
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ԻՈՍԻՖԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Հետագայում, երբ Ղարաբաղյան շարժումն ավարտվեց, եւ 'Ղարաբաղ' կոմիտեն իշխանության եկավ, իրիկունները հավաքվում էինք Իոսիֆի կաբինետում, ուր նարդի կամ բլոտ էինք խաղում, եւ մի իրիկուն, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Իոսիֆն առաջարկեց Poker խաղալ։ Ես էի, նկարիչներ Տոլիկն ու Կարոն էին, բանաստեղծ ու երգիչ Էդոներն էին, ինչպես նաեւ՝ Ղուկասը։ Սովետն արդեն չկար, բայց 'Սովետսկայա կուլտուրան' ու Իոսիֆի կաբինետը դեռեւս մնում էին, ու մենք ամեն իրիկուն Իոսիֆի կաբինետում Poker էինք խաղում, ավելի ճիշտ՝ մենք չորսս Poker էինք խաղում, իսկ Էդոներն ու Ղուկասը՝ նարդի ու շախմատ։ Էդպես մեր սիրողական Poker-ն սկսվեց ու երկու տարի շարունակվեց։ Սիրողական եմ ասում, որովհետեւ մենք չիպերի փոխարեն նարդու ու շախմատի քարեր էինք օգտագործում կամ էլ նաղդ փող էինք սեղանին դնում, բայց, այդուհանդերձ, մոմի լույսի տակ սկսված ու ամեն իրիկուն շարունակվող էդ Poker-ն անհամեմատելի էր երկրային որեւէ այլ հաճույքի հետ։ Էդպես երկու տարի համարյա ամեն օր խաղացինք, եւ մի օր մեր կամպանիան պառակտվեց. Էդոներից երգիչն Ավստրալիա գնաց, բանաստեղծը՝ պաշտոնի, Ղուկասը՝ Պաշտպանության նախարարություն, իսկ Կարոն հանկարծակի ու անսպասելի հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Հետո իմացա, որ Իոսիֆին ու Տոլիկին էլ ինֆարկտն է խփել. էդ մասին ինձ Տոլիկն ասաց՝ ժպտալով ավելացնելով, որ հեչ պետքն էլ չի ու առաջվա պես շարունակում է խմել ու ծխել։ Իոսիֆն ինձ իր ինֆարկտի մասին բառ անգամ չասաց, բայց ասաց, որ ծխելը թարգել է։ 'Սովետսկայա կուլտուրայի' իր պաշտոնն արդեն գոյություն չուներ, եւ Իոսիֆը, հավանաբար մոսկովյան իր շրջապատի աջակցությամբ, Երեւանում ռուսերեն 'Ուրարտու' շաբաթաթերթն էր հրատարակում, եւ երբ քաղաքում պատահաբար իրար տեսնում էինք, էլի քիչ էր խոսում. ընդամենը բարեւում էր, եւ եթե ծխելիս էի լինում, խղճահարությամբ նայում ինձ ու ասում էր. 'Էդ զիբիլը չես կարո՞ւմ թարգես։ Մեղքդ չես գալի՞ս'։ Իոսիֆի արտաքին տեսքը, համենայնդեպս, ինֆարկտն ի զորու չէր եղել փչացնել, եւ, փաստորեն, Իոսիֆն ինֆարկտի խլածը շարունակաբար չծխելով էր հետ բերում ու էդ շրջանում իրենից հատկապես էդ առումով էր գոհ, եւ արտաքինից նույն՝ քսան տարի առաջվա սիրուն ու հպարտ Իոսիֆն էր, եւ եթե դուք երբեւէ չեք տեսել նրան, հեշտությամբ կարող եք պատկերացնել՝ ընթերցելով կամ վերընթերցելով 'Եվգենի Օնեգինի'՝ առանց իլյուստրացիաների տարբերակը, եւ, ի դեմս Եվգենի Օնեգինի, դուք ստիպված կլինեք պատկերացնել հենց Վերդյան Իոսիֆին, որովհետեւ Իոսիֆից տարբեր Եվգենի Օնեգին չափազանց դժվար է պատկերացնել: Արտաքին իմաստով, իհարկե: Մինչդեռ բնավորությամբ ու էությամբ Իոսիֆը ոչ միայն Օնեգինից, այլեւ բոլորից էր տարբեր: Չափազանց մեծ շրջապատ ունենալով հանդերձ, Իոսիֆն անընկեր ու մենակյաց մարդ էր: Նա պաշտոնյաներին չէր սիրում, որովհետեւ նրանց բոլորին կարիերիստներ էր համարում: Պաշտոն չունեցողներին արհամարհում էր, որովհետեւ գտնում էր, որ սրանք նույնպես պոտենցիալ կարիերիստներ են, պարզապես անհաջողակ են եւ իրենց անբախտության ու անբաշարության պատճառով են անպաշտոն մնացել: Իոսիֆը հատուկենտ մարդկանց էր ընդունում ու հարգում. էդ հատուկենտները նախ պիտի անհատականություն լինեին, նաեւ՝ անպայման հասարակության մեջ որոշակի անուն պիտի ունենային, ինչպես նաեւ՝ որոշ դոզայով դիսիդենտական հակումներ ու համարում: Իոսիֆը չափազանց հպարտ ու ինքնահավան լինելով՝ կարող էր օրերով զանգահարել Հրանտ Մաթեւոսյանին կամ, ասենք, Փելեշյանին եւ թախանձագին խնդրել, որ հարցազրույց տան: Տիկին Սիլվայի ու Զորի Բալայանի հետ էլ էր հաճախ հարցազրույցներ անում՝ վերջիններիս ռուսական դպրոցների ու ատոմակայանի դեմ խոսեցնելով, եւ շատ էր հպարտանում, երբ Մոսկվայից նկատողություն ու մանավանդ խիստ նկատողություն էր ստանում իր համարձակ հոդվածների ու հարցազրույցների համար, որովհետեւ անձամբ իր գլխավոր խմբագրի կողմից չափազանց էր սիրված ու հասկանում էր, որ պերմանենտ էդ նկատողությունները զուտ ձեւական բնույթ ունեն, եւ իր պաշտոնին էլ բացարձակապես վտանգ չի սպառնում, ու էդպես տարիներ շարունակ Իոսիֆն արժանապատվորեն ու ազատորեն ճախրում էր ազատության՝ իր իսկ պատկերացրած ու գծած սահմաններում, ու էդ սահմաններից անդին Իոսիֆի համար ազատություն գոյություն չուներ, եւ Մոսկվայի շնորհիվ Իոսիֆը տեւականորեն Երեւանի իշխանություններից հնարավորինս անկախ էր, եւ Երեւանի էն ժամանակվա հզորներ Վարդգես Պետրոսյանն ու Հրաչյա Ղափլանյանը չերեզ Մոսկվա էին դասավորում, որ Իոսիֆն իրենց հետ հարցազրույց անի, եւ Իոսիֆը ծանրացնելով ու դժվարացնելով անում էր՝ ավելորդ չհամարելով մեզ բացատրություն տալ. 'Շեֆս շատ խնդրեց, որ իրանց հետ հարցազրույց անեմ': Իոսիֆը երեք հայրենիք ուներ՝ Կիրովաբադը, Մոսկվան ու Երեւանը: Ինքը Երեւանում էր ապրում, բայց իր սիրտը հիմնականում Մոսկվայում էր: Երբ Ղարաբաղյան շարժումն սկսվեց, իր սիրտն անմիջապես տեղափոխվեց Կիրովաբադ, բայց շուտով իր ազգականների ու մանկության ընկերների հետ ընդմիշտ վերադարձավ Երեւան ու Հայաստան: Իննսունութին, երբ Իոսիֆն ինձ զանգահարեց ու առաջարկեց հարցազրույց տալ իր 'Ուրարտու' շաբաթաթերթին, իր հայրենիքն արդեն վերջնականապես Հայաստանն էր: Երբ մտա խմբագրություն, քարտուղարուհին ասաց, որ Իոսիֆը զանգահարել, ներողություն է խնդրել ու ասել է, որ կես ժամ կուշանա: Անկյունում 'Սովետսկայա կուլտուրայի' կապոցներն էին, եւ յուրաքանչյուր կապոցի վրա նշված էր համապատասխան թվականը, ու էդ համարները թերթելով՝ շուտով հասկացա, որ կապոցներն ընդգրկում էին բացառապես էն համարները, որոնցում Իոսիֆը հոդված կամ հարցազրույց ուներ Հայաստանի մշակույթի վերաբերյալ: Մինչ քարտուղարուհին ինձ համար սուրճ էր եփում, ուղեղս փայլատակեց, ու ես սկսեցի տնտղել է՛ն կապոցը, որի վրա գրված էր՝ 1983, եւ փնտրածս չգտնելով՝ հիշեցի, որ ես ու Իոսիֆն առաջին անգամ Մեժիրովի ամառանոցում հանդիպեցինք 83-ի դեկտեմբերի սկզբներին, ու էդ հանգամանքը հիշելով՝ սկսեցի տնտղել էն կապոցը, որի վրա գրված էր՝ 1984, եւ առաջին համարներից մեկում գտա Նարեկացու վերաբերյալ Մեժիրովի հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դա հարցազրույց էր իմ ու Մեժիրովի հետ հավասարապես, եւ թերթի ամբողջ էջը գրաված էդ նյութը վերնագրված էր՝ 'Նարեկացու հետնորդները բիլիարդի սեղանի շուրջ': Ես չէի հիշում, որ հարցազրույցի ու բիլիարդի էդ օրը Իոսիֆի մոտ լուսանկարչական ապարատ եղած լիներ, բայց փաստ էր, որ դույն հարցազրույցի ամենավերեւում իմ ու Մեժիրովի լուսանկարներն էին՝ բիլիարդի կիերը ձեռքներիս. ես կռացած հարվածում էի աջ անկյուն, իսկ Պետրովիչը խորամանկ ժպտալով ինձ էր նայում: Շատ հետաքրքիր հարցազրույց էր, ուր Իոսիֆը Նարեկացու մասին ոչ միայն իր ու Մեժիրովի մտքերն էր գրի առել, այլեւ գրի էր առել Նարեկացու մասին իմ մտքերը, որ հենց էնպես ասել էի խաղալու ընթացքում: Էն թվերին դիկտոֆոն չկար, եւ, փաստորեն, Իոսիֆը հենց տեղում գրի էր առել Նարեկացու մասին համարյա բոլոր ասածներս, բայց ամենաուշագրավը նախաբանն էր, ուր Իոսիֆն ազնվորեն նշել էր, որ ես էդ իրիկուն բիլիարդով հաղթել էի ե՛ւ իրեն, ե՛ւ Մեժիրովին: Ես մի քանի անգամ կարդացի էդ հարցազրույցը եւ էդ ընթացքում մտածում ու չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է եղել, որ ոչ Պետրովիչը եւ ոչ էլ Իոսիֆն ինձ չեն տեղեկացրել էդ տպագրված հարցազրույցի մասին: Քիչ անց Իոսիֆը զանգահարեց, քարտուղարուհու միջոցով մի անգամ եւս ներողություն խնդրեց ինձանից, հետո, երբ ինքս վերցրի լսափողը, ասաց, որ Մոսկվայից ժուռնալիստ է եկել, եւ ինքն էդ ժուռնալիստին պիտի Հրանտ Մաթեւոսյանի հետ հանդիպեցնի: Ես Իոսիֆին ասացի, որ հանգիստ իր գործերով զբաղվի, եւ մի տեսակ թեթեւացա, որովհետեւ հեչ տրամադրված չէի մեր էդ հարցազրույցին եւ չէի պատկերացնում՝ ինչ պիտի խոսեմ, եւ, բացի այդ, էդ կիրակի օրով, նույն էդ մամուլի շենքում՝ Իոսիֆի խմբագրությունից մի քանի հարկ վերեւ, առավոտից արդեն սկսվել էր տղերքի Poker-ը, ու ես մտքով վաղուց էնտեղ էի, եւ Իոսիֆի զբաղված լինելը հրաշալի առիթ էր, որպեսզի ընդամենը մի քանի րոպեից հայտնվեի այնտեղ, որտեղ անխտիր բոլոր կիրակիներս էի մսխում: Ես 'Ուրարտուին' հարցազրույց տվի հաջորդ իսկ օրը, ու ինձ հետ էդ հարցազրույցն անցկացրեց Իոսիֆի սիրունատես լրագրողուհիներից մեկը՝ Նորա անունով, եւ չնայած Նորան հեչ չէր պատկերացնում, թե ինձ ինչ հարցեր պիտի տա, եւ քանի որ երկուսս էլ չգիտեինք՝ ինչ խոսենք, մանրակրկիտ ու հանգամանորեն խոսեցինք այն մասին, թե՝ որտեղից ենք եկել եւ ուր ենք, ուրեմն, գնում: Իոսիֆին եւս մի քանի անգամ պատահաբար հանդիպեցի քաղաքում, եւ միշտ ձեռքիս ծխախոտ տեսնելով՝ ասում էր. 'Էդ զիբիլը չկարեցա՞ր ռադ անես: Չեք հասկանո՞ւմ, որ ինքնասպանություն եք գործում': Մի անգամ էլ Իոսիֆին տեսա 'Էրեբունի' հյուրանոցի դիմացի 'Եվրոֆուտբոլի' տարածքում: Էլի հետն ինչ-որ ռուս ժուռնալիստ էր, որը խաղադրույք էր դնում 'Չելսի'-'Բեշիկթաշ' խաղի վրա: Ինձ էդ ռուս ժուռնալիստի հետ ծանոթացնելով՝ Իոսիֆը ժուռնալիստին ասաց՝ 'Արմեն տվոյ կոլեգա, Վասյա': 'Օն տո՞ժե ժուռնալիստ',- Իոսիֆին հարցրեց Վասյան: 'Նետ',- ժպտալով պատասխանեց ու ասաց՝ Իոսիֆը: 'Պոնյըլ. օն տոժե ազարտնիկ',- խաղադրույքիս բլանկին նայելով՝ ասաց Վասյան: 'Վի կոլեգի, պատամուշտո վի օբը զանիմայծեսՖ սամաուբիյստվոմ',- իմ ու Վասյայի սիգարետներին նայելով՝ ասաց Իոսիֆը: Ես ու Վասյան 'Չելսիի' վրա պրյամոյ մեկ դրինք, Վասյան՝ քսան հազար դրամ, ես՝ հինգ հազար, եւ դա 'Չելսիում' Աբրամովիչի առաջին սեզոնն էր, եւ էդ օրը 'Չելսին' սեփական հարկի տակ պարտվեց 'Բեշիկթաշին', եւ իրազեկներն ասում էին, որ Աբրամովիչն էդ խաղը ծախել է՝ երկու ժամվա մեջ հետ բերելով 'Չելսիի' վրա ծախսած իր բոլոր փողերը: Իոսիֆին վերջին անգամ տեսա պրոսպեկտի ծածկած շուկայի մոտ: Զզվանքով նայեց ձեռքիս ծխախոտին ու ասաց. - Էլի քեզ թունավորում ե՞ս: - Չեմ կարում թարգեմ,- արդարացա ես: - Ինձ նայի՝ քեզ խղճա,- ժպտաց Իոսիֆը: - Ի՞նչ իմաստով,- հարցրի ես: - Էն իմաստով, որ չնայած քեզնից տասը տարով մեծ եմ, բայց էս անցորդներին որ հարցնենք, ոչ մեկը չի ասի, որ ինձնից տարիքով փոքր ես: - Հեշտ թարգեցի՞ր,- հարցրի ես: - Միանգամից,- ասաց Իոսիֆը.- միանգամից որոշեցի ու թարգեցի: Որ որոշեցի, սիգարետի պաչկեն գրպանումս էր: Սուտ ա, որ ասում են, թե պիտի պաչկեն ճխլես կամ շպրտես: Էդ 'Մարլբորոյի' պաչկեն մինչեւ հիմի էլ տանն ա. մեջից մի հատիկ չի պակասել: - Զարմանալի ա, որ էդքան հեշտ ես թարգել,- ասացի ես: - Սկզբում մեջս որոշ չափով լարվածություն կար, բայց էֆեկտն էնքան մեծ էր, որ լարվածությունս շատ հեշտ հաղթահարեցի: Վրես գույն էր էկել. ով որ տեսնում էր, ասում էր, որ տեսքս շատ ա փոխվել ու լավացել: - Ոնց որ քսան տարի առաջվա Իոսիֆն ըլնես,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- հիշո՞ւմ ես Մեժիրովի դաչայի բիլիարդը: - Poker-ն էլ եմ հիշում,- ժպտալով ասաց Իոսիֆն ու ավելացրեց.- լա՜վ օրեր էին: - Չգիտեի, որ Նարեկացու մասին էն հարցազրույցը տպվել ա: - Պետրովիչը քեզ չի ասե՞լ: Ինքը կարդացել էր ու առանձնապես հիացած չէր: Երեւի նեղացել էր, որ քեզ ու իրան հավասար եմ դասել: - Հեչ էլ հավասար չէիր դասել,- ծիծաղելով ասացի ես.- գրել էիր, որ քեզ ու իրան բիլիարդով կրել եմ: - Միշտ էդ նյութն ուզում էի քեզ ցույց տամ, բայց մոռանում էի: Փաստորեն, կարդացել ես: - Էն օրը, որ ձեր խմբագրությունում քեզ էի սպասում, պադշիվկեքի մեջ կարդացի: - Էդ օրը Հրանտենց տանն էինք: Օղորմի Հրանտին: Ինքն էլ էր շատ անխիղճ ծխում: Օրական էրկուսուկես պաչկա 'Ռոթմանս' էր ծխում. ամենաթունդ սիգարետն ա,- ասաց Իոսիֆը: - Հա,- ասացի ես: - Հրանտին էլ եմ հազար անգամ խնդրել, որ թարգի: Էրեկ էլ Սոսի մոտ էի: Սոսն էլ ա ահավոր շատ ծխում: Մեղք եք, Արմո ջան. ըսենց հերթով ժամանակից շուտ գնալու եք,- ասաց Իոսիֆն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ինձնից ընդամենը խորհուրդ տալ ա հասնում՝ տալիս եմ: - Շատ հետաքրքիր հարցազրույց էր,- խոսակցությունը փոխեցի ես: - Ես էլ շատ զարմացա, որ Նորան հաջողացրել ա քեզ էդքան հետաքրքիր խոսացնի: Երեւի ես անեի՝ էդքան լավ չստացվեր: - Նորայինը չեմ ասում,- ասացի ես.- Մեժիրովի դաչայի հարցազրույցն եմ ասում: - Անցած հազարամյակի բաներ ես հիշում,- ասաց Իոսիֆն ու ծիծաղելով ավելացրեց.- ես մենակ էն եմ հիշում, որ Պետրովիչին ու իրա հարեւաններին Poker-ով շատ ուժեղ դաս տվիր: - Էդ օրը կարտս ուղղակի երգում էր: Մեժիրովը մտածում էր, որ բեխեր ոտ ունես. մի գլուխ նամյոկ էր անում, որ գնաս: - Ես իրան շատ եմ հարգում, բայց իրանց էդ եվրեյսկի զամաշկեքը հեչ չեմ սիրում. ուզում էր բան ասեր՝ թող տղամարդավարի ու քյասար ասեր,- ասաց Իոսիֆն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- Պետրովիչն էլ էր շատ ուժեղ ծխող. երեւի ինքն էլ շատ չձգի: - Մեր Poker-ի կամպանիան էլ ցրվեց,- դարձյալ խոսքը փոխեցի ես: - Խեղճ Կարոն ջահել-ջահել գնաց,- ասաց Իոսիֆն ու հոգոց հանելով ավելացրեց.- Կարոն էլ էր շատ անխիղճ ծխող. էրկու սեանսը մեկ մի պաչկա դատարկում էր: Էն վախտ, ճիշտ ա, ես էլ էի ծխում, բայց Կարոյի հետ ոչ մեկս չենք կարա համեմատվենք: - Հա,- ասացի ես: - Էլի 'Եվրոֆուտբոլ' գնում ե՞ս,- հարցրեց Իոսիֆը: - Հազարից մեկ,- ասացի ես: - Ֆուտբոլի բալեշչիկ մարդ ես. ֆուտբոլի լեզվով որ ասեմ, երեւի ավելի լավ հասկանաս: - Ասա,- ժպտալով ասացի ես: - Մենք արդեն տարիքներս առել ենք, Արմո ջան,- ասաց Իոսիֆն ու ժպտալով ավելացրեց.- ֆուտբոլի լեզվով ասած՝ արդեն մեր լրացուցիչ տայմն ա գնում. մեզ պիտի լավ նայենք, որ էս լրացուցիչ տայմին դիմանանք: - Բայց լրացուցիչ տայմում խփած գոլը ոսկե գոլ ա համարվում,- ժպտալով ասացի ես: - Ֆուտբոլի բալեշչիկ մարդ ես. բա չգիտե՞ս, որ ՈՒԵՖԱ-ն էդ ոսկե գոլի օրենքը վերացրել ա,- ծիծաղեց Իոսիֆը: - Գիտեմ,- ժպտալով ասացի ես, ու բաժանվեցինք: Հաջորդ օրը գնացի Սուրբ Սարգիս ու մոմ վառեցի: Որոշել էի ծխելս թարգելու վերաբերյալ Բարձրյալին երդում տամ, բայց վճռականությունս չհերիքեց: Մտքիս մեջ 'Հայր մերը' շշնջացի ու հետ-հետ գնալով՝ դուրս եկա եկեղեցուց, մի քանի ոտ տեղ էր՝ մտա կողքի բարձրահարկն ու լիֆտով բարձրացա Վարուժի արվեստանոց: Սիգարետի տուփը գրպանումս էր, բայց առավոտից ոչ մի հատիկ չէի ծխել: Դուռը բաց էր, հրեցի ու ներս մտա: Վարուժը, սովորության համաձայն, հեռախոսով խոսում էր, եւ երբ չափազանց երկար խոսակցությունն ավարտեց, հարցրի. - Էդ ո՞ւմ հետ էիր էդքան երկար խոսում: - Տոլիկն էր զանգել. ասեց, որ Իոսիֆը մահացել ա: - Ի՞նչ Իոսիֆ,- ապշահար հարցրի ես: - Էս քաղաքում քանի՞ հատ Իոսիֆ կա. էն՝ որ մի վախտ 'Սովետսկայա կուլտուրայի' սոբկոռն էր: Էսօր առավոտ ինֆարկտը խփել ա: Ինքը մի անգամ էլ էր ինֆարկտ տարել, բայց էս անգամ չեն հասցրել փրկեն: Վարուժի արվեստանոցում օդն անսովոր ծանր ու ճնշող էր, եւ ես առանց որեւէ բան ասելու դուրս եկա պատշգամբ, բայց պատշգամբում էլ էր օդն ահավոր ծանր ու ճնշող, եւ ծխախոտիս ծուխը գումարվելով քաղաքի ծանր ու ճնշող օդին՝ առավել ծանր ու առավել ճնշող էր դարձնում այն: Ես Իոսիֆի էս ողբերգական պատմությունը հիշեցի՝ իմ ու Հախվերդյան Հովիկի պանթեոնյան խոսակցության առիթով եւ իմ ու Հովիկի էդ խոսակցությունն ընդմիջելով, եւ երբ Հովիկն ինձ ասաց՝ 'Սոսը քեզնից բեթար ա ծխում', ես ծիծաղելով ասացի՝ 'էս նեղմաջալին չծխող հովանավոր ո՞նց ճարենք', եւ Հովիկը լրջանալով ինձ ասաց՝ 'կամաց հռհռա. կաթողիկոսն ա խոսում', եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ 'հասկանում եմ', եւ Հովիկը հարցրեց՝ 'ի՞նչն ես հասկանում', եւ ես ժպտալով ասացի՝ 'հասկանում եմ, որ վերջին հույսդ կաթողիկոսն ա', եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ 'ի՞նչ իմաստով ա վերջին հույսս', եւ ես ասացի՝ 'ձեր էդ սերիալի իմաստով', եւ Հովիկը հարցրեց՝ 'ինքն ի՞նչ կարա անի', եւ ես պատասխանեցի ու ասացի՝ 'կարա ձեր ֆիլմի համար փող ճարի', եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ 'խի՞ պիտի ճարի', եւ ես պատասխանեցի ու ասացի՝ 'պարտավոր ա', եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ 'խի՞ ա պարտավոր', եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ 'որովհետեւ ձեր էդ 'Մատենադարան' ֆիլմն ազգային ու հոգեւոր արժեք ա' եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ 'Մատենադարանի ձեռագրերի մեծ մասն Աստվածաշնչի ու Ավետարանի հետ են կապված', եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'մանրանկարիչների ու ծաղկողների նկարներն ու ձեւավորումներն էլ են Աստվածաշնչի ու Ավետարանի հետ կապված', եւ ես ասացի՝ 'իմ ասածն ես հաստատում', եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'լավ պրոդյուսեր կըլնեիր', եւ ես զարմացած հարցրի՝ 'ի՞նչ պրոդյուսեր', եւ Հովիկը ժպտալով ասաց՝ 'իմ ֆիլմի պրոդյուսերը', եւ ես հարցրի՝ 'պրոդյուսերի անելիքը ո՞րն ա', եւ Հովիկն ասաց՝ 'կազմակերպչական սաղ հարցերով պրոդյուսերն ա զբաղվում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'որ պրոդյուսեր ըլնեմ՝ էդ ֆիլմից ինձ փող կհասնի՞', եւ Հովիկը ծիծաղելով ասաց՝ 'ա՛յ խելոք, պրոդյուսերի հիմնական գործը փող ճարելն ու էդ փողերը ծախսելն ա' եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ 'դո՛ւ ես որոշելու՝ ում ինչքան փող տաս', եւ ես ժպտալով ասացի՝ 'իսկական իմ գործն ա', եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ 'այսինքն, համաձա՞յն ես', եւ ես ժպտալով ասացի՝ 'նայած թե՝ ինչքան փող կտաս', եւ Հովիկը ձեռքը թափ տալով ասաց՝ 'քեզնից պրոդյուսեր դուս չի գա', եւ ես հարցրի՝ 'խի՞', եւ Հովիկն ասաց՝ 'էսքան բացատրեցի, բայց էլի չհասկացար, որ պրոդյուսերն ա փող ճարողն ու բաժանողը' եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ 'ինչքան շատ փող ճարես՝ էնքան շատ կստանաս', եւ ես ժպտալով ասացի՝ 'պարզ ա', եւ Հովիկը հարցրեց՝ 'ի՞նչն ա պարզ', եւ ես ասացի՝ 'հիմի հասկացա՝ պրոդյուսերը որն ա', եւ Հովիկը հարցրեց՝ 'ո՞րն ա', եւ ես ժպտալով ասացի՝ 'պրոդյուսերն էն մարդն ա, որը պիտի քո փոխարեն մուրացկանությամբ զբաղվի', եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ 'ի՞նչ մուրացկանություն', եւ ես ժպտալով ասացի՝ 'նոր դու չէիր ասո՞ւմ, որ հարուստներից փող ուզելը մուրացկանություն ա', եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'մուրացկանությունն էն կըլնի, որ էդ փողը ես ուզեմ' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'բայց քո ուզելը լրիվ ուրիշ ա', եւ ես հարցրի՝ 'ի՞նչ տարբերություն', եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ 'տարբերությունը շատ մեծ ա' եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ 'ես իմ համար եմ ուզելու, դու՝ ուրիշի', եւ ես ժպտալով ասացի՝ 'բա նոր ասում էիր, որ էդ փողից ինձ էլ ա փայ հասնում', եւ Հովիկն ասաց՝ 'էլի եմ ասում', եւ ես ժպտալով ասացի՝ 'այսինքն, ստացվում ա, որ ես էլ եմ իմ համար ուզելու', եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ 'դու էլ ես քո համար ուզելու, բայց էդ հովանավորը գլխի չի ընկնի, որ քո համար ես ուզում', եւ ես հարցրի՝ 'ո՞նց գլխի չի ընկնի', եւ Հովիկը պատասխանեց ու ասաց՝ 'որովհետեւ փող ուզելուց ոչ թե քեզ ես գովելու, այլ՝ ինձ', եւ ես հարցրի՝ 'քեզ ո՞նց եմ գովելու', եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ 'նոր ո՞նց էիր գովում', եւ ես հարցրի՝ 'ո՞նց էի գովում', եւ Հովիկը ժպտալով ասաց՝ 'նոր դու չէիր ասո՞ւմ, որ իմ էդ ֆիլմն ազգային ու հոգեւոր արժեք ա', եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ 'էլի եմ ասում', եւ Հովիկը ժպտալով ասաց՝ 'հովանավորի՛ն պիտի էդ բանն ասես', եւ ես հարցրի՝ 'բայց հովանավորն ո՞վ ա', եւ Հովիկը ժպտալով ասաց՝ 'հովանավորները շա՜տ են', եւ ես հարցրի՝ 'ձերն ո՞վ ա', եւ Հովիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ 'ում որ կարենաս համոզես՝ էն էլ կդառնա մեր հովանավորը', եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ 'փաստորեն, ամեն ինչ ինձնից ա կախված', եւ Հովիկը ժպտալով ասաց՝ 'փաստորեն, ըտենց ա ստացվում', եւ ես ժպտալով հարցրի՝ 'բա դո՞ւ ինչ պիտի անես', եւ Հովիկը ծիծաղելով ասաց՝ 'ես պիտի էդ ազգային ու հոգեւոր արժեքը նկարեմ': - Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 14, 2009«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր կաշառքի ու խարդավանքների միջոցով թրքահայության կաթողիկոս հռչակված Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, թե Էջմիածնի միաբանները դիմելով նրան՝ ասել են. 'Եղբա՛յր, ...ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Բայց ՀԱԿ-ից անդամ ուժերի 'արտահոսքի' վտանգ չկա Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կոշտ քննադատության էր ենթարկել քաղաքական առանձին ...ԽՄԲԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ
Մեկն առաջարկում է, մյուսները՝ մանեւրում 'Առաջարկում եմ այս պահից սկսած՝ միասնաբար ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին ...ՄՇՏԱԿԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ՝ ՄԻ՞ԹԵ ՆՈՒՅՆԸ ՉԷ
Ըստ ամենայնի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների ձեռքը կրակն են ընկել: ԱԺ մարտի 1-ի դեպքերն ու դրանց հետեւանքները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ...ԱՆՊԱՏԻԺ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
'Ժառանգության' պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հերթական հաղորդումն է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, ՄԻՊ-ին եւ գլխավոր դատախազին: Հաղորդումը վերաբերում է այն փաստին, որ նոյեմբերի ...ՈՒԺԵՂԸ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ ՆՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ հետաձգել է ՀՅԴ խմբակցության երկու նախաձեռնությունները, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին: ՀՅԴ խմբակցությունը 19 նախագիծ է դրել շրջանառության ...ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԸ
Տեղացիները կասկածում են աղանդավորներին 'Մի քանի օր առաջ երկու գազելով մարդիկ եկան վանք, սկսեցին տարածքը մաքրել',- պատմում է 65-ամյա Բորիկ Բարխուդարյանը: Նա Որոտնավանքի հարակից պտղատու այգու պահակն է եւ, ...ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
Դիզայների 'թեթեւ ձեռքով'՝ գովազդային պաստառներում պատկերված ԼՂՀ քարտեզում Ղարաբաղի շատ տարածքներ դուրս են մնացել: ԼՂՀ իրական քարտեզը նշված հոծ գծով, մինչդեռ 'Պրոմ էքսպոն' գովազդային պաստառում ներառել ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԵԼ ԷԻՆ
'Արմպրոդէքսպոյի' այցելուները մեծ ախորժակով համտեսում էին ցուցահանդեսում ներկայացված թթուները, մուրաբաներն ու երշիկեղենը: Երեկ 'Արմպրոդէքսպո'՝ հայկական արտադրության մթերքների ցուցահանդեսի վերջին օրն էր: ...ՀՅԴ-Ն ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատաբար է խոսել 2010-ի բյուջեի մասին՝ նշելով, որ այն չի նպաստի Հայաստանի հիվանդ տնտեսության առողջացմանը: ...ՇՏԱԶԻԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ ԵՆ ՁԳՎԵԼ
Չնայած, որ այսօր ԳԴՀ-ի ՊԱԿ-ը որպես թանգարան է ծառայում, այնուամենայնիվ, գերմանացիները խոստովանում են, որ այդ կառույցի արխիվները ներկայիս Գերմանիայի համար էլ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում: Սրանք ...«ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ» ՀԻՎԱՆԴՆԵՐԸ «ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԱՆՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին է հատկացնելու 20 հազար տուփ 'տամիֆլյու' դեղ: Այս դեղը նախատեսված է 'խոզի գրիպի' բուժման համար: Հաշվի առնելով այն, որ 'տամիֆլյուի' գինը ...ԾԱՌԵՐԸ ՉԵ՞Ն ՏՈՒԺԵԼ
'Առավոտ' օրաթերթի 12.11.09թ. համարում 'Քաղաքապետը ծառերին տեր չկանգնեց' հոդվածի առնչությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ իրենց բնապահպանության վարչության կողմից փաստի առնչությամբ ուսումնասիրություն ...ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՆԱԵՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Է
Այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Ասլանյանը նշանակվել է Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, իսկ Խարկովի քաղաքապետի նոյեմբերի 10-ի հանձնարարականով նույն անձը ...ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՂԸ ԿՈՎԵՐՆ ԵՆ ԿԵՐԵԼ
Նախօրեին Շիրակի մարզի Աշոցք գյուղում կրծողների դեմ պայքարի պատճառով սատկել են գյուղի 6 կովեր: Բանն այն է, որ այդ գյուղի դաշտերում, որտեղ Աշոցքի բնակիչները արածեցնում են իրենց կովերը, կրծողների դեմ պայքարի ...ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է ԳԻՉՅԱՆԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին դատական ակտերի հարկադիր կատարողները խոչընդոտել էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնել ('Ռետինակիրները ...ՉԱԽԱԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նոյեմբերի 10-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների՝ Վրաստանում փաստաբանական գործունեության ...«ՍԼԱՎԱ-ՅԱՊՈՆՉԻԿԸ» ԳԻՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ…
Լեռնիկ Մելքոնյանի հուշերից Սկիզբը՝ Սեղանի շուրջ նստածները, գրեթե բոլորը, գիտության եւ մշակույթի նշանավոր դեմքեր էին՝ իրենց կանանց հետ: Այդ երեկոյան Սլավիկն իրեն անհամեմատ լավ էր զգում, զրուցում էր ցանկացած ...ՍՆԴԻԿԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գավառի Սահրադյան 20 հասցեի բնակիչ 56-ամյա Միշա Ղաջոյանը սնդիկի գոլորշուց թունավորվել էր եւ տեղափոխվել Երեւանի 'Էրեբունի' բժշկական կենտրոն, իսկ նրա կինը՝ ...«ՌԵՏԻՆԵ ՆՈՐՈՒՅԹԻ» ՆՈՐՈՒՅԹԸ
Երեկ ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շիրակի 5/72 հասցեում: 'Ռետինե նորույթ' ՍՊԸ-ի տարածքում այրվել են 300 քմ մակերեսով ռետինե սալիկներ եւ 'ՈՒԱԶ' մակնիշի 506 ՍԼ 67 պետհամարանիշի ...ԲՅՈՒՋԵՆ՝ ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ
Կրթության մասով բյուջեի կրճատումը թույլ չի տալիս կատարել 'Հանրակրթության մասին ՀՀ օրենքի' պահանջները 2010 թվականի պետական բյուջեն՝ կրթության մասով 25%-ով կրճատվել է: Խոստովանենք, որ 2009-ի համեմատ 1/4-ով ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՐԱԿԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է
Այսօր ՀՀ Ճարտարապետների միությունում կկայանա 'Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի' առաջին համագումարը: Ասոցիացիան հիմնադրվել է այս տարի ամռանը: 'Առավոտը' զրուցեց նորաստեղծ կառույցի ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆԸ ԱՊՐԵԼՈՒ
ԱՄՆ-ում, Վերջինիա նահանգի Ռիչմոնդի քաղաքային դատարանը 30-օրյա բանտարկության է դատապարտել 'Bayou Proberties' ընկերության սեփականատեր Օլիվեր Լոուրենսին (նկարում)՝ ոչ բարվոք վիճակում գտնվող օբյեկտներ վարձակալության ...ԻՐԱՆԸ ՌԴ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԴԱՌՆԱԼ
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին կոչ են արել տեղի չտալ արտաքին ճնշմանն ու կատարել Իսլամական Հանրապետության հետ զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին համաձայնագիրը: 'Իրանը իր ռուս բարեկամներից ...ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏ՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Չինաստանի հյուսիսային, կենտրոնական եւ արեւելյան գավառներում տեղացած առատ ձյունը դարձել է 38 մարդու մահվան եւ հարյուրավոր քաղաքացիների վնասվածքների պատճառ: Այս մասին տեղեկացնում է 'Ինտերֆաքսը'՝ հավելելով, ...18 ԹԵԿՆԱԾՈՒ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Երեկ Ուկրաինայում ավարտվել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման համար սահմանված վերջնաժամկետը: 'BBC'-ի տվյալներով, երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ...ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՉՈՒՂԱՐԿԵԼ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը սկսել է իր առաջին 'ասիական շրջայցը', երեկ ժամանել է Ճապոնիա: Ութ օրերի ընթացքում նա այցելելու է նաեւ Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուրում մասնակցելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան ...ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ
'ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ'-ի մատուցմամբ, իսրայելցի զինվորականները երեկ Գազայի հատվածի սահմանին գնդակահարել են պաղեստինցի մի անչափահասի եւ եւս երեքին ձերբակալել են: Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, ...ՄՈԼԴՈՎԱՆ ՎԵՐԱՆԱՅԵՑ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մոլդովայի իշխանությունները երեկ չեղյալ են համարել այս տարվա ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո երկու ռումինացի դիվանագետներին 'նոն գրատա' հայտարարարելու մասին Մոլդովայի ...ՄԵՂՐԵՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ
Եթե իրականանա ՀՀ կառավարության մտադրությունը, ապա հարկ կլինի ծննդաբերող կնոջը կամ կույրաղիքի սուր ցավերով հիվանդին լեռնային ճանապարհներով տեղափոխել 12 կմ հեռու հիվանդանոց: Դեռեւս 2006 թվականի նոյեմբերի ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Կապանի քաղաքապետն էլ է դեմ ուրանի հանքերի շահագործմանը Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ երեկ ամփոփել է ձեռքբերումներն ու նախանշել առաջիկա ծրագրերը: 'Ես ներկայանում ...ԱԿՈՒՄԲՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԱՅԼԵՒՍ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն 'Փյունիկի' գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարեց, որ թիմի պաշտպան Կարեն Խաչատրյանը՝ կանոններին եւ որոշումներին չենթարկվելու եւ խաղամակարդակով ...ՄԵԿ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկից հետո, երբ ընթանում էր առաջատարների շարքում, վեցերորդ ...ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՍԿՍԵԼ
Անթալիայում սկսվել է վեց տարիքային խմբերի շախմատի աշխարհի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունը: Առաջին տուրից հետո կանխագուշակումներ անել դեռ վաղ է: Բայց տեղեկացնենք, որ մեր հանրապետության 24 ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ
ՖԻԴԵ-ի որոշմամբ, շախմատի աշխարհի թիմային հաջորդ առաջնության մեկնարկը տրվելու է 2010 թվականի հունվարի 3-ին՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում: Հողագնդի լավագույն հավաքականի կոչման համար պայքարելու իրավունք վերապահվել ...ՁՅՈՒՆ, ՄԱՔՈՒՐ ՕԴ ԵՒ ԿԱՏԱՂԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
Ոչ դիտարժան մարզաձեւ չկա: Սակայն կան մարզաձեւեր, որոնց ընթացքին չհետեւելու, պայքարի դրվագներով չհիանալու ցանկություն չունենալն արդեն իսկ աներեւակայելի է: Ձմեռային մարզաձեւերի մեջ այդպիսին է լեռնադահուկային ...«ԱՌԱՎՈՏՆ» ՈՒ «ՄԻՐԸ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ 3-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ
'Առավոտ' օրաթերթը եւ 'Միր' միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների ...ԲՈՂՈՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մեր թերթի նոյեմբերի 12-ի համարում 'Հանքերի շահագործմանը դեմ են' հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կապան համայնքի ավագանու անդամ, 'Ազատամարտ' կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը եւ նրա համախոհները սկսում ...ԿՐԿԻՆ «ԹԵՂՈՒՏԻ» ՄԱՍԻՆ
Ժուռնալիստների 'Ասպարեզ' ակումբի նախաձեռնությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձորում երեկ քննարկվում էին մարզի բնապահպանական խնդիրները եւ, մասնավորաբար՝ Թեղուտի հարցը: ...ՀԱՆԱԾ 185 ՄԻԼԻՈՆ
Դիլիջանի 'Օրհուս' կենտրոնում փոխքաղաքապետ Ա. Մակարյանի, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ. Դավթյանի, հ/կ-ների մասնակցությամբ քննարկվել է քաղաքի եկող տարվա բյուջեն եւ արձանագրվել է, որ ֆինանսա-տնտեսական ...«ԱԶԴԱՐԱՐԸ» 215 ՏԱՐԵԿԱՆ Է
1794 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայ հոգեւորական Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ հիմնադրված 'Ազդարար' պատմամշակութային, գիտակրթական հանդեսը 215 տարեկան է: 18 թողարկում ունենալուց ...ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ
'2002 թվականին Հայաստանի գրողների միությունը Սփյուռք-հայրենիք կապերը ընդլայնելու նպատակով սկսեց մի նոր շարժում, որով փորձում ենք մեր գրական դաշտը վերածել համահայկականի, դրանք գրողների համար կազմակերպված ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 14
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ծանրաբեռնվածությունից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ԻՈՍԻՖԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Հետագայում, երբ Ղարաբաղյան շարժումն ավարտվեց, եւ 'Ղարաբաղ' կոմիտեն իշխանության եկավ, իրիկունները հավաքվում էինք Իոսիֆի կաբինետում, ուր նարդի կամ բլոտ ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ՀՐԱՇՔ ԾԱՂԻԿ ԿԱԼԱՆԽՈԵ
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ
«ԱՐԱՐԱՏԻ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ԱՄԵՆ ՏԵՂ ԿԱՆ, ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ՝ ՈՉ
ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ «ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ»
ԿԱՊՏՈՒԿՆԵՐ՝ ՀՈԳՈՒՆ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԵԼ ԷԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

