
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ
Այլապես կհայտնվեք գրպանահատների ուշադրության կենտրոնում Հայաստանում գոյություն ունեն գրպանահատների խմբավորումներ, որոնք երթուղային տաքսիներից օգտվող հասարակության հաշվին բավականին լուրջ բիզնես են ծավալում: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ խմբավորումների ղեկավարն իր 'աշխատակիցների' համար օրվա 'պլան' է սահմանում, եւ անկախ նրանից, թե այդ օրը երթուղային տաքսիներում գողերը որքան դրամապանակ են հաջողացնում թռցնել, իրենց 'շեֆին' պետք է 'նալոգ' տան: Գրպանահատ հանցագործների գործունեությունն ակտիվանում է հատկապես այս սեզոնին, երբ մարդիկ իրենց թեթեւ ամառային շորերից հետո սկսել են կրել բաճկոններ ու տաք հագուստներ: Օրինակ, Մաշտոցի պողոտայում՝ փակ շուկայի հարեւանությամբ տեղակայված կանգառում երթեւեկության 'պիկ' ժամերին գրպանահատները, պլանավորելով իրենց տվյալ օրվա անելիքները եւ ընտրելով թիրախը՝ անցնում են գործի: Պատահական չէ, որ գրպանահատները, որպես իրենց 'գրասենյակ' ընտրել են հատկապես Մաշտոցի պողոտան, քանի որ այդտեղով է անցնում քաղաքային տրանսպորտի մեծ մասը, ընդ որում, հատկապես ժամը 18-ի սահմաններում երթուղային տաքսիներն այդ կանգառում լինում են գերբեռնված: Գրպանահատների համար գոյություն ունեն 'թիրախային' եւ 'ոչ թիրախային' երթուղային մեքենաներ: Այն համարները, որոնք շատ կարճ ինտերվալով են աշխատում եւ արագ են սպասարկում ուղեւորներին, գրպանահատների համար գրավիչ չեն: Այս առումով 'խոցելի' խմբում են հատկապես Մաշտոցի պողոտայով անցնող թիվ 100, 10, 23, 4, 75, 77, 46 երթուղային տաքսիների ուղեւորները: Մի քանի օր առաջ ականատես եղանք, թե ինչպես թիվ 100 երթուղայինում գրպանահատը ածելիի օգնությամբ կտրելով մի տատիկի ցելոֆանե տոպրակը, գողացավ նրա դրամապանակն ու անմիջապես այդ կանգառում իջավ: Մինչ տատիկը գլխի կընկներ, թե ինչ կատարվեց, գրպանահատն արդեն հասցրեց տեղավորվել մեկ այլ գերբեռնված երթուղայինում: 'Տոպրակիս մեջ ընդամենը 2000 դրամ էր, բայց հարցը գումարը չէ, հիմա ես ստիպված եմ տունդարձի ճանապարհին վարորդին խնդրել, որ ինձնից ուղեվարձ չպահանջի',- լաց լինելով ասում էր թալանված տատիկը: Նույն երթուղայինի մեկ այլ ուղեւոր պատմեց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ դարձյալ թիվ 100 երթուղայինում գրպանահատները գողացել են իր թանկարժեք հեռախոսը: 'Ես տնեցիներին հազիվ էի համոզել, որ ապառիկով գնեմ այդ հեռախոսը: Իսկ ես դեռ պետք է մեկ տարի աշխատեմ, որ կարողանամ ապառիկի պարտքերը փակել',-նեղսրտեց նա: Նշենք, որ 'Առավոտի' հարցմանը, թե այս տարվա ընթացքում գրպանահատության քանի՞ դեպք եք արձանագրել եւ քանի՞ գրպանահատի հայտնաբերել, ի՞նչ տեղեկություններ ունեք գրպանահատների խմբավորումների մասին՝ ոստիկանությունը որեւէ պաշտոնական պարզաբանում չտվեց: Բանն այն է, որ 'Քրեական օրենսգրքի' 177-րդ հոդվածի համաձայն, գողությունները բաժանվում են խմբերի: Կախված նրանից, թե գրպանահատը գողությունը կատարել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, առանձնապես խոշոր չափերով կամ տուժողի հագուստից, պայուսակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողություն՝ պատժատեսակն ըստ այդմ այլ է լինում՝ սկսած նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանքից մինչեւ ազատազրկում՝ 1-8 տարի ժամկետով: Հետեւաբար, եթե ոստիկանության ձերբակալած գրպանահատն ուղեւորի գրպանից գողացած է լինում 1000-2000 դրամ, դա որակվում է որպես մանր չափի գողություն, եթե թանկ հեռախոս է տարած լինում՝ արդեն խոշոր չափերի, ուստի ոստիկանությունը ներկայումս չունի հստակ տվյալ, թե քանի գրպանահատության դեպք են հայտնաբերել, քանի որ, ըստ գողության չափերի են առանձնացրել: 'Եթե ականատես եք եղել դեպքերի, գրպանահատների մասին ձեր անձնական եզրակացությունն արեք, մենք պաշտոնապես որեւէ բան այդ առումով չենք կարող ասել',- հորդորեցին ոստիկանության լրատվականից: Մնում է ուղեւորներին զգուշացնել, որ կանգառներում խուսափեն դրամապանակի պարունակությունը ստուգելուց եւ երթուղայիններում իրենց հարուստի տեղ դնելուց: Հենց նման պահվածքն է գրավում գրպանահատին եւ օգնում գտնել օրվա 'թիրախին': - Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
ԻՆԸ ՕՐՈՒՄ՝ 6 ԶՈՀ
'Առավոտի' տեղեկություններով՝ ս.թ. նոյեմբերի 1-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 53 դեպք, որի արդյունքում վիրավորվել է 69, զոհվել՝ 6 մարդ: Երեկ, ժամը ...ԳԱՐՆԱՆԸ ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ
ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը չի բացառում պատերազմական գործողությունների կարճատեւ վերսկսումը Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը 'Առավոտի' հետ զրույցում չկիսեց հայ-թուրքական ...«ՉԻ»-Ի ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵ՞Ց
Իշխանությունները հույս ունեն, որ իրենց վաղեմի երազանքն իրականություն է դարձել Նոյեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր լսվում էր 'Գինդ' տպարանի հայցը ընդդեմ 'Չորրորդ ...«ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՐԱԿԸ»
Դա, ըստ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանի, պետք է անեն առաջին հերթին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Ինչպե՞ս անել, որ բարձրանա քաղաքական դաշտի որակը եւ քաղաքական ուժերի ...ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆԽԱԿԱԼ Է
Նշենք, որ թուրք պատգամավոր Ալաադդին Բյույուքայը, ով նաեւ Թուրքիայում իշխող 'Արդարություն եւ զարգացում' կուսակցության անդամ է, հայտարարել էր, թե ինքը տեղյակ է, որ ԵԱՀԿ ղեկավարությունն ու Մինսկի խմբի անդամ ...ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎԵԼ ԵՆ
Անցյալ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է 'Հայկական ժամանակ' թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական ...ՊԱՏ, ՈՐԻ ԱՄԵՆ ԿՏՈՐԻ ԳԻՆԸ 10-20 ԵՎՐՈ Է
Բայց դրա իրական արժեքը գիտեն պատմությունը եւ նրանք, որոնց ճակատագրերը խեղեց այդ պատը Բեռլինը երեկ տոնեց ԳԴՀ-ն ու ԳՖՀ-ն միմյանցից բաժանող պատի փլուզման 20-ամյակը: 'Առավոտը' դիմել էր հավատարմագրման համար՝ ...ՉՈՐԱԹԱՆՑԻՆԵՐԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԼՔՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԸ
Տավուշի մարզի Չորաթան գյուղում 340 տներից ավելի քան 60-ի դռները կողպված ենՉորաթան գյուղի գրադարանն այսպիսի վիճակում է: 'Պարտքով 6 տոննա կարտոֆիլի սերմացու եմ վերցրել, 2 հեկտարի վրա ցանել, հավաքել՝ 5 ...ԻՐԱՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ
Առեւտրականները հավաստիացնում են, որ իրենց ապրանքները թանկացնում են՝ հետեւելով մյուսների օրինակին Եկող տարի Հայաստանում կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում պետբյուջեով նախատեսված չէ: Մարդկանց եկամուտները ...«ՄԻԱՅՆ ԹԵ ԱՌԱՏ ՁՅՈՒՆ ԼԻՆԻ»
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանի կարծիքով, տարեցտարի մեր երկրի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրությունն ավելանում է: Ըստ պարոն ...«ՄԵԶ ՄՈՏ ՉԵՆ ՀԱՄԲՈՒՐՎՈՒՄ»
Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը խորհուրդ է տալիս 'խոզի գրիպից' խուսափելու համար հիմնարկներում նման ցուցանակներ փակցնել: Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ A/H1N1 ...ՈՒՄԻ՞Ց Է ՀԻԱՍԹԱՓՎԵԼ «ԳՐՏՆԱԿՈՎ» ՏԱՆՏԻԿԻՆԸ
'Բիլայնի' գովազդում 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի հակագովազդն են անում 'Փաթեթները գայթակղում են շահավետ սակագներով ցանցի ներսում եւ հիասթափեցնում այդ ցանցից դուրս զանգերի գներով: Դուք գնում եք փաթեթ, որովհետեւ զանգերի ...ՀՍԿԱՅԱԿԱՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՈՒՆԴ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության օրերս իրականացրած ստուգումների ընթացքում Երեւանում եւ Արարատում հայտնաբերվել է 5 տոննա ժամկետանց հրուշակեղեն, ...«ԻՆՉՈ՞Ւ ՎԻՐԱՀԱՏԵՑԻՔ»
Արդյո՞ք գործ ունենք սխալ ախտորոշման հետ 'Ձախ կրծքիս շրջանում զգալով կոշտացած գոյացություն՝ սեպտեմբերի 29-ին դիմել եմ Հայ-ամերիկյան առողջության (մամոգրաֆիայի) կենտրոն: Այնտեղ ինձ ախտորոշեցին երկրորդ փուլի ...ԲԱՑԱՌԻԿ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ
Նորակոչիկն այն ե՞րբ կավարտի Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Արսեն Սուքիասի Թորոսյանն այս տարվա հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում ստացավ արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: ...ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն 'Առավոտի' այն հարցին, թե 'խոզի գրիպի' հետ կապված ազատազրկվածների հետ տեսակցությունները սահմանափակվե՞լ ...
ԴԻԱԿ՝ ՏԱՆԸ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 25/3 շենքի 33-րդ բնակարանում հայտնաբերվել է 67-ամյա Ռուստամ Բեգոյանի դին: ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԳԱՎԱՌՈՒՄ Ըստ ՀՀ ոստիկանության ...
ՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐԸ ՏԻՄ-ԵՐՆ ԵՆ
Նոյեմբերի 5-ին, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տվյալների վրա, 'Պատժելու օգուտները' հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի 915 համայնքներում սեփական ...ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
Մասնագիտական հմտությունները Ղարաբաղին ծառայեցնող սփյուռքահայ բժիշկը չի կարողանում ստանալ ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի քաղաքացիություն: Քաշաթաղի բուժմիավորման նախկին եւ ներկա ղեկավարները՝ Արցախ Բունիաթյան ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
'Դինո գոլդ մայնինգ քամփնի' ՓԲ ընկերության կողմից Կապանի տարածաշրջանի էկոլոգիային ու բնակչությանը հասցված վնասների մասին հերթական քննարկումը կազմակերպվել էր Կապանի 'Օրհուս' բնապահպանական հասարակական տեղեկատվական ...ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԸ
Այսօր 'Կարեն Դեմիրճյան' մարզահամերգային համալիրում կկայանա 'Հայադարան' համահայկական նախագծի շրջանակներում հրատարակված 'Համահայկական գործարար անվանացանկ եւ գիդ-ուղեցույց' երկհատորյակի շնորհանդեսը՝ ՀՀ պետական ...ԲԵՌԼԻՆՅԱՆ ՆԱԽԱՏԻՆՔ
Երբ 1961 թ. օգոստոսի 14-ին Արեւելյան Գերմանիայի բնակիչներն արթնացան, պատրաստվելով երկրի արեւմտյան մասն աշխատանքի գնալ, անսպասելիությունից ցնցվեցին. Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայտնված վեցմետրանոց ...ԻՆՏԵՐՆՇԻՊԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Բրյուսովում սկսել են կիրառել պրակտիկայի այլընտրանքային, արեւմտյան ձեւը՝ ինտերնշիպը Արդեն 8-րդ ամիսն է, Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ...ՇԻՐԱԿՈՒՄ ԼԵԶՈՒՆ ՀԱՐԳՈ՞ՒՄ ԵՆ
Լեզվի պետական տեսչությունն այս մարզում 'Լեզվի մասին' օրենքի կոպիտ խախտումներ չի հայտնաբերել: Օրերս Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կարլեն Աբրահամյանը 'Առավոտի' հետ զրույցում խոսելով ...ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ «ՏՈՒ-142» ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՉԻ ԵՂԵԼ
Անցած ուրբաթ օրը Թաթարական նեղուցում վթարի ենթարկված Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի հակասուզանավային 'Տու-142' ինքնաթիռը ո՛չ միջուկային եւ ո՛չ էլ սովորական զենքով սարքավորված չի եղել, որովհետեւ ...ԻՐԱՆՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՁԵՌՔ ԿՏՐԵԼՈՒ ՇԱՐԻԱԹԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ
Իրանի ոստիկանությունը պատրաստ է կրկին գործողության մեջ դնել պատժի այնպիսի եղանակը, ինչպիսին ձեռքի անդամահատումն է, քանի որ առանց դրա՝ երկրում հանցավորության աստիճանը աճել է: 'BBC'-ի փոխանցմամբ, այդ մասին ...ՄՅԱՆՄԱՅԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
Հնարավոր է, որ մոտ ապագայում Մյանմայի զինվորական կառավարությունը ազատ արձակի այդ երկրի ընդդիմության կալանավորված առաջնորդ Աուն Սան Սու Չժիին (նկարում): Այդ մասին երկուշաբթի օրը 'AP' գործակալությանը հայտարարել ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԶԵՆՔ ԵՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Միացյալ Նահանգները առաջարկել է Վրաստանին ավելի քան 100 մլն դոլարի զենք եւ ռազմամթերք մատակարարել: ՌԴ հատուկ ծառայություններում, 'ԼՁԸՀ-ՁԸհհ'-ի աղբյուրի պնդմամբ, հավաստի տեղեկություններ կան, որ զենքը Վրաստանին ...ՀԻՄԱ ԷԼ «ԱԻԴԱ» ՓՈԹՈՐԻԿՆ Է ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ
'Աիդա' փոթորիկը, որը հասել է Մեքսիկական ծոց, Սալվադորում դարձել է ջրհեղեղների ու բազմաթիվ սողանքների պատճառ: Տարերային աղետի զոհ է դարձել 124 մարդ: ԱՄՆ-ի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով, թեեւ ...ՔԱՐԶԱՅԸ ԿՊԱՅՔԱՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Աֆղանստանի վերընտրված հռչակված նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է երբեւէ կոռուպցիայի մեջ ներգրավված կամ ոչ կոմպետենտ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նախարարներին պաշտոնանկ անելու մասին: Այդ մասին երկրի ...ՏՈԿԻՈՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի քաղաքապետ Սինտարո Իսիխարան (նկարում) երկուշաբթի օրը հայտարարել է 2020 թվականի Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու իրավունքի համար պայքարելու իր պատրաստակամության մասին: ...ԱՆԿԱՐԱՆ ԿՍԵՐՏԱՑՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրը կշարունակի վերջերս սկսած՝ հարեւան մուսուլմանական երկրների՝ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի հետ հարաբերությունների սերտացման քաղաքական ուղենիշը: ...ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում բուհի հիմնադրման 40-ամյակի շրջանակներում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված փառատոն՝ 'Կոմիտասյան կատարումներ': Մասնակցում էին ՎՊՄԻ-ն, Երեւանի ...ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Օտարերկրյա ունկնդրին ներկայացվեց երգահանի ժառանգությունը 'Առավոտը' ժամանակին տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) այս տարի ...ՎԱՆԱՁՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ ՍԱՏԻՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
Երգիծաբան-դրամատուրգ Սամվել Խալաթյանը հույս ունի, թե տոմսարկղի մոտ հերթեր կգոյանան Իր թատերասեր հասարակությամբ եւ լավագույն դերասաններով հայտնի էր դեռ խորհրդային Կիրովականը: Հանրապետության երրորդ քաղաք ...ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ՝ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նոյեմբերի 8-ը նորաբաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարել էր բացառիկ բաց դռների օր, որը արվեստասերներին հնարավորություն պիտի տար ծանոթանալու ժամանակակից արվեստի հավաքածուներին՝ անվճար մուտք գործելով ...ՀԱՅԿՈՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայում սկսվել է պայքարը 'Եվ րատեսիլ-2010' մրցույթում երկիրը ներկայացնելու համար։ Ըստ tert.am-ի՝ NTV հեռուստաընկերությունն իր կայքում 2-րդ նախնական փուլի հարցում է անցկացրել, որի ընթացքում կայքի այցելուները ...«ՎԱՀԵՆ»՝ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ
'Միտք' վերլուծական կենտրոնը նկարահանել է 'Վահե' փաստավավերագրական ֆիլմը՝ Սամցխե-Ջավախք-Ծալկայում վրացիների իրականացրած հայկական մշակութային կենտրոնների, մասնավորապես՝ եկեղեցիների անօրինական զավթումների ...ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հայկական մշակույթի տան տնօրեն Դանիել Մարանջյանի եւ 'Միասին' հիմնադրամի տնօրեն Աստղիկ Մարանջյանի հետ համագործակցության արդյունքում օրերս Երեւանի թիվ 119 միջոնակարգ դպրոցի աշակերտները ...ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԴԵՌ «ՏԱՔԱՆՈՒՄ» ԵՆ
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի՝ ուժեղագույնների խմբում հանդես եկող տասը գրոսմայստերները երեկ հանգստանում էին: Իսկ դրանից առաջ ոչ-ոքիներով ավարտված մեկնարկային երկու տուրերից ...ԳԱԲԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Մադրիդի 'Լինեքս Մեջիկի' կազմում նվաճեց Իսպանիայի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Գաբիի ...ՁԱԽՈՎ՝ ԵՐՐՈՐԴԸ
Իջեւանցի բազկամարտիկ Արմեն Չապուրյանը Վարշավայի 'Կազինո Օլիմպիկ'-ում անցկացված մարզաձեւի պրոֆեսիոնալների միջեւ 'Nemiroff'-ի կազմակերպած աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես գալով +95 կգ քաշային կարգի ...ՉՈՐՍՈՎ՝ ՎԵՑ ՄԵԴԱԼ
Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում անցկացված ջրացատկի պատանեկան (11-14 տարեկաններ) միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին մարզաձեւի բարձրակարգ դպրոցներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք ...«ԵԹԵ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁ ՉՈՒՆԵՄ, ՉԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԻ»
Երեկ 'Ռէժինե' հյուրանոցում տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել հերթական անգամ Հայաստանի չեմպիոն հռչակված 'Փյունիկ' ակումբը: Ասուլիսին ներկա էին 'Փյունիկի' գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ...ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻ ՆՍՏԵԼԻՍ ՁԵԶ ՀԱՄԵՍՏ ՊԱՀԵՔ
Այլապես կհայտնվեք գրպանահատների ուշադրության կենտրոնում Հայաստանում գոյություն ունեն գրպանահատների խմբավորումներ, որոնք երթուղային տաքսիներից օգտվող հասարակության հաշվին բավականին լուրջ բիզնես են ծավալում: ...ՀԱՃԱԽ ԺՊՏԱՑԵՔ, ՄԱՐԴԻԿ
Կամ 'Ժպիտների պատկերասրահը'՝ Վանաձորում Այս տարվա ընթացքում Դիլիջանի թիվ 6 գիշերօթիկ դպրոցի տարածքում կազմակերպված միջազգային ուսանողական ֆորումի ժամանակ, ամառային ակտիվ եւ բազմաբովանդակ հանգստից զատ, ...ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ
Ամենուր պարբերաբար անդրադառնում, միջոցառումներ են կազմակերպվում գենդերային բռնության դեմ եւ ամեն տարի աշխարհում ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը միավորում կանանց դեմ բռնությանը 'ՈՉ' ասելու համար: Ինչպես ...ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ
Առջեւում ձմեռ է, իսկ մեր մաշկը հենց այս ժամանակահատվածում է առանձնահատուկ խնամքի կարիք զգում: Դրա համար անհրաժեշտ է հետեւել այն սկզբունքներին, որոնք համարվում են առողջ մաշկի գրավականը: Եկեք հիշենք, թե ...ՆՈՅԵՄԲԵՐԻ 10
ԽՈՅ (21.03-20.04)- Ավելորդ հուզմունքը միայն կխանգարի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ղեկավարվեք ձեր սրտի ձայնով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Առաջարկների վերաբերյալ երկար մտածեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Չափից շատ սկզբունքայնությունն ...
ՀՐԱՇՔ ԾԱՂԻԿ ԿԱԼԱՆԽՈԵ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԱՌԱՐԿԱՆ Ե՞ՐԲ «ԿՎԵՐԱԾՆՎԻ»
ՑԱՆԿԱՆՈ՞ՒՄ ԵՔ ԽՆԱՄՎԱԾ ՄԱՇԿ ՈՒՆԵՆԱԼ
«ԽՈՒՃՈՒՃԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ
«ԵՐԵՒԱՆՑԻ» ԳԹԿ-Ն՝ «ՂԱՐԱԲԱՂՑԻ» ԳԹԿ-Ի ՀՅՈՒՐԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
ՀԵՏՄԱՀՈՒ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
ՌՈՒՍԱՀԱՅԵՐԸ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅԻՆ
«HALLOWEEN»՝ ԼԱՏԻՆՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅԱՆ «ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ»
- 1724 Ղարաբաղ-Սյունիք հակաիրանական և հակաթուրքական ապստամբությամբ Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծի հրովարտակն ուղղված արցախահայությանը:
- 1898 Փարիզում լույս է տեսնում «Անահիտ» ամսագիրը Արշակ Չոբանյանի խմբագրողթյամբ:
- 1912 Կաթողիկոս Գևորգ V-ը ստեղծեց «Ազգային պատվիրակություն» Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ Հայկական հարցը ռուս և եվրոպական դիվանագիտության առջև բարձրացնելու համար:
- 1914 Թուրքական զորքերի պարտությունը Էրզրումի տակ:
- 1914 Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լոյդ Ջորջը ներկայացրեց թուրքերին այսպես. «... մարդկային քաղցկեղ, սողացող տագնապ վատ կառավարված հողերի համար, ովքեր կործանում են կյանքի յուրաքանչյուր թելը .... ովքեր ... պետք է պատասխան տան մարդկության հանդեպ կատարած անթիվ ստորությունների համար»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

