
ԻՐԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ՝ ԼՍՈՒՄ
Սերվանտեսի անմահ վեպում մի պատմություն կա այն մասին, թե ինչպես են երկու գյուղացիներ գնում անտառ՝ կորած ավանակին փնտրելու: Իրենց գործը հեշտացնելու համար նրանք որոշում են զռզռալ ավանակի նման, որպեսզի կենդանին, հարազատ ձայները ճանաչելով, բացահայտի իր ներկայությունը եւ գա մարդկանց մոտ: Բայց քանի որ գյուղացիները վարպետ զռզռացողներ էին, նրանք միմյանց ձայները դնում էին ավանակի զռզռոցի տեղ եւ պարբերաբար վազում էին իրար մոտ: Մինչդեռ ավանակին վաղուց արդեն գայլերը կերել էին: Այս իրավիճակն ինձ հիշեցնում է Հայաստանի քաղաքական շրջանակներում ծավալված բանավեճը. գործիչները խորապես համոզված են, որ իրենց 'պատգամներն' ուղղված են հասարակությանը, եւ արտաքուստ կարող է հենց այդպես էլ թվալ, բայց իրականում այդ բոլոր խոսակցությունները սպառվում են միմիայն 'վերնախավային' շրջանակներում, միմյանց ձայնը լսելիս՝ նրանք իրար են դիմում եւ իրար են արձագանքում՝ ոչ թե հասարակությանը: Պետք է միայն նրանց ասածները 'թարգմանել' նորմալ, մարդկային լեզվով: Ինչ է, օրինակ, նշանակում՝ 'մենք կառուցողական ընդդիմություն ենք եւ այդ պատճառով պահանջում ենք ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի հրաժարականը': Եթե գաղտնազերծենք այս՝ փոքր-ինչ անհասկանալի բանաձեւի 'կոդը', ապա այն կարելի է շարադրել հետեւյալ կերպ. 'Մենք, սիրելի իշխանություններ, ուղնուծուծով ձերն ենք եւ ցանկանում ենք պահպանել չինովնիկական կոռումպացված համակարգի միջին օղակում մեր տեղերը, մեր խոշոր եւ միջին բիզնեսները, ինչպես նաեւ՝ փողերի անօրինական հոսքերը արտասահմանից, բայց թույլ տվեք մեզ որոշ 'ազգային հարցերում' ընդդիմություն խաղալ, որ մարդիկ մեզանից վերջնականապես չհիասթափվեն': Կամ՝ երբ ասվում է՝ 'Մադրիդյան սկզբունքները ենթադրում են, որ Ղարաբաղը չի հայտնվի Ադրբեջանի ենթակայության տակ', ապա իրականությանը ակնհայտորեն հակասող այս պնդումը նշանակում է. 'Սիրելի Արեւմուտք եւ Ռուսաստան, մենք, իհարկե, ոչ մի ցանկություն չունենք ձեր պնդած սկզբունքների տակ ստորագրելու, բայց եթե շատ խեղդեք, ինչ արած՝ ստիպված ենք լինելու: Սակայն եթե ինչ-որ մի տարբերակ կա այս հարցը եւս մի քանի տարով հետաձգելու, մենք շատ գոհ ու շնորհակալ կլինենք': Իսկ երբ ասում են՝ 'թեեւ այս անգամ Սերժ Սարգսյանը չի ստորագրել դավաճանական փաստաթուղթ, բայց հոկտեմբերին հաստատ կստորագրի', դա պետք է հասկանալ այսպես. 'Ախ, ինչ կայֆ կլինի, եթե Սերժը որեւէ թուղթ ստորագրի: Ինչի տակ էլ ստորագրի, հեշտությամբ կարելի է ասել, որ դա ազգային դավաճանություն է: Իսկ դրանից հետո, շատ հավանական է, իշխանափոխության ալիք կբացվի: Մի անգամ նրանք մեր գլխին այդ խաղը խաղացին, հիմա էլ մենք խաղանք՝ 'քվիդ' կլինենք': Ահա այդպես է ստացվում, որ արտաքուստ լսվում է ավանակի զռզռոց, իսկ իրականում դա մարդկանց 'երկխոսություն' է: Ճիշտ է, շատ յուրահատուկ: - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՆՈՐԻՑ ԵՆ «ԹԱՐՄԱՑՆԵԼՈՒ»
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որն անդրադառնում է անցած շաբաթ տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանը: Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի, հայտարարության մեջ նշված է, որ քննարկումներն ...Ո՞Վ Է ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ԼԻԱԶՈՐԵԼ
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ ՀՅԴ-ի համաժողովի եւ մադրիդյան սկզբունքների մասին Անդրադառնալով ՀՅԴ-ի՝ Ղարաբաղի հարցով անցկացրած համահայկական համաժողովին՝ 'Առավոտի' հետ զրույցում Հայաստանի կոմունիստական կուսակցության ...ԱՖՅԱՆԻՆ ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵ՞Ն ԴՐԵԼ
2
Այդ դեպքում ո՞վ է իրականում ղեկավարել ոստիկանության ուժերը մարտի 1-ի առավոտյան Մյասնիկյանի արձանի մոտ Այն, ինչ մի քանի ամիս առաջ 2008թ. մարտի 1-ի, մասնավորապես՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում ...«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՋՂԱՁԳԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ»
2Նշում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախորդ օրը հայտարարել էր. 'Մենք ցանկանում ենք Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարության ամենաբարձր աստիճան՝ ...«ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐՄԱԼ ԵՆ ԸՆԹԱՑԵԼ»
Ազգային անվտանգության խորհրդի երեկվա նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԽ անդամներին տեղեկատվություն է տրամադրել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին: ԱԱԽ նիստից հետո ...«ԼԵՎՈՆԱԿԱՆԻՆ» ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ
Ինչպես հայտնի է, կիրակի օրը 'Զվարթնոց' օդակայանում հայրենիք վերադառնալիս կալանավորել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Գյումրիի նախընտրական շտաբի պատասխանատու Մուրադ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ նա գտնվում էր ընդհատակում, ...«ՉՄԵԿՆԱԲԱՆԵՑ»
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի 'անիմաստ աղմուկ եւ աժիոտաժ' որակեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Հայ հեղափոխական դաշնակցության ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ
7Երեկ Լոս Անջելեսի 'Հայ Քաղաքացիական Հասարակություն' Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի պահանջների ...«ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ»
Ֆինանսների նախարարության մասնագետը համոզված է, որ Հայաստանը նոր վերցրած պարտքերի դիմաց այլեւս որեւէ գործարան կամ ՋԷԿ ռուսներին չի տա: Վերջին շրջանում ամենատարբեր միջազգային կազմակերպություններից, բանկերից ...ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Լրագրողը արդեն 15 օր գտնվում է 'Դատապարտյալների հիվանդանոցում' Հուլիսի 5-ին կտրուկ վատացել էր 'Էրեբունի' ՔԿՀ-ում գտնվող 'Ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի ...ՖԻԼՄ՝ ԱՌԱՆՑ ԿՐԻՄԻՆԱԼԻ
Րաֆֆու 'Խաչագողի հիշատակարանը' վեպի հիման վրա կնկարահանվի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը ֆինանսավորում է 'Գրանդ հոլդինգ' ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը: Երեկ այս մասին ասուլիսի ժամանակ ...ՍԿՍԵԼ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Այս տարվա ապրիլի 7-ին ընդունվեց եւ հաջորդ օրվանից ուժի մեջ մտավ 'Հողի հարկի արտոնությունների մասին' ՀՀ օրենքը: Ընդամենը հինգ հոդվածից բաղկացած հազիվ մեկ էջ ծավալով օրենքով սահմանվեց՝ եթե ֆիզիկական անձը ...ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄ 16,3%-ՈՎ
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 16,3%-ով: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Նշյալ ամիսներին ՀՆԱ-ի ...ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐԸ «ՏԵՂԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ»
'Երեխաներին Ալագյազ տեղափոխել չի լինի, դպրոցն ութամյա է, անցնում են քրդերեն եւ հայերեն, իսկ Ապարանի ղեկավարությունը պահանջում է բնակարանն ազատել: Դիմեցի այս հարցով գործկոմի նախագահին եւ շրջկոմի քարտուղարին, ...ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ, Ալավերդի քաղաքի, հանքափորի եւ մետալուրգի օրը նշվեց համատեղ, հուլիսի 19-ին: Մինչ այդ Ալավերդու քաղաքապետարանը քաղաքի օրը նշել է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ին: ...ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ԱՄԵՆԱԽԻՍՏ ՏԵՍԱԿՆ Է
2Սկիզբը՝ 'Առավոտի' թիվ 137 համարում: Նիկոլ Փաշինյանը ձերբակալվելուց հետո կալանավորվել է: Փաստաբանները գործողությունը վերագրել են՝ 'կալանքի վերահաստատում' կամ 'կալանքի կրկնակի քննարկում': Իրականում քննիչը՝ ...ՀՐԴԵՀ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
Վերջին մեկ ամսում երաշտը եւ պարբերաբար փչող քամիները Նոյեմբերյանի տարածաշրջանում հրդեհների պատճառ են դառնում: Հուլիսի 16-ին Բերդավան գյուղում բռնկվել է Հայկազ Խեչումյանի առանձնատունը: Խեչումյանը մահացած ...ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
6'Ասում էին՝ Հայաստանը փոխվել է, բարեկարգվել ...Ոչինչ էլ չի փոխվել, միայն Աբովյան, Թումանյան, Հյուսիսային պողոտաներն են գեղեցկացել...',-սրտնեղում է Համազգային ուսանողական ֆորումի ծրագրով Հայաստան ժամանած ...ԱՐՎԵՍՏԻՍ ՀԻՄՔԸ ՀՈՒՇԵՐՍ ԵՆ
Վլադիմիր Մսրյանի 'ուշացած' հոբելյանը Ալավերդի քաղաքում ավանդաբար անցկացվում են 'Քեզ կանչում է ծննդավայրը' միջոցառում-հանդիպումներ, որոնց ընթացքում մեծարվում են Լոռվա այս գողտրիկ քաղաքում ծնված կամ ինչ ...ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՆ
'Առավոտի' հուլիսի 16-ի համարում արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը նախաձեռնել է հանդիպումների ...ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA եւ WIBA վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը երեկ վաղ առավոտյան հոր՝ Լեւոն Կենտիկյանի հետ Մյունխենից ժամանեց հայրենիք եւ, պայմանավորվածության համաձայն, առաջին ...ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽՎԵԼ Է
10Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայում որոշվել է այն քաղաքը, որտեղ հոկտեմբերի 14-ին կայանալու է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստանի եւ այդ երկրի ազգային հավաքականների ...ՀԱՂԹԵՑ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ
Մարտունիում ավարտվեց շախմատի 'Սեւանա լիճ' միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի 10 շախմատիստներ: Ինը հնարավորից վաստակելով 7,0 ...«ՄԻԿԱՆ» ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 6-ՐԴ ՏԵՂՈՎ
Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում ավարտված շախմատի դպրոցական թիմերի 'Սպիտակ նավակ' պատանեկան մրցաշարում Երեւանի թիվ 27 դպրոցի 'Միկան' 14 թիմերի մրցապայքարում 14,5 միավորով բավարարվեց 6-րդ տեղով: Իսկ հաղթող ...ԳԱԲԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ Է
Դանիայի Հելսինգոր քաղաքում մեկնարկել է շախմատի 'Պոլիտիկայի' գավաթ անվանումը կրող միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում են 300 շախմատիստներ: Օլիմպիական չեմպիոն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կայացած ...ԻՐԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ՝ ԼՍՈՒՄ
Սերվանտեսի անմահ վեպում մի պատմություն կա այն մասին, թե ինչպես են երկու գյուղացիներ գնում անտառ՝ կորած ավանակին փնտրելու: Իրենց գործը հեշտացնելու համար նրանք որոշում են զռզռալ ավանակի նման, որպեսզի կենդանին, ...
ՄԵԿԻ ՊՈՉԸ ՄՅՈՒՍԻ ՏԱԿ Է
ՀԱԶԱՐԱՎՈՐ «ԱՆՀԱՅՏՆԵՐ»
«ԻՍՊԱՆԱԿԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
ԻՐԵՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ, ԻՐԵՆՔ՝ ԼՍՈՒՄ
ՄԱՀԱՑԵԼ Է ԾՆՆԴԿԱՆԸ

ՕՐԵՆՔԸ «ՊԱՍ» ԵՆ ՏԱԼԻՍ
ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԷԼ Է ԶԱՐՄԱՑԱԾ

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՋՂԱՁԳԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ»

ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Ո՞Վ Է ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ԼԻԱԶՈՐԵԼ
- 1956 Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

