
ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԿԱ
- Երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասուլիսներ են տվել Չնայած ամռան շոգին, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, շարունակում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը: Խոսքը ոչ միայն հանրահավաքների կամ 'քաղաքական զբոսանքների', այլեւ մամուլի տարբեր ակումբներում Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից իրենց դիրքորոշումները հանրությանը ներկայացնելու մասին է: Երեկ 'Հայացք', 'Հայելի' եւ 'Տեսակետ' ակումբներում Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական ոլորտներին են անդրադարձել Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: 'Հայացք'-ում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով մինչեւ հուլիսի 1-ը հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իրավապահներին ինքնակամ ներկայանալուն եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու դատարանի կայացրած որոշմանը, արձանագրեց, թե ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նոր ընդունված թիվ 1677 բանաձեւում ամրագրված դրույթներից մեկը ՀՀ իշխանություններն արդեն խախտել են: Խոսքը բանաձեւի 5.3-րդ կետի մասին է, որով, հիշեցնենք՝ Վեհաժողովը ՀՀ իշխանություններին կոչ է արել՝ 'թույլատրել', որ 'Մարտի 1'-ի գործերով մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող անձինք, ովքեր մինչեւ 2009 թ. հուլիսի 31-ը կներկայանան իշխանություններին, ազատության մեջ լինեն մինչեւ իրենց գործերի դատական քննության ավարտը: Ա. Մուսինյանը խոսեց նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների մասին եւ, վկայակոչելով ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, կանխատեսեց, թե այդ հարցում այս ամսին լուրջ զարգացումներ են լինելու: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը ողջունում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձրաձայնած դիրքորոշումը, ըստ որի՝ ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ մասնակից պետք է լինի, ու միաժամանակ հավելեց, որ ցանկության դեպքում Բ. Սահակյանը կարող է կես ժամում լուծել այդ հարցը: ՀԱԿ մամուլի խոսնակի ասելով, դրա համար անհրաժեշտ է, որ նա ընդամենը ստորագրի համապատասխան փաստաթուղթ, որով ՀՀ-ին կզրկի բանակցություններում ԼՂՀ-ն ներկայացնելու իրավունքից: Անդրադարձ եղավ նաեւ հունիսի 30-ին Աբովյան փողոցում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ այդ օրն ու այդ վայրում ՀԱԿ-ի ակտիվիստներից մի քանիսը առաջիկա հանրահավաքի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ տարածելիս հարձակման ու ծեծի էին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Հարձակվողները, որ եղել էին քաղաքացիական հագուստով, ըստ Ա. Մուսինյանի, որեւէ փաստաթուղթ չէին ներկայացրել: Ավելի ուշ էր պարզվել, որ նրանք ոստիկանության աշխատակիցներ են, թեեւ անգամ այդ դեպքում նրանք իրավունք չունեին արգելելու թռուցիկներ տարածել: Ա. Մուսինյանը արձանագրեց, որ միջադեպի առնչությամբ քր. գործ է հարուցվել: Միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած 3 երիտասարդներից 2-ը հրավիրվել են ոստիկանություն, որտեղ նրանց ասել են, թե կասկածվում են իշխանության ներկայացուցչին կյանքի համար վտանգավոր բռնության ենթարկելու մեջ։ Կոնգրեսի խոսնակի ասելով, հիմա ոստիկանությունը փորձում է ծեծվածներին ներգրավել գործում որպես մեղադրյալների, իսկ նրանց ծեծողներին ներկայացնել որպես տուժածներ։ Նա միաժամանակ շեշտեց, որ դեպքի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե ՀԱԿ-ի երիտասարդներն են ծեծի ենթարկել ոստիկաններին, ծայրից ծայր սուտ է, եւ կոչ արեց ոստիկանությանը՝ ավելի խելամիտ գտնվել, հատկապես հաշվի առնելով այն, որ միջադեպը ֆիքսված է տեսագրություններով եւ լուսանկարներով։ Նա նաեւ հայտարարել է, թե ընդդիմության քաղաքական պայքարը եւ մեկ տարվա ընթացքում իշխանությունների նկատմամբ համակարգված ճնշումը, դրան զուգահեռ՝ նաեւ այն պրոբլեմները, որոնց առջեւ կանգնած է ռեժիմը, նաեւ այն ձախողումները, որոնք իշխանությունները կամա թե ակամա իրագործում են, հանգեցնելու են նրան, որ իշխանությունն այլեւս հնարավորություն չի ունենալու կառավարել երկիրը եւ ստիպված է լինելու գնալ ընտրությունների։ 'Հայելի'-ում Երեկ ներքաղաքական թեմաներով ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ բանավեճի ընթացքում ՀԺԿ խոսնակ Ռուզան Խաչատրյանը հակադարձելով իր ընդդիմախոսի ստացած այն տպավորությանը, թե հուլիսի 2-ի հանրահավաքում ազատ արձակված քաղբանտարկյալները հակասահմանադրական կոչեր են արել, թե ինքը չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում պայքար, պայքար մինչեւ վերջ, ո՞րն է այդ վերջը եւ այլն, ասել է. 'Իսկ դուք սպասում էիք, որ նրանք սողալով պետք է գան, ձեզնից ներողությո՞ւն խնդրեն': Ռ. Խաչատրյանը միաժամանակ նկատեց, որ ստացվում է՝ Սահմանադրությունն ու սահմանադրական ճանապարհը միայն ընդդիմության համար են, մինչդեռ իշխանությունն ամեն քայլափոխի է ոտնահարում Սահմանադրությունը՝ կեղծելով ընտրություններն ու ծեծի ենթարկելով իրազեկված հանրահավաքի մասին թռուցիկներ բաժանող երիտասարդներին: Նա էլ համոզմունք հայտնեց, որ երկրում լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ, ու դրանք օր առաջ անցկացնելու ուղղությամբ ընդդիմությունը ամեն ինչ անելու է: - ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 04, 2009ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԼԻ՛ ԿԴԻՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
131
ԵԽԽՎ հաջորդ լիագումար նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը՝ 'Ժառանգության' ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մտադիր է շրջանառության մեջ դնել մի նախաձեռնություն՝ բանաձեւի նախագիծ, ...ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՉԿԱ
Երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ասուլիսներ են տվել Չնայած ամռան շոգին, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, շարունակում է իր քաղաքական ակտիվ գործունեությունը: Խոսքը ոչ միայն հանրահավաքների ...ԱՐԴՅՈՔ ԿԱ՞Ն ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ
Մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը - Կիրառված համաներումը եւ շուրջ 30 քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ձեր կարծիքով, որքանո՞վ նպաստեց քաղաքական մթնոլորտում առկա մեկամյա լարվածության ...ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄՏԱԾՈՂՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Սա ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի կարծիքն է մեր հասարակական-քաղաքական որոշակի շրջանակների մասին: (սկիզբը՝ 'Առավոտի' նախորդ համարում) - ԵԽԽՎ-ում մեր երկրի մասով ընդունվեց հերթական բանաձեւը՝ 1677-ը, ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՆԱԵՎ ՀԱՋԻԲԵՅԼԻԻՑ
6'Վարդաշեն' քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը հուլիսի 2-ին զանգահարելով 'Առավոտ'՝ ասաց. 'Ես՝ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Զարուհի Փոստանջյանին՝ ...ՈՐՈՇԵՑԻՆ՝ ԵՐԿԱՄՍՅԱ ԿԱԼԱՆՔ
2Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 'Հայկական Ժամանակ' օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որպես խափանման ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ...
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿԸ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ հրապարակեց քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած անձանց ցուցակը: Այն ընդգրկում է այս տարվա երկրորդ եռամսյակը: ...
«ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
1
Ալբերտ Բաղդասարյանը ՀԱԿ-ին առաջարկում է փոխել խնդիրը - ՀԱԿ-ի արտահերթ հանրահավաքում միտք հնչեց, որ համաներմամբ պայքարի նոր փուլ է սկսվում. կիսո՞ւմ եք այդ տեսակետը: - Լավ է, որ Հայաստանում պայքար կա, բայց ...Եվրամիության խորհրդատվական խումբը շարունակելու է աջակցել Երեկ կայացել է Եվրամիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի ...
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՕԲՅԵԿՏՆԵ՞Ր Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի երեխաներին չաղացնում ու փարթամացնում է՝ առանց որեւէ ակնկալիքի: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջերս սկսել է Մալաթիա-Սեբաստիա ...
Բարեխիղճ աշխատանքը գնահատվեց Երեկ, ծննդյան 60-րդ տարեդարձի առիթով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել է վարչապետի ...
Վստահ են, որ վարկն իրենց «ցավին դարման չի անի» «Առավոտի»՝ «Գեոպրոմայնինգի վերցրած վարկի ճակատագիրն անհայտ է» հրապարակման մեջ (17.06.2009) անդրադարձել էինք ընկերության մի շարք խնդիրներին: Հիշեցնենք, որ ...Քաղաքական կամք չկա «Վերջին 6-7 տարիների ամենամեծ թերացումը ես համարում եմ դրամի աստիճանաբար արժեւորումը դոլարի նկատմամբ: Դա բերեց շատ մեծ բացասական հետեւանքների, նույնիսկ մինչեւ ճգնաժամը մենք չունեցանք ...
$60 ՄԼՆ՝ ՀԲ-ԻՑ Համաշխարհային բանկը որոշել է Հայաստանին $100 մլն վարկ տալ՝ ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասաց ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: ...
«ՄԵԳԱՖՈՆԸ» ԱՉՔ Է ԴՐԵԼ «ԲԻԼԱՅՆԻ» ՎՐԱ Հավանական է, որ առաջիկայում «Մեգաֆոնը» կգնի «Վիմպելկոմ» ընկերության բաժնետոմսերի 5%-ը: Նշենք, որ «Վիմպելկոմը» ներկայանում է «Beeline» ապրանքանիշով: Հղում անելով «Կոմերսանտին», ...
ՁԿՆԱՊԱՇԱՐՆ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է Ըստ մասնագետների, պատճառն այն չէ, որ Սեւանա լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում, որ մանրաձուկն աճի եւ բեղմնավորվի: Եթե Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման ...
Աչքներդ լույս, իրաքահայեր Արարատի Դարբնիկ գյուղում բացվեց սոցիալական տուն Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչների 90%-ը փախստականներ են: Մոտ 20 տարի առաջ բռնագաղթել են Ադրբեջանից, իսկ ավելի ուշ՝ Իրաքից: ...ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ «ՆՈԿԻԱՆ» Հայտնի չեղավ խաղարկության օրը Սպասիր, ինչ որ ասում եմ՝ պատահել է անձամբ ինձ հետ, ես եմ հեռախոս գնել «Նոկիա» ֆիրմային խանութից: Ես ու «Նոկիան»: Ասացին, եթե հեռախոս գնես՝ «ՎիվաՍել» ...
ՄԻՆՉ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱՅՔԻ ՀԱՍՑԵՆ ԿՃՇՏԻ Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունը Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների դեմ: Քանի որ Լենուղու գյուղապետարանը ...
ԱՅՐՎԱԾՔՆԵՐՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհի վրա. Մ. Օզմանյանին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի 42 ԼՕ ...
ՆԱՐԵԿԸ ՓՐԿՎԵԼ Է Ահազանգ էր ստացվել, որ Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա՝ 80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքները ներքնակը շրջել են, եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-ամյա բնակիչ ...
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի ավարտական վկայականների հանձնման արարողություն: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արդեն 50 տարի գործում ...
ԶԵՆՔՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում հաճախ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ քրեակատարողական ծառայողներին զենքի կիրառման հմտություններին ծանոթացնելու ...
ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՏՆԵՐԸ Միայն անցյալ տարվա ընթացքում Չեչնիայի իշխանությունները այրել են ավելի քան 20 տուն, որտեղ, ըստ իրենց, ապրում են գրոհայինների ազգականները: Կրեմլում որոշել են ...
ՍՊԱՆԵԼ Է ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Դրեզդենի դատարաններից մեկում 28-ամյա ամբաստանյալը դանակահարել է 32-ամյա վկային, այն պահին, երբ նա ցուցմունք էր տալիս իր դեմ: Դրան հետեւած աղմուկի եւ ծեծկռտուքի ժամանակ դատարանում ...
ՖՈՏՈՍԵՍԻԱ՝ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ Յարոսլավլցի ուսանողուհի Յուլիայի՝ պոռնոգրաֆիայի պատկերներով լուսանկարների շարքը հայտնվել է համացանցի մի քանի ժամանցային կայքերում: Միայն ներքնաշորով դեռահաս աղջիկը պառկած է գերեզմանոցի ...
ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԴԵՄՆ ԱՌՆԵԼ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների, աշխարհում խոզի գրիպի սրընթաց արագությամբ տարածումը չի հաջողվում կասեցնել: Այս մասին խոզագրիպի ...
ՈՎ ՉԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ՞ Արմավիրի մարզպետը վստահ է, որ պետք է պարզեցվի համայնքապետին անվստահություն հայտնելու մեխանիզմը: ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի մի շարք բացեր՝ գլուխ պահող համայնքապետերին ...
Մոռացվածները Վանաձորի արվեստի քոլեջի շենքում սնկեր են աճում Լուսանկարում պատկերված այս պատը Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ներսի պատերից մեկն է: Խոնավությունից պատերի վրա սնկեր են ...Մայրաքաղաքի դռները փակ էին, բայց... Հուլիսի 2-ին Վանաձոր քաղաքի ավտոկայարանից երթուղային տաքսիները Երեւան չէին գալիս: Մարդիկ տարբեր պատճառներով էին մեկնում Երեւան, սակայն երթուղային տաքսիներ չկային մեկ ...
Ապօրինությունը վերացվել է «Առավոտի» օգնությամբ «Առավոտի» այս տարվա հունիսի 4-ի համարի 8-րդ էջում տպագրված «Ակնաղբյուրում «տնավարի՞» են կրթում» հրապարակման մեջ տողերիս հեղինակը ներկայացրել էր Տավուշ մարզի ...
ԿԻԵՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ Այստեղ էլ են քաղաքացիները տուժում գործարարների՝ զվարճանքի կենտրոններ ունենալու ցանկությունից Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը հայտնի է ոչ միայն իր բարձրահասակ եւ հատկապես կովկասցի ...
«Թեկուզ ինձանից նեղանան» Գիտության պետական կոմիտեի նախագահը բարձրաձայնում է, որ ԿԳ նախարարությունը գիտական խնդիրներով չի զբաղվում: Որպեսզի մեր երկրում գիտությունը զարգանա՝ անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում ...ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ ԳԱՎԱՌԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ Տնօրենն առաջարկում է թանգարանի նոր շենք կառուցել եւ ոչ թե նորոգել հինը Պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից ...
«Եվրոպական տարազով եւ քյավառցու սրտով» Լեւոն Բլբուլյանը 60 տարեկան է «Լեւոն Բլբուլյանը բանաստեղծ է՝ եվրոպական տարազով եւ քյավառցու ջերմ սրտով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ ...
ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԸ՝ ՊՆ-Ի ԹԻՄԻՆ Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» անվանումով մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: 6:0 հաշվով ՀՀ պաշտպանության նախարարության թիմը հաղթեց ՀՀ ...«Բանանցի» վիճակը գրեթե անհուսալի է Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումներում Հայաստանի երկու թիմերը պարտություններ կրեցին: Երեւանի «Բանանցը» մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի ...
Ձեռքից թողնված բրոնզե մեդալ Վրաստանի մայրաքաղաքում պայքարն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: Երեկ մրցագորգը տրամադրվել էր 50, 60, 74 եւ 96 քաշային ...
Կյանքի գինը՝ սպորտում Սպորտում հաղթանակները հեշտ չեն տրվում: Իսկ երբ խոսքը մեծ սպորտի եւ բարձր նվաճումների մասին է, մարզիկը շատ հաճախ աշխատում է մարդկային հնարավորությունների սահմանագծի վրա, ինչը հաճախ ...ՑԱՆԿԱՑԱԾ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ Է ԱՃՈՂ ՍՏԻ ՀԱՄԱՐ
Ըստ հոգեբանի՝ գաղտնիք բացահայտողները պարզ հոգի ունեցող մարդիկ են 'По секрету-всему свету'... Ժողովրդական այս խոսքը թերեւս ծանոթ է բոլորին: Գաղտնիքներ ունեն բոլորը: Դժվար թե գտնվի այնպիսի մեկը, ով իր կյանքում ...ՍԵՔՍՈՒԱԼ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐՈՂ ԵՒ ԽԹԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
2Խմե՞լ, թե՞ ոչ... Երիտասարդներից շատերն այն կարծիքն ունեն, թե ալկոհոլը՝ իբր, խթանում է սեռական ցանկությունը եւ ուժեղացնում պոտենցիան... Դա թյուր կարծիք է։ Ապացուցված է, որ ալկոհոլը բացասաբար է ազդում մարդու ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԸ՝ ԱՎԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԳՄ նախագահի ընտրության նախօրեին 'Հայելի' ակումբում բանավիճում էին երիտասարդ գրողները. ով է ավելի արժանավոր թեկնածու՝ գործող նախագահ Լ. Անանյանը, թե՞ գրող Ռ. Դավոյանը: Երիտասարդ գրող Վահե Արսենն ընտրություններին ...ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնչորսերորդ ՇԱՏ ԵՐԿԱՐ ԱՆԵԿԴՈՏ Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Ալիկին հարցրեց՝ 'մի բան էլ ասե՞մ', եւ Ալիկը ժպտալով ասաց՝ 'ասա', եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ 'ազնիվ ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՏՐԴԱՏԻ ՏՈՆԻՆ
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը: Տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա լուսանկարիչ Տիգրան ...ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ, ԹՌԱՎ ՍԼՈՎԱԿԻԱ
Կրքերը շարունակում են լարված մնալ մշակույթի նախարարի ու նրա ղեկավարած գերատեսչության շուրջ՝ ՎՊ բացահայտումներից հետո, ու Հասմիկ Պողոսյանն էլ գիտակցում է, որ սրանից ավելի վատ չի լինում: Բայց դա նրան չի ...ՎԵՑ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳԵԼ ԵՆ
'Առավոտի' հունիսի 30-ի համարում տպագրված 'Ո՞վ է լինելու հաջորդը' լուրում նշված էր, որ, ըստ հավաստի լուրերի, առաջիկայում լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվելու Հայաստանի ազգային պատկերասրահում, որը ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻՆ
Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ միջազգային տարբեր կառույցներից ստացած վարկային միջոցները հասարակ քաղաքացուն չեն կարող օգնել, քանի որ այդ ...ԳՈՀԱՐՆ ԷԼ ՀԱՄԱՆԵՐՎԵՑ
Երեկ համաներման որոշումը տարածվեց նաեւ '4-րդ իշխանություն' թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի վրա: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար նրան տուգանել էին 350.000 դրամով: Հիշեցնենք, որ ...ԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐ
Երեկ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անդրադառնալով ամերիկահայ գործարար Նազարեթ Հակոբ-Բերբերյանի սպանության գործին, ասաց, որ կան հետախուզվողներ, մասնավորապես՝ նրանք ...ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
Ընտրություններն ինքնանպատակ չեն, ընտրությունների ընթացքում պետք է կարողանանք ստեղծել այնպիսի վստահության մթնոլորտ, որ ժողովուրդը հավատա ընտրվողին, եւ ընտրվողը հնարավորություն ունենա իր պաշտոնավարության ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ՆՈՒՐԲ» ՏԱՐԲԵՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԷԼԻ՛ ԿԴԻՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ

ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1762 Իզմիրում Մարկոսի տպարանում առաջին անգամ սկսեց տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ը:
- 1818 Զեյթունը հրաժարվում է հարկ վճարել Մարաշի փաշային և ապստամբության դրոշ է բարձրացնում:
- 1823 Կ. Պոլսում ծնվեց Գրիգոր Աղաթոնյանը (Աղաթոն): (Վախճ. 1868թ.-ին):
- 1839 Մահացավ կոմպոզիտոր և հայ ձայնագրերի հեղինակ Պապա Համբարձումյանը:
- 1847 Մահացավ արքունի ոսկերչապետ Հակոբ Չելեպի Տյուզյանը, որի նախաձեռնությամբ հրատարակվում է «Եվրոպա» հանդեսը: (Ծնվ. հունվարի 3,1793 թ.):
- 1902 Բրյուսելում կայացավ հայրենասերների միջազգային համաժողով, որտեղ հայկական հարցերին նվիրված ճառերով հանդես եկավ ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը և ուրիշներ:
- 1902 Բրյուսելում կայացավ միջազգային կոնֆերանս հօգուտ Հայկական հարցի արդարացի լուծման:
- 1908 Մահացավ հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը: (Ծնվ. 1886թ.-ին):
- 1930 Ծնվեց հայ դերասան Մհեր Մկրտչյանը: (Վախճ. 1993թ.-ին):
- 1992 Հայկական ուժերը թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

