
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԱԴՐ
Երեկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտները շարունակում էին ստանալ իրենց դիպլոմները: 'Ա1+'-ը նրանց հարցնում էր, թե ինչով են նրանք պատրաստվում զբաղվել դիպլոմը ստանալուց հետո: Մեծ մասը, բնականաբար, դեռ չգիտեր, թե որտեղ է աշխատելու: Սակայն այդ սովորական խոսակցությունների մեջ առանձնացան աղջիկներից մեկի՝ ապագա հոգեբանի պատասխանները, որոնք պարզապես ապշեցուցիչ էին իրենց անկեղծությամբ եւ ուղղամտությամբ: Աղջիկը պատրաստվում է աշխատել Աբովյան քաղաքի ոստիկանությունում, եւ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իր նոր աշխատավայրում կաշառք վերցնելո՞ւ է, բացականչեց. 'Միանշանա՛կ: Միանշանա՛կ: Ես դա շատ նորմալ եմ համարում: Ես ինքս կաշառք տվել եմ, պետք է այդ կաշառքը նաեւ վերցնեմ ուրիշներից': Քանի որ պահպանվել է նաեւ այդ նյութի տեսագրությունը, ապա մենք հնարավորություն ունենք նաեւ համոզվելու, որ ապագա կաշառակերը իր մարդկային եւ մասնագիտական 'կրեդոյի' մասին խոսում է խորը համոզվածությամբ եւ խանդավառությամբ՝ մոտավորապես այնպես, ինչպես 30-ականների կոմերիտականները խոսում էին կոմունիզմ կառուցելու մասին: Պարզապես իդեալներն են փոքր-ինչ փոխվել, իսկ երիտասարդների ավյունը, սրտի թրթիռը մնացել է նույնը: Կարծում եմ, ոստիկանությունը պետք է գոհ լինի, որ այդպիսի աշխատակից է ստանում. թե չէ՝ գուցե երբեմն այնտեղ գնում են ինչ-որ 'չբաշարող ջահելներ', որոնց դեռ պետք է մի քանի ամիս բացատրես, թե ումից որքան է պետք վերցնել, եւ որքան մուծել 'վերեւներին': Իսկ այս դեպքում ոստիկանական համակարգը գործ կունենա համակարգին լիովին պատրաստ կադրի հետ: Բուհն էլ, բնականաբար, պետք է պարծենա նման շրջանավարտով, որը ուսման տարիներին ամբողջությամբ յուրացրել է իրեն մատուցված կյանքի գիտելիքները եւ այն արժեքային համակարգը, որը վերջին տարիներին ձեւավորվել է հատկապես Մանկավարժական համալսարանում: Ես էլ եմ շնորհակալ այդ աղջնակից, որովհետեւ հազարավոր փարիսեցիների եւ կեղծավորների մեջ վերջապես գտնվեց մեկը, որն ասաց այն, ինչ մտածում է: Երբ երիտասարդներն ասում են, որ նրանք գնում են ոստիկանություն կամ դատախազություն, որովհետեւ երազում են երկրում օրինականություն հաստատել, պաշտպանել արդարությունը եւ պայքարել հանցագործների դեմ, այ, դա՛ է դատապարտելի: Որովհետեւ օդը ցնցող այդ դատարկ բառերին, իհարկե, ոչ ոք չի հավատում: Բայց մյուս կողմից՝ երկակի կյանքով ապրելը դառնում է համընդհանուր երեւույթ: Միացնում ես հեռուստացույցը, լսում ես լուրերը, իշխանամետ կամ ընդդիմադիր գործիչների ճամարտակությունները, եւ քեզ վրա թափվում է դատարկ եւ կեղծավոր բառերի հեղեղը: Եվ այդ բառերը լսելիս ցանկացած նորմալ մարդ մտածում է. 'Ախր, դուք այդպես չեք մտածում, ձեր նպատակները բոլորովին այլ են': Առողջացումը սկսվելու է իրերն իրենց անունով կոչելուց հետո: Մանկավարժականի շրջանավարտ աղջիկը կաշառակերությունը նորմալ երեւույթ է համարում: Իսկ մե՞նք: - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ «ՃԻՇՏ» ԱՂԲՅՈՒՐԸ
Այսօր լրանում է հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 80-ամյակը: 15 տարի առաջ կյանքից հեռացած արվեստագետը մեր այն փոքրաթիվ հայրենակիցներից է, որի ստեղծագործությունները սիրում եւ անչափ բարձր են գնահատում ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ»
Վստահ է Պարույր Հայրիկյանը - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզան Կրակովում հայտարարեց, որ շնորհակալ է Վարդան Օսկանյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրանց շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել մադրիդյան սկզբունքները: ...ՈՐԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր
1
Փաստաբանները հակադարձում են գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարներին 2009-ի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների հուլիսի 27-ի հաշվետվության ժամանակ ՀՔԾ ...«ԹՈՒՅԼԻԿ ՊԱՏԱՍԽԱՆ ԷՐ»
3
Այսպես է գնահատում 'Ժառանգության' պատգամավորը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հրապարակած փաստերը: 'Ժառանգություն' խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի տարածած ...ԳԱԼՈՒՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՐՈՀԸ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ տարածել է հայտարարություն, որը համարում է իր պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին. 'Ես երբեք չեմ հայհոյում, իսկ եթե հայհոյում եմ՝ միայն տղամարդավարի: Չեմ պատասխանում ...ԵԹԵ ԼԻՆԵՆՔ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
'Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր: Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագման պատմությունը, դրդապատճառները, իր յուրահատուկ ընթացքը: Առանց դրանք հաշվի առնելու ...ՀԱՐԳԵՔ՝ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ
Արձագանքելով ԱԺ-ի բակում 'Հոկտեմբերի 27-ի' զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու իխանությունների մտադրությանը՝ ՀԺԿ-ական գործիչներից մեկը երեկ 'Առավոտին' ասաց. 'Փոխանակ 'Հոկտեմբերի 27'-ի իրական ...«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆՈՎ» ԲԱՐԵԽԻՂՃ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ
Անբարեխիղճ հարկատուները ճգնաժամային այս օրերին շարունակում են իրենց բիզնեսը 'ծաղկեցնել'՝ պետբյուջեն լցնելով միայն գրոշներով: Ստվերում գործող հարկատուներին օրինական դաշտ բերելու համար Պետեկամուտների կոմիտեն ...ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ
'Առավոտի' երեկվա համարում 'Երբ հողը երկու տեր ունի' հրապարակմամբ անդրադարձել էինք խորհրդային տարիներին այգեգործական հողամասեր ստացած քաղաքացիների խնդրին: Այդ հողամասերից շատերը չեն մշակվել ու արդեն անկախ ...ԴՈՒ ՈՒ ՔՈ ԾԻՐԱՆԸ
Արագածոտնի մարզպետարանի տվյալներով, մարզում այս տարի ծիրանի բերքն առատ է՝ 1200 հա ծիրանի այգիներից ավելի քան 6000 տոննա միրգ է ստացվել: Սակայն ծիրանագործների ուրախությանը նաեւ մտահոգություն է խառնվել՝ ...«ԱՉՔԴ ԼՈՒՅՍ»
'Լույս հայի աչքերին' հայկական ակնաբուժական նախագծի շրջանակներում ակնաբուժական խմբերը 25 օր Տավուշի մարզում մատուցել են անվճար ծառայություններ: Ըստ մարզպետարանի, մարզի 4 տարածաշրջաններից յուրաքանչյուրում ...ԱՐՑԱԽՑԻ ՎԿԱՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մեկ տարի շարունակ անհարկի ձգձգվելուց հետո, երեկ շարունակվեց 'Մատաղիսի գործը' Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հաջողվեց Արցախից Գյումրի հասցնել այս գործով վկաներին: Հիշեցնենք, որ ամբաստանյալները ...ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
Երեւան-Վանաձոր մայրուղու հարեւանությամբ է գտնվում Արագածի տարածաշրջանի Ռյա Թազա գյուղը։ Ամռանը այս մայրուղով հանրապետության ղեկավարները պարբերաբար ուղեւորվում են Վանաձոր՝ վայելելու Լոռվա աշխարհի գողտրիկ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԱԶԱԿՆԵՐԸ
Երեկ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացրեց, որ 4 օր առաջ Արամի փողոցում ավազակային հարձակման ենթարկված Չեխիայի Հանրապետության երկու քաղաքացու, ինչպես նաեւ հուլիսի 25-ին Ե. Կողբացի եւ Վ. Սարգսյան ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՑ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ՝ 'ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի՝ Վանաձորի մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներին ...ԿՐԱԿՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՆ
Հուլիսի 26-ին եւ 27-ին ադրբեջանական դիրքերից հրազենային կրակոցներ են արձակվել Հայաստանի սահմանների ուղղությամբ՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Ոսկեպարի բնակիչների կարծիքով, ադրբեջանցիների ակտիվացումը կապված ...ՎՐԱՑԻՆԵՐԻ ԱԽՈՐԺԱԼԻ ԽԱՂԵՐԸ
'Առավոտի' տեղեկություններով, 'ՎՏԲ-Հայաստան' բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վրաստանի քաղաքացիներ՝ Դ. եւ Գ.Աբուլաձեները, Ռ.Գուբատաշվիլին, Թ. Դավիթաշվիլին բնակարանային գողություններ ...«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ԽՓԵԼ Է ԴԵՂԱՏԱՆԸ
Տավուշի մարզի Հաղարծին գյուղում տեղի է ունեցել ավտովթար: 'Մերսեդես' մակնիշի 844ԼՕ68 պ/հ ավտոկցորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել Հաղարծին գյուղի դեղատանը: Քանդվել է դեղատան արեւմտյան ...ՍՊԱՆԵԼ ԷՐ
Մայրաքաղաքի Սարկավագի փողոցի 128ա շենքի 4-րդ բնակարանում նախորդ գիշեր հայտնաբերվել էր 52-ամյա Հենրիկ Մադոյանի դիակը: Դիակի վրա առկա էր դանակի 46 հետք: Կասկածյալը Մեղրիի բնակչուհի, 32-ամյա Գոհար Ազարյանն ...ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Սիստեմը ելավ Տերտերյանի դեմ եւ նպաստեց նրա անմահությանը Եկատերինբուրգում 1994թ. դեկտեմբերին, իրեն նվիրված փառատոնային համերգաշարի փորձերի ժամանակ, 65 տարեկանում հանկարծամահ եղավ Ավետ Տերտերյանը՝ 20-րդ ...ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ «ՏԱՐՎԱ ՄԱՐԴ»
Գյումրիի արվեստների ինստիտուտում օրերս 'ՎիվաՍել-ՄՏՍ'-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհվեց 2008 թ. 'Գյումրու տարվա մարդ' տիտղոսը՝ Գյումրիի ոգին բարձրացնելու եւ գյումրեցիների բարոյահոգեբանական ավանդների ...«ԵՊՄՀ» ԳՐԱՎԱՏՈՒՆԸ
Պարզվում է, որ Երեւանի մանկավարժական համալսարանում վճարովի սովորող ուսանողը, համալսարանից դուրս մնալու դեպքում, չի կարող հետ ստանալ իր միջնակարգ կրթության վկայականը, քանի որ համալսարանում հայտարարում ...ՊԱՏՐԱՍՏԻ ԿԱԴՐ
1Երեկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտները շարունակում էին ստանալ իրենց դիպլոմները: 'Ա1+'-ը նրանց հարցնում էր, թե ինչով են նրանք պատրաստվում զբաղվել դիպլոմը ստանալուց հետո: Մեծ մասը, ...
ԱՎԱՐՏՎԵՑ ԵՒՍ ՄԻ ԱՊԱԳԱ
ԻՐԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ՝ ԼՍՈՒՄ
ԻՆՉ Է ՊԵՏՔ «ՉՏԱԼՈՒ» ՀԱՄԱՐ
ԻՐԱՆԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ
«ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ»
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԱԴՐ

ՊԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎ «ԿՈԴՈՎ» ԵՐԵԽԱՆԵՐ

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՋՂԱՁԳԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ»

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ՝ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ

- 1850 Թիֆլիսում հիմնադրվեց ռուսական աշխարհագրական ընկերության Կովկասյան բաժանմունքը:
- 1903 Ալեքսանդրապոլի բնակչության բազմահազարանոց ցույցը եկեղեցական ունեցվածքը բռնագրավելու դեմ:
- 1928 Ծնվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3259-րդ ժողովում ընդունեց 853-րդ որոշումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

