
ՕԳՏԱԿԱՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
Մշակույթի նախարարությունը մեզ մոտ ընդունված է հիմնականում քննադատել: Մասամբ այդ քննադատությունը տեղին է, մասամբ էլ պայմանավորված է նրանով, որ, ի դեմս այդ նախարարության, մեր մտավորականներն 'անշառ' ասպարեզ են գտել՝ իրենց 'խիզախությունն' ի ցույց դնելու: Խախտելով ավանդույթը՝ այս անգամ ուզում եմ դրվատանքի խոսքեր ասել այդ գերատեսչության հասցեին, որն անցած տարվա վերջին յուրահատուկ օրացույց է հրատարակել, որի ամեն մի բացիկը հիշեցնում է այս տարի սպասվող հոբելյանների մասին. Սերգեյ Փարաջանով- 85, Հովհաննես Թումանյան- 140, Սիլվա Կապուտիկյան- 90, Դանիել Վարուժան- 125, Շարլ Ազնավուր- 85, Երվանդ Քոչար- 110, Պարույր Սեւակ- 85, Հրաչյա Քոչար- 100, Կոմիտաս- 140, Խաչատուր Աբովյան- 200, Լեւոն Շանթ- 140, Երվանդ Օտյան- 140: Տարբեր երկրներում եւ ժամանակաշրջաններում ապրող, տաղանդի տարբեր աստիճաններով օժտված այս նշանավոր հայերը հսկայական ազդեցություն են ունեցել ոչ միայն մեր մշակույթի, այլեւ մտածելակերպի, աշխարհայացքի վրա: Որպեսզի այդ մարդկանց մեծարումը չվերածվի հերթական կոմունիստական ոճի ձեւական միջոցառումների, անհրաժեշտ է, նախեւառաջ, եւս մեկ անգամ ուշադիր, այսպես ասած, 'թարմ աչքով եւ ականջով' կարդալ կամ լսել վերը թվարկած արվեստագետների երկերը եւ փորձել խուսափել մակերեսային ձեւակերպումներից: Օրինակ, ի՞նչ ենք հասկանում Խաչատուր Աբովյան ասելիս: 'Օրհնյալ լինի էն սհա՞թը': Բայց 'Վերք Հայաստանի' վեպում կան շատ ավելի արժեքավոր մտքեր. 'Ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, որ մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք եկել աշխարհ, քոռ գալիս ենք, քոռ գնում': Ո՞վ կասի, թե այդ միտքն արդիական չէ: Կամ Երվանդ Օտյանից այսօր մեջբերվում է միայն 'Ընկեր Փանջունին': Ընդ որում, այս վերջին 17 տարում բոլոր տեսակի հակահեղափոխականները (իշխանությունները) բոլոր տեսակի hեղափոխականների (ընդդիմադիրների) երեսին շպրտում էին 'Փանջունի' մեղադրանքը: Սակայն Օտյանի քննադատությունը ուղղված է ոչ միայն հեղափոխականների դեմ: Նրա թիրախը քաղաքական վերնախավի 'ազգային մտածելակերպն' է, որը մի կողմից՝ միամիտ է եւ պարզունակ, մյուս կողմից՝ հիմնված է անձնական շահագրգռությունների վրա: 'Նույն միջոցին դեսպանները (արեւմտյան - Ա. Ա.) բարենորոգմանց ծրագիր կպարապեին եւ ժողովրդի մեծ մասը այնպես կկարծեր, թե այդ ծրագիրը Հայաստան մը պիտի տար մեզի, թագավորով, բանակով եւ պաշտոնյաներու լեգեոնով մը, այնպես որ, հայերուն մեջ պաշտոնաբաշխություններ կըլլային արդեն, ամեն մարդուն իր արժանիքին ու կարողության համեմատ, բնականաբար առաջնություն մը տրվելով հեղափոխականներուն: ... Ազդեցիկ դաշնակցական մը Կարպիսի անունը նշանակեր էր արդեն տետրակին մեջեւ, գործը մնացեր էր միայն բարենորոգմանց ծրագրին գործողության': Հիմա համոզվեցի՞ք, որ դասականների հոբելյանները կարելի է նշել՝ այսօրվա համար օգուտներ քաղելով: - ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԽՓԵԼ ԱՏԱՄՆԵՐԻՆ
Լրագրողների հետ տարեվերջյան զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ 'Արմինֆո'-ի, խոսել է երկրի ֆինանսական հատվածի հաստատունության հարցին առնչվող շահարկումների անթույլատրելիության մասին. 'Դա բավականին ...«ԻՆՉՊԵՍ ՈՒՌԻՆ ՈՒ ԲԱՐԴԻՆ»
2009-ին էլ հայաստանյան քաղաքական ուժերի մի մասը շարունակելու է ճգնել ազգի համար, մյուսները՝ 'կազմաքանդել' իշխանական բուրգը: Ի տարբերություն հայաստանյան այլ քաղաքական միավորների, որոնք աշխատանքային ռիթմի ...ՈՉ ԹԵ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ
Այսպես կարելի է բնութագրել ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հարցաքննությունը '7'-ի գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը 2008-ի մարտի 19-ին բավարարել ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ
Վստահ է Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում գործող հանրային հանձնախմբի համակարգող, ՆԳ նախկին նախարար ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՉԻ ԶԱՐՄԱՆՈՒՄ
Ազատազրկված 42 քաղաքական գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով դժգոհում են օմբուդսմենի գործունեությունից եւ հայտարարում են, որ վերջինս պետք է հրաժարական տա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն ...ԱՆԸՆԴՀԱՏ ՀԵՏԱՁԳՎՈՂ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
'Յոթի' դատավարությունը դատաքննության փուլ դեռ չի հասել Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում շարունակվելու է 'Յոթի' գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ դատավարության նախորդ՝ ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ
Այդպես պնդում է 'Մարտի 1'-ի դեպքերն ուսումնասիրող հանրային հանձնաժողովը Երեկ 'Հայացք' ակումբում հյուրընկալված 'Հանրապետություն' կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Սուրեն ...ԴԱՏԱՐԱՆ՝ ՀԱՐԿԱՅԻՆԻ ՄԵՂՔՈՎ
Հարկային ծառայության աշխատակիցների անբարեխիղճ աշխատանքի պատճառով տնտեսվարողները 'դատարանների' դռներն են ընկնում: Վերջերս ՀՀ իշխանությունները պարբերաբար վստահեցնում էին, որ հարկայինում եւ մաքսայինում կատարված ...«ՀԱՅԵՐԸ ԼՈՏՈ ԽԱՂԱՑՈՂ ԱԶԳ ԵՆ»
Կարծում է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան եւ հավաստիացնում, որ ՀԴՄ կտրոնն այսուհետեւ դառնում է անվճար լոտոյի տոմս, որով յուրաքանչյուր ամիս շուրջ 10 հազար հոգի կշահի 5000-ից մինչեւ 5 միլիոն դրամ: Փետրվարի ...«ՇՇԵՐ ԵՄ ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ԵՐԱԶԱՆՔ ՊԱՀԵԼ»
Ամեն Ամանորի Գայանեն երազանք է պահում, որ գոնե այդ տարին տարբերվի մյուսներից ու տաք կտուրի տակ մեկն իրեն 'ջան' ասի: Գայանեն շիշ է հավաքում, որ հաց գնի: Բարեգործական ճաշարանում օրը մեկ անգամ սնվելը Գայանեի ...ՁՅՈՒՆԸ ԼԱՎ ՉԵՆ ՄԱՔՐԵԼ
Սակայն թաղային համայնքները վստահեցնում են, որ աշխատել են առանց ընդմիջման Մայրաքաղաքի բոլոր համայնքները, դեռ ձմեռը չեկած, նախապատրաստական աշխատանքներ էին տանում: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի ...ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
Հանուն սիրո՝ տղան Ամանորի գիշերը սպանեց մորը Այս տարի էլ Գյումրիում Ամանորը սկսվեց արտառոց՝ քրեածին պատմություններով: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի տեղեկությունների համաձայն, հունվարի 3-ին, ...ԴԱՏԱՎՈՐԸ ԶԱՐՄԱՆՈՒՄ Է ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՎՐԱ
Տեղական ինքնակառավարման եւս մի մարմին պարտվեց Դեկտեմբերի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնին (ԻԱԿ) ամանորյա նվեր մատուցեց ՀՀ վարչական դատարանը՝ ամբողջությամբ բավարարելով Արաբկիրի թաղապետարանի դեմ ...ՑՈՒԼԻ՞, ԷՇԻ՞, ԹԵ՞ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԻ
2009-ի տարեմուտին Նոյեմբերյան քաղաքում ձյուն տեղաց: Ասում են՝ նոր տարվա համար լավ նշան է: Նշանների մասին՝ հանգամանալից: 2009-ի առիթով Ադրբեջանի հետ սահմանամերձ այս քաղաքում բնակիչները տան պատշգամբներից ...ՈՄԱՆՑ՝ ԳԱԶ, ՈՄԱՆՑ՝ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Ցուլի տարին հաջողությամբ մեկնարկեց Արմավիրի մարզի Արազափ գյուղի համար: Այս համայնքում դեռ 10 տարի առաջ գազատար էին կառուցել, որի 3 կմ-անոց հատվածը, սակայն, մի օր անհետացել էր: Այդ պահից սկսած, արազափցիները ...«ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ՝ ՍԻՐԵԼԻՍ, ՀԱՄԱԿ ՍԵՐ ԵՄ ՆԱԵՎ ԱՏԵԼԻՍ»
Զրույցներ Տիգրան Մանսուրյանի հետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ. - Դու համե՞ստ մարդ ես: Եվ, առհասարակ, ի՞նչ է համեստությունը քո ըմբռնմամբ... Իմ հարցերից ցանկացածին կարող ես չպատասխանել՝ նկատի ունենալով այն հանրահայտ ...ԳՈՒՑԵ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԿՍԵՆ ԿԱՐԴԱԼ
'Այբենգիր' հրատարակչության տպագրած գունեղ եւ հետաքրքրաշարժ մանկական գրքերը երեխաների մեջ կարդալու ցանկություն առաջացնելու նպատակ ունեն: Սովետական դասական կրթություն ստացած միջին սերունդը, որն իր առավոտը ...ԴԱՍԵՐԸ «ԲՈՅԿՈՏԵ՞Լ» ԵՆ
Երեկ՝ երկրորդ ուսումնական կիսամյակի առաջին օրը, հանրակրթական դպրոցներում աշակերտների հաճախելիությունը գոհացուցիչ չի եղել: Երեկ ավարտվեց 3-11-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը, իսկ 1-2-րդ դասարանցիները ...ԻՍՐԱՅԵԼԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ
Երեկ առավոտյան Իսրայելի հյուսիսը ենթարկվել է հրթիռային հարձակման: Ըստ բժիշկների՝ 2 հոգի ստացել են բեկորային վնասվածքներ, մի քանիսն էլ՝ նյարդային շոկ: Հրթիռային գնդակոծման աղբյուրի վերաբերյալ կան տարբեր ...ՀԱՎԱՔԱՐԱՐՆ ՈՒ ՎԱՐՈՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ
Մարզերում մշակույթի վրա 'թքած' ունեն ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածի 9-րդ կետը պետությանը պարտավորեցնում է իր հիմնական խնդիրների թվում նպաստել նաեւ գիտության եւ մշակույթի զարգացմանը: Մարզերում մշակութային ...«ԹԱՏՐՈՆ ԵԿՈՂԸ՝ ԳԱԼԻՍ Է»
Հարցազրույց դերասան Գրիգոր Խաչատրյանի հետ Դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանն արդեն տասը տարի է՝ ինչ աշխատում է թատրոնում: Նա ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ ...ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»
Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն ...ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԹԻՎ ՄԵԿ ՄԱՐԶԱՁԵՎԸ»
Դեկտեմբերի վերջին հանրապետության մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի ընդլայնված ամփոփիչ նիստում գործկոմի անդամ, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանի բերած վիճակագրական տեղեկատվությունը բավականին խոսուն ...ՎԻԿԸ ՄՏԱԴԻՐ Է ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՍԵԻՆ ԵՒ ՆՐԱ ՄԵՆԵՋԵՐԻՆ
Որքան մոտենում է փետրվարի 7-ին առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի միջեւ կայանալիք մենամարտի օրը, միմյանց ...ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋԵԼ Է
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչն այլեւս Անգլիայում ֆուտբոլային ակումբի ամենահարուստ սեփականատերը չէ: 'Չելսիի' սեփականատերը համապատասխան ցուցակում նահանջել է երրորդ հորիզոնական: Համաձայն 'FourFourTwo' ...ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԹԵՍՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
Գիտելիքների եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի կեսերից դպրոցներ ուղարկեց միասնական ավարտական քննությունների ուղեցույցները: Ինչպես հայտնի է, այս տարի տասնմեկերորդցիները միասնական ընթացակարգով ավարտական ...ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ
Ինչպես որ երեխաների համար սիրելի խաղալիքը կամ կանանց համար երեւելի զարդը ինքնին արժեք են եւ մի տեսակ կենդանի ներկայություն, իսկ տղամարդու համար՝ երեխաներին ու կանանց ուրախացնելու միջոց, այդպես էլ տղամարդու ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հերքել է նույն օրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ լրատվամիջոցներից մեկին արված հայտարարությունը, ...
ՕԳՏԱԿԱՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
Մշակույթի նախարարությունը մեզ մոտ ընդունված է հիմնականում քննադատել: Մասամբ այդ քննադատությունը տեղին է, մասամբ էլ պայմանավորված է նրանով, որ, ի դեմս այդ նախարարության, մեր մտավորականներն 'անշառ' ասպարեզ ...
ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԹԵՍՏԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
ՕԳՏԱԿԱՐ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
«ԹԱՏՐՈՆ ԵԿՈՂԸ՝ ԳԱԼԻՍ Է»
«ՀԱՅԵՐԸ ԼՈՏՈ ԽԱՂԱՑՈՂ ԱԶԳ ԵՆ»
ԳՈՒՑԵ ՎԵՐՋԱՊԵՍ ՍԿՍԵՆ ԿԱՐԴԱԼ
ՑՈՒԼԻ՞, ԷՇԻ՞, ԹԵ՞ ՊԱՐՏՔԻ ՏԱՐԻ
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԽՓԵԼ ԱՏԱՄՆԵՐԻՆ
ՎԻԿԸ ՄՏԱԴԻՐ Է ՆՈԿԱՈՒՏԻ ԵՆԹԱՐԿԵԼ ԱՐՍԵԻՆ ԵՒ ՆՐԱ ՄԵՆԵՋԵՐԻՆ
ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԾԿՈՒՄ Է ՓԱՍՏԵՐԸ
- 1882 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան, հայագետ Հովսեփ Գաթրճյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1905 «Արյունոտ կիրակի»-ի դեպքերը Պետերբուրգում: Ռուսական առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխության սկիզբը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց աշխարհառչակ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, դիզայներ Սերգեյ Փարաջանովը (Փարաջանյանը):
- 1929 Ծնվեց պատմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Խուդավերդյանը: Նա մինչև կյանքի վերջը՝ 1999 թվականը, «Հայկական Հանրագիտարանի» գլխավոր խմբագիրն էր:
- 1945 Ծնվեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
- 1953 Մահացավ դերասան Պետրոս Պալթազարը (Ծնվ. 1866 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

