայաստանի վճռաբեկ դատարանը փոխել է Թեղուտի գործով վարչական դատարանի վճիռը, 'Արմինֆոյին' ...ԾՆՈՂՆԵՐԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՑԵԼ Է
Նոյեմբերի 7-ին Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի մի սան, մի քանի օր տանը ջերմելուց հետո, աղիքային ինֆեկցիայով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Այս հանգամանքը նշյալ մանկապարտեզի ծնողների շրջանում ...ՍԵՔՍՈՒԱԼ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 47-ամյա Մաթեւոս Հեպինյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Տավուշի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետի նախկին պետը մեղադրվում է ...ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ՄՏՆՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՐԱՆ՝ ՊԱՏՈՒՀԱՆՈՎ
Արաբկիր համայնքի 51 փողոցի 3-րդ շենքի 124 բնակարանի տերը՝ մաթեմատիկոս Հովհաննես Ասատրյանը, իր սեփական բնակարան չի կարողացել մտնել այն պահից, երբ 2003-ին գնել է այն: Նախ, խնդիրներ առաջացան նախկին հարեւանների ...ՊԷԿ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կալանավորեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանին: Նա այս տարվա հոկտեմբերի 9-ին գտնվելով հարբած վիճակում, ...ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՄԻՋԱԴԵՊ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 14-ին ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի 'Քաշին ձոր' կոչվող տարածքում ...Չի արձագանքել ԱԻՆ փրկարար ծառայությունից 'Առավոտին' տեղեկացրին, որ ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Երեւանի 16-րդ թաղամասի 32/29 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Փրկարարները հարազատների ...
ԱՌԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ
Տավուշի մարզի Արճիս գյուղն էլ է տուժել ճգնաժամից Տավուշի մարզի 1391 բնակիչ ունեցող Արճիս գյուղը հարեւան է Լոռու մարզին: Բնակավայրը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին է, բարձունքի վրա: Գյուղը ...«ՄԵՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ՝ ԿԱՄ ԱՍԱԾ, ԿԱՄ ՉԱՍԱԾ»
Արագածոտնում պարտքեր են կուտակում այն համայնքները, ուր վերջին 20 տարում համայնքապետը չի փոխվել: Արագածոտնի մարզխորհրդի վերջին նիստում մարզպետարանի վարչության պետերը խոսեցին գրադարանների լուծարումից, ապօրինի ...ԱՐԱԲԱՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ
Հորդանանում՝ նույնանուն գետի արեւելյան ափին, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի նախաձեռնությամբ, Վիգեն Կարապետյանի աջակցությամբ դրվել է հայկական եկեղեցու հիմքը: Հորդանանի հաշեմենյան թագավորությունը եկեղեցու ...ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ
Աննպատակ կյանքի էջերից Կարծում եմ չկա մի մարդ, ով չունի նպատակներ: Ընդ որում, տարիքի հետ նպատակները թե քանակական եւ թե որակական առումով խոշորանում են: Սակայն նպատակներ ունենում են ոչ միայն անհատները, ...ԻՍԿ ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ԻՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ
Երբ չգիտես, թե ինչ ես ուզում, նշանակում է ընդհանրապես ոչինչ չես ուզում Բայց հնարավո՞ր է ընդհանրապես ոչինչ չցանկանալ, միգուցե բարձրաձայնելն է վիրավորական: Եվ ո՞րն է այդ անպատվաբեր ցանկությունը. դե իհարկե՝ ...«ԼԱՎ Է ԱՆԵԿԴՈՏ ՊԱՏՄԵՆ, ՔԱՆ ԿՐԱԿԵՆ»
'Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա' հիմնադրամի նախագահ, միջազգային մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն այսպես է մեկնաբանում day.az-ի քաղաքական 'հումորները': ...ԲՈՀԸ, ՄԱՖԻԱՆ ԵՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՓԱՅԼՈՂ ՕՐԵՆՔԸ
Կեղծ գիտնականների մաֆիան շարունակում է Հայաստանում ավերել գիտությունը: Մաֆիականությունը հատուկ էր խորհրդային գիտավարչական համակարգին, որում իր առանցքային դերն ունեին Կենտկոմի նոմենկլատուրայով ընտրված ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ՞ ՄՊՀ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Նոյեմբերի 12-13-ը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նա հանդիպել է ՌԴ ԿԳ նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Ա. Աշոտյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում ռուսաց լեզվի ...ԻՏԱԼԻԱՆ ԵՄ-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼ
Բրիտանական 'The Times'-ին տված հարցազրույցում Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին (նկարում) հայտարարել է, թե Իտալիան մտադիր է նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթաժողովում Եվրամիությանը միասնական բանակ ...ՎՐԱՍՏԱՆԸ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին եւ ՄԱԿ-ին կից Էլեկտրոնային կապի միջազգային միությանը բողոքի նոտա է հղել՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հեռախոսային ցանցերը վրացական կոդից անջատելու եւ ռուսականին ...ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
Ավստրալիայի վարչապետ Քեւին Ռադդը երեկ պաշտոնապես ներողություն է խնդրել այն 500 հազար 'մոռացված ավստրալիացիներից', այդ թվում՝ նաեւ բրիտանացի վերաբնակներից, որոնք իր երկրի մանկատներում տասնամյակներ շարունակ ...ՊԱՂԵՍՏԻՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՀՌՉԱԿԵԼ
Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Պաղեստինի անկախությունը պաշտոնապես ճանաչելու հարցով: 'News.am'-ի մատուցմամբ, այդ մասին արեւմտյան գործակալություններին ...ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Խաշիմ Տաչին (նկարում), հայտարարել է կիրակի օրը կայացած տեղական ընտրություններում հաղթանակ տանելու մասին: Դրանք 2008թ. փետրվարի ...ԻՐԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ C-300 ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱԴՐԵԼ
Իրանի խորհրդարանի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, թե Թեհրանը ընդունակ է ոչ հեռու ապագայում C-300 զենիթահրթիռային համակարգերի սերիական արտադրություն սկսել, եթե Ռուսաստանը չկատարի Իրանին այդ համակարգերով ...ՊԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ
Չնայած լուսանկարը, այնուամենայնիվ, 'սպրդել' է Նոյեմբերի 7-ին բացվեց Գաֆեսճեան արվեստի շքեղ կենտրոնը, ինչի առիթով Հայաստան էր ժամանել 'Գաֆեսճեան ընտանիք' հիմնադրամի նախագահ Ջերարդ Գաֆեսճեանը, հրավիրյալների ...«ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՈՒՄ ՀԵՏ»
Կամ ինչպես պտուղը ծառից հեռու չի ընկնում Երիտասարդ թատերական ռեժիսորների 4-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում Երեւանի կամերային թատրոնում ցուցադրվեց Լուսինե Երնջակյանի բեմադրած 'Ինչ տարբերություն, ...ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ԲԱՑՎԵՑ
Նոյեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ 'Հայ կոմպոզիտորների կամերային երաժշտություն' համերգաշարի առաջին համերգը, որը կազմակերպել էր Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների ...ԿԱՌԼՍՈՆՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 3-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կկայանա ցուցահանդես, որ կազմակերպվել է Շվեդիայի՝ Եվրամիության նախագահության, ՀՀ-ում Էստոնիայի հյուպատոսության, 'Հայաստանի պատանեկան նվաճումներ' ...60-ԱՄՅԱ ՍԵՎԱԴԱ
Հայաստանի նկարիչների միությունը, Երեւանի քաղաքապետարանի 'ՀայART' մշակութային կենտրոնը համատեղ այսօր ներկայացնում են Սամվել Սեւադայի գեղանկարչական եւ լուսանկարչական աշխատանքների մեծ ցուցահանդեսը՝ նվիրված ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉՈՐՐՈՐԴՆ Է
Ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական 4-րդ հուշամրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես էր գալիս աշխարհի ներկայիս առաջատար գրոսմայստերներից տասը: Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԾ ՍՊՈՐՏՈՒՄ
'Նա, ով չի կարող հաղթահարել մելանխոլիան եւ սպանում է իրեն այսօր, կցանկանար ապրել, եթե սպասելու համբերություն ունենար': ՎՈԼՏԵՐ Հոգեվերլուծական դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը ժամանակին ներմուծեց 'մահվան ...ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՎ
Բասկետբոլի Երեւանի աղջիկների 'Հատիս' թիմը, որն անկախ Հայաստանի պատմության մեջ Եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացած առաջին ակումբն է, Հին աշխարհամասի կանանց գավաթի 2009/10 թթ. խաղարկության ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԷՍՏՈՆԻԱ՝ 1:1
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալել էր Էստոնիայի իր հասակակիցներին: Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության խմբային ...«ԱՌԱՎՈՏՆ» ՈՒ «ՄԻՐԸ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ 3-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ
'Առավոտ' օրաթերթը եւ 'Միր' միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների ...ՀԱՅ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հավաստիացնում են 'Washington Balet'-ի հայ պարուհին եւ նրա ամերիկացի ամուսինը Հինգ տարի անց կրկին Հայաստանում է 'Washington Balet'-ի արտիստ Սոնա Խառատյանը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԵՐԵՒՈՒՅԹ
Մանրամասնում է սեքսապաթոլոգը Սեռական ցանկություն ունենում են բոլորը եւ, ըստ սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի, դրանից պետք չէ ամաչել, քանի որ ցանկություն ունենալ՝ նշանակում է լինել առողջ. 'Սեռական ցանկությունն ...ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՆ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ
Երաժշտությամբ պարբերաբար զբաղվելը փոխում է ուղեղի գործառույթներն ու կենսաբանությունը: Երաժշտությունը կարող է օգտագործվել ճանաչողական հմտությունների զարգացմանն ուղղված թերապիայում: Սա իրականում անվտանգ ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 17
ԽՈՅ (21.03-20.04)- Ժամանակն է մտածել լիցքաթափվելու մասին, այլապես ուժասպառ կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ցանկություն կունենաք ամեն ինչ թողնել եւ առանձնանալ բոլորից ու ամեն ինչից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ
ԳՈՄՈՒՄ ԹԽՎԱԾՔ Է ԹԽԵԼ ՈՒ ՎԱՃԱՌԵԼ
«ԱՐԱՐԱՏԻ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ԱՄԵՆ ՏԵՂ ԿԱՆ, ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ՝ ՈՉ
ԾԵԾՈՂՆԵՐՆ ԱՆԳՈՐԾ ՉԵՆ ՄՆՈՒՄ
ԿԱՊՏՈՒԿՆԵՐ՝ ՀՈԳՈՒՆ
ՍԵՌԱԿԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌՈՂՋ ԵՐԵՒՈՒՅԹ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1861 Վախճանվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Ծնվ. 1818թ.-ին):
- 1928 Երևանում բացվում է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:
- 1937 Թիֆլիսում վախճանվեց գրող Հակոբ Հակոբյանը: (Ծնվ. 1866թ.-ին, (Գանձակ) Ելիզավետպոլում):
- 1957 Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

