
ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
- Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը մինչեւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելը՝ ԵԽԽՎ-ում 1996-1998-ին ուներ հատուկ հրավիրյալի կարգավիճակ: - Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջների վերաբերյալ քննարկումների փոխարեն՝ մեր գործիչների մեծ մասը նախընտրում է գնահատել Զարուհի Փոստանջյանի քայլը: Մի՞թե Հայաստանի վերաբերյալ այս նոր բանաձեւի մասին չկա ասելիք: - Ինձ թվում է՝ սա հետեւանքն է դիլետանտության եւ քաղաքական խաղերի: ԱԺ մեծամասնության մեջ մարդիկ կան, որոնք չեն հասկանում Եվրոպայի խորհրդի իմաստը: Այս մարմինը տարբերվում է ԵԱՀԿ-ից կամ միջազգային այլ կազմակերպություններից, որտեղ երկրները ներկայացված են պետական մակարդակով՝ պաշտպանելու պետական, ազգային շահերը: ԵԽ-ն այն մարմինն է, որտեղ պատվիրակներն էլի պաշտպանում են ազգային շահերը, բայց՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման միջոցով: Սակայն ԵԽԽՎ մեր պատվիրակության մեծամասնությունն իր խնդիրը պատկերացնում է այսպես, որ եթե այդ կառույցի ամբիոնից չասվի, թե Հայաստանում ժողովրդավարության առումով խնդիրներ կան՝ ուրեմն, իրենք շահել են: Այստեղ երկու բացառություն կանեի՝ մեկը 'Ժառանգության' ներկայացուցիչն է, որը փորձում է խոսել Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրների մասին: Մյուս բացառությունը Դավիթ Հարությունյանն է, որն, իմ կարծիքով, լիովին հասկանում է, թե ինչ պիտի անի պատվիրակը Ստրասբուրգում, բայց դա գիտակցելով՝ անում է հակառակը, քաղաքական պատեհապաշտությունից ելնելով: - Չե՞ք խտացնում գույները: ԵԽԽՎ-ում կոալիցիան ներկայացնող պատվիրակներն իրենց ելույթներում հայտարարում են, թե մեր երկրում կան ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ՝ ինչպես եւ անցումային փուլում գտնվող մնացած երկրներում, բայց կա քաղաքական կամք՝ լուծելու այդ խնդիրները, որի ապացույցը դարձավ համաներումը: - Չկա՛ քաղաքական կամք: Դա դեմագոգիա է, որն օգտագործում են Հայաստանի նման բոլոր երկրները՝ մարդու իրավունքների ակնհայտ խախտումները բացատրելով անցումային փուլում գտնվելով: Իրականում ցանկացա՛ծ խնդիր, որը նշված է Հայաստանի վերաբերյալ ցանկացա՛ծ բանաձեւում՝ հնարավոր է լուծել մեկ օրում կամ առավելագույնը 2 շաբաթում: - Այնուամենայնիվ, տպավորություն չունե՞ք, թե այս անգամ մեր իշխանական պատվիրակների մոտեցումները ԵԽԽՎ-ում ավելի ընկալելի էին: Սրա ապացույցն այն է, որ 1677 բանաձեւի վերաբերյալ նրանց առաջարկների մեծ մասն ընդունվեց, իսկ ընդդիմության 3 առաջարկներից չընդունվեց եւ ոչ մեկը: - Նախ՝ սա աշխատաոճի հետեւանք է: Ի տարբերություն ընդդիմության, որն ուղղակի տեղեկացնում է խախտումների մասին՝ Հայաստանի իշխանությունը եւ պատվիրակության իշխանական մասն անում են լոբբինգ, որը կարող է բերել թվացյալ արդյունքներ, բայց չի լուծում հիմնական խնդիրը: ԵԽԽՎ-ում մեր հարցի քննարկմանը հետեւելով համացանցով ուղիղ հեռարձակման միջոցով՝ զարմանալի փաստ արձանագրեցի, որ արարողակարգի խախտում էլ է եղել: Նիստը նախագահողը, ներկայացնելով բանաձեւի վերաբերյալ արված առաջարկը, պետք է հարցնի, թե արդյոք որեւէ մեկն ուզո՞ւմ է հանդես գալ տվյալ հավելման դեմ: Մինչդեռ Դավիթ Հարությունյանի մի քանի առաջարկներին չարվեց ընդդիմախոսելու դիմում: Բայց սա գուցե ոչ այնքան կարեւոր է: Ավելի կարեւոր է, որ ներքին կանոն լինի մեր պատվիրակության համար՝ անել միայն այնպիսի առաջարկներ, որոնց ներքո կստորագրեն բոլորը: Այլապես խախտվում է հիմնական սկզբունքը, ինչին ուղղված են ԵԽԽՎ բոլոր բանաձեւերը, որոնք ի վերջո միտված են երկխոսության մղելու: Եթե պատվիրակության մի մասը չի կարողանում ներկայացնել առաջարկ, որն ընդհանուր կլինի բոլորի համար՝ սրանով միայն բարդացնում է քաղաքական այն խնդիրը, որն առկա է Հայաստանում: Այսինքն՝ պատվիրակության մի մասը փորձում է անցկացնել մի բան, որն ընդունելի չէ մյուսների համար: Մինչդեռ Հայաստանի պատվիրակության մեծամասնությունը դեմագոգիայով է զբաղվում այնտեղ: Ահա մի օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց առաջարկ, որով ԵԽԽՎ-ն պիտի կոչ աներ Հայաստանի իշխանություններին օգտագործել առկա բոլոր իրավական գործիքներն ազատ արձակելու մարտի 1-ի գործերով այն մեղադրվողներին, որոնց նկատմամբ չկիրառվեց համաներում: Դավիթ Հարությունյանն ընդդիմախոսելով այս առաջարկին՝ ասաց, թե ԵԽԽՎ-ն կոչ է արել ազատ արձակել նրանց, ովքեր անձնապես բռնություն չեն գործադրել, իսկ այս առաջարկով ենթադրվում է անել ավելին: Բայց արդյոք Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ այդ մարդկանց մեջ չկա որեւէ մեկը, որը բռնություն է գործադրել մարտի 1-ին: Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեքենաներ են այրել, պատուհաններ ջարդել եւ այլն՝ ազատ էին արձակվել ՀՀ նախագահի շնորհած ներմամբ: Դավիթ Հարությունյանը չգիտի՞, որ բռնություններ գործադրելու՝ սպանության հրաման տալու ու իրականացնելու համար այդպես էլ որեւէ մեկին չեն մեղադրել ու չեն ենթարկել պատասխանատվության: - Բայց կարծում եմ՝ Դավիթ Հարությունյանը գիտի, որ այն անձանց մեջ, որոնց նկատմամբ չկիրառվեց համաներում՝ 3-ը մարդիկ են, որոնք դատապարտվել են իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար: - Այո՛, բայց Դավիթ Հարությունյանը երեւի նաեւ կարդացած կլիներ, որ այդ մարդկանց մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Եվ նրանցից մեկն, ասենք, ցուցմունքում նշել էր, թե ես նայեցի՝ տեսա, որ քար չկար Աշոտ Մանուկյանի ձեռքին եւ հասկացա, որ արդեն նետել է: 3-ից մեկն էլ Արամ Բարեղամյանն է, որին այնպես էին ծեծել ու մարմնական վնասվածքներ հասցրել, որ հիվանդանոց էր ընկել: Եվ իշխանությունը ստիպված էր նրան ներկայացնել նման մեղադրանք, որ արդարացնի իր գործած բռնությունները: Օրինակները կարելի է շարունակել: - Բանաձեւում համազեկուցողների առաջարկած հավելման շնորհիվ ԵԽԽՎ-ն հետեւելու է մնացած գործերի զարգացումներին: Իրակա՞ն եք համարում հեռանկարը, որ նաեւ այս գործերի վերաբերյալ լինեն մեղմացումներ: - Շվեդ պատվիրակ Մարիետա դե Փուրբե-Լունդինն իր ելույթում շատ ճիշտ բնորոշեց, թե Հայաստանի իշխանությունը քայլեր է իրականացնում միայն այն ժամանակ, երբ կա ճնշում եւ պատժամիջոցների վտանգ: Ես հավելում եմ. եթե իշխանությունը նման վտանգ տեսնի՝ նրանք մի քանի հոգու էլ ազատ կարձակեն սեպտեմբերին: Բացի այդ՝ հաշվի առնելով, որ 'ծանր հրետանին' այս անգամ Հովիկ Աբրահամյանն էր, չեմ բացառում, որ անձամբ Սերժ Սարգսյանը կամ կաթողիկոսն էլ գնան ԵԽԽՎ: Մնաց երկու քայլ: - Ջոն Պրեսկոտն այս քննարկման ընթացքում Հայաստանի քաղաքական ուժերին այնուամենայնիվ խորհուրդ տվեց համագործակցել՝ արդյունքների հասնելու համար. 'Ժողովրդավարական գործընթացի էական մասը միասին աշխատելն է': Ինչպե՞ս եք վերաբերվում այս խորհրդին: - Չեմ ուզում քննադատել համազեկուցողներին: Չնայած գտնում եմ, որ լավագույն քաղաքական գործիչները չեն ընտրված որպես Հայաստանի հարցով զեկուցողներ: Պրեսկոտի խորհրդի առնչությամբ, որը համահունչ է ԵԽԽՎ բանաձեւերին՝ միայն պետք է ասեմ, որ համաձայն եմ, թե Հայաստանի խնդիրներն ի վերջո լուծվելու են երկխոսության միջոցով՝ այլ կերպ հնարավոր չէ: Եթե նույնիսկ Եվրոպայի խորհուրդը՝ ՄԱԿ-ի հետ միասին, զորք մտցնի այստեղ կամ պատժամիջոցներ կիրառեն՝ հնարավոր չէ լուծել խնդիրը, քանի որ ի վերջո՝ քաղաքական ուժերը պետք է նորմալ, քաղաքակիրթ ձեւով բանակցեն իրար հետ: Սակայն Պրեսկոտի սխալն այն է, որ ինքը գտնում է, թե բանակցությունների բացակայությունն ինչ-որ ձեւով կապված է ընդդիմության լեքսիկոնի, համառության կամ պահանջատիրության հետ: Բայց իրականում դա նույնն է, ինչ Սովետական Միության կամ դիկտատորական այլ երկրի բանտում նստածներին մեղադրելը, որ նրանք չեն գնում երկխոսության: - Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 01, 2009ՏԱՐԵԼ ԵՆ ԿՈՆՅԱԿ ԵՎ ՆԿԱՐ
1
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարեց. 'Ընդհանրապես նվերների հետ կապված ուզում եմ ձեզ ասել, որ դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է, տեղեկացնեմ ձեզ՝ Եվրախորհուրդ ...«ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ իշխանությունները առաջնորդվում են պետական շահով: - ԵԽԽՎ հերթական նստաշրջանը հերթական բանաձեւով Հայաստանի իշխանություններին հասկացրեց, որ ...«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»
23
Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է շարունակել 2008-ի մարտի 2-ի կիսատ թողած գործը Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման եւ գործունեության ողջ ընթացքում Կոնգրեսի մաս կազմող 'Հայ կամավորականների համախմբում' ազգային-քաղաքական ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՑՈՒՑԱԿԻՑ «ՋՆՋԵԼ» ԵՆ
Թե ինչպես՝ պարզաբանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում, ...ՀԱԿ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ անդրադարձել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանն ու արձանագրել, որ մեր երկրում վատագույն սպասելիքները ...ՍԱ Ո՛Չ ՀԱՂԹԱՆԱԿ Է, Ո՛Չ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ, մամուլի ասուլիսում, պատասխանելով 'Ժառանգություն' խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը՝ այն մասին, որ 2008 թ. հունիսին ...«ՄԵՆՔ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ»
1Այս կանխատեսումը երեկ արեց ԵԽԽՎ-ում աշխատանքի 10 տարվա փորձ ունեցող Արմեն Ռուստամյանը: Երեկ 'Դե ֆակտո' ակումբում ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ»
Տնտեսագետ, 'Կոնվերս' բանկի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանի կարծիքով, առաջիկա ամիսներին Հայաստանի ՀՆԱ անկումը կհասնի 30%-ի: - Պարոն Նասիբյան, թեեւ տարեսկզբին մեր ԿԲ-ն կանխատեսել էր տնտեսության 5,4% անկում, ...ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԱՆԿՈՒՄ
2009-ի հունիսին, մայիսի համեմատությամբ,ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,3% գնանկում: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակած տվյալների, պարենային ապրանքների գները նվազել ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 10 ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ $2 ՄԻԼԻՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ
'Հայաստանին պետք են 10 գիտնական եւ 2 միլիոն դոլար, որպեսզի 5 տարի հետո այն դառնա բարգավաճող երկիր': Հայաստանի համար հակաճգնաժամային նման դեղատոմս է առաջարկել ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ ...ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը: 'Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետպահոց' գործակալության տվյալներով, ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու՝ պաշտոնապես հաստատված մեկ գրամի ...ՇԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿԵՆՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՀԴՄ կտրոններով անցկացված հունիսի 5-ի՝ հինգերորդ վիճակահանության արդյունքում 329 շահողի տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլն 300 հազար դրամ պարգեւավճար: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ, ...ԿՈՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ
Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումներն է արել Այս անգամ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հաշվետվությունը վերաբերում էր մշակույթի նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին եւ համայնքներին, Հանրային ծառայությունները ...ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԱՆԿ ԼԻՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ
Սրտաբան Սմբատ Ջամալյանը խորհուրդ է տալիս առողջության համար միջոցներ չխնայել 'Ըստ վիճակագրական տվյալների՝ 1000 բնակչից 7-ը դիմում է որեւէ առիթմոլոգիական հիվանդությամբ, սակայն նրանցից միայն մեկի դեպքում ...ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՏԵՐՅԱՆ 107-ՈՒՄ
Երեկ ահազանգ ստանալուն պես հայտնվել ենք մայրաքաղաքի Տերյան 107 հասցեում Ուսանողական նախկին մասնաշենքում 20 տարուց ավելի պատսպարվել են Բաքվից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնյակ ընտանիքներ դեռ այնտեղ ...ՄԵԿՈՒՍԻ ՎԱՅՐՈՒՄ՝ ԻՆՏԻՄ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հաճախ տուժողն է ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ին կազմակերպելու է քննարկում՝ նվիրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով ...H1N1 ՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր կողմից հրապարակված վերջին՝ հունիսի 26-ի տեղեկատվության մեջ նշել էր, որ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրում: ...«ՓԱՐՈՍԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ
Նոյեմբերյանի կարիքավորներին օգնելու կոչված պետական կառույցն ինքը աջակցության կարիք ունի Սամվել Բեգլարյանն արդեն 9 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունը: Ու չնայած հիմնարկության անունը ...ԳԱՂԱՓԱՐԸ՝ ՄԵԶՆԻՑ, ՄՆԱՑԱԾԸ՝ ՁԵԶՆԻՑ
ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է 'Ավագների տուն' ծրագիրը, որով նախատեսվում է 'Երեւանում, Նորքի բարձունքում՝ Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն, իր այգիներով ...Ի ՍԿԶԲԱՆԵ ԳՈՐԾՆ ԷՐ
Երբ Մարդը հավատաց, որ ստեղծվել է Աստծո նմանությամբ, սկսեց հարգանք տածել իր, շրջապատի, բնության ու տիեզերքի հանդեպ, եւ Երջանկություն զգաց, երբ իր արածը սիրեց ու գնահատեց 'լավ'։ 1989-91թթ. ամենահաճախ տրվող ...ԼԱՎ Է ՔԻՉ, ԲԱՅՑ՝ ԼԱՎ
Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը 2007թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո կարեւոր է համակողմանի ուսումնասիրել այդ ժամանակահատվածում ...ԼԱՎ ԷԼԻ, ԹՈՂԵՔ ԹԵՍՏԸ ՄԵՆՔ ԿԱԶՄԵՆՔ
1Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հայոց լեզվի եւ հայ գրականության այս տարվա միասնական քննության թեստը դարձավ 2009 թվականի համահայաստանյան ամենից ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐԱՄԱՆԿԵԼ
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ փորձում է խորամանկել, ընդ որում՝ խորամանկությունը թաքնված է մի շարք երկրների կողմից Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի ճանաչման քաղաքական ...ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ
1
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի վերաբերյալ Ռուսաստանում պաշտոնական հայտարարություններ չեն արվել, իսկ ռուսական քաղաքական շրջանակների արձագանքները կոշտ չէին, հաղորդում է 'Նոյյան ...ԱԼԻԵՒԸ ՏԱՊԱԼԵՑ «ՆԱԲՈՒԿՈՆ»
Ռուսաստանը գնելու է ադրբեջանական գազը 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ռեկորդային գնով: Ավելի վաղ 'Գազպրոմը' նման գներ էր առաջարկում Ուզբեկստանին ու Թուրքմենստանին: 2010-ից ՌԴ-ն Ադրբեջանից գնելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐԸ
Եմենյան A-310 ինքնաթիռը, որը երեկ առավոտյան վթարի էր ենթարկվել Կոմորյան կղզիների մոտ, տեխզննում է անցել վթարից մեկ ամիս առաջ: Ըստ Եմենի տրանսպորտի նախարարի, զննումն անց է կացել միջազգային բոլոր չափանիշներին ...13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ
Օրերս Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ գիտության ամենաարդիական մեթոդները ծառայել են Քրիստոսի փառքին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքերով, այժմ ոչ մի կասկած չկա, որ հինավուրց քարադագաղում, որը ...ՕԲԱՄԱՆ՝ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻՆ
3
Tert.am-ից տեղեկանում ենք, որ աշխարհում երկրի ամենավստահելի ղեկավար ներկա ժամանակներում հանդիսանում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Փորձագետներն այս եզրակացության են եկել միջազգային հետազոտությունների արդյունքների ...«ԱՆԳԱՄ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ ԿԱՐ»
Վենետիկի բիենալեին մասնակցած հայ արվեստագետների կարծիքով՝ ամեն խելքից դուրս բան արվեստ չէ Հայ արվեստագետները՝ բիենալեում: 'Առավոտի' երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանը եւս մասնակցում է Վենետիկի ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
'Ոսկե ծիրանն' ու դեսպանատները Այս տարի 'ՎիվաՍել-ՄՏՍ' ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 12-19-ը կանցկացվի 'Ոսկե ծիրան' 6-րդ միջազգային կինոփառատոնը: Երեկ 'Երեւան' հյուրանոցում հրավիրված ասուլիսին ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՌԵԱԼ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ
Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Սովորաբար, մրցագորգն առաջինը տրամադրվում է ազատ ոճայիններին, որոնց պայքարի ավարտից հետո ...«ՖՈՐՏ ԲՈՅԱՐՈՒՄ» ՀԻԱՑԱԾ ԷԻՆ ՄԵՐ ԹԻՄԵՐՈՎ
1
'Արմենիա' հեռուստաընկերության նախաձեռնությամբ օրերս աշխարհի ամենահեղինակավոր հեռուստածրագրերից մեկին՝ հանրահռչակ 'Ֆորտ Բոյար'-ին մասնակցած Հայաստանի 30 հոգուց կազմված թիմում իրենց ուրույն տեղն են ունեցել ...ԺԱՄԱՆԵԼ ԵՆ 15 ԵՐԿՐՆԵՐ
Հունիսի 29-ից Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) եւ 'Orange Tennis' ակումբի համատեղ նախաձեռնությամբ վերջինի կորտերում մեկնարկել են թենիսի պատանեկան միջազգային երկու մրցաշարեր՝ մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների ...«ԿԱՆԱՅՔ ԽԱՄՐՈՒՄ ԵՆ, ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԻՄԱՐԱՆՈՒՄ»
Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հերթական բեմադրությունը Թատրոնի տնօրեն Ֆ. Դավթյանը՝ թատրոնի տնօրենի դերում: Թատերաշրջանի ավարտին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պետք է հանդիսատեսի դատին ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ...
Բնավորության 16 տիպերը Ինչպես հայտնի է նյարդաբանությունից՝ մարդու գլխուղեղի երկու կիսագնդերի միջեւ գոյություն ունի գործառույթների հստակ բաժանում. ձախ կիսագունդը պատասխան է կրում մտքի վերլուծական գործողությունների ...«ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ»՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հունիսի 25-26-ը Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի 'Անառակ որդու վերադարձը' ֆիլմի պրեմիերան: Հեղինակներին ներկայացրեց ճանաչված կինոգետ ...ԼԵՀ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԸ՝ ՄԱԴՈՆՆԱՅԻ ԴԵՄ
Լեհ կաթոլիկները դեմ են Մադոննայի համերգին: Նրանք դժգոհ են այն բանից, որ համերգը կազմակերպվում է քրիստոնեական մեծ տոնի օրը: Լեհ կաթոլիկները պատրաստվում են բողոքել ամերիկացի երգչուհի Մադոննայի՝ Վարշավայում ...ՎՀՈՒԿՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
Բրիտանացի վհուկները դժգոհ են, որ կաթոլիկներն իրենց թույլ չեն տվել գիշերաժողով հրավիրել եկեղեցուն կից շենքում: Գլխավոր վհուկը գտնում է, որ դա անհարգալից վերաբերմունք է վհուկների նկատմամբ: Բրիտանիայի Սթոքփորթ ...ՀՈՒԼԻՍԻ 1
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- ...ՆԱԽԻՋԵՎԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
'Առավոտի' երեկվա համարում տպագրված 'Խաչիկ Ստամբոլցյանը մեղադրում է' հոդվածից հետո խմբագրություն զանգեց Նախիջեւանի հուշարձաններով զբաղվող պատմաբան, մատենագետ Արգամ Այվազյանը եւ ասաց, որ հիմնականում համաձայն ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ
www.hetq.am-ը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներին դուր չի եկել գյուղի անտառներում գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած բուժումը: Ըստ նախարարության, գյուղին հարող անտառների բուժման ...ՄԻԱԿ ԿՐՊԱԿԸ ՓԱԿՎԵԼ Է
Մոտ 6000 բնակիչ ունեցող Նոյեմբերյան քաղաքի մամուլի միակ կրպակը փակ է: Պատճառը կրպակավարի կողմից թերթեր մատակարարողին՝ 'Պրեսս ստենդ' կազմակերպությանը ունեցած պարտքերն են, որի պատճառով այս կազմակերպությունն ...ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ Նրանք, ովքեր ցանկանում էին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր ձեւավորվելիք հասարակական խորհրդի մեջ ընդգրկվել, կարող էին մինչեւ երեկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը ՊՆ հասարակայնության ...
ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը մինչեւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելը՝ ԵԽԽՎ-ում 1996-1998-ին ուներ հատուկ հրավիրյալի կարգավիճակ: - Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ԵԽԽՎ 1677 ...«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
Ինչպես հայտնի է՝ Ռիդլի Սքոթի 'Գլադիատոր' կինոնկարը կցված է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործին՝ որպես իրեղեն ապացույց: Բանն այն է, որ 2008-ի փետրվարին ֆիլմը ցուցադրվել էր Ազատության հրապարակում, ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ԲՈԿՈՆԵՐԻ» ԿՈՐԶԱԾ ՄԱՆԴԱՏԸ
ԻՆՉՈՒ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

«ՀԱԿԱ-ՊԵՏԱԿԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵ՞Ր
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԽԱ՞Լ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ
ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

ՌՈՒՍՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

