
ՍՈՒՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՐՍԱՓԻ ՄԻՋՈՑՈՎ
Սարսափ ֆիլմերի դիտումը սովորույթ դարձրածները իրականությունից կտրվելու պահանջ ունեն 'Արդեն երկու տարի է՝ ինչ ամեն երեկո քնելուց առաջ պարտադիր սարսափ ֆիլմ եմ դիտում. դրանից հետո մի տեսակ հանգստանում եմ ու քնում',- 'Առավոտի' հետ զրույցում ասում է 26-ամյա Խաչիկը: 19-ամյա Միլենայի համար էլ սարսափ ֆիլմերը դարձել են գեղարվեստական գրականության փոխարինող. 'Մինչեւ վերջերս ազատ ժամանակս գիրք կարդալով էի լցնում, մի օր հարեւանիս տանը ձեռքս ընկավ սարսափ ֆիլմի սկավառակ, հետաքրքրության համար դիտեցի, ինձ շատ գրավեց այդ ժանրը: Գուցե զարմանալի թվա, բայց սարսափ ֆիլմերից ադրենալին եմ ստանում': Ինչու են մարդիկ հետաքրքրվում, դիտում եւ սիրում սարսափ ժանրի ֆիլմեր: Այս հարցին ԱՄՆ-ի որոշ ֆիլմ արտադրող ընկերությունների պատվերով պատասխանել են փորձագետներից եւ սոցիոլոգներից կազմված մի խումբ գիտնականներ, ներքին կարգով անցկացնելով մի հետաքրքիր, հոգեբանական հետազոտություն: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել ֆիլմերի վարձույթի սրահները, կինոթատրոնները, մի շարք հոգեբաններ եւ անհատ քաղաքացիներ: Փորձագետներն առանձնացրել են երեք տիպի սարսափի սիրահար մարդկանց: Ըստ նրանց, առաջին տիպին պատկանում են նրանք, ովքեր դիտելով ֆիլմը՝ հոգեկան բավարարվածություն են ստանում, իսկ այս տիպի մարդիկ կամ չափից շատ զգացմունքային են լինում, կամ էլ ճիշտ հակառակը: Երկրորդ տիպին պատկանում են նրանք, ովքեր սարսափ դիտելով վերապրում են այն բոլոր իրադարձությունները՝ ինչը տեսնում են էկրանին. այսինքն, այդկերպ բավարարում են իրենց ադրենալինի քաղցը: Փորձագետների առանձնացրած երրորդ տիպի մարդիկ սարսափ դիտելով փորձում են հաղթահարել իրենց ներսում կուտակված վախը. այս տիպի մարդիկ շատ հաճախ ինքնահաստատվելու խնդիր ունեցողներ են, նախանձ եւ մեծամիտ: Համաձայնենք այս հետազոտությանը, թե՝ ոչ, միեւնույն է, շուկան օրեցօր համալրվում է արտասահմանյան հայտնի կինոարտադրողների արտադրանքով՝ սարսափ ֆիլմերով: Իսկ ի՞նչ ազդեցություն ունեն սարսափ ֆիլմերը, ինչո՞ւ է այս ժանրը գրավում մարդկանց, հնարավո՞ր է արդյոք լիցքաթափվել սարսափ ֆիլմերի դիտումից: Թեմայի վերաբերյալ 'Առավոտը' զրուցեց հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ: Հոգեբանի բնութագրմամբ, նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նկարահանվում սարսափ ֆիլմերը, այն էլ մեծ քանակությամբ: Ըստ նրա, դրանք նկարահանվում են, որովհետեւ. 'Մարդիկ կարիք ունեն սուր զգացողությունների եւ հատկապես 21-րդ դարում, երբ տեխնոլոգիաները այսքան զարգացած են, նույնիսկ սովորական մարդկային հարաբերությունները չորացած եւ մեխանիզացված են: Սուր հուզական զգայությունները, հուզական ապրումները անհրաժեշտ են մեր կենսագործունեության համար: Իրականությունից կտրվելը այստեղ մեծ նշանակություն ունի: Որքան էլ մեզ դուր չգան սարսափ ֆիլմերը, որքան էլ տարվենք, վախենանք, հաստատ համոզված ենք, որ դա իրական չէ, այսինքն՝ դա այլ աշխարհ է եւ ոչ իրական: Ձգտումը ոչ իրական աշխարհին՝ եւս մարդու հոգեկան առանձնահատկություններից է. կտրվել իրականությունից եւ ունենալ ապրումներ, թեկուզ եւ վախ': Սարսափ ֆիլմերից առաջացած վախը Ի. Ղազարյանը բնութագրում է որպես սթափեցնող միջոց. 'Չափի մեջ' վախը սթափեցնող է: Հաճախ վախը ինքնապաշտպանության միջոց է եւ կենսարար ֆունկցիա մեր հոգեկանի համար՝ այն ոչ միայն սթափեցնող է, այլեւ առողջացնող, դրա արդյունքում մարդ նոր հայացքով կարող է նայել աշխարհին: Այս տեսանկյունից սարսափ ֆիլմերի ժամանակ առ ժամանակ դիտումը ունի դրական ազդեցություն եւ վնասակար չէ': Հոգեբանը նկատում է՝ սարսափ ֆիլմերի դիտումը անհատական ընտրության հարց է. 'Հարցն այն է, թե ինչքան եւ ինչ հաճախականությամբ ես դիտում: Եթե դա դառնում է սովորություն, առօրյայի մի մաս՝ մինչեւ չնայեմ, չեմ քնի, ապա դա վնասակար է: Նույնիսկ ամեն դրական բան եթե չափից շատ օգտագործենք, ապա դա նախ մեր հոգուն վնաս կտա, էլ ուր մնաց այդպիսի սուր զգացողությունները: Եթե մարդը սարսափի դիտումը դարձնում է սովորույթ, նշանակում է՝ իրականությունից կտրվելու անհագ պահանջ ունի: Իրականությունն իր համար հաճելի չէ, նա փախուստի մեջ է ու ձգտում է դեպի այդ սուր զգացողությունները': Սարսափ ֆիլմերի բացասական ազդեցության մասին էլ հոգեբանն ասաց. 'Բացասական ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Ասել, թե դա ազդում է մարդու հոգեբանության վրա, վարքագիծ է ձեւավորում եւ նման այլ բաներ՝ սխալ է: Մեծ դեր ունի անհատական մոտեցումը, մարդը՝ դիտողը: Եթե մարդ շատ զգայուն է, նրա վրա բնականաբար ազդեցություն կթողնեն այդ ֆիլմերը: Ի դեպ, բոլոր սարսափ ֆիլմերի սկզբում կամ վերջում՝ եթե այն լիցենզավորված եւ նորմալ տեսագրություն է, գրվում է՝ մինչեւ 17 տարեկաններին խորհուրդ չի տրվում դիտել: Կամ էլ գրում են՝ բարձր զգայունություն ունեցող մարդկանց չդիտել': Հարցին, թե կարո՞ղ է սարսափ ֆիլմը նպաստել ագրեսիայի առաջացմանը, մեր զրուցակիցն ասաց. 'Եթե չափից ավելի են դիտում. մարդ կարող է նմանակվել ֆիլմի որոշակի հերոսի հետ, նույնականանալ: Բայց այդպես հազվադեպ է լինում': Հոգեբանի ձեւակերպմամբ, սարսափ ֆիլմերի դիտումը վնասակար է դեռահասներին: Այսինքն, մանկական այն ժամանակաշրջանում, երբ նյարդային համակարգը դեռ անկայուն է. 'Դեռահասությունն ինքն իրենով շատ ճգնաժամային է, այդ տարիքում դեռահասի լարվածությունը շատ ավելի է, եւ ավելորդ լարվածություն պետք չէ: Դեռահասն իր եղածը չի կարող լիցքաթափել, ուր մնաց ավելորդ մի բան ստանա եւ փորձի լիցքաթափվել դրանով: Իսկ իրականությունն այն է, որ դեռահասներին շատ է ձգում սարսափը, իրականությունից կտրվելը: Քանի որ դեռահասի համար իր իրականությունը լավը չէ՝ ագրեսիվ ազդակները, որոնք արթնանում են այդ տարիքում, դրանք կարող են ինչ-որ ձեւով համահունչ լինել ֆիլմի հետ. ահա թե ինչու է նրանց ձգում սարսափը: Նրանց հոգեկանն անկայուն է, դրա համար խորհուրդ չի տրվում դիտել': Ինչ վերաբերում է սեռային տարբերությանը, հոգեբանը հավելեց. 'Այս հարցում սեռային խտրականություն չկա: Բայց քանի որ կանայք ավելի զգայուն են, ավելի սիրահար սուր զգացողությունների, նրանք հազվադեպ են դիտում այդպիսի ֆիլմեր. սա որպես վիճակագրություն չէ, այլ զուտ կարծիք: Բայց ճիշտ կլինի ասել, որ սա անձնական ընտրության հարց է': - ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
14
Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին եւ ներկայացնելով Կոնգրեսի դիրքորոշումը, հայտարարել է, թե դրա պատասխանատվությունը ...ԿՈՂՄ ԵՆ՝ ԲԱԶՄԱԹԻՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ
Հանրային խորհուրդն այսօր ՀՀ նախագահին կներկայացնի իր առաջարկությունները եւ մտահոգությունները հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ: Հանրային խորհուրդը երեկ բաց նիստ էր անցկացնում՝ ...ԹՇՆԱՄԱՆՔԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Ասում է ամերիկացի փորձագետ Ժիրի Վալենտան Ամերիկացի փորձագետ, Միացյալ Նահանգների արտաքին կապերի գծով խորհրդի մշտական անդամ Ժիրի Վալենտան, որ օրեր առաջ Ադրբեջանում էր, այս օրերին Հայաստանում է: Նա մեկն ...ՉՈՒԶԵՑԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ԴՆԵԼ
Ինչպես որ խորհուրդ է տալիս Լեւոն Զուրաբյանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ 'Ժառանգություն' կուսակցությանն ...ԿԴԱԴԱՐԵ՞Ն ԱՆՏԵՂԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
1ՀԱԿ-ի հետ համագործակցող ՍԴՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համատեղ արտերկրում հայտարարություններ է անում, բանաձեւեր ընդունում ու հանրահավաքներ անցկացնում, ինչպես եղավ սեպտեմբեր 27-ին՝ Գլենդելում: Սակայն այս փաստին ՀԱԿ ...ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՃՈՎ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը վերանայե՞լ է Ադրբեջանի պատվիրակների հայտարարություններն անարձագանք թողնելու մոտեցումը: ԵԽԽՎ-ն երեկ երեկոյան վերջապես ընտրեց Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար՝ ...ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ «ԲԱՑԱՌԻԿ ՑԻՆԻԶՄՈՎ ՈՒ ՍԱԴԻԶՄՈՎ»
1Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել իր երիտասարդական թեւի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դեմ 'թխված' գործի վերաբերյալ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ վերջինիս գործը ի սկզբանե 'ոստիկանության ...ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ ՈՉ ԿՈՂՄ ԵՆ, ՈՉ ԷԼ՝ ԴԵՄ
Այսպիսին էր տպավորությունը Շիրակի մարզում կատարված քննարկումից Երեկ Գյումրիում, բազմաթիվ մտա վորականների մասնակցությամբ, առաջին անգամ տեղի ունեցավ հասարակական քննարկում՝ հայ-թուրքական հարաբերությունների ...ԲՅՈՒՋԵՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ Է
1'Հաջորդ տարի թոշակների, աշխատավարձերի, սոցիալական եւ մնացած բոլոր կարգի վճարումների բարձրացում չենք նախատեսում: Կլինեն որոշակի բարձրացումներ, որոնք հաշվարկային բնույթ ունեն՝ մասնավորապես քաղծառայության ...ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ՉԻ ՑՆՑՎԻ
Վստահ է 'Հայէկոնոմբանկի' վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը 'Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում կարող է դրամի արժեւորում տեղի ունենալ',- երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց 'Հայէկոնոմբանկի' վարչության ...«ՄՏՍ ԿՈՆԵԿՏ» ՄՈԴԵՄ՝ ՆՈՐ ԳՆՈՎ
Այսուհետ 'ՄՏՍ Կոնեկտ' E156G մոդեմը կարելի է ձեռք բերել առավել մատչելի գնով. նախկին 30 հազարի փոխարեն, այժմ այն արժե ընդամենը 20 հազար դրամ: Այս մասին հայտնում են 'ՎիվաՍել-ՄՏՍ' ընկերությունից: 'ՄՏՍ Կոնեկտը' ...ՊԱՏԱՍԽԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՈՃՈՎ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը վերանայե՞լ է Ադրբեջանի պատվիրակների հայտարարություններն անարձագանք թողնելու մոտեցումը: ԵԽԽՎ-ն երեկ երեկոյան վերջապես ընտրեց Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար՝ ...«ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ»
Այս կարծիքին է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Այս օրերին տաքսու վարորդից, կոշկակարից սկսած՝ մինչեւ քաղաքական գործիչ ու պատմաբան, քննարկում են հայ-թուրքական սահմանի բացման առիթով ...ԿՈՎԵՐԸ՝ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ
Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերից գողացված անասունները 'բախտավո՞ր' են 'Առավոտը' բազմիցս է անդրադարձել Նոյեմբերյանում անասնագողություններին, այդ հանցագործությունների խրոնիկ չբացահայտումներին եւ ականների ...ԿՊԱՏՎԱՍՏՎԵՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Ամենայն հավանականությամբ, A/H1N1 գրիպի կանխարգելման նպատակով պատվաստանյութը Հայաստան կհասնի հոկտեմբեր ամսին: Այս մասին 'Ա1+'-ին հայտնել է առողջապահության նախարարի առաջին տեղալ 'Խոզի գրիպի' դեմ պայքարի ...ԱՅՍ ՏԱՐԻ ՉԵՆ ՓՈԽԱՐԻՆՎԻ
Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով, այս տարի ժամանակավորապես դադարեցվել է երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելու ծրագիրը: Այս մասին 'Առավոտին' տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր ...ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ
Լիազորությունների յուրացման նախադեպ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ Սիլվա Շահվերդյանը երեկ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի ...ԿՐՔԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Մաշտոցի պո ղոտայի թիվ 17 շենքում է գտնվում Ե. Չարենցի տուն-թանգարանը: Այն զբաղեցնում է 1-3 հարկերը: Վերջերս շենքում հայտնվել է նոր հարեւան. 4-րդ հարկի 16, 17, 18 բնակարանների սեփականատեր է դարձել Ռուզաննա ...ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Սյունիքի մարզում՝ Կապանի Երկաթուղայինների փողոցի 1ա շենքի թիվ 4 բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է Ռ. Ավանեսյանին պատկանող բնակարանի ննջասենյակը: Երեկ, ...ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի՝ եվրոպական ինտեգրմանը մեծապես նպաստելու, Հայաստանում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ծառայությունների համար Եվրախորհրդի ...«ՀՀ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՏՎԵԼ Է»
Հարցազրույց Ռուսաստանի հայերի 'Երկրամաս' թերթի խմբագիր Տիգրան Թավադյանի հետ - Այս տարվա ապրիլին, երբ քննարկվում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված 'Ճանապարհային քարտեզը', Դուք հայտարարել եք. 'Այն, ...ԱՐՁԱԳԱՆՔ «ԱՌԱՎՈՏԻՆ»
Մեր թերթի սեպտեմբերի 24-ի համարում 'Մարզային գրադարանի մարտահրավերները' հոդվածով անդրադարձել էինք Տավուշի մարզային գրադարանի խնդիրներին, զրուցել գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի հետ եւ տեղեկացրել, որ ...55,7 ՄԼՆ-Ի ԽԱԽՏՈՒՄ՝ ԵՐԿՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Երեկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվել են 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության տարածքային կառավարման ...ՕՏԱՐ ՀԱՅԵԼԻՆ ԵՎ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԸ
Նամակ՝ գրող Մովսես Պչակչյանին Սիրելի Մովսես, սիրով կարդացի ու ավարտեցի 'Անցողիկը եւ անժամանցելին' վեպդ, վեպ, որը 'Լուսավոր աչքերով օտարականը' վեպիդ բնականոն շարունակությունն էր, եւ պատկերացրու, կարդացի, ...ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՇՎԻ ՉԱՌԱՆ
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը միակն էր, որ ակադեմիայի ընդհանուր ժողովում հստակորեն դեմ արտահայտվեց հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրություններին: Ինչպես արդեն 'Առավոտում' (25.09.2009) տեղեկացրել ...ՎԱՐՁԵՐԸ ՆՈՐԻՑ ԹԱՆԿԱՑԱՆ
Պրոռեկտորները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են, որ իրենց բուհի դիմորդները ֆինանսական պատճառներով բուհից դուրս չմնան: Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի օգնական Սաթենիկ Ալավերդյանն 'Առավոտի' հետ ...«ԱՐԵՒԱԾԱՂԻԿԸ»՝ 10 ՏԱՐԵԿԱՆ
'Արեւածաղիկ' մանկապատանեկան ամսաթերթը 10 տարեկան է: 'Հույսի կամուրջ' հ/կ հաճախող հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաների ջանքերով ժամանակին ստեղծված ամսագրի ծնունդը երեկ 'Արմատ' ակումբում նշվեց՝ խոսելով հաշմանդամությանը ...ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ
'Կրթություն՝ բոլորի համար՝ կրթության որակի բարձրացման եւ ուսումնական ծրագրերի մշակման վերաբերյալ' թեմայով տարածաշրջանային համաժողովը երեկ Ծաղկաձորում էր համատեղել ոլորտի տեղացի եւ արտասահմանցի 21 մասնագետների: ...«ՊԵ՞ՏՔ Է ՍՊԱՆԵԼ ՕԲԱՄԱՅԻՆ»
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը հետաքննում է Facebook ցանցում հրապարակված հանրային կարծիքի ուսումնասիրությունը՝ պե՞տք է սպանել նախագահ Օբամային հարցադրմամբ: 'BBC'-ի մատուցմամբ, այդ հարցման արդյունքները ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԱՐԿՈԶԻԻՆ Ս ՊԱՌՆԱԼԻՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՈՒՂԱՐԿՈՂԸ
Ելիսեյան պալատի աշխատակիցները բռնել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հասցեագրված սպառնալիքներով եւ փամփուշտներով նամակը: Այդ մասին երեկ հաղորդել է France Presse-ը՝ վկայակոչելով արդարադատության համակարգում ...ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Երեքշաբթի օրը Աֆղանստանի հարավում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ, որի զոհ են դարձել ամենաքիչը 12 եւ վիրավորվել 15 խաղաղ բնակիչներ: Կանդագար գավառի Մայվանդ հատվածով ուղեւորատար ավտոբուսի անցնելու պահին ...ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՆԱՏՕ-Ն ԿՎԵՐՍԿՍԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանը հնարավոր է համարում ՆԱՏՕ-ի հետ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու հեռանկարը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել ...ՄՈԼԴՈՎԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵՑ ԲՐՅՈՒՍԵԼ
Երեքշաբթի օրը երկօրյա այցով Բրյուսել է մեկնել Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը: Ինչպես տեղեկացնում է ԼվՑպՐՒՈՍր-ը, Մոլդովան պատրաստվում է Բրյուսելում Եվրամիության առջեւ բարձրացնել Մերձդնեստրից ռուսական զորքերի ...ԱՅՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
2008թ. օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած հակամարտության հետաքննություն իրականացնող միջազգային անկախ առաքելությունը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կհրապարակի իր զեկույցը: Սպասվում է, որ եվրոպական փորձագետները ...ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է
'Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը պատրաստ է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այն կներկայացնեն կողմերին՝ տարածաշրջան կատարելիք հերթական ...ԿՏՈՐ ՄԸ ՄԵՂԵԴԻ
Երեկ 'Արամ Խաչատրյան' համերգասրահում կայացավ Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո 'Հայկական երաժշտությանը բնորոշ է արտահայտչամիջոցների չափազանց խնայողական գործածությունը: Ելեւէ՞ջ, ...ԱՆԱՀԻՏ ԱՍՏՎԱԾՈՒՀԻՆ ՈՒ ՆԻԿԱՆ՝ ՊԵՆԶԱՅՈՒՄ
Լեւոն եւ Հայկ Թոքմաջյանները վերադարձան միջազգային սիմպոզիումից 'Առավոտը' տեղեկացրել էր, որ անցյալ տարի Պենզայում կայացել է համաշխարհային քանդակագործական սիմպոզիում՝ 'Ներշնչանք' խորագրով ('Թոքմաջյանների ...ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ -1
'Արվեստների պատկերասրահ' մշակութային հիմնադրամը սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 24-ը ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնը: Այդ շրջանակներում այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության ...ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ -2
Հոկտեմբերի 15-19-ը Երեւանում կկայանա Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Այդ առիթով Հայաստան կժամանեն մշակույթի անվանի գործիչներ՝ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական գործիչ, ...ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ՝ ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴԻՆ
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ մեր հանրապետության դահուկավազորդները, առաջին անգամ մասնակցելով Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված անվադահուկներով վազքի աշխարհի գավաթի խաղարկությանը, ...ՄԵՐ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ 7-ՐԴՆ ԵՆ
Թուրքիայի Ախիսար քաղաքում շարունակվում է մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի տղաները վեցերորդ տուրում 3:1 հաշվով հաղթանակ տարան Անգլիայի իրենց հասակակիցների նկատմամբ եւ 14, ...ԼԻԼԻԹՆ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ
Չինաստանի Նանկին քաղաքում մեկնարկած շախմատի կանանց ՖԻԴԵ-ի 'Grand Prix' երկրորդ մրցաշարի մեկնարկային տուրում հայաստանցի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է արել Ռուսաստանի ներկայացուցիչ Բաիրա Կովանովայի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Այս հարցը հանգիստ չի տվել BBC հեռուստառադիոընկերության թղթակից Դեւիդ Էդմոնդսին: Եվ նա իր համար անհասկանալի այդ ֆենոմենի լուծումը գտնելու նպատակով որոշել է մեկնել Հայաստան: Նա գրում է. 'Ընդամենը երեք միլիոն ...ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ Է. «ԽԱՂԵՐ ԿՈՒԴԱՆ»
ՀՖՖ մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը երեկ հրապարակել է մեր գլխավոր ընտրանու ընդլայնված կազմը, որն էլ պատրաստվելու ...ՍՈՒՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՍԱՐՍԱՓԻ ՄԻՋՈՑՈՎ
Սարսափ ֆիլմերի դիտումը սովորույթ դարձրածները իրականությունից կտրվելու պահանջ ունեն 'Արդեն երկու տարի է՝ ինչ ամեն երեկո քնելուց առաջ պարտադիր սարսափ ֆիլմ եմ դիտում. դրանից հետո մի տեսակ հանգստանում եմ ...«ՀՈՒՅՍԸ ԿՈՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ Է ԳԱԼԻՍ ԱՐՎԵՍՏԸ»
Կարծում է թատերագետ Արա Նեդոլյանը 'Անցյալի եւ ներկայի միջեւ'. երեկ մեկնարկած երկօրյա այս գիտաժողովի ընթացքում աշխարհի տարբեր երկրների մասնագետներ քննարկեցին, թե գլոբալացող աշխարհում ժամանակակից արվեստն ...ՀՅԴ-Ն, ՀԱԿ-Ը ԵՒ ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
2Եթե չեմ սխալվում՝ 1994 թվականի սկզբին, Նոր տարվա՝ նախագահականում լրագրողների համար կազմակերպած ընդունելության ժամանակ ակտիվ դաշնակցական լրագրողներից մեկը հարցրեց ՀՀ առաջին նախագահին՝ 'ո՞րն է, վերջապես, ...
ՀՅԴ-Ն, ՀԱԿ-Ը ԵՒ ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԽՈՍՔԱՅԻՆ «ԴՐԻԲԼԻՆԳ»
ՄԻԱԿ ԵՒ ԱՄԵՆԱՀԱ՞ՂԹ
«ՈՐՈՇԵՑ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ»
«ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԿԱՇԱՌՔ ԵՄ ՎԵՐՑՐԵԼ»

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԴԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

- 1895 Սկսվեց Կ. Պոլսում ապրող հայերի կոտորածը:
- 1895 Սկսվեց Կ. Պոլսում ապրող հայերի կոտորածը:
- 1895 Կ. Պոլսում հայոց մայր եկեղեցու բակում հնչակյանները կազմակերպեցին բողոքի ցույց` «Մայիսյան ծրագրի» իրագործման պահանջով: Ցույցը կոչվեց Բաբ Ալիի ցույցը:
- 1915 Ուրֆայի հայերի գոյամարտը:
- 1919 Ծնվեց հայ բանաստեղծ Գևորգ Էմինը: (Վախճ. 1998թ.-ին):
- 1921 ՌՍՖՍՀ-ի և Խորհրդային Հայաստանի միջև կնքվում է ֆինանսա-տնտեսական համաձայնագիր:
- 1925 Ծնվեց կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1996 Կանադայի Գերագույն Դատարանի որոշումը Քեբեքը Կանադայից առանձնանալու վերաբերյալ: Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

