
ԲՅՈՒՋԵՆ՝ ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ
- Կրթության մասով բյուջեի կրճատումը թույլ չի տալիս կատարել 'Հանրակրթության մասին ՀՀ օրենքի' պահանջները 2010 թվականի պետական բյուջեն՝ կրթության մասով 25%-ով կրճատվել է: Խոստովանենք, որ 2009-ի համեմատ 1/4-ով պակասած բյուջեն պիտի որ մտահոգության տեղիք տա: Ճիշտ է, ԿԳ նախարարը իր վերջին ասուլիսում ասաց, որ դա առանձնապես չի ազդի կրթական ծրագրերի վրա. հիմնական հարվածն իր վրա կվերցնի դպրոցաշինությունը, իսկ մնացած դեպքերում նախարարն ամեն ինչ բացատրում էր ժողովրդագրական պատկերով: Իսկապես, այս տարի հանրապետությունում աշակերտների թիվը 19 000-ով պակասել է: Իսկ մեր դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով: Թեեւ յուրաքանչյուր աշակերտի թվով հատկացվելիք գումարը չի կրճատվել, սակայն ընդհանուր հաշվով դպրոցներում այս տարի ֆինանսական լուրջ խնդիրներ են սպասվում: Բյուջեի կրճատումների եւ դրանից բխող խնդիրների մասին իր մտահոգությունները մեզ ներկայացրեց ԱԺ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: 'Պահպանվել է անցյալ տարվա աշակերտ-թիվ ֆինանսավորումը, չեն կրճատվել ուսուցիչների աշխատավարձերը, բայց դա դեռ ուրախանալու առիթ չէ, քանի որ նախորդ տարիներին կառավարության ռազմավարությամբ՝ կրթության բարեփոխումների ծրագրերով նախատեսվում էր ամեն տարի 20%-ի չափով աշխատավարձի բարձրացում, փաստորեն՝ այս տարի դա չի լինի: Խիստ պակասել են կապիտալ հիմնանորոգումները: Այսպես թե այնպես՝ կրթությունը լուրջ խնդիրներ կունենա 2010-ին, հատկապես, եթե գումարենք այն մտահոգությունը, թե եղած գումարները՝ ընդհանուր հաշվով 96 մլրդ դրամը, նախորդ տարվա 125 մլրդի փոխարեն, ինչքանո՞վ արդյունավետ կծախսվեն': Սակայն տիկին Բախշյանին, որը նաեւ 'Հանրակրթության մասին' վերջերս ընդունված օրենքի ջատագովներից է, մտահոգում է նաեւ այն, որ '2010 թ. բյուջեն բոլորովին հաշվի չի առել 'Հանրակրթության մասին օրենքի' պահանջները: Ես մի քանի օր առաջ կառավարության առջեւ բարձրացրի բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջաններում աշխատող ուսուցիչների աշխատավարձի 50%-ով ավելացման հարցը, որը օրենքի պահանջ է, բայց բյուջեն չի ներառել դա: Իմ բարձրացրած հարցին ի պատասխան՝ ասվեց, որ օրենքում պիտի փոփոխություն լինի, նախատեսում են վերանայել, հանել այդ կետը: Բայց չէ՞ որ օրենքը դեռ գործում է, որեւէ փոփոխություն չի ներկայացվել, եւ քանի դեռ օրենքի փոփոխությունը չկա, կառավարությունը պարտավոր էր հաշվի առնել այդ կետը: Ես շարունակելու եմ պնդել, որ օրենքի փոփոխությամբ դա գոնե անցումային շրջանի մեջ գրվի, որպեսզի այդ ուսուցիչներն իմանան, որ 2 տարի էլ գոտիները ձգեն, բայց հետո օրենքով 50%-ով ավելի պիտի ստանան: Սա շատ լուրջ, ռազմավարական, պետական անվտանգության խնդիր է: Պետությունը պիտի իր խնամքի, իր պաշտպանության տակ առնի սահմանամերձ շրջանների ուսուցիչներին, այնինչ... Ավելին ասեմ, այդ հեռավոր գյուղերում, որտեղ ժողովրդագրական լուրջ խնդիր կա, երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ են բացում, եւ այդ դասարաններում պարապող ուսուցիչներին 22 կամ 15 րոպեի համար են վճարում, ասում են՝ երկկոմպլեկտ է, ուրեմն դասդ 2 մասի ես բաժանել, 45 րոպեն մեխանիկորեն բաժանում են 2-ի կամ 3-ի: Ես այդ մասին նախարարին հատուկ նամակ եմ գրել եւ նախարարության համապատասխան վարչությունը պատասխանել է, որ մեկ կարգ կա վարձատրության՝ դա դրույքն է, քանի ժամ-դրույք է պարապում այդ ուսուցիչը: Լոռու մարզպետն ինձ բացատրական նամակ էր գրել՝ տիկին Բախշյան, Դուք չեք հասկանում, ինչպե՞ս կարելի է ուսուցչին վճարել լրիվ 45 րոպեի համար, եթե նա պարապում է 5 աշակերտի հետ: Ես իրեն պատասխան նամակ գրել եմ՝ պարոն մարզպետ, ուսպլանով դասապրոցեսի 45 րոպեն աշակերտների թվից կախված չէ, այն տրված է ուսումնական նյութը աշակերտին հասցնելու համար, 45 րոպեում ուսուցիչը պիտի դաս բացատրի, ամրապնդի, հարցեր տա, իրեն հարցեր տան... Ուսուցիչը մեղավոր չէ, որ 5 կամ 3 աշակերտ ունի: Ասեմ, որ բոլոր մարզերի դպրոցների տնօրեններին հատուկ նամակ եմ ուղարկել հատ-հատ, որ իմացեք՝ կարգը սա է, դպրոցի տնօրեն կա, ասում է՝ շնորհակալ եմ, տնօրեն էլ կա, որ վրդովվում է, թե ինչու պիտի 45 րոպեի համար վճարի ուսուցչին, եթե նա 3 հոգու հետ է պարապում'։ 'Հանրակրթության մասին' օրենքը կարծես շատ անպատեհ պահի ընդունվեց՝ հաշվի չառնելով ֆինանսական ճգնաժամն ու դրանից բխած՝ կրթության մասով բյուջեի կրճատումը: Նոր օրենքով այնքան բան է նախատեսվում, որ ֆինանսական լուրջ ներդրման կարիք ունի, եւ հիմա այս իրավիճակում խնդիրներ են առաջանում օրենքի կատարման հետ կապված: Այս կապակցությամբ Անահիտ Բախշյանը եւս մի մտահոգություն ունի. 'Այդ օրենքից բխող ուսուցիչների ատեստավորումը, որը պիտի սկսվեր 2010 թ. մարտին, ենթադրում է ֆինանսական ներդրում: Եթե մենք ուսուցչին տարակարգով պիտի վճարենք (ճիշտ է, ես չգիտեմ, թե քանի տոկոս կլինի տարակարգերի միջեւ տարբերությունը, բայց ենթադրում եմ, որ առնվազն 20% տարբերություն պիտի ունենան այդ տարակարգերը, որպեսզի ուսուցիչը ձգտում ունենա տարակարգը բարձրացնելու), ապա հիմա դա էլ է հարցականի տակ դրված': Մեկ այլ խնդիր էլ ավագ դպրոցների հետ է կապված: Համաձայն օրենքի՝ ավագ դպրոցի ուսուցիչները պիտի 20% բարձր վարձատրություն ստանան: Սակայն ինչպես նշում է պատգամավորը՝ 'ավագ դպրոցն էլ է ֆինանսավորվում աշակերտ-թվով, եւ ընդամենը բազմապատկվում է 1.1 գործակցով, այսինքն, յուրաքանչյուր աշակերտի համար 105 000-ի փոխարեն այդ գումարը դառնում է 116 500 դրամ: Դա նշանակում է, որ ավագ դպրոցում ֆինանսավորումն ավելացել է 10%-ով, որը նույնիսկ բավարար չէ ուսուցիչների աշխատավարձը 20%-ով բարձրացնելու համար: Այնինչ ավագ դպրոցի ուսպլանով նախատեսված 34 ժամի մի մասն էլ կիսվում է եւ ուսուցիչը պարապում է 50 ժամ: Ստացվում է, որ աշակերտ-թիվ ֆինանսավորումն ավելանում է 10%-ով, դպրոցն ուսուցչին 20% ավելի պիտի վարձատրի, եւ պիտի ունենա ավելի հագեցած տարածք՝ լաբորատորիա, գրադարան եւ այլն': Ինչպե՞ս պետք է այդ ամենը կարողանա անել ավագ դպրոցի տնօրենը՝ հարց է, ու զարմանալի չէ, որ դպրոցների տնօրեններն ամեն կերպ պայքարում էին, որ իրենց դպրոցն ավագ չդառնա, այնինչ՝ այս խնդիրը լրջորեն դրված է կրթության բարեփոխումների հիմքում եւ ճիշտ ընթացքով գնալու դեպքում մենք կարող է ունենանք կրթության որակի աճ: Հ. Գ.-Ավագ դպրոցի կայացման ճանապարհին առաջացած մյուս խնդիրների մասին՝ կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում: - ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Նոյեմբեր 14, 2009«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԷԼ ՔՆՆԱԴԱՏԵՑ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ՀԱԿ-ի ակտիվի ժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր կաշառքի ու խարդավանքների միջոցով թրքահայության կաթողիկոս հռչակված Եղիազար Այնթապցու մասին՝ նշելով, թե Էջմիածնի միաբանները դիմելով նրան՝ ասել են. 'Եղբա՛յր, ...ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Բայց ՀԱԿ-ից անդամ ուժերի 'արտահոսքի' վտանգ չկա Նոյեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում կոշտ քննադատության էր ենթարկել քաղաքական առանձին ...ԽՄԲԱԿԱՅԻՆ ԻՆՔՆԱԲԱՑԱ՞ՐԿ
Մեկն առաջարկում է, մյուսները՝ մանեւրում 'Առաջարկում եմ այս պահից սկսած՝ միասնաբար ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին ...ՄՇՏԱԿԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ՝ ՄԻ՞ԹԵ ՆՈՒՅՆԸ ՉԷ
Ըստ ամենայնի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների ձեռքը կրակն են ընկել: ԱԺ մարտի 1-ի դեպքերն ու դրանց հետեւանքները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ...ԱՆՊԱՏԻԺ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
'Ժառանգության' պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ հանցագործության մասին հերթական հաղորդումն է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, ՄԻՊ-ին եւ գլխավոր դատախազին: Հաղորդումը վերաբերում է այն փաստին, որ նոյեմբերի ...ՈՒԺԵՂԸ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ ՆՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ հետաձգել է ՀՅԴ խմբակցության երկու նախաձեռնությունները, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին: ՀՅԴ խմբակցությունը 19 նախագիծ է դրել շրջանառության ...ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՈՐՈՏՆԱՎԱՆՔԸ
Տեղացիները կասկածում են աղանդավորներին 'Մի քանի օր առաջ երկու գազելով մարդիկ եկան վանք, սկսեցին տարածքը մաքրել',- պատմում է 65-ամյա Բորիկ Բարխուդարյանը: Նա Որոտնավանքի հարակից պտղատու այգու պահակն է եւ, ...ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
Դիզայների 'թեթեւ ձեռքով'՝ գովազդային պաստառներում պատկերված ԼՂՀ քարտեզում Ղարաբաղի շատ տարածքներ դուրս են մնացել: ԼՂՀ իրական քարտեզը նշված հոծ գծով, մինչդեռ 'Պրոմ էքսպոն' գովազդային պաստառում ներառել ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԵԼ ԷԻՆ
'Արմպրոդէքսպոյի' այցելուները մեծ ախորժակով համտեսում էին ցուցահանդեսում ներկայացված թթուները, մուրաբաներն ու երշիկեղենը: Երեկ 'Արմպրոդէքսպո'՝ հայկական արտադրության մթերքների ցուցահանդեսի վերջին օրն էր: ...ՀՅԴ-Ն ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը խիստ քննադատաբար է խոսել 2010-ի բյուջեի մասին՝ նշելով, որ այն չի նպաստի Հայաստանի հիվանդ տնտեսության առողջացմանը: ...ՇՏԱԶԻԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ ԵՆ ՁԳՎԵԼ
Չնայած, որ այսօր ԳԴՀ-ի ՊԱԿ-ը որպես թանգարան է ծառայում, այնուամենայնիվ, գերմանացիները խոստովանում են, որ այդ կառույցի արխիվները ներկայիս Գերմանիայի համար էլ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում: Սրանք ...«ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ» ՀԻՎԱՆԴՆԵՐԸ «ՏԱՄԻՖԼՅՈՒ» ԱՆՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին է հատկացնելու 20 հազար տուփ 'տամիֆլյու' դեղ: Այս դեղը նախատեսված է 'խոզի գրիպի' բուժման համար: Հաշվի առնելով այն, որ 'տամիֆլյուի' գինը ...ԾԱՌԵՐԸ ՉԵ՞Ն ՏՈՒԺԵԼ
'Առավոտ' օրաթերթի 12.11.09թ. համարում 'Քաղաքապետը ծառերին տեր չկանգնեց' հոդվածի առնչությամբ երեկ Երեւանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ իրենց բնապահպանության վարչության կողմից փաստի առնչությամբ ուսումնասիրություն ...ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ՆԱԵՒ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Է
Այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Ասլանյանը նշանակվել է Խարկովում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս, իսկ Խարկովի քաղաքապետի նոյեմբերի 10-ի հանձնարարականով նույն անձը ...ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՂԸ ԿՈՎԵՐՆ ԵՆ ԿԵՐԵԼ
Նախօրեին Շիրակի մարզի Աշոցք գյուղում կրծողների դեմ պայքարի պատճառով սատկել են գյուղի 6 կովեր: Բանն այն է, որ այդ գյուղի դաշտերում, որտեղ Աշոցքի բնակիչները արածեցնում են իրենց կովերը, կրծողների դեմ պայքարի ...ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ Է ԳԻՉՅԱՆԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 15-ին դատական ակտերի հարկադիր կատարողները խոչընդոտել էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնել ('Ռետինակիրները ...ՉԱԽԱԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Նոյեմբերի 10-ին ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան՝ օտարերկրյա փաստաբանների՝ Վրաստանում փաստաբանական գործունեության ...«ՍԼԱՎԱ-ՅԱՊՈՆՉԻԿԸ» ԳԻՏԵՐ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ…
Լեռնիկ Մելքոնյանի հուշերից Սկիզբը՝ Սեղանի շուրջ նստածները, գրեթե բոլորը, գիտության եւ մշակույթի նշանավոր դեմքեր էին՝ իրենց կանանց հետ: Այդ երեկոյան Սլավիկն իրեն անհամեմատ լավ էր զգում, զրուցում էր ցանկացած ...ՍՆԴԻԿԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Գավառի Սահրադյան 20 հասցեի բնակիչ 56-ամյա Միշա Ղաջոյանը սնդիկի գոլորշուց թունավորվել էր եւ տեղափոխվել Երեւանի 'Էրեբունի' բժշկական կենտրոն, իսկ նրա կինը՝ ...«ՌԵՏԻՆԵ ՆՈՐՈՒՅԹԻ» ՆՈՐՈՒՅԹԸ
Երեկ ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Շիրակի 5/72 հասցեում: 'Ռետինե նորույթ' ՍՊԸ-ի տարածքում այրվել են 300 քմ մակերեսով ռետինե սալիկներ եւ 'ՈՒԱԶ' մակնիշի 506 ՍԼ 67 պետհամարանիշի ...ԲՅՈՒՋԵՆ՝ ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ
Կրթության մասով բյուջեի կրճատումը թույլ չի տալիս կատարել 'Հանրակրթության մասին ՀՀ օրենքի' պահանջները 2010 թվականի պետական բյուջեն՝ կրթության մասով 25%-ով կրճատվել է: Խոստովանենք, որ 2009-ի համեմատ 1/4-ով ...ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՐԱԿԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է
Այսօր ՀՀ Ճարտարապետների միությունում կկայանա 'Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի' առաջին համագումարը: Ասոցիացիան հիմնադրվել է այս տարի ամռանը: 'Առավոտը' զրուցեց նորաստեղծ կառույցի ...ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆԸ ԱՊՐԵԼՈՒ
ԱՄՆ-ում, Վերջինիա նահանգի Ռիչմոնդի քաղաքային դատարանը 30-օրյա բանտարկության է դատապարտել 'Bayou Proberties' ընկերության սեփականատեր Օլիվեր Լոուրենսին (նկարում)՝ ոչ բարվոք վիճակում գտնվող օբյեկտներ վարձակալության ...ԻՐԱՆԸ ՌԴ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԴԱՌՆԱԼ
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին կոչ են արել տեղի չտալ արտաքին ճնշմանն ու կատարել Իսլամական Հանրապետության հետ զենիթահրթիռային համակարգեր վաճառելու մասին համաձայնագիրը: 'Իրանը իր ռուս բարեկամներից ...ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏ՝ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Չինաստանի հյուսիսային, կենտրոնական եւ արեւելյան գավառներում տեղացած առատ ձյունը դարձել է 38 մարդու մահվան եւ հարյուրավոր քաղաքացիների վնասվածքների պատճառ: Այս մասին տեղեկացնում է 'Ինտերֆաքսը'՝ հավելելով, ...18 ԹԵԿՆԱԾՈՒ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Երեկ Ուկրաինայում ավարտվել է 2010թ. հունվարի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման համար սահմանված վերջնաժամկետը: 'BBC'-ի տվյալներով, երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ...ՕԲԱՄԱՆ ԽՈՍՏԱՑԱՎ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ ՉՈՒՂԱՐԿԵԼ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը սկսել է իր առաջին 'ասիական շրջայցը', երեկ ժամանել է Ճապոնիա: Ութ օրերի ընթացքում նա այցելելու է նաեւ Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուրում մասնակցելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան ...ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ
'ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ'-ի մատուցմամբ, իսրայելցի զինվորականները երեկ Գազայի հատվածի սահմանին գնդակահարել են պաղեստինցի մի անչափահասի եւ եւս երեքին ձերբակալել են: Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, ...ՄՈԼԴՈՎԱՆ ՎԵՐԱՆԱՅԵՑ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մոլդովայի իշխանությունները երեկ չեղյալ են համարել այս տարվա ապրիլին Քիշնեւում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո երկու ռումինացի դիվանագետներին 'նոն գրատա' հայտարարարելու մասին Մոլդովայի ...ՄԵՂՐԵՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ
Եթե իրականանա ՀՀ կառավարության մտադրությունը, ապա հարկ կլինի ծննդաբերող կնոջը կամ կույրաղիքի սուր ցավերով հիվանդին լեռնային ճանապարհներով տեղափոխել 12 կմ հեռու հիվանդանոց: Դեռեւս 2006 թվականի նոյեմբերի ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Կապանի քաղաքապետն էլ է դեմ ուրանի հանքերի շահագործմանը Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ երեկ ամփոփել է ձեռքբերումներն ու նախանշել առաջիկա ծրագրերը: 'Ես ներկայանում ...ԱԿՈՒՄԲՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԱՅԼԵՒՍ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն 'Փյունիկի' գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր վերջին ասուլիսներից մեկում հայտարարեց, որ թիմի պաշտպան Կարեն Խաչատրյանը՝ կանոններին եւ որոշումներին չենթարկվելու եւ խաղամակարդակով ...ՄԵԿ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկից հետո, երբ ընթանում էր առաջատարների շարքում, վեցերորդ ...ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՍԿՍԵԼ
Անթալիայում սկսվել է վեց տարիքային խմբերի շախմատի աշխարհի տղաների եւ աղջիկների պատանեկան առաջնությունը: Առաջին տուրից հետո կանխագուշակումներ անել դեռ վաղ է: Բայց տեղեկացնենք, որ մեր հանրապետության 24 ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ
ՖԻԴԵ-ի որոշմամբ, շախմատի աշխարհի թիմային հաջորդ առաջնության մեկնարկը տրվելու է 2010 թվականի հունվարի 3-ին՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում: Հողագնդի լավագույն հավաքականի կոչման համար պայքարելու իրավունք վերապահվել ...ՁՅՈՒՆ, ՄԱՔՈՒՐ ՕԴ ԵՒ ԿԱՏԱՂԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ
Ոչ դիտարժան մարզաձեւ չկա: Սակայն կան մարզաձեւեր, որոնց ընթացքին չհետեւելու, պայքարի դրվագներով չհիանալու ցանկություն չունենալն արդեն իսկ աներեւակայելի է: Ձմեռային մարզաձեւերի մեջ այդպիսին է լեռնադահուկային ...«ԱՌԱՎՈՏՆ» ՈՒ «ՄԻՐԸ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ 3-ՐԴ ՄՐՑԱՇԱՐԸ
'Առավոտ' օրաթերթը եւ 'Միր' միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղը (ՄՀՌԸ) 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի հովանավորությամբ նոյեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, կազմակերպում են լրատվամիջոցների աշխատակիցների ...ԲՈՂՈՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մեր թերթի նոյեմբերի 12-ի համարում 'Հանքերի շահագործմանը դեմ են' հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կապան համայնքի ավագանու անդամ, 'Ազատամարտ' կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը եւ նրա համախոհները սկսում ...ԿՐԿԻՆ «ԹԵՂՈՒՏԻ» ՄԱՍԻՆ
Ժուռնալիստների 'Ասպարեզ' ակումբի նախաձեռնությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ Լոռու մարզկենտրոն Վանաձորում երեկ քննարկվում էին մարզի բնապահպանական խնդիրները եւ, մասնավորաբար՝ Թեղուտի հարցը: ...ՀԱՆԱԾ 185 ՄԻԼԻՈՆ
Դիլիջանի 'Օրհուս' կենտրոնում փոխքաղաքապետ Ա. Մակարյանի, քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գ. Դավթյանի, հ/կ-ների մասնակցությամբ քննարկվել է քաղաքի եկող տարվա բյուջեն եւ արձանագրվել է, որ ֆինանսա-տնտեսական ...«ԱԶԴԱՐԱՐԸ» 215 ՏԱՐԵԿԱՆ Է
1794 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում հայ հոգեւորական Հարություն քահանա Շմավոնյանի նախաձեռնությամբ հիմնադրված 'Ազդարար' պատմամշակութային, գիտակրթական հանդեսը 215 տարեկան է: 18 թողարկում ունենալուց ...ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ
'2002 թվականին Հայաստանի գրողների միությունը Սփյուռք-հայրենիք կապերը ընդլայնելու նպատակով սկսեց մի նոր շարժում, որով փորձում ենք մեր գրական դաշտը վերածել համահայկականի, դրանք գրողների համար կազմակերպված ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 14
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ծանրաբեռնվածությունից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ԻՈՍԻՖԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ Հետագայում, երբ Ղարաբաղյան շարժումն ավարտվեց, եւ 'Ղարաբաղ' կոմիտեն իշխանության եկավ, իրիկունները հավաքվում էինք Իոսիֆի կաբինետում, ուր նարդի կամ բլոտ ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍԵՔՍՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
ՀՐԱՇՔ ԾԱՂԻԿ ԿԱԼԱՆԽՈԵ
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ
«ԱՐԱՐԱՏԻ» ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ՝ ԻՋԵՒԱՆՈՒՄ
ԼՂՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔՈՎ
ԱՄԵՆ ՏԵՂ ԿԱՆ, ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ՝ ՈՉ
ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ «ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ»
ԿԱՊՏՈՒԿՆԵՐ՝ ՀՈԳՈՒՆ
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԹԵՐՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՍՊԱՌՎԵԼ ԷԻՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1765 Ծնվեց ռուսական բանակի գեներալ, իշխան Պետրոս Բագրատյանը: (Վախճ. 1812 թ.-ին):
- 1878 Ծնվեց ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1932 Երևանում վախճանվեց ականավոր պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանի): (Ծնվ. 1860թ.-ին, Շուշիում):
- 1953 Մահացավ Գարեգին Սարգիս Բեկյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

