
ՀԱՎԱԿՆՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեկվա համարում շփոթել էինք խոշոր հարկատուներից մեկի՝ վերջին կես տարվա վճարած հարկերի հետ կապված մի թիվ, եւ այդ ընկերության ներկայացուցիչները խնդրեցին այդ թիվը ճշտել: Դա, իմ կարծիքով, դրական երեւույթ է. մարդիկ մտածում են իրենց բարի համբավի մասին, մասնավորապես, ցանկանում են հանդես գալ որպես բարեխիղճ հարկատու: Ցավոք, նման առողջ ամբիցիաներ (լավ հարկատու երեւալ) ունեն օլիգարխներից քչերը: Որպես օրենք, նրանց հավակնություններն ուղղված են ճիշտ հակառակ 'սլաքով'՝ որքան հնարավոր է մեծ գումար գողանալ պետությունից՝ չվճարված հարկերի տեսքով: Իհարկե, նրանք հրապարակավ կուրծք են ծեծում, թե՝ 'ես մաքուր եմ աշխատում', բայց մտերիմ ընկերական շրջապատում, որեւէ 'օբյեկտում' քյաբաբ ուտելիս, հաստատ պարծենում են եւ մրցակցում՝ ով է ավելի շատ թաքցրել հարկերը: Մի խոսքով, օլիգարխները, հիմնականում, չեն պատկանում մեր բնակչության այն հատվածին, որը մտահոգված է իր բարի համբավով: Նրանց մտահոգությունը կենտրոնացված է բացառապես փող աշխատելու վրա, իսկ դրա համար Հայաստանում անհրաժեշտ է երկու բան. ա/ մուծվել համապատասխան պաշտոնյաներին, բ/ անհրաժեշտ պահերին, oրինակ՝ ընտրությունների ժամանակ, 'քաղաքական' (իսկ իրականում՝ քրեական) աջակցություն ցուցաբերել իշխանությանը: Նման 'ծառայություններ' մատուցողները պարկեշտ երեւալու հավակնություններ չունեն: Այս առումով օլիգարխները, բնականաբար, բացառություն չեն: Հայտնի է, որ մեզանում կան բազմաթիվ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ, որոնք նույնպես զուրկ են նմանատիպ ամբիցիաներից: Մեկին, օրինակ, տալիս են ինչ-որ փաստաթղթեր եւ հրահանգում՝ 'վարկաբեկիր մեր ընդդիմախոսին': Եվ նա, առանց այդ փաստաթղթերի մեջ խորանալու, մատուցում է այդ ծառայությունը, որի համար նոր 'պրախոդներ' է ստանում իր բիզնեսում: Մյուսին ասում են՝ հրապարակիր այս կոմպրոմատը, եւ նա ինչ-ինչ պատճառներով (ոչ անպայման նյութական) դա անում է: Կամ՝ մի երրորդը ստիպված է ընդունել օրենքին ակնհայտորեն հակասող դատավճիռ՝ հակառակ դեպքում կզրկվի այլ՝ ոչ քաղաքական գործերով 'ուտելու' հնարավորությունից: Այդպիսին է 'ոչ ամբիցիոզ' մարդկանց վարկը: Բայց 'ոչ ամբիցիոզը' պետք է առնել չակերտների մեջ, որովհետեւ ամբիցիաներից կատարելապես զուրկ է միայն դիակը. Երկրագնդի վրա ապրող բոլոր մարդիկ (ներառյալ ամենագարշելի փոսում ընկած ամենավերջին բոմժը) օժտված են որոշակի հավակնություններով, որոնց սկիզբն ազդարարում է լույս աշխարհ գալու առաջին ճիչը, իսկ ավարտը՝ աշխարհը լքելու վերջին շունչը: Քննարկման առարկա կարող է լինել միայն այն, թե որքանով են այդ ամբիցիաները առողջ, որքանով են օգտակար հասարակությանը, որքանով են դրանք բարձր կամ ցածր, կեղծ կամ անկեղծ: Լինում են, օրինակ, մարդիկ, որոնց ամբիցիաները հերթական բենզալցման կայանից այն կողմ չեն գնում: - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա 64-րդ նստաշրջանի, որը բացումը սեպտեմբերի 15-ին է, իսկ ընդհանուր քննարկումները կայանալու են սեպտեմբերի 23-30-ին, օրակարգի նախագծի համաձայն (տես՝ http://daccessdds.un.org/doc ...«ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ԵՏ»
ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ Ադրբեջանի ձախակողմյան ուղղվածության մի շարք կուսակցություններ մտադիր են դիմել հայ կոմունիստներին՝ 1988-ի կարգավիճակին վերադառնալու կոչով: Ի՞նչ եք նրանց պատասխանելու: ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
6
Հուլիսի 23-25-ը ԼՂՀ էին այցելել Հանրային խորհրդի 9 անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Նրանք հանդիպել են Ղարաբաղի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակության ներկայացուցիչների ...ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԵՆ, ԲԱՅՑ՝ ՆԱԽԿԻՆ
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, ...ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԵԼՈՒ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը եւ նրա պաշտպաններ Արթուր Գրիգորյանը եւ Արա Զաքարյանը երեկ տարածել են հայտարարություն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ հուլիսի ...ՄԱՀԱԿԸ ԵՎ «ՈԶՆԻՆԵՐԸ» ՀԱԿ-Ի ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ
Հեգնում է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ համակարգում է Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եւ իրավական աջակցության կենտրոնի աշխատանքները: - 'Մարտի 1'-ի գործի ...ԱԶԱՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ
Երեկ Կոշի քրեակատարողական հիմնարկից 1 տարի 6 ամիս պատժաժամկետը ամբողջությամբ կրելուց հետո ազատվեց Հայկ Գեւորգյանը: Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված նա դատապարտվել էր խուլիգանության համար: Ըստ Հայկ ...ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. 'Քննության ...ԴԱՐՁԱՎ ՊՆ-ԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ու դուրս եկավ 'Հանրապետությունից' 'Հանրապետության' ստեղծումից ի վեր այդ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը երեկ ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: ...ԱՆՏՈՒՆ ԵՆ՝ ՀԱՆՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ
2
Տարիներ առաջ սեփական բնակարաններից վտարված բնակիչներին ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունում ու չի ցանկանում լսել: Արդեն մի քանի տարի է, ինչ իրացման գոտու հարյուրավոր բնակիչներ ՀՀ իշխանությունների ...ՏՈՒԺԵԼ Է ՁՈՐԱԳԵՏԸ
Հուլիսի 28-ին, երեկոյան ժամը 20-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր մայրուղու Ձորագետ ավանին հարող հատվածը փակ էր: Հորդառատ անձրեւների եւ Դսեղից իջնող ջրագծի խողովակը պայթելու հետեւանքով մայրուղին պատվել ...ՀՈԳ ՏԱՐԵՔ ՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենքում կենդանիների խնդիրներով զբաղվող մի քանի հ/կ-ներ քննարկեցին թափառող շների հետ կապված խնդիրները: Միջոցառման կազմակերպիչ 'Օգնել կենդանիներին' հ/կ նախագահ ...ԴԱՍ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ
Դատապարտյալ Սիլվա Ասատրյանը հաղթեց Սահմանադրական դատարանում Արդարադատության նախարարության 'Աբովյան' քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սիլվա Ասատրյանը վճռաբեկ բողոք էր բերել ՀՀ քրեական գործերով ...ԼՐԱԳՐՈՂԻ «ՇՈՒԽՈՒՐԸ»
Երկու անգամ համաներել են նույն անձին 'Առավոտ' եւ 'ՉԻ' թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ դիմում-բողոք է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին: ...ՈՒՂՂՈՒՄ Մեր թերթի նախորդ համարում հրապարակված «Շահող կտրոնով» բարեխիղճ չեն դառնում» հոդվածում, «Գրանդ հոլդինգին» վերաբերող հարկային վճարումների թվերի մեջ տեղ է գտել սխալ տեղեկատվություն: Անցած տարվա առաջին ...
72 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեկ Միավորված ազգերի կազմակերպությունը լրագրողներին ներկայացրեց 2010-2015 թթ 'Զարգացման աջակցության' ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտ 72 մլն դոլար: Գումարի 33%-ն ուղղվելու է մեր երկրի կայուն աճի ֆինանսավորմանը, ...ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ ԳՏԱՆ, ՄՆԱՑԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
Հուլիսի 24-ին 'Առավոտը' տեղեկացրել էր, որ 2008 թվականին Տավուշի մարզում սկսվել եւ կիսատ է մնացել նախկին կոլխոզային եւ սովխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը, արդյունքում մի շարք անտառների ...ԿԱՅԱԶՈՐԻ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՀԱՆԵԼ ԵՆ
'Առավոտի' տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքից ազատել է թիվ 3 զինվորական կայազորի դատախազ Աշոտ Ապրեսյանին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաստատեց Ա. Ապրեսյանին աշխատանքից ազատելու ...ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
2Նախորդ գիշեր ԱՄՆ-ի իրավապահները Լոս Անջելեսում ձերբակալել են Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանին: Վերջինս, որը 1999-2003թթ. եղել է տեղի դիվանագիտական ներկայացուցիչը, եւս 4 հոգու՝ Հուպատոսարանի ...«ՅԱՊՈՆՉԻԿԸ» ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Է
67-ամյա քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովը, նույն ինքը՝ Յապոնչիկը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախորդ օրը, երեկոյան, երբ նա դուրս է եկել Մոսկվայի ...ՉԵՆ ԳՈՂԱՑԵԼ
Նախորդ օրվա 'Վրացիների ախորժալի խաղերը' տեղեկատվության մեջ նշել էինք 'ՎՏԲ-Հայաստան' բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիների կողմից բնակարանային գողության դեպքերից ...ԵՐԿՈՒՍԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Գորիս-Իշխանասար ավտոճանապարհի վրա 'ԳԱԶ-53' մակնիշի 04 ՍԼ 753 պետհամարանիշի բեռնատարը (կաթատար) ոլորաններից գլորվել է ձորը: Քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ուղեւոր, Սյունիքի մարզի Քարաշեն ...ԸՆԿԵԼ ԷՐ ՋՈՒՐԸ
Սեւանա լճի 'Քաղաքային' լողափի տարածքում ռետինե ներքնակը ընկել էր ջուրը: Փրկարարները լճից դուրս են բերել ներքնակի վրա գտնվող՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հայկ Ղարիբյանին: - Սեփ. լր.ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆՔ
Ըստ ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանի՝ թեստային համակարգն անհամեմատ մեծ առավելություններ ունի - Պարոն Բաղդասարյան, տեղյակ ենք, որ ԳԹԿ-ն արդեն սկսել է վերլուծել այս տարվա պետական միասնական քննությունների ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈՐԻՆԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Վերջին հիսուն տարիներին ադրբեջանական մամուլում եւ գիտական աշխատություններում տեղ գտած հակահայկական քարոզչություններին ի պատասխան՝ այս տարի լույս է տեսել Լոնդոնի 'Armenian Institute' կազմակերպության հիմնադիր ...ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
'Ժամանակն է կոտրել այն սովորույթը, որ ամռանը դասական երաժշտություն չեն լսում: Ավելի քան 50 օր, շուրջ 25 համերգ, այս ամենը մեծ նվեր է դասական երաժշտության սիրահարներին',- երեկ 'Բաց երաժշտություն փառատոնին' ...ՀԱՎԱԿՆՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեկվա համարում շփոթել էինք խոշոր հարկատուներից մեկի՝ վերջին կես տարվա վճարած հարկերի հետ կապված մի թիվ, եւ այդ ընկերության ներկայացուցիչները խնդրեցին այդ թիվը ճշտել: Դա, իմ կարծիքով, դրական երեւույթ ...
ԱՎԱՐՏՎԵՑ ԵՒՍ ՄԻ ԱՊԱԳԱ
ԻՆՉ Է ՊԵՏՔ «ՉՏԱԼՈՒ» ՀԱՄԱՐ
ԻՐԱՆԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ
«ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ»
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԱԴՐ

ՀԱՎԱԿՆՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
ՊԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎ «ԿՈԴՈՎ» ԵՐԵԽԱՆԵՐ

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ՝ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ

ԿԳՆԱ՞Ն ԲՀԿ-ԱԿԱՆ ԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՂԱԶԱՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ

ՀՈԳ ՏԱՐԵՔ ՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- 1768 Եկատերինա II-ի հրովարտակը Էջմիածնի իրավունքների մասին:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը հաստատում է «Օրենք ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման 1946-1950 թվականների հնգամյա ծրագրի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

