
«ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ»
2008 թվականի նախագահական ընտրարշավի սկզբին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում սպառնաց. 'Ես էլ շատ բան ունեմ նրան հիշեցնելու': Պարոն Քոչարյանը, իհարկե, նկատի ուներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ վերջինիս քննադատությանն արձագանքելու իր մտադրությունը: Պետք է ասել, որ երկրորդ նախագահի այս ծրագիրը կատարվել եւ գերակատարվել է. 98-ից առայսօր էլ պաշտոնական քարոզչությունը զբաղված է բացառապես 'հիշեցնելով': Անկախ այն բանից, թե այդ 'հիշեցնելու բաներից' որոնք են ճիշտ, իսկ որոնք՝ սուտ, ողջ բանավեճը դրան հանգեցնելը նշանակում է խուսափել որեւէ հարցի բովանդակային քննարկումից: Փաստարկների մակարդակը հետեւյալն է. 'Ինչո՞ւ եք դուք փակել 'Ա1+'-ը եւ սահմանափակում խոսքի ազատությունը', 'բա ինչո՞ւ է ՀՀՇ-ն 1992 թվականին մազութ լափել': Ասել, որ նման գործելաոճը հատուկ է միայն իշխանություններին, իհարկե, սխալ կլիներ: Մոտավորապես նույն ժամանակահատվածում իմ ընդդիմադիր բարեկամներից մեկը՝ ի պատասխան ընդդիմության որոշ թերությունների մասին իմ նկատառումներին, ասաց, որ ես քննադատելու իրավունք չունեմ, որովհետեւ այսինչ թվականին այսինչ բանն եմ արել, իսկ այնինչ թվականին՝ այնինչը: Ենթադրենք, այդ մեղադրանքները ճիշտ են. որքանո՞վ են իմ մեղքերը արդարացնում իմ նշած սխալներն ու բացթողումները: Մի խոսքով, մեր քաղաքական մշակույթը հիմնված է միմյանց մեղքերը 'հիշեցնելու' վրա, որի նպատակը հետեւյալն է. ընդդիմախոսը պետք է սսկվի, ձայնը կտրի՝ հասկանալով, որ նա խոսելու տեղ ընդհանրապես չունի: Դուք կարծում եք՝ որեւէ մեկը Հայաստանում դա 'գիտակցե՞լ' է: Իհարկե՝ ոչ: 'Հիշեցման օբյեկտները', ի պատասխան, սկսում են սեւ բծեր փնտրել 'հիշեցնողների' անցյալում եւ, իհարկե, գտնում են, որովհետեւ ոչ ոք իդեալական չէ: Դրան հետեւում է 'պատասխանի պատասխանը', եւ արդյունքում ստացվում է ասիական բազար, որի ականատեսն ենք մենք բոլոր ոլորտներում: Ղարաբաղյան հարցի մասին բանավեճն այստեղ, բնականաբար, բացառություն չէ: 'Ժառանգությունն' ասում է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը սխալ են քվեարկել, հետեւաբար, այդ երկու գործիչները եւ նրանց կուսակցությունները ղարաբաղյան հարցին անդրադառնալու իրավունք չունեն: Դրան ի պատասխան՝ Հանրապետականն ասում է, որ 1992-ին Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ թուղթ է ստորագրել, եւ, ուրեմն, 'Ժառանգությունն' ընդհանրապես խոսելու տեղ չունի, եւ այլն: Եվ բոլորը, բնականաբար, ինչ-որ թղթեր են թափահարում: Իմաստ կա՞ խորանալու, թե ում 'բարաթն' է ավելի զորեղ: Առանձնապես՝ ոչ: Երբ երեխաները կռվում են ինչ-որ խաղալիքի համար, անիմաստ է մանրամասն ճշտել, թե ով առաջինը ինչ ասաց եւ ով ինչ պատասխանեց: Արժե պարզապես հիշեցնել, որ կան ավելի կարեւոր բաներ: - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԵՎ ՕՍԿԱՆՅԱՆԻՑ
1
Հուլիսի 25-26-ին Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը։ Եվ հանդիպումից հետո Մեթյու Բրայզան հայտնել է, որ ԵԱՀԿ համանախագահները երախտագիտություն են հայտնել Հայաստանի ...«ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ»
Ըստ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի, սա է անհրաժեշտ Ղարաբաղի հարցի կարգավորման համար - Ինչո՞ւ Արցախի խնդրի կարգավորմանն առնչվող հարցերում 'Օրինաց երկիրը' հատուկ ակտիվություն չի դրսեւորում, նշանակո՞ւմ է ...ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԻՆՔՆԱԲՈՒԽ Է ԵՂԵԼ
Սա, ըստ էության, հաստատել է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը 'Առավոտը' արդեն անդրադարձել է այս տարի ընդամենը 3-4 ամիս առաջ 'Մարտի 1'-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում ...ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԿՈՒՐԱՆԱԼ
1
Ու չնայած նրա պատժաժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին՝ նրան թեկուզ 1,5 ամիս շուտ չեն ազատում՝ վիրահատվելու համար: Երեկ ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի ակցիայի ընթացքում ՀՀՇ երիտասարդական միության նախագահ ...ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ՈՉ
Ֆասիեն ու Բրայզան փոխհակասող պնդումներ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեհաստանի Կրակով քաղաքում հուլիսի 25-26-ի անցկացրել են աշխատանքային հանդիպում՝ պատրաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...«ՍՏԱԽՈՍ ԶՐՊԱՐՏԻՉ ԵՔ»
1'Ժառանգության' հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նամակով դիմել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ հուլիսի 24-ի ասուլիսում նրա այն պնդման կապակցությամբ, թե 1992-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել ...«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԹԵՐՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»
1
Ազատամարտիկի երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն Այս երեխաները մեծանում են առանց ուսում ստանալու Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 13 հոգանոց ընտանիքն ապրում է Շենգավիթ ...ՎՆԱՍՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ
Մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք, որ ընթացիկ տարին անբարենպաստ էր Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար: Նախ՝ գարնան ցրտահարությունները 10 միլիարդ դրամի վնաս հասցրեցին մարզի այգեգործությանն ու բանջարաբոստանային ...ՃԳՆԱԺԱՄԸ ՉՇՐՋԱՆՑԵՑ ԿԱՊԱՆԸ
Չնկատել միջազգային ճգնաժամի ազդեցությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանումում՝ անհնար է, քանի որ, ինչպես հավաստիացնում է ստորաբաժանման ղեկավար ...ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԼՈՂԱՎԱԶԱՆ ՉԿԱ
Ալավերդիում խորհրդային տարիներից ժառանգություն մնացած երկու լողավազաններն էլ անօգտագործելի են: Թումանյան փողոցի վրա, ոստիկանության բաժնի հարեւանությամբ գտնվող հսկա լողավազանը, որը տարիներ առաջ ամռան տապին ...ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՕԲՅԵԿՏ
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ հանդիպման ընթացքում, գրեթե բոլոր թեկնածուները խոստանում էին համայնքում ավելացնել կանաչ զանգվածները, երեխաների ...ԵՐԲ ՀՈՂԸ ԵՐԿՈՒ ՏԵՐ ՈՒՆԻ
Այգեգործները ցանկանում են սեփական ուժերով լուծել սեփականության իրավունքի հարցերը, իսկ պետական կառույցները դրան դեմ են: Այս տարվա ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ...ԳԱԼՍՏՅԱՆԸ, ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ՈՒ ԵԱՀԿ-Ն
Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գալստյանի հայցի նախապատրաստական փուլը: Դատաքննության մասին դատարանը կտեղեկացնի ...ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ
2009թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 105 քրեական գործ, որոնցից 31-ը՝ 57 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ըստ հատուկ քննչական ծառայության ...ԴԻԱԿ ՁՈՐՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ 'Առավոտին' տեղեկացրին, որ հուլիսի 24-ին Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղուն հարակից տարածքում, հայտնաբերվել է անձը չպարզված, 25-28 տարեկան տղամարդու դիակ: -ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ Է ԾԱՌԻՆ
'Օպել Վեկտրա' մակնիշի ZXZ 799 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգա֊մանքներում, բախվել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի մայթեզրի մի ծառի: Փրկարարներն ավտոմեքե֊նայից դուրս են բերել վարորդ՝ ...ԼՈՂԱՓՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ ԷԻՆ
Սեւանա լճի 'Ախթամար' լողափում խեղդվել էին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գարիկ Թադեւոսյանը եւ Աշոտ Հայրապետյանը: -ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՆ ԱՅՐՎԵԼ Է
Երեւանի Վրացյան 69 հասցեում գտնվող 'Դինամո' մարզահամալիրում բռնկած հրդեհի հետեւանքով մարզահամալիրի երկու դահլիճները միացնող միջանցքն իր մարզագորգերով եւ տանիքը այրվել են: -ՄԵԿ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Սերբիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը տրամադրվել էր հունահռոմեական ըմբիշներին: Այս ձեւում Հայաստանը մրցավայր էր գործուղել ութ քաշային կարգի ...ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղաներն ու աղջիկները: Մեր թիմից մրցումների առաջին ...ԳԱԲԻՆ՝ ՉՈՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Դանիայում անցկացված 'Պոլիտիկայի գավաթ' անունը կրող միջազգային ներկայացուցչական մրցաշարում հանդես գալով ուժեղագույնների ...ԻՆՉ ԱՐԺԵ ՈՒՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1Օգոստոսի 1-ին կհրապարակվեն պետական բուհերի ընդունելության մրցույթի արդյունքները: Սակայն դիմորդներին, եւ առավելապես նրանց ծնողներին ընդունվել-չընդունվելուց ոչ պակաս հետաքրքրում է, թե ո՞ր համակարգով են ...ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
'Նախ մտածեք անձնական երջանկության մասին, նոր մյուս գործերի...',- օրերս 75 դպրոցականների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հուլիսի ...ՀԱՅՐ ՈՒ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ
Երեկ 'Առավոտը' ստացել է 'Լույս' հիմնադրամի կրթական ծրագրի տնօրինության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. 'ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված 'Լույս' հիմնադրամի ...ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- «ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ»
2008 թվականի նախագահական ընտրարշավի սկզբին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում սպառնաց. 'Ես էլ շատ բան ունեմ նրան հիշեցնելու': Պարոն Քոչարյանը, իհարկե, նկատի ուներ ՀՀ առաջին ...
ԱՎԱՐՏՎԵՑ ԵՒՍ ՄԻ ԱՊԱԳԱ
ԻՐԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ՝ ԼՍՈՒՄ
ԻՆՉ Է ՊԵՏՔ «ՉՏԱԼՈՒ» ՀԱՄԱՐ
ԻՐԱՆԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԻ
«ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԲԱՆԵՐ»
ՊԼԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԼԱՎ «ԿՈԴՈՎ» ԵՐԵԽԱՆԵՐ

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՋՂԱՁԳԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ»

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ՝ ՍԱՂԱՎԱՐՏՈՎ

ԿԳՆԱ՞Ն ԲՀԿ-ԱԿԱՆ ԵՎ ՀՀԿ-ԱԿԱՆ ՂԱԶԱՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ

- 1856 Փարիզի պայմանագրով Ղարսը վերադարձվում է Թուրքիային:
- 1885 Ծնվեց հայ ականավոր թերապևտ Արտաշես Մելիք-Ադամյանը: (Վախճ. 1949թ.-ին):
- 1968 Մահացավ գրականագետ և քննադատ Շավարշ Նարդունին:
- 1978 Սպիտակում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակառույցի հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

