
«ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՆ Է»
- Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին՝ մենք խոստացել էինք անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ: Այսօրվա հանրահավաքն, ահա, դրանցից մեկն է, որի առիթն, անշուշտ, քաղբանտարկյալների մի զգալի մասի ազատ արձակումն է: Ինչ խոսք, սա մի այնպիսի նշանակալի իրադարձություն է, որ չէր կարող հասարակության կողմից անարձագանք մնալ եւ չարժանանալ հատուկ գնահատականի: Դրա վկայությունն է, մասնավորապես, այն անսահման ոգեւորությունը, որն օրեր շարունակ տիրում էր Սարյանի պուրակում: Ներկա հանրահավաքն առիթ է եւս մեկ անգամ արտահայտելու այդ ոգեւորությունը, միաժամանակ սթափորեն գնահատելու տեղի ունեցածի առանձնահատուկ նշանակությունը: Թեեւ մթնոլորտը տոնական է, բայց ես կջանամ տուրք չտալ զգացմունքներին եւ փորձել դուրս չգալ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ մեկ առ մեկ անդրադառնալով խնդրի էության հետ կապված բոլոր իրողություններին: * * * Նախ եւ առաջ, չի կարելի չհամաձայնել գրեթե համընդհանուր այն գնահատականին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռք բերված, առաջին հերթին, ժողովրդի հերոսական պայքարի շնորհիվ, ինչի առթիվ պարտքս եմ համարում սրտանց շնորհավորել եւ խորին երախտագիտություն հայտնել բոլորիդ: Ուզում եմ նաեւ, ձեր հավանությամբ, գլուխ խոնարհել թե՛ ազատության մեջ հայտնված եւ թե՛ դեռեւս զնդաններում գտնվող բոլոր քաղբանտարկյալների առջեւ, առանց որոնց անկոտրում կամքի եւ դատական խեղկատակությունների ընթացքում դրսեւորած խիզախ կեցվածքի անհնար էր նվաճել այդ հաղթանակը: Դրանք մեր նորօրյա հերոսներն են, որոնց սխրանքն ու կրած զոհողությունները օրինակ պետք է ծառայեն սեփական արժանապատվությունը թանկ գնահատող յուրաքանչյուր քաղաքացու համար: Նրանցից ոչ ոք չկոտրվեց ու իրեն մեղավոր չճանաչեց, ոչ ոք ցուցմունք չտվեց ընկերների դեմ, ոչ ոք գործարքի չգնաց իր վիճակը թեթեւացնելու համար, եւ ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել հետագա պայքարից: Այս առումով չի կարելի չհիանալ նաեւ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, որը երեկ կամովին ներկայացավ դատախազություն՝ պատրաստ լինելով կիսել դեռեւս բանտերում գտնվող իր ընկերների վիճակը եւ չվախենալով իրեն սպառնացող անարդար դատաստանից: Վստահ եմ, որ ժողովուրդը մեկ մարդու պես թիկունք կկանգնի իր ամենաարժանավոր զավակներից մեկին եւ հանգիստ չի գտնի՝ մինչեւ Նիկոլն ու մնացյալ քաղբանտարկյալները տուն չվերադառնան: Քաղբանտարկյալներից բացի, առանձնակի գնահատանքի են արժանի նրանց արժանապատիվ ընտանիքները եւ հարազատները, որոնցից շատերը նույնպես ենթարկվեցին տարբեր տիպի ճնշումների ու հալածանքների, հեռացվեցին աշխատանքից, կորցրին իրենց բիզնեսը, բայց մշտապես գտնվեցին պայքարի առաջին գծում: Վերջապես, անհնար է պատշաճը չմատուցել Հյուսիսային պողոտայի 'քաղաքական զբոսանքների' անխոնջ մասնակիցներին, հատկապես կանանց եւ երիտասարդներին, որոնք մեկ տարի շարունակ, ոստիկանական ամենօրյա ճնշումների տակ, վառ պահեցին պայքարի ոգին եւ հսկայական լիցք հաղորդեցին Համաժողովրդական շարժմանը: * * * Առանց նշված գործոնների, Հայ Ազգային Կոնգրեսի համար չափազանց դժվար կլիներ կազմակերպել, հունավորել եւ գլխավորել զանգվածային այն տպավորիչ միջոցառումները՝ հանրահավաքներն ու երթերը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հանգրվան հանդիսացավ հզորակուռ քաղաքական ընդդիմության ձեւավորման եւ քաղբանտարկյալների ազատագրման թեկուզ մասնակի հաջողության ապահովման ճանապարհին: Այդ հաջողությունը նաեւ սպառիչ կերպով ապացուցեց Կոնգրեսի որդեգրած մարտավարության լիակատար հիմնավորվածությունը։ Շատերը փորձեցին մեզ շեղել պայքարի սահմանադրական ուղուց, շատերը մեզ մեղադրեցին անվճռականության մեջ, շատերը դրդեցին դիմել անխոհեմ քայլերի՝ շուրջօրյա հանրահավաքների, անժամկետ նստացույցերի, պիկետների եւ այլն: Խոստովանում եմ, հեշտ չէր դիմանալ հոգեբանական այդ ճնշմանը, բայց ի պատիվ Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը: Դա, անշուշտ, հնարավոր չէր լինի, եթե Համաժողովրդական շարժման ակտիվիստների ու համակիրների մեծագույն մասը, հակառակ ոմանց նվնվոցներին ու տրտունջներին, չվստահեր Կոնգրեսի առաջնորդներին ու անվերապահորեն հավանություն չտար նրանց վարած հավասարակշիռ քաղաքականությանը: Բարեբախտություն է, որ Շարժման մասնակիցների մեծագույն մասը շատ ավելի հասուն ու գիտակից գտնվեց, քան նրան դաս տալու հավակնություն ունեցող կամ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատները: Թերեւս ավելորդ չէ նշել, որ այդպիսի մարդիկ չկային մինչեւ անցյալ տարվա հունիսի 20-ի հանրահավաքը, որն ազդարարեց վախի մթնոլորտի հաղթահարումը եւ լայնածավալ հալածանքների վտանգի ավարտը։ Նրանք հայտնվեցին միայն դրանից հետո եւ աստիճանաբար ավելի ու ավելի 'համարձակ' ու հավակնոտ դարձան՝ Շարժման վերականգնմանն ու Կոնգրեսի հզորացմանը զուգընթաց։ Նույնը տեղի ունեցավ 1989 թ. ամռանը, Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, երբ հալածանքների վտանգը ավարտված դիտվելով՝ Հայոց համազգային շարժման ծոցից ծնվեցին բազմաթիվ հավակնոտ անձինք, բայց Շարժումը մնաց ու գնալով ավելի հզորացավ, իսկ այդ անձինք անհետացան ու մոռացության մատնվեցին: Դույզն-իսկ չեմ կասկածում, որ եթե մենք հետեւեինք նման խորհրդատուների առաջարկներին ու կոչերին, ապա այսօր ո՛չ Հայ Ազգային Կոնգրեսի պես կազմակերպված հզոր ընդդիմություն, ո՛չ էլ ազատ արձակված քաղբանտարկյալներ կունենայինք: Եթե ոչ այլ ապացույց, ապա թեկուզ միայն վրացական ընդդիմության օրինակը բավական է՝ դրանում համոզվելու համար. մի քանի ամիս տեւած ինքնանպատակ շուրջօրյա փողոցային միջոցառումների արդյունքում այդ ընդդիմությունը լիովին մաշեցրեց իրեն եւ հայտնվեց փակուղային վիճակում: Իսկ կային մարդիկ, որ մեզ կշտամբում ու համառորեն հորդորում էին հետեւել վրացական ընդդիմության օրինակին: Ցանկացած մեծ գործի իրականացման ճանապարհին ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդները կամ սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ: Հակառակորդներն ու նրանց մոտիվները հայտնի են, իսկ սադրիչներին կարելի է չեզոքացնել, մինչդեռ համակիր ձեւացողները, 'բարի մտադրություններով', Շարժումը քայքայում են ներսից՝ կասկածներ ու հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում: * * * Քաղբանտարկյալների ազատ արձակման գնահատականը լիարժեք չի կարող լինել, եթե այդ իրադարձությունը չդիտարկենք նաեւ հակառակ կողմից, այսինքն՝ իշխող վարչախմբի կամ ավազակախմբի տեսակետից: Եթե, ինչպես ասվեց, քաղբանտարկյալների, թեկուզ համաներման ճանապարհով ձեռք բերված ազատությունը Համաժողովրդական շարժման կամ ընդդիմության հաղթանակն էր, ապա, բնականաբար, այն իշխանությունների պարտությունը պետք է համարել, ընդ որում, ներքին քաղաքականության բնագավառում նրանց առաջին պարտությունը՝ մարտիմեկյան սպանդից ու լայնածավալ հալածանքներից հետո: Դա պարտություն էր, առաջին հերթին, այն պատճառով, որ իշխանություններին, անգամ հրեշավոր բռնությունների գնով, չհաջողվեց իրականացնել իրենց գլխավոր նպատակը՝ ընդդիմության ջախջախումը: Կասկած կարո՞ղ է լինել, արդյոք, որ եթե Սերժ Սարգսյանի ձեռքից գար, ապա ոչ միայն ազատ արձակվածներին, այլեւ հարյուրավոր ուրիշ քաղաքական հակառակորդների հավերժ կփտեցներ բանտերում: Պաշտոնական քարոզչամեքենան եւ վարչախմբի սպասարկուները փորձում են համաներումը ներկայացնել որպես իշխանությունների բարի կամքի դրսեւորում կամ հասարակական համերաշխության վերականգնմանն ուղղված քայլ: Այդպիսին այն, թերեւս, կարող էր լինել մեկ տարի առաջ, իսկ այժմ ոչ այլ ինչ, եթե ոչ ճարահատյալ զիջում չի կարող դիտվել՝ կատարված միջազգային հանրության ճնշումներից, մասնավորապես, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատժամիջոցներից խուսափելու նպատակով: Ավելորդ է, իհարկե, նշել, որ այդ ճնշումներն ու պատժամիջոցների կիրառման սպառնալիքներն էլ տեղի չէին ունենա, եթե Հայաստանի համաժողովրդական շարժումը մեկուկես տարի շարունակ ողջ աշխարհի առջեւ ի ցույց չդներ բռնատիրությունը չհանդուրժելու եւ սեփական իրավունքների համար մինչեւ վերջ պայքարելու իր վճռականությունը։ Իսկ այն, որ Սերժ Սարգսյանի հռչակած համաներումը ոչ թե բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում է, այլ ճարահատյալ քայլ, ապացուցվում է նրա կիսատ-պռատությամբ։ Բարի կամքի կամ քաղաքական իմաստության դրսեւորում լինելու պարագայում այն, բնականաբար, պիտի տարածվեր բոլոր քաղբանտարկյալների վրա: Մինչդեռ համաներման հեղինակը, գծուծ վաճառականի բծախնդրությամբ, զիջել է միայն այնքան, որքանը կբավարարեր ԵԽԽՎ-ի պատժամիջոցներից խուսափելու համար: Իսկ եթե չլինեին Երեւանի քաղաքապետի խայտառակ ընտրությունները, որոնք եւս մեկ անգամ աշխարհի առջեւ ի ցույց դրեցին Հայաստանի ներկա վարչախմբի քրեական էությունը, հարուցելով միջազգային հանրության անթաքույց զայրույթը, ապա Սարգսյանն անգամ այդքանը զիջելու կարիք չէր ունենա: Կեղծված ընտրություններն, ըստ այդմ, որոշ առումով խթանեցին համաներման կիրառումը եւ նրա համեմատաբար լայն ընդգրկումը: Այս դիտարկումն, ի դեպ, կողմնակի պատասխան կարող եք համարել՝ ուղղված այն մարդկանց, ովքեր գտնում էին, թե անիմաստ էր Կոնգրեսի մասնակցությունը քաղաքապետի ընտրություններին: Մենք գիտեինք, այո, որ վարչախմբի կողմից ընտրությունները կեղծվելու էին, բայց խնդիր էինք դրել, որ կեղծիքը բացահայտ ու ճչացող լինի՝ խնդիր, որը Սերժ Սարգսյանը հանճարեղորեն լուծեց խուժանի միջոցով: Եթե չմասնակցեինք, իշխանությունը հարկադրված չէր լինի դիմելու նախադեպը չունեցող այլանդակ կեղծիքների: Ինչեւիցե, հանգամանքների թելադրանքով ներքին քաղաքականության բնագավառում Սարգսյանի կատարած զիջումը դեռեւս դժբախտություն չէ: Դժբախտությունը կգա այն ժամանակ, երբ նա, քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծման պատճառով, ստիպված կլինի զիջումներ կատարել արտաքին ճակատում, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում: Գագիկ Բեգլարյանի բռնի գահակալման գինը եւս, ինչպես Հայաստանում կատարվող բոլոր ապօրինությունների պարագայում, վերջին հաշվով վճարելու է Ղարաբաղը: Ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու: * * * Իշխանության եւ հասարակության միջեւ խզում առաջանալու եւ քաղբանտարկյալների առկայության պարագայում համաներումը սովորաբար կիրառվում է ոչ թե որպես մարդասիրական կամ իրավական, այլ բացառապես քաղաքական ակտ: Իսկ քաղաքական ակտը ձեռնարկվում է քաղաքական խնդիր լուծելու համար, այն է՝ ներքին լարվածության թուլացում, ազգային համերաշխության վերականգնում, երկխոսության դուռ բացելու պատրաստակամություն եւ այլն: Երբ համաներումը չի տարածվում բոլոր քաղբանտարկյալների վրա, նշանակում է, այդ ակտը չի լուծում քաղաքական խնդիրը, եւ ընդհակառակը, ավելի է խորացնում այն: Այդպիսին է, ահա, Սերժ Սարգսյանի հռչակած կիսակատար համաներումը, որը ոչ միայն չի լուծում վերը նշված հույժ կենսական խնդիրներից որեւէ մեկը, այլեւ մթագնում է երբեւիցե դրանց լուծման հեռանկարը: Զարմանալի բնավորություն ունի մեր անզուգական բռնապետը. ոչ մի կերպ նրան չի հաջողվում անել անգամ բարի թվացող որեւէ գործ, որ մարդու լեզուն գնա՝ գնահատանքի կամ երախտագիտության խոսք արտաբերելու: Տպավորություն է ստեղծվում, որ նա պատրաստ է, թեկուզ նվաստացման ու ազգային շահերի զոհաբերման գնով, հաշտվել անգամ թուրքերի ու ադրբեջանցիների, բայց ոչ երբեք սեփական ժողովրդի հետ: Ամենայն հավանականությամբ, մենք գործ ունենք թասիբի կամ արժանապատվության մի յուրօրինակ դրսեւորման հետ, որն արժանի է դառնալու հոգեվերլուծաբանների քննության առարկան: Իսկ եթե վերադառնանք քաղաքական դաշտ, ապա ակնհայտ է, որ համաներումից հետո իշխանության եւ հասարակության հարաբերություններում ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, քաղբանտարկյալների մի մասի ազատազրկման շարունակումը, ընդգծելով վարչախմբի ստորությունն ու սադիզմի աստիճանի հասնող քինախնդրությունը, ավելի խորացրեց նրանց միջեւ գոյություն ունեցող, առանց այդ էլ՝ ահռելի անջրպետը: Պարզ չէ՞, միթե, որ համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, հայտնվելով դեռեւս ազատազրկման մեջ գտնվող իրենց ընկերների վիճակի հոգեբանական ճնշման տակ, կրկնապատկելու են Համաժողովրդական շարժման էներգիան։ Պարզ չէ՞, միթե, որ Հայ Ազգային Կոնգրեսը, համալրված իր ամենափորձառու ու խիզախ գործիչներով, ավելի նպատակասլաց կերպով շարունակելու է ոչ միայն մնացյալ քաղբանտարկյալների ազատության, այլեւ ավազակապետության տապալման եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարը: Որոշ հոռետեսների համար անհույս թվացող կամ սխալ ճանապարհով ընթացող այդ պայքարը, բացի գիտակից քաղաքացիական հասարակության նշանակալի կորիզի ձեւավորման անուրանալի փաստից, հանձին քաղբանտարկյալների թեկուզ մի մասի ազատ արձակման, տվել է իր առաջին շոշափելի արդյունքը։ Դա, ինչ խոսք, ոգեւորիչ հանգամանք է, քանի որ մի կողմից՝ ցույց է տալիս, որ բռնատիրությունն ամենազոր չէ, իսկ մյուս կողմից՝ որ կազմակերպված եւ հետեւողական ժողովրդական շարժումը չի կարող չհասնել իր նպատակներին: Գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է. մնացյալը ժամանակի խնդիր է: Եկե՛ք, սակայն, լուրջ խորհրդածություններով չփչացնենք տոնական այս տրամադրությունը, այլ մեկ անգամ եւս ողջունենք մեր հերոս քաղբանտարկյալներին, շուտափույթ ազատություն մաղթենք դեռեւս բանտերում գտնվող մեր մյուս ընկերներին եւ միասնաբար երդվենք չդադարեցնել պայքարը մինչեւ մեր ժողովրդի բոլոր իղձերի իրականացումը: Բարի երթ: -

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
20
Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի, այսպես կոչված, արտահերթ հանրահավաքը՝ ազատ արձակված քաղբանտարկյալների մասնակցությամբ, որոնց անհամբերությամբ սպասում էր հավաքված բազմությունը: ...«ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ԵՎ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ»
3
Կարծում է Հայաստանում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: - Համամի՞տ եք իշխանական ճամբարից հնչող այն տեսակետին, որ համաներումը թուլացրել է ներքաղաքական ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ
1
Նրանք խոստացան շարունակել պայքարել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների եւ ժողովրդի ազատությունների համար: Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ազատ արձակված քաղբանտարկյալները, ...ԱԺ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի՝ լրատվամիջոցներին տրամադրած նամակի, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կազմվում ...«ՀԻՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԵՎ «ՆՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԸ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձելով երեկ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված այն գնահատականին, որ համաներումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, ...«ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ»
Հասարակական գործիչ Վահե Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է արձագանքել, երբ մեր պետությանը վիրավորում են - Դուք եւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ պետք է անցնեիք Վրաստանի սահմանը՝ Նաումանի ...«Ա1+»-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
'Ժառանգություն' կուսակցության հաղորդագրությունը Այսօր 'Ժառանգություն' խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը հանդես են եկել 'Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը' ...ԲԱՆԿԵՐ ԵՎ ՓՄՁ-ՆԵՐ, ՄԻԱՎՈՐՎԵ՛Ք
Ըստ միջազգային փորձագետ Վլադիմիր Սավչուկի, թե Հայաստանի բանկերի եւ թե բիզնեսմենների փրկությունը, ճգնաժամի պարագայում, միավորման մեջ է: 'Այս ճգնաժամը դեռ երկար կտեւի, եւ պետք չէ նստել ու սպասել, թե այն ...ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ՀԱՅՀՈՅԵԼ
1
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրել է ռուսական վարկի բաշխման փիլիսոփայությունը: Ըստ վարչապետի, այդ փիլիսոփայությունը հետեւյալն է. '1-ին՝ մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ ...ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՎԵՑ ՀՕԳՈՒՏ «ԲՋՆԻԻ»
Այս տարվա հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է 'Բջնի հանքային ջրերի գործարան', 'Սիլ կոնցեռն' եւ 'Բջնի գրուպ' ընկերությունների հայցապահանջները՝ անվավեր ճանաչելով էկոնոմիկայի նախարարության մտավոր ...ԱՆԳՈՐԾՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԵՆ
2009-ի մայիսի վերջին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101 հազար 200 մարդ, որից 85 հազար 900-ը նախկինում ընդհանրապես չեն աշխատել: Պաշտոնական տվյալներով, կանանց քանակը այդ ցուցանիշում կազմում ...ԻԱԿ-Ի ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՏԱԼՎՈՐԻԿԻ ԵՒ ԼԵՆՈՒՂՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ
Երեկ ՀՀ վարչական դատարանում (նստավայրը՝ ք. Էջմիածին) տեղի ունեցավ ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկ եւ Լենուղի գյուղապետերի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի (ԻԱԿ) քննությունը: ԻԱԿ-ը այս համայնքների ...ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, քանի որ նորածին երեխան բոլորովին էլ կարիք չուներ, որ իրեն տաճար տանեին, այլ ինքն էր տաճարն արդեն: Եվ որովհետեւ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, երբ տատմերը սրբում ...ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՇԱՆՍԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՄԵԾԱՑԵԼ
1
Որդեգրելու փոխարեն շատ ընտանիքներ գերադասում են արհեստական բեղմնավորման ճանապարհով ունենալ սեփական երեխա: 37-ամյա Սուսաննայի փոքրիկն արդեն 6 ամսական է: Սուսաննան ամուսնացած չէ եւ իր որդուն ունեցել է արհեստական ...ԳՆԱՑՔԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
Երեկ 'Հարավկովկասյան երկաթուղի' ընկերությունը ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու նոր երթուղագծերի շահագործման եւ դրանց սակագների մասին: Ընկերության տնօրենի տեղակալ Մարատ Խակովի ներկայացմամբ, օգոստոսի 15-ից ...ՆՈՐ ԹԱՓՈՎ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԳՆԱԼՈՒ
1Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին իրացվող տարածքների բնակիչները: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին իրենց նամակին գրավոր պատասխան տալ ու վերջապես ասել՝ զբաղվելո՞ւ է իրենց հարցերով, ...ՀԱՅԵՐԸ՝ ՇԱՆՀԱՅՈՒՄ
1'Շանհայ էքսպո-2010' համաշխարհային ցուցահանդեսին մասնակցության նպատակով, երեկ կառավարությունը հաստատել է ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք 'Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք' ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Ապացույցները չեն գնահատվել Վահե Հարությունյանը ցույց է տալիս այգին եւ ճանապարհը, որն ուզում են իրենից խլել: 20-րդ դարի 40-ականների վերջերից Անտառային փողոցի 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանի ...Քրեական գործ՝ ոստիկանների դեմ Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական ...
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից 'Առավոտին' տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2009 թ. ապրիլի 15-ին ...«ՄԵՆՔ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՆՍՏԵԼ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ»
Աղբանոցն աճուրդով վաճառել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող 0,275 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը (ծածկագիր՝ 312-001) մինչեւ 1992թ. ծառայել է որպես աղբանոց: Գյուղապետ Գ. Մելքոնյանը ...ՀԱՂՊԱՏԸ ՄԻԱՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԷ
Մինչ դատախազությունը ուսումնասիրում է նախկին գյուղապետի գործունեությունը, վերջինս ղեկավարում է գյուղի դպրոցի կառավարման խորհուրդը եւ 'դեբոշներ' սարքում: Իսկ ոչ հաղպատցիներին տեսանելի է միայն Հաղպատի ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱՆ ԿԼԱՆՆԵՐ ԵՒ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վրացի քաղաքագետի գնահատականները Վահագն Չախալյանի նկատմամբ դատավճիռը միանգամայն տեղավորվում է կլանային եղանակներով Վրաստանը կառավարելու Միխայիլ Սահակաշվիլիի ձգտման շրջանակում, 'Արմինֆոյին' ասել է Վրաստանի ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ
1
Բաց նամակ Մովսես Խորենացուն Սիրելի՛ Քերթողահայր: Պաշտելի ուսուցչիդ ուղղված նախորդ նամակում արդեն խոսեցի այս տարվա քննական թեստի՝ հայոց լեզվին վերաբերող հարցերի մասին: Հիմա ուզում եմ խոսել գրականության ...«ՈՉԻՆՉ ՄԵՐ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵԶ»
Լատվիայի SUSTENTO հասարակական կազմակերպության ընտրած այս կարգախոսն առավել քան լավ է բնութագրում հատուկ կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների մոտեցումը՝ իրենց առնչվող խնդիրների լուծմանը: Ինչպես արդեն ...«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏ ԼԻՆԵԼԸ ՔԻՉ Է»
Ըստ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, սա չէ լավ թեստեր ունենալու գրավականը Երեկ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ամփոփեց միասնական քննությունների առաջին, հիմնական փուլի արդյունքները: Ըստ նրա, առաջին փուլը ...ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպել է մաթեմատիկայի 'Կենգուրու' միջազգային մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների ...«ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՆ Է»
7
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին՝ մենք խոստացել էինք անհրաժեշտության պարագայում ...ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԱՇՈՒՆ ԿԲԵՐԻ
Երգչախումբը հոկտեմբերին կոմիտասյան համերգ-դասախոսություններով հանդես կգա եվրոպական երկրներում Ռ. Մլքեյան Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի պետական կամերային երգչախումբն այլեւս անջատվել է Հայաստանի պետական ...«ԴԱՎԻԹԻՍ ՀԵՏ ՀԱՅԵՐԵՆ ԿՍՈՎՈՐԵՄ»
14
Ասում է ռեժիսոր, լրագրող, օպերատոր եւ գնդապետ Ցվետանա Պասկալեւան Ց. Պասկալեւան հերթական մրցանակն է ստանում: Աշխարհում մի շարք կանայք, հատկապես Կենտրոնական Եվրոպայի եւ արեւելյան երկրների, դարձել են հայերիս ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ «ՔԻՆԳ-ՔՈՆԳԸ» ԿՎԵՐԱԾՎԻ «ՇԻՄՊԱՆԶԵԻ»
Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքի 'BankAtlantic Centr' մարզասրահում առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ('Կատաղի Ցուլ') մենամարտելու է մինչեւ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՆԱԿՑԵԼ
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) 'Sauerland Event' ընկերությանը հղած պաշտոնական նամակով խորհուրդ է տալիս անհապաղ բանակցութուններ սկսել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի ...ԶԱԳՐԵԲԻ «ԴԻՆԱՄՈՅԻ» ՄԱՐԶԻՉԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԷՐ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի 'Փյունիկի' մրցակից Զագրեբի (Խորվաթիա) 'Դինամոյի' մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը հունիսի վերջին ժամանել էր Երեւան՝ անձամբ դիտելու Հայաստանի բարձրագույն ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԲՐՈՆԶ
Թբիլիսիում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 55, 66, 84 եւ 120 կգ քաշայիններին: Մինչեւ մրցավայր մեկնելը՝ մեր մասնագետները առանձնակի ...«ԱՌԱՆՑ ԹՐԻՔԻ ԷԼ ԼԱՎ ԿԻՆՈ ԿԱ»
Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փառատոներում Հայաստանը ներկայացել է մի շարք ֆիլմերով: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի 'Խճճված զուգահեռները' մրցութային ծրագրում ներկայացվել է Մոսկվայում, սակայն մրցանակ չի ստացել: ...ՓՈՐՁԸ ԶՈՐՅԱՆԻՑ ԵՎ ՔՈՉԱՐԻՑ Է ՍԿՍՎԵԼ
Պնդում են հաստափոր վեպերը սեղմողները 2007 թվականը հայ գրականությանը նվիրեց նիհարած 'Քաոս', 'Գեւորգ Մարզպետունի', 'Սամվել'..., իսկ հայոց լեզվին նոր բառ՝ 'սեղմավեպ': 'Ձեռքի հետ' կարդալու հաստություն ունեցող ...ԹԹԵՆՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիտե՞ք, արդյոք... Ամառ է, եւ մենք հնարավորություն ունենք ըմբոշխնել թթենու թարմ, համեղ պտուղները, իսկ ի՞նչ գիտենք նրա օգտակարության մասին... Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որ հիմնականում աճում ...Ի՞ՆՉՆ Է «ՍՊԱՆՈՒՄ» ՍԵՐԸ
Լիարժեք սիրո համար խոչընդոտ կարող են հանդիսանալ 1. Դավաճանությունը. հեշտ չէ վերականգնել կորցրած վստահությունը: 2. Աշխատանքային հոգսերը. շատ հաճախ սթրեսների պատճառ են դառնում ծանր աշխատանքն ու թոշակի անցնելը: ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ
Spring Airlines չինական ավիաընկերությունն առաջարկել է տնտեսել ավիափոխադրումների ժամանակ՝ ինքնաթիռներում ներմուծելով կանգնած տեղեր: Spring Airlines-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ուղեւորահոսքը շատացել է, ...ԵՎՍ ՄԵԿ ՄԶԿԻԹ ՈՒ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԲՈՒՀ
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 16-ին կբացվի նոր մզկիթ: Այդ մասին ասել է Ս. Պետերբուրգի տաճարական մզկիթի եւ ՌԴ Հյուսիս-արեւմտյան շրջանի մուֆթի Ժաֆյար Պոնչաեւը: Նոր մզկիթը Պետերբուրգի Պրիմորսկի շրջանի Ռեպիշչեւա ...ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամեն դեպքում դա չի հակասում ԵՄ կանոնադրությանը: Այդպես է կարծում համաշխարհային համբավ ունեցող իրավաբան, ԵՄ իրավունքի ոլորտի հայտնի փորձագետ Ժոզեֆ Վեյլերը, ով հաստատում է, որ եվրոպական իրավունքն այսօր ...ԲԱՐԻ ՈՒ ԱՌԱՔԻՆԻ
Ֆիզիկական կուլտ ուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը բոլորում է 60 տարին: Շնորհալի մարզիկը, անվանի մարզիչը, ֆիզկուլտուրայի, ...ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏ «2» ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի երկու օր առաջ տեղի ունեցած նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների ...ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում` 'ՎԱԶ-2108' մակնիշի 67 ՕԼ 384 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Մհեր Բալասանյան) բախվել է 'ՎԱԶ-2106' մակնիշի ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԲԱՂՎԵԼ
16-ամյա Էդմոն Արամյանը սովորում է Մոսկվայի թույլ լսող երեխաների դպրոցում: 2 տարի է՝ նա հաճախում է Մոսկվայի պետական կրկեսին կից աճպարարական ստուդիան: 'Շատ էի ցանկանում դպրոցից բացի զբաղվել ինչ-որ բանով: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ
Երեկ, 'Հյուսիս-Հարավ' երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿ
1'Կարծում եմ, որ դրանք անհամատեղելի կառույցներ են, որովհետեւ ՀԱԿ-ն ուզում է նրանց միավորել, բայց արդյունքում լիդեր թողնել ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դաշնակցությունն ուզում է նոր ձեւավորված ֆորմատում ...ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1993-ին արտասահմանյան մի պատվիրակության հետ նախագահի նստավայր էին եկել նաեւ արտասահմանցի լրագրողներ: Հանդիպումից հետո, ինչպես որ դա սովորաբար լինում է, նախագահ Տեր-Պետրոսյանն ու իր հյուրը դուրս եկան լրատվամիջոցների ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ՆՈՒՐԲ» ՏԱՐԲԵՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«ՀԱԿԱ-ՊԵՏԱԿԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵ՞Ր
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԽԱ՞Լ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ
ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

