
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
Արմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է
Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ մասնագիտություն, որը փոխհատուցում է տեխնիկական բնույթի իր մյուս աշխատանքի (ծրագրավորում, համակարգչային սպասարկում, վեբ-դիզայն եւ այլն) չորությունը: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ֆոտոապարատ գնեցի երեխաներիս լուսանկարելու համար: Այժմ ամբողջ ուշքումիտքս այս գործի վրա է, ուզում եմ, որ այն դառնա արդյունավետ գործունեություն: Մինչեւ հիմա միայն նկարել եմ: Հիմա զգում եմ, որ միայն նկարելն ու իմ նայելը բավարար չէ: Կարծում եմ՝ լուսանկարներս իրավունք ունեն մյուսներին էլ ներկայանալու,- պատմում է մեր զրուցակիցը ու հավելում,- ընդհանրապես նկարում եմ միայն բնություն, այն էլ մեծ մասամբ պանորամային ֆորմատով: Դա իմ ամենահոգեհարազատ թեման է: Ուսումնասիրելով հայաստանյան լուսանկարչական իրականությունը, համոզվեցի, որ այդ ուղղության լուսանկարչությունը քիչ է տարածված, ուստի որոշեցի հենց դրանում էլ խորանալ»: Ա. Իսկանդարյանը նշում է. «Աշխատում եմ միայն վայրի բնություն նկարել, մարդկանց ու կենդանիներին չեմ նկարում... Գտնում եմ, որ Հայաստանը շատ բան ունի ցույց տալու, ու դա մինչեւ հիմա լրջորեն ոչ ոք չի արել: Երբեմն նկարներս նայելով՝ ընկերներս հետաքրքրվում են. իսկապե՞ս այդպիսի գողտրիկ անկյուններ կան Հայաստանում, հո համակարգչով չե՞մ փոխել ոչինչ... Լուրջ եմ ասում, հրաշք բնություն ունենք, որը պիտի ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին: Այս պահին Հայաստանի ընդամենը 20%-ն եմ «պեղել», մինչեւ տարվա վերջ 30%-ի կհասցնեմ: Լուսանկարել եմ Արարատյան դաշտավայրը, Կոտայքը, Գեղարքունիքը, Արագածոտնը, մի քիչ Գյումրին եւ այլն: Նաեւ Սեւանից լավ նկարներ ունեմ: Միշտ չէ, որ հնարավոր է պանորամային ֆորմատով նկարել այն, մանավանդ՝ մեր Սեւանը եղանակի առումով քմահաճություն է անում: Երբ որեւէ բան նկարում եմ, մի քանի օր չեմ մոտենում, որ օրվա իմ տպավորությունները չխանգարեն նկարը ճիշտ գնահատելու: Հետո են երեւում ե՛ւ պլյուսները, ե՛ւ մինուսները: Սիրում եմ կարծիքներ լսել, ափսոս՝ քիչ են լինում քննադատությունները»: Հետաքրքրվեցինք՝ լուսանկարչությունը նաեւ ապրուստի՞ միջոց է, ունի՞ պատվիրատուներ: «Ինչպես նշեցի, համակարգչային գործունեությամբ եմ զբաղվում, ինչը թույլ է տալիս վաստակել ու ֆինանսական որոշակի ներդրումներ անել լուսանկարչության մեջ: Մյուս կողմից էլ, մինչեւ չի վարձատրվում գործդ, քեզ չեն համարում պրոֆեսիոնալ: Գտնում եմ, որ նկարներս պետք է վաճառվեն, ու դեմ չեմ, որ դրանից եկամուտ լինի»,- պատասխանեց լուսանկարիչը, որ արդեն մասնակցել է Ամերիկայի հայկական գրադարանի ու թանգարանի, նաեւ «Հայաստանի ծառատունկ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լուսանկարչական արշավ Հայաստանի բնական գանձերի շուրջ» խորագրով ցուցահանդեսներին, ստացել մրցանակներ: Դեկտեմբերին էլ կմասնակցի Հայաստանի ազգային պատկերասրահում բացվող լուսանկարչական ցուցահանդեսին: Արմենն ասաց, որ իրեն խորհուրդ են տվել լուսանկարները կատալոգով, գրքի տեսքով էլ ներկայացնել. «Դա մեծ ֆինանսների հետ կապված հարց է... Եթե հասցնեմ՝ հոկտեմբերին բացառիկ օրացույցների միջոցով կներկայանամ»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ ի՞նչ կուզենար լուսանկարել այլ երկրներում, Ա. Իսկանդարյանը պատասխանեց. «Միշտ նախանձով եմ նայել ամերիկյան լուսանկարիչների գործերը, որոնք պատկերում են Ամերիկայի կանիոնները: Իմ մեջ տեսնում եմ այդ ներուժը ու զգում, թե ինքս ինչպես կնկարեի դրանք՝ իմ հայացքով ու տեսանկյունից: Մեկ էլ ափսոսում եմ, որ մեծ ջրվեժներ չունենք... Բայց, մեկ է, Հայաստանի բնությունն աննման է»:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ վերջին շրջանում սկսել է, գունավորին զուգահեռ, նաեւ սեւուսպիտակ նկարել. «դա էլ իր հմայքն ունի եւ կլասիկ է...»:
- ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ
4«Չնայած Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Համագործակցություն հանուն խաղաղության» պայմանագրի անդամ պետություններ են, բայց ակնհայտ է, որ մեր հարեւաններին ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ: - Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո ...«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի ...ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը - Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին: - ՏԻՄ ընտրություններ ...ԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ...ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Մ. Ե.«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով ...«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 83Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել: Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, ...ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին ...ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, ...ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ...«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 5Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱրմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱնդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել ...ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
1Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի ...
«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆ«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՆՈՒՆՔՆԵՐԻՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻՆ ՉԷՐ ՀՐԱՎԻՐՈՒՄ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

