
«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»
- Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է շարունակել 2008-ի մարտի 2-ի կիսատ թողած գործը Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման եւ գործունեության ողջ ընթացքում Կոնգրեսի մաս կազմող 'Հայ կամավորականների համախմբում' ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մշտապես էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց չի գոհացնում: Երեկ 'Առավոտի' հետ զրույցում նա ներկայացրեց սեփական մարտավարական մոտեցումների մի մասը՝ համաժողովրդական շարժման նպատակակետին հասնելու համար: Այս համատեքստում անդրադառնալով 'Ժառանգություն'-ՀՅԴ-ՀԱԿ ֆորմատով համագործակցությանը՝ նա իր վերապահումներն է բարձրաձայնում. 'Այդպիսի ձեւաչափերն իրենք իրենց արդեն սպառել են, քանի որ մեր երկրում, դասական իմաստով, քաղաքական գործընթացներ չեն գնում: Առկա է ժողովուրդ, նրա շահերը պաշտպանող ուժերի միավորում՝ ընդդիմությունը, եւ ժողովրդին կեղեքող համակարգը՝ ի դեմս իշխանության. նման դեպքերում ոչ թե պետք է մտածել քաղաքական դաշինքներ ձեւավորելու, այլ, ասենք, հայրենիքի փրկության կոմիտեի բովանդակությամբ ինչ-որ կառույցներ ձեւավորելու մասին': Հարցին՝ ի՞նչ պիտի անեն այդ կոմիտեներն արդեն ոչ քաղաքական հարթությունում, զե՞նք վերցնեն՝ հանուն հայրենիի, մեր զրուցակիցը պատասխանեց. 'Մենք, որ մշտապես ընդդիմությանը հորդորել ենք ավելի վճռական քայլեր կատարելու, չգիտես ինչու, բոլորը դա հասկանում են 'Բաստիլի գրավումը': Այդպես չէ: Մեր պատկերացրած պայքարի ոճն ամբողջովին տեղավորվում է ժողովրդավարության փիլիսոփայության եւ տրամաբանության ծիրում: Ժողովուրդն իրավունք ունի հեռացնելու իրեն կեղեքող համակարգը: Մինչեւ մարդիկ ոտքի չկանգնեն եւ չպարտադրեն այս ռեժիմին հեռանալ՝ ոչինչ էլ չի ստացվի: Ընդդիմության առաքելությունը լինելու է ժողովրդի ոտքի կանգնելու ընթացքը կազմակերպելը': Դիտարկմանը, որ 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլերում ընդդիմությունն՝ ի դեմս առաջին նախագահի, կազմակերպեց դա, եւ բոլորս ականատեսը եղանք այդ գործընթացների ողբերգական ավարտին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. 'Մենք առաջարկում ենք շարունակել հենց այդ կիսատ թողած գործը: Ինչ պետք է անեինք մենք 2008-ի մարտի 2-ին, որ չարեցինք՝ հիմա անենք: Ժողովուրդը պետք է հավաքվի եւ խաղաղ հանրահավաքներում, փողոցում կանգնելով, ինչքան որ պետքն է, ասի՝ դուք այս երկրում գործ չունեք, պարոնայք': Մարտյան իրադարձություններից հետո արկածախնդրություն չէ՞, արդյոք, մարդկանց եւս մեկ անգամ փողոց հանելը՝ հարցի պատասխանը եղավ. 'Ամեն օր որ ուշացնում ենք այս ռեժիմի հեռացումը՝ հենց դա է ամենամեծ արկածախնդրությունը: Եթե այսօր մեզ վրա չեն կրակում, դա չի նշանակում, որ մեր երկրի, հայրենիքի ու ազգի ընթացքը լավ է: Մենք հետընթացի մեջ ենք ամեն իմաստով: Իսկ մեր ժողովրդին պետք չէ վախեցնել կրակոցներով. եթե իրոք ուզում ենք հայրենիք կերտել ու հայրենիքին տեր կանգնել, ապա աչքի առաջ ամեն ինչ պետք է ունենանք, քանի որ հակառակորդն ամեն ինչի ունակ է: Պետք չէ զարմանալ, որ նա կարող է երկրորդ անգամ էլ կրակել, սակայն եթե ռեժիմի պարագլուխները համարձակվեն երկրորդ անգամ էլ ուժ կիրառել՝ այս անգամ ժողովուրդը պետք է պաշտպանվի: Մեր կարծիքով՝ արդյունքի բերող միակ ճանապարհը սա է': Պարոն Սեֆիլյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչո՞ւ առաջին նախագահն ընդառաջ չի գնում իրենց առաջարկություններին, միայն ասաց, որ այս առիթով ընդդիմության ներսում խմորումներ գնում են, եւ հնարավոր է, որ առաջիկայում ամեն ինչ հստակեցվի: Միաժամանակ կարեւորեց այն, որ առաջին նախագահի՝ մեծ քաղաքականություն վերադառնալով ձեւավորվել եւ մինչ օրս պահպանվում է ընդդիմության միակամությունը: Նա չցանկացավ անդրադառնալ ՀԱԿ որոշ անդամների դժգոհություններին առ այն, որ առաջին նախագահը միանձնյա որոշումներ է կայացնում. 'Նման քննարկումներ ՀԱԿ-ում լինում են: Եթե անհրաժեշտություն լինի՝ կհրապարակայնացնենք դրանք': Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ ընդհանրապես ցանկացած ֆորմատով համագործակցությանը, նախկին դաշնակցական մեր զրուցակիցն այս պահին 'լուրջ' չի վերաբերվում եւ փաստում է, որ ՀՅԴ-ն դեռ պետք է ընդդիմություն դառնա: Իսկ դաշնակցական առաջնորդների՝ գրեթե ամեն օր հնչող հայտարարություններին՝ այն մասին, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է՝ Սեֆիլյանը հակադարձում է. 'Խոսելով չի, դա գործով է: Ես չեմ ցանկանում փակագծերն ավելի բացել, բայց մի բան գիտեմ, որ մեր ժողովրդին հերթական անգամ խաբել հնարավոր չի լինելու, ինչպես նախագահական ընտրությունների նախօրեին հաջողեց Արթուր Բաղդասարյանը: Նա այսօր այլեւս չի կարող այս երկրում որեւէ լուրջ քաղաքական քայլ կատարել: Նույնն էլ՝ այս պարագայում: Ժողովրդին պետք չէ ոչխարի տեղ դնել։ Ժողովուրդը լավ տեսնում է՝ ով է ընդդիմություն, ով՝ չէ: Տա Աստված, բոլորն էլ դարձի գան, հայտնվեն ընդդիմադիր ճամբարում, եւ օր առաջ ռեժիմից ազատվենք: Սակայն այսօր ես չեմ համարում, որ ՀՅԴ-ն ընդդիմություն է': Ընդհանրապես, Սեֆիլյանը վտանգ է տեսնում վերջին շրջանում մեր տարածաշրջանում արագ զարգացող գործընթացների մեջ, քանի որ գտնում է՝ մենք այս պահին պետություն չունենք, ուստի ոչ ժողովրդի, ոչ երկրի սահմանների ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ: Նա գտնում է, որ գնալով ավելի մշուշոտ է դառնում մեր ապագան, ու նաեւ դրանով է պայմանավորում այս իշխանությանն օր առաջ հեռացնելը եւ լուրջ պետության վերածվելը: Նրա համոզմամբ՝ այս 'ապիկար ռեժիմի' կատարած բազում սխալ քայլերը ավելի են բարդացնում մեր վաղվա գործերը, նույնիսկ ամենաազգային իշխանությունից մեծամեծ ջանքեր կպահանջվեն միջազգային հանրությանն ինչ-որ բաներում վերահամոզելու հարցում: - ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Հուլիս 01, 2009ՏԱՐԵԼ ԵՆ ԿՈՆՅԱԿ ԵՎ ՆԿԱՐ
1
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարեց. 'Ընդհանրապես նվերների հետ կապված ուզում եմ ձեզ ասել, որ դա ընդունված դիվանագիտական պրակտիկա է, տեղեկացնեմ ձեզ՝ Եվրախորհուրդ ...«ԱՆՁՆԱԿԱՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՇԱՐԺՎՈՒՄ»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է, որ իշխանությունները առաջնորդվում են պետական շահով: - ԵԽԽՎ հերթական նստաշրջանը հերթական բանաձեւով Հայաստանի իշխանություններին հասկացրեց, որ ...«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»
23
Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է շարունակել 2008-ի մարտի 2-ի կիսատ թողած գործը Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման եւ գործունեության ողջ ընթացքում Կոնգրեսի մաս կազմող 'Հայ կամավորականների համախմբում' ազգային-քաղաքական ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ՑՈՒՑԱԿԻՑ «ՋՆՋԵԼ» ԵՆ
Թե ինչպես՝ պարզաբանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը Հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը: Վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում, ...ՀԱԿ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ անդրադարձել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությանն ու արձանագրել, որ մեր երկրում վատագույն սպասելիքները ...ՍԱ Ո՛Չ ՀԱՂԹԱՆԱԿ Է, Ո՛Չ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ, մամուլի ասուլիսում, պատասխանելով 'Ժառանգություն' խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությանը՝ այն մասին, որ 2008 թ. հունիսին ...«ՄԵՆՔ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱՆՔ»
1Այս կանխատեսումը երեկ արեց ԵԽԽՎ-ում աշխատանքի 10 տարվա փորձ ունեցող Արմեն Ռուստամյանը: Երեկ 'Դե ֆակտո' ակումբում ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԳԾԻՆ»
Տնտեսագետ, 'Կոնվերս' բանկի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանի կարծիքով, առաջիկա ամիսներին Հայաստանի ՀՆԱ անկումը կհասնի 30%-ի: - Պարոն Նասիբյան, թեեւ տարեսկզբին մեր ԿԲ-ն կանխատեսել էր տնտեսության 5,4% անկում, ...ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԱՆԿՈՒՄ
2009-ի հունիսին, մայիսի համեմատությամբ,ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,3% գնանկում: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակած տվյալների, պարենային ապրանքների գները նվազել ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ՝ 10 ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ $2 ՄԻԼԻՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ
'Հայաստանին պետք են 10 գիտնական եւ 2 միլիոն դոլար, որպեսզի 5 տարի հետո այն դառնա բարգավաճող երկիր': Հայաստանի համար հակաճգնաժամային նման դեղատոմս է առաջարկել ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ ...ԳՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հայաստանում շարունակվում է թանկարժեք մետաղների գների անկումը: 'Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետպահոց' գործակալության տվյալներով, ընթացիկ շաբաթվա ընթացքում ոսկու՝ պաշտոնապես հաստատված մեկ գրամի ...ՇԱՀՈՒՄ ԵՆ ՀԱՏՈՒԿԵՆՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՀԴՄ կտրոններով անցկացված հունիսի 5-ի՝ հինգերորդ վիճակահանության արդյունքում 329 շահողի տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլն 300 հազար դրամ պարգեւավճար: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ, ...ԿՈՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ ԳՏՆՎԵՑԻՆ
Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումներն է արել Այս անգամ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ստուգումների հաշվետվությունը վերաբերում էր մշակույթի նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին եւ համայնքներին, Հանրային ծառայությունները ...ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԱՆԿ ԼԻՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԻՑ
Սրտաբան Սմբատ Ջամալյանը խորհուրդ է տալիս առողջության համար միջոցներ չխնայել 'Ըստ վիճակագրական տվյալների՝ 1000 բնակչից 7-ը դիմում է որեւէ առիթմոլոգիական հիվանդությամբ, սակայն նրանցից միայն մեկի դեպքում ...ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՏԵՐՅԱՆ 107-ՈՒՄ
Երեկ ահազանգ ստանալուն պես հայտնվել ենք մայրաքաղաքի Տերյան 107 հասցեում Ուսանողական նախկին մասնաշենքում 20 տարուց ավելի պատսպարվել են Բաքվից մազապուրծ մեր հայրենակիցները: Տասնյակ ընտանիքներ դեռ այնտեղ ...ՄԵԿՈՒՍԻ ՎԱՅՐՈՒՄ՝ ԻՆՏԻՄ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
Ինֆորմացիայի հիմնական աղբյուրը հաճախ տուժողն է ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 2-ին կազմակերպելու է քննարկում՝ նվիրված սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով ...H1N1 ՎԻՐՈՒՍԻ ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իր կողմից հրապարակված վերջին՝ հունիսի 26-ի տեղեկատվության մեջ նշել էր, որ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքեր են գրանցվել աշխարհի 106 երկրում: ...«ՓԱՐՈՍԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ
Նոյեմբերյանի կարիքավորներին օգնելու կոչված պետական կառույցն ինքը աջակցության կարիք ունի Սամվել Բեգլարյանն արդեն 9 տարի ղեկավարում է Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունը: Ու չնայած հիմնարկության անունը ...ԳԱՂԱՓԱՐԸ՝ ՄԵԶՆԻՑ, ՄՆԱՑԱԾԸ՝ ՁԵԶՆԻՑ
ՀՀ Սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է 'Ավագների տուն' ծրագիրը, որով նախատեսվում է 'Երեւանում, Նորքի բարձունքում՝ Արարատի փառահեղ հայացքի ներքո հայ տարեցների համար վերակառուցել մի շինություն, իր այգիներով ...Ի ՍԿԶԲԱՆԵ ԳՈՐԾՆ ԷՐ
Երբ Մարդը հավատաց, որ ստեղծվել է Աստծո նմանությամբ, սկսեց հարգանք տածել իր, շրջապատի, բնության ու տիեզերքի հանդեպ, եւ Երջանկություն զգաց, երբ իր արածը սիրեց ու գնահատեց 'լավ'։ 1989-91թթ. ամենահաճախ տրվող ...ԼԱՎ Է ՔԻՉ, ԲԱՅՑ՝ ԼԱՎ
Կուսակցությունները խոչընդոտում են քաղաքական համակարգի կայացմանը 2007թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական եւ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից հետո կարեւոր է համակողմանի ուսումնասիրել այդ ժամանակահատվածում ...ԼԱՎ ԷԼԻ, ԹՈՂԵՔ ԹԵՍՏԸ ՄԵՆՔ ԿԱԶՄԵՆՔ
1Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Հայոց լեզվի եւ հայ գրականության այս տարվա միասնական քննության թեստը դարձավ 2009 թվականի համահայաստանյան ամենից ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՐԱՄԱՆԿԵԼ
Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ փորձում է խորամանկել, ընդ որում՝ խորամանկությունը թաքնված է մի շարք երկրների կողմից Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի ճանաչման քաղաքական ...ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ
1
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Հայաստան կատարած այցի վերաբերյալ Ռուսաստանում պաշտոնական հայտարարություններ չեն արվել, իսկ ռուսական քաղաքական շրջանակների արձագանքները կոշտ չէին, հաղորդում է 'Նոյյան ...ԱԼԻԵՒԸ ՏԱՊԱԼԵՑ «ՆԱԲՈՒԿՈՆ»
Ռուսաստանը գնելու է ադրբեջանական գազը 350 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ռեկորդային գնով: Ավելի վաղ 'Գազպրոմը' նման գներ էր առաջարկում Ուզբեկստանին ու Թուրքմենստանին: 2010-ից ՌԴ-ն Ադրբեջանից գնելու ...ՀԵՐԹԱԿԱՆ ՎԹԱՐԸ
Եմենյան A-310 ինքնաթիռը, որը երեկ առավոտյան վթարի էր ենթարկվել Կոմորյան կղզիների մոտ, տեխզննում է անցել վթարից մեկ ամիս առաջ: Ըստ Եմենի տրանսպորտի նախարարի, զննումն անց է կացել միջազգային բոլոր չափանիշներին ...13-ՐԴ ԱՌԱՔՅԱԼԸ
Օրերս Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ գիտության ամենաարդիական մեթոդները ծառայել են Քրիստոսի փառքին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքերով, այժմ ոչ մի կասկած չկա, որ հինավուրց քարադագաղում, որը ...ՕԲԱՄԱՆ՝ ԱՄԵՆԱՎՍՏԱՀԵԼԻՆ
3
Tert.am-ից տեղեկանում ենք, որ աշխարհում երկրի ամենավստահելի ղեկավար ներկա ժամանակներում հանդիսանում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Փորձագետներն այս եզրակացության են եկել միջազգային հետազոտությունների արդյունքների ...«ԱՆԳԱՄ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱ ԿԱՐ»
Վենետիկի բիենալեին մասնակցած հայ արվեստագետների կարծիքով՝ ամեն խելքից դուրս բան արվեստ չէ Հայ արվեստագետները՝ բիենալեում: 'Առավոտի' երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանը եւս մասնակցում է Վենետիկի ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
'Ոսկե ծիրանն' ու դեսպանատները Այս տարի 'ՎիվաՍել-ՄՏՍ' ընկերության գլխավոր հովանավորությամբ հուլիսի 12-19-ը կանցկացվի 'Ոսկե ծիրան' 6-րդ միջազգային կինոփառատոնը: Երեկ 'Երեւան' հյուրանոցում հրավիրված ասուլիսին ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՌԵԱԼ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ
Հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալու է հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Սովորաբար, մրցագորգն առաջինը տրամադրվում է ազատ ոճայիններին, որոնց պայքարի ավարտից հետո ...«ՖՈՐՏ ԲՈՅԱՐՈՒՄ» ՀԻԱՑԱԾ ԷԻՆ ՄԵՐ ԹԻՄԵՐՈՎ
1
'Արմենիա' հեռուստաընկերության նախաձեռնությամբ օրերս աշխարհի ամենահեղինակավոր հեռուստածրագրերից մեկին՝ հանրահռչակ 'Ֆորտ Բոյար'-ին մասնակցած Հայաստանի 30 հոգուց կազմված թիմում իրենց ուրույն տեղն են ունեցել ...ԺԱՄԱՆԵԼ ԵՆ 15 ԵՐԿՐՆԵՐ
Հունիսի 29-ից Հայաստանի թենիսի ֆեդերացիայի (ՀԹՖ) եւ 'Orange Tennis' ակումբի համատեղ նախաձեռնությամբ վերջինի կորտերում մեկնարկել են թենիսի պատանեկան միջազգային երկու մրցաշարեր՝ մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկանների ...«ԿԱՆԱՅՔ ԽԱՄՐՈՒՄ ԵՆ, ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԻՄԱՐԱՆՈՒՄ»
Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հերթական բեմադրությունը Թատրոնի տնօրեն Ֆ. Դավթյանը՝ թատրոնի տնօրենի դերում: Թատերաշրջանի ավարտին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պետք է հանդիսատեսի դատին ...ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ...
Բնավորության 16 տիպերը Ինչպես հայտնի է նյարդաբանությունից՝ մարդու գլխուղեղի երկու կիսագնդերի միջեւ գոյություն ունի գործառույթների հստակ բաժանում. ձախ կիսագունդը պատասխան է կրում մտքի վերլուծական գործողությունների ...«ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ»՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հունիսի 25-26-ը Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի 'Անառակ որդու վերադարձը' ֆիլմի պրեմիերան: Հեղինակներին ներկայացրեց ճանաչված կինոգետ ...ԼԵՀ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԸ՝ ՄԱԴՈՆՆԱՅԻ ԴԵՄ
Լեհ կաթոլիկները դեմ են Մադոննայի համերգին: Նրանք դժգոհ են այն բանից, որ համերգը կազմակերպվում է քրիստոնեական մեծ տոնի օրը: Լեհ կաթոլիկները պատրաստվում են բողոքել ամերիկացի երգչուհի Մադոննայի՝ Վարշավայում ...ՎՀՈՒԿՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ
Բրիտանացի վհուկները դժգոհ են, որ կաթոլիկներն իրենց թույլ չեն տվել գիշերաժողով հրավիրել եկեղեցուն կից շենքում: Գլխավոր վհուկը գտնում է, որ դա անհարգալից վերաբերմունք է վհուկների նկատմամբ: Բրիտանիայի Սթոքփորթ ...ՀՈՒԼԻՍԻ 1
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր եղեք համբերատար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- ...ՆԱԽԻՋԵՎԱՆՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ
'Առավոտի' երեկվա համարում տպագրված 'Խաչիկ Ստամբոլցյանը մեղադրում է' հոդվածից հետո խմբագրություն զանգեց Նախիջեւանի հուշարձաններով զբաղվող պատմաբան, մատենագետ Արգամ Այվազյանը եւ ասաց, որ հիմնականում համաձայն ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑՈ՞Ւ
www.hetq.am-ը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչներին դուր չի եկել գյուղի անտառներում գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած բուժումը: Ըստ նախարարության, գյուղին հարող անտառների բուժման ...ՄԻԱԿ ԿՐՊԱԿԸ ՓԱԿՎԵԼ Է
Մոտ 6000 բնակիչ ունեցող Նոյեմբերյան քաղաքի մամուլի միակ կրպակը փակ է: Պատճառը կրպակավարի կողմից թերթեր մատակարարողին՝ 'Պրեսս ստենդ' կազմակերպությանը ունեցած պարտքերն են, որի պատճառով այս կազմակերպությունն ...ՆՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ Նրանք, ովքեր ցանկանում էին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր ձեւավորվելիք հասարակական խորհրդի մեջ ընդգրկվել, կարող էին մինչեւ երեկ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը ՊՆ հասարակայնության ...
ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը մինչեւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելը՝ ԵԽԽՎ-ում 1996-1998-ին ուներ հատուկ հրավիրյալի կարգավիճակ: - Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ԵԽԽՎ 1677 ...«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
Ինչպես հայտնի է՝ Ռիդլի Սքոթի 'Գլադիատոր' կինոնկարը կցված է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործին՝ որպես իրեղեն ապացույց: Բանն այն է, որ 2008-ի փետրվարին ֆիլմը ցուցադրվել էր Ազատության հրապարակում, ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«ԳԼԱԴԻԱՏՈՐԸ»՝ ՈՐՊԵՍ ԱՊԱՑՈՒՅՑ
«ԲՈԿՈՆԵՐԻ» ԿՈՐԶԱԾ ՄԱՆԴԱՏԸ
ԻՆՉՈՒ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

«ՀԱԿԱ-ՊԵՏԱԿԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵ՞Ր
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍԽԱ՞Լ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ
ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

«ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ»

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՋԱՐԴԵՑ ՄԻ ԿԱՐԾՐԱՏԻՊ

ՌՈՒՍՆԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԱ՞Ծ ԵՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

