
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ
- Բաց նամակ Մովսես Խորենացուն Սիրելի՛ Քերթողահայր: Պաշտելի ուսուցչիդ ուղղված նախորդ նամակում արդեն խոսեցի այս տարվա քննական թեստի՝ հայոց լեզվին վերաբերող հարցերի մասին: Հիմա ուզում եմ խոսել գրականության մասին: Ծանր ու դառնաշունչ քո օրերում դու շատ ես տեսել տգետ եւ չարախոս մարդկանց զրպարտություններ եւ հալածանքներ: Այդ հտպիտների ժառանգները, որ այժմ 'կոլեգաներ' անհաճո բառով են հորջորջվում, ողջ եւ զգոն են նաեւ հիմա եւ լուտանքներ են թափում հայ գրականության եւ նրա մշակների հասցեին: Գրականության մի քանի վաստակավոր ուսուցչուհիներ եւ մի դասախոսուհի 'Առավոտ' թերթի հունիսի 10-ի համարում բաց նամակ են տպագրել ('Որոգայթներով լեցուն թեստեր'), որի մեջ լեզվի հարցերը տգիտորեն 'լուծելուց' հետո գրոհում են հայ գրականության վրա: 'Նվիրյալ ուսուցիչներից շատերը' իբր ժամանակին ողջունել են 'գրականության հարցերի տեղադրումը միասնական հարցերի մեջ', իսկ այսօր 'զղջում են, քանի որ նորօրյա թեստ կազմողները ո՛չ դպրոց գիտեն եւ ո՛չ դպրոցական ծրագիր. այսինքն՝ առաջադրված հարցերը աշակերտի համար չեն': Ու բերում են իրենց ահեղ հերքումը ցուցադրող թեստային հարցերից մի քանիսը: ա. Մեջբերում եմ ամբողջությամբ. 'Ա 41 բովանդակային հարցի փոխարեն երեխան դիպաշարից պետք է հիշի Աղասուն ուղղված մոր եւ Նազլուի նամակները': Այդպես էլ չի հասկացվում՝ այս հարցի ինչն են սխալ կամ վատ համարում ուսուցչուհիները: Բովանդակային հարցերը իրականում Բ մակարդակի համար են, իսկ Ա մակարդակում ի թիվս այլ հարցերի ստուգվում է երկի դիպաշարի (սյուժեի) իմացությունը դիմորդի կողմից: Այս տարի թեստում դրված էին այդպիսի երկու հարցեր: Մյուսը Թումանյանի երկերի մասին էր (Ա 45), ստուգում էր մեծ բանաստեղծի միանգամից չորս գլուխգործոցների ընթերցման փաստն ու որակը եւ իբրեւ այդպիսին՝ թեստի ամենից իմաստալից հարցերից մեկն էր: Այդ հարցին, ի դեպ, ճիշտ էր պատասխանել դիմորդների 60%-ից ավելին (այսինքն՝ ավելի քան 7200 երեխա), բայց թեստի հակառակորդները կառչեցին 'Փարվանային' վերաբերող պատասխանի մի արտահայտությունից եւ այնպիսի վայնասուն բարձրացրին, որ նսեմացան թե՛ հարցը, թե՛ ճիշտ պատասխանողների բազմությունը: Հունիսի 13-ին ԳԹԿ-ում կայացած բանավեճի ժամանակ ես նշեցի, որ էական չէ՝ որտեղ եւ որ պահին են թիթեռ դառնում Փարվանա կտրիճները, բայց լեգենդի բնագրի տրամաբանությունը հուշում է, որ դա եղել է կրակի մոտ: Ի վերջո, սակայն, որոշվեց բարձրացնել այդ պատասխանը տվող դիմորդների գնահատականը՝ նկատի ունենալով բնագրի եւ թեստի ձեւակերպման մասնակի անորոշությունը: Հիմա նույն այդ ուսուցիչները, նամակը ստորագրողների մի քանի տասնյակ անդեմ բազմության հետ միասին, մի երկրորդ՝ գռեհիկ վերնագրով նամակ են հղել այս անգամ երկրի ղեկավարությանը ('Առավոտ', հունիսի 23), որի մեջ ԱՐԴԵՆ ՎԵՐԱՆԱՅՎԱԾ առաջադրանքի մասին նետում են որքան անգրագետ, նույնքան էլ անբարո մի ռեպլիկ. 'Ի՞նչ կարիք կա համառորեն պնդել (պետք է լինի պնդելու - Ս. Գ.), թե երբ են Փարվանա կտրիճները թիթեռ դառնում՝ մինչեւ կրակին հասնե՞լը, թե՞ դրանից հետո: Մի՞թե գրականություն իմանալն այն է, որ պարզեն՝ կրակից մեկ մե՞տր, թե՞ մեկ կիլոմետր հեռվում են թիթեռ դառնում': Ընդգծեմ, որ ո՛չ թեստում, ո՛չ թեստի հեղինակի բանավոր պարզաբանման մեջ մետրի ու կիլոմետրի մասին խոսք չկա: Դա նամակագիրների երեւակայության արգասիքն է, զրպարտության փորձ՝ դրված բարձր ատյաններին ուղղված համախոսականի մեջ: Վերադառնալով 'Վերք Հայաստանի' վեպին վերաբերող հարցին՝ երկրորդեմ, որ այն նույնպես ստուգում է դիմորդի ընթերցանությունը, պարզում է՝ ով է կարդացել վեպը եւ ով՝ ոչ: Նամակների դրվագը Աբովյանի վեպի ամենից կարեւոր հատվածներից է, կազմում է 8-9 էջ (տե՛ս Խ. Աբովյան, Երկեր, Ե., 1984, էջ 185 - 193): Նամակները մեջբերված են ամբողջովին, նույնությամբ, դրանք հուզմունքով կարդում է վեպի գլխավոր հերոս Աղասին, որ գյուղից փախել էր Լոռի, լուր չուներ հարազատներից եւ հենց այս նամակների միջոցով է տեղեկանում նրանց վիճակի մասին: Ի դեպ, պարտաճանաչ դիմորդների մի մասը գերադասում է կարդալ վեպի՝ հատուկ դպրոցականների համար Ստ. Զորյանի եւ Հր. Քոչարի ձեռքով համառոտած տարբերակը, որի մեջ նույնպես սեղմ վիճակում պահպանված են Աղասու մոր եւ կնոջ նամակները (Խ. Աբովյան, Վերք Հայաստանի, Ե., 1975, էջ 111 - 115): Իսկ դպրոցական դասագրքի վերլուծության մեջ այդ նամակները նշված են որպես հայ մարդու հոգեւոր հարստությունը վկայող օրինակներ: Այս ամենը ճշմարտություն է, հետեւաբար Ա 41 թեստում ո՛չ սուտ բան կա, ո՛չ սխալ, ո՛չ մեթոդական շեղում: Բայց զրպարտագրի հեղինակները մերկապարանոց ու անմիտ մի նախադասությամբ փորձում են ստվերել այդ պարզ ճշմարտությունը՝ թաքցնելու համար 'Վերք Հայաստանի' վեպի իրենց չիմացությունը (ԳԹԿ-ի հայտնի քննարկման ժամանակ բաց նամակի դասախոս հեղինակը պնդում էր, թե համառոտած տարբերակում նամակները չկան): Բայց ի հեճուկս ուսուցիչների՝ բարեբախտաբար կան հայ գրականության բնագրերը, անգամ դժվարընթեռնելի 'Վերքը' կարդացող եւ յուրացնող շատ երեխաներ. Ա 41 առաջադրանքին ճիշտ է պատասխանել դիմորդների մոտ 65%-ը, այսինքն՝ գրեթե 8000 դիմորդ: Այս դեպքում էլ, ինչպես երեւում է, ուսուցիչների համակրանքը չկարդացող եւ ծույլ 4000-ի կողմն է: բ. Դժգոհում են, թե ինչու աշակերտը պիտի իմանա Վահան Տերյանի բանաստեղծական շարքերը: Իսկ ինչո՞ւ չպիտի իմանա, այն էլ սոսկական թվարկումով, եթե դրանք հիշատակված են դպրոցական դասագրքում (էջը նշված է թեստի հեղինակային խմբի՝ հունիսի 13-ին տպված պարզաբանման մեջ): Փաստորեն այս անգամ էլ թեստում մատնանշված սխալ չկա, կա միտք, թե իրենց կարծիքով այդպիսի հարց չպիտի լիներ: Բայց դա իրենց՝ անգրագիտություն քարոզող կարծիքն է: Տերյանի բանաստեղծական շարքերի իմացությունը ստուգող Ա 47 հարցին ճիշտ է պատասխանել դիմորդների գրեթե կեսը՝ շուրջ 6000 երեխա: գ. Մոտ 3500 երեխա էլ (30%-ը) ճիշտ է պատասխանել 'Դեպի լյառը Մասիս' պոեմին վերաբերող Բ 79 հարցին: Քննադատների անգետ եւ չարամիտ վերագրմամբ այդ հարցը իբր թե վերաբերում է 'Խմբապետ Շավարշը' ոչ ծրագրային պոեմին: Այս առթիվ հայ գրականության ուսուցիչ կոչվածները անում են այնպիսի ցածրամակարդակ դատողություններ (օրինակ՝ հայոց գրարվեստի ամենից ողբերգական կերպարներից մեկի կարծեցյալ հարբեցողության մասին), որ որոշեցի չսահմանափակվել ասվածով եւ այդ մասին հանդես գալ հատուկ հոդվածով: Իսկ այստեղ տալիս եմ միայն մեկ հռետորական հարց: Եթե Բ 79-ը ոչ ծրագրային հարց է, ծուղակ, ինչպե՞ս է այդ վայրենի հարցին ճիշտ պատասխանել 3500 աշակերտ: Ովքե՞ր են նրանք՝ թեստ կազմողների դիմորդնե՞րը, թե՞ պատահական խաչ դնողներ (այդ դեպքում թող մյուս 8500-ն էլ պատահականորեն ճիշտ պատասխանեին): դ. Մեջբերում եմ ամբողջությամբ. 'Ինչո՞ւ պիտի երկհատոր վեպից երեխան հիշի Մեծ տիկնոջ այս խոսքերը՝ 'Շապուհը դարձվորել է շիրմից': Ի՞նչ է տալիս այս հարցը, կապո՞ւմ, թե՞ վանում է երեխային գրականությունից: Հետաքրքիր է՝ ի՞նչն է կարեւոր հարցադրողի համար. աշակերտին մտածե՞լ սովորեցնել, կապել գրականությա՞նն ու մայրենիի՞ն, թե սարսափ ու ատելություն ներարկել': Հարցերի անիմաստ շարան է, որին ես էլ եմ ուզում հարցերով պատասխանել. 1. Աշակերտ - դիմորդը պետք է կարդա՞ Դերենիկ Դեմիրճյանի 'Վարդանանք' վեպը, թե՞ ոչ: 2. Պետք է հիշի՞ գոնե դասագրքում եղած 10-ի չհասնող մեջբերումները: 3. Մեծ տիկնոջ խոսքը դասագրքում կա՞, թե՞ չկա: 4. Թեստը ճի՞շտ է մեջբերել վեպի (եւ դասագրքի) հատվածը. 'Շապուհը դարձվորե՜լ է շիրմից, գալիս է Հայոց աշխարհի արմա՜տը հանի': 5. Ուսուցիչները ճիշտ եւ լրի՞վ են մեջբերել Մեծ տիկնոջ խոսքը. 'Շապուհը դարձվորել է շիրմից': 6. Ուրեմն ովքե՞ր են սխալ, անգրագետ եւ չարամիտ՝ թեստի հեղինակնե՞րը, թե՞ վաստակավոր ուսուցիչները (վերջիններս թեստ կազմողների նենգության, չարության, հայ երեխաների նկատմամբ տածած թշնամանքի մասին իրենց գլխավոր եզրահանգումը անում են Մեծ տիկնոջ խոսքից անմիջապես հետո): 7. Եթե Ա 48 հարցին ճիշտ են պատասխանել մոտ 10 000 դիմորդներ (հանձնողների 80%-ից ավելին), սարսափ եւ ատելություն ներարկողը ովքե՞ր են: Պարզ է՝ սարսափ ու ատելություն ներարկողը 'Վարդանանքին' անհաղորդ 2000 աշակերտների սիրահար ուսուցիչներն են: Սիրելի՛ Քերթողահայր, մեզ մեղադրում են, որ բարդ թեստեր կազմելով՝ սթրեսի ենք ենթարկում խեղճ աշակերտներին եւ նսեմացնում նրանց ուսուցիչներին: Քո օրերում քեզ էլ շատ մեղադրանքներ են մատուցվել, այլապես քո 'Ողբում' այդպիսի անխնա-դաժան տողեր չէիր գրի որոշ աշակերտների եւ նրանց ուսուցիչների մասին: Դրանք հիշեցի ակամա, երբ ամբողջ այս ամսվա ընթացքում մտածում էի, թե ինչ նպատակներ են հետապնդում անվերջանալի այս արշավանքի կազմակերպիչները: Հասկացա, որ հիմա էլ 'հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը': Սիրելի՛ պատմահայր, չարափառության այդ սեւ ոգիները չեն խորշում նույնիսկ քո ոսկեղենիկ լեզվի նմուշները անգոսնելուց: Այնպես է ստացվել, որ Ա մակարդակում գրականության առաջին եւ վերջին հարցերը քո 'Հայոց պատմություն' գրքից են: Եվ երբ ասում են, թե գրականությունից 'առաջադրված հարցերը աշակերտի համար չեն', նկատի ունեն նաեւ այդ երկու հարցերը (այս վատ թեստում փաստորեն գրականության 15 հարցերից երկուսը Խորենացի են): Առաջինի մասին ասում են, թե ինչ պարտադիր է, որ աշակերտը իմանա 'Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ' Գողթան երգի առաջին տողը (Ա 39): Ոչ մի նշանակություն չունի, որ այն ծրագրային պարտադիր անգիր է, ոչ էլ այն, որ սա մեր գրականության արշալույսի ադամանդյա բեկոր է, Խորենացու փրկած արվեստավոր մի նշխար, եւ քննական թեստը հենց հատուկ միտումով է այսպիսի ճաշակավոր մուտք ապահովել գրականության հատվածի համար: Իսկ ավարտը որոշվել է ոսկեզօծել նույն 'Հայոց պատմության' մի պերճախոս հատվածով, ուր Երվանդակերտ քաղաքը պատկերավոր խոսքով համեմատվում է կնոջ դեմքի հետ (Ա 50): Ինչ ասես, որ չասվեց այս առաջադրանքի մասին: Իբր աշակերտից պահանջում են անգիր իմանալ ամբողջ 'Հայոց պատմությունը' (հատվածը դասագրքից է): Իբր քաղաքի անունը պետք է լիներ Երվանդաշատ (պատմությանդ մեջ եւ դասագրքում Երվանդակերտ է): Այսպես է, որ որոշ ուսուցիչների եւ դասախոսների որոգայթն են ընկնում նաեւ անմեղ հոգիները, ովքեր իրենց չիմացածը փորձում են արդարացնել թեստով: Վանաձորցի մի դիմորդուհի '168 ժամ' թերթի թղթակցին ասում է. 'Շատ պահանջներ խճճված ձեւակերպումներ ունեին... օրինակ, թեստում կար Մովսես Խորենացու 'Հայոց պատմությունից' մի հատված, ես շփոթել էի 'Լիլիթի' հետ: Էնտեղ բառեր կան, որ նման են 'Լիլիթին', ասենք՝ շուրթերի պահը': Այսինքն՝ եթե լեզվաբանական համալսարանի դիմորդուհի Լիլիթ Թորոսյանը պատմիչիդ հատվածը շփոթել է Ավ. Իսահակյանի 'Լիլիթի' հետ, ուրեմն մեղավորը խճճված պահանջն է եղել: Իսկ գիտե՞ս՝ որն է Ա 50-ի պահանջը. 'Ո՞ր ստեղծագործությունից է հետեւյալ հատվածը': Այսպիսի պարզ, հայտնի, ուղեցուցային պահանջ մեր թեստում այլեւս չկա: Չմոռանանք նաեւ, որ թե՛ 'Հայոց պատմությունդ', թե՛ 'Լիլիթը' ծրագրային են, պարտադիր ընթերցանության նյութ: Ահա ինչի է կոչված եւ ուր է հասցնում տգիտությամբ հիմնավորված չարափառությունը: Լույսի պես հստակ, անսխալ, ծրագրային Ա 50 հարցին ճիշտ է պատասխանել քննություն հանձնածների 60%-ից մի քիչ պակաս մասը՝ ավելի քան 7000 երեխա: Լիլիթ Թորոսյանը սխալ պատասխանած 5000-ից է մեկն է: Եվ փոխանակ տխրելու, որ չի սովորել, փոխանակ մտածելու, որ իր մայրենին չիմանալով՝ ուզում է անգլերենի մասնագետ դառնալ (երեւի անգլերենից էլ շատ բարձր է ստացել), փոխանակ վերջապես բացելու իրեն հանձնարարված գեղարվեստական գործերն ու դասագիրքը, 'մանկավարժների' սադրանքով գտնում է քավության նոխազ. 'Ուղղակի խնդիրը հայոց լեզվի քննության այն էր, որ շատ պահանջներ խճճված ձեւակերպումներ ունեին': Ահա թե ինչու, սիրելի՛ Քերթողահայր, ողբալով ուսուցիչներիդ՝ Մաշտոցի եւ Սահակի մահը, հարցնում էիր, թե 'ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետության հակառակ դուրս եկողների հանդգնությունը': Եվ դեռ հիշում ենք, տակավին երկար կհիշենք ու ցավով կոգենք 'Ողբիդ' բառերը. 'Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են...': Ու նաեւ եւ հատկապես սրանք. 'Ուսուցիչներդ՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ սուրբ հոգով. ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը...': - ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
20
Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի, այսպես կոչված, արտահերթ հանրահավաքը՝ ազատ արձակված քաղբանտարկյալների մասնակցությամբ, որոնց անհամբերությամբ սպասում էր հավաքված բազմությունը: ...«ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ԵՎ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ»
3
Կարծում է Հայաստանում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: - Համամի՞տ եք իշխանական ճամբարից հնչող այն տեսակետին, որ համաներումը թուլացրել է ներքաղաքական ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ
1
Նրանք խոստացան շարունակել պայքարել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների եւ ժողովրդի ազատությունների համար: Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ազատ արձակված քաղբանտարկյալները, ...ԱԺ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի՝ լրատվամիջոցներին տրամադրած նամակի, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կազմվում ...«ՀԻՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԵՎ «ՆՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԸ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձելով երեկ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված այն գնահատականին, որ համաներումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, ...«ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ»
Հասարակական գործիչ Վահե Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է արձագանքել, երբ մեր պետությանը վիրավորում են - Դուք եւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ պետք է անցնեիք Վրաստանի սահմանը՝ Նաումանի ...«Ա1+»-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
'Ժառանգություն' կուսակցության հաղորդագրությունը Այսօր 'Ժառանգություն' խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը հանդես են եկել 'Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը' ...ԲԱՆԿԵՐ ԵՎ ՓՄՁ-ՆԵՐ, ՄԻԱՎՈՐՎԵ՛Ք
Ըստ միջազգային փորձագետ Վլադիմիր Սավչուկի, թե Հայաստանի բանկերի եւ թե բիզնեսմենների փրկությունը, ճգնաժամի պարագայում, միավորման մեջ է: 'Այս ճգնաժամը դեռ երկար կտեւի, եւ պետք չէ նստել ու սպասել, թե այն ...ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ՀԱՅՀՈՅԵԼ
1
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրել է ռուսական վարկի բաշխման փիլիսոփայությունը: Ըստ վարչապետի, այդ փիլիսոփայությունը հետեւյալն է. '1-ին՝ մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ ...ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՎԵՑ ՀՕԳՈՒՏ «ԲՋՆԻԻ»
Այս տարվա հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է 'Բջնի հանքային ջրերի գործարան', 'Սիլ կոնցեռն' եւ 'Բջնի գրուպ' ընկերությունների հայցապահանջները՝ անվավեր ճանաչելով էկոնոմիկայի նախարարության մտավոր ...ԱՆԳՈՐԾՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԵՆ
2009-ի մայիսի վերջին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101 հազար 200 մարդ, որից 85 հազար 900-ը նախկինում ընդհանրապես չեն աշխատել: Պաշտոնական տվյալներով, կանանց քանակը այդ ցուցանիշում կազմում ...ԻԱԿ-Ի ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՏԱԼՎՈՐԻԿԻ ԵՒ ԼԵՆՈՒՂՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ
Երեկ ՀՀ վարչական դատարանում (նստավայրը՝ ք. Էջմիածին) տեղի ունեցավ ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկ եւ Լենուղի գյուղապետերի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի (ԻԱԿ) քննությունը: ԻԱԿ-ը այս համայնքների ...ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, քանի որ նորածին երեխան բոլորովին էլ կարիք չուներ, որ իրեն տաճար տանեին, այլ ինքն էր տաճարն արդեն: Եվ որովհետեւ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, երբ տատմերը սրբում ...ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՇԱՆՍԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՄԵԾԱՑԵԼ
1
Որդեգրելու փոխարեն շատ ընտանիքներ գերադասում են արհեստական բեղմնավորման ճանապարհով ունենալ սեփական երեխա: 37-ամյա Սուսաննայի փոքրիկն արդեն 6 ամսական է: Սուսաննան ամուսնացած չէ եւ իր որդուն ունեցել է արհեստական ...ԳՆԱՑՔԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
Երեկ 'Հարավկովկասյան երկաթուղի' ընկերությունը ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու նոր երթուղագծերի շահագործման եւ դրանց սակագների մասին: Ընկերության տնօրենի տեղակալ Մարատ Խակովի ներկայացմամբ, օգոստոսի 15-ից ...ՆՈՐ ԹԱՓՈՎ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԳՆԱԼՈՒ
1Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին իրացվող տարածքների բնակիչները: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին իրենց նամակին գրավոր պատասխան տալ ու վերջապես ասել՝ զբաղվելո՞ւ է իրենց հարցերով, ...ՀԱՅԵՐԸ՝ ՇԱՆՀԱՅՈՒՄ
1'Շանհայ էքսպո-2010' համաշխարհային ցուցահանդեսին մասնակցության նպատակով, երեկ կառավարությունը հաստատել է ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք 'Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք' ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Ապացույցները չեն գնահատվել Վահե Հարությունյանը ցույց է տալիս այգին եւ ճանապարհը, որն ուզում են իրենից խլել: 20-րդ դարի 40-ականների վերջերից Անտառային փողոցի 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանի ...Քրեական գործ՝ ոստիկանների դեմ Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական ...
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից 'Առավոտին' տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2009 թ. ապրիլի 15-ին ...«ՄԵՆՔ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՆՍՏԵԼ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ»
Աղբանոցն աճուրդով վաճառել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող 0,275 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը (ծածկագիր՝ 312-001) մինչեւ 1992թ. ծառայել է որպես աղբանոց: Գյուղապետ Գ. Մելքոնյանը ...ՀԱՂՊԱՏԸ ՄԻԱՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԷ
Մինչ դատախազությունը ուսումնասիրում է նախկին գյուղապետի գործունեությունը, վերջինս ղեկավարում է գյուղի դպրոցի կառավարման խորհուրդը եւ 'դեբոշներ' սարքում: Իսկ ոչ հաղպատցիներին տեսանելի է միայն Հաղպատի ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱՆ ԿԼԱՆՆԵՐ ԵՒ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վրացի քաղաքագետի գնահատականները Վահագն Չախալյանի նկատմամբ դատավճիռը միանգամայն տեղավորվում է կլանային եղանակներով Վրաստանը կառավարելու Միխայիլ Սահակաշվիլիի ձգտման շրջանակում, 'Արմինֆոյին' ասել է Վրաստանի ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ
1
Բաց նամակ Մովսես Խորենացուն Սիրելի՛ Քերթողահայր: Պաշտելի ուսուցչիդ ուղղված նախորդ նամակում արդեն խոսեցի այս տարվա քննական թեստի՝ հայոց լեզվին վերաբերող հարցերի մասին: Հիմա ուզում եմ խոսել գրականության ...«ՈՉԻՆՉ ՄԵՐ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵԶ»
Լատվիայի SUSTENTO հասարակական կազմակերպության ընտրած այս կարգախոսն առավել քան լավ է բնութագրում հատուկ կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների մոտեցումը՝ իրենց առնչվող խնդիրների լուծմանը: Ինչպես արդեն ...«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏ ԼԻՆԵԼԸ ՔԻՉ Է»
Ըստ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, սա չէ լավ թեստեր ունենալու գրավականը Երեկ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ամփոփեց միասնական քննությունների առաջին, հիմնական փուլի արդյունքները: Ըստ նրա, առաջին փուլը ...ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպել է մաթեմատիկայի 'Կենգուրու' միջազգային մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների ...«ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՆ Է»
7
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին՝ մենք խոստացել էինք անհրաժեշտության պարագայում ...ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԱՇՈՒՆ ԿԲԵՐԻ
Երգչախումբը հոկտեմբերին կոմիտասյան համերգ-դասախոսություններով հանդես կգա եվրոպական երկրներում Ռ. Մլքեյան Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի պետական կամերային երգչախումբն այլեւս անջատվել է Հայաստանի պետական ...«ԴԱՎԻԹԻՍ ՀԵՏ ՀԱՅԵՐԵՆ ԿՍՈՎՈՐԵՄ»
14
Ասում է ռեժիսոր, լրագրող, օպերատոր եւ գնդապետ Ցվետանա Պասկալեւան Ց. Պասկալեւան հերթական մրցանակն է ստանում: Աշխարհում մի շարք կանայք, հատկապես Կենտրոնական Եվրոպայի եւ արեւելյան երկրների, դարձել են հայերիս ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ «ՔԻՆԳ-ՔՈՆԳԸ» ԿՎԵՐԱԾՎԻ «ՇԻՄՊԱՆԶԵԻ»
Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքի 'BankAtlantic Centr' մարզասրահում առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ('Կատաղի Ցուլ') մենամարտելու է մինչեւ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՆԱԿՑԵԼ
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) 'Sauerland Event' ընկերությանը հղած պաշտոնական նամակով խորհուրդ է տալիս անհապաղ բանակցութուններ սկսել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի ...ԶԱԳՐԵԲԻ «ԴԻՆԱՄՈՅԻ» ՄԱՐԶԻՉԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԷՐ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի 'Փյունիկի' մրցակից Զագրեբի (Խորվաթիա) 'Դինամոյի' մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը հունիսի վերջին ժամանել էր Երեւան՝ անձամբ դիտելու Հայաստանի բարձրագույն ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԲՐՈՆԶ
Թբիլիսիում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 55, 66, 84 եւ 120 կգ քաշայիններին: Մինչեւ մրցավայր մեկնելը՝ մեր մասնագետները առանձնակի ...«ԱՌԱՆՑ ԹՐԻՔԻ ԷԼ ԼԱՎ ԿԻՆՈ ԿԱ»
Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փառատոներում Հայաստանը ներկայացել է մի շարք ֆիլմերով: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի 'Խճճված զուգահեռները' մրցութային ծրագրում ներկայացվել է Մոսկվայում, սակայն մրցանակ չի ստացել: ...ՓՈՐՁԸ ԶՈՐՅԱՆԻՑ ԵՎ ՔՈՉԱՐԻՑ Է ՍԿՍՎԵԼ
Պնդում են հաստափոր վեպերը սեղմողները 2007 թվականը հայ գրականությանը նվիրեց նիհարած 'Քաոս', 'Գեւորգ Մարզպետունի', 'Սամվել'..., իսկ հայոց լեզվին նոր բառ՝ 'սեղմավեպ': 'Ձեռքի հետ' կարդալու հաստություն ունեցող ...ԹԹԵՆՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիտե՞ք, արդյոք... Ամառ է, եւ մենք հնարավորություն ունենք ըմբոշխնել թթենու թարմ, համեղ պտուղները, իսկ ի՞նչ գիտենք նրա օգտակարության մասին... Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որ հիմնականում աճում ...Ի՞ՆՉՆ Է «ՍՊԱՆՈՒՄ» ՍԵՐԸ
Լիարժեք սիրո համար խոչընդոտ կարող են հանդիսանալ 1. Դավաճանությունը. հեշտ չէ վերականգնել կորցրած վստահությունը: 2. Աշխատանքային հոգսերը. շատ հաճախ սթրեսների պատճառ են դառնում ծանր աշխատանքն ու թոշակի անցնելը: ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ
Spring Airlines չինական ավիաընկերությունն առաջարկել է տնտեսել ավիափոխադրումների ժամանակ՝ ինքնաթիռներում ներմուծելով կանգնած տեղեր: Spring Airlines-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ուղեւորահոսքը շատացել է, ...ԵՎՍ ՄԵԿ ՄԶԿԻԹ ՈՒ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԲՈՒՀ
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 16-ին կբացվի նոր մզկիթ: Այդ մասին ասել է Ս. Պետերբուրգի տաճարական մզկիթի եւ ՌԴ Հյուսիս-արեւմտյան շրջանի մուֆթի Ժաֆյար Պոնչաեւը: Նոր մզկիթը Պետերբուրգի Պրիմորսկի շրջանի Ռեպիշչեւա ...ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամեն դեպքում դա չի հակասում ԵՄ կանոնադրությանը: Այդպես է կարծում համաշխարհային համբավ ունեցող իրավաբան, ԵՄ իրավունքի ոլորտի հայտնի փորձագետ Ժոզեֆ Վեյլերը, ով հաստատում է, որ եվրոպական իրավունքն այսօր ...ԲԱՐԻ ՈՒ ԱՌԱՔԻՆԻ
Ֆիզիկական կուլտ ուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը բոլորում է 60 տարին: Շնորհալի մարզիկը, անվանի մարզիչը, ֆիզկուլտուրայի, ...ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏ «2» ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի երկու օր առաջ տեղի ունեցած նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների ...ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում` 'ՎԱԶ-2108' մակնիշի 67 ՕԼ 384 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Մհեր Բալասանյան) բախվել է 'ՎԱԶ-2106' մակնիշի ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԲԱՂՎԵԼ
16-ամյա Էդմոն Արամյանը սովորում է Մոսկվայի թույլ լսող երեխաների դպրոցում: 2 տարի է՝ նա հաճախում է Մոսկվայի պետական կրկեսին կից աճպարարական ստուդիան: 'Շատ էի ցանկանում դպրոցից բացի զբաղվել ինչ-որ բանով: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ
Երեկ, 'Հյուսիս-Հարավ' երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿ
1'Կարծում եմ, որ դրանք անհամատեղելի կառույցներ են, որովհետեւ ՀԱԿ-ն ուզում է նրանց միավորել, բայց արդյունքում լիդեր թողնել ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դաշնակցությունն ուզում է նոր ձեւավորված ֆորմատում ...ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1993-ին արտասահմանյան մի պատվիրակության հետ նախագահի նստավայր էին եկել նաեւ արտասահմանցի լրագրողներ: Հանդիպումից հետո, ինչպես որ դա սովորաբար լինում է, նախագահ Տեր-Պետրոսյանն ու իր հյուրը դուրս եկան լրատվամիջոցների ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ՆՈՒՐԲ» ՏԱՐԲԵՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«ՀԱԿԱ-ՊԵՏԱԿԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵ՞Ր
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԽԱ՞Լ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ
ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

