
ՍՊԱՐԱՊԵՏԸ
Այսօր լրանում է նշանավոր պետական եւ քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակը: Պարզ է, որ անկեղծ լինելու դեպքում նման մասշտաբի գործիչների մասին հնարավոր չէ ասել միայն դրականը կամ միայն բացասականը: Շրջանցել առաջինը կամ երկրորդը՝ կնշանակի զբաղվել քարոզչությամբ (արտասանել բաժակաճառ կամ զբաղվել ցեխարձակումներով), ինչից մենք հետեւողականորեն խուսափում ենք: Վազգենն արդեն պատմական դեմք է, եւ մենք՝ այսօրվա ապրողներս, նրա ողբերգական մահից 10 տարի անց փորձում ենք գտնել նրա արած լավ ու վատ գործերի 'բալանսը': Ընդ որում, այդ 'բալանսն' էլ է փոփոխական՝ 20 կամ 30 տարի հետո գուցե կարեւորվելու է այն, ինչ այսօր երկրորդական է թվում: Նայած թե՝ ինչ ժամանակաշրջան է լինելու եւ ով է փորձելու այդ գնահատականը տալ: Կարճ ասած, այստեղ էլ մեծ է սուբյեկտիվ գործոնը: Այսօր ինձ համար ամենակարեւորն այն է, որ գոյություն ունի Հայաստան անկախ պետությունը, որ մեր ժողովուրդը կարողացել է ազատագրել Արցախը, որ մենք ունենք մարտունակ եւ ժամանակակից բանակ: Եթե այդ փաստերն ընդունենք որպես առաջնահերթություն, ապա Վազգեն Սարգսյանն արժանի է միմիայն մեծարման, եւ նրան պետք է ընդունել որպես մեր ժողովրդին արտակարգ ծառայություններ մատուցած պանծալի զավակ: Ինձ համար սա գերակշռում է բոլոր երեւույթներն ու դրսեւորումները: Իհարկե, այդ ամենը հասկանալով հանդերձ, հնարավոր չէ աչքերը փակել բացասականի վրա: 94-ի զինադադարից հետո Վազգենին տրվել են այնպիսի իրավասություններ, այնպիսի քաղաքական եւ տնտեսական իշխանություն, որոնք նրա հոգեխառնվածքի մարդը չէր կարող օգտագործել զուսպ եւ խոհեմաբար: Այն համակարգը, որը գոյություն ունի այսօր եւ որտեղ տիրում է զորբայությունը, բիրտ ուժը, անպատժելիությունը, իսկ մյուս կողմից՝ քծնանքն ու ստորաքարշությունը, ստեղծվել է նաեւ Վազգենի ջանքերով: Ճիշտ է, 95-96 թվականներին միայն սաղմերն էին երեւում, իսկ վերջին տասնամյակում այդ համակարգը բուռն եւ, այսպես ասած, բազմակողմանի զարգացում է ապրել: Մեր նորագույն պատմության մեջ միակ իշխանափոխությունը 98-ին նույնպես տեղի է ունեցել Վազգենի միջոցով, եւ դա կատարվեց ամենեւին էլ ոչ ընտրությունների ճանապարհով: Ցավոք, դա պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ պալատական ինտրիգանները կարողանում են մոլորեցնել հերոսին, իսկ հետո այս կամ այն կերպ ազատվել նրանից: Սակայն այդ ամենը, կրկնում եմ, երկրորդական է Վազգեն Սարգսյանի մատուցած ծառայությունների հետ համեմատած: Եվ սերունդները, կարծում եմ, հիշելու են այդ գլխավորը, էականը ու իրավամբ կոչելու են նրան 'Սպարապետ': - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ «ՊԼԱՆ ԿՈՆՍՊԵԿՏ» Է
6
Երեկ, 'Յոթի' գործով ընթացող դատական նիստի ժամանակ, երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը անդրադառնալով քաղբանտարկյալների պաշտպանների կողմից գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ հերթական ...«ԿԱՐԵՎՈՐԸ ՈՐԱԿՅԱԼ ԵՎ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ Է»
Որպես ստեղծված տնտեսական վիճակից ելք առաջարկում է ԱԺ տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը: - Ըստ որոշ կանխատեսումների, սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում ...«ՅՈԹԻ» ԴԱՏՆ ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատավորը դահլիճից հեռացրեց երկու քաղբանտարկյալների Երեկ 'Յոթի' գործով դատավարությունը մեկնարկեց 30 րոպե ուշացումով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ազդարարեց, որ դա պայմանավորված ...«ՈՐԵՒԷ ՍԽԱԼ ԲԱՆ ՉԵՄ ԱՍԵԼ»
Շարունակում է պնդել Գագիկ Մինասյանը Ընդամենը 1 օր առաջ այն բանից, երբ սեւ շուկայում դոլարը վաճառվեց 400-ից բարձր գնով՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պնդում ...ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԷԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը սպասում էր, կանխատեսում էր վերջին շրջանի զարգացումները: Ըստ վարչապետի, իրավիճակը կառավարության ...ԸՆԴԴԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՅԻՆ ԱՖԵՐԻՍՏՆԵՐԻ
Խորհրդարանի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը երեկ 'Առավոտ' զանգահարեց անասելի վրդովված: Նրա խոսքը փոխանցում ենք առանց խմբագրական միջամտության: Վրդովմունքի առաջին պատճառը 'Զանգահարել եմ, որ իմ զայրույթը ...«ԿԱՇԱՌՔ ԵՄ ՏՎԵԼ»
Քաղաքացին այդպես էլ չի հասկացել, թե ինչու է ԴԱՀԿ-ն նրանից գումար բռնագանձել '2009թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին Կարեն Հեքիմյանը ԴԱՀԿ աշխատակից Մանուչարյանի պահանջով ԴԱՀԿ-ին է վճարելու չհիմնավորված 16500 ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ «ԼՈՂԱՑՈՂ ԿՈՒՐՍԻՑ» ՇԱՀԵՑԻՆ
Վախենալով, որ առաջիկայում ապրանքներն ավելի կթանկանան, մարդիկ խուճապահար՝ արկղերով ձեթ ու պարկերով ալյուր եւ շաքարավազ են գնում: Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը նախօրեին դեռ չէր հասցրել պաշտոնապես ...
Գնաճի մակարդակով ռեկորդակիր ենք «Մենք որդեգրել ենք «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը: Սակայն կարող են լինել հարցեր, որոնք հնարավոր է հետագայում խնդրահարույց դարձնեն գնաճի կառավարումը: Մենք կարող ենք ...ԿԱՊԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է
2Կապանով անցնող 'ռեյսավիկ' վարորդները մարմնավաճառների համար 'աշխատանք' են ապահովում 'Սեքսի մեջ մարդիկ պիտի ազատ լինեն: Կինը ասում է՝ գիտես, ես քեզ համար պոռնիկ չեմ, որ ուզում ես ինձ հետ էդ ձեւով լինես, ...Զգաստացնում է 'Փոխարժեքի շտկումն անհրաժեշտ միջոցառում էր Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման եւ ճգնաժամի հետեւանքների մեղմացման համար, սակայն պատասխանատու մարմինները պետք է ուժեղ եւ անկախ, ...
ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ Է ՄՈՒԾԵԼ
Օրեր առաջ Արաբկիրի համայնքի Ն. Տիգրանյան 7/69 բնակարանի բնակիչ Աշոտ Մխոյանի բնակարան ներկայացավ հարկայինի աշխատակիցը՝ գույքահարկի համար: Ինչպես ամեն տարի, 6 անձից բաղկացած Մխոյանի ընտանիքն այս անգամ էլ ...«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ ԳՈՐԾՆ» ԷԼ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Երեւանի քրեական դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, փետրվարի 19-ից սկսվել եւ դեռ չի ավարտվել 'Օդնոկլասնիկ' սրճարանում անցյալ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի ...ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է Անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի Իսահակյան փողոցում գտնվող Արմեն Ավետիսյանի սեփական տան տարածք մտան դիմակավորված, զինված անձինք: Նրանք «սկոչելով» տանը գտնվող անձանց բերանները, ...
ԻՆՉՈՒ ԷՐ ԶԼՄ-ՆԵՐԻՆ «ՍԻՐՈՒՄ» ՈՍՏԻԿԱՆԸ
Համազգեստը վստահելի է դարձրել 'գնորդին' ՀՀ հատուկ քննչական ծառայության (քննիչ Վարդան Հարությունյան) կողմից ոստիկանության նախկին մայոր Զաքար Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց: ...ԴՈԼԱՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ
Չե՞ք լսել՝ դոլարը թանկացել է Այս օրերին տագնապ են ապրում Արցախի բանկերը, մանավանդ՝ 'Արցախբանկը': Դոլարի կուրսի կտրուկ աճ է արձանագրվել՝ մոտ 30%: 'Արցախբանկ' ՓԲԸ տնօրեն Պ. Գրիգորյանը անհանգստություն է ...ԵԼՔԵՐ՝ ԸՍՏ ՄԱՐԶՊԵՏԻ
Դսեղի անտառահատումների հարցով զբաղվողներ կան Մամուլում, այդ թվում եւ 'Առավոտում', վերջին շրջանում բազմաթիվ հրապարակում-ահազանգեր եղան, որ Լոռու մարզի Դսեղ գյուղի մատույցներում գտնվող անտառում ահռելի չափերի ...«... ԱՊՐԻԼ ԼՈՅՍԻՆ ՀԱՄԱՐ ԼՈՅՍԵՐՈՒՆ ՊԷՍ ՇՌԱՅԼ...»
Երեկ առավոտը ջինջ էր ու զուլալ, այսօր առավոտը լցված է Զուլալ Գազանճեանի կորստյան ցավով Արդեն տասը օր չի բաբախում մի սիրտ, որ ամեն զարկով մեզ հուշում եւ հիշեցնում էր բանաստեղծության ակունքների մասին եւ ...«ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՔ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ»
Հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ԳԹԿ-ականները քննարկեցին ընթացիկ գնահատման անցկացման մեխանիզմները: Մարտի 9-14-ը ՀՀ հանրակրթական դպրոցներում կիրականացվեն 9-րդ եւ 11-րդ դասարանցիների ընթացիկ գնահատումներ՝ ...«ՈՉ ԹԵ ԾԵԾԿՌՏՈՒՔ, ԱՅԼ՝ ՔԱՇՔՇՈՑ»
Միջադեպը մեկնաբանում է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրենը Անցյալ շաբաթ ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ փետրվարի 24-ին Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի 10-րդ դասարանում սովորող Հրանտ ...
Առեւտուր չի եղել Մարտի 6-ին նախատեսված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Այդ հանդիպման նախօրեին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվության արտահոսք՝ ...ՕԳՐԻԶԿՈՆ ՊԱՏԺՎԵՑ Ուկրաինական Գերագույն Ռադան (խորհրդարանը) պաշտոնանկ արեց արտգործնախարար Վլադիմիր Օգրիզկոյին: «Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ Օգրիզկոն վերջերս սպառնացել էր ՌԴ դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինին ...
«ՆԱԽ ՄԵՐ ՆԵՐՍԻ ՎԻՇԱՊԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՆՔ»
Կարեն Խաչատրյանի բեմադրությունն՝ ընդդեմ ստրկամտության Կարեն Խաչատրյանը սիրով է թարգմանել ու բեմադրել: Համազգային թատրոնում օրերս դիտեցի Կարեն Խաչատրյանի բեմադրած 'Վիշապը' ներկայացումը՝ ըստ Եվգենի Շվարցի: ...«ՏԱՔՍԻ «ԷԼԻ ԼԱՎ Ա»
10 ռեժիսորների ընդհանուր կինոնախագիծը Հրանտ Թոխատյան, Լեւոն Հարությունյան, Միքայել Պողոսյան, Արտաշես Ալեքսանյան, Խորեն Լեւոնյան, Լուիզա Ներսիսյան, Նազենի Հովհաննիսյան, Լիլի Էլբակյան... Դերասան-դերասանուհիների ...ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆ
'Դինամո' մարզական ընկերության մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են 1993/1994 թթ. ծնված մարզիկները, որոնք ներկայացնում են հանրապետության գրեթե բոլոր ...
Մեկնարկը՝ մարտի 21-ին ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Այն կմեկնարկի մարտի 21-ին՝ ...Ի՞ՆՉ Է ԾՐԱԳՐԵԼ ՆՈՆԻՏՈ ԴՈՆԵՐԸ IBF/IBO վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում: Նրա եւ Ռաուլ Մարկեսի միջեւ մարտի 21-ին ...
«ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՅՆ Է, ԻՆՉԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԲԱՑԱՏՐԵԼ»
Ըստ հոգեբանի, ճակատագիր կոչվածը գիտակցությունից դուրս գտնվող բազմաթիվ գործընթացների արդյունք է Կա՞ ճակատագիր, թե՞ ոչ, եւ արժե՞ հավատալ դրա գոյությանը: Ճակատագրի վերաբերյալ ամեն մարդ իր տեսակետն ունի, ...Բիլ Գեյթսը թույլ չի տալիս իր երեխաներին iPhone գնել 'Microsoft' ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր ընտանիքին արգելել է օգտվել Apple ընկերության արտադրանքներից, գրում է tert.am-ը։ Ինչպես պարզել է 'Vogue' ...
Մարտի 5 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեր տեսած ...ԸՆԹԱՑԻԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ մարտի 9-14-ը նախատեսված ընթացիկ ստուգումները դպրոցներում կանցկացվեն հետեւյալ ժամանակացույցով. 8-րդ դասարան- հայոց լեզու եւ գրականություն՝ մարտի 9-ին մաթեմատիկա՝ մարտի 10-ին հայոց ...ԶՈՒԼԱԼ ԳԱԶԱՆՃԵԱՆ
SPLEEN Իրիկնացած Փարիզ, իմ գինեմոլ աղջիկ. յոգնած երկինք ուր անշարժ են շուք ու տերեւ երբ ամէն ինչ գունաթափ է, արիւնաքամ՝ ալ չերկարող ձեռքի նման։ Թափուած գինի։ Որու՞ն ինչ հոգ թէ տխրութիւնը պէտք ունի պատրանքներու։ ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ՝ ԹՎԵՐՈՎ
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մարզի վիճակը բնութագրող որոշ տվյալներ: Լոռու մարզի 113 համայնքներում ապրում է 283 հազար մարդ, որոնք անմասն չեն մնացել ֆինանսատնտեսական ...ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Սա տնտեսական նորություն է, սա տնտեսական նորություն է, սա տնտեսական նորություն է, սա տնտեսական նորություն է, սա տնտեսական նորություն է, սա տնտեսական նորություն է, սա տնտեսական նորություն է, սա տնտեսական ...GUIDEPARK
a guidepark text -JAMANC
jamanc -ՍՊԱՐԱՊԵՏԸ
Այսօր լրանում է նշանավոր պետական եւ քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակը: Պարզ է, որ անկեղծ լինելու դեպքում նման մասշտաբի գործիչների մասին հնարավոր չէ ասել միայն դրականը կամ միայն բացասականը: Շրջանցել ...
ՈՒՆԵՆԱԼ ԵՒ ՉՈՒՆԵՆԱԼ
ՍՊԱՐԱՊԵՏԸ
ԽՈՒՃԱՊ
ԲԱՆԱՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԼՌԵԼՆ ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ Է
ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
ՄՈՌԱՑԱ՞Ք ՁԵՐ ՀՈՐԸ

ԿԱՊԱՆՈՒՄ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է

ԲԵՏՈՆԸ՝ ԾՈՒԼՈՒԹՅԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ
«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉՑԱՆԿԱՆԱՐ՝ ԱՅԴ ՄԵԹՈԴԸ ՉԷՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՎԻ»
- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

