
ԱՐԴՅՈՔ ԿԱ՞Ն ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
- Մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը - Կիրառված համաներումը եւ շուրջ 30 քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ նպաստեց քաղաքական մթնոլորտում առկա մեկամյա լարվածության լիցքաթափմանը: - Այս ամենը շատ դրականորեն կանդրադառնար Հայաստանում առկա մթնոլորտի վրա, եթե համաներումը լիներ ամբողջական, եւ եթե այն իրականացնողի կողմից արվեր ինքնուրույն, այլ ոչ ԵԽԽՎ-ի պահանջով: Այդ դեպքում, համոզված եմ, ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը կընդունեին, որ իշխանությունն իսկապես կատարել է մի քայլ, որով առաջարկում է նստել երկխոսության կամ համարում է, թե ժամանակն է, որ վերանա այդ լարվածությունը: Բայց ցավոք, ինչպես եւ մնացած բոլոր արարքները՝ այս համաներումն էլ իրականացվեց կիսատ-պռատ: Եվ հետո էլ կարծես բոլորին հասկացրին, հատկապես՝ արտերկրին, որ դա անում են իրենց պահանջով ու ոչ թե սեփական ցանկությամբ: Դա չի ծառայում այն նպատակին, որին ուղղված է համաներումը: Ընդհանրապես՝ այն ցանկացած պետության մեջ միշտ այդ միտումն ունի՝ մեղմելու: Առավել եւս՝ մեզ մոտ պիտի այդպես լիներ, քանի որ համաներումը կիրառվում էր 'Մարտի 1'-ի գործերով մեղադրվողների նկատմամբ, որոնք չէին կատարել հանցագործություն: Բայց քանի որ կիսատ-պռատ արվեց՝ մթնոլորտի այդ լիցքաթափումը ես չեմ զգում: Ընդհակառակը՝ ավելի դժգոհություն կա, ավելի է մեծացել պահանջը, որ բաց թողնվեն 'Մարտի 1'-ի հետ կապված բանտում գտնվողները: Դրանից հետո նոր կարելի է մտածել՝ նստե՞լ երկխոսության սեղանի շուրջ եւ այլն: - ԵԽԽՎ-ն 1677 բանաձեւով Հայաստանի իշխանություններին կոչ է արել թույլատրել, որ հետախուզվողները մինչեւ հուլիսի 31-ն իրավապահներին ներկայանալու դեպքում ազատ մնան՝ մինչեւ իրենց գործերի դատաքննության ավարտը: Այն, որ այդ պայմանը չկատարվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ չի՞ վկայում, թե չկա այս բանաձեւը կատարելու քաղաքական կամք: - Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցածն ապացուցում է, որ, այո՛, անտեսվում է ԵԽԽՎ այդ հորդորը կամ պահանջը: Եվ այն մարդիկ, որոնք մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ փախուստի մեջ են եւ կուզենային գալ, ներկայանալ իրավապահ մարմիններին՝ Նիկոլ Փաշինյանի դեպքից հետո չեն գա: Իշխանություններն անուղղակի այս ուղերձը հղեցին՝ մի՛ եկեք, քանի որ մենք ձեզ հետ վարվելու ենք այսպես, որպես հանցանք գործած մարդկանց, այլ ոչ թե իբրեւ համաներում ակնկալողների: - 'Սիվիլիթաս' հիմնադրամի կազմակերպած քննարկումներից մեկի ժամանակ Վարդան Օսկանյանն առաջարկեց. 'Ընդդիմությունն արդեն ավանդույթ դարձած՝ նախկիններին դատե՛լ, նստացնե՛լ, սեփականությունը ձեռքից խլե՛լ, այդ ռետորիկայից պետք է հրաժարվի: Որովհետեւ այդ ռետորիկան շատ ավելի բարդացնում եւ դժվարացնում է ազատ, արդար ընտրությունների անցկացումը': Ձեր կարծիքով՝ ընդդիմության կողմից նման հայտարարություններից հրաժարումը կարո՞ղ է իրոք արդյունավետ լինել մթնոլորտի լիցքաթափման առումով: - Այս իշխանությունն իր գոյության տարիներին՝ 1998-ից հետո, երբ ընտրություններ են եղել, ու գիտեին, թե ընտրվելու հնարավորություն չունեն, քանի որ հեղինակազրկված են եւ այլն՝ իրենց կողմնակիցներին միշտ փորձել է համոզել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության՝ դուք ունեզրկվելո՜ւ եք, ամեն ինչ կորցնելո՜ւ եւ այլն: Եվ այդ հողի վրա՝ անընդհատ հաջորդ հանցանքն էր կատարվում: Իրականում ընդդիմությունը 1998-ից, եւ առավել եւս՝ ներկա ընդդիմությունը, որը գործում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ՝ ոչ մի անգամ նման հարց չի արծարծել: Եվ մեր հակառակորդների նկատմամբ չենք ունեցել նման թշնամանք, որ մատ թափ տանք, ասենք՝ տեսեք, եկանք իշխանության, ինչե՜ր ենք անելու: Խնդիրը դա չի եղել. մենք իրականում ուզեցել ենք այն, ինչ ասել ենք բարձրաձայն, այսինքն՝ օրինականության պահպանում, օրենքի առջեւ հավասարություն: Առավել եւս՝ ինձ պես մարդիկ, որ ազատական գաղափարախոսության կրողներ ենք, մեզ համար սեփականության անձեռնմխելիությունը եւ մարդու ազատությունը առաջնահերթ սկզբունքներ են: Կապ չունի՝ այդ մարդը մեր գաղափարական հակառակորդն է կամ ոչ. եթե նա կատարում է օրենքի առջեւ իր պարտավորությունները, վճարում հարկերը եւ որպես քաղաքացի չի խախտում օրենքները՝ ո՞վ է ասում, թե պիտի փորձենք պատժել նրան կամ ունենք նման լիազորություն: Նույնը վերաբերում է մեր բոլոր գործընկերներին. ասենք՝ համոզված եմ, որ մեր գործընկեր Խաչատուր Սուքիասյանը սեփականության վերաբերյալ իր մոտեցումները ո՛չ այս վիճակում է փոխել, ո՛չ հետագայում կփոխի: Եթե սեփականատեր ես եւ ամեն ինչ օրենքով է՝ նա հաստատ չի փորձի բիզնեսի վերաբաժանման կամ ինչ-որ այլ ոտնձգությունների փորձեր անել: Նույնը վերաբերում է նաեւ իշխանափոխությունից հետո քաղաքական պաշտոնի անցնելիք ցանկացած գործչի՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը կամ Հովհաննես Հովհաննիսյանը, վստահ եմ, երբե՛ք չեն առաջնորդվի այդ մոտեցմամբ, թե իմ թշնամին է՝ արի պատժեմ, բանտ տանեմ, զրկեմ, պաշտոնանկ անեմ: Ընդգծում եմ՝ մենք նման ցանկություն կամ մտադրություն չունենք. մեր խնդիրն է, որ նախ իրարից տարանջատվեն քաղաքականությունը եւ բիզնեսը, երկրորդ՝ ունենանք դատական անկախ համակարգ, եւ ուժային կառույցները հեռու մնան քաղաքական գործունեությունից: Եվ մեր բոլոր համախոհները՝ լինի Գագիկ Ջհանգիրյանը՝ իրավապահ մարմնի աշխատակից, Խաչատուր Սուքիասյանը՝ բիզնեսմեն եւ այլք, մենք բոլորս այս գաղափարի մարդիկ ենք եւ սրա շուրջն ենք համախմբվել, քանի որ կյանքը ցույց տվեց, որ եթե շեղվում ես այս ուղուց ու սկսում առաջնորդվել այն սկզբունքով, որ եթե ես հանկարծ հեռանամ իշխանությունից՝ իմ գլխին չգիտես ինչեր կանեն, սա վերածվում է բռնապետության. ինչպիսին է այսօրվա իրականությունը: - Այնուամենայնիվ՝ իշխանության կողմից այսօր տեսնո՞ւմ եք կոշտ դիրքորոշման մեղմացման միտումներ՝ ասենք, նույն Սուքիասյանների սեփականության՝ 'Բջնիի' վերաբերյալ հետքայլեր արվեցին, գործարանը շահեց դատարանում եւ այլն: - Դիտարկելով իշխանության ընդհանուր տրամաբանությունը՝ չեմ կարող հավատալ, թե նրանք ընդունակ են անելու քայլեր, որոնք կհուշեն, որ նրանք պատրաստ են երկխոսության: Այլապես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ այն, ինչ կատարվեց հունիսի 1-ին թռուցիկ բաժանող երիտասարդների հանդեպ՝ անիմաստ, անհասկանալի մի բռնություն: Իհարկե, կան նաեւ այն դեպքերը, որոնք մատնանշում եք: Բայց այն, ինչ սկսվեց հենց 'Բջնիի' նկատմամբ՝ ի սկզբանե անբացատրելի էր եւ օրենքի տեսանկյունից՝ իշխանությունը հաղթելու տարբերակ չուներ էլ: Կարող էին լինել միայն ուժային լուծումներ, բայց 'ՍԻԼ' գրուպում, այսպես ասած՝ վերջին մարդիկ չէին, որ գային իրենց ձեռքից վերցնեին-տանեին: Ամեն դեպքում՝ այդ տարբերակն էլ փորձեցին կիրառել Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ՝ ուժ էլ կիրառվեց եւ այլն: Հիմա առկա որոշ մեղմացման միտումները կարող եմ պայմանավորել մարտի 1-ից հետո փոխված իրավիճակով, նաեւ արտերկրի ազդեցությամբ: Եվ այդ պատճառով կան ինչ-ինչ նախանշաններ, բայց դրանք անձամբ ինձ հավատ չեն ներշնչում: - Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2009ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԼԻ՛ ԿԴԻՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
131
ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ 'Ժառանգության' ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մտադիր է շրջանառության մեջ դնել մի նախաձեռնություն՝ բանաձեւի նախագիծ, ...ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԿԱ
Երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասուլիսներ են տվել Չնայած ամռան շոգին, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, շարունակում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը: Խոսքը ոչ միայն հանրահավաքների ...ԱՐԴՅՈՔ ԿԱ՞Ն ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը - Կիրառված համաներումը եւ շուրջ 30 քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ նպաստեց քաղաքական մթնոլորտում առկա մեկամյա լարվածության ...ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄՏԱԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Սա ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքն է մեր հասարակական-քաղաքական որոշակի շրջանակների մասին: (սկիզբը՝ 'Առավոտի' նախորդ համարում) - ԵԽԽՎ-ում մեր երկրի մասով ընդունվեց հերթական բանաձեւը՝ 1677-ը, ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՆԱԵՎ ՀԱՋԻԲԵՅԼԻԻՑ
6'Վարդաշեն' քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը հուլիսի 2-ին զանգահարելով 'Առավոտ'՝ ասաց. 'Ես՝ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Զարուհի Փոստանջյանին՝ ...ՈՐՈՇԵՑԻՆ՝ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 'Հայկական Ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որպես խափանման ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ...
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿԸ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հրապարակեց քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց ցուցակը: Այն ընդգրկում է այս տարվա երկրորդ եռամսյակը: ...
«ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
1
Ալբերտ Բաղդասարյանը ՀԱԿ-ին առաջարկում է փոխել խնդիրը - ՀԱԿ-ի արտահերթ հանրահավաքում միտք հնչեց, որ համաներմամբ պայքարի նոր փուլ է սկսվում. կիսո՞ւմ եք այդ տեսակետը: - Լավ է, որ Հայաստանում պայքար կա, բայց ...Եվրամիության խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել Երեկ կայացել է Եվրամիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի ...
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՕԲՅԵԿՏՆԵ՞Ր Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի երեխաներին չաղացնում ու փարթամացնում է՝ առանց որեւէ ակնկալիքի: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս սկսել է Մալաթիա-Սեբաստիա ...
Բարեխիղճ աշխատանքը գնահատվեց Երեկ, ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել է վարչապետի ...
Վստահ են, որ վարկն իրենց «ցավին դարման չի անի» «Առավոտի»՝ «Գեոպրոմայնինգի վերցրած վարկի ճակատագիրն անհայտ է» հրապարակման մեջ (17.06.2009) անդրադարձել էինք ընկերության մի շարք խնդիրներին: Հիշեցնենք, որ ...Քաղաքական կամք չկա «Վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը ես համարում եմ դրամի աստիճանաբար արժեւորումը դոլարի նկատմամբ: Դա բերեց շատ մեծ բացասական հետեւանքների, նույնիսկ մինչեւ ճգնաժամը մենք չունեցանք ...
$60 ՄԼՆ՝ ՀԲ-ԻՑ Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին $100 մլն վարկ տալ՝ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: ...
«ՄԵԳԱՖՈՆԸ» ԱՉՔ Է ԴՐԵԼ «ԲԻԼԱՅՆԻ» ՎՐԱ Հավանական է, որ առաջիկայում «Մեգաֆոնը» կգնի «Վիմպելկոմ» ընկերության բաժնետոմսերի 5%-ը: Նշենք, որ «Վիմպելկոմը» ներկայանում է «Beeline» ապրանքանիշով: Հղում անելով «Կոմերսանտին», ...
ՁԿՆԱՊԱՇԱՐՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է Ըստ մասնագետների, պատճառն այն չէ, որ Սեւանա լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում, որ մանրաձուկն աճի եւ բեղմնավորվի: Եթե Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ...
Աչքներդ լույս, իրաքահայեր Արարատի Դարբնիկ գյուղում բացվեց սոցիալական տուն Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչների 90%-ը փախստականներ են: Մոտ 20 տարի առաջ բռնագաղթել են Ադրբեջանից, իսկ ավելի ուշ՝ Իրաքից: ...ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ «ՆՈԿԻԱՆ» Հայտնի չեղավ խաղարկության օրը Սպասիր, ինչ որ ասում եմ՝ պատահել է անձամբ ինձ հետ, ես եմ հեռախոս գնել «Նոկիա» ֆիրմային խանութից: Ես ու «Նոկիան»: Ասացին, եթե հեռախոս գնես՝ «ՎիվաՍել» ...
ՄԻՆՉ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ ԿՃՇՏԻ Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունը Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների դեմ: Քանի որ Լենուղու գյուղապետարանը ...
ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի վրա. Մ. Օզմանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 42 ԼՕ ...
ՆԱՐԵԿԸ ՓՐԿՎԵԼ Է Ահազանգ էր ստացվել, որ Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա՝ 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները ներքնակը շրջել են, եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-ամյա բնակիչ ...
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի գործում ...
ԶԵՆՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում հաճախ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ քրեակատարողական ծառայողներին զենքի կիրառման հմտություններին ծանոթացնելու ...
ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՏՆԵՐԸ Միայն անցյալ տարվա ընթացքում Չեչնիայի իշխանությունները այրել են ավելի քան 20 տուն, որտեղ, ըստ իրենց, ապրում են գրոհայինների ազգականները: Կրեմլում որոշել են ...
ՍՊԱՆԵԼ Է ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Դրեզդենի դատարաններից մեկում 28-ամյա ամբաստանյալը դանակահարել է 32-ամյա վկային, այն պահին, երբ նա ցուցմունք էր տալիս իր դեմ: Դրան հետեւած աղմուկի եւ ծեծկռտուքի ժամանակ դատարանում ...
ՖՈՏՈՍԵՍԻԱ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ Յարոսլավլցի ուսանողուհի Յուլիայի՝ պոռնոգրաֆիայի պատկերներով լուսանկարների շարքը հայտնվել է համացանցի մի քանի ժամանցային կայքերում: Միայն ներքնաշորով դեռահաս աղջիկը պառկած է գերեզմանոցի ...
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների, աշխարհում խոզի գրիպի սրընթաց արագությամբ տարածումը չի հաջողվում կասեցնել: Այս մասին խոզագրիպի ...
ՈՎ ՉԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ՞ Արմավիրի մարզպետը վստահ է, որ պետք է պարզեցվի համայնքապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը: ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի մի շարք բացեր՝ գլուխ պահող համայնքապետերին ...
Մոռացվածները Վանաձորի արվեստի քոլեջի շենքում սնկեր են աճում Լուսանկարում պատկերված այս պատը Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ներսի պատերից մեկն է: Խոնավությունից պատերի վրա սնկեր են ...Մայրաքաղաքի դռները փակ էին, բայց... Հուլիսի 2-ին Վանաձոր քաղաքի ավտոկայարանից երթուղային տաքսիները Երեւան չէին գալիս: Մարդիկ տարբեր պատճառներով էին մեկնում Երեւան, սակայն երթուղային տաքսիներ չկային մեկ ...
Ապօրինությունը վերացվել է «Առավոտի» օգնությամբ «Առավոտի» այս տարվա հունիսի 4-ի համարի 8-րդ էջում տպագրված «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակման մեջ տողերիս հեղինակը ներկայացրել էր Տավուշ մարզի ...
ԿԻԵՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ Այստեղ էլ են քաղաքացիները տուժում գործարարների՝ զվարճանքի կենտրոններ ունենալու ցանկությունից Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը հայտնի է ոչ միայն իր բարձրահասակ եւ հատկապես կովկասցի ...
«Թեկուզ ինձանից նեղանան» Գիտության պետական կոմիտեի նախագահը բարձրաձայնում է, որ ԿԳ նախարարությունը գիտական խնդիրներով չի զբաղվում: Որպեսզի մեր երկրում գիտությունը զարգանա՝ անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում ...ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ Տնօրենն առաջարկում է թանգարանի նոր շենք կառուցել եւ ոչ թե նորոգել հինը Պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից ...
«Եվրոպական տարազով եւ քյավառցու սրտով» Լեւոն Բլբուլյանը 60 տարեկան է «Լեւոն Բլբուլյանը բանաստեղծ է՝ եվրոպական տարազով եւ քյավառցու ջերմ սրտով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ ...
ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԸ՝ ՊՆ-Ի ԹԻՄԻՆ Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումով մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: 6:0 հաշվով ՀՀ պաշտպանության նախարարության թիմը հաղթեց ՀՀ ...«Բանանցի» վիճակը գրեթե անհուսալի է Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումներում Հայաստանի երկու թիմերը պարտություններ կրեցին: Երեւանի «Բանանցը» մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի ...
Ձեռքից թողնված բրոնզե մեդալ Վրաստանի մայրաքաղաքում պայքարն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Երեկ մրցագորգը տրամադրվել էր 50, 60, 74 եւ 96 քաշային ...
Կյանքի գինը՝ սպորտում Սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Իսկ երբ խոսքը մեծ սպորտի եւ բարձր նվաճումների մասին է, մարզիկը շատ հաճախ աշխատում է մարդկային հնարավորությունների սահմանագծի վրա, ինչը հաճախ ...ՑԱՆԿԱՑԱԾ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ԱՃՈՂ ՍՏԻ ՀԱՄԱՐ
Ըստ հոգեբանի՝ գաղտնիք բացահայտողները պարզ հոգի ունեցող մարդիկ են 'По секрету-всему свету'... Ժողովրդական այս խոսքը թերեւս ծանոթ է բոլորին: Գաղտնիքներ ունեն բոլորը: Դժվար թե գտնվի այնպիսի մեկը, ով իր կյանքում ...ՍԵՔՍՈՒԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՂ ԵՒ ԽԹԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
2Խմե՞լ, թե՞ ոչ... Երիտասարդներից շատերն այն կարծիքն ունեն, թե ալկոհոլը՝ իբր, խթանում է սեռական ցանկությունը եւ ուժեղացնում պոտենցիան... Դա թյուր կարծիք է։ Ապացուցված է, որ ալկոհոլը բացասաբար է ազդում մարդու ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ԱՎԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԳՄ նախագահի ընտրության նախօրեին 'Հայելի' ակումբում բանավիճում էին երիտասարդ գրողները. ով է ավելի արժանավոր թեկնածու՝ գործող նախագահ Լ. Անանյանը, թե՞ գրող Ռ. Դավոյանը: Երիտասարդ գրող Վահե Արսենն ընտրություններին ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնչորսերորդ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԱՆԵԿԴՈՏ Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին հարցրեց՝ 'մի բան էլ ասե՞մ', եւ Ալիկը ժպտալով ասաց՝ 'ասա', եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ 'ազնիվ ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՏՐԴԱՏԻ ՏՈՆԻՆ
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը: Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա լուսանկարիչ Տիգրան ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ, ԹՌԱՎ ՍԼՈՎԱԿԻԱ
Կրքերը շարունակում են լարված մնալ մշակույթի նախարարի ու նրա ղեկավարած գերատեսչության շուրջ՝ ՎՊ բացահայտումներից հետո, ու Հասմիկ Պողոսյանն էլ գիտակցում է, որ սրանից ավելի վատ չի լինում: Բայց դա նրան չի ...ՎԵՑ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼ ԵՆ
'Առավոտի' հունիսի 30-ի համարում տպագրված 'Ո՞վ է լինելու հաջորդը' լուրում նշված էր, որ, ըստ հավաստի լուրերի, առաջիկայում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվելու Հայաստանի ազգային պատկերասրահում, որը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ
Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջազգային տարբեր կառույցներից ստացած վարկային միջոցները հասարակ քաղաքացուն չեն կարող օգնել, քանի որ այդ ...ԳՈՀԱՐՆ ԷԼ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ
Երեկ համաներման որոշումը տարածվեց նաեւ '4-րդ իշխանություն' թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի վրա: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նրան տուգանել էին 350.000 դրամով: Հիշեցնենք, որ ...ԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ
Երեկ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անդրադառնալով ամերիկահայ գործարար Նազարեթ Հակոբ-Բերբերյանի սպանության գործին, ասաց, որ կան հետախուզվողներ, մասնավորապես՝ նրանք ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
Ընտրություններն ինքնանպատակ չեն, ընտրությունների ընթացքում պետք է կարողանանք ստեղծել այնպիսի վստահության մթնոլորտ, որ ժողովուրդը հավատա ընտրվողին, եւ ընտրվողը հնարավորություն ունենա իր պաշտոնավարության ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ՆՈՒՐԲ» ՏԱՐԲԵՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԼԻ՛ ԿԴԻՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

