
«ԹԱՂԵՆՔ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ»
- Հայ երիտասարդները վերջ են դնում հայկական ավանդույթներին Ժամանակն է, որ կարմիր խնձորի ավանդույթը մեր հասարակությունից վերանա: Շատ նորապսակների կարծիքով, այդ ավանդույթը նույնիսկ բռնություն է նրանց կամքին եւ պարտադրված կարմիր խնձոր տանելը, ի ապացույց կուսության, ամոթալի երեւույթ է: Բազմաթիվ երիտասարդներ որոշել են կանանց տոնի առթիվ՝ Մարտի 8-ին վերջ դնել այդ ավանդույթին: Նրանք վաղը մի քանի կիլոգրամ կարմիր խնձորի 'հուղարկավորություն' են կազմակերպելու՝ բառի բուն իմաստով: Նախ՝ մի երկու տեղից կկծմծեն խնձորը, հետո փոս կփորեն ու խնձորը կթաղեն հողի մեջ, որից հետո շիրմաքար ու ծաղիկներ կտեղադրվեն, բայց հոգեհաց, յոթ ու քառասունք չի լինելու: Միջոցառման կազմակերպիչ 'Կանանց ռեսուրսային կենտրոնի' ղեկավարներից մեկի՝ Լառա Ահարոնյանի խոսքերով, այս սիմվոլիկ միջոցառումն ուղղված է ոչ թե այն բանին, որ մեր հասարակությունում այլեւս կույսեր չմնան, կամ դա ամոթ բան է, այլ՝ հենց ավանդույթին, քանի որ կինն ինքն է որոշում, մնա՞ կույս, թե՞ ոչ. 'Մենք պայքարում ենք ավանդույթի դեմ, որ հանրայնացնում է կնոջ սեփական մարմինը եւ սեռականությունը: Պետք է ճնշում չդրվի կնոջ վրա, այսինքն՝ եթե ինքն անգամ ուզում է կույս չմնա, բայց ամեն ինչ պիտի անի, որ կույս լինի, նույնիսկ գնա այն բանին, որ վերականգնի կուսությունը, որպեսզի արդարացնի այդ քայլը: Մենք սրա դեմ ենք: Քո սեռականությունը քո իրավունքն է, ոնց ուզում՝ ապրում ես, ոչ մեկը իրավունք չունի ասելու այսպես կամ այնպես է լինելու': Հ/կ-ի ներկայացուցչի կարծիքով՝ այս կարմիր խնձորի ավանդույթն ավելի արմատավորված է մարզերում, իսկ Երեւանում կույս չլինելուն համեմատաբար ավելի թեթեւ են նայում. 'Մեր հանդիպումներից պարզել ենք, որ երեւանցի շատ աղջիկների համար դա այլեւս հարց չէ, իսկ մարզերում կան աղջիկներ, որ ասում են՝ վայ, ի՞նչ է լինելու կամ ի՞նչ եմ անելու, որ էլ կույս չեմ եւ այլն': Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպվում է կանանց միամսյակի շրջանակներում եւ բացի կարմիր խնձորի 'հուղարկավորումից', լինելու են մի շարք այլ միջոցառումներ: Մարտի 8-ին կանայք կարիք ունեն ոչ միայն ծաղիկների, այլեւ հավասար իրավունքների, հնարավորությունների եւ բռնությունից զերծ կյանքի. այս խոսքերով է մեկնարկելու 'հուղարկավորումը': Այս միջոցառմանն ավելի բուռն ու ողջույնով են արձագանքել տարբեր վեբկայքերում գրանցված 'բլոգերները': Պարզվում է, մի շարք տղամարդիկ նույնիսկ առաջարկել են մասնակցել խնձորի թաղմանը՝ ոչ միայն խնձոր կծմծելով, այլ նույնիսկ օրը ցերեկով կուսաթաղանթի պատռում իրականացնել: Մեկ այլ երիտասարդ էլ գրել էր. 'Վաղուց էր պետք նման բան կազմակերպել, եւ ժամանակն է վերջ դնել ավանդույթին: Իսկ աղջիկներին ու տղաներին էլ թողեք առողջ ապրեն, առողջ սեքս անեն': Որոշ բլոգերների խոսքերով էլ՝ վերջապես իրականացավ շատերի երազանքը: Իսկ որոշներն էլ նույնիսկ պատրաստակամություն էին հայտնել մի քանի խնձոր տանել եւ ինքնուրույն թաղել, կամ հաշվել, թե Հայաստանում քանի կույս կա, եւ յուրաքանչյուրի պատվին մեկական կծած խնձոր թաղել: - ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

© Առավոտ
Վերջին լուրերը, Մարտ 07, 2009ՆՈՐ ՏԵՂ ՀԱՍԱՎ
108
'ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն երկրում քաղաքական դաշտի առողջացման ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է 'բացել' մամուլն ամբողջությամբ, հատկապես՝ էլեկտրոնային մամուլը, բանտարկյալներին ազատ ...«ՊՈԼԻՏԻՉԵՍԿՈՅԵ ԲՐԱԿԱՆՅԵՐՍՏՎՈ»
2Այսպես է մարքսիստ Դավիթ Հակոբյանը բնութագրում մարքսիզմից հեռու Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը 'Տվյալ կադրը պետք է ունենա լուրջ ժողովրդականություն եւ գաղափարական առումով բարձր լինի՝ մարտունակության կադր'. ...ՄԱՐՏԻ 1-Ը ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է
ՀԱԿ-ում խոստացել էին Երեւանի քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության հարցը որոշակիացնել մարտի 1-ից հետո: Մայիսի 31-ին Երեւանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնց մասնակցելու են քաղաքական ...ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է
19
Նրան անհրաժեշտ է անհապաղ եւ ստացիոնար բուժօգնություն Երեկ կտրուկ վատացել է 'Վարդաշեն' ՔԿՀ-ում պահվող եւ 'Յոթի' գործով անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Նույն օրը նրան մեկուսարանում ...ԴԻՄԱՀԱՐ ԿՐԱԿՈՑՈՎ
1Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը վստահ է, որ իր որդուն միտումնավոր են սպանել: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանը վիրավորվել է 'Չերյոմուխա-7' տեսակի հատուկ միջոցի սխալ կիրառման ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏ
Ըստ ԱԺ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀԺԱՄ նախկին նախագահ Սեյրան Ավագյանի, դա է ճգնաժամի առաջացման գլխավոր պատճառը, որից դուրս գալու համար Հայաստանն ունի ահռելի մեծ ու հեռանկարային ռեսուրսներ: - Պարոն ...ՆՈՐ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Թեման դարձյալ քաղբանտարկյալներն են Շիրակցի քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի բողոքներն արդեն հասել են Վճռաբեկ դատարան: Այս կապակցությամբ երեկ գյումրեցի ...ՃԳՆԱԺԱՄԸ ԹԱԿՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՍՏՈՒԴԻԱՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ
1
Ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ գործարարները գովազդի վրա գումար չեն ծախսում Վահան Խաչատրյանը վստահեցնում է, որ 'ԳԱԼԱ'-ն չի փակվի: Գյումրիի անկախ լրատվական ալիքը՝ 'ԳԱԼԱ'-ն, վերադարձնում է այն ...
Բնակիչները կհայտնվեն փողոցում Երեկ Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 շենքի բնակիչները քաղաքապետարանի առջեւ ցույց էին կազմակերպել: Նրանք քաղաքապետարանից խնդրում էին, որ իրենց բնակարաններից չվտարեն, քանի ...ՀԱԿԱՀԱՅ ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
3
Լելա Կակուլիայի համար Վրաստանի հաղթանակը Հայաստանի պարտությունն է Մեկ անգամ չէ, որ վրացական իշխանությունները հայտարարել են, թե Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կամ ջավախահայերի նկատմամբ քրեական եւ ...
Դեպի Արարատ՝ Արցախով Մարտի 5-ին ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավորությամբ տոնվեց Հայաստանի եւ Արցախի հերոս, հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը: Միջոցառումներ ...ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԱՐԱՆ ՉԳՆԱԼ
Ասում է ՀՀ ԱՆ 'Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ' ՊՀ տնօրեն Արթուր Թունյանը - Պարոն Թունյան, հայտնի է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում երկրորդ ծրագրի՝ 2007-2012թթ., իրականացման համար Համաշխարհային ...ԱԽ, ԱՅԴ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԸ»
Արդարադատության նախարարության 'Նուբարաշեն' ՔԿՀ-ում երեկ նորից խուզարկություններ են իրականացվել: Այս անգամ այն անցել էր արդյունավետ: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ...«ՈՂՋՈ՜ՒՅՆ ԲԱՐԵՄԻՏ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ»
Խորագիրը փոխառնված է անտիկ մատյաններից: Դրանց հեղինակները գրքերի ճակատին պարտադիր գրում էին այդ նախադասությունը: Քանի որ աղբյուրը նշեցի՝ ուրեմն խորագիրս, կարծում եմ, գրագողություն չի դիտվի: Հենց այս խորագրով ...ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԵՒ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Մնում է մի շերտ, որը 'բարձր' գրականության կարդացող չէ, բայց, մյուս կողմից, սերիալային պարզամտություն չունի: Վերջերս իմ կողմից խորապես հարգված գրող Հովհաննես Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ այսօր լայն ...ԵՄ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ
Եվրամիությունը հորդորում է Վրաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին, ըստ 'Ազատություն' ռ/կ-ի, հինգշաբթի երեկոյան Վրաստանի նորանշանակ ...ՍՈՒԴԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցի է դուրս եկել մոտ 5 հազար հոգի: Հանրահավաքի մասնակիցները բողոքում են Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ պետք է ձերբակալվի այդ երկրի նախագահ Օմար ...ՄՈՒՐՄԱՆՍԿԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՀՈՂ ԾԱԽԵԼՈՒ» ՄԵՋ
Մուրմանսկի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլից առաջ քաղաքում ստեղծվել է լարված իրավիճակ. Կրեմլը եւ 'Եդինայա Ռոսիան' պաշտպանում են իրենց թեկնածուին, իսկ նահանգապետ Եվդոկիմովը, դեմ գնալով իշխանությունների ...ԱՄԵՐԻԿԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է ԿՀՎ-Ի ԲԱՆՏԸ
Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով վերջերս գաղտնազերծված Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փաստաթղթերը՝ լրատվություն են հրապարակել, որ Թաիլանդի Թագավորության տարածքում կար ամերիկյան գաղտնի բանտ, ...ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հանդես գալով խորհրդարանում իր ամենամյա ուղերձով, կոչ արեց հայրենակիցներին արժանապատվությամբ տանել ճգնաժամի դժվարությունները: 'Այդ դժվարին ժամանակներում ես հավատում ...«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ
Շաբաթ օրը Մոսկվայում անց է կացվելու 'Եվրատեսիլի' ռուսական փուլի եզրափակիչը: Ըստ նախնական տվյալների, ազգային մրցույթին պետք է մասնակցեր 15 հոգի, սակայն ըստ gazeta.ru-ի, վերջերս տեղեկատվություն հրապարակվեց, ...«ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐՈՎ ԻՐԱՐ ՄԵՋՔԻ ԵՆՔ ԿԱՆԳՆՈՒՄ»
Ասում է Ռուսաստանում սովորող հայ ուսանողը Քույրեր Լուսինե եւ Աննա Շմավոնյանները արդեն 15 տարի ապրում են Մոսկվայում: Այստեղ են նրանք ավարտել դպրոցը, իսկ հիմա էլ սովորում են Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՒ ՆՐԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
ՆՎԻՐՎԱԾ՝ ՏՈՆԻՆ Հայաստանի նկարիչների միությունում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կբացվի նոր ցուցահանդես: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Նկարիչների միության ցուցահանդեսների կազմակերպիչ Անահիտ ...64 ՎԱՆԴԱԿ
Մարտը Եվրոպայի համար իսկական շախմատային ամիս է: Խոշորագույն մրցաշարերն առանց ընդմիջման հաջորդում են միմյանց: Արոնյանն այլեւս չի կարող հաղթող դառնալ Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարում աշխարհի ութ ...ԻՆՉՊԵՍ ՄԵԾԱՐԵԼ ԿԱՆԱՆՑ
Ինչ են նվիրում սիրելի կանանց հայտնի տղամարդիկ Հավանաբար քչերը գիտեն, որ դեռ Հին Հռոմում նշում էին կանանց տոնը: Այդ օրը բոլոր կանայք (բացի ստրկուհիներից) նվերներ էին ստանում իրենց սիրելի տղամարդկանցից, ...«ԹԱՂԵՆՔ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ»
147
Հայ երիտասարդները վերջ են դնում հայկական ավանդույթներին Ժամանակն է, որ կարմիր խնձորի ավանդույթը մեր հասարակությունից վերանա: Շատ նորապսակների կարծիքով, այդ ավանդույթը նույնիսկ բռնություն է նրանց կամքին ...ՄԱՐՏԻ 7
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված կլինեք: Զգուշացեք կոնֆլիկտներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար հարմար օր չէ, սկսած սիրախաղը ժամանակավոր բնույթ ...
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանհինգերորդ ՀԵՆՐԻԿ ԵՎ ԷՆՐԻԿՈ Եվ Պետնանց Քոթոն ծանր գլուխը բարձրացնելով Մաթեւոսյանին ասաց՝ «ներող էղի, վենձ ախպեր», եւ Մաթեւոսյանը ժպտալով ասաց՝ «անցած ...ՎԵՐՋ՝ ԲՈՒՀԱԿԱՆ «ԴՈՒՔԱՆՆԵՐԻՆ»
Նախագահի վերահսկողական ծառայությունը դեռեւս անցյալ տարի ուսումնասիրություններ էր անցկացրել ոչ պետական բուհերում՝ արձանագրելով բազմաթիվ խախտումներ: ԿԳՆ Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի ...ՀԱՐԳՈ՞ՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ, ԹԵ՝ ՉԷ
1Շուրջ մի շաբաթ է հեռուստատեսությամբ, մամուլի ասուլիսներով գնում է հերթական մի գլուխգործոցի՝ 'Էլի լավա' ֆիլմի գովազդն ու լուսաբանումը: Դա քիչ է դեռ, քաղաքում էլ պաստառներ են դրել ֆիլմի սյուժեով եւ այլնով: ...ԿԵՂԾ «ՀԱՐԱԲԵ- ՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, իսկ այնուհետեւ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցները աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ստանդարտ ռեակցիա են առաջացրել աշխարհի ոչ ժողովրդավարական երկրներում. ...
© Առավոտ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉՈՒՆԵՆԱԼ
ՍՊԱՐԱՊԵՏԸ
ԽՈՒՃԱՊ
ԲԱՆԱՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԿԵՂԾ «ՀԱՐԱԲԵ- ՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
«ԹԱՂԵՆՔ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԸ»

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏՆ Է
«ՈՒՄ ՏԱԼՈՒ ՏԵՂԸ ՉԻ ՑԱՎՈՒՄ, ԹՈՂ ԷԹԱ՝ ՏԱ»

ՆՈՐ ՏԵՂ ՀԱՍԱՎ

ՄՈՌԱՑԱ՞Ք ՁԵՐ ՀՈՐԸ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

