
«ԴԵՂԻՆ» ՄԱԿԱՐԴԱԿ
Հայաստանյան ոչ ազդեցիկ կուսակցություններից մեկի ղեկավարը վերջերս կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի տեսակետները ձեւավորվում են անկողնում՝ իր թուրք կնոջ հետ շփվելիս: Վերջին տարիներին մեր պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները ժամանակ առ ժամանակ բողոքում են մամուլի 'դեղնությունից', բայց ես վաղուց եմ նկատել, որ այդ այրերի մեծ մասը շատ ավելի 'դեղին' է ու գռեհիկ, քան ցանկացած մամուլ: Եթե նրանց դատողությունների մակարդակն այդպիսին է, ապա ի՞նչ եք սպասում լրագրողներից եւ հասարակ քաղաքացիներից: Վերոհիշյալ գործչի 'իմաստուն' եզրահանգումներին թերեւս չարժեր անդրադառնալ, եթե հայերի մի մասի մեջ իսկապես չգերագնահատվեր ազգային, էթնիկ գործոնը: Օրինակ, տարիներ շարունակ մենք կարող ենք լսել եւ կարդալ, թե ՀՀ առաջին նախագահը հուդամասոնական դավադիր է, որովհետեւ նրա կինը հրեա է: Կեղծ 'ազգայնական', մարազմատիկ շեղումների այս դրսեւորումները կարող են լինել եւ ծայրահեղական, եւ չափավոր: Մինչդեռ հազարավոր օրինակներով չափազանց հեշտ է ապացուցել, որ սոցիալական (լայն իմաստով), համակարգային գործոնը շատ ավելի հզոր է, քան ազգայինը: Այս պահին միտս եկավ երկու դեպք: Ինչպես հայտնի է, ստալինյան ծԽԹԺ-ի միութենական մասշտաբի ղեկավարների շարքում կային նաեւ հայեր. մասնավորապես՝ Խորեն Պետրոսյանը եւ Դերենիկ Ապրեսյանը (ի դեպ, վերջինս նախքան բոլշեւիկ դառնալը 'հասցրել' էր նաեւ դաշնակցական լինել): Դուք հնարավո՞ր եք համարում, որ նրանք չմասնակցեին ստալինյան ռեժիմի հրեշավոր հանցագործություններին: Իհարկե՝ ոչ. նրանք կատարում էին այն, ինչ իրենցից պահանջում էր համակարգը, եւ ի վերջո դարձան այդ նույն համակարգի զոհը՝ գնդակահարվեցին: Իսկ հիմա ասացեք, խնդրեմ՝ արդյոք որեւէ նշանակություն ունի՞ նրանց հայ լինելը: Կամ՝ ավելի հանրահայտ օրինակ: ԼՂԻՄ կոմունիստական ղեկավար Բորիս Կեւորկովը ազգությամբ հայ էր: Սակայն նա իր պաշտոնում բացարձակապես հայանպաստ քաղաքականություն չէր իրականացնում: Եվ պատճառն այն չէ, որ նա 'ազգի դավաճան էր'. պարզապես նա մի համակարգի մասնիկ էր, որը Ղարաբաղում նպատակաուղղված էր հայերի դեմ: Այնպես որ, եթե Մեթյու Բրայզան ամուսնանար հայի հետ կամ ավելին՝ եթե նույնիսկ պարոն Բրայզան անձամբ հայ լիներ, ապա նա միեւնույն տեսակետները կունենար: Բանն այն է, որ նա պետական ծառայող է, դիվանագետ է, որն արտահայտում եւ պաշտպանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը: Իսկ թե ինչու այդ շահերն այսօր զգալի չափով հակասում են մեր շահերին՝ դա պարոն Բրայզայի եւ նրա տիկնոջ ազգության հետ որեւէ կապ չունի: - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԲԱՆԱՎԵՃԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԷԼԻ ՉԿԱ
8
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ լրագրողներին ասաց, թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են բանակցությունների սեղանի շուրջ այժմ տեղի ունեցողի 'ճարտարապետները' եւ 'ապուրն ...HUMAN RIGHTS WATCH-Ը ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է
Արդարադատության նախարարը Արման Բաբաջանյանի վերաբերյալ նման միջնորդություն չի ստացել Արման Բաբաջանյանի ճակատագիրն առայժմ անորոշ է: Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի գործադիր ...ՄԵՐ ԿԻՍԱՏ ԳՈՐԾԻ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐՆ Ո՞Վ Է ՀԱՎԱՔԵԼՈՒ
1
Հարցնում է Փաստահավաք խմբում 'Ժառանգություն' կուսակցությունը ներկայացրած փորձագետ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ տարածած հաղորդագրությամբ պատասխանեց Փաստահավաք խմբի նախկին ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՃՆՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ՝ այդպիսին են լինելու ՄԱԿ-ում սպասվող քննարկումները ԼՂ խնդրի վերաբերյալ: ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ ՄԱԱ-ում համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ...ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ
Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ, եւ քո ձեռքից թռնում է ջահելության՝ այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանում մոռացության ...Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ
3
Երեկ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի եւ ՀՀ գլխավոր դատախազության մերձակայքում ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները (կարմիր բերետավորները) արգելում ...ԳՆԵՐԸ ԼՍՈՒՄ ԵՆ՝ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ
2
Սեւանում 3 օր հանգստանալու գնով զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ Անթալիայի 5-աստղանի հյուրանոցում՝ 1 շաբաթ: Աշխարհի բոլոր երկրները, որոնք ուզում են գրավիչ լինել զբոսաշրջիկների համար եւ որքան հնարավոր ...ՍՅՈՒՆԻՔԸ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Կառավարության տրամադրած 72 միլիարդ դրամը լուծելու է դրանց մի մասը միայն Հունիսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցկացվեց ՀՀ կառավարության արտագնա նիստ, որի ժամանակ հաստատվեց մարզի սոցիալ-տնտեսական ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎՊ-ԻՆ
Մինչ պետական տարբեր գերատեսչությունները ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո հայտարարում են, թե ՎՊ-ն ուռճացված կամ իրականությանը չհամապատասխանող չարաշահումների մասին է խոսում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ
Այս շաբաթ 'Առավոտը' երկու անգամ անդրադարձավ խորհրդային տարիներին ձեւավորված այգեգործական ընկերությունների բողոքին: Այս միությունները ուզում են վերականգնել խորհրդային տարիներին ունեցած իրավունքը՝ սեփական ...H1N1 ՎԻՐՈՒՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ
1'Հայաստանն այսօր ունի բոլոր հնարավորությունները H1N1 վիրուսն ախտորոշելու եւ օպերատիվ բուժօգնություն իրականացնելու համար',- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության հակահամաճարակային ...«ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ» ԿԱՎԱՏՆԵՐԸ
4
Գյումրիում մարմնավաճառությունը ծաղկում է Այն, որ ավանդապաշտ Գյումրին կորցնում է իր դեմքը՝ գործազրկության ու սոցիալական ծանր պայմանների պատճառով հետզհետե վերածվելով մարմնավաճառների որջի, վկայում են Շիրակի ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի եւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ...«ԿԱՇԱՌՔԸ» ԴԱՏԱՎՈՐԻՆ ՉԷՐ ՏՎԵԼ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նրա մեղադրական եզրակացությունը կազմվեց օրեր առաջ՝ հուլիսի 23-ին: Գործն ուղարկվել ...ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆԻ ՊԵՏԻ ԵՒ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՄ
2008թ. հոկտեմբերի 13-ին հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ Մարիամ Մկրտչյանի նկատմամբ: Նա աշխատել է ՀՀ ոստիկանության ՎՁՄՎ Ջերմուկի բաժնի անձնագրային բաժանմունքում որպես պետ: Այսինքն, ...ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ
ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հետ կապված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել: Գնդի անձնակազմը էլի աշխատավարձ չի ստանում, նրանց աշխատեցնում ...ՏՆՕՐԵՆԻՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՊԵՏՔ ՉԷ
Նրան հեռացրել են աշխատանքից Գյումրիի 'Բալատոն' վարժարանում պատմություն եւ իրավունք դասավանդող Ռուզաննա Կիրակոսյանը Շիրակի մարզի այն եզակի ուսուցչուհիներից է, ում անցած տարի նախագահ Սերժ Սարգսյանը արժանացրել ...ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԵՆԹԱԿԱ Է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
Այսօրվա իրականությունը խորհրդային ժամանակներից բաժանված է տասնամյակներով, սակայն սերնդի կրթության շատ հարցեր մնացել են խորհրդային անաստված մտածողության մակարդակին: Լինելով կենսաբանական գիտությունների ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ՎԱՏ ՉԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ
Դեզի մեջ հայտնված ճնճղուկի անօգնական ձագերին տեսաժապավենի վրա անմահացնելուց մեկ օր անց էջմիածինցի լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը նրանց բույնը դատարկ է հայտնաբերել՝ ձագերին օձը կերել էր: Կարենի՝ այդ եւ էլի ...ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎԻՑ
'Առավոտը' դժգոհություն ստացավ արդեն 5-րդ տարին ՏՀՏ ոլորտում անցկացվող՝ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությանը մասնակցած որոշ ուսանողների ծնողներից: Ծնողները դժգոհում էին, որ մրցանակաբաշխությունը ...ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՊԱՐԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ
Համաշխարհային բանկի 570 միլիոն դրամ ներդրմամբ հունիսի 15-ից սկսվել են Ապարան քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Շենքը կառուցվել է 1974 թվականին եւ առայսօր շահագործվել առանց լուրջ վերանորոգման: ...ՏԵՍՆԵՍ Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ բնապահպանության նախարարի, Արմավիրի եւ Արարատի մարզպետների ու ՀՀ էներգետիկայի ...«ԴԵՂԻՆ» ՄԱԿԱՐԴԱԿ
Հայաստանյան ոչ ազդեցիկ կուսակցություններից մեկի ղեկավարը վերջերս կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա Մեթյու Բրայզայի տեսակետները ձեւավորվում ...
«ԴԵՂԻՆ» ՄԱԿԱՐԴԱԿ
ԻՆՉ Է ՊԵՏՔ «ՉՏԱԼՈՒ» ՀԱՄԱՐ
ԻՐԱՆԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ
«ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ»
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԱԴՐ

ՀԱՎԱԿՆՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
ՊԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎ «ԿՈԴՈՎ» ԵՐԵԽԱՆԵՐ

Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ԵՆԹԱԿԱ Է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ՝ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ

- 1864 Արմաշի միաբանությունը սկսեց հրատարակել «Հույս» հանդեսը:
- 1918 Բաքվում ժամանակավորապես ընկնում է խորհրդային իշխանությունը: Ստեղծվում է «Կենտրոկասպիի բռնատիրություն»:
- 1940 Մահացավ հայդուկապետ Սեպուհը:
- 1947 Մահացավ Համո Օհանջանյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

