
«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման
Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի մասին ռեպորտաժը կարդացեք 5-րդ էջում), որտեղ նրա հնչեցրած մի քանի ինքնատիպ դատողություններն ու հայտարարությունները առիթ դարձան «Մարտի 1»-ի դեպքերին էլի մի անգամ անդրադառնալու համար:
Այսպես, ՀՀ ոստիկանապետը երեկ անդրադարձավ սեպտեմբերի 10-ին «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող եւ վերլուծող հանրային հանձնախմբի տարածած տեսագրությանը, որտեղ, հիշեցնենք, մի քանի դրվագներ կային, որտեղ պարզորոշ երեւում էր, թե ինչպես են ոստիկանները Ազատության հրապարակը «ապօրինի» հանրահավաքի մասնակիցներից «մաքրելուց» հետո էլ Կենտրոնի փողոցներում հետապնդում քաղաքացիներին, ծեծի ենթարկում նրանց, այդ թվում՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված անզեն մարդկանց, որոնք դեռ չէին հասցրել ոստիկանների ջարդարարությունից ինքնապաշտպանվելու համար ձող, փայտ կամ այլ առարկայով «զինվել»: Կային կադրեր նաեւ, որոնք փաստում էին բերման ենթարկվող եւ «օրինապահների» առաջ անօգնական մնացած մարդկանց՝ ոստիկանների կողմից գազանաբար ծեծվելու եւ երեկոյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության մեքենայով մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին: Իհարկե, ինչպես ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակը, ՀՀ ոստիկանապետն էլ, դեռ այդ տեսագրության փորձագիտական եզրակացությունը չունենալով, կասկած է հայտնել, որ այդ կադրերը մոնտաժված են, ինչն արդեն այդ փորձագիտական արդյունքի օբյեկտիվության վերաբերյալ որոշակի եզրակացություններ անելու տեղիք է տալիս: Բայց ավելի հետաքրքիրը հիշյալ կադրերի մասին ՀՀ ոստիկանապետի այս հայտարարությունն է. «Պետք է իրողությանը ռեալ մոտենալ: Երբ հավաքված է մեծ բազմություն, երբ էմոցիոնալ ֆոնը բավական մեծ է, երբ առաջանում է ինքնապաշտպանության խնդիր, ապա դժվար է ակնկալել, որ ոստիկանը կպահպանի հանգիստ կեցվածք: Եղել են քաշքշուկներ»: Ա. Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ ոստիկանի դրա համար դատի տալ: Ստացվում է, որ իրավապահների գործողությունները մարտի 1-ին կարելի է արդարացնել եւ բացատրել իրավիճակի «էմոցիոնալ ֆոնով», իսկ ահա Ազատության հրապարակում վաղ առավոտյան ոստիկանների հանկարծակի հայտնությունն ու նրանց կողմից վայրենի եղանակներով իրականացված «մաքրման» աշխատանքների ընթացքում եղած «քաշքշուկը»՝ ընդդիմադիրների կամ շարքային քաղաքացիների «ինքնապաշտպանության» բնազդով, իսկ Մյասնիկյանի արձանի մոտ տարբեր առարկաներով զինվելն ու բարիկադներ կառուցելը «էմոցիոնալ ֆոնով» արդարացնել չի կարելի: Այդ ո՞ր օրենքով կամ ի՞նչ տրամաբանությամբ է, որ ոստիկաններին այդ «քաշքշուկի» համար դատել ոչ ոք չի պատրաստվում, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին եւ շարքային քաղաքացիներին կարելի է դատել եւ դատապարտել մինչեւ 3-5 տարի ազատազրկման: Օրենքի տառ կամ տրամաբանություն այս ամենում չկա, կա իշխանության ղեկին գտնվող մեկ անձի կողմից կայացված քաղաքական որոշում, ցուցում կամ հրահանգ:
Եվ քանի որ խոսեցինք «Մարտի 1»-ի դեպքերի մասին, թերեւս արժե անդրադառնալ այդ օրվա դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, որի անկողմնակալությանը, ի դեպ, ընդդիմությունը չի հավատում: Ահա այդ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երկուշաբթի օրը Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, թե չի բացառում, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվի, թեեւ պետք է ենթադրել, որ արդեն կատարած աշխատանքի մասին զեկույց ԱԺ-ում, այնուամենայնիվ, կներկայացվի: Թե ինչպիսին են լինելու այդ զեկույցի շեշտադրումները, ենթադրելի են նույն Ս. Նիկոյանի տված նախնական ձեւակերպումներից: Պարզվում է, նրա համար Ազատության հրապարակում վաղ առավոտյան ծավալված դեպքերը ուսումնասիրված են, եւ ըստ այդմ, Ս. Նիկոյանի մատուցմամբ, պարզ է, որ հրապարակում այդ պահին եղած մարդիկ ամենեւին էլ քնած չէին, ինչպես պնդում է ընդդիմությունը: Եվ որ այդ մարդիկ վաղօրոք տեղյակ են եղել իրավապահների՝ խուզարկություն անելու ծրագրի մասին, եւ այդ «օպերացիան» տապալվելու պայմաններում առաջացել է Ազատության հրապարակն ազատելու անհրաժեշտությունը, որի ընթացքում հրապարակում եղած մարդիկ ոստիկաններին դիմադրություն են ցույց տվել: Ավելին, Ս. Նիկոյանն իր այս դիտարկումը ամրագրելու համար վկայակոչեց անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի ասուլիսում արտահայտած այս միտքը՝ «իհարկե, ժողովրդի կողմից եղավ դիմադրություն, ծեծկռտուք...»:
Այսուհանդերձ, ո՛չ Ս. Նիկոյանը, ո՛չ ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը այդպես էլ չեն պարզաբանել այն հանգամանքն ու գնահատական չեն տվել այն փաստին, որ մարտի 1-ի երեկոյան, դեռ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, ժամը 21-22-ն ընկած հատվածում արդեն մայրաքաղաքի հիվանդանոցներում մուտք են արվել հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Խոսքն այս դեպքում ամենեւին էլ «ժամկետանց չերյոմուխաների» «անգրագետ» կիրառման մասին չէ, թեեւ ՀՀ ոստիկանապետը երեկ շատ պարզորոշ նաեւ հայտարարեց, որ անգամ այդ դեպքում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվելու: «Ոչնչով ձեզ ուրախացնել չեմ կարող»,- անկեղծացավ Ա. Սարգսյանը: Սա նշանակում է՝ քաղաքացինե՛ր, հույսներդ կտրե՛ք, ոչ մի ոստիկան քաղաքացուն ծեծելու կամ սպանելու համար մեր երկրում երբեք չի պատժվելու:
- ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ
4«Չնայած Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Համագործակցություն հանուն խաղաղության» պայմանագրի անդամ պետություններ են, բայց ակնհայտ է, որ մեր հարեւաններին ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ...«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԱսում է Վահան Շիրխանյանը՝ հայրենի իշխանություններին խորհուրդ տալով չվտանգել երկրի գոնե ռազմական անվտանգությունը՝ ՀԱՊԿ-ի թիկունքում խաղեր տալով ՆԱՏՕ-ի հետ: - Պարոն Շիրխանյան, վերջին հանրահավաքից հետո ...«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ 1Դրա համար ոստիկանները չեն դատվի, իսկ քաղաքացիները կդատապարտվեն անպայման Երեկ ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել (որի ...ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆԵրեկ բացահայտեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը - Կարծես կատարվում է Ձեր երազանքը, երբ ասում էիք, թե համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը նախ թող մասնակցի ՏԻՄ ընտրություններին: - ՏԻՄ ընտրություններ ...ԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկվանից սկսվել են տարբեր երկրների ղեկավարների ելույթները: Մեզ համար, անշուշտ, երեկ հնչած ելույթներից առավել ուշագրավ են երեքը՝ մատուցված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, ...ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՆԴՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Մ. Ե.«Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեությունն իրականացնելու է բացառապես քաղաքական, օրինական մեթոդներով, այնպես որ, այդ մերժումները պարզապես անհեթեթություններ են»,- պատասխանելով ...«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ 83Օտարերկրացիների հավաստմամբ, մուտքի արտոնագիր ստանալու համար իրենք ստիպված են օդանավակայանում ժամերով սպասել: Ցանկացած երկիր մեկնող օտարերկրացին տվյալ երկրի մասին առաջին տպավորությունը ստանում է օդանավակայանից, ...ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ 1ԱԺ պատգամավորներն առաջարկում են պետական միջոցները յուրացնողներին գնդակահարել: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրին ...ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ 3Թիվ 124 դպրոցում թեժ պայքար է տնօրենի թափուր պաշտոնի համար Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի տնօրեն Հովհաննես Ավետիսյանին Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը՝ իր աշխատաոճի համաձայն, ...ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ 2Ասուլիս՝ պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ Ինչպես հայտնի է՝ քաղաքապետարանը սեպտեմբերի 26-ին կայանալիք ընդդիմության հերթական հանրահավաքը չի արտոնել Մատենադարանին հարող հրապարակում, մինչդեռ ընդդիմության ...«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ 5Իտալիայում ուսանող գեղանկարիչ Վահան Հարությունյանի նկատառումները Դեռ խորհրդային տարիներից արվեստի ճանաչված հայ գործիչներից շատերն էին իրենց զավակներին ուղարկում էին արտերկիր՝ կրթություն ստանալու: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԱրմեն Իսկանդարյանի համոզմամբ՝ մեր բնությունն աննման է Արմեն Իսկանդարյանը երկու տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Dino Systems կազմակերպության տնօրենն ասում է, որ դա ոչ թե ընդամենը հոբի է, այլ լուրջ ...ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ա. ՀԱԿՈԲՅԱՆԱնդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել ...ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
1Դավիթ Մաթեւոսյանի «3 տարին» վերաքննիչը թողեց անփոփոխ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Համաժողովրդական շարժման ակտիվիստ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Դավիթ Մաթեւոսյանի ...
«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԸ ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱՅԵ՛Ր, ԽԱՂԵՐ ՄԻ՛ ՏՎԵՔ

ՍՅՈՒՆԻՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԱՀԱՊԱՏԻ՞Ժ
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«ՔԱՇՔՇՈՒԿ»՝ «ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆԻ» ՎՐԱ
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՀՀԿ-Ն ԿՍԱՏԱՐԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Մ. ԵՍԱՅԱՆ«ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ»
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԵԼՈՒՅԹՆԵՐ՝ ՄԱԿ-ՈՒՄ
Սեփ. լր.ՈՍՏԻԿԱՆԻ ԿՆՈՋԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԵՖԻԼՅԱՆԸ ԶԻՆԱԿԻՑ ԿՈՐՑՐԵՑ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԿԲԵՐԵՄ»
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
- 1796 Աստրախանում ծնվեց Հարություն Ալամդարյանը: (Վախճ. 1834թ.-ին):
- 1930 Երևանում լույս է տեսնում քրդական «Ռյա թազա» թերթի առաջին համարը:
- 1944 Երևանում մահացավ անվանի հայագետ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը: (Ծնվ. 1865թ.-ին):
- 1946 Բացվում է Հայաստանի խորհրդային գրողների երկրորդ համագումարը: Երրորդ համագումարը կայացել է 1954 թ.-ին, չորրորդը՝ 1959 թ.-ին և հինգերորդը՝ 1966 թ.-ին:
- 1963 Բացվում է գյուտարարների և ռացիոնալիզատորների հանրապետական առաջին համագումարը (երկրորդը՝ 1965 թվականին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

