
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ
- Նրանք խոստացան շարունակել պայքարել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների եւ ժողովրդի ազատությունների համար: Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ազատ արձակված քաղբանտարկյալները, վարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Առաջինը ելույթ ունեցավ արդեն նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը. 'Ողջունում եմ մեր ազատատենչ եւ հերոսական ժողովրդին, որը արդեն մեկուկես տարի անընդմեջ պայքարում է իր ազատությունների համար, որը գիտակցելով սեփական պատասխանատվության իր բաժինը Հայաստան պետության հանդեպ՝ չընկրկեց, չվախեցավ ոչ մի տեսակ բռնություններից, հալածանքներից, կալանավորումներից, անգամ մարտիմեկյան սպանդից ու այսօր, այստեղ իր վճռական խոսքն է ասում մեր ժողովրդի ազատագրական պայքարի գործում: Մեր պայքարը ոչ թե հանուն իշխանության է, այլ՝ հանուն քաղաքացու, մեր ազատությունների եւ հանուն Հայաստանի անվտանգության եւ մեր պետականության շարունակականության': Նա անդրադարձավ նաեւ հայտարարված համաներմանն ու ընդգծեց, որ այն տեղի է ունեցել ոչ թե ռեժիմի բարի կամքի դրսեւորման կամ 'եվրոպական բյուրոկրատական կառույցների ճնշման ներքո', որոնք 'Հայաստանի նման երկրների վրա թքած ունեն', այլ՝ բացառապես ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքի շնորհիվ, եւ դա համարեց 'համաժողովրդական շարժման եւ ժողովրդի՝ ազգային-ազատագրական պայքարում տարած մի փոքրիկ հաղթանակ', ու վճռականություն հայտնեց Կոնգրեսի եւ նրա առաջնորդ ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անել, որպեսզի ժամ առաջ անազատության մեջ գտնվող մյուս քաղբանտարկյալները եւս հայտնվեն դրսում. 'Նրանց ազատության մեջ հայտնվելը պետք է պայմանավորված լինի ոչ թե համաներմամբ, այլ մեր վերջնական հաղթանակով: Հետեւաբար՝ պայքար, պայքար մինչեւ վերջ': Հաջորդ ելույթ ունեցողը 'Ժողովրդավարական Հայրենիք' կուսակցության նախագահ, ազատ արձակված քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանն էր: Նա էլ համոզված էր, որ իրենց ազատ արձակումը պայմանավորված էր միմիայն ժողովրդի հետեւողական պայքարով, այլ ոչ թե իշխանության բարի կամքի դրսեւորմամբ. 'Ո՞վ կհավատա, որ ընտրությունները կեղծած, մարդկանց Երեւանի կենտրոնում գնդակահարած, հազարավոր մարդկանց հալածող, հարյուրավոր մարդկանց բանտերում փակած, առանց որեւէ հիմնավորման եւ մեղքի որեւէ ապացույցի տարիուկես բանտարկած ռեժիմը կարող է բարի կամք դրսեւորել, համաներում հայտարարել ու ազատ արձակել քաղբանտարկյալներին: Դուք հավատո՞ւմ եք, որ այն մարդիկ, ում իշխանության օրոք տեղի է ունեցել 'Հոկտեմբերի 27' եւ 'Մարտի 1'-ի սպանդ, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ, կարող են մարդասիրական քայլ անել': Պ. Մակեյանը խոսեց նաեւ 'Մարտի 1'-ի էջը փակելու մասին ու ասաց, որ դա կլինի այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն ու նրա շտաբի բոլոր անդամները, բոլոր այն մարդիկ, ովքեր կրակել են ժողովրդի վրա եւ այդ հանցագործությունները պարտակողները ենթարկվեն պատասխանատվության, 'երբ մեր երկիրը ազատենք այս բանդայից': Պ. Մակեյանը հույս հայտնեց, որ դա շուտով կլինի, ու հավելեց, թե գործող իշխանությունների հույսն այն է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ 'սիլիբիլի անելով', մեկին՝ խոստանալով ուրանալ Ցեղասպանությունը, մյուսին՝ Ղարաբաղը հանձնել, բարեհաճ վերաբերմունքի արժանանալ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից, նաեւ այն է, որ 'մենք հոգնելու ենք, չենք գալու հրապարակ, չենք պայքարելու': 'Բայց մենք իրավունք չունենք հոգնելու, քանի դեռ մեր երկիրը, մեր ընկերները ազատ չեն: Մենք շարունակելու ենք մեր հետեւողական պայքարը',- իր ելույթը եզրափակեց Պ. Մակեյանը: Խոսեց նաեւ նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը, որը նախ հավաքվածներին ու հայ ժողովրդին շնորհակալություն հայտնեց քաղբանտարկյալներին ազատություն պարգեւելու համար. 'Եթե չլիներ ժողովրդավարության ձգտող Համաժողովրդական շարժումը, որը հալածանքների տեւական շրջանում պահպանեց իր կայուն գոյությունը, հազիվ թե Եվրախորհուրդը շարունակաբար ընդուներ բանաձեւեր եւ հետամուտ լիներ դրանց կատարմանը': Նա նաեւ ափսոսանք հայտնեց 'Մարտի 1'-ի զոհերի կապակցությամբ ու ցավակցություն հայտնեց նրանց հարազատներին: Դ. Մաթեւոսյանը ողջունեց նաեւ Նիկոլ Փաշինյանի վերադարձը. 'Թեեւ հիմա նա անազատության մեջ է, բայց ավելի ապահով է ու ավելի մոտ պայքարին, քան ընդհատակում էր: Վստահեցնում եմ, որ ազատ արձակված եւ դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալները ոչ միայն չեն կոտրվել, չեն ընկրկել, այլեւ ավելի վճռական են պայքարելու մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ': ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանի գնահատմամբ էլ, եվրոպական կառույցները հայ ժողովրդի պայքարին համարժեք քայլ արեցին՝ ստիպելով գործող իշխանությանը ազատ արձակել քաղբանտարկյալների մի մասին: 'Բայց դրանով մեր պայքարը չի ավարտվելու: Մենք մեր պայքարը պիտի հասցնենք հաղթական ավարտի: Համոզված եմ, որ մեր պայքարի շնորհիվ շուտով ազատության մեջ կլինեն մեր մնացած քաղբանտարկյալ ընկերները: Ազատություն բոլոր մեր ընկերներին': Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ վերջիններիս անազատության մեջ պահելով՝ իշխանությունը էլ 'ավելի է թեժացնելու ընդդիմության պայքարը, այն դարձնելու է ավելի վճռական': Նա նաեւ նկատեց, թե՝ ոչ մի իշխանություն չէր կարող այնքան անողոք ու բիրտ գտնվել սեփական ժողովրդի նկատմամբ, ինչպիսին եղան գործող իշխանությունները. 'Անգամ ադրբեջանցիները կերազեին մի օր բանտարկված տեսնել Արցախյան ազատամարտի լեգենդար մասնակիցներին, ինչը իրականություն դարձավ մեր իշխանությունների ձեռքով: Սա ամենաամոթալի արարքն էր, որ մեր պատմության էջերից չի ջնջվելու': Մ. Մալխասյանը մատնանշեց մեկ այլ, իր ձեւակերպմամբ՝ ամոթալի ու ստորագույն փաստ. իշխանությունների կողմից անցյալ տարվա մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելն ու մարդկանց սպանությունը ընդդիմության, այդ թվում՝ ազատամարտիկների, 'մեր ժողովրդի լավագույն զավակների' վրա բարդելը: 'Հանրապետություն' կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը, որը մի քիչ վատառողջ էր, նկատեց, որ 'հանցագործ ռեժիմի կամակատարները', չկարողանալով տարիուկեսում կոտրել շարժումը, ձեռք են բարձրացնում 'մեր երեխաների վրա': Ս. Այվազյանը նկատի ուներ նախորդ օրը իրազեկման թռուցիկներ բաժանող երիտասարդներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելը. 'Ամոթ դրանց, էդ հանցագործներին': Անդրադառնալով համաներմանը՝ բանախոսը հայտարարեց, թե քաղբանտարկյալներին ազատ արձակելով 'հարցը ոչ թե փակվեց, այլ ընդհակառակը՝ նոր բացվեց: Ես սպասում եմ պատասխաններ ձեր արարքների դիմաց եւ հաստատ դրանք ստանալու եմ ե՛ւ որպես ազատամարտիկ, ե՛ւ որպես քաղաքական գործիչ, ե՛ւ որպես ՀՀ քաղաքացի: Ու դա ոչ թե անձնական վիրավորանքների կամ վրեժխնդրության դրսեւորում է, այլ՝ միմիայն արդարության հաստատում, որին սպասում է ժողովուրդը': Նա եւս շնորհակալություն հայտնեց հավաքվածներին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման գործին 'Հյուսիսային պողոտայում' եւ 'քաղաքական զբոսանքներով' նպաստելու համար, իսկ իրենց հասարակությունից մեկուսացնելու նպատակը, ըստ Ս. Այվազյանի, ժողովրդի կամքը կոտրելն էր, ինչը վարչախմբին չի հաջողվել անել: 'Այսօր ես առավել քան վստահ եմ, որ թիկունքում այսպիսի ժողովուրդ ունենալով կարելի է սարեր շրջել, եւ այս ժողովրդի՝ հանուն ազատության պայքարը պարտավոր ենք հասցնել հաղթական ավարտի',- ասաց Ս. Այվազյանը: Նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանին հանրահավաքը վարողը այսպես ներկայացրեց՝ 'այս մարդը դեռ 16-17 տարեկան հասակից պայքարում է, մեր կողքին է եւ 1988-ից մինչ օրս չի շեղվել պայքարի ճանապարհից': Իսկ Սուրեն Սիրունյանը կարճ խոսեց ու դիմելով ներկաներին՝ ասաց. 'Խոսք եմ տալիս իմ ու ընկերներիս անունից, որ ձեր, Հանրապետության նախագահի հետ միասին, իսկ ես համարում եմ, որ 2008թ.-ին ՀՀ նախագահ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, պայքարելու ենք, ու Հայաստանում վերականգնվելու է սահմանադրական կարգուկանոնը, եւ մեր ընկերները, որոնք գտնվում են անազատության մեջ, հայտնվելու են նույն այս հարթակում': Նախկին քաղբանտարկյալ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ կարճ խոսեց. 'Այսօր մենք պիտի ուրախանայինք, քանի որ նորից միասին ենք եւ շարունակելու ենք մեր պայքարը: Բայց այս ուրախությունը չի կարող լիարժեք լինել երկու պատճառով: Նախ՝ մեզ, այն մարդկանց, ովքեր պայքարի են ելել հանուն իրենց իրավունքների, հանցագործ ռեժիմը 'պարգեւել է' համաներում: Մենք պայքարելու ենք մեր բոլոր իրավունքների վերականգնման ու արդարացման համար: Երկրորդ՝ մեր եղբայրները շարունակում են մնալ բանտերում: Ասվում է, թե մեր ազատ արձակվելը նոր լիցք կհաղորդի մեր պայքարին, եւ հաղթանակը անխուսափելի է, որում որեւէ մեկը չի կասկածում, եւ որպես այդ հաղթանակի հետեւանք ՀՀ-ում չի լինելու եւ ոչ մի քաղբանտարկյալ: Սակայն, ինչպես ասում են՝ սկզբունքների համար պայքարելը շատ ավելի հեշտ է, քան՝ այդ սկզբունքների համաձայն ապրելն ու գործելը: Դրա համար ես ազատ արձակված բոլոր քաղբանտարկյալների անունից խոստանում եմ, որ մենք պայքարելու ենք օր առաջ նաեւ մեր մյուս ընկերներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ազատ արձակելու համար': Նա 'անբարոյական' եւ 'աներեւակայելի' համարեց շարժումը կասեցնելու նպատակով ռեժիմի կողմից իրագործված այն արշավը, որի նպատակն էր, Ալ. Արզումանյանի ձեւակերպմամբ՝ 'մեր մեջ ցեց գցելով, մեկս մյուսի, մի կուսակցությանը մյուսի դեմ հանելով, տարբեր բամբասանքներով պառակտել, ջլատել շարժումը: Դա անհնար է անել, քանի դեռ մենք պայքարում ենք մեր ազատության համար': Հանրահավաքի մասնակիցները առանձին ջերմությամբ եւ երկար վանկարկումներով ողջունեցին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, որը խոստացավ. 'Չենք ունենա քուն ու դադար, քանի դեռ Հայաստանում կլինի թեկուզ մեկ քաղբանտարկյալ։ Չենք վերադառնա մեր առօրյային ու հանգստին, քանի դեռ Հայաստանում չենք վերահաստատել ազատությունն ու արդարությունը, ժողովրդին չենք վերադարձրել իշխանություն ձեւավորելու նրա սահմանադրական, հիմնական առաքելությունն ու իրավունքը'։ Նաեւ արձանագրեց, թե քաղկալանավորների արդեն ավարտված դատավարությունները հայաստանյան ու միջազգային հանրության համար արձանագրեցին մի քանի կարեւորագույն բացահայտումներ, մասնավորապես. 'Գլխովին տապալվեց մարտի 1 - 2-ի իշխանությունների ծրագրած ու հրահրած ծեծի ու ջարդի, գույքի թալանի ու հրկիզումների, խաղաղ ցուցարարների գնդակահարությունների, իշխանության բռնի զավթման ու այլեւայլ դրսեւորումների՝ ընդդիմության վրա բարդելու վարչախմբի ծրագիրը։ Ակնհայտ դարձավ, որ վարչախմբի կողմից յուրացված ու բռնազավթված է ոչ միայն գործադիր ու օրենսդիր, այլեւ դատական իշխանությունն ու ողջ իրավապահ համակարգը։ Որ այդ համակարգի աշխատակիցների մեծամասնությունը վարչախմբի պատանդներն են, եւ որ նրանք խղճահարությունից զատ այլ վերաբերմունքի ուղղակի արժանի չեն։ Հրապարակավ հիմնավորվեց ու ապացուցվեց մեզ ներկայացված մեղադրանքների կեղծ ու շինծու լինելը, դրանց քաղաքական բնույթն ու որոշիչը, հեղինակների իրավական անգրագիտությունն ու տհասությունը'։ Նա նաեւ ասաց, թե քաղբանտարկյալներն ի սկզբանե եւ սկզբունքորեն դեմ են եղել ներմանն ու համաներմանը, որովհետեւ դրանք կիրառվում են հանցանքների նկատմամբ. 'Իսկ մեզ, անկախ կոնկրետ մեղադրանքներից, դատել ու դատապարտել են մեր քաղաքական հայացքների ու համոզմունքների համար, ինչը այժմ արդեն նաեւ միջազգային հանրության ու կառույցների կողմից ընդունված հանրաճանաչ փաստ ու իրողություն է': Գ. Ջհանգիրյանն ասաց, թե ո՛չ ինքը, ո՛չ մյուս քաղբանտարկյալները չեն հաշտվելու ոչ միայն իրենց ապօրինի ազատությունից զրկելու, այլեւ ապօրինի ազատություն վերադարձնելու վարչախմբի որոշումների հետ: 'Դրանք բողոքարկելու ենք բոլոր ատյաններում, վստահ, որ հասնելու ենք մեր անվերապահ արդարացմանը, մեզ պատճառված նյութական ու բարոյական վնասի լիակատար հատուցմանը',- ասաց բանախոսն ու հայտարարեց, թե իրենք կամավոր զինվորագրվել են ՀՀ քաղաքացու ազատության ու արժանապատվության, սահմանադրական կարգի վերահաստատման պայքարին, 'իսկ կամավորականը հիասթափվելու, հոգնելու, տրտնջալու ու նահանջելու իրավունք չունի։ Մենք մեր ընտրած ճանապարհից խոտորվողը, շեղվողը չենք: Մեզ բանտարկելով ու հալածանքներով չեն վախեցնի, մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ ու անօգուտ է: Սեփական ժողովրդին հաղթելն անհնար է': Հանրահավաքը եզրափակեց Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ հանրահավաքին հետեւած երթը, որը տեղի ունեցավ հորդ անձրեւի պայմաններում, բացի մեկ-երկու՝ ոստիկանների կողմից հրահրված փոքրիկ միջադեպերից, ավարտվեց Հյուսիսային պողոտայում: - ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 03, 2009ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
20
Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի, այսպես կոչված, արտահերթ հանրահավաքը՝ ազատ արձակված քաղբանտարկյալների մասնակցությամբ, որոնց անհամբերությամբ սպասում էր հավաքված բազմությունը: ...«ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ԵՎ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ»
3
Կարծում է Հայաստանում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: - Համամի՞տ եք իշխանական ճամբարից հնչող այն տեսակետին, որ համաներումը թուլացրել է ներքաղաքական ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆ
1
Նրանք խոստացան շարունակել պայքարել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների եւ ժողովրդի ազատությունների համար: Երեկ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ազատ արձակված քաղբանտարկյալները, ...ԱԺ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի՝ լրատվամիջոցներին տրամադրած նամակի, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները կազմվում ...«ՀԻՆ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԵՎ «ՆՈՐ ՆԵՐԿԱՆԵՐԸ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձելով երեկ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցված այն գնահատականին, որ համաներումը մեծագույն հաղթանակ էր՝ ձեռքբերված, ...«ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ»
Հասարակական գործիչ Վահե Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է արձագանքել, երբ մեր պետությանը վիրավորում են - Դուք եւս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ պետք է անցնեիք Վրաստանի սահմանը՝ Նաումանի ...«Ա1+»-Ի ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ
'Ժառանգություն' կուսակցության հաղորդագրությունը Այսօր 'Ժառանգություն' խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը հանդես են եկել 'Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը' ...ԲԱՆԿԵՐ ԵՎ ՓՄՁ-ՆԵՐ, ՄԻԱՎՈՐՎԵ՛Ք
Ըստ միջազգային փորձագետ Վլադիմիր Սավչուկի, թե Հայաստանի բանկերի եւ թե բիզնեսմենների փրկությունը, ճգնաժամի պարագայում, միավորման մեջ է: 'Այս ճգնաժամը դեռ երկար կտեւի, եւ պետք չէ նստել ու սպասել, թե այն ...ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ՀԱՅՀՈՅԵԼ
1
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրել է ռուսական վարկի բաշխման փիլիսոփայությունը: Ըստ վարչապետի, այդ փիլիսոփայությունը հետեւյալն է. '1-ին՝ մենք պետք է այնպես վերաբաշխենք այդ ...ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՎԵՑ ՀՕԳՈՒՏ «ԲՋՆԻԻ»
Այս տարվա հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է 'Բջնի հանքային ջրերի գործարան', 'Սիլ կոնցեռն' եւ 'Բջնի գրուպ' ընկերությունների հայցապահանջները՝ անվավեր ճանաչելով էկոնոմիկայի նախարարության մտավոր ...ԱՆԳՈՐԾՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԵՆ
2009-ի մայիսի վերջին Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 101 հազար 200 մարդ, որից 85 հազար 900-ը նախկինում ընդհանրապես չեն աշխատել: Պաշտոնական տվյալներով, կանանց քանակը այդ ցուցանիշում կազմում ...ԻԱԿ-Ի ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՏԱԼՎՈՐԻԿԻ ԵՒ ԼԵՆՈՒՂՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ
Երեկ ՀՀ վարչական դատարանում (նստավայրը՝ ք. Էջմիածին) տեղի ունեցավ ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկ եւ Լենուղի գյուղապետերի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի (ԻԱԿ) քննությունը: ԻԱԿ-ը այս համայնքների ...ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ
Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, քանի որ նորածին երեխան բոլորովին էլ կարիք չուներ, որ իրեն տաճար տանեին, այլ ինքն էր տաճարն արդեն: Եվ որովհետեւ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, երբ տատմերը սրբում ...ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՇԱՆՍԵՐՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՄԵԾԱՑԵԼ
1
Որդեգրելու փոխարեն շատ ընտանիքներ գերադասում են արհեստական բեղմնավորման ճանապարհով ունենալ սեփական երեխա: 37-ամյա Սուսաննայի փոքրիկն արդեն 6 ամսական է: Սուսաննան ամուսնացած չէ եւ իր որդուն ունեցել է արհեստական ...ԳՆԱՑՔԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ
Երեկ 'Հարավկովկասյան երկաթուղի' ընկերությունը ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու նոր երթուղագծերի շահագործման եւ դրանց սակագների մասին: Ընկերության տնօրենի տեղակալ Մարատ Խակովի ներկայացմամբ, օգոստոսի 15-ից ...ՆՈՐ ԹԱՓՈՎ ԵՆ ՑՈՒՅՑԻ ԳՆԱԼՈՒ
1Երեկ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին իրացվող տարածքների բնակիչները: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում էին իրենց նամակին գրավոր պատասխան տալ ու վերջապես ասել՝ զբաղվելո՞ւ է իրենց հարցերով, ...ՀԱՅԵՐԸ՝ ՇԱՆՀԱՅՈՒՄ
1'Շանհայ էքսպո-2010' համաշխարհային ցուցահանդեսին մասնակցության նպատակով, երեկ կառավարությունը հաստատել է ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք 'Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք' ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐՍԻ ՔԱՂԱՔՈՒՄ
Ապացույցները չեն գնահատվել Վահե Հարությունյանը ցույց է տալիս այգին եւ ճանապարհը, որն ուզում են իրենից խլել: 20-րդ դարի 40-ականների վերջերից Անտառային փողոցի 118/2 հասցեում է բնակվում Ռազմիկ Հարությունյանի ...Քրեական գործ՝ ոստիկանների դեմ Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական ...
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ
1Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից 'Առավոտին' տեղեկացրին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 2009 թ. ապրիլի 15-ին ...«ՄԵՆՔ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՆՍՏԵԼ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ»
Աղբանոցն աճուրդով վաճառել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող 0,275 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքը (ծածկագիր՝ 312-001) մինչեւ 1992թ. ծառայել է որպես աղբանոց: Գյուղապետ Գ. Մելքոնյանը ...ՀԱՂՊԱՏԸ ՄԻԱՅՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՉԷ
Մինչ դատախազությունը ուսումնասիրում է նախկին գյուղապետի գործունեությունը, վերջինս ղեկավարում է գյուղի դպրոցի կառավարման խորհուրդը եւ 'դեբոշներ' սարքում: Իսկ ոչ հաղպատցիներին տեսանելի է միայն Հաղպատի ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱՆ ԿԼԱՆՆԵՐ ԵՒ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վրացի քաղաքագետի գնահատականները Վահագն Չախալյանի նկատմամբ դատավճիռը միանգամայն տեղավորվում է կլանային եղանակներով Վրաստանը կառավարելու Միխայիլ Սահակաշվիլիի ձգտման շրջանակում, 'Արմինֆոյին' ասել է Վրաստանի ...ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵՍՏԸ
1
Բաց նամակ Մովսես Խորենացուն Սիրելի՛ Քերթողահայր: Պաշտելի ուսուցչիդ ուղղված նախորդ նամակում արդեն խոսեցի այս տարվա քննական թեստի՝ հայոց լեզվին վերաբերող հարցերի մասին: Հիմա ուզում եմ խոսել գրականության ...«ՈՉԻՆՉ ՄԵՐ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ՄԵԶ»
Լատվիայի SUSTENTO հասարակական կազմակերպության ընտրած այս կարգախոսն առավել քան լավ է բնութագրում հատուկ կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների մոտեցումը՝ իրենց առնչվող խնդիրների լուծմանը: Ինչպես արդեն ...«ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏ ԼԻՆԵԼԸ ՔԻՉ Է»
Ըստ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի, սա չէ լավ թեստեր ունենալու գրավականը Երեկ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ամփոփեց միասնական քննությունների առաջին, հիմնական փուլի արդյունքները: Ըստ նրա, առաջին փուլը ...ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը՝ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հանդիպել է մաթեմատիկայի 'Կենգուրու' միջազգային մրցույթի հաղթող եւ մարզերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների ...«ԳԼԽԱՎՈՐԸ ՉՀՈԳՆԵԼԸ, ՉՆՎՆՎԱԼԸ, ՉՀՈՒՍԱՀԱՏՎԵԼՆ Է»
7
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. հուլիսի 2-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին՝ մենք խոստացել էինք անհրաժեշտության պարագայում ...ԿԱՄԵՐԱՅԻՆԸ ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԱՇՈՒՆ ԿԲԵՐԻ
Երգչախումբը հոկտեմբերին կոմիտասյան համերգ-դասախոսություններով հանդես կգա եվրոպական երկրներում Ռ. Մլքեյան Այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի պետական կամերային երգչախումբն այլեւս անջատվել է Հայաստանի պետական ...«ԴԱՎԻԹԻՍ ՀԵՏ ՀԱՅԵՐԵՆ ԿՍՈՎՈՐԵՄ»
14
Ասում է ռեժիսոր, լրագրող, օպերատոր եւ գնդապետ Ցվետանա Պասկալեւան Ց. Պասկալեւան հերթական մրցանակն է ստանում: Աշխարհում մի շարք կանայք, հատկապես Կենտրոնական Եվրոպայի եւ արեւելյան երկրների, դարձել են հայերիս ...ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. ՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ «ՔԻՆԳ-ՔՈՆԳԸ» ԿՎԵՐԱԾՎԻ «ՇԻՄՊԱՆԶԵԻ»
Հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքի 'BankAtlantic Centr' մարզասրահում առաջին թեթեւագույն (մինչեւ 52,2 կգ) քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ('Կատաղի Ցուլ') մենամարտելու է մինչեւ ...ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՆԱԿՑԵԼ
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) 'Sauerland Event' ընկերությանը հղած պաշտոնական նամակով խորհուրդ է տալիս անհապաղ բանակցութուններ սկսել միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ տիտղոսի ...ԶԱԳՐԵԲԻ «ԴԻՆԱՄՈՅԻ» ՄԱՐԶԻՉԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԷՐ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երեւանի 'Փյունիկի' մրցակից Զագրեբի (Խորվաթիա) 'Դինամոյի' մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը հունիսի վերջին ժամանել էր Երեւան՝ անձամբ դիտելու Հայաստանի բարձրագույն ...ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԲՐՈՆԶ
Թբիլիսիում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը մրցագորգը տրամադրվեց 55, 66, 84 եւ 120 կգ քաշայիններին: Մինչեւ մրցավայր մեկնելը՝ մեր մասնագետները առանձնակի ...«ԱՌԱՆՑ ԹՐԻՔԻ ԷԼ ԼԱՎ ԿԻՆՈ ԿԱ»
Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի փառատոներում Հայաստանը ներկայացել է մի շարք ֆիլմերով: Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի 'Խճճված զուգահեռները' մրցութային ծրագրում ներկայացվել է Մոսկվայում, սակայն մրցանակ չի ստացել: ...ՓՈՐՁԸ ԶՈՐՅԱՆԻՑ ԵՎ ՔՈՉԱՐԻՑ Է ՍԿՍՎԵԼ
Պնդում են հաստափոր վեպերը սեղմողները 2007 թվականը հայ գրականությանը նվիրեց նիհարած 'Քաոս', 'Գեւորգ Մարզպետունի', 'Սամվել'..., իսկ հայոց լեզվին նոր բառ՝ 'սեղմավեպ': 'Ձեռքի հետ' կարդալու հաստություն ունեցող ...ԹԹԵՆՈՒ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիտե՞ք, արդյոք... Ամառ է, եւ մենք հնարավորություն ունենք ըմբոշխնել թթենու թարմ, համեղ պտուղները, իսկ ի՞նչ գիտենք նրա օգտակարության մասին... Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որ հիմնականում աճում ...Ի՞ՆՉՆ Է «ՍՊԱՆՈՒՄ» ՍԵՐԸ
Լիարժեք սիրո համար խոչընդոտ կարող են հանդիսանալ 1. Դավաճանությունը. հեշտ չէ վերականգնել կորցրած վստահությունը: 2. Աշխատանքային հոգսերը. շատ հաճախ սթրեսների պատճառ են դառնում ծանր աշխատանքն ու թոշակի անցնելը: ...ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ
Spring Airlines չինական ավիաընկերությունն առաջարկել է տնտեսել ավիափոխադրումների ժամանակ՝ ինքնաթիռներում ներմուծելով կանգնած տեղեր: Spring Airlines-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ուղեւորահոսքը շատացել է, ...ԵՎՍ ՄԵԿ ՄԶԿԻԹ ՈՒ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԲՈՒՀ
Սանկտ Պետերբուրգում հուլիսի 16-ին կբացվի նոր մզկիթ: Այդ մասին ասել է Ս. Պետերբուրգի տաճարական մզկիթի եւ ՌԴ Հյուսիս-արեւմտյան շրջանի մուֆթի Ժաֆյար Պոնչաեւը: Նոր մզկիթը Պետերբուրգի Պրիմորսկի շրջանի Ռեպիշչեւա ...ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամեն դեպքում դա չի հակասում ԵՄ կանոնադրությանը: Այդպես է կարծում համաշխարհային համբավ ունեցող իրավաբան, ԵՄ իրավունքի ոլորտի հայտնի փորձագետ Ժոզեֆ Վեյլերը, ով հաստատում է, որ եվրոպական իրավունքն այսօր ...ԲԱՐԻ ՈՒ ԱՌԱՔԻՆԻ
Ֆիզիկական կուլտ ուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բազմասերի Առաքելյանը բոլորում է 60 տարին: Շնորհալի մարզիկը, անվանի մարզիչը, ֆիզկուլտուրայի, ...ԵՐԿՈՒ ՄԱՐԶՊԵՏ «2» ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի երկու օր առաջ տեղի ունեցած նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների ...ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԵԼ ԷԻՆ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում` 'ՎԱԶ-2108' մակնիշի 67 ՕԼ 384 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Մհեր Բալասանյան) բախվել է 'ՎԱԶ-2106' մակնիշի ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԲԱՂՎԵԼ
16-ամյա Էդմոն Արամյանը սովորում է Մոսկվայի թույլ լսող երեխաների դպրոցում: 2 տարի է՝ նա հաճախում է Մոսկվայի պետական կրկեսին կից աճպարարական ստուդիան: 'Շատ էի ցանկանում դպրոցից բացի զբաղվել ինչ-որ բանով: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՉԻՆԱՍՏԱՆ
Երեկ, 'Հյուսիս-Հարավ' երկաթուղային եւ արագընթաց ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի իրականացման հայեցակարգի շնորհանդեսի ժամանակ, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿ
1'Կարծում եմ, որ դրանք անհամատեղելի կառույցներ են, որովհետեւ ՀԱԿ-ն ուզում է նրանց միավորել, բայց արդյունքում լիդեր թողնել ՀՀՇ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դաշնակցությունն ուզում է նոր ձեւավորված ֆորմատում ...ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1993-ին արտասահմանյան մի պատվիրակության հետ նախագահի նստավայր էին եկել նաեւ արտասահմանցի լրագրողներ: Հանդիպումից հետո, ինչպես որ դա սովորաբար լինում է, նախագահ Տեր-Պետրոսյանն ու իր հյուրը դուրս եկան լրատվամիջոցների ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ՆՈՒՐԲ» ՏԱՐԲԵՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
«ՀԱԿԱ-ՊԵՏԱԿԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵ՞Ր
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԽԱ՞Լ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ
ՆԻԿՈԼԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

