
«Ա1+»-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է
- 'Մելտեքս' ընկերության ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը փորձում են հասնել այս հեռուստաընկերության իրավունքների վերականգնմանը ՍԴ-ի եւ ՄԻԵԴ-ի միջոցով: Սեպտեմբերի 15-16-ին Մարդու իրավունքների հատուկ հանդիպման ժամանակ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը եւ մասնավորապես անդրադարձել 'Ա1+'-ի գործին: Ընդունված որոշումը ԵԽ պաշտոնական կայքէջում հրապարակվել է սեպտեմբերի 22-ին: Ըստ այդմ՝ 'Ա1+'-ի գործով վճռից հետո կիրառված ընդհանուր միջոցների առնչությամբ ԵԽ նախարարների կոմիտեն ի գիտություն է ընդունել Հայաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը, որ 2009-ի ապրիլի 28-ին փոփոխություններ են արվել 'Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին' օրենքի 31.3 հոդվածում, ըստ որի՝ ՀՌԱՀ-ը պետք է այսուհետ հանգամանալից հիմնավորի արտոնագիր տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ իր որոշումները եւ ապահովի որոշումների ընդունման թափանցիկությունն ու մատչելիությունը: Ինչ վերաբերում է 'Ա1+'-ի գործով կիրառված կոնկրետ՝ անհատական միջոցներին, որոնցով իշխանությունները պետք է հնարավորինս վերացնեին իրավունքի խախտման հետեւանքները՝ ԵԽ նախարարների կոմիտեն ի գիտություն է ընդունել տեղեկատվությունը, թե նոր մրցույթը, որին 'Ա1+'-ը հնարավորություն ունի մասնակցել՝ նախատեսվում է անցկացնել 2010-ի հուլիսին. 'Եվ առաջարկել է պատասխանող պետությանը կոմիտեին տեղեկացնել այն բոլոր զարգացումների մասին, որոնք լինելու են մրցույթի նախապատրաստման ընթացքում': Նաեւ առաջարկել են տեղեկատվություն ներկայացնել հնարավոր այլ միջանկյալ միջոցներ կիրառելու հնարավորության մասին: ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է այս ամենի մասին տեղեկատվություն ստանալուց հետո հարցին վերստին անդրադառնալ դեկտեմբերի 1-4-ը կայանալիք հանդիպման ընթացքում: Դեկտեմբերի 15-ին նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանը կքննի 'Ա1+'-ին առնչվող մի հայց, որը օգոստոսի 19-ին ներկայացրել էին 'Մելտեքս' ընկերության ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը (նրանց դիմումը մանրամասն ներկայացրել ենք 'Առավոտի' օգոստոսի 26-ի համարում): Բացի այդ՝ ինչպես մեզ հայտնեց Արա Ղազարյանը, պատրաստվում են 'Ա1+'-ի մի նոր դիմում ներկայացնել ՄԻԵԴ. 'Նախնական նամակն արդեն ուղարկել ենք ու ստացել ենք պատասխան, որ դիմումը գրանցվել է: Մինչեւ հոկտեմբերի 28-ը ժամկետ է տրվել, որպեսզի մենք ներկայացնենք դիմումը: Այն ցանկանում ենք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34 եւ 46 հոդվածների հիմքով': Նշենք, որ ըստ 34 հոդվածի՝ ՄԻԵԴ-ը կարող է անհատական գանգատներ ընդունել ցանկացած անձից, որը պնդում է, թե դարձել է իրավունքների խախտման զոհ: Իսկ կոնվենցիայի 46 հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվում են կատարել ՄԻԵԴ վճիռները ցանկացած գործի վերաբերյալ: Ըստ Արա Ղազարյանի՝ պետությունը 'Ա1+'-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը կատարելու 2 ուղիներն էլ փակել է. 'Մի ուղին նոր մրցույթն էր, որն ԱԺ-ն փակեց 2008-ի սեպտեմբերին ընդունած օրենքով: Իսկ երկրորդ ուղին 2004-ին դատարանների կայացրած վճիռների վերանայումն էր՝ դրանից բխող հետեւանքներով, ու դա էլ Վճռաբեկ դատարանը փակեց: 'Մելտեքսը' սպառել է բոլոր միջոցները, որ ինչ-որ կերպ օգտվի Եվրոպական դատարանի որոշումից: Ըստ այդմ՝ մնում է միայն նորից դիմել ՄԻԵԴ-ին՝ խնդրելով հարուցել նոր վարույթ այն կապակցությամբ, որ իրենց վճիռը չի կատարվում': Հայաստանը ԵԽ անդամ միակ պետությունը չէ, որ մեղմ ասած՝ կիսատ-պռատ է կատարում ՄԻԵԴ վճիռները: ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է Կիպրոսի պատվիրակ Խրիստոս Պուրգուրիդեսի զեկույցը, ըստ որի՝ ԵԽ անդամ 47 երկրներից 36-ն ամբողջությամբ եւ ողջամիտ ժամկետներում չեն կատարում ՄԻԵԴ վճիռները: Մինչդեռ ըստ զեկուցողի՝ ընդամենը մի քանի տարի առաջ նման երկրների քանակը դյուժինից չէր անցնում: 'Այդ խնդիրն առաջացել է հիմնականում այնժամ, երբ ԱՊՀ երկրները զանգվածաբար մտան Եվրոպայի խորհուրդ,- ասաց Արա Ղազարյանը:- Սակայն փորձը ցույց է տալիս, որ թեեւ պետությունները դիմադրում են, ձգձգում ու խուսանավում, բայց ի վերջո՝ կատարում են ՄԻԵԴ վճիռները: Իսկ 'Ա1+'-ի վերաբերյալ ասկետական ժլատությամբ ընդունված վճիռը հանգեցրեց նրան, որ այն առավել ծառայում է ոչ թե խնդրի լուծմանը, այլ տալիս է խուսանավելու հնարավորություն: Բայց Եվրոպայի խորհուրդը հասկանում է, որ եթե իր վճիռները չկատարելու այս վիճակը շարունակվի՝ հեղինակազրկվում է Եվրոպական դատարանը': Հետաքրքրվեցինք նաեւ, թե 'Ա1+'-ի խնդրի վրա ի՞նչ ուղղակի ազդեցության ակնկալիքներ ունեն ՍԴ-ում քննարկումից, եթե հաշվի առնենք, որ իրենց հայցը վերաբերում է ընդհանրական խնդրի՝ 'Քաղաքացիական դատավարության օրենսգրքի' 204-28 հոդվածի 1-ին ենթակետի սահմանադրականությունը որոշելուն, եւ ՍԴ-ն այս կապակցությամբ սեպտեմբերի 1-ին պատասխանող է ճանաչել Ազգային ժողովին: Ըստ այդմ՝ անգամ հայցապահանջը բավարարելու դեպքում լուծումը լինելու են միայն օրենսդրական փոփոխությունները: 'Եթե այդ հոդվածը մնա, ապա քաղաքացիների՝ միջազգային ատյան դիմելու իրավունքը դառնում է պատրանքային՝ ոչ արդյունավետ, քանի որ քաղաքացին կարող է շահել գործը եւ գալ այստեղ՝ փորձել իր իրավունքները վերականգնել Վճռաբեկ դատարանի միջոցով, որպեսզի այն տեսնի նոր հանգամանք եւ հրահանգի վերանայել նախկին որոշումը: Բայց Վճռաբեկ դատարանը կարող է մերժել՝ նոր հանգամանք չտեսնելով',- ասաց Արա Ղազարյանը: Ի դեպ, ՍԴ-ն 'Ա1+'-ի ներկայացուցիչների դիմումը քննելու է Սերինե Ֆլջյանի դիմումի հետ համատեղ, որը նույնպես վիճարկում է ՔԴՕ այդ հոդվածի սահմանադրականությունը, բայց արդեն ոչ թե ՄԻԵԴ, այլ հենց ՍԴ որոշումները չկատարելու առնչությամբ: Արտակ Զեյնալյանը վստահություն հայտնեց, որ իրենց հայցը կունենա դրական ազդեցություն 'Ա1+'-ի խնդրի լուծման վրա. 'ՍԴ-ն եթե հակասահմանադրական ու անվավեր ճանաչեց մեր կողմից վիճարկվող նորմը՝ այն հիմք պիտի հանդիսանա վերանայելու Վճռաբեկ դատարանի 2009-ի փետրվարի 19-ի որոշումը 'Ա1+'-ի գործով: Եվ այլեւս այդ դատարանը չի կարողանա ուժի մեջ թողնել 2003-ի իր որոշումը': Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ իրենց պայքարն իրավունքի համար է. 'Նոր մրցույթ հայտարարելով՝ 'Ա1+'-ի իրավունքները չեն վերականգնվում: Նոր մրցույթ հայտարարելու դեպքում՝ հնարավոր է, որ 'Ա1+'-ի իրավունքները չխախտվեն: Բայց դեռ չեն վերականգնվել 2002-2003 թթ. մրցույթների ժամանակ այս հեռուստաընկերության խախտված իրավունքները: Եվ եթե ՍԴ որոշումը դրական լինի եւ հակասահմանադրական ճանաչվի այդ դրույթը՝ իրավունքի խախտման վերականգնման հարցը կարող է լուծվել 3 ամսվա ընթացքում. Վճռաբեկ դատարան նոր հանգամանքի հիմքով ներկայացված դիմումը կարող է լուծում տալ այդ խնդրին: Նաեւ որոշակի լիցքաթափման խնդիր էլ կա. Վճռաբեկ դատարանն իր փետրվարի 19-ի որոշումների մեջ անգամ չի արտագրել ՄԻԵԴ վճռից այն դրույթը, որով ճանաչվել է 'Ա1+'-ի իրավունքների խախտումը: Արտագրելու դեպքում, կարծում եմ, անհամեմատ անհամոզիչ կլիներ Վճռաբեկ դատարանի որոշումը՝ հայցը մերժելու վերաբերյալ: Պետությունն ի վերջո պիտի հաշտվի 'Ա1+'-ի հետ, իսկ այսպես ստացվում է, թե անընդհատ պայքարի մեջ է 'Ա1+'-ի դեմ': Հ. Գ. Արտակ Զեյնալյանը նաեւ հայտնեց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել 16 գործերով, բայց դրանցից եւ ոչ մեկը հետո չի վերանայվել մեր դատական համակարգում. 'Ու չի վերականգնվել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը': - ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Սեպտեմբեր 26, 2009ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԵՂԵԼ
Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, որը գլխավորում էր 'Մարտի 1'-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան ...«Ա1+»-Ն ԱՆԸՆԴՀԱՏ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ Է
'Մելտեքս' ընկերության ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը փորձում են հասնել այս հեռուստաընկերության իրավունքների վերականգնմանը ՍԴ-ի եւ ՄԻԵԴ-ի միջոցով: Սեպտեմբերի 15-16-ին Մարդու իրավունքների ...Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ
5
Ինչո՞ւ հենց հիմա եւ այսպես արագ որոշվեց բացել հայ-թուրքական սահմանը 'Նոր ժամանակներ' կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այս հարցադրումն առաջարկում է ընդունել իբրեւ ելակետ՝ հայ-թուրքական հարաբերությունների ...ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԴԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5
Վստահ է Դավիթ Շահնազարյանը Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակում Դավիթ Շահնազարյանը, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու ...«ՍԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ Է»
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերի իրական արդյունքը կերեւա 'վերջնախաղի ժամանակ', ինչպես շախմատում: - Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի ...ՃԻՇՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՉԵՌՆՈԲԻԼԻ ՕՐԸ ՉԵՆՔ ԸՆԿՆԻ
2
Հայ մասնագետները ատոմակայանի վտանգավորության եւ նոր էներգաբլոկի կառուցման հարցում միակարծիք չեն Վերջերս վրացի ֆիզիկոսներն ահազանգում են, որ Հայաստանի ատոմակայանը լուրջ սպառնալիք է նաեւ Վրաստանի համար: ...ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԱՐԱԿԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ
Սեպտեմբերի 5-ին Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում 21 երեխաների մոտ ախտորոշվել էր սննդային թունավորում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի աղբյուրը եղել է մարդը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ...ԿՀԱՐՄԱՐԵՑՆԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԱԳՈՆՆԵՐԻՆ
'Թուրքիայի սահմանն անցնելու համար մենք տեխնիկապես դեռ պատրաստ չենք: Պատճառը մեր շարժական տեխնիկայի եւ վագոնների ծավալներն ու չափսերն են, որոնք չեն համապատասխանում թուրքական չափանիշներին',- երեկ լրագրողների ...«ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ՝ ԾԱԽԵ՞Լ ԵՆՔ ԲԱՆԿԸ, ԹԵ՝ ՈՉ»
Ամերիկաբնակ հայտնի հայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանը որոշել է այլեւս Հայաստանում բիզնեսով չզբաղվել եւ եղած-չեղածը վաճառել: Վերջերս էլ լուրեր են շրջանառվում, որ Ջ. Գաֆեսճյանը դադարեցրել է իրեն պատկանող 'Կասկադ ...ԼՐԱԳՐՈՂԸ ԼԱՎ ՉԻ՞ ԼՍԵԼ
Օրեր շարունակ 'Առավոտին' էին դիմում Հաղթանակի զբոսայգու տարածքում ապրող կենսաթոշակառուները: Նրանք ահազանգում էին, որ հավաքել են 400-ից ավելի ստորագրություններ. Ա. Բաբայան փողոցում գտնվող 'ՎՏԲ-Հայաստան' ...«ԵԿԵԼ Է ՊԱՀԸ ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ»
2
ՀՀ Սփյուռքի նախարարությունը մեկ տարեկան է Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը կդառնա մեկ տարեկան: Այս առթիվ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեցինք ներկայացնել անցած մեկ տարվա ամենամեծ ...«ԱՐԻ ՏՈՒՆԸ»՝ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ
Վերջին տարիներին Հայաստանի պատանիների, երիտասարդների ու արդեն նաեւ ավելի տարիքով անձնանց շրջանում մեծ մասսայականություն վայելող ռուսական www.odnoklassniki.ru կայքը հավակնում է դառնալ հայերի միակ հանդիպման ...ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ՉԵՆ ՆԵՂՈՒՄ
Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին Աջարիայի միակ հայապահպան օջախն է Վրաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Աջարիայում ապրում են շուրջ 12 հազար հայեր, որոնցից ավելի քան 9500-ը՝ մայրաքաղաք Բաթումում, մնացածը՝ ...ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ 20-ԱՄՅԱԿԸ
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր կնախագահի Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին ...ԿԱՑՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅՏԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՆ
Ոստիկանների գործողությունների դեմ Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ի հատվածում, Գյումրի-Երեւան ավտոմայրուղու Աշտարակ քաղաքի մոտակայքի Ոստիկանական պահակակետի մոտ ոստիկանները 'Կանալ' անվամբ ինչ-որ համապետական ...ՀԱՊԱՂԵԼԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է
Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ, դատական ատյաններին, Վճռաբեկ դատարան, միջազգային իրավապահ կազմակերպություններին, պետությունների ղեկավարներին, ՄԱԿ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին: Ներկայացրել եմ փաստեր, ...«ՓՌԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾԸ»
ԱԱԾ մամուլի կենտրոնը հաստատեց, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարեւորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Բաբկեն Մարտոյանը: ԱԱԾ-ն պաշտոնապես ...ԿՈՄԻՏԵՆ ԿԴԱՌՆԱ՞ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը չի բացառում, որ այդ օրը մի օր կգա Այն, որ Հայաստանում գիտությունն անտեսված է եւ գրեթե զարգացում չի ունենում, ոլորտի պատասխանատուները պայմանավորում ...«Երեխային ոսկեզօծ պատեր պետք չեն» Աշոտ Բլեյանի խոսքով՝ մանկապարտեզն ու հանրակրթական դպրոցը պիտի լինեն մինչեւ վերջ ժողովրդավարական: Թե ինչպես է սմբուկը դառնում պինգվին, երշիկն ու պանիրն էլ՝ բջջային հեռախոս. ...
ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆ
2Կրթության եւ գիտության նախարարության կայքէջից տեղեկանում ենք, որ ԿԳՆ-ն՝ ՀՀ գրողների միության եւ Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ, կազմակերպում է ասմունքի ամենամյա հանրապետական փառատոն` ...ԵՊՀ-Ն 90 ՏԱՐԵԿԱՆ Է
1Ինչպես հաղորդում է 'Ա1+'-ը, երեկ կայացած ասուլիսի ժամանակ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է Մայր բուհի 90- ամյակին նվիրված միջոցառումներից: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը նախատեսվում ...ԸՆԴԱՌԱՋԵԼ Է
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանն ընդառաջելով վերջին շրջանում ուսանողներից ստացված` վարձավճարների գանձումների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ բազմաթիվ խնդրանքներին, սեպտեմբերի 24-ին բոլոր ...4. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Նուբարաշենի քաղաքային այգու տաղավարներում աշխուժություն էր տիրում: Շուրջ քսան հոգի՝ միջինից բարձր ու տարեց մարդիկ, այստեղ նարդի, շախմատ ու խաղաքարտ էին խաղում: Լուրջ խնդիր էր. ինչպե՞ս սկսել զրույցը, մանավանդ ...ՄԱԳԴԱՆ, ԵԼԵՆԱՆ ԵՎ «ԱԼՄԱՍՏԸ»
Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը ավելի արժեւորված է 'դրսում' Մարդկային անտարբերություն ասենք, թե անշրջահայացություն, որ մեծանուն Պավարոտիի, Մերիջոյի, Վիշնեւսկայայի մոտ կատարելագործված՝ ...«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԵՆ ՓՉԱՑՆՈՒՄ»
Հայտարարում է 'Հետք' էլեկտրոնային եւ տպագիր պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Էլեկտրոնային ամենօրյա պարբերականից բացի, այսուհետեւ 'Հետքը' կունենա նաեւ տպագիր տարբերակ՝ շաբաթաթերթի ձեւաչափով: Այս մասին ...ՀՏ ՀԱՅԿՈՅԻ «ՔՈՒԱՆՇԸ»
Թողարկվել է ՀՏ Հայկոյի նոր՝ 20 երգից կազմված 'Քուանշ' կոչվող ձայնասկավառակը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Կամերային թատրոնում: Սա նրա երկրորդ անհատական ձայնասկավառակն է: Քուանշը բլոտ խաղի տերմին է, նշանակում ...«ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ» TV-ՆԵՐՈՎ
'32 ատամ' ակումբի առաջին եթերը 2006թ. դեկտեմբերի 3-ին էր՝ 'Նոր ալիք' հեռուստաընկերությամբ: 2007թ. հունվարի 1-ից '32'-ը հեռուստադիտողին ներկայացավ 'Հ1'-ով: 2008թ. նոյեմբերից էլ հեռուստանախագիծը տեղափոխվեց ...ASICS-Ը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄՏԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ
Երեկ ՀԱՕԿ-ի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ մարզահագուստի ու մարզակոշիկների՝ աշխարհում ամենախոշոր արտադրողներից մեկի՝ Ճապոնիայի ASICS կորպորացիայի միջեւ ստորագրվեց պայմանագիր, որով ...ԱՄՈՅԱՆԸ ՌԵՒԱՆՇ ՎԵՐՑՐԵՑ ԲԱՅՐԱՄՈՎԻՑ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանը Դանիայի Հերնինգ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում երեկ եզրափակիչում միավորներով զիջելով իրանցի Համիդ Սորիանին՝ ...ԿԱՍՊԱՐՈՎ-ԿԱՐՊՈՎ՝ 9:3
Վալենսիայում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ մրցաշարը՝ նվիրված աշխարհի թագի համար միմյանց միջեւ կայացած պատմական մրցամարտի 25-րդ տարելիցին: Աշխարհի ...ԾԵԾՈՒՋԱՐԴ՝ ՍՊՈՐՏԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ
Մարդն իր բնույթով որքան հետաքրքիր, այնքան էլ անհասկանալի արարած է, որը նույն երեւույթների հանդեպ միանգամայն հակասական վերաբերմունք ունի: Օրինակ, որպես կանոն, նորմալ մարդը դեմ է ցանկացած բռնության ու ...ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՂԱՄԱՍԸ
Այսօր մոտ 20 000 բնակիչ ունեցող Իջեւանը ժամանակին մի փոքր թաղ էր: Հին Իջեւանը Ժամի թաղ անվամբ թաղամաս է նոր քաղաքում եւ առանձնանում է մյուսներից իր ավանդույթներով, կոլորիտով եւ հետաքրքիր մարդկանցով: Այստեղ ...ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ ԽԱՇԹԱՌԱԿԻՑ
Այս հայտարարությունը փակցված է ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի գյուղապետարանի պատին: Այս տարվա մայիսի 29-ի 'Առավոտում' Խաշթառակի մասին հրապարակման մեջ նշել էինք, որ խորհրդային տարիներին գյուղը առանձնահատուկ ...«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ»
հարավկովկասյան կինոփառատոնը կայացավ Կապանում Սեպտեմբերի 24-ին Կապանում հանդիսավոր փակման արարողությամբ ավարտվեց 'Ես մարդ եմ' խորագիրը կրող հարավկովկասյան կինոփառատոնը, որը մեկնարկել էր սեպտեմբերի 22-ին՝ ...«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վերջերս Վանաձորը հյուրընկալեց մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան 'Ես մարդ եմ' կինոփառատոնը: Եռօրյա ցուցադրումները տեղի ունեցան քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Հանդիսատեսը ...«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՅԱՆՔԻ ԷՋԵՐԻՑ»
'Լոռվա ձոր' հայրենակցական միության նախաձեռնությամբ լույս է տեսել Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի 'Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից' գիրքը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ Թեքեյան մշակութային կենտրոնում: ...ՕԳՈՍՏՈՍԻ 19
1
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր խնջույքի մասնակցելու առաջարկ կստանաք: Ժամանակն է լիցքաթափվել կուտակված ծանրաբեռնվածությունից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անցյալի հետ կապված հիշողությունները ձեզ կտանջեն, բայց պետք չէ ...ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
2Ավելի քան 30 տարի առաջ հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր մեր շնորհալի գրողներից մեկի՝ Արտաշես Քալանթարյանի 'Բացեք ձեր աչքերը' պիեսի հեռուստաբեմադրությունը՝ տխուր պատմություն այն մասին, թե ինչպես ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԱՆՀԱՆԴՈՒՐ- ԺՈՂԱԿԱ- ՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԽՈՍՔԱՅԻՆ «ԴՐԻԲԼԻՆԳ»
ՄԻԱԿ ԵՒ ԱՄԵՆԱՀԱ՞ՂԹ
«ՈՐՈՇԵՑ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ»
ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ ԷՐ ՊԵՏՔ

Ո՞ՐՆ Է ԳԻՆԸ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐԴԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՏ ՀԱՅԿՈՅԻ «ՔՈՒԱՆՇԸ»
ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ «ԱՎԱՆԴԱԿԱՆ» ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1802 Թիֆլիսում բացվում է ռուսական Ազնվականական ուսումնարանը` ազնվական ծագում ունեցող վրացի և հայ երեխաների համար:
- 1808 Ռուսական զորքերի Երևանյան երկրորդ արշավանքը:
- 1829 Դորպատի (այժմ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ Խ. Աբովյանը սկսում է վերելք դեպի Արարատի գագաթը:
- 1960 Երևանում բացվում է Հայաստանի ուսուցիչների համագումարը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

