
ՉԿԱ ՄԻ ՇՐՋԱՆ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆԱ
Չի կարելի կոսմետոլոգիական թերի ծառայություններ մատուցել՝ զուտ գումար վաստակելու համար 'Հայուհիները դեմքի խնամքին հետեւել այնքան էլ չեն սիրում, կարող են ամեն օր այցելել վարսահարդարման սրահ, բայց կոսմետոլոգի մոտ գնալ 3-4 տարին մեկ, կամ` չգնալ',- 'Առավոտի' հետ զրույցում դժգոհեց 'Տիբեթ' սրահի կոսմետոլոգ Ռոմելա Հարությունյանը: Վերջին շրջանում կոսմետոլոգիական ծառայությունները մոդայիկ են դարձել հայուհիների շրջանում. եթե մեկն այցելում է կոսմետոլոգի մոտ, ապա մյուսը պարտադիր սովորում է, որ կոսմետոլոգ դառնա: Այդպես ամեն օր քաղաքի յուրաքանչյուր անկյունում մի կոսմետոլոգ է 'ծնվում' եւ սկսում իր ծառայությունները մատուցել հայ կանանց եւ աղջիկներին: Բայց Ռ. Հարությունյանի խոսքով, ամեն մեկը չէ, որ կարող է կոսմետոլոգ դառնալ. 'Այսօր բավական շատ են դիմահարդարման ծառայություններ մատուցողները: Մի տեսակ տարօրինակ է՝ այսքան փոքր քաղաքում այդքան շատ կոսմետոլոգներ: Ցավն այն է, որ բոլորին թվում է՝ եթե կարողանում են դիմակ պատրաստել, ուրեմն կոսմետոլոգ են: Բայց դա հատուկ ուսուցում է, դու գործ ունես մարդու մաշկի հետ, չի կարելի աշխատել զուտ գումար վաստակելու համար, ինչն այսօր անում են շատերը՝ իրենց տան հակահիգիենիկ պայմաններում': Մասնագիտությամբ բուժքույր կոսմետոլոգը նկատում է. 'Կոսմետոլոգ լինելու համար գոնե բուժքույրական կրթությունը պարտադիր է: Թե չէ 10-րդ դասարանն ավարտելուց, երկու ամիս էլ ինչ-որ կուրսեր սովորելուց հետո որոշել, թե կոսմետոլոգ ենք դարձել՝ հնարավոր չէ: Կրթությունը պարտադիր է, որովհետեւ մարդը քեզ վստահում է իր մաշկը, մի փոքր անփութություն եւ անուշադրություն, ու դու կարող ես մարդուն հավերժ զրկել առողջ մաշկից': Թե որքանով են հայուհիներն օգտվում իրենց ծառայություններից, մեր զրուցակիցն ասաց. 'Դեմքի, մաշկի խնամք հասկացությունը դեռ արմատացած չէ մեր ազգի մեջ: Բոլորին թվում է՝ գեղեցկության սրահ կարելի է հաճախել միայն վարսահարդարման, մանիկյուր-պեդիկյուրի համար, կոսմետոլոգիական ծառայությունն էլ սահմանափակվում է զուտ հոնքեր հանելու շրջանակներում, դրանից այն կողմ հայերն էլ ոչինչ չգիտեն: Քիչ թե շատ տարածված է դեմքի մաքրումը, այն էլ ոչ պրոֆեսիոնալներն այնքան սխալներով, բացթողումներով եւ փնթի են աշխատում, որ սխալ կարծիք են ձեւավորել պրոֆեսիոնալ մասնագետների մասին': Ռ. Հարությունյանի փոխանցմամբ, հայուհիների մաշկային խնդիրները շատ են, ինչը Հայաստանի օդից է, իսկ ամենաառաջին պատճառը սխալ սնունդն է. 'Մենք սխալ ենք սնվում, մեր սննդին այնքան մեծ տեղ չենք տալիս, որի արդյունքում մեզ մոտ դիսբակտերիոզ է առաջանում: Ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով դեմքի վրա առաջանում են կորյակներ: Այդ խնդիրը հատկապես պատել է ուսանողությանը': Կոսմետոլոգի խոսքերով՝ երիտասարդների շրջանում ընդունված չէ մաշկի խնամքը. 'Շատերը կարող են շպարով քնել, դեմքը չմաքրել: Բայց չէ՞ որ դրա համար գոյություն ունեն տարբեր ֆիրմաների եւ արտադրանքի մաքրող քսուքներ: Երիտասարդ աղջիկները հասարակ խորհուրդը չեն ընդունում: Բայց իրականում այստեղ մեղավորներ չկան: Այն վախը, որ վայ, գնամ կոսմետոլոգի մոտ՝ այսպես կանեն, այնպես կասեն, մաշկս կփչացնեն, խոր արմատներ է գցել ժողովրդի մեջ: Հայուհիները պարբերաբար մի մեծ ու կոպիտ սխալ են թույլ տալիս. առավոտյան արթնանում են՝ տոնային կրեմը քսում մաքուր կամ ոչ լվացված դեմքին եւ տնից դուրս գալիս: Բայց այդպես չի կարելի, տոնային կրեմից առաջ նախ պետք է հիմք լինի՝ ըստ համապատասխան մաշկի': Բժիշկ-կոսմետոլոգի բնութագրմամբ՝ հայերի կողմից կոսմետոլոգի այցելելու ցանկությունը քիչ է. 'Բայց եթե կոսմետոլոգի չեն ցանկանում այցելել կամ չեն վստահում նրանց, գոնե տանը պետք է խնամեն իրենց մաշկը: Դա նախ եւ առաջ կանացիության, նրբագեղության նշան է: Եթե կին ես, ուրեմն ինչպես կարող ես չհետեւել քո արտաքինին, դեմքի խնամքին: Ըստ իս, Հայաստանում 30-ն անց կանայք են միայն հետեւում իրենց մարմնի, մաշկի խնամքին: Իսկ մինչեւ այդ տարիքը՝ շատ քչերն են, որ հետեւում են իրենց: Չէ՞ որ նորածին հասակից երեխաներին խնամում են տարատեսակ քսուքներով, դա նույն խնամքն է, որը հետագայում եւս պիտի շարունակվի: Այնպես որ, չկա մի շրջան, որի ընթացքում մարդ խնամքի կարիք չունենա: Նշեմ, որ շատ կարեւոր է եւս մեկ հանգամանք. հարկավոր է ճիշտ խնամել մաշկը, ճիշտ խնամքից երբեք խնդիրներ չեն առաջանա': Հայուհիների մաշկի եւ դեմքի խնամքի հետ կապված վատ սովորությունների մասին էլ կոսմետոլոգը նշեց. 'Մի թերություն ունեն հայ կանայք՝ այստեղից- այնտեղից, հարեւանից դեմքի դիմակների բաղադրություն են իմանում եւ փորձում են իրենք էլ նույնությամբ պատրաստել եւ քսել: Բայց չէ որ պետք է նախ եւ առաջ հետաքրքրվել՝ տվյալ նյութը ինչ է պարունակում եւ ինչ մաշկի համար է նախատեսված: Կարող է հարեւանի չոր մաշկին մեղրով դիմակը շատ լավ արդյունք է տվել: Իսկ նա, ում հարեւանը խորհուրդ է տալիս այդ նույն դիմակը՝ զգայուն մաշկ ունի եւ մեղրը կգրգռի: Սրանք նրբություններ են, որոնց պետք է հետեւել: Ոչ ոք չի ասում՝ տան պայմաններում դիմակներ չպատրաստեք, պարզապես պետք է հետեւել, որպեսզի հակառակ արդյունք չլինի: Կա նաեւ ձեւավորված սխալ կարծիք, թե կոսմետոլոգիական ծառայությունները միայն բարձրաշխարհիկ տիկնանց, հարուստ աղջիկների համար են, ոչ, ով է ասել, որ մեր ծառայություններից օգտվելու համար պետք է լիքը գրպանով մուտք գործես սրահ. անգամ 500 դրամանոց դեմքի խնամքի դիմակներ կան: Այնպես որ, մեծ գումարներ անհրաժեշտ չեն': Մեր զրուցակիցը վերջում նշեց, որ կամաց-կամաց, բայց արդեն ձեւավորվում է կոսմետոլոգի մոտ գնալու սովորույթը եւ հավելեց. 'Ոչ պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստումը պետք է կանգնեցնել եւ հուշել, որ սա բժշկություն է, եւ դու չես կարող մարդուն բուժել, եթե չունենաս համապատասխան բժշկական կրթություն': - ԼՈԻՍԻՆԵ ՇԱԲԱԶՅԱՆ
ԶԻՆՈՒԺԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՐԻՆ, ԲԱՅՑ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ
2
Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում ՀՅԴ երեկ հայտարարած միջոցառումներից առաջ՝ դեռ առավոտից այնտեղ էին կենտրոնանում ոստիկանության ուժերը: Սակայն արդեն նստացույցի եւ հացադուլի համար հայտարարված ժամին ոստիկանական ...ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՎԱՐԱ՞Ր ԵՆ
Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունից հետո ԵԽԽՎ վեհաժողովի համար պարզ կդառնա՝ կա՞ լրացուցիչ քննության անհրաժեշտություն: Ամենայն հավանականությամբ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահն այսօր կհրապարակի իր ...ԱՄԵՆԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՂԱՆԱԿՈՎ
Երեկ այսպես սկսվեցին ՀՅԴ բողոքի գործողությունները, որոնք շարունակական են լինելու Անցած 2 տարիների ընթացքում խիստ սակավ դեպքերից էր, որ ՀԱԿ-ի հավաքն արտոնեցին, իսկ դաշնակցականներինն՝ արգելեցին: Եվ այս ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԱՆՑԵԼ ԵՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ՞
1Թեեւ հրապարակավ 'Ժառանգության' գործիչները այլեւս երկրորդական են դիտում ներկուսակցական իրենց խնդիրներին անդրադարձը: 'Ժառանգությունից' հեռացված, սակայն այդ կուսակցության խմբակցության անդամ մնացող Վարդան ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
1
Համաներմամբ ազատ արձակված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ եկել էր խորհրդարան ու զբաղեցրեց իր տեղը ՀՀԿ խմբակցության պատգամավորների շարքում՝ Սաշիկ Սարգսյանի, Կարեն Ավագյանի եւ Գրիգոր Մարգարյանի ('Բելաջիո' ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԷԼ ԷԻՆ ԿՈՂՄ
17 կողմ, 53 դեմ եւ 18 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երեկ մերժեց չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկել Ստյոպա Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը՝ ԵԽԽՎ 1677 բանաձեւում 'հեռարձակման ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
'Նոր ժամանակներ' կուսակցությունը անընդունելի է համարում ՀՀ Ազգային ժողովի մարտիմեկյան հանձնաժողովի ղեկավարի որդեգրած գործելաոճը՝ կապված հանձնաժողովի վերջնական զեկույցի ընդունման ձեւի հետ, ինչի հետեւանքով ...«ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸ»
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Դիաննա Գրիգորյանի, Արթուր Գրիգորյանի եւ Արա Զաքարյանի ...ՖՐԱՆՍԻԱՑԻՆ՝ ՀԱՅԵՐԻ ԵՒ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
'Նոյյան տապանը', հղում անելով 'Ջիհան' գործակալությանը, տեղեկացնում է, որ Փարիզի միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների ինստիտուտի փոխտնօրեն, Թուրքիայի հարցերով փորձագետ Դիդիե Բիյոնը հայտարարել ...ԲՅՈՒՋԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ՞
Ըստ ֆինանսական ոլորտի ղեկավարների, բյուջեի վերանայման անհրաժեշտություն չի առաջացել՝ շնորհիվ պետբյուջեի մուտքային մասի կորուստները վերականգնող վարկային միջոցների: Տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհի ...«ORANGE ARMENIA»-Ն «ԴԵՄՊԻՆԳՈՎ» ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ
Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր 'Orange Armenia'-ն 2009-ի ընթացքում Հայաստանում կկատարի ընդհանուր առմամբ 81 մլն դոլարի ներդրում: Նշված գումարի 60%-ն արդեն ներդրվել է: Այս պահին ընկերությունը գրեթե ...ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
6Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը, քաղաքական գործիչների, տնտեսագետների, գործարարների ու շարքային քաղաքացիների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ ստեղծեց: 'Առավոտը' պարբերաբար անդրադառնում ...ԳԱՎԱՌՈՒՄ ՀՈՂՆ ԱՆՄՇԱԿ Է ՄՆՈՒՄ
Տարբեր խնդիրներով ամեն աշխատանքային օր Գավառի քաղաքապետարանում տասնյակ բնակիչներ են հավաքվում: 'Այստեղ ամեն օր այս վիճակն է՝ տանիքս կաթում է, ֆինանսական միջոցներ չունեմ, գազի փողը չեմ կարում մուծեմ, նույնիսկ ...ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
Այս նպատակով ձեռք են բերվել վերակենդանացման սեղանիկներ, ինկուբատորներ եւ շնչառության ապահովման համակարգեր: 'Մեր առաջին հիվանդ երեխան, որը պառկել է նոր վերակենդանացման սեղանիկի վրա՝ Հասմիկ Գալստյանի աղջիկն ...ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԵԹԵՐԸ ԱՂԲԻՑ ՄԱՔՐԵԼ
1Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հեռուստաեթերից կհեռացնի ժարգոնն ու կրիմինալը: 'Եթերում այլեւս աղբ չի լինի կամ կլինի ավելի քիչ',- երեկ 'Արարատ' հյուրանոցում կայացած ասուլիսի ...ՆՈՐ «ՇԱՆՍԵՐ»
Շիրակի ու ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջեւ տնտեսական, ավիացիոն, կրթամշակութային համագործակցություն սկսելու նպատակով երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցիների աչքի առջեւ կնքվեց ...$600 ՄԻԼԻՈՆ Է ՊԵՏՔ, ՈՐ ՋՈՒՐ ՉԳՈՂԱՆԱՆ
Հայաստանի մարզեր մատակարարվող ջրի կորուստները կազմում են 80%: Այսօր էլ ջուրը շարունակում են գողանալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 'Հայջրմուղկոյուղի' ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Ըստ նրա, երեւույթի ...ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ
1
Հացպանյանի մեղքն այն է, որ 'հեռակա չի սիրել' հայրենիքը Սեպտեմբերի 9-ին պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության (ԶՍՊ) վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ա. Սարգսյանը ...ԴԵՌ ՎՆԱՍՎԵԼ Է ԱՌԱՍՏԱՂԸ
Արդեն մի քանի օր է, ինչ Ե. Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցներն անհանգիստ վիճակում են: Պատճառը շենքի 4-րդ հարկի բնակարանը գնած մոսկվաբնակ նոր 'հարեւանն' է, որը սկսել է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ՝ ...ՏԱՍՆՕՐՅԱԿՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց սեպտեմբերի 1-10-ը հանրապետության տարածքում 'Զգուշացեք, երեխաներ են' նշանաբանով ...ՏՆՕՐԵՆ՝ ՆԱԵՒ ԿԱՅՔՈՒՄ
'Առավոտի' սեպտեմբերի 9-ի համարում տպագրված 'Հովիկը, Հասմիկը, Սարոն' լուրում նկատել էինք, որ չնայած մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն է նշանակվել ՀՀ մշակույթի նախկին նախարար ...ԱՐՁԱՆՆԵՐԸ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԵՆ
'Առավոտի' երեկվա համարում տպագրված 'Ինչո՞ւ են խռովել Գաֆեսճեանները' լուրում տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին Կասկադից հանվում են Գաֆեսճեան թանգարանին պատկանող հանրահայտ արձանները: Երեկ 'Գաֆեսճեան' ...ՉԷՐ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ
Ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինականի փողոցի թիվ 6 շենքի 7-րդ բնակարանի տարեց բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին: ԱԻՆ ծառայության տեղեկացմամբ, փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, ...ՏԱՆԸ՝ ՄԻԱՅՆԱԿ
Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածի 35/2 3 հասցեի բնակիչը՝ 76-ամյա Գրիշա Ստեփանյանը գլխի վնասվածքով տեղափոխվել է 'Սուրբ Գրիգոր Լուսավորիչ' բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը ծանր է: Տարեց մարդը ...ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 14-ին եւ 15-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել ...«ԿԱՐԵՎՈՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է»
Ալավերդու 'Էյ-Սի-ՓԻ' ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը հանքարդյունաբերության ապագայի, Թեղուտի, գործարանի պակասորդների եւ գործազրկության մասին: - Պարոն Արզումանյան, Ձեր նախկին հարցազրույցներում ...ՏԱՎՈՒՇՆ ԷԼ ՋՐԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ
Արվածը քիչ չէ, անելիք դեռ կա Շաբաթավերջին Տավուշում քննարկվել են ոռոգման եւ խմելու ջրի հարցերը՝ մարզի ղեկավարության ու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նման քննարկումներ եղել են արդեն Արմավիրում, ...«ԱՐՏՈՆՅԱԼՆԵՐԻ» ՔԱՆԱԿՆ ԱՃՈՒՄ Է
Այս տարվա ապրիլի 7-ին ընդունվեց եւ հաջորդ օրվանից ուժի մեջ մտավ 'Հողի հարկի արտոնությունների մասին' ՀՀ օրենքը, համաձայն որի, եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական ...ՄԵԾ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՈՒ ՆՈՐ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՇԵՄԻՆ
1Հայ- թուրքական հարաբերություններն ազդարարող արձանագրություններն ամփոփում են կտրուկ փոփոխությունների առաջացման եւ նոր իրողությունների հաստատման այնպիսի պոտենցիալ, որը շոշափում է ոչ միայն երկու երկրների ...ԱՄՆ-Ը ԴՈՒՐՍ Է ՄՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է միջամտել հայ-թուրքական բանակցություններին, սակայն գործը գլուխ չի եկել: Այդ ժամանակ միջամտել են նախագահ Օբամայի նոր խորհրդականները, ձեռքից խլվել է նախաձեռնությունը, եւ ...ՀԱՐԳԱՆՔԸ ՀԱՎԱՍԱՐ Է ԶՐՈՅԻ
Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից զորքերի դուրսբերման հարցը առանցքային է Հայաստանի եւ Ղարաբաղի համար: Նման կարծիք, ըստ 'tert.am'-ի, '1news.az'-ին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ալան ...
«ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕՐԻՆԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ» Կամ ի՞նչ է ուզում Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամից բուհի նախկին շրջանավարտ Անահիտ Մանասյանը: Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարան ...ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ
Ազգային գրադարանի (ԱԳ) գիտական ընթերցասրահի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Երեկ տեղի ունեցավ նոր սրահի բացումը: 'Առավոտի' հետ զրույցում ԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն ասաց, որ սրահը մինչեւ ...ՊՐԵՄԻԱՆԵՐ՝ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻՆ
Ինչպես տեղեկացնում է 'Արմինֆո' գործակալությունը՝ երեկ ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեց 'Գիտական եւ գիտա-տեխնիկական գործունեության մասին' օրենքում: ՀՀ կրթության եւ գիտության նախարար ...ԷԼԻ «ԱՂՋԿԱ ԿՌԻՎ»
'Ա1+'-ի մատուցմամբ՝ երեկ ժամը 14-ի սահմաններում Երեւանի պետական համալսարանի ուսանողները ականատես էին, թե ինչպես են մի քանի ոստիկան շնչակտուր վազում մի խումբ տղաների հետեւից՝ գոռալով, որպեսզի կանգ առնեն: ...ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՆԱԵՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Երեկ Թուրքիայում մեկնարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քաղաքական քննարկումները, որոնք տեղի են ունենալու այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ թուրքական ընդդիմադիր, ...ՌՈՒՍՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ՀՍԿԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԾՈՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ
Երեքշաբթի օրը ռուս սահմանապահներն արդեն սկսել են իրականացնել Աբխազիայի սահմանների պաշտպանությունը: Ներկայումս այդ հանրապետության տարածքում ձեւավորված ռուսական սահմանապահ ստորաբաժանումներում ներգրավված ...ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԼԻՏՎԱ ԿՄԵԿՆԻ ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻ ՀԵՏ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի ղեկավարությունից այդ երկիր այցելելու հրավեր է ստացել: Լուկաշենկոն այդ փաստը համարել է այդ երկրի իշխանությունների կողմից 'արժանապատիվ դիրքորոշում', թեեւ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, «ՆԱԲՈՒԿԿՈ» ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՉԻ ՄՏՆԻ
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հղում կատարելով Armenia-today պորտալին, 'Նաբուկկո' գազամուղը, որը պետք է միջինասիական գազը հասցնի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, չի անցնի Հայաստանի տարածքով: Այդ մասին երեկ ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ
Հաագայի ռազմական հանցագործությունների միջազգային դատարանն առաջարկել է ազատ արձակել Բոսնիայի Հանրապետության նախկին նախագահ, բոսնիացիների առաջնորդ Բիլյան Պլավշիչին, որը մեղադրվել էր մարդկության դեմ կատարած ...ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ
Տաջիկստանն ու Ռուսաստանը քննարկում են Տաջիկստանի տարածքում տեղակայված 201-րդ ռուսական ռազմական հենակետի ներկայության հարցը: Դուշանբեն մտադիր է դրա դիմաց Ռուսաստանից վարձակալության մի կլորիկ գումար՝ տարեկան ...ԻՐԱՆԻ ԵՎ «ՎԵՑՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Իրանի եւ համաշխարհային գերտերությունների ներկայացուցիչ 'վեցյակի' հանդիպումը, որի քննարկման առանցքը լինելու է իրանական միջուկային ծրագիրը, հնարավոր է, որ տեղի ունենա Թուրքիայում: BBC-ի մատուցմամբ, այդ ...ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Սեպտեմբերին ԱՄՆ-ն ռոտացիոն կարգով գլխավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Միացյալ Նահանգների նախագահը՝ ի դեմս Բարաք Օբամայի, պատմության մեջ առաջին անգամ ԱԽ-ում անձամբ է նախագահելու: Այդ մասին տեղեկացնում ...ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԶՈՒԳԴԻԴԻԻ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ
Երեքշաբթի օրը, առավոտյան, Վրաստանի Արեւմուտքում գտնվող Զուգդիդիի կենտրոնական կայարանում պայթյուն է տեղի ունեցել: 'Վրացական երկաթգծեր' ՍՊԸ-ից տեղեկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել Զուգդիդի-Թբիլիսի ...ԱՐԵՎԵԼՅԱՆ «ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ»
Շեքսպիրյան հայտնի գործը՝ իրանցիների մատուցմամբ Իրանական Ռոմեոն եւ Ջուլիետը: Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ Իրանի 'Բազիսազան' թատերախումբը: Այն Պատանի հանդիսատեսի ...ՇԱՏ ԿԱՖԵՆԵՐՈՎ ՈՒ ԱՌԱՆՑ ԿԻՆՈՅԻ ԵՐԿԻՐ
Երիտասարդ դերասանը՝ մեր բարքերի ու մեր կինոյի մասին Նարեկ Ներսիսյանը (ձախից) եւ աշխարհա- հռչակ Բեն Ֆոսթերը՝ նկարահանման հրապարակում: Օրերս 'Բաց երաժշտություն' փառատոնի շրջանակում 'Մոսկվա' կինոթատրոնի ...ԼՈՒՅՍ՝ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԳՈՒՅՆԵՐՈՒՄ
Երեկ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի մոտ երկու տասնյակ գեղանկարների ցուցահանդեսը: Գրադարանում նկարչին նվիրված միջոցառում էլ էր կազմակերպվել, ասմունքեցին Թումանյանի, ...ՉԵՄՊԻՈՆԸ ԿՐԵՑ ՐԿՐՈՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները: Միանձնյա առաջատար 'Փյունիկը' մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվեց իրեն կրնկակոխ հետապնդող 'Միկային', 'Բանանցը' խոշոր՝ 5:0 ...ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԱԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որն օրերս փայլուն հաղթանակ տոնեց շախմատի 'Մեծ սաղավարտի' եզրափակիչ մրցաշարում, նոյեմբերի 4-ից 19-ը Մոսկվայում հանդես կգա աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Այս մասին ...ԷՄՄԻՅԱՆԻ ԳԱՎԱԹԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիի քաղաքային ստադիոնում կայացավ հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գավաթի ամենամյա՝ ութերորդ խաղարկությունը: Գյումրեցի լեգենդար մարզիկի ցույց տված 8 մ 86 սմ արդյունքն արդեն 22 տարի չի ...ՈՒԿՐԱԻՆԱՆ ՓՈՂ ՉՈՒՆԻ՞
Շախմատի Ուկրաինայի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Վլադիմիր Տուկմակովը 'turnir.com.ua' վեբկայքին տված հարցազրույցում կասկածի տակ է դրել հոկտեմբերի 21-31-ը Նովի Սադում (Սերբիա) կայանալիք Եվրոպայի տղամարդկանց ...ՀԱՎԱՔ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒ ՕՐՈՎ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց մարզչական շտաբը հրավիրել է նախապատրաստվելու սեպտեմբերի 19-ին 'Հրազդան' ստադիոնում ...ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ԿԱՐՈՂ ԷՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԵԼ»
'Առավոտի' վերջին համարում խոստացել էինք, որ Էյլաթում անցկացված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան պատանեկան 7-րդ առաջնությունում մեր տղաների եւ աղջիկների մրցելույթների գնահատականը կլսենք մասնագետներից: ...ՀԱԿԱՌԱԿ ՊԱՏԿԵՐՆԵՐ
Ձյուդոյի Ադրբեջանի ազգային հավաքականի մարզիչ Աղայար Ախունդզադեն Երեւանում գտնվելու օրերին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հատուկենտ հարցազրույցներում (առաջիններից մեկը՝ 'Առավոտին') հատուկ ընդգծում էր, որ Հայաստանում ...ԶՈՀՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Երեկ Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի զոհ են դարձել Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանը, նրա կինը՝ Գայանե Հարությունյանը, եւ որդին՝ Լեւոն Խաչատրյանը: 'Առավոտը' ցավակցում է զոհվածների ...ՉԿԱ ՄԻ ՇՐՋԱՆ, ՈՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՆԸ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆԱ
Չի կարելի կոսմետոլոգիական թերի ծառայություններ մատուցել՝ զուտ գումար վաստակելու համար 'Հայուհիները դեմքի խնամքին հետեւել այնքան էլ չեն սիրում, կարող են ամեն օր այցելել վարսահարդարման սրահ, բայց կոսմետոլոգի ...ԹՎԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈ՞ՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ
Պետք չէ դառնալ թվերի գերին Բոլոր ժամանակներում էլ մարդիկ զանազան նախապաշարումներ են ունեցել, որոնք վերագրվել են նաեւ թվերին: Որոշ թվեր համարվում են 'անհաջող', եւ դրանց հանդեպ շատերը, կարելի է ասել, զգուշություն ...ՎԱՐԴԻ ԲՈՒՅՐԸ
Գերմանացի գիտնական Միլլերն առանձնացնում է 25 տիպի բուրմունք, որոնք արձակում են վարդերը: Դրանցից 7-ը համարվում են հիմնական բուրմունքներ, որոնցից էլ մեկը կամ մի քանիսը մասնակցում են վարդի բույրի կազմավորման ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16
ԽՈՅ (21.03-20.04)- Մի գայթակղվեք ձեր հասցեին ասված հաճոյախոսություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր խոհարարությամբ զբաղվելու հարմար օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր մտերիմները ձեր աջակցության եւ խորհրդի ...ԸՆԴԴԵՄ «ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂԻ»
Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից տարածված փաստաթուղթը, որում կուսակցությունը առաջարկում է փոփոխություններ մտցնել օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում, որպես ...
ՄՆԱ՞Լ, ԹԵ՞ ԳՆԱԼ
ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ

«ԻԲԴ»
«ՍԵՒ ՆԱԼԻ» ՏՈԿՈՍԸ
ԸՆԴԴԵՄ «ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂԻ»
ՊԵՏԱԿԱՆ ԵՒ ԳԵՏՈՅԱԿԱՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ-2009
ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՍԽԱԼ ԵՆ
«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՄԵՐԿ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՃԻՇՏ ՄԱՏՈՒՑԵԼ»

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ»

- 1822 Կ. Պոլսում ծնվեց հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյան: (Վախճ. 1888թ.-ին, Թիֆլիսում):
- 1943 Գերմանական զավթիչների դեմ մղված մարտերում զոհվեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը: (Ծնվ. 1914 թ.-ին):
- 1980 Շարք մտավ Արփա-Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

