
ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար
Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, հենց ծննդյան օրը նվեր տվեց ազատման հրամանը. լրացել էր պարոն Ավետիսյանի ծննդյան 65-ամյակը: Ու օգոստոս ամսից պաշտոնակատար դարձավ դպրոցի կազմակերպիչ Աստղիկ Թադեւոսյանը, որն, ասում են, ցանկանում է հաստատվել այդ պաշտոնում: Ըստ մեր տեղեկությունների, մյուս հավակնորդներն են դասվար Քնարիկ Սարգսյանը, հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցչուհի Սվետլանա Հովսեփյանը, դասվարական կրթությամբ արդեն 3,5 տարի ուսմասվար աշխատող Հայկուշ Նիկոյանը: Վերջինս քաղաքապետարանի ֆավորիտն է ու Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը: Ասում են, առայժմ կրքերն է՛լ ավելի չբորբոքելու համար նրան օրերս խորհուրդ են տվել պաշտոնասիրական ցանկությունները հայտնելու առումով փոքր-ինչ ժուժկալ լինել: Թիվ 124 դպրոցի կոլեկտիվի մեծամասնությունը, ինչպես մեզ հայտնեցին դպրոցից, չի ցանկանում տիկին Հայկուշին տեսնել տնօրենի պաշտոնում, ինչի պատճառով դպրոցում անպակաս են լեզվակռիվն ու անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը: Մինչեւ վերջերս նույնիսկ աշխատավարձ չէր փոխանցվում. կրթության վարչությունն այդկերպ էր փորձում մանկավարժներին կարգի հրավիրել: Ինչ վերաբերում է այս դպրոցը սպասարկող՝ պոլիտեխնիկական կրթությամբ տեսուչ Լուսինե Օհանյանին, նա էլ բավարարվում էր դպրոց այցելելիս «Դե կերեք իրար, կերեք-պրծեք» արտահայտությունն անելով: Դպրոցի կոլեկտիվի մեծամասնությունն է՛լ ատյան չի մնացել, որ նամակներ չհղի՝ նախագահի վերահսկողականին, վարչապետին, քաղաքապետին... 30 ուսուցչից 18-ին ընդունել է նաեւ Ավանի թաղապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, հանգստացրել, բայց դրանով հարցը չի լուծվել:
Նշենք, որ դեռ սեպտեմբերի առաջին 10-օրյակում պիտի տնօրենի ընտրություններն ավարտված լինեին, մինչդեռ կառավարման խորհուրդը չի էլ տվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի մասին հայտարարություն: Ու քաղաքապետարանը որոշել է միջամտել, որովհետեւ, եթե խորհրդի այդ կազմը անցկացնի ընտրություններ, բնականաբար, Հայկուշ Նիկոյանը չի անցնի: Մանկավարժները «Առավոտին» դժգոհեցին, թե տիկին Հայկուշը բոլորին ասում է, որ իր թիկունքին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանն է ու ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, եւ ինքն էլ դառնալու է տնօրեն ու մի 20 հոգու անմիջապես կրճատելու է: Ըստ նույն աղբյուրի, ոստիկանի կինը հարեւան՝ թույլ տեսնող երեխաների դպրոցում աշխատած ժամանակ երեխա էր ծեծել ու գործն ընկել էր դատարան, ինչի համար ազատվել էր աշխատանքից եւ տեղափոխվել 124 դպրոց: Դպրոցից նաեւ նեղսրտեցին, որ կրթօջախը ասես վերածվել է ոստիկանատանը կից կառույցի, որովհետեւ, երբ երկու աշակերտ վիճում են, անպայման Հ. Նիկոյանի «միջոցով» հայտնվում են ոստիկանության բաժանմունքում:
Հավելենք, որ Հ. Նիկոյանին սատարող պաշտոնյաները որոշել են ցրել «անհաջող» կառավարման խորհուրդը եւ նոր կազմ ձեւավորել: Մինչդեռ, ըստ կանոնադրության, դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվում է 3 տարին մեկ, ու վերջին անգամ դա եղել է 2008-ի ապրիլին: Ուսուցիչները դժգոհեցին նաեւ, որ ինչ բովանդակությամբ նամակ գրում են՝ վերջում «հանգրվանում» է քաղաքապետարանում, դրա տակ ստորագրածների մասին տեսուչ Լ. Օհանյանի միջոցով անմիջապես իմանում է Հ. Նիկոյանը եւ խոստանում տեսանելի ապագայում վրեժխնդիր լինել:
Լ. Օհանյանից հեռախոսով հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են, ի վերջո, կայանալու տնօրենի ընտրությունները: «Երբ կհաստատվի խորհրդի կազմը, նա էլ կորոշի ընտրության օրը»,- պատասխանեց տեսուչը: Երբ ասացինք, որ խորհուրդը վերջերս էր ձեւավորվել, ի պատասխան՝ տիկին Օհանյանն ասաց. «Խորհուրդ կար, բայց կազմը սխալ էր հաստատված, խախտումով»: Իսկ այն մասին, որ ցանկացած բողոք իր միջոցով հասնում է Հ. Նիկոյանին, Լ. Օհանյանը նշեց. «Ես այդ դպրոցը սպասարկող տեսուչն եմ, բայց դա չի նշանակում, որ լրտես եմ»:
Հ. Նիկոյանն էլ հեռախոսով փոխանցեց, որ իր թեկնածությունը չի դնելու ու պահանջեց ասել նրանց անունները, ովքեր իրենից դժգոհել են: Ինչ վերաբերում է իր կապերին ու կոլեգաներին սպառնալուն, այդ մասին ասաց. «Ամեն ինչ հերյուրանք է... երկրորդ անգամ նման բան կրկնվելու դեպքում հակահարված կտամ... Եվ խնդրում եմ չշահարկել ամուսնուս անունը»:
- ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ
4«Չնայած Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Համագործակցություն հանուն խաղաղության» պայմանագրի անդամ պետություններ են, բայց ակնհայտ է, որ մեր հարեւաններին ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ: - Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո ...«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի ...ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը - Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին: - ՏԻՄ ընտրություններ ...ԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ...ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Մ. Ե.«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով ...«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 83Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել: Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, ...ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին ...ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, ...ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ...«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 5Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱրմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱնդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել ...ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
1Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի ...
«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆ«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

