
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Երեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը
- Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին:
- ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու մոտ 700 համայնքներում, նաեւ ավագանու ընտրություններ են սպասվում, եւ ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը դրանց որոշակի տոկոս չի կազմում: Եթե նկատի ունեք Կենտրոնի ղեկավարի ընտրությունը, ապա այստեղ ընդդիմության հակադրությունը բեւեռվում է ոչ թե գործող թաղապետին, այլ՝ փորձում են վերջին շրջանում իրենց ծավալած գործողությունների արդյունքների գնահատականը ունենալ: Իրենց խնդիրը ոչ թե թաղապետի ընտրությունն է, այլ հարցը քաղաքական են դարձնում: Կարող է լինել նաեւ հետեւյալ պայմանը. եթե ընդդիմությունը համատարած ընտրություններում որոշակի տոկոսներ չի վերցնում, ուրեմն փորձում է Կենտրոն համայնքում ինչ-որ տեղ համագործակցել իշխանության հետ: Կենտրոն համայնքը բնորոշվում է նրանով, որ քաղաքական բոլոր կուսակցությունների գրասենյակները գտնվում են հենց կենտրոնում, եւ ընդդիմությունը փորձում է ինքն իր համար ապացուցելի որակներ ստեղծել: Այս ամենը զգայացունց է հանրության տեսանկյունից, բեւեռվածություն կա, հասարակական երեւույթ է դարձել:
- Թվում է, թե այս անգամ առավել լարված են լինելու Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները, ՀՀԿ-ն կողմնորոշվե՞լ է՝ ո՞ւմ եք պաշտպանելու այստեղ:
- Մենք բավականին լուրջ քննարկումներ ենք արել, եւ այս դեպքում վճռորոշ են եղել նաեւ ժողովրդի մոտեցումները, ցանկությունները: Մենք մեր թեկնածուն համարում ենք Հակոբ Հակոբյանին, որը հանրապետական է, եւ ՀՀԿ-ն Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու է նրան: Սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրության է գնում ոչ թե ինքնանպատակ, այլ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ավելի ռեալ նայել ժողովրդի մոտեցումներին, որովհետեւ համայնքի ղեկավարներն օրվա իշխանությունների հետ են աշխատելու, եւ եթե ժողովրդի հավատը ապահովված չէ, ընտրություններից անմիջապես հետո բողոքի ամբողջ ալիքը, որ կապված է համայնքային գործառույթների հետ, վերագրվելու է իշխանություններին: Դա է պատճառը, որ մեծ ակտիվությամբ ենք մասնակցել եւ մասնակցում ՏԻՄ ընտրություններին:
- ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների ժամանակ Հ. Հակոբյանին թողեց խաղից դուրս, գրեթե ոչնչացրիք այդ մարդուն, հիմա ի՞նչ փոխվեց, որ նրան եք սատարում:
- Դա ռազմավարություն է, մեխանիզմներ են: Եթե որեւէ թեկնածու չի ներկայացվում մեր կողմից, դա չի նշանակում, որ կուսակցության տվյալ անդամի դերակատարությունն ավարտվում է: Կարող են նաեւ նեղացածներ լինել, կուսակցությունն այնպիսի մեխանիզմ է, որն անընդհատ պիտի ալիքվի, անընդհատ նոր որոշումների ճանապարհով պիտի գնա, իսկ ըմբռնումը մեկն է. կարողանալ ՏԻՄ պատշաճ ընտրությամբ՝ համայնքային կառույցների միջոցով, հիմնավորապես լուծել ժողովրդի օրվա խնդիրը:
- Հ. Հակոբյանին սատարելու մասին որոշումը ՀՀԿ խորհրդի որոշո՞ւմն է, եթե՝ այո, ապա նշանակո՞ւմ է սա, որ Հ. Հակոբյանին արդեն «թույլ եք տալիս» վերադառնալ իր երբեմնի «ակունքներին»:
- Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ Հակոբ Հակոբյանի կենսագրությունը կամ մոտեցումները հարի՞ր են իրեն, թե՞ ոչ: Ես չէի ասի, թե մոտենում է իր նախկին ակունքներին, իհարկե, Հ. Հակոբյանի հետ կապված՝ ժողովրդի մեջ տարբեր կարծիքներ կան, բայց ես կարծում եմ, որ մենք ոչ թե պիտի այդ ճանապարհով գնանք, այդ խնդիրները վերլուծենք, այլ մտածենք, որ, վերջին հաշվով, ժողովուրդն ինքն է ընտրում իր համայնքի ղեկավարին: Եթե մենք թեկնածու ենք դնում եւ սատարում, դա չի նշանակում, թե ընտրողը մենք ենք, ամեն դեպքում ընտրողը լինում է ժողովուրդը:
- Մ. ԵՍԱՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ
4«Չնայած Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Համագործակցություն հանուն խաղաղության» պայմանագրի անդամ պետություններ են, բայց ակնհայտ է, որ մեր հարեւաններին ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ: - Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո ...«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի ...ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը - Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին: - ՏԻՄ ընտրություններ ...ԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ...ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Մ. Ե.«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով ...«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 83Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել: Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, ...ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին ...ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, ...ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ...«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 5Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱրմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱնդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել ...ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
1Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի ...
«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆ«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

